1 ՀԱՐՑ

  Կոչ եմ անում ծնողներին` չդիմել անարդար քայլերի: Եթե կան արտոնություններ, ապա դրանց հիման վրա բանակի ղեկավարությունը կարող է ընդառաջել և զորակոչիկին ուղարկել ծառայության այնպիսի վայր, որը կհամապատասխանի նրա գիտելիքներին և առողջական վիճակին:

  ՏԵՍԱԿԱՆ ԽԱԲԿԱ՞ՆՔ, թե՞ խաբեություն

  Հայաստանում նախագահի ընտրությանն ընդառաջ թափ է առնում խորհրդարանական կառավարման մոդելի քննարկումը: Ընդհանուր առմամբ, որպես խորհրդարանական կառավարման մոդելի անցման անհրաժեշտություն, գլխավոր փաստարկ է բերվում հակակշիռների մեխանիզմի անհրաժեշտությունը:

«ԲԻԶՆԵՍՄԵՆ» ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐ

  - Ինչքան պետությունը շատ գումար է հատկացնում այս ոլորտին, այնքան ամեն տարի սպասելիքներն ավելի մեծ են լինում: Մարդիկ սպասում են, որ թոշակներն ու նպաստներն ամեն տարի 15 տոկոսով բարձրանան, իսկ այն ստանալու սահմանված չափանիշներին համապատասխանելու համար իրենց ունեցած անասունը, բիզնեսն են օտարում:

  ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՑ ՓՈՂ ԵՆ ՈՒԶՈՒՄ

  Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանից, պարզվում է, մի շարք ընտրողներ փող են ուզել` նրան ձայն տալու համար:

  Հա՞ որ...

  Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված ՀՀՇ-ական Մուրադ Գրիգորյանն օրերս տեղի ունեցած իր հանդիպումներից մեկի ժամանակ զայրացել է, որ փող չունենալու պատճառով` շատ թմրամոլներ ստիպված են բենզին ներարկել իրենց երակների մեջ` այսպիսով վտանգելով իրենց առողջությունը:

  ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽԱՂԱՑՈ՞Ղ

  Նոյեմբերի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանը ելույթով հանդես է գալու Լիբանանի խորհրդարանում: Սա բավական ուշագրավ լուր է, որովհետև այս ելույթը հաջորդում է նախագահի Ֆրանսիա կատարած այցին, որի ընթացքում քննարկվել են նաև սիրիական խնդրին վերաբերող հարցեր:

ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՅՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

  Մի քանի օր առաջ աշխարհը նշեց Ուսանողների միջազգային օրը: Աշխարհի տարբեր երկրներում մեծ հանդիսություններ տեղի ունեցան:

  Գնաճը և տարեցտարի ավելացող աղքատությունը

  Տարեցտարի մեծ տոկոսներով բարձրանում են բոլոր տեսակի սննդամթերքների գները և կոմունալ ծառայությունների սակագները: Դրա հետ մեկտեղ մեզ զարմացնում է վերադաս մարմինների անտարբեր վերաբերմունքը հանրապետության 1 միլիոնից ավելի թոշակառուների նկատմամբ, որոնց հիմնական մասը գտնվում է աղքատության մեջ:

  ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ ԲՅՈՒՋԵԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

  Բյուջեն ոչ միայն թվեր է, ծախսեր ու եկամուտներ, այլ դրանց տեսքով արտահայտվող քաղաքականություն, մտածողություն, մարտավարություն և ռազմավարություն: Դա երևի բոլորը գիտեն, համենայն դեպս պետք է իմանան նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ և առավել ևս երբևէ ունեցել են բյուջե քվեարկելու հնարավորություն:

  ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՆԱԽՃԻՐԸ

  Եթե Լուսնի վրա երկրաշարժ, ջրհեղեղ, մրրկահողմ լինի` ովքե՞ր կտուժեն ամենից շատ: Իհարկե´ հայերը` ասում ենք մենք:

  Հանուն ծնելիության

  Համենայն դեպս իրանցի որոշ պաշտոնյաներ այսպես են մեկնաբանել ուսումնական վերջին նորամուծությունը: Բուհերում սովորող իրանուհիների համար սահմանափակվել է ուսումնական առարկաների քանակ:

  Հակատոնածառային արշավ

  Եթե Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Սուրբծննդյան ու Ամանորի եղևնուց հրաժարվելն իշխանությունները որպես սեփական նախաձեռնություն մատուցեցին (ասելով, թե մահմեդականներին կարող է վիրավորել քրիստոնեական այդ խորհրդանիշը), ապա դանիական մի քաղաքում` մայրաքաղաք Կոպենհագենի հարևանությամբ, մուսուլմանները թույլ չեն տվել տոնածառ զարդարել:

Թոշակառուի տրտունջը

  Թումանյանի ոճով Այս նոր բյուջեն հիշելիս, Սիրտս լցվում է ցավով, Ես մի թոշակ ունեի «Թշվառ» անունով: :

  Վերջում կկրակի պատվիրված ուղղությամբ

  Իշխանությունները Դավիթ Հակոբյանին առաջարկել են նկարահանվել «Երեք հրացանակիրները» ֆիլմի նոր տարբերակում` կատարելու պատից կախված հրացանի դերը: :

  Մենք ֆրանսիացի չենք, մերն ուրիշ է

  ՀՀ միակ մարքսիստը ընդդիմությանը կոչ է անում` գործել «Մեկը բոլորի համար, բոլորը` մեկի» սկզբունքով: Բայց հնարավոր է, որ նախագահական ընտրարշավում կիրառվի «Բոլորը մեկի դեմ, մեկը` բոլորի»:

  Եթե ինտիմ, բա պահպանա՞կը

  Ըստ Հրանտ Բագրատյանի` ինքը ինտիմ հարաբերությունների մեջ է մտել քաղաքականության հետ: Խորհուրդ կտայինք նրան կիրառել անվտանգ սեքսի կանոնները, քանզի այստեղ մեծ է վարակիչ հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը:

  Ի գիտություն գրանտակերների

  Միակ ազնիվ Գրանտը գազանանոցի մեր փիղն է. նրան ոչ մեկը չի կարող ուտել կամ գրպանել: :

  ՎԱՐԴԱՆԻ ԳԼԽԻՆ ԱՄՊԵՐ ԵՆ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ

  Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների` առաջիկայում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կկանգնի իրավապահ մարմինների առջև` պատասխան տալու ահռելի ֆինանսական միջոցների փոշիացման, քաղաքային բյուջեն աննպատակահարմար կերպով ծախսելու համար:

  ՈՒԶՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ

  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից մեկը` Անուշ Սեդրակյանը, կարող է մեր երկրի պատմության մեջ դառնալ ՀՀ նախագահի առաջին կին թեկնածուն: Գուցե առաջինը լինելու գայթակղությունն էլ տիկին Սեդրակյանին ինքնավստահություն է ներշնչել:

  Աշնանային մեկնարկ

  2012-ի աշնանային զորակոչի մեկնարկը նշանավորվեց նորակոչիկների` արդեն գեղեցիկ ավանդույթ դարձած հանդիսավոր ճանապարհման արարողությամբ: Պատահական չէր նաև միջոցառման վայրի ընտրությունը` Սարդարապատի հուշահամալիր:

  ԹՈՒՐՔԻԱՆ ՇՓՈԹՄՈՒՆՔԻ ՄԵՋ Է

  Թուրքիայում, նրա քաղաքական շրջանակներում, իսկապես սկիզբ է առել մեծ շփոթմունքի ժամանակաշրջանը: Արդեն իշխանական վերնախավում ու քաղաքական շրջանակներում խմորվում է մի բանավեճ, որը կարող է երկրում ստեղծել նոր իրավիճակ:

  ՀԻՇԵՆՔ ՆԱԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍԻՆ

  Խորհրդային տարիներին Վանաձորը հանրապետության երկրորդ քաղաքն էր` արդյունաբերական արտադրանքի ծավալներով: Աստիճանաբար քաղաքը նաև գիտական ու մշակութային կենտրոն դարձավ:

  ՊԱԼԱՏԱԿԱՆ «ԳԵՂՑԻՆԵՐԻ» ՊԵՐՃԱՆՔԸ

  Լրագրողի ծոցատետրից Հայաստանում, ավելի ճիշտ` մայրաքաղաք Երևանում, ձևավորվել է «արվեստի» պալատական գործիչների մի խումբ, որն ապրում է բավական ճոխ, այցելում միայն բարձրակարգ ռեստորաններ, հյուրընկալվում «էլիտար» ակումբներում, ապրում էլիտար շենքերում և ժամանակ առ ժամանակ սեփական ունեցվածքը ցուցադրում հեռուստատեսությամբ` միայն իր համար ստեղծված հաղորդումներում:

  ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ

  Սերիալների թեման շարունակում է մնալ մեր հասարակության և հատկապես երիտասարդության ուշադրության կենտրոնում: Ինչպես ֆեյսբուքյան, այնպես էլ հանրային քննարկումներում այսօր արդեն աստիճանաբար բուռն արձագանքները, կտրուկ արտահայտությունները տեղի են տվել` առաջնային դարձնելով մասնագիտական մոտեցումներն ու գնահատականները:

  ԾԱՂՐՈՒՄ ԵՆ, ՎԻՐԱՎՈՐՈՒՄ, ՀԵԳՆՈՒՄ…

  Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հայտարարությամբ հարուցել է հանրության շատ շերտերի ներկայացուցիչների վրդովմունքը: Տնտեսագիտական համալսարանում կառավարության ղեկավարը հրապարակավ ասել է. - Անապահով ընտանիքների աշխատունակ անձինք պատրաստ չեն աշխատել` չնայած որ ներկայիս 30-50 հազար դրամ սոցիալական նպաստի դիմաց կկարողանան վաստակել 100-120 հազար դրամ:

  Անողոք պայքար` անտառի թշնամիների դեմ

  Անցյալ ուրբաթ օրը ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ջիլիզայի անտառտնտեսության մի շարք տարածքներում իրականացված ստուգմամբ արձանագրվել է անհայտ անձանց կողմից ապօրինի հատված տեսակի 134 ծառեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է 5.998.886 դրամի նյութական վնաս:

Ուսումնական ձեռնարկներ կեղծողները պատասխանատվության կենթարկվեն

  Դեռևս սեպտեմբեր ամսին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության «Քեմբրիջ Յունիվերսիթի Փրես» կրթական հաստատության ներկայացուցչությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի մի շարք գրախանութներում իրացվում են հեղինակային իրավունքով իրենց ընկերությանը պատկանող կեղծ ուսումնական ձեռնարկներ:

  Սիրիր մերձավորիդ

  Օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնում հնչած ահազանգը մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ էր: Կողմերը հարազատներ էին:

  Պարզվել է, որոշվել է

  Եթե դիմել են դատարան, հարցի պարզելն ու որոշելն, իհարկե, իրենց գործն է: Գործի էությունը պարզաբանող փաստերը հավաքելն ու համադրելը, ըստ այդմ էլ արդար վճիռ կամ որոշում կայացնելն ու մարդու իրավունքները պաշտպանելը նույնպես դատարանի գործն է:

  ՆԱՏՕ-ում Իվանիշվիլիին նեղացրել են

  Կարելի է պատկերացնել հիասթափությունը շռնդալից հաղթանակ տարած այն գործչի, ում հանկարծ նսեմացնում են միջազգային ատյանում: Այն էլ` միջազգային առաջին պաշտոնական այցի ընթացքում:

  «Հայ լինելը մեծագույն հպարտություն է»

  «Պտուղը ծառից հեռու չի ընկնում» ժողովրդական առածի ճշմարտացիությունն է փաստում Առաքել ՄԻՐԶՈՅԱՆ մարզիկի կյանքն ու գործունեությունը:

  Ենթարկվող մրգեր

  Ձևափոխելով բույսերի բջիջներում պրոտեինի սպիտակուցի պարունակության մակարդակը, հնարավոր է ոչ միայն փոխել պտուղների գույնը, այլև արագացնել կամ դանդաղեցնել դրանց հասունացումը: Այս հայտնագործությունը հնարավոր է դարձնում, որպեսզի մարդը կախված չմնա գյուղատնտեսական աշխատանքներից, եղանակի քմահաճություններից (տեղեկացրել է The Science DΖily-ն):

  Մերկ շրջելը կարող է արգելվել

  Այսինքն` առայժմ թույլատրելի է: Եվ ազատասեր Սան-Ֆրանցիսկոյի մերկասերները ցավ են ապրում` լսելով, որ իրենց ա´յդ ազատությունը կարծես թե սահմանափակվում է:

  ՄԻԱՅՆ ԹԵ ԿԱՐԴԱՑԵՔ

  Թեկուզ զուգարանում Մոտավորապես այսպես են մեկնաբանում իրենց մտքի թռիչքը` գերմանական Klo-VerlΖg ընկերության գործարարները: Մինչդեռ նրանց այդ քայլը պիտի որ վիրավորական լիներ ոչ միայն դասական, կամ նույնիսկ ճանաչում չունեցող հեղինակների, այլև գրականասեր ընթերցողի համար:

  Զուգերգ` նախագահի հետ

  Զուգերգ` ամենաուղիղ իմաստով և ամենաիսկական իշխանավորի հետ: Իսպանացի հռչակավոր տենոր Հուլիո Իգլեսիասը բարեգործական համերգ է նախապատրաստում` հօգուտ Հաիթիի:

  Արգելվում են ծաղիկները Ջուլիետին

  Անմահ Շեքսպիրի նույնքան հավերժական ու սիրո խորհրդանիշ դարձած հերոսուհու տունն իտալական Վերոնա քաղաքի գլխավոր դիտարժան վայրն է: Առանձնակի հիացմունք է շարժում այն փոքրիկ պատշգամբը, որի տակ, ըստ լեգենդի, աղջկա բարեհաճությունն է շահել սիրահար Ռոմեոն: