ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Այն, որ Հայոց պետականության տոները երկուսն են, դա բոլորովին էլ չի խանգարում` մեկտեղելու դրանց իրական խորհուրդն ու նշանակությունը:

Խափանվեց հերթական մոնիտորինգը սահմաններում

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմից խափանվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում երեկ Բերքաբեր գյուղի սահմանահատվածում (Տավուշի մարզ) իրականացվելիք մոնիտորինգը:

ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ՀԻՇԵՑՆԵԼ Երևանի քաղաքապետ Երվանդ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ

2008 թ. ապրիլի 9-ին «Ավանգարդ» թերթի թիվ 13-ում տպագրված «Սրբատեղիի ճանապարհն անանցանելի է» վերնագրով հրապարակումն անդրադառնում էր բազմաթիվ երևանաբնակ ների հուզող մի հարցի: Հրապարակումից հետո խմբագրությունը նամակով դիմել էր Ձեզ` խնդրելով Ձեր վերաբերմունքը ինչպես նաև քաղաքապետարանի ձեռնարկելիք քայլերի մասին տեղեկատվություն` այդ առնչությամբ:

ԽԱՌՆԱՇՓՈԹ. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ՞ ԱՐԴՅՈՔ

Խառնաշփոթ գոյականը բառի ամենալայն իմաստով այսօր լավագույնս բնորոշում է ՀՅ Դաշնակցության ներսում ստեղծված իրավիճակը: Եվ որքան էլ դաշնակցական ավանդական գաղտնապահության արդյունքում լրատվության արտահոսքը զուսպ լինի, այդուհանդերձ, խիստ ընդհանրական հայտարարություններն անգամ վկայում են, որ ինչ-որ բան այս քաղաքական ուժի ներսում, այնուամենայնիվ, կատարվում է:

Ադրբեջանական դիվանագիտություն

Շաբաթ օրը` հունիսի 7-ին, Ս. Պետերբուրգում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Այդ առնչությամբ վերջերս Ալիևն ասել էր, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվի:

Անկումն սկսվում է մտավորականության քարկոծումից

Համաշխարհային պատմության մեջ չկա մի հասարակություն, որի քայքայումն ու բարոյական անկումը սկսված չլինի ժամանակի մտավորականության քարկոծումից ու արժեզրկումից: Ամեն կարգի հեղափոխականների առաջին թիրախը միշտ և ամենուրեք եղել է մտավորականությունը:

ԵՐՐՈՐԴ ՈՒԺ. անհրաժե՞շտ է արդյոք «... Եթե նպաստի միասնականությանը»

- Մեր քաղաքական դաշտում օրախնդի՞ր է 3-րդ ուժի անհրաժեշտությունը. (ինչո՞ւ): - Մեր քաղաքական դաշտում թիվ մեկ խնդիրը առաջին ուժն է:

«Մենք ավելի ճկուն ենք, քան Եվրոպայի խորհուրդը»

Հայաստանի հետընտրական քաղաքական շիկացումից հետո բազմիցս խոսվել է, և մինչև օրս էլ այժմեական է երկխոսության հարցը:

Ինչպես նախընտրական օրերին

Ճիշտ այդպիսին էր եռուզեռը Մարտունիում և Վարդենիսում` գարնան վերջին օրը: Գարնան վերջին օրը` ասել է թե երեխաների միջազգային օրվա նախօրյակին, որին հատկապես այս տարի հուզումով էին սպասում Հայաստանի հյուսիսային այդ բնակավայրերում և որին առանձնակի խնամքով էր նախապատրաստվել «Բարգավաճ Հայաստան»-ը:

Չմիջնորդավորված կապ` բոլոր խոստումների փոխարեն

Լրագրողական անդաստանում իր ուրույն ձեռագիրը հաստատած Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆԻ մուտքը քաղաքականություն` անցումային որոնումներ չունեցավ: Ինքնածանուցող տարուբերում ների փոխարեն` նա ի սկզբանե ճշտել էր իր հակումներն ու անելիքը:

Հրաշքների են հավատում

Հայտնի ճշմարտություն է` առողջությունը մեծամասամբ կախված է սննդի որակից: Այս տեսանկյունից կարևորագույն դեր են խաղում սանիտարահիգիենիկ այն պայմանները, որոնցում պատրաստվում կամ էլ իրացվում է տվյալ սննդատեսակը:

ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց Կոլեգիայի նիստ

Ս.թ. մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց Կոլեգիայի նիստ, որի ժամանակ քննարկվեցին ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ազգային բանակի մարտունակության շարունակական բարձրացմանն առնչվող տարաբնույթ հարցեր:

ԳՆԴԱՊԵՏԻ ՄՏԱՀՈԳ ԱՄԱՌԸ

Այն ժամանակ Արմավիրում բնության քմայքներից մտահոգ էր ամառը: Եվ չէր ուզում հաշվի նստել երկրագործների ամիսներով կատարված ճիգ ու ջանքերի հետ:

ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ ՆՎԻՐՈՒՄ

Զարմանալի ու անբացատրելի զգացում է հավատ կոչվածը: Հավատ` մարդու, հայրենյաց գալիքի հանդեպ, որ նվիրում դարձած ցողվեց Արցախ աշխարհի ազատագրման ճանապարհին:

«Երկիրը»` երկրի մասին կարգախոսով «Երկիր-Մեդիան» 4 տարեկան է

«Երկիր-Մեդիա»-ն վերջերս տոնեց իր հիմնադրման չորրորդ տարեդարձը: Մերօրյա լրատվամիջոցների բազմազանության մեջ ինչո՞վ է առանձնանում այս լրատվամիջոցը, ո՞րն է համարում հրատապ լուծում պահանջող թիվ 1 խնդիրը:

«Սա սկիզբ է թե° բուհի, եւ թե° դպրոցի համար»

Հանրապետության միջնակարգ դպրոցներում արդեն սկսվել են ավարտականի քննությունները:

ՄԵՆՔ 85 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ

Հոբելյանական ուղերձներ Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար «Ավանգարդը» 85 տարեկան է: Անմասն չմնալով անցյալ դարի բազմաթիվ փորձություններից` թերթը հերոսական և փառավոր ճանապարհ անցավ` իր շուրջը համախմբելով երիտասար դությանը, տարբեր սերունդների կրթելով ու դաստիարակելով բարոյականության բարձր չափանիշներով:

Բեմի վրա հոգևոր պատերազմ է…

«Ֆոմենկոյի արվեստանոց» մոսկովյան առաջնակարգ թատրոնի տնօրեն Անդրեյ Վորոբյովի և մի խումբ դերասանների հետ առաջին հանդիպումը հյուրախաղերից առաջ մշակութային խոշոր իրադարձության ավետիսի կանխանշաններ չէր ցուցանում£ Տեսագրությունների հեռարձակմանը զուգահեռ ծավալվող խոսակցությունը ոչ մի կերպ աշխույժ զրույցի բովանդակություն չէր ստանում£ "ԽցսՖՑցՐՈ" հեռուստաալիքին մշտապես հետևողներից քչերին էր միայն ծանոթ «ֆոմենկովցիների» հանրաճանաչ ստեղծագործական ձեռագիրը£ Այն էլ` մասնակի£ Քանզի թատերարվեստի մասին ամբողջական պատկերացում կարելի է կազմել կենդանի ներկայացմանն անմիջականորեն հաղորդակցվելով միայն£ Միանշանակ£ Նույնիսկ նրանք, ովքեր չէին կասկածում միջազգային բեմում վեց տասնյակից ավելի ներկայացումներով ուրվագծված անշփոթելի բեմադրական տաղանդով վաղուց ինքնահաստատված Պյոտր Նաումովիչ Ֆոմենկոյի բազմաթիվ մրցանակների, պարգևների ու շքանշանների արժանավորությանը, թերահավատ հետաքրքրությամբ էին համակված «Պատերազմ և խաղաղություն. վեպի սկիզբը. տեսարաններ» խորագրով ներկայացման հանդեպ£ Տոլստոյի մեծածավալ վեպի հիման վրա արված մոտ 4 ժամ տևողությամբ բեմադրությամբ առաջին անգամ հանրահռչակ արվեստագետի ստեղծագոր ծությանն առնչվողներին, կարծում եմ, հենց այդ նախատրամադրվածությունն էր խանգարում ողջ խորությամբ ընկալել ու ըստ արժանվույն գնահատել ռուս գրականության դասական անխամրելի զարդերից մեկի բեմավորումը յուրատիպ գրական թատրոնի արտահայտչամիջոցներով£ Ռուսական բարեկիրթ թատերական դպրոցի անգերազանցելի կախարդանքի կոնկրետ խանդավառ առկայությունը քարտեզանկար վարագույրով փոքրացված բեմահարթակում շատ շուտով ներգրավում է ճշմարիտ թատերասերներին անսովոր ոճավորմամբ խաղարկվող, դրվագից դրվագ հանդիսասրահում ազդեցության ոլորտն ընդարձակող նրբաճաշակ ներկայացման տիրույթում£ Առաջին հայացքից, անշուք ու անհարկի ծանրաբեռնված է թվում բեմատարածքը, սխեմատիկ ու անհրապույր£ Հերթով հառնում են, ասես հենց Տոլստոյի գրչի տակից, Պիեռ Բեզուխովն ու Անդրեյ Բոլկոնսկին, Աննա Պավլովնա Շերերն ու Նատաշա Ռոստովան, Լիզան ու Սոնյան… Զուսպ վերապրելով մարմնավորած գրական կերպարների մարդկային ճակատագրերը` միաժամանակ մի քանիսին անհատական բնութագրականությամբ անձնավորող դերակատար ները կենդանի թրթիռով միասնաբար ներկայացնում են XIX դարասկզբի ռուսական իրականության ընդհանուր պատկերը£ Լակոնիկ ու չափազանց թանձրամիտ անցումներով, ցայտուն ծաղրանկարներով բեմը լցվում է 1812 թվականի հայրենական պատերազմի նախաշեմին բնորոշ ռուսական կյանքի եռուզեռով£ Տոլստոյի մեծակտավ երկի խորքերի իմացության ընդգրկուն հենքի վրա բեմադրիչը նորովի հաստատում է համաշխարհային գրականության երևելիներից մեկի` ժամանակի անողոք գրաքննությանը հաղթած հանճարի բնատուր զորությունը:

Մայիսյան հերոսամարտերի հեռավոր կանչը

Օրհասական, արյունոտ էջերով լի է հայոց պատմությունը£ Նաև` արյան լճերի միջից, ասես, ծնունդ առնող հերոսներով ու հերոսամարտերով£ Հայաստանի պատմության թանգարանի նորաբաց ցուցահանդեսը XIX դարասկզբի կոնկրետ բովանդակությունն է ծանոթացնում իր այցելուներին` փաստավավերագրական հստակ պատկերացում տալով Հայաստանի առաջին հանրապետության (1918-20 թթ.) հռչակմանը նախորդած մահու և կենաց կռիվների մասին£ «Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետությունը» խորագրի ներքո ժողովված են մեր ժողովրդի ազատագրական պայքարի մեծագույն դրսևորումներից մեկի` Սարդարապատի ազգափրկիչ հերոսամարտի ու, գրեթե միաժամանակ, Բաշ¬Ապարանում և Ղարաքիլիսայում բռնկված կատաղի դիմադրության մասին պատմող նյութեր£ Մարտական գործողությունների բացատրագրերն ու քարտեզները, կիրառված զենքերի տեսականին, Սիլիկովի, Փիրումյանի, Սիլինի, Դոլուխանյանի, Կլիչի, Կորոլկովի, Կարաքեշիշյանի, Մելիքսեթյանի և ճակատամարտերը գլխավորած հրամանատարների ու մի շարք այլ մասնակիցների լուսանկարներն ու անձնական իրերը… Ուշագրավ այս սեղմ «դասագրքում» ներկայացված են հաղթական այդ մայիսի ծնունդը հանդիսացող Հայաստանի առաջին հանրապետությանն առնչվող փաստավավերագրական բնօրինակ նյութեր` պետական դրոշը, ակնառու գործիչների` զորավար Անդրանիկի, Արամ Մանուկյանի, Հովհաննես Քաջազնունու, Գարեգին Նժդեհի լուսանկարները, անձնական իրերն ու պաշտոնական կնիքները£ Հրաշալի է, երբ պետականորեն առանձնացվում ու կոնկրետ միջոցառումների շարքով պատշաճ կարևորվում են պատմական անցյալի հիշարժան, բախտորոշ տարեթվերը` հնարավորութ յուն ընձեռելով նոր սերունդներին տեղեկանալու իրենց ծնած ժողովրդի անցյալին, դասեր քաղելու նախնիների կենսափորձից (ափսոս, Սարդարապատում տեղի ունեցած դժբախտ պատահարը մթագնեց ակնկալվող տոնական շուքը)£ Մնում է պետականորեն նրանց ամբողջական գաղափար տալ պատմական ճշմարտությունների մասին ու դարձնել իրենց նորանկախ հանրապետության լիիրավ տերերը£ Հարևանիդ հետ բարեկամ մնա Սայաթ¬Նովայի հիշատակի հավերժացման առաքելությամբ 2005¬ին նախաձեռնված մայիսյան «Վարդատոնը», ՀՀ Մշակույթի նախարարության հովանու ներքո հայտնվելով, կարճ ժամանակում ավանդականի նշանակություն ստացավ£ Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի և «Սայաթ¬Նովա» աշուղական համույթի հիմնադիր տնօրեն Թովմաս Պողոսյանի գեղարվեստական մասնակցության շնորհիվ Սայաթ¬Նովայի արձանի մոտ ավելի մեծ բազմությամբ մարդկանց հավաքելով£ Սայաթ¬Նովան Անդրկովկասի ժողովուրդների ընդհանուր մշակութային ժառանգության գանձերից է£ Եվ անխուսափելի էր նրան ձոնված տոնի շրջանակի լայնացումը, կիզակետային մասսայականացումը Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում գտնվող գերեզմանաքարի մոտ£ Մեկնարկելով Երևանում` մեկ շաբաթ անց պատշաճ շարունակություն գտավ Վրաստանի մայրաքաղաքում£ Չսահմանափակվելով տոնացույ ցում հաստատված մայիսի 25¬ով` դարձավ հայ մշակույթը ներկայացնող օրաշար£ Պետրոս Ադամյանի անունը կրող հայկական դրամատիկական պետական թատրոնում հանդիսավոր նշանավորվեցին թումանյանական «Վերնատան» 110 և վիրահայ գրողների «Վերնատան» 10 ամյակները£ Վիրահայ գրողական համայնքի ամենաեռանդուն անդամները խրախուսվեցին ՀՀ Մշակույթի նախարարության ու ՀԳՄ ոսկե մեդալներով, պատվոգրերով£ Այդ կապակցությամբ վրացերեն հրատարակված «Հայ գրողների անթոլոգիան»` կազմված 38 անուններից և Սոնա Վանի «Ես անուն չունեմ» ժողովածուն ջերմ ընդունելություն գտան` հայ պոեզիայի փառատոնի լսարանը Թբիլիսիից տեղափորելով Գորի, ապա` Բաթումի£ «Վարդատոն»¬ին տրված պաշտոնական նշանակությամբ, իհարկե, դյուրին կլինի ամրապնդել հնամենի բարեկամական հարաբերությունները հարևան Վրաստանի հետ£ Մշակութային փոխշփումներով կայունացնել հոգևոր կապը և միասին արժանավայել հանգուցալուծում գտնել խորթացնող խնդիրների համար£ Առաջին հերթին` Սբ. Նորաշեն եկեղեցու£ :

«Մի° սպանեք հեքիաթը, մարդիկ…»

Ապրեցնել սիրած մարդու անունն ու գործը հանկարծահաս մահվանից հետո բացառիկներին է միայն տրված£ Առաջին իսկ հանդիպման ժամանակ Վերա Թարիվերդիևան անսահման ակնածանք է ներշնչում ամուսնու հիշատակը հավերժացնող իր կոնկրետ նախաձեռնություններով£ Շուրջը համախմբելով մոսկովաբնակ մեր հայրենակցի երաժշտարվեստը բարձր գնահատող, նրա հետ երբևէ առնչված կամ թողած մշակութային ժառանգությամբ ճանաչած տարբեր սերնդի արվեստագետների` ոչ միայն մոռացությունից ազատագրում է Միքայել Թարիվերդիևի` դեռևս մեծ ժողովրդականություն վայելող կինոերաժշտությունը, նվիրյալների վարպետ կատարումներով հաղորդակից դարձնում արվեստասերներին կոմպոզիտորի ողջ բազմաժանր երաժշտության հոգեհմա ելևէջներին£ Այլև, մշտապես զգալով սիրելի մարդու աներևույթ ներկայությունը, իր իսկ կայացրած հոգևոր դաշինքով ծառայում է լուրջ երաժշտարվեստի հաստատուն տարածմանը£ Ամենավառ արտահայտությունը` արդի երաժշտական կյանքում մնայուն տեղ նվաճած Միքայել Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթն է£ Վերայի սիրո առեղծվածային ներշնչանքով համակվում են ազնիվ հոգիները, սատարում նորանոր մտահղացումների իրականացմանը£ Փոքրիշատե բացահայտելով Սիրո հավատավոր այս կնոջ հարուստ ներաշխարհը` անկեղծորեն կիսում ես Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի թատրոնի բեմից «Ճակատագրի 17 ակնթարթներ» երաժշտահանդիսաշարի անցկացմանը աջակցած բոլոր մարդկանց ուղղված երախտագիտության արցունքախեղդ խոսքերի հուզմունքը£ ՀՀ նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի և Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնական բարյացակամությունից բացի զուտ մարդկային փոխըմբռնմանն արժանանալու անսպասելի գտնված երջանկությունը£ Վերայի տրամադրությամբ վարակված հանդիսասրահում սկսում է թանձրանալ սիրո տարբեր նրբերանգներով հյուսված հայտնի ու անհայտ ստեղծագործությունների կատարումներով հաստատված մթնոլորտը£ ՌԴ վաստակավոր արտիստուհի Տատյանա Կուինջիի (սոպրանո) զգացմունքառատ մատուցմամբ Թարիվերդիևի «Սպասում» մոնոօպերան կարեկցանք է հարուցում սիրակարոտ միայնակ հերոսուհու անարդարացիորեն կրած, գիշերային թաքուն արցունքներով սոսկ ամոքվող, տառապանքների նկատմամբ£ Կնոջ հոգեբանության բառերով դժվար բացատրելի նրբին իմացությունը զարմացնում է շատերին, իսկ ես համոզվում եմ Վերայի խոսքերի միանգամայն հիմնավորվածության մեջ. «Սերը նրա ողջ էությունն էր, բնատուր, հենց սիրո բանալիով մարդկանց հոգիները անվրեպ պեղելու ունակությունն է առանձնահատուկ խորություն հաղորդում Թարիվերդիևի երաժշտական կերպարներին»£ Պարզ ու անպաճույճ բառերում արտահայտված մարդկային հոգեվիճակները Թարիվերդիևի երաժտական մարմնավորմամբ ներկայանում են որպես ներաշխարհում կենսական հանգամանքների բերումով դաջված բանաստեղծական պատկերներ£ Հատկապես անմիջական ու հյութեղ ընդգծվելով լեգենդար «Մերիդիան» եռյակի հնչեցրած հանրահայտ կինոերաժշտության, Ալեքսանդր Գորիբոլի դաշնամուրային նվագի, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղ. ղեկավար` Էդուարդ Թոփչյան) կատարումների մեջ£ Մասնագիտական համերաշխության ընդօրինակման արժանի դրսևորում էր առողջական վիճակի վատթարացման պատճառով բացակայող Իոսիֆ Կոբզոնի երգացանկից անբաժան, «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմից ամենահայտնի երգերի` օպերային երգիչ Գևորգ Հակոբյանի հանպատրաստից կատարումները£ «Մի° սպանեք հեքիաթը, մարդիկ»… Նադեժդա Լուկաշևիչի քնարաշունչ երգից առանձնակի տպավորված այս ոգով էր գնահատելի, ամենից առաջ, երաժշտական հանդիպումը Միքայել Թարիվերդիևի հետ£ Հոգևոր ազնիվ լիցքերով միաբանված մարդիկ, հրաժեշտից առաջ, կրկին շրջում էին ճեմասրահում, «Ես որսացել եմ զգացողություններ» լուսանկարչական անհատական ցուցահանդեսի նմուշներում առօրյա կյանքի հեքիաթային արտասովոր պահեր կորզելու Թարիվերդիևի նորահայտ ունակությամբ վերստին սքանչանալու մտադրությամբ£ Մի° սպանեք հեքիաթը, մարդիկ… :

ՆՎԻՐՅԱԼԸ

Ութ տասնյամյակ առաջ Գանձակում Աբրահամի և Ռոզալիայի ընտանիքում ծնված աղջնակն իր ապրելիք կյանքով շատերի համար` թե° որպես զավակ, թե° որպես ծնող, և թե° որպես Հայ, օրինակ էր ծառայելու: Իրավ, ամեն մայր էլ կպարծենար Էլմիրայի նման դուստր ունենալու պարագայում:

Հեքիաթների աշխարհում

Մանկական երեք գրքերի հեղինակ է «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանը և տպագրության է պատրաստվում «Վերջին ծխնելույզ մաքրողի հեքիաթները» գիրքը: