«Ո՞վ կբերի Կրասոսի գլուխը»

  ԵԿԵՔ ԲԱՑԵՆՔ ՓԱԿԱԳԾԵՐԸ Նախապատմություն «Հայֆիլմ» կինոստուդիան Հայաստանում կազմավորվել է 1924 թ., իսկ 1925-ին էկրան է բարձրացել հայկական առաջին խաղարկային ֆիլմը` «Նամուսը»: Եվ այդ ֆիլմով էլ սկիզբ է առնում խորհրդային շրջանի հայ կինոարտադրությունը:

  ԳԵՐՇԱՀՈՒՅԹ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Հավանաբար, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում որոշել են հայաստանցիների նյարդերի դիմացկունությունը ստուգել կամ էլ սարսափելիորեն վախենում են Միխայիլ Բաղդասարովից: Եթե չվախենային, եթե «վախենալու բան» չունենային, ապա վերջապես կարձագանքեին բոլոր բողոքներին և ինքնիշխան օլիգարխին դուրս կդնեին ուղևորափոխադրումների դաշտից:

  ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԲՀԿ-ԻՑ ՉԷ

  Չափազանց հետաքրքիր հայտարարություններ է արել ՀՀԿ փոխնախագահ և ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա հայտարարություններից պարզվում է, որ Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Բալասանյան Սամվելին իրենք չեն դիտարկել որպես ԲՀԿ անդամ, նրա առաջադրումը չեն համաձայնեցրել Բալասանյանի կուսակցութ յան հետ:

  ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ

  Պարզվում է, որ գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը սեփական հիվանդանոց ունի: Իսկ այդ հիվանդանոցն էլ գտնվում է մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի հարևանությամբ, կոչվում է թիվ 2 հիվանդանոց և համարվում է ամենաթանկարժեքներից մեկը:

  1 ՀԱՐՑ

  Վերջերս ստացված տեղեկատվության համաձայն, Թուրքիայում կարծես ցանկանում են նոր սահմանադրություն ընդունել: Ի՞նչ խնդիր են ուզում այդպիսով լուծել թուրքերը, և նոր սահմանադ րությունը հնարավոր ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայ-թուրքական հարաբերություններում:

  Կոմպլիմենտար արտաքին քաղաքականությունն իրեն արդարացրել է

  Աշնանը սպասվում է Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրում: Սակայն Եվրասիական միության պուտինյան գաղափարը և ստեղծվելիք միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց մեր քաղաքական շրջանակներում:

  Լուսաբացներն առայժմ խաղաղ են

  Վերջին օրերին հաճախակի են դարձել տեղեկատվություններն այն մասին, որ Սիրիայում առկա զարգացումներն իրենց արձագանքն են գտնում նաև Լիբանանում, որտեղ նույնպես ոչ փոքրաթիվ հայկական գաղութ կա:

Մի փոր հացի պաշտպանության մղումներով

  Ըստ իրազեկ աղբյուրների, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, ստեղծվել է ընտրակաշառակերների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն: Այն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է. - ՏԻՄ ընտրություններում կտրուկ նվազել է ընտրակաշառքը, ինչը ծանր հարված է` առանց այդ էլ ընչազուրկ խավերին:

Փորձելու են նոր մեթոդները

  Քանի որ «Ազատ դեմոկրատներ»-«Ժառանգություն» հիբրիդից ոչինչ չստացվեց, Արևմուտքը որոշել է Հայաստանում կիրառել քաղաքական գործիչներ կլոնավորելու պրակտիկան: :

Անապահով խավերը`  Տ. Կարապետիչին

  - Պարոն Կարապետյան, մեզ էլի Սևան չես տանի՞: - Ոչ, որովհետև ջաններդ մնումա ջրի երեսին, իսկ ինձ տրվելիք ձայները սկում են ջրի հատակը:

Ճակատագիր բառի բնութագրումը

  Ըստ Ս. Բալասանյանի ՃԱԿԱՏԱԳԻՐ - Ճակատի գրություն, որը հեշտությամբ ջնջվում է և հեշտությամբ նորն է գրվում, եթե մի ձեռքիդ կարիերիստի կավիճ է, մյուս ձեռքիդ կոնյուկտուրիստի ջնջոց: :

Օբաման` ռուսական արջի և չինական պարսպի առջև

  Սիրիայի հարցերը լուծելու ճանապարհին Օբաման ընկավ ռուսական արջի ճանկերը` միաժամանակ զարնվելով չինական պարսպին: Վախն ու ուղեղի ցնցումը բուժելուն զուգընթաց, Բարաքը փորձում է հարստացնել Ասադին ուղղված սպառնալիքների բառապաշարը:

Վ. Ղուկասյանը`  Ս. Բալասանյանին

  Ս. Կապուտիկյանի ոճով Լսիր, Սամվել, պատգամ որպես Վարդանիկի խոսքը սրտանց, Տես, որ հետո ետ չտաս ինձ Գյումրին իսպառ ավերակված: :

  Դավադրությունը բացահայտվեց

  Նույնիսկ ամենաքաղաքակիրթ գերտերությունում էլ, ուրեմն, վայրագ բնազդները, արյան բիրտ ծարավը չեն լքում մարդկանց: Որքան էլ Ամերիկան ամենքին ձգտող ավետյաց երկիր է ու որքան էլ նրա քաղաքացիները հպարտ են իրենց պետությամբ, միևնույն է` այստեղ ևս «դեմ չեն» դաժան հաշվեհարդարներին:

  Մահապատժի վերածնունդ

  Առանց մարդասիրության, ասում են` մոլորակը չէր դիմանա: Երևի ճիշտ է:

  Նոտարն արտոնել է երկկնություն

  Կաթոլիկ Բրազիլիայում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել բազմակնության օրինականացումը: Նոտարը վավերացրել է ամուսնական միությունը մեկ տղամարդու և երկու կնոջ մեջ, ովքեր երեք տարուց ավելի ապրում են համատեղ:

Աֆրիկյան համաճարակ

  Դե ո՞նց չզարմանաս, որ մեր ժամանակներում առատ հունձ է սկսել խոլերա կոչվող համաճարակը: Ինչ խոսք, ամենատարբեր համաճարակներ պարբերաբար պատուհասում են մարդկությա նը, բայց գոնե դրանց տարածման կանխումը մեր լուսավոր դարում պետք է որ հնարավոր լիներ:

  ՍԱ ԷԼ Է ՄԵՐ ԿԵՐՊԱՐԸ

  58-ամյա Նորա Քանարյանը նամակ է գրել երկրի նախագահին, ուր ասում է. «24-ամյա դստերս հետ ապրում եմ Վանաձորի ուսանողական 14 հանրակացարանի 327 սենյակում: Մենք գաղթական ընտանիք ենք:

ԳՈՒՑԵ ՆՐԱՆՑ ԷԼ ՏՈՒՆ ԿԱՆՉԵՆՔ

  Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրն այսօր արդեն բազմաթիվ համախոհներ ունի: «Արի տուն»-ը շարունակությունն է «դեպի երկիր» կոչ-գաղափարի և պիտի դառնա ոչ միայն այս նախարարության, այլև բոլորիս յուրատեսակ կոչն ու նպատակադրումներից մեկը:

Ամաչում եմ…

  «Սկզբում էր Բանը. և Բանն Աստծո մոտ էր. և Բանն Աստված էր: ...Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ» (Հովհաննես 1:

  ՆՐԱՆՔ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ

  «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ, գրող Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆԻ` միշտ ինքնատիպ ու հարուստ գրչին պատկանող գործերին ավելացան ևս երկուսը: «Երեք դիմանկար», «Հայոց հարյուր երեսունմեկերորդ Հայրապետը»:

  Ինտերնետային ավերածություններ

  Ինտերնետում պոռնկագրական նյութեր տարածելու կասկածանքով վերջերս Երևանի Ա. Մանուկյան փողոցից բերման է ենթարկվել Վեդի քաղաքի բնակիչ, 33-ամյա Կամսար Մնացականյա նը: Պարզվել է, որ նա www.vk.coΗ սոցիալական կայքի իր անձնական էջում տեղադրել է պոռնկագրական բնույթի 302 տեսահոլովակ, որից 14-ը` անչափահասների մասնակցությամբ սեռական հարաբերություններ պատկերող ֆիլմեր:

  Գուրգեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԵՐԿՆՔՈՒՄԳԵՐՎԱԾՆԵՐԸ

  (Սկիզբը «Ավանգարդի» թիվ 57-62-ում) ՏԻԳՐԱՆ _ Դու ի՞նչ հարազատներ ունես, Շողեր: ՇՈՂԵՐ _ Հայր ու մայր:

  Վարդան ԱՍՑԱՏՐՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ և մարդու իրավունքների արևմտյան հայեցակարգը

  (Սկիզբը «Ավանգարդի» թիվ 57-62-ում) Մարդու իրավունքների և բարոյականության ներդաշնակությունը Նախ և առաջ օրենսդրությունը պետք է զգայուն լինի բարոյականության նկատմամբ: Օրենսդրության մեջ պետք է արտացոլվեն հասարակության մեծամասնության կողմից ընդունվող բարոյական նորմերը:

  Ի ՎԵՐՋՈ, Ո՞Վ Է ՏԱՊԱԼԵԼ

  Օրերս երգչուհի և պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը ցնցող հայտարարություն է արել Եվրատեսիլ-2011-ի մասին` ասելով, որ ոչ թե Էմմին է տապալվել, այլ Ադրբեջանն է տապալել:… Ի՞նչ նկատի ունի անվանի երգչուհին և ԱԺ նախկին պատգամավորը, ի՞նչ կապ ունի Ադրբեջանը Էմմիի վատ երգի ու վատ կատարման հետ:

  ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

    ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2012թ. Շատ լավ ամիս է` ամեն տեսակի ձեռնարկման համար: Ընդհուպ մինչև նոր բիզնես սկսելու կամ խոշոր ներդրումներ կատարելու համար: