ՔՐԴԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ` ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ

   Ներսիրիական պատերազմի առնչությամբ թուրքական շարժումների տեսանելի բաժիններն ամփոփվում են հիմնական մի քանի  ուղղություններում: Նախ անշուշտ` հակաիշխանական զորքերին տրամադրված զինուժն ու տնտեսուժը ուղղակի և անուղղակի միջոցներով:

  «ԲԻԼԱՅՆԸ»` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԵՆՔ

  Երկու օր առաջ «Բիլայն» ընկերությունը 5 ժամով դադարեցրել էր բջջային և ինտերնետ կապի մատակարարումը: Բնականաբար, հատկապես ինտերնետից օգտվողների վճարման հաշվարկներից չի հանվելու այս հինգ ժամը, և բաժանորդները վճարելու են նաև չմատակարարված կապի դիմաց:

  ՏԿԱՉՈՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  - Այն, ինչ ոստիկանին չի թույլատրվում, թույլատրելի է կազակի համար: Այդ իսկ պատճառով, մենք դուրս ենք մղելու ներգաղթյալներին, կարգուկանոն ենք հաստատելու, ստուգելու ենք փաստաթղթերը, զբաղվելու ենք միգրացիոն քաղաքականությամբ, ճշտելով` ինչու է այս կամ այն անձը որոշել տեղափոխվել մեր երկրամասի տարածք:

  «ԹՈՒՆԵԼԻ ՀԱԿՈԲԸ» ԽՈՒՍԱՆԱՎՈՒՄ Է

Արփա-Սևան թունելի մոտ «արտոնյալ» ՀԷԿ կա, որը համարվում է տարածքի ամենամեծ կառույցը և գտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում: «Եղեգիս-1» կոչվող ՀԷԿ-ը, ինչպես պարզվում է, պատկանում է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին:

  ԱՐՏԱՇԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆՆ ԷԼ ՈՒՆԻ

  Պարզվում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ԼԻՆՍԻ հիմնադրամի գլխավոր համակարգող Արտաշես Թումանյանն իր բազմաթիվ հարստությունների կողքին նաև ՀԷԿ ունի: Եվ դա էլ շարքայիններից ու աննշաններից չէ, այլ նշանավոր Ձորագէսն է, որը սեփականաշնորհվել է նախկին պաշտոնյայի կողմից:

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ` ԵՎՍ

  Ստացվեց այնպես, որ այսօր մեր ուշադրությունը հիմնականում սևեռվեց փոքր հիդրոէլեկտրակայաններին: Կառավարությունը դեռևս 2005 թվականին որոշում ընդունեց` խրախուսելով փոքր հէկ-երի շահագործումը:

  ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻՆ «ԴՈՒՐՍ» ԿԹՈՂՆԵՆ

  Ինչպես տեղեկացանք, երկրի իշխանությունները վերջին շրջանում չափազանց դժգոհ են «Արմավիայի» և այլ ձեռնարկությունների սեփականատեր Միխայիլ Բաղդասարովից, ուստի կամենում են նրան աստիճանաբար դուրս թողնել «էլիտար դաշտից»: Մոսկվաբնակ գործարարին արդեն մի քանի անգամ «դեղին քարտ» են ցույց տվել, հասկացրել, որ նրա գործունեությունը դարձել է համընդհանուր դժգոհության առարկա:

  ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ ԵՆ

  Բոլորն էլ գիտեն, որ առողջարանային Ջերմուկ քաղաքի շատ «օբյեկտներ» պատկանում են պատգամավոր Աշոտ Արսենյանին: Նրանն է նաև «Արմենիա» նշանավոր առողջարանը, որի հարևանությամբ 2009 թվականից ի վեր բուռն թափով շինարարական աշխատանքներ են ընթանում:

  ԵԹԵ˜ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԼՍԵՆ

  «ՏԻՄ քարոզարշավի ընթացքում ընտրողների դիրքորոշման վրա չազդել ընտրակաշառքով, այդ թվում` պաշտոնական առաջխաղացման և աշխատատեղերի անձնականացված խոստումներով, նյութական օժանդակությամբ, սննդամթերքի, դեղորայքի մատակարարմամբ, զանազան պարտքերի մարման խոստումներով և մարումներով, տնտեսական գործունեությանն առնչվող արտոնությունների և կենցաղային (բնակարան, հողամաս, հերթացուցակային առաջխաղացում) բնույթի անձնականացված խոստումներով և համանման գործողություններով». այսպիսին է ավագանու անդամի թեկնածուի Վարքականոնի առաջին կետը, որը մշակել ու տարածել է Գյումրու «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը:

  Քսան տարվա մեր փորձը

  Հայաստանում հանքարդյունաբերության առաջացրած խնդիրների պատճառների շուրջ է զրույցը ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի ազգային կոմիտեի` «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

Որ չլքեն երկիրը

  Բոլոր երկրներում է այդպես. ուսման առաջադիմությամբ աչքի ընկած, գիտելիքների ծարավ ունեցող երիտասարդները ձգտում են աշխարհում ճանաչված բուհերում սովորել: Մեր այդ ուսումնատենչերից շատ քչերն են վերադառնում:

    Աֆրիկան մրսում է

  Մինչ Եվրոպան տառապում է աննախադեպ շոգերից, Հարավային Աֆրիկայում իսկական ձմեռ է սկսվել: Հանրապետությունը ձյունով է ծածկվել` խուճապի մատնելով ջերմասեր բնակչությանը:

  Մասամբ համեստացեք Փարիզում

  Այսուհետ Ֆրանսիայի ոստիկանության հսկողության ներքո են չափից ավելի բացվածքներով հագուստ կրող կանայք` հանգստի վայրերում: Հիմա արդեն անթույլատրելի է Սենայի ափին հանգստանալ մերկանդամ, այգիներում ու պուրակներում հայտնվել լողազգեստով կամ լանջաբաց:

Կաշառատվություն «Վիագրայի» շուկայում

  Ամերիկյան Pfirer դեղագործական ընկերությունն իր հայրենիքում տուգանվել է 60 միլիոն դոլարով` կաշառատվության համար: Ընկերությունն ինքն է խոստովանել, որ կաշառքներ է բաշխել Ռուսաստանի, Հունաստանի, Բուլղարիայի և Ղազախստանի որոշ պաշտոնյաների ու բժիշկների:

Դժվար բուժվող հիվանդություն

  Դիագնոստիկ կենտրոնից հայտնում են, որ հայրենի ընդդիմությունը տառապում է խիստ արտահայտված ալերգիայով, ինչն առաջանում է զզվանքից, ուղեկցվում` սրտխառնոցով և փսխումներով: Հակաալերգիկ դեղամիջոցներն արդյունավետ չեն, քանզի չեն կարողանում հեռու մնալ զզվանքի «օբյեկտներից»:

Պատասխան «Յոժին»

  Թուրքիան այնքանով է «ցիվիլ» երկիր, որքանով` ոզնին բարձրակարգ կենդանի է, որը լեզվի տակ փուշ չունի, իսկ մեջքի փշերն էլ թշնամուն շոյող սիրամարգի փետուր են: :

Փոխադարձ կապ

  Պարզաբանում Սպորտի նախարարությունից Եթե անգլիական նավերը հայոց լեռները բարձրանալ չէին կարող, ապա Անգլիայում հայ մարզիկներն էլ ի վիճակի չէին օլիմպիական բարձունքներ նվաճել: :

Մեդալի հակառակ երեսը

  Եթե Հայկոմկուսի առաջնորդ Ռուբեն Թովմասյանը համոզված է, որ հայաստանյան որոշ ուժեր հաշվառման են կանգնած Վաշինգտոնի կադրերի բաժնում, ապա կարելի՞ է ենթադրել, որ նա վաղուց հեռակա կարգով Մոսկվայում ռուսամետ հայ ուժերի կադրերի վարչության պետն է: :

ՀՀՇ զգուշացումը` Վանո Սիրադեղյանին

  «Ոսկե ցլիկ»-ի նմանությամբ - Վանո´, չգա´ս, դատախազը փոշմանել ա: :

Գոնե մեկը ասե՞լ է` «ղալաթ ես արել»

  - Վանո ջան, արի, արի ու սեփական աչքերով տես, թե այս տարիներին քանի-քանի իշխանավորներ հարյուրավոր անգամներ մեղանչել են, բայց գոնե մի անգամ քո պես, տղամարդավարի չեն ասել` «ղալաթ եմ արել»: :

Գյուղնախարարի տրտունջը

  - Մեր քաղաքական էլիտան ի՞նչ մեղք ունի, որ էլիտար սերմնացուն լավ բերք չի տվել: Ախր բնությո´ւնը էլիտար «վարք» չցուցաբերեց:

  ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼ

  Իրանի Իսլամական Հանրապետությունը միակ արևելյան երկիրն է, որն այս օրերին չափազանց շահագրգռված է Սիրայում խաղաղության հաստատմամբ:

  ՀԱՅԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆ ԵՆ

  Վրաստանում շուտով համապետական ընտրություններն են, ուստի շատ քաղաքագետների և վերլուծաբանների հայացքներ հառված են այստեղ ապրող ազգային փոքրամասնություններին: Մասնավորաբար` հայերին, ովքեր հազարամյակներով ապրում են այստեղ` շատ հաճախ ստանձնելով պետական բարձրագույն պաշտոններ:

  Տհաճ անակնկալ Թուրքիային

  Պաշտոնական Թեհրանի և Անկարայի միջև վերջին լարվածությունների արդյունքում իրանական իշխանությունները երեկ ժամանակավորապես չեղյալ են հայտարարել Թուրքիայի հետ առանց մուտքի վիզայի ռեժիմը` դա պայմանավորելով Իրանում այս ընթացքում մի վեհաժողովի անցկացմամբ:

  ՄՇՏԱՀՄԱ «ԱՆՈՒՇԸ» «Անուշ» օպերայի 100-ամյակը

  Բուն Հայաստանի տարածքում առաջին անգամ ներկայացվում էր ազգային օպերա` ստեղծված տոհմիկ գյումրեցի ժամագործի ընտանիքում ծնված կոմպոզիտորի կողմից, ով Արևելյան Հայաստանում հիմք դրեց օպերային արվեստին, շարունակեց և ավարտին հասցրեց այն մեծ նախաձեռնությունը, որով հանդես էր եկել Կոմիտասը:

  ԵՐԵՎԱՆՅԱՆ ՏԽՈՒՐ ԵՐԵԿՈՆԵՐ

  Հարավային քաղաքներում, բոլորին է հայտնի, կյանքը նոր ռիթմի մեջ է մտնում ամռան ամիսներին, երբ ավելանում են հյուրերը, երբ մշակութային կյանքը դառնում է անհրաժեշտ և կարևոր: Խոսքը, բնականաբար, թատրոնների գործունեությանը չի վերաբերում, քանի որ հնուց հաստատված կարգ է, որ թատրոններն ամռանը հանգստանում են:

  ԽՆԿԱՐԿՈՒՄ

  Շիրակ աշխարհը պատմական Հայաստանի երաժշտական մշակույթի շտեմարաններից մեկն է: Իսկ աշուղներն իրենց երգով առավել գունեղ էին դարձնում ավանդույթներով հարուստ Գյումրին:

  Վարդան ԱՍՑԱՏՐՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ և մարդու իրավունքների արևմտյան հայեցակարգը

  Անառարկելի է, որ մարդու իրավունքները կարևոր գործիք են ժամանակակից հասարակական կառույցի համար: Մարդու իրավունքների հայեցակարգը, որքան էլ այն աշխարհիկ (սեկուլյար) համարվի, հիմնված է յուրաքանչյուր առանձին մարդու բարեկեցության մասին հոգատարության գաղափարի վրա, որը բխում է եվրոպական մշակույթի հիմքում ընկած քրիստոնեական արժեհամակարգից:

Վարկառուները բանկերին «քցել են»

  «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ից վերջերս ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են ստացվել, թե բանկի «Ուրարտու» մասնաճյուղում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ մասնաճյուղի վարկառուներ Սամվել Ն.-ն, Արթուր Մ.-ն և Լենդրուշ Մ.-ն որպես գրավ են ձևակերպել ոսկու շերտով պատված այլ մետաղներ` խաբեությամբ հափշտակելով 1.149.000 դրամ:

Զգուշացեք կեղծ գեներալներից

  Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում հերթական խաբեության վերաբերյալ տեղեկությունների հերոսն այս անգամ քառասունին մոտ մի տղամարդ էր:

Ճաշակ ունեցել է, փող` ոչ

  Վերջին տարիներին տեսանկարահանող սարքերի մուտքը մեր կյանքի ամենատարբեր բնագավառներ թեև անաղմուկ, բայց իսկական հեղափոխության էր նման: Ակնհայտ էր, որ տեխնիկական այդ սարքերի անտես սլաքներն առաջին հերթին ուղղված էին դեպի օրենքը շրջանցողները:

  Գուրգեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԵՐԿՆՔՈՒՄ ԳԵՐՎԱԾՆԵՐԸ

  Գուրգեն Երջանիկի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ծնվել է 1965 թվականին, Օշական գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը:

  Բանկի˜ր եմ ասել

  Հետխորհրդային բացառիկություն է երևի, անկախացած քո երկրում` կարևոր չէ, թե ինչ ճանապարհով, այնքան տռզեցնես քսակդ, որ երբ կողոպտածդ պետությունը քո դեմ քրգործ հարուցի` հասնես ամենաազդեցիկ արտասահմաններ ու էնտեղի տեղացիներին ապշեցնես քո շքեղությամբ: Զորօրինակ` «Մոսկվա բանկի» նախկին ղեկավար Անդրեյ Բորոդինը:

  Հանցածին Բեթմենը

  Չե՞ն ուզում հասկանալ, թե հենց գիտակցաբար են կինո ստեղծողները բռնություն քարոզում: Եվ այն էլ` ոչ թե ձանձրալի ճառերով, այլ գրավիչ կերպարներով:

  Ացտեկների դամբարան Մեքսիկայում

  Հնագետները հնադարյա հազվագյուտ գերեզմանատեղի են հայտնաբերել. աղջկա կմախք` շրջապատված ավելի քան 2 հազար մարդկային ոսկորներով (տեղեկացրել է «Ասոշիեյթեդ Պրեսը-»): Գտածոն պեղվել է Մեխիկոյի` 1325 թ. կառուցված Տեպլո Մայոր եկեղեցական համալիրի տարածքում: