ԻՆՉՈ՞Ւ Է ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՒՅՍ ՏԱԼԻՍ ԲՅՈՒՋԵԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԻՑ

Հայաստանի կառավարության և պառլամենտարիզմի պատմության մեջ աննախընթաց դեպք է արձանագրվում. երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ներկայացնում է ոչ թե վարչապետը, ինչպես ընդունված է, այլ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահի տեղակալը:

Բաքուն անմեղսունակ է

Աշխարհը շարունակելու է լռե՞լ Տարբեր առիթներով գրել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը միջազգային մի շարք կազմակերպությունների ուշադրությունից աստիճանաբար դուրս է մղվում` միայն երբեմն-երբեմն դառնալով հետաքրքրության առարկա: Օգտվելով այս իրավիճակից, ադրբեջանական կողմը, բաց չթողնելով առիթը, փորձում է սեփական «հայեցակարգերը» ներկայաց նել` այսպես անընդհատ ապակողմնորոշելով միջազգային հանրությանը:

«ՆԱԻՐԻՏ»-ՈՒՄ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԵՐ ԿԱՆ

Շուտով կլրանա երկու տարին, ինչ չի գործում «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը` նախկին ԽՍՀՄ եզակի գործարանը և քիմիական արդյունաբերության միջազգային նշանակության հսկաներից մեկը: Շուրջ երկու տարի այդպես էլ չի լուծվում «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցը:

ԲՈՂՈՔԵՆՔ, ՈՐ ՎՃԱՐՎԵՆՔ

Ժամանակ առաջ մենք գրել էինք, որ Գյումրու Մուշ-2 թաղամասում պետական պատվերի շրջանակում շինարարություն իրականացնող «Գլենդել Հիլզ» գրասենյակը օգոստոս ամսից չի վճարել շինարարների աշխատավարձերը: Ընկերության պատասխանատուն հեռուստատեսությամբ հերքեց այս փաստը` ասելով, թե ընդամենը շատ փոքր պարտքեր են եղել, որոնք արդեն վճարվում են:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել հանրապետության մարզերից Երևան բերված մի շարք հուշարձանների կամ հուշարձանների բեկորների հարցը: Այս խնդիրը ոտքի է հանել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների, երիտասարդ ակտիվիստների:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ

Հայաստանում կարող է ստեղծվել աննախադեպ իրավիճակ, երբ հանկարծ 2013 թվականի բյուջեի ընդունման ժամանակ մի շարք ուժեր պահանջեն կառավարության հրաժարականը: Այսօր այդպիսի նախադրյալներ են ստեղծվել, և, մեր ունեցած տեղեկություններով, արդեն խորհրդարանական մի քանի խմբակցություն քննարկում է այս հարցը:

ՖՐԱՆՍԻԱՆ ՄՆԱՑ ՄԻԱԿ ԲԱՐԵԿԱՄԸ

Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսը ծածուկ խաղեր են տալիս Լեռնային Ղարաբաղի թիկունքում, Ֆրանսիան մնում է միակ երկիրը, որը շարունակում է զերծ մնալ տարբեր պայմանավորվածություններից և պաշտպանում է իր դիրքորոշումը` հասնել հարցի վերջնական լուծմանը խաղաղ ճանապարհով:

Սիրիայի «լիբիականացումը»` ուրվագծված...

Պաշտոնական տեղեկատվությունների համաձայն` 1. Սիրիական ապստամբ «բազմազգ» (սիրիացի, սաուդցի, թուրք, ադրբեջանցի, չեչեն, պակիստանցի, աֆղան) վարձկան զինյալ-ընդդիմադիրները վերջապես հաջողեցրել են միավորվել ու հետայսու միասնական ղեկավարության ներքո` շարունակել Ասադին տապալելու մոտ երկամյա հեղափոխությունը:

Կարոտախտ և սիբիրախտ փոխադարձ կապ

Թերևս ԽՍՀՄ օրոք տասնյակ հազարավոր հայեր աքսորվել են Սիբիր, սակայն շատերի մոտ դա էլ չի մեղմել խորհրդային համակարգի նկատմամբ կարոտախտը: Այն ժամանակներից մինչ այսօր հազարավոր հայեր մեկնում են Սիբիր «գործ դնելու» ակնկալիքով:

Օսկանյանը կնմանվի Հերոստրատի՞ն

Բացառված չէ, որ Ռ. Քոչարյանը խորը հիասթափությունից գրի «Մոռանալ Օսկանյանին» տրագիկ ռեքվիեմը::

Համամասնորեն կարելի է մեծամասամբ սխալվել

Դժվար թե ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» 100 տոկոսանոց ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ ընդհանուր հայտարարի գան «ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ» խնդրի` Նախագահի միասնական թեկնածուի շուրջ::

Հին ասույթը` նորովի

Ասա ո՞վ է նախագահի թեկնածուդ, ասեմ ինչ թափով ես տապալվելու::

ԲՀԿ-ի` դեռ անհայտ նախագահի թեկնածուի մասին

Սևակի ոճով - Դու` երկու տառ, Դու` հասարակ մի դերանուն, Բայց ընդամենն այդ քո երկու հատիկ տառով, Ողջ քաղդաշտի ապագան ես ուրվագծում::

Ճակատագրական Օհայոն

Ըստ վիճակագիրների` ԱՄՆ-ում միշտ էլ նախագահ է ընտրվել այն թեկնածուն, ով հաղթել է Օհայո նահանգում: Բացառություն չէր և Օբաման:

Օբաման` Օհայոյում հաղթելուց հետո

- Օ´հ, ա˜ա˜ա˜յո˜ո... Օ˜, հա՞. այո´::

Քաղդաշտում ավելանում են ստվերները

Տերյանի ոճով Աշուն է, անձրև, ստվերներն անձև Խաղում են արագ, բայց` միապաղաղ::

Պահանջում են քանդել բուրգերն ու Սֆինքսը

Եգիպտական բուրգերն ու Գիզայում Մեծ Սֆինքսը քանդելու պահանջը ներկայացրել է Եգիպտոսի սալաֆիտներից մեկը` շեյխ Մուրգան Սալեմ ալ-Գոհարին: Երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք երկու անգամ դատապարտված իսլամիստական այս քարոզիչը չի էլ թաքցնում, որ` - Նման կռապաշտության խորհրդանիշերի ոչնչացումը յուրաքանչյուր մահմեդականի պարտականությո´ւնն է:

Մարդն ուզում էր վագր դառնալ

Տարօրինա՞կ երազանք է: Բայց այն իրականացնելու վճռականությունն ամերիկացի Դանիել Ավներին չլքեց մինչև կյանքի վերջը:

Բուժելու փոխարեն ծախսն են հաշվում

Ողջ աշխարհում մարդկանց նյարդերը տեղի են տալիս` մեծացնելով հոգեկան հիվանդություններով տառապողների քանակը: Իրենց ազգաբնակչության առողջությամբ մտահոգ երկրներում որոշակի վերլուծություններ են կատարվում, որպեսզի բուժումն ավելի նպատակամետ լինի` կրճատելով պետբյուջեից հատկացվող ծախսերը:

Նվերը կաշառք չէ

Ո՞վ կարող է հստակեցնել այդ ջրբաժանը. պաշտոնյային տրված առարկայական «շնորհակալությունը» նվե՞ր է, թե՞ կաշառք: Եթե նույնիսկ նվեր է, ո՞վ կարող է ապացուցել` ինքնաբուխ անակնկա՞լ է դա, թե՞ հենց պաշտոնյայի կողմից պահանջված «վերաբերմունք»:

Ամրոցի բանալին` օրը ցերեկով

Լոնդոնի հռչակավոր Թաուեր ամրոցում ստիպվել են փոխել բոլոր կողպեքները, զի դրանց բանալիները գողացել են: Գողերը գործել էին բացահայտ` ամրոցի պահապանների աչքի առջև:

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԵՐՑՆՈՒՄ Է ԴԻՐԻԺՈՐԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԸ

Օրերս 2rd.am կայքին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծես ակնարկում է, որ ամենագործուն մասնակցությունն է ունենալու նախագահական ընտրություններում: Դատելով հարցազրույցի ենթատեքստից, նա պիտի ստանձնի դիրիժորի դեր` այսպիսով լուծելով իր համար կարևորագույն մի խնդիր` ամեն կերպ ապահովել ներկայություն իշխանության մեջ:

ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ, ԲՈՒԺՈՒՄԸ` ԹԱՆԿԱՆՈՒՄ

Արդեն ներկայացվել են առողջապահության ոլորտին 2013 թ. նախատեսվող ֆինանսական հատկացումները: Ըստ այդմ, 2013 թ. պետական բյուջեի նախագծով առողջապա հության ոլորտի ծախսերը կկազմեն 70,3 մլրդ դրամ, որը 5,1 մլրդ դրամով ավելի է 2012 թ. հատկացված միջոցներից:

ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԻԾ

Շատ վաղուց մեր թատերական իրականության մեջ արմատավորվել է համատեղ թատերական նախագծերի գաղափարը: Տարբեր թատրոնների կամ տարբեր երկրների ստեղծագործողների համատեղ բեմադրությունները նպաստում են ոչ միայն ճանաչողությանն ու ստեղծագործական կապերի ամրապնդմանը, այլև գեղարվեստական նոր խնդիրների լուծմանը:

Հայ երախտավորները Մահուբի Գևորգ

XX դարում ծավալուն հնչեղություն ունեցան աշուղ Մահուբի Գևորգի երգերը ոչ միայն Հայաստանում, այլև հարևան հանրապետությունների հայաբնակ գյուղերում: Գևորգ Մանուկի Մանուկյանը (Մահուբի Գևորգ)` ծնվել է Ապարանի Ղարաբալուղ (այժմ` Երնջատափ) գյուղում` 1857 թ., չքավոր գյուղացու ընտանիքում:

ՉԵՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԱՊՀ երկրներից օրինակներ չբերենք, որպեսզի զավեշտն առավել չխորանա: Չդիմենք նաև մի շարք արևմտյան տերությունների, որպեսզի ընդդիմախոսները հրապարակ չհանեն տնտեսութան զարգացածության խնդիրը:

ՈՐՊԵՍԶԻ ՀԱՆՐԱՅԻՆՆ ԻՍԿԱՊԵՍ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԱՌՆԱ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ և Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը մի քանի տարի շարունակ զբաղվում է Հանրային հեռուստաըն կերության եթերով արձակվող գովազդների մոնիթորինգով:

Իրական և կեղծ նպաստառուներ

Վերջերս մի քաղաքացի ոստիկանության Էրեբունու բաժնում իր վրդովմունքն էր հայտնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի բժիշկներից մեկի անօրինական գործողությունների վերաբերյալ: Իր քրոջը հետազոտելու համար այդ բժիշկը պահանջել էր 22.000 դրամ, սենյակի համար` 30.000 դրամ, իսկ դեղերի համար` 20.000 դրամ:

ԿՅԱՆՔ` մահից հետո

Վկայություններ առ այդ Պետերբուրգցի հոգեբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Սանկտ-Պետերբուրգի բժշկական ակադեմիայի ամբիոնի պրոֆեսոր, Մեծ Բրիտանիայի Էսեքսկի համալսարա նի պատվավոր դոկտոր, ՌԴ ուռուցքային հոգեբույժների ընկերակցության նախագահ Անդրեյ Գնեձիլովը ևս չի կասկածում, որ ֆիզիկական մահը դեռևս կյանքի վերջը չէ: - Մահը մեր անհատականության վախճանն ու կործանումը չէ:

Կասկածյալ են ոստիկանները

Գայթակղությունը երբեմն նաև իրավապաշտպաններին է մոլորեցնում: Այդ պարագայում նրանք ևս դառնում են կասկածյալ, հարցաքննվող, հանցանքը հիմնավորելու դեպքում` մեղադրյալ ու կալանավոր:

«Կոշիկը» խոսեց

Պարզվում է, որ թութակներից ու ագռավներից բացի, ուրիշ կենդանիներ ևս կարող են ընդօրինակել մարդկային խոսքը: Օրերս այդ կարծիքը հաստատել է հարավկորեացի Կոշիկ փիղը (հաղորդել է Associated Press-ը):

Փղի մորթին զովացնում է

Քչերն են երևի տարակուսել, թե ինչու ընդունված չէ փղի մորթուց շքեղ մուշտակներ կարել: Պարզվում է` հսկա այդ կաթնասունների բուրդը կարող է ոչ միայն տաքացնել, այլև զովացնել` եթե այն շատ նոսր է:

Լեսբուհին գեյից ալիմենտ է պահանջում

Որքան ուզում ես` խորշիր դրանիցից, փորձիր մոռանալ նրանց գոյությունը, միևնույն է` դրանք իրենց մոռացնել չեն տալիս: Ընդ որում` ամեն անգամ այլասերումի մի նոր դրսևորմամբ: