ՀԱՌԱՉԱՆՔ

«Ոչ ամոթ ունի ուժեղը, ոչ վախ, Վայը եկել է տարել տըկարին»

- Ոչ խիղճ ունեն էդ ուժեղները, ոչ էլ վախ,- Թումանյանի հերոսի հանգույն` հառաչեց վաղեմի բարեկամս: Ճշմարիտ մի մտավորական, ով երբևէ պաշտոնի ու հարստության չի ձգտել ու միշտ իրեն երջանիկ է համարել:

ՀԷՑ-ի ախորժակը չի կարգավորվում

- Ես այսօր մտածում եմ, թե իսկապես ի՞նչ կարող է անել Ռ. Նազարյանը: Նրանց պահանջած 17 դրամն իմ պատկերացումներում չի տեղավորվում:

Հացի հետ` օդ, շաքարավազի հետ` ջուր

Ապրիլ ամսին Թուրքիայում թռչնագրիպի հայտնաբերումից անմիջապես հետո` ապրիլի 23-ին Հայաստան ներկրվեց բրոյլեր տիպի 80 հազար թռչուն: Ներկրման շուրջ բարձրացած աղմուկն այնքան մեծ էր, որ պատկան կառույցները բավական ուշացումով ստիպված եղան դրան արձագանքել:

ՈՐՔԱՆ ԹԱՓԱՆՑԻԿ, ՆՈՒՅՆՔԱՆ ՀԱԳԵՑԱԾ

Սակավաթիվ այն գերատեսչություններից է ՀՀ սփյուռքի նախարարությունը, որտեղ մուտքն իսկապես ազատ է` աշխատանքային բոլոր ժամերին և բոլոր այցելուների համար: Հանգամանք, ինչը վկայությունն է այն իրողության, որ այստեղ պատրաստ են լսել իրենց դիմող յուրաքանչյուրին:

Պաղեստինցիներին արգելված է

Անցյալ շաբաթվանից Իսրայելում աշխատող պաղեստինցիներն իրավունք չունեն տուն վերադառնալ իսրայելցիների հետ նույն ավտոբուսով. հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը (տեղեկացրել է «ՌԻԱ նովոստի»-ն):

Գերմանիան շարունակում է մաքրել ֆաշիզմի հետքերը

Ապշեցնող հետևողականությամբ այս պետությունն իր խիղճն է մաքրում` մարդկության դեմ նախնիների կատարած ոճիրների համար հատուցելով: Այսպիսի արդարամտությանն է, թերևս, վայել քաղաքակիրթ երկիր ու ժողովուրդ ասվածը:

Դահիճների պահանջ կա

Դա էլ է մասնագիտություն, և հիմա Սաուդյան Արաբիայում թափուր տեղեր են բացվել: Ոչ թե դահիճներն են գործից հեռացել, այլ գործն է ավելացել:

Ստորգետնյա հանգստարաններ

7 միլիարդի սահմանը հատած մարդկանց դեռևս բավարարում է Երկիր մոլորակի տարածքը: Որ այդ թիվն անվերջ աճելու միտում ունի` դա դեռ ոչինչ:

Ասում են` Վանգան է ասել

Եթե պայծառատեսն է կանխագուշակում, նշանակում է ի վերուստ է սահմանված այս կամ այն իրադարձությունը: Սակայն փոքր-ինչ անընկալելի է, թե ինչու հանգուցյալ պայծառատես(ներ)ի «մարգարեությունները» հրապարակվում են նրա գուշակությունն իրականություն դառնալուց հետո միայն:

ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑ ԶՈՐԱՄԱՍ

Մայիսի 26-ին` վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցով եղել է ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին:

ՄՈՒՏՔՆ... ԱԶԱՏ Է

Հատկապես մայրաքաղաքում անցկացվող թանկարժեք մշակութային միջոցառումներից տասնամյակներով օտարված են մնում Հայաստանի Հանրապետության սոցիալապես անապահով քաղաքացիները: Արվեստասեր հանրության անկասելի տրտունջները մեղմելու միտումով, թերևս, ժամանակ առ ժամանակ մշակութային առօրյան բազմերանգացվում է «Մուտքն ազատ է» ներարկումներով:

ՀՊԱՆՑԻԿ ՀԱՅԱՑՔ ՕՊԵՐԱՅԻՆԻ ԿԻՍԱԲԱՑ ՎԱՐԱԳՈՒՅՐԻՆ

Օպերային անավարտ զրույցներ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական նկարագրի շուրջ արվեստասերների տագնապն ահագնացավ, երբ 7-ամյա անղեկ գեղագիտական տարուբերումներից հետո տնօրեն նշանակվեց Անդրանիկ Արզումանյանը: Ապա, բոլորովին վերջերս, որպես նորահաստատումը կառուցվածքային արմատական փոփոխությունների, բեմադրական աշխատանքների ղեկավարությունը ստանձնեց ՀՀ վաստակավոր արտիստ Վիգեն Ստեփանյանը:

Երբեմն ես խոսում եմ հոգուս հետ Ու այդժամ լիովին անդիմակ եմ

Ազգի համար ամենակարևորը ազգային միասնության գաղափարն է` ազգային ինքնագիտակցությունը, իրեն ամբողջի մասնիկը զգալու գիտակցությունը: Ազգի մասին խոսելուց, ազգային գաղափարները և ազգային արժեքները տարբերակելուց առաջ պիտի հասկանանք, թե ինչով է դրսևորվում անհատ-ազգ հարաբերությունը:

Ամենաերջանիկ շվեյցարցիները

ՄԱԿ-ի աջակցությամբ ամերիկացի գիտնականները կազմել ու հրապարակել են «Համաշխարհային երջանկության մասին» ամենամյա զեկույցը, ուր քննարկված են 158 երկրների ցուցանիշները: Համեմատության ոլորտներն են այդ երկրներում բարեկեցության, մարդու իրավունքների պաշտպանվածության և դրանց քաղաքացիների բավարարվածության մակարդակները:

Հանուն փետրավորների

Ամերիկյան Նյու-Յորք նահանգում որոշել են մարել փողոցների լուսավորությունը` թռչունների չուն անվտանգ դաձնելու բնասիրական մղումներով: Մասնագետների գնահատմամբ` արհեստական լուսավորության պատճառով տարեկան «զոհվում» է մոտ 1 միլիարդ թռչուն:

Սարդային անձրև

Ավստրալիական Հոուլբեռն քաղաքի երկնքից սարդերի տեղատարափ է եղել: Միլիոնավոր միջատներ են իջել` սարդոստայնով պատելով տներն ու փողոցները և սարսափի մատնելով բնակիչներին:

Կաշառակերին հողի տակից էլ կհանեն

Բրազիլիայում որոշել են արտաշիրիմել դիակը մի քաղգործչի, ով ժամանակին կապ էր ունեցել մեծ աղմուկ բարձրացրած կոռուպցիոն գործի հետ: Իհարկե, իրավապահները չեն ակնկալում նոր մանրամասներ կորզել դիակից:

50 շինարար + վարորդը

Կարծում եք միայն հայաստանցի վարորդնե՞րն են իրենց երթուղային միկրոավտոբուսներով թույլատրվածից ավել քանակով ուղևորներ տեղափոխում: Ճիշտ հակառակը. մերոնք դեռ խղճով են` սահմանաչափից ամենաշատը 10 ուղևոր են ավել վերցնում:

Մաթեմատիկական սե՞քս

Ամերիկացի այս ուսուցիչն իր դասավանդած առարկայից ավելի կարևորել է աշակերտների սեռական կարիքները: Գուցե մտածել է, թե սեքսը նպաստում է մաթեմատիկայի յուրացմանը և դասի ժամին աշակերտներին արտոնել է դրանով զբաղվել:

Անսպասելի խոչընդոտ` համացանցի ճանապարհին

Համենայն դեպս հնդկական Վարանասի քաղաքում շատ առարկայական է այդ խոչընդոտը` մակակա կապիկները: Հնդկաստանի ղեկավարները ծրագրել են առաջիկա երեք տարիներին 700 հազար կիլոմետր լայնաշերտ կաբել անցկացնել երկրի ամբողջ տարածքում, որպեսզի 250 հազար բնակավայր միանա ինտերնետին:

ԿԱՄՈՒՐՋ ԿՐԾԿԱԼՆԵՐԻՑ

Կրծքի քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում Նիժնի Նովգորոդում «կառուցվող» արտասովոր այս «շինությունն» այս տարի օգոստոսին կամրջելու է Վոլգայի երկու ափերը: - Մենք կանենում ենք, որ դուք ապրեք երկար ու երջանիկ:

Առօրյայից ծնված իմաստնություններ

ՖԵրբեք մի´ խաբիր նրան, ով քեզ վստահում է: ՖԵրբեք մի´ վստահիր նրան, ով խաբել է քեզ: