ՏԱՎԱՐԱ¬ ԳՈՄԵՇԱՅԻՆ ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ

Թուրքիայում տեղի ունեցած ինչ¬որ գործարար խորհրդաժողովի ժամանակ Հայաստանից արտահանվելիք թարմ ու որակյալ մսի դիմաց առաջարկվող գինը խելքահան է արել հայ ֆերմերներին£ Մեծ կարելի է համարել հավանականությունը, որ ժամանակին Իրան ուղարկված ոչխարների ճակատագրին հիմա էլ խոշոր եղջերավորներն արժանանան£ Այն միակ տարբերությամբ, որ նրանց վերջին հանգրվանն էլ Թուրքիան կլինի£ Անկախ ամենից և համեմատության աննպատակահարմարությունից` Թուրքիան միշտ է ձգտել վերջին հանգրվան լինել, ու եթե Հայկական լեռնաշխարհում բուծված կճղակավորների որակյալ միսը մարդկային միս ուտելու` թուրքերի մշտաբաց ախորժակը գոնե փոքր¬ինչ զսպի, ապա տեղի ունենալիք գործակցությունը դարձյալ չարյաց փոքրագույնը կարելի է համարել£ Ինչ խոսք, արտահանման հեռանկարները կամ այս դեպքում անխուսափելիությունն իսկապես դրական կարելի էր համարել, եթե նման հորիզոններ բացվեին ներքին պահանջարկը հարյուր տոկոսով բավարարելուց հետո միայն£ Բայց, ինչպես հայտնի է, և ինչպես այս շրջանում փորձ է արվում հիմնավորելուն զուգահեռ վերջնականապես հաստատել, մեր սննդաբաժինն աստիճանաբար հնդկական գոմեշն է դառնում` ցածրորակ, էժան և առողջության համար վտանգավոր£ Թեև այս գործի «ճարտարապետների» համար կարևորը շահույթն է, որը մսային «կոմբինացիայի» ընթացքում մի կողմից տեղական մսի դիմաց թուրքերի վճարելիք բարձր գնով, մյուս կողմից` հեռավոր հնդկաստաններից ներկրվող էժանագին գոմեշամսից ստացվող կլորիկ շահույթներով է արտահայտվում£ Եթե գոմեշային պայմանագիրը նոր¬նոր միայն կնքվելիս լիներ, դեռ կարելի էր հույսեր փայփայել, թե այդքան հեռուներից միգուցե չհաջողվի միս կոչվող աղտեղությունը Հայաստան հասցնել£ Բայց հարցն էլ այն է, որ թուրք¬հայկական պայմանավորվածությունից անկախ` հնդկական արտադրանքը վաղուց է հայկական շուկայում հաստատուն դիրքեր գրավել ու հիմա էլ է հաջողությամբ իրացվում£ Իսկ այն, որ աշխարհի շատ երկրներ, համապատասխան օրենք ընդունելով, էժանագին գոմեշների առնչությամբ վաղուց են շրջանցել Հնդկաստանի հետ համագործակցությունը, կարելի է անտեսել կամ, ինչպես ասում են, չլսելու տալ£ Ի վերջո, կարելի է նաև գոհ ու բավարարված զգալ այն հնարավորությունից, որը դեռևս հայ սպառողին ընձեռվում է£ Թուրքական խորհրդաժողովին մասնակից մեր հայրենակից ֆերմերներն, անշուշտ, կպնդեն, թե արտահանման հեռանկարները բնավ էլ չեն ենթադրում, որ հայկական շուկաների վաճառասեղաններն, հետայսու միմիայն հնդկական մսացուով են ծանրաբեռնվելու£ Տեղական մսի գինն իհարկե կբարձրանա և միայն հանրության «ընտրյալների» ճաշակելիքը կդառնա£ Գործարարներն, իհարկե, կփորձեն նաև համոզել, թե ի տարբերություն ոչխարների, «շնորհիվ» անդրեածին գոմեշների` տեղական տավարամիսը նույնիսկ այլընտրանք էլ ունի£ Բայց խնդիրը բնավ էլ հրամցվող այլընտրանքը չէ, այլ հերթական աճպարարությունը` պայմանավորված միմիայն աճող շահույթների գայթակղությամբ£ Ի վերջո, դեռ հարց է, թե այլոց կողմից օրենքով մերժված այլընտրանքից արդյո՞ք չարժե ընդհանրապես հրաժարվել, թե՞ ամեն էժան ու անորակ ապրանք հաջողությամբ «սաղացնելու» փորձված սովորույթը մերոնց լուրջ հույսեր է ներշնչում նաև այս դեպքում£ Չէ՞ որ եթե թուրքական գայթակղությունն այդպես էլ հանգիստ չի տալիս մերոնց, և արտահանման առաջարկից նրանք որևէ կերպ հրաժարվել չեն կարող, ապա մնում է թերևս բուսակերությանն անցնել£ Այս դեպքում առողջությանը հասցվող վնասը շրջանցելով` ինչ¬որ առումով կարելի է նաև շահել. ասում են, թե բանջարեղենի մեծ չափաբաժինն անգամ անփոխարինելի առավելություններ ունի£ Միայն թե վերավաճառող գործարարները շուտ գլխի չընկնեն. թե չէ ավելի կբարձրացնեն նաև բանջարեղենի գները ու կսկսեն դա էլ արտահանել£ :

ՕՐ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԳԱՅԱՆԵ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ, հարգելի ծնողներ Երևանի քաղաքապետարանի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս` Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Հայոց տոնացույցի այս գեղեցիկ ու խորիմաստ տոնը փաստում է, որ հայ ազգն առանձնահատուկ հոգածություն ունի կրթության նկատմամբ:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ

Ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ուժերի նոր հարաբերակցություն առաջացավ: Դեռ երկու տարի առաջ Ռուսաստանը կարողացավ լուծել տարածաշրջանային իր այս խնդիրը և գերակայություն ստացավ Հարավային Կովկասում:

Հա՞ որ...

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ կոչվածը բջջային կապի շուկայում հերթական տարօրինակ դրսևորմամբ է առանձնանում£ «Բիլայնն», օրինակ, արդեն տևական ժամանակ բաժանորդ ներին առաջարկում է ամեն գիշեր օգտվել ընձեռվող նոր հնարավորությունից և մեկ ընտրյալի հետ անվճար խոսել£ Ինչ խոսք, անվճար պանիր միայն թակարդում է լինում, և բջջային օպերատորի հերթական անհեթեթ նորարարությունն այնքան էլ անվճար չէ. թեև գովազդում միայն 0¬ներ են երևում, բայց նշված ծառայությանն անցնելու համար 300 դրամ վճարն արժե, 4 դրամ էլ յուրաքանչյուր զանգի արժեքն է կազմում£ Այսուհանդերձ, այստեղ նշանակալին ոչ թե մատչելին անվճար ներկայացնելու գովազդային աճպարարությունն է, այլ առաջարկի «տրամաբանությունը», երբ գովազդի գայթակղությանը չդիմանալով` բաժանորդներն արմենտելյան նոր խայծի զոհերն են դառնում£ Եվ պատահական չէ, որ այս ամենի արդյունքում կրելիք տհաճ հետևանքների շարքում բոլորովին էլ հաշվի չի առնվում, որ բջջային կապը (առավել ևս դրա ահռելի չափաբաժինը) վնասակար է առողջությանը, և նշված ծառայությունը, փաստորեն, անվերականգնելի վնասներ է խոստանում մարդկանց£ Այն էլ` անքուն գիշերներ լուսացնելու պայմանով` «ողջ գիշերն անդադար» «ընտրիր կյանքի պայծառ կողմը» Ստացվում է` վճարիր, մի քնի°ր, և հարստացրու «Բիլայնին»` գրպանիդ ու առողջությանդ հաշվին£ ԿԱՐՏՈՖԻԼԻ աննախադեպ «փախած» գների շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում. անկախ այն իրողությունից, որ ո°չ ապրանքի գինն է իջնում, ո°չ էլ առավել ևս կտրուկ թանկացման պատճառն է բացահայտվում£ Պարզվում է, սակայն, որ նախորդ տարվա մեծ ավելցուկից հետո հերթական սեզոնին ընդամենը 10 տոկոսով պակաս ցանքատարածություններ են նշված բուսատեսակի սերմերով լցվել£ Իսկ այդ տարբերությունը նման հետևանքների չէր կարող հանգեցնել ու որևէ մեկը սրանում չի էլ կասկածում£ Հետևաբար մնում է արհեստական գնաճի «վարկածն» այլ հարթությունում քննարկել£ Բայց նաև հիմնավորողներ կան, թե մեր հանրապետությունում չկա որևէ ֆերմեր, ով առնվազն 100 հեկտար կարտոֆիլի ցանքատարածություններ ունենա և դրանով կամայական գին թելադրելու հնարավորություն ստանա£ Մնում է ենթադրել, որ գործարար համերաշխության չգրված մեթոդն է այս տարի գործի դրվել, և համեմատաբար խոշոր ֆերմերները բարձր ու առայժմ անփոփոխ գնի հարցում լուռ համաձայնության են եկել£ Իսկ ընդհանուր առմամբ կարևորը հետևանքն է, այսինքն` նշված սննդատեսակի ներկայիս անփոփոխ գինը£ Թե չէ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառները, միևնույն է, ոչինչ չեն փոխում£ ԹԵՎ առաջիկայում գների մեղմումն անհնարինության չափ էլ քիչ հավանական կարելի է համարել` ելնելով թեկուզ այն փաստից, որ վճարունակությունն է բարձրացել£ Ի վերջո, մասնավոր տրանսֆերտների ծավալի 12,8 տոկոսի աճը իսկապես խոսուն թիվ կարելի է համարել, ինչից էլ պարզ է դառնում, որ հատկապես կարտոֆիլն ու մյուս կարևոր սննդատեսակները, միևնույն է, անգամ բարձր գներով են հաջողությամբ վաճառվելու£ :

Որոշակի հստակեցումների մեկնարկը` Հարավկովկասում

Թուրք¬ադրբեջանական տանդեմի պայծառատեսությունը, թե օգոստոսին ինչ¬ինչ գործընթացներ իրենց ազդեցությունը կունենան Ղարաբաղյան խնդրի լուծման վրա, իրականացավ. գործընթացը սկսվեց£ Միայն թե, որքան էլ փորձառու համարվի թուրքական դիվանագիտությունը, այնուամենայնիվ, նրա կանխատեսումների և իրականության միջև որոշակի անհամապատասխանությունն ակնառու է£ Այլապես հարց է առաջանում, թե ինչո՞ւ Հայաստանում Ռուսաստանի ռազմահենակետի տեղակայման ժամկետի երկարացման մասին հայ¬ռուսական պայմանագրի ստորագրմանն անմիջապես հաջորդեցին Բաքվից ու Անկարայից տարածվող լուրերը, թե տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը պահպանելու նպատակով, շատ հնարավոր է, որ Նախիջևանում էլ Թուրքիայի ռազմաբազան տեղակայվի... Հայաստանում մեր ռազմավարական գործընկերոջ ռազմահենակետի տեղակայման պարագայում միակողմանի և պարզունակ է այն պատկերացումը, թե երրորդ երկրի հետ Հայաստանի պատերազմի դեպքում այստեղ տեղակայված ռուսաստանյան մի քանի հազարանոց բանակի մարդկային ուժը պետք է աջակցի մեզ£ Հայ¬ռուսական այս պայմանագրի էությունը շատ ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից£ Ըստ էության, միջպետական այս փաստաթղթի համաձայն, Հայաստանը մտնում է Ռուսաստանի միջուկային հովանու ներքո` դրանից բխող բոլոր հետևանքներով£ Ադրբեջանի և Թուրքիայի ջղաձգությունը սրանից բացի, այլ պատճառներ ևս ունի£ Խնդիրն այն է, որ հեղափոխության պատճառով Հարավային Կովկասից հեռանալուց հետո բոլշևիկյան Ռուսաստանն Անդրկովկաս վերադարձավ Հայաստանի տարածքները Թուրքիային և նորաստեղծ Ադրբեջանին վաճառելով£ Այնուհետև արդեն ելցինյան Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում որոշ չափով թուլացել էին, և օգոստոսին ստորագրված հայ-ռուսական պայմանագրով Մոսկվան, կարծես, երկրորդ անգամ է վերադառնում տարածաշրջան, բայց այս անգամ արդեն` ոչ Հայաստանի հաշվին, այլ ընդհակառակը` ուժեղացնելով նրան£ Թերևս, Ռուսաստանի այս` երկրորդ վերադարձը, ժամանակագրային առումով, կարելի է պայմանականորեն երկու մասի բաժանել£ 2008¬ին` ռուս¬վրացական պատերազմով Անդրկովկասում սկիզբ առած Ռուսաստանի հաստատման գործընթացն ավարտվեց երկու տարի անց` դարձյալ օգոստոսին, հայ¬ռուսական հիշյալ պայմանագրով£ Հատկանշականն այն է, որ 2008¬ին Արևմուտքը լրատվամիջոցներով հակառուսական արշավ ծավալեց, Եվրամիության պատվիրակությունը Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի գլխավորությամբ ժամանեց ռուս¬վրացական հակամարտութ յան գոտի` Կրեմլին հորդորելով չներխուժել Վրաստան£ Իսկ ռուսական ռազմաբազայի մասին փաստաթղթի` Երևանի և Մոսկվայի ստորագրումը Վաշինգտոնին չչարացրեց£ Այս հանգամանքը, թերևս, վկայում է, որ այս պահին Միացյալ Նահանգները նույնպես շահագրգռված է մեր տարածաշրջանում խաղաղության ամրապնդմամբ£ Անցած մի քանի տարիների ընթացքում առկա զարգացումները վկայում էին, որ Անկարան ջանում էր ներթափանցել Հարավային Կովկաս£ Նրան խոչընդոտողն այն ժամանակ էլ Հայաստանն էր£ Թուրքիայում, թերևս, հասկացել են, որ վրիպել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, և քաղաքական վերնախավն այժմ շահագրգռված է այդ սառեցված գործընթացը վերսկսել£ Այդ գործում օժանդակության, ինչպես նաև ռազմական տեխնիկայի մատակարարումները վերականգնելու ակնկալիքով Անկարան պատվիրակություն էր ուղարկել Վաշինգտոն£ Սակայն Միացյալ Նահանգների կոնգրեսականների հետ հանդիպում չէր կայացել. նրանք արձակուրդում էին£ Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ թուրքերը մտադիր են նաև հոկտեմբերին այցելել Վաշինգտոն և ի թիվս այլնի, խոսել նաև Հայկական հարցի մասին£ Հրանտ Դինքի սպանության գործով Եվրոդատարանում սկսված քաշքշուկից չազատված` Թուրքիայի համար մի նոր խնդիր առաջացավ£ Իրանի փոխնախագահը վերջերս առաջին համաշխարհային պատերազմի մասին ելույթում ասել էր, թե հարյուր տարի առաջ թուրքերը կոտորել են հայերին£ Դժվար չէ պատկերացնել, թե այս հայտարարությունն ինչ շոկ է առաջացրել Թուրքիայում. չէ՞ որ ասվածի հեղինակն այն երկրի փոխնախագահն է, որի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն ՄԱԿ¬ի ԱԽ¬ում դեմ է քվեարկել Անկարան, ինչի համար էլ Միացյալ Նահանգները դադարեցրել էր ռազմական տեխնիկայի մատակարարումները£ Այս ամենի համատեքստում Վաշինգտոնի կողմից հայ¬ռուսական պայմանագրի նկատմամբ կառուցողական վերաբերմունքը չէր կարող ջղաձգություն չառաջացնել Անկարայում£ Մյուս կողմից, հետաքրքիրն այն է, որ հենց այդ օրերին Թուրքիան իրեն թշնամի համարվող երկրների ցանկից հանեց Ռուսաստանի Դաշնության անունը£ Չի բացառվում, որ այս պարագայում մենք գործ ունենք թուրքական դիվանագիտական խորամանկության հետ£ Այսպիսով, Թուրքիան գուցե ցանկանում է Միացյալ Նահանգներին զգուշացնել, որ ինքը կարող է վերջնականապես հեռանալ նրանից` միանալով աշխարհաքաղաքական մյուս բևեռ` Ռուսաստանին£ Կամ էլ, պատմությունից ստացած դառը փորձը հուշում է Անկարային, որ ռուսական արջի հետ լավ հարաբերություններ պետք է պահպանել£ :

ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ` ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ՎԱՇԽԱՌՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում գործարարությանը լրջագույն վտանգ է սպառնում, ինչից կարելի է եզրակացնել, որ բիզնես, օլիգարխ և մի շարք այլ նման հասկացություններ նույնպես անվանափոխման շեմին են£ Խնդիրն այն է, որ մեր գործարարներն աստիճանաբար սպեկուլյանտների են վերածվում, ինչն էլ վերջիններիս կարգավիճակի վերանայման պնդումների համար իրական հիմքեր է ստեղծում£ Փաստորեն, նրանք այդպես էլ չկարողացան ընկալել գործարարություն կոչվածի իրական իմաստը, և յուրաքանչյուրն իր ապաշնորհության շրջանակներում սկսեց աղավաղումների «գործընթացը»£ Ու այսօր արդեն դժվար է մատանաշել, թե մեզանում գործարարությունը ե՞րբ դարձավ բազարային վաշխառություն£ 2009¬ի սև երեքշաբթիից ամեն ինչ սկսվեց, երբ մարտյան գեղեցիկ մի օր դոլարը շռնդալից ապտակ հասցրեց ազգային արժույթին£ Իսկ դա տնտեսական ճգնաժամի արդյունքո՞ւմ էր, թե՞ ցորենի նոր գների հաստատումից հետո` դժվար է ասել£ Չնայած հեշտ է ամփոփելը, որ նշված և մինչ այդ տեղի ունեցած բոլոր նմանատիպ գործընթացներն էլ լիարժեքորեն նպաստեցին գործարարությունից սպեկուլյացիայի անցնելու չհայտարարված «թռիչքին»£ Հացահատիկային ճգնաժամը պարզապես ամրապնդեց և ամբողջացրեց հայկական բիզնեսի հայրերը համարվողների նորացված կարգավիճակը£ Թեև հիմա էլ, ինչպես ընդունված է ասել, գլխավոր մեղավորը, դարձյալ արտաքին ազդեցություններն են համարվում£ Եվ ստացվում է, որ եթե ռուսական ցորենի արտահանման արգելքը չլիներ, ապա մերոնք դեռ էլի շարունակելու էին իրենց վաշխառությունը` գործարարի դիմակով£ Բայց վերջնականապես բացահայտ դարձավ, որ այսպես կոչված արտաքին ազդեցություններն այնքան էլ չեն ազդում ներքին զարգացումների ընթացքի վրա և ընդամենը ամեն ինչ քողարկելու պատրվակ են հանդիսանում£ Ընդ որում, եղկելի այդ միջոցն աստիճանաբար ավելի վատ է քողարկում սպեկուլյատիվ կեղծիքը, և կարելի է ասել, որ կորցնում է իր ազդեցությունն ու ազդեցիկությունը£ Դիցուք, օրերս դարձյալ հայտարարվեց, որ մեր հանրապետությունը, ցորենի արտահանման արգելիքից անկախ, 200 օրվա պաշար ունի, և արդեն մեկ ամիս առաջ թանկացած հացամթերքը փաստորեն դեռ 7 ամիս կարող էր նախկին հաստատուն գներով սպառողին մատուցվել Եվ այն էլ` ոչ թե լավության կարգով£ Ընդ որում, աստիճանաբար ավելի ընդգծված է դառնում այն պնդումը, որ Հայաստանի նման ոչ այնքան մեծ երկրում հնարավոր էր ընդհանրապես շրջանցել հացահատի կային ճգնաժամը£ Մինչև նշված ժամկետի լրանալը նոր գործընկերների ձեռքբերումը բացարձակապես դժվար չէր, ու հիմա էլ ուշ չէ£ Մանավանդ, որ նրանք իրենց կամքով են համագործակ ցության առաջարկներ արդեն ներկայացնում£ Ահավասիկ Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, թե իր երկիրը ցորենի արտահանման հարցում որևէ արգելք չի նախատեսում սահմանել£ Իսկ այս առումով մեր հանրապետությունը նոր չէ, որ այս երկրի հետ համապատասխան գործընկերություն պետք է հաստատի, քանզի Հայաստանը մինչև հիմա էլ է Ուկրաինայից որոշակի քանակությամբ հացահատիկ ներկրել£ Ասել է թե` խոսքն այս դեպքում ընդամենը համագործակցության շրջանակները փոքր¬ինչ ընդլայնելու մասին է£ Պահն էլ գոնե մեզ համար բարենպաստ է, քանի որ ցորենային խուճապի մեղմացումը վերջին օրերին միջազգային գների զգալի անկմամբ է ուղեկցվել£ Այսինքն, բացի նրանից, որ հանրապետությունում վաճառվող հացամթերքի գինը կարելի է վերանայել, ուկրաինական տարբերակը կարող է հնարավորություն տալ 200 օրվա կայուն պաշարը բոլոր դեպքերում անփոփոխ պահել£ Իսկ նման իրավիճակում, բնականաբար, անպատասխան է մնում այն հարցը, թե սովորաբար արագընթաց մեր գործարարներն ինչու չեն գործի անցնում£ Չէ՞ որ գոնե միջին գիտակցություն ունեցող տնտեսվարողը նման առիթները պետք է որ չկորցներ... Ըստ երևույթին հայաստանցի ներկրողներին գնանկման հավանականությունն է կաշկանդում, քանզի փոքր չէ հավանականությունը, որ համեմատաբար մատչելի գնով առաջարկվող ուկրաինական ցորենը ոչ միայն լիարժեքորեն կհամալրի մեր պաշարները, այլ մինչև անգամ հացամթերքի գների նվազումը բավական իրական կդարձնի£ Կարճ ասած` ակնհայտ է, որ 200 օրվա պաշարը համալրելու տրամադրվածություն գոնե առաջիկա ամիսներին հազիվ թե դրսևորվի, և մերոնք ավելի շատ հակված են հին գներով ձեռք բերված ալյուրը նոր գներով իրացնելուց հետո գների նոր թանկացումների մասին մտածել£ Եթե նրանց «կամքը» ևս մի քանի ամիս անսասան մնա, ապա հավանական կարելի է համարել նաև պարենային ճգնաժամի կամ առնվազն դրա շուրջ առաջանալիք հոգեբանական խուճապի հնարավորությունը£ Այն, իհարկե, գործարար ներին քիչ է հետաքրքրում, որովհետև հետզհետե ավելի տարօրինակ դարձած նրանց աշխատաոճի (՞) հիմքում ոչ թե գործարարությունը, այլ, ինչպես համոզվեցինք, իր դարն ապրած` ամենաանհոգի սպեկուլյացիան է ընկած£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Դիպուկ կրակոց «տասնոցին» կամ «վՈՐՏփվՏ վպ տՐՌՊցՎՈպՔՖ» Աղքատների փողը բավականացնում էր միայն հացին ու կարտոֆիլին£ Երկուսն էլ թանկացրին£ Վատթարագույնի ամենակարճ ուղին ընտրելու առումով, և այս դեպքում տեղին է ռուսական արտահայտությունը. «վՈՐՏփվՏ վպ տՐՌՊցՎՈպՔՖ»£ Ճկունությանն էլ են նավսում Որոշ վայ¬քաղաքագետներ տասը տարի շարունակ չեն հոգնում կրկնել, որ կոմպլեմենտարիզմը «քյանդրբազություն» է£ Եթե ընդունենք, թե դա ճիշտ է, ուրեմն այսօրվա իրավիճակը վերլուծելով պետք է արձանագրել, որ ՀՀ¬ն աշխարհի ամենահմուտ «քյանդրբազն» է£ Ոչ միայն չի կորցնում հավասարակշռությունը, այլ ավելի հաստատակամ է քայլում մի քանի «լարի» վրայով£ Երջանկության մեխանիկան (ըստ իշխանությունների) 1) Սիրել իշխանություններին. սերը մարդկանց երջանկության հիմնական պայմանն է£ 2) Քիչ օգտագործել հաց. դա երկարակեցության երաշխիքներից է£ 3) Սնվել հումակերության սկզբունքով (յոնջան նկատի չունենք, ոչ էլ գազի թանկացումը)£ 4) Շատ քայլել (ոչ մի տաքսի ու մարշրուտկա). դա ամրացնում է առողջությունը£ 5) Չնեղսրտել գրպանի դատարկությունից. այն թույլ է տալիս թեթև քայլել£ 6) Վերջինը և ամենակարևորը. երանի ոչ միայն հոգով, այլև սոցիալապես աղքատներին, քանզի նրանցն է երկնային արքայությունը£ ՈՐԱԿԻ դիմաց` հավերժական շախ Ըստ շախմատային վերլուծաբանների` ՀՀ¬ին ոչ միայն հաջողվեց խուսափել ազերիաթուրքական մատային «ցանցից», այլև ընդամենը ՈՐԱԿ զոհաբերելով` վերջիններիս հավերժական շախ հայտարարել£ Եվ այսպես` վերջ առաջին պարտիային£ Հաջորդ պարտիան մերոնք կխաղան «սպիտակներով»£ Սահակաշվիլու շվարածությունը` «հյուսիս-հարավ» գազամուղը ծախել¬չծախելու երկընտրանքից Հայտնի երգի նմանությամբ Ռուսի ահից ես կորցրել եմ իմ հյուսիսն ու հարավը£ Շրջադարձ սիրախաղերում Ըստ քաղաքագետների` ռուսներից ծանր հարված ստանալուց հետո, թուրքերը կփոխեն սիրախաղի կանոները և կրկին կնետվեն ԱՄՆ¬ի գիրկը շողոքորթելով Օբամային` «ԺՐցչ, ց Ցպոÿ ՊՏոՐօպ չսՈջՈ»£ Ժողովրդական խոսք ու զրույցից 1) - Ախր շատ կիպ մտանք ռուսների թևի տակ£ - Բա ճի՞շտ էր թուրքերի, ազերիների «դռբի» տակ մնալը£ 2) - Բա Սահակաշվիլին ինչի՞ ա նավթամուղը ծախում Ալիևին£ - Որովհետև ոտքի տակ հող չունի, տրուբեքի վրա էլ կանգնել չի կարողանում£ Ալիևը օրորվելով «կանգնում ա», բայց մեկ ա, մի քիչ բոթեն, ընկնելու ա£ 3) _ Տեսնես Մեդվեդև¬արջը մեր նախագահի ականջին գաղտնի ինչ ա ասել£ - Ինչ պիտի ասի. էն` որ թուրքերի հետ «անտառ» գնացողը չի¯£ Մեդվեդևի խոհերը Թող Վրաստանը ազերիներին ծախի «Հյուսիս-հարավ» նավթամուղը£ Վրացիներին 2008¬ին հյուսիսից խեղդել եմ, հիմա հարավից եմ խեղդելու£ Ալիև¬Գյուլ երկխոսությունից «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ոճով ԱԼԻԵՎ ¬ Բա հիմա ո՞նց ենք անելու£ ԳՅՈՒԼ ¬ Դե°, գերան ա, տանում ենք, էլի... Պարզվեց նույն «ճաշն» են Ըստ փորձագետների, քաղաքական «պահվածքի» տեսանկյունից Իլհամը և Միխեիլը նույն «ճաշն» են` տարբեր ամաններում£ Այնքան անհամ, որ ոչ մի գերտերություն այլևս չի էլ փորձի համտեսել£ Անգամ Թուրքիան արդեն դժվարությամբ է մարսում «Ալիև-ճաշը»£ :

Ընդդիմության առաջնորդը զգուշացնում է, որ Ռուսաստանին արյունոտ հեղափոխություն է սպառնում£

Տագնապալի այս վերտառությամբ կանադական National Post¬ը, Կանադայի համար անուրախ մի տարելիցի առիթն օգտագործելով, ներկայացրել է ՌԴ նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովի` այսպես ասած` հակապուտինյան մի քանի նկատառումներ£ Որ ընդդիմադիր գործիչը պետք է փնովի և իշխանությունների խոցելի արարքների մասին բարձրաձայնի` օրինաչափ երևույթ է£ Մանավանդ` նախկին իշխանավորի պարագայում, ով վերստին կառավարման համակարգ վերադառնալու հույսեր է փայփայում£ Սակայն օտար երկրներում քո պետությունը վարկաբեկելո՞վ£ Ռուսաստանի ներքին հարցերը մեր քննարկման խնդիրը չեն, իհարկե£ Սակայն այս փաստը վերստին մտորել է տալիս, թե որքան կարծրացած է հետխորհրդային հոգեբանությունը£ Թերևս հենց դրանով էլ առաջնորդվում է Արևմուտքը` այսպես կոչված ժողովրդավարության դասեր տալով շուրջ 2 տասնամյակ արդեն գոյություն չունեցող պետության քաղաքացիներին£ Հետաքրքիր է, օրինակ, ամենաժողովրդավար երկրի իշխանությունները սառնասրտորեն հանդուրժո՞ւմ են չարտոնված ցույցերն ու հանրահավաքները… Եվ ընդհանրապես ի՞նչ է, ի վերջո, ժողովրդականություն ասածը, որը, մերկությունը չծածկող սավանի նման, հակամարտող կողմերից յուրաքանչյուրը դեպի իրեն է ձգում£ Ընդդիմության և իր ապրուստից դժգոհ մարդիկ ժողովրդավարություն են պահանջում… նույն այն իշխանությունից, որի դեմ ըմբոստանում են£ Վերջիններս էլ որոշակի ազատություններ թույլ տալով պնդում են, որ ժողովրդավարական երկիր են կերտում… Սա իմիջիայլոց£ Հիմա լսենք Բ. Նեմցովի գանգատը` կանադացիներին£ *** Երկուշաբթի, երբ Կանադան պաշտոնապես առաջին անգամ նշում էր Սև ժապավենի` նացիզմի և կոմունիզմի միլիոնավոր զոհերի հիշատակի օրը, ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ Բորիս Նեմցովը նախազգուշացրեց, որ անսանձ նոր հավակնությունը երկիրը մղում է դեպի հեղափոխություն£ Մոսկվայում չարտոնված ցույցին մասնակցելու համար ձերբակալվելու հաջորդ օրը պրն Նեմցովը հանդես եկավ Ռուսաստանի վարչապետ և նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատությամբ£ - Պուտինը ՀԱԿ (Խթը)¬ի հավատարիմ որդին է` ազատությանը չհավատացող, միայն դիկտատուրային ու կառավարման հավակնոտ ոճին հավատացող,¬ հայտարարել է ընդդիմադիրը£ - Պուտինիզմը աղետ է երկրի համար,¬ ընդգծել է Նեմցովը` Տորոնտոյի համալսարանի կոնֆերանսում իր ծրագրային ելույթում£¬ Պուտինը դեմ է ազատությանը. նա վախենում է ռուս ժողովրդից£ Նա վախենում է հանրահավաքներից, նա վախենում է ընդդիմությունից և վախենում է ընտրություններից… Ռուսաստանի ժողովուրդն այնքան է հոգնել Պուտինից ու նրա թիմից, որ վաղ թե ուշ պարզապես փոխելու է համակարգը£ Սակայն երկրի համար իրական վտանգն այն է, որ կարող է արյունալի հեղափոխություն տեղի ունենալ£ Խնդիրն այն է, որ Ռուսաստանում ընտրություններ չկան` հավելել է պրն Նեմցովը` 2012 թ. ընդդիմության հավանական թեկնածուն. - Դա կարգավորվում է Կրեմլի հրամանով£ Կրեմլում արդեն ընդունված են բոլոր որոշումները, թե ով է ընտրվելու, ինչ բյուջեներ են հատկացվելու, ինչը կարելի կլինի քննարկել և ինչը չի կարելի£ 51¬ամյա պրն Նեմցովը Բորիս Ելցինի օրոք 2 անգամ զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը և եղել է ընդդիմադիր «Աջ ուժերի միություն» կուսակցության հիմնադիրներից մեկը£ Հիմա Մոսկվայում նա դատարանի առաջ պետք է կանգնի£ Նրան բանտային 30 օրեր են սպառնում` 3 շաբաթվա ընթացքում Մոսկվայում 2 չարտոնված ժողովրդավարական ցույց կազմակերպելու համար£ Անցյալ աշնանը Կանադայի խորհրդարանը օգոստոսի 23¬ը հայտարարել է Սև ժապավենի օր` ի հիշատակ հիտլերյան նացիզմի և ստալինյան կոմունիզմի վարչակարգերից տուժած ու զոհված միլիոնավոր մարդկանց£ Այդ օրը ստորագրվել է Մոլոտով¬Ռիբենտրոպի դաշնագիրը, որով սկիզբ դրվեց Երկրորդ համաշխարհային պատերազմին և Հյուսիսային ու Հարավային Եվրոպայի բաժանմանը` նացիստական և խորհրդային ազդեցության ոլորտների£ :

Մոսկովյան նոր դիվանագիտությո՞ւն

Իր կռվասիրությամբ ռուսաստանյան հայտնի հեռուստահաղորդավարուհի և Սանկտ¬Պետերբուրգի առաջին քաղաքապետ Անատոլի Սոբչակի ու Դաշնային խորհրդի անդամ Լյուդմիլա Նառուսովայի դուստր Քսենիա Սոբչակն անցյալ շաբաթ հայտնվել է Թբիլիսիում£ Եվ ոչ ավել, ոչ պակաս` հանդիպել վրաց նախագահի հետ£ Մոսկովյան «Վզգլյադ» ինտերնետային հրատարակությունը տարածելով այս տեղեկատվությունը, նաև հստակեցրել է, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի սահմանադրական դատարանի շենքում ու տևել է 15 որպե£ Քսենյան Վրաստան է մեկնել Թբիլիսիում կորպորատիվ ինչ¬որ միջոցառում անցկացնելու£ Այդ միջոցառման անունը չի նշվում£ Չի նշվում նաև այն գործարարի անունը, որն այդ նպատակով 15 հազար դոլար է վճարել Սոբչակին£ Ի դեպ, ինչպես բազմիցս տեղեկացրել է HA REGNUM ծՏՉՏրՑՌ¬ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը կտրականապես մերժում են Սահակաշվիլիի հետ ցանկացած առնչություն` նրան ռազմական հանցագործ համարելով£ :

Ռուսաստանն այլևս հնարավոր սպառնալիք չէ

Թուրքիան Ռուսաստանին «դուրս է մղել» այն պետությունների ցանկից, որոնք հավանական վտանգ են ներկայացնում այդ երկրի ազգային անվտանգության համար (տեղեկացրել է Today°s Zaman¬ը)£ Երկրի ազգային անվտանգության խորհրդի կազմած` Թուրքիային թշնամի պետությունների ցուցակում Ռուսաստանն ընդգրկվել էր դեռևս խորհրդային ժամանակներում, որովհետև սատարում էր քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը£ Թուրքերը նույնիսկ պնդում էին, թե քուրդ ապստամբներն իրենց զենքի մեծ մասը ստանում են Մոսկվայից£ Սակայն, ինչպես նշել է թերթը` վերջին տարիներին Ռուսաստանն ու Թուրքիան բարելավել են դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև համագործակցություն սկսել առևտրի և էներգետիկայի բնագավառներում£ Բացի այդ, երկու երկրների հետախուզական ծառայությունները համագործակցում են` էներգիայի մատակարարման անվտանգությունն ապահովելու ուղղությամբ£ Միաժամանակ` «Գազպրոմը» նախնական համաձայնագիր է ստորագրել` Թուրքիայի առափնյա ջրերում «Հարավային հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ£ :

Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ

n ԱՅՍՕՐ, Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան սպայակազմը «Արիության դասեր» անցկացնելու նպատակով կայցելեն հանրակրթական հաստատություններ: Հանրապետության մարզերի դպրոցներում «Արիության դասեր» կանցկացնեն մերձակա զորամասերի հրամանատարները:

Հերթական զառանցանքը

Որոշ լրատվամիջոցներում վերջին օրերին բուռն քննարկումներ են ծավալվել Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ստորագրված արձանագրության շուրջ: Տարբեր տրամաչափի գործիչներ և մեկնաբաններ, ներկայացնելով իրենց կարծիքները, նշում են, թե դրանով խախտվում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, վտանգվում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը:

«Օբիժնիկությունը» կենսակե՞րպ, թե՞ գործելաոճ

Որ Հայաստանի Պաշտպանության գերատեսչությունը ստիպված է լինում ավելի ու ավելի հաճախ հերքել ադրբեջանական լրատվամիջոցների տարածած կեղծ ու ցինիկ ապատեղեկատվությունը` փոքր-ինչ ընկալելի կարելի է համարել£ Ընկալելի` ոչ թե հերքման առումով (դա օրինաչափ է ու պարտադիր), այլ հուսահատ մեր թշնամու լրատվական պատերազմի մոլուցքով£ Բայց որ Հայաստանում հրատարակվող ու հայ ընթերցողի աչքին «խիզախ» երևալու տենդով տառապում են նաև հայ լրագրողները, հայի ազգանուն կրող խմբագիրը, պարզապես աններելի է£ Եվ ոչ միայն` անորոշ ժամկետով հրադադարի մեր ժամանակներում£ Ո՞ւմ և ի՞նչ է ուզում ապացուցել «Ժամանակ» թերթը` Հայոց բանակն անվանարկելով£ Այն էլ ինքնահնար մոգոնվածքներով£ Նույն լրատվամիջոցից հոնորար ստացող որևէ լրագրող ունա՞կ է պաշտպանել հայրենիքը. նույն այն երկիրը, որի սահմաններում ինքն իրեն պաշտպանված է ուզում զգալ£ Համենայն դեպս, այդ թերթի խմբագիրը, բոլորն են հիշում, ամենաեղկելի կեղծիքին էր դիմել` զորակոչից խուսափելու նպատակով£ Այո°, այո, որակումը բնավ չափազանցված չէ ու հենց այդ զեղծարարության համար նա պատասխանատվության է կանչվել£ Բնականաբար` նախ Ռազմական ոստիկանություն£ Ահա թե ինչու այսօր «առիթներ» է մոգոնում` համակարգն ու «ձեռքի հետ» էլ բարձրաստիճան սպաների հեղինակությունն արատավորելու£ Ի°բր թե£ Այլապես ինչ անուն տալ այն փաստին, որ միայն անցյալ շաբաթվա ընթացքում այս թերթը բանակից «օբիժնիկ» իր խմբագրի պատվերով կամ նրա քինախնդրությանը հագուրդ տալու աճապարանքով երկու կեղծ «տեղեկատվություն» է տարածել£ Արժանապատվության բացակայությո՞ւն£ Բայց արժանապատվության մասին չարժե խոսել այնպես մեկի հետ, ով նույնիսկ չի գիտակցում, որ անգամ բանակից ճողոպրող իր նմանների անդորրի համար իրենք էլի° բանակին են պարտական£ ԻՆՉՊԵՍ արձանագրել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը` «ժամանակ» օրաթերթի 2010 թ. օգոստոսի 18-ի 131-րդ համարում տպագրված «Զինվորներին դիրքերից դուրս են տարել պատժելու» վերնագրով հրապարակման հեղինակ Է. Մարտիրոսյանը, անդրադառնալով 28.07.2010թ. մարտական դիրքերից մեկում զինծառայողների սպանության դեպքին, ընդգծել է, թե «քննչական աղբյուրներից» իրենց հասած տեղեկության համաձայն «դեպքի վայրն ամենևին էլ «բլինդաժն» ու նրա մերձակա հատվածը չէ, և որ դեպքը տեղի է ունեցել ընդհանրապես դիրքերից դուրս»:

ՀԱՆՁՆՎԵԼ է

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն` ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածը պաշտպանող հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի ԶՈՒ կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը:

ԱՆԱՎԱՐՏ ԼԵԳԵՆԴ

Թի°կ¬թա°կ, թի°կ¬թա°կ... Ի լուր աշխարհի հնչեցնում է Անտեսանելին իր իսկ պարգևած երկրային կյանքի ակնթարթները£ Թի°կ¬թա°կ, թի°կ¬թա°կ... Միայն Ինքը գիտի հանրագու մարը ամեն մի կենդանի արարածին հատկացրած ժամանակի£ Անքթիթ հետևում է, թե ով ինչպես է տնօրինում իր բաժինը, բայց, առեղծվածային սկզբունքայնությամբ, Իրեն է վերապահում մենաշնորհը վերջնականգի£ Նաև` արդարներին մեղավորներից զատելու£ Ի°ր սահմանած օրը£ Թի°կ¬թա°կ, թի°կ¬թա°կ... Նույն հատու ռիթմով շարունակում է հաշվել` կարծես չնկատելով ոմանց անէացումը գերբնակեցված Երկրի վրայից£ Չնկատելո՞վ արդյոք£ Իր պատկերով ու նմանությամբ ստեղծվածներին է մեծահոգաբար թողնում հաճելի, դժվարին և ուսանելի հոգսը լավագույններին հավիտյանս ապրեցնելու£ Համամարդկային տարեգրքում յուրաքանչյուր ազգ իր էջն է լրացնում` սերնդեսերունդ փոխանցելով հուշը ստեղծած ամենաարժեքավոր գանձերի, օրհնյալ ու նզովյալ անհատների£ Ժամանակի և տարածության մեջ հարատևում` տեսակի տոկունությամբ, ճանաչվում առավելապես հոգևոր¬մշակութային արարչագործության ինքնատիպությամբ£ Որքան բեղուն է ազգի արգանդը տաղանդավոր անհատականություններով, այնքան հաստատուն է ունեցած տեղը մարդկության համաշխարհային ընտանիքում£ Եվ, որպեսզի չամբոխանանք, պարտավոր ենք արժանին հատուցել բոլոր նրանց, ովքեր իրենց անմիջական ավանդն են ներդնում ազգային արժանապատվության հիմնասյուների ամրաշաղախում£ Գնահատման չափանիշների այդպես էլ չհստակվող տարերահորդ տեղատարափում արդյո՞ք չենք մեղանչում մեր նվիրկան պարտքի թերակատարմամբ£ Մականունավոր ների գերիշխանության բազմաբարդ ներկայում, ըստ իս, ազգային հերոսի կոչմամբ պիտի մեծարել հատուկենտացող նվիրյալներին, հատկապես, ազգի մտավոր առողջ սերուցքի£ Մարդկային ազնիվ ու գունեղ նկարագրի պարփակած հոգևոր կենարար ներուժի չորստասնամյա հարյուրավոր դերացայտումներով արդի հայ թատրոնի խոշորագույն արտիստ Վլադիմիր Մսրյանը, անկասկած, բացառիկ նվիրյալներից էր£ Երբեք չդավաճանելով ճշմարիտ արվեստին` իր ըմբոստ ու երիտասարդ խառնվածքով անբասիր ծառայեց իր ժողովրդին, անվրեպ զգաց ու բյուրավոր երկրպագուներին թատերահնարքների խորագիտությամբ ու նուրբ հյուսվածքով փոխանցեց ժամանակի զարկերակի տրոփյունի խորին խորհուրդը£ «Բոլոր ժամանակների լավագույն Նիկոլո Պագանինին» եթե նույնիսկ (պապանձվի°ր, լեզու) ոչինչ չաներ անցյալ դարի 80-ականներից հետո, փառավորապես կարող էր հանգստանալ վաստակած հեղինակավոր մրցանակներով ու ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր տիտղոսով հյուսված հանրահռչակման հաղթապսակով£ Արդեն համաժողովրդական սեր էր վայելում և ապահովել էր մնայուն տեղը մեր մշակութային տարեգրության ոսկեմատյանում£ Բայց նա, լինելով քանքարավոր արվեստագետ ու անսպառ ասելիք ունեցող ճշմարիտ հայրենասեր մտավորական, փառադափնիներով չէ, որ իմաստավորում էր ապրած օրերը£ Անդուլ աշխատասիրությամբ, պրպտուն ու չծերացող իր ստեղծագործական մտքով, կատարողական բյուրեղացած տեխնիկայով շարունակում էր խնամքով գուրգուրել ու ապրեցնել կերտած հերոսներին£ Համարձակ փորձարարության գնալով թատրոնում և կինոյում` անզուգական իր ձեռագրով, բեմափորձի նախանձելի գունագեղությամբ ու ասելիքի հախուռն կուտակումներով մանրանկար չական խորունկ պատկերավորությամբ էր օժտում ցանկացածին£ Ինքնահատուկ վառ թատերայնությամբ բեմավորած նրա կերպարաշարում առանձնակի փայլով շատերիս համար անգերազանցելի մնաց ամենաերկարակյացը` Հերոստրատը£ Գրիգորի Գորինի «Մոռանալ Հերոստրատին» տրագիկոմեդիայի խանդիկյանական կուռ մեկնաբանության անանցողիկ հրատապությունը Վլադիմիր Մսրյանն անմնացորդ ինքնակիզմամբ պահպանեց` 33 տարի անընդմեջ հարաճուն վարպետությամբ գլխավորելով ներկայացման փոփոխվող դերասանախմբի ընդհանուր խաղը£ Թատերարարման վարարուն կախարդանքով առլեցուն նրա Հերոստրատի բեմակենդանացմանն անմիջականորեն հաղորդակցվողները հոգևոր ու մտավոր հարստացման հզոր կենսակունք էին գտնում առակաշունչ այս տարողունակ ներկայացման անվրեպ ներգործությամբ£ Խաղընկերները, ներշնչված Հերոստրատ¬Մսրյանից ինքնաբուխ ժայթքող թատերալիցքերով, առավելագույնս թանձրացնում իրենց մարմնավորած հերոսների կենսաթրթիռ նկարագրերը` միաժամանակ շեշտադրելով դրանց տարատեսակության կոնկրետ դերակատարութ յունը մարդկության պատմության ողջ ընթացքում£ Սկսած մ.թ.ա. 356 թվականից մինչ 21¬րդ դարասկիզբ, շերտ առ շերտ բացելով մարդ արարածի խեղման ու հրեշավոր անկման հավատընծա պատկերը գեղարվեստական ընդհանրացման բարձր մակարդակով£ Հեղինակային մերկապարանոց խրատաբանությունից հնարամտորեն հրաժարվելով` խելամիտ կենսակերպի ախտազերծման անհրաժեշտության գիտակցությունն են սերմանում մարդակեր ճղճիմ մանրէներով ծանրաբեռնված ուղեղներում£ Պատահականության օրինաչա փությա՞մբ էր£ Գուցե£ Արտիստի վերջին բեմելը մշտահմա Հերոստրատով եղավ£ Վերջին թատերապատգամը` նույնպես:

Լեոնիդ երկո՞ւ...

Չունենալով առաջինի գունագեղությունը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանի նախաձեռնած Մնջախաղի թատրոնների ծաղկաձորյան միջազգային II փառատոնը քառօրյա հանդիսաշարով որոշակիորեն արդարացրեց «Մարզերում մշակութային կյանքը աշխուժացնելու» պետական ծրագրի պահանջները£ Հանիրավի էր տեղի ունեցածից ավելին կամենալ ու ակնկալել£ Բարեկիրթ կազմակերպվածությամբ (հրաշալի աշխատեցին հատկապես կամավորները) հնարավոր եղավ անխաթար պահել ողջ ընթացքը£ Բայց անհնար էր, առկա ռեսուրսներով խուսափել ոչ մնջախաղային խաղացանկային «ներարկումներից»£ Ասենք, կամերային թատերասրահի ի սկզբանե բացառմամբ, նպաստավոր չեն լինելու երբևէ բացօթյա «խաղահարթակները» մտերմիկ` մնջախաղաց դերասան-հանդիսատես փոխըմբռնման համար£ Լուրջ խոսակցություն ծավալելուն, բաց երկնքի տակ, դժվարությամբ էին համակերպվում հատուկենտ պրոֆեսիոնալները£ Պատահական, տարաշերտ հանդիսատեսը գերազանցապես զվարճություն, թամաշա էր փնտրում£ Լուրջ թատերասերները չէին գոհանում փառատոնի ուրույն տեսակի այլափոխությունների գերակայությունից£ Պարզվեց, ստանձնած հեռահար նպատակի հետևողական կենսագործմանը զրնգուն հնչողություն ապահովելու համար բավական չէր կազմակերպչական եռանդը:

Կովկասն ու Կովկասի շուրջ

Կովկասը պայքարի էպիկենտրոն է դարձել և° նվաճման թիրախ` գերտերությունների համար£ Նվաճման թիրախ` այն իրենց ազդեցության ոլորտը դարձնելու առումով£ Տարածաշրջան, որն այսօր նմանվում է ընդհարումների եռուն կաթսայի£ Տարածաշրջան, որը Եվրասիա-Մերձավոր Արևելք հատման կետն է ու միշտ էլ տարբեր տերությունների բախումների կիզակետում է եղել£ Նրա լեռնային տեղանքը, սակայն, մշտապես դժվարություններ է հարուցել` Կովկասին տիրելու և տեղական իշխանություններին ոչնչացնելու£ Այնուհանդերձ, հիմա էլ այստեղ աշխարհաքաղաքական շահեր են բախվում` մասնավորապես ԱՄՆ¬ի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ ընթացող խաղում£ Ռուսաստանի համար Կովկասը կենսական անհրաժեշտություն է£ Այն ՌԴ հարավային սահմանն է` ընդդեմ մերձավորարևելյան այնպիսի տերությունների, ինչպիսիք են Իրանը, Իրաքն ու Թուրքիան£ Բացի դա, այն կարևորագույն փոխանցիկ ուղի է ՌԴ եվրոպական ու արևելյան հատվածների համար£ Ասել է թե` Կովկասյան լեռներում հիմնավոր ազդեցություն չապահովելու դեպքում ռուսաստանյան իշխանությունը կկորցնի հզորությունը` դրա հարավային տարածքներում£ Այստեղ իր ազդեցությունն ամրապնդելու հեռահար նկրտումներ ունի և Թուրքիան, որի անդավաճան համախոհ Ադրբեջանը Կովկասի մյուս կողմում է և չի կարող հենման կետ դառնալ ավագ եղբոր համար£ Ավելին, Թուրքիան լուրջ խնդիրներ ունի Հայաստանի հետ, որոնց լուծման ուղիները չեն գտնվում£ Մինչդեռ այս տարածաշրջանում իր ազդեցության գոտի դարձնելու պարագայում Անկարան մուտքի թույլտվություն է ստանում դեպի Կասպից ծով, իսկ դրանով էլ` դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ, որտեղ իրականում էթնիկ թյուրքեր են£ Ինչ վերաբերում է Իրանին` Կովկասն ու Կասպիական տարածաշրջանն ավանդաբար եղել են Մոսկվայի հետ Թեհրանի բախումնակետ` ասել է թե` այնտեղ ինքնահաստատ վելու նրա ձգտումը նույնքան հին է£ Բացի այդ Իրանը շատ լավ հարաբերություններ է պահպանել Հայաստանի հետ` Ադրբեջանին հավասարակշռելու նպատակով£ Իսկ վերջինս Թեհրանի համար կարող է խնդրահարույց լինել` Իրանի հյուսիսում բնավորված ադրբեջանցիների պատճառով£ Հավակնորդների շարքում Միացյալ Նահանգները հայտնվեց ԽՍՀՄ փլուզումից հետո£ Սկզբում այն սերտ կապեր հաստատեց Ադրբեջանի հետ, իսկ վերջին շրջանում` Վրաստանի£ Ավելի ցածր մակարդակում գրեթե նույն խաղն են խաղում տարածաշրջանային պետությունները, որոնք արդեն սեփական խնդիրներն են փորձում լուծել£ Իսկ դրանք քիչ չեն ու ոչ էլ` հեշտությամբ հարթվող£ Հայ¬ադրբեջանական թշնամանքից բացի, Վրաստանն էլ փորձում է դիմակայել ռուսական ազդեցությանը£ Հավելումն` Ինգուշեթիան, Դաղստանը և Չեչնիան, ուր դեռևս ակտիվորեն գործում է իսլամական ապստամբության շարժումը£ Եվ իրողությունների այս համապատկերում չի կարելի բացառել բախումները` Կովկասում ազդեցություն հաստատել ձգտող տերությունների միջև£ Իսկապես` խաղաղություն ասվածն այստեղ հարաբերական է ու շատ փխրուն. և առերևույթ մանր թվացող ցանկացած հիմնախնդիր կարող է վերաճել մեծ հակամարտության£ Ճիշտ այնպես` ինչպես 1914 թ. Բալկաններում աննշան թվացող տարածքային խնդիրները հանգեցրին գերտերությունների զինված բախման£ (Ըստ ամերիկյան Stratfor¬ի) :

Նորից կրքեր` Սահակաշվիլու դեմ

Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը մտադիր է հայց ներկայացնել Հաագայի միջազգային դատարան` նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն պատասխանատվութ յան ենթարկելու պահանջով£ - Օգոստոսի 26¬ը Վրաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական օրերից մեկն է, քանի որ 2 տարի առաջ, այդ օրը Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը£ Դա տեղի չէր ունենա, եթե Սահակաշվիլին պարտադրված և ակնհայտորեն տանուլ տրված պատերազմից հետո անմիջապես հրաժարական տար, այլ ոչ թե կառչեր իր բազկաթոռին,- անցյալ շաբաթ ճեպազրույցում հայտարարել է կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին£ Նրա պնդմամբ ներկայումս Սահակաշվիլուն իշխանությունից հեռացնելու երկու տարբերակ կա` ժողովրդական ապստամբություն կամ նրան միջազգային դատարան հանձնել£ - Մենք գտնում ենք, որ ժողովրդական ապստամբությունն այսօր անթույլատրելի է, այդ պատճառով էլ պետք է նա ձերբակալվի և հանձնվի դատարան,¬ հայտարարել է Նաթելաշվիլին£ :

Նախնիները` հրեաներ ու աֆրիկացիներ

Ֆաշիզմի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի ու նրա ազգականների ԴՆԹ ուսումնասիրությունը հաստատել է, որ թիվ 1 նացիստը կենսաբանորեն ծագում է հրեաներից ու աֆրիկացիներից£ Այսինքն` այն ռասաներից, որոնց ինքը «ոչ մարդկային» էր համարում և որոնց փորձում էր բնաջնջել£ Լրագրող Ժան¬Պոլ Մուլդերսը և պատմաբան Մարկ Վեռմեյերենը արյան փորձաքննությամբ հետազոտել են Ֆյուրերի 39 սերունդների ծագումնաբանությունը£ Բելգիական ամսագրերից մեկը տեղեկացրել է, թե ծագումնաբանական հետազոտությունները հաստատում են, որ Հիտլերը հաստա°տ չի ուրախացել իր որոշ նախնիներով£ Նրանց աճյուններից վերցված E 1ը1ը (Y-ԴՆԹ) քրոմոսոմը շատ հազվադեպ է ոչ միայն Գերմանիայում, այլ արևմտյան եվրոպայում ընդհանրապես£ Այն ավելի հաճախ հայտնաբերվում է մարոկացի բերբերների մոտ` Ալժիրում, Լիբիայում, Թունիսում, ինչպես նաև աշքենազյան և սեֆարդյան հրեաների մոտ` ասել է Մ. Վեռմեյերենը£ - Կարելի է ենթադրել, որ Հիտլերը ազգակիցն է եղել այն մարդկանց, որոնց բնաջնջել է,¬ հավելել է Մուլդերսը£ Իսկ ծագումնաբան Ռոնի Դեկորդը համամիտ լինելով, որ Հիտլերը կիսով չափ սերում է հյուսիսային Աֆրիկայից, նկատել է` «այս արդյունքներն ապշեցնող են£ Դժվար է կանխատեսել, թե այդ տեղեկությունն ինչպիսի ազդեցություն կգործի նրա թե° համակիրների, թե° հակառակորդների վրա»£ Ի դեպ, պատմաբաններն առաջին անգամ չէ, որ խոսում են Ֆյուրերի հրեական ծագման մասին£ Կարծում են, որ նրա հայրը` Ալոիսը, եղել է 19-ամյա Ֆրանկենբերգերի և տակավին երիտասարդ Մարիա Շիքելբուրգերի շառավիղը£ Այդպիսով ստացվում է, որ Հոլոքոստ հրահրողը իր ծագման քառորդ մասով հրեա է եղել£ Ժամանակին տեղեկացվել է, որ Ադոլֆի զարմիկ Պատրիկը իր քեռուն սպառնացել է բացահայտել Ալոիս Հիտլերի ծագումը£ Իսկ Ֆյուրերն էլ իր փաստաբան Հանս Ֆրանկին խնդրել է, որպեսզի նա զբաղվի այդ գործի քննությամբ£ Եվ Երկրորդ աշխարհամարտից առաջ փաստաբանը տեղեկացրել է, որ այդ հայտարարությունները որևէ հիմք չունեն£ Իսկապես ապշելի է` եթե հաշվի առնենք, որ ֆաշիստական հայեցակարգի կարևորագույն բաղկացուցիչը ռասան ու արյունն էր£ Մի խոսքով, հետազոտողները հիմնավոր են համարում այն պնդումը, որ. - Իր ծագումնաբանության առնչությամբ Հիտլերի անհանգստությունը հիմնազուրկ չէր£ Հաստատապես նա չի եղել «մաքուր արիացի»£ :

Թեկուզ` պետական գաղտնիք

Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել լրագրողների իրավունքներն ու ազատություններն է°լ ավելի ընդարձակող օրինագծին. այս մասին տեղեկացրել է AFP գործակալությունը` վկայակոչելով ԳԴՀ արդարադատության նախարար Սաբինա Լոյտհոյսեր-Շնարենբերգերի հայտարարությունը£ Օրենքի նախագիծը երաշխավորում է, որ լրագրողները չեն հետապնդվի «պետական գաղտնիքներ տարածելուն մասնակից լինելու» մեղադրանքով£ Բայց միայն այն դեպքում, եթե նրանք մեջբերում են գաղտնի փաստաթղթերում առկա տեղեկությունները£ Բացի այդ սահմանափակվում են լրագրողներին խուզարկելու ոստիկանության լիազորությունները£ Օրինագծի հաստատումից հետո խուզարկություններ կիրականացվեն միայն այն դեպքում, երբ լրագրողների հակաիրավական գործողություններն հիմնավորող բավարար ապացույցներ առկա կլինեն£ Մինչդեռ նախկինում ոստիկանությունը կարող էր խուզարկել` ընդամենը կասկածների հիման վրա£ Ինչպես նշվում է` օրինագծի անհրաժեշտությունը ծագել է հեղինակավոր Cicero ամսագրին առնչվող մի պատմությունից հետո. 2005 թ. պարբերական հատվածներ է մեջբերել դաշնային քրեական ոստիկանության գաղտնի փաստաթղթերից£ Դրանից հետո խուզարկվել է խմբագրությունը£ Սակայն 2006 թ. Սահմանադրական դատարանն այդ գործողությունը ճանաչել է որպես մամուլի ազատության խախտում£ Բունդեստագի «Կանաչների» խմբակցության ներկայացուցիչները քննադատել են նոր օրինագիծը` այն համարելով ոչ բավարար և կիսակատար£ Նրանք ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ լրագրողներին այդուհետ էլ կարելի կլինի հետապնդել` «պետգաղտնիքների տարածմանը դրդելու» մեղադրանքով. դիցուք` որ նրանք փորձում են գաղտնի տեղեկություններ ստանալ£ :

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ. Երևանի կրկեսի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր£ Հայկական կրկեսի հիրավի նվիրյալ Ս. Պետրոսյանն այսօր էլ նույն խանդավառությամբ աշխատում է կրկեսում, կրթում է սաներ, որոնք աշխատում են ոչ միայն հայկական, այլև աշխարհի տարբեր կրկեսներում£ Նրա զավակները` հարսն ու թոռը, նույնպես կրկեսային արվեստն են ընտրել` որպես կյանքի ճանապարհ£ Որդին` Սոս Պետրոսյան կրտսերը և հարսը` Վիկտորիան, իրենց հայտնի «Տրանսֆորմացիա» համարով սահմանել են աշխարհի բացարձակ ռեկորդ և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում£ Թոռնիկը` Սոս Պետրոսյան երրորդը, աճպարարների աշխարհի առաջնությունում նվաճել է գլխավոր մրցանակը, դուստրը` Նաիրա Պետրոսյանը, մեր կրկեսի գլխավոր ռեժիսորն է, «Լեոնիդ Ենգիբարյան» անվան ստուդիայի գեղարվեստական ղեկավարը, ինչպես նաև կրկեսի կենդանավարժը և հաղորդավարը£ Ամեն տեղ փնտրել եմ հայի - Հայկական կրկեսային արվեստն այսօր շատերիս կողմից մեծ գնահատականի է արժանանում հատկապես Ձեր և Ձեր ընտանիքի ներդրած ավանդի շնորհիվ£ Իսկ ի՞նչ է կրկեսը Ձեզ համար£ - Մոտ օրերս լույս տեսավ իմ առաջին գիրքը, որը նվիրված է իմ ծննդյան և գործունեության 60-ամյակին£ Այնտեղ, կարծում եմ, տվել եմ Ձեր հարցի պատասխանը£ Կրկեսը երջանկություն է բերել ինձ£ Երբ մտածում եմ, թե ինչ է կրկեսն ինձ համար, երբ թերթում եմ իմ ամբողջ կենսագրությունը, հասկանում եմ, որ կրկեսը մեծ երջանկություն է բերել ինձ, նաև իմ ողջ գերդաստանին£ Ես կարողացա բոլորի մեջ սեր ներարկել այս արվեստի հանդեպ` չնայած սկզբում ավելի շատ ուզում էի հետ պահել նրանց, քանի որ սա շատ բարդ ասպարեզ է£ Տղայիս ուղարկեցի պարարվեստի ուսումնարան, աղջկաս` թատերական ինստիտուտ, հարսս իրավաբան էր, բայց բոլորը եկան կրկես£ Թոռնիկներիս հետ էլ չէի ուզում պարապել, բայց Սոսն արդեն աշխարհի լավագույն աճպարարն է... - Ըստ Ձեզ` կրկեսի նկատմամբ հետաքրքրությունն ավելացե՞լ է, թե՞ նվազել£ - Հայերը կրկես շատ են սիրում£ Մենք կրկեսային արվեստի հարուստ ավանդույթներ ունենք£ Դժբախտաբար ես կրկեսային թեմաներով գիտական թեզ պաշտպանած միակ մասնագետն եմ գիտությունների ակադեմիայում£ Փորձել եմ պարզել, թե որտեղից են գալիս կրկեսային ավանդույթները, որոնք են կրկեսային արվեստի գեղարվեստական հատկանիշները£ Այս ամենը վերլուծելով` համոզվել եմ, որ կրկեսի հանդեպ մեր ժողովրդի սերը խորն ակունքներ ունի£ Վերջին շրջանում սոցիալական պայմանների պատճառով մարդիկ քիչ են հաճախում կրկես£ Չնայած կրկեսի տոմսի արժեքն ամենացածրն է` ընդամենը հազար դրամ£ Կար ժամանակ, երբ ամեն օր ներկայացում էինք նշանակում, հանգստյան օրերին նույնիսկ երկու անգամ, այսօր ներկայացումները շաբաթական մեկ կամ երկու անգամ են£ Մարդիկ գալիս են` մի քանի ժամով կտրվում հոգսերից, մանկանում... - Ի՞նչ խնդիրներ կան հայկական կրկեսում£ - Եթե խոսքը շենքային պայմաններին է վերաբերում, ապա` կամաց¬կամաց վերանորոգում ենք այն£ Նախասրահները, որոշ հանդերձարաններ վերանորոգվել են£ Գազ ենք անցկացրել, դա իսկական հերոսություն էր. կրկեսն արդեն ջեռուցվում է£ Սակայն շենքը դրսից շատ անշուք է, վերանորոգման անհրաժեշտություն կա£ Մեծն Ենգիբարյանի արձանը կարծես ամեն անգամ հորդորում է` շուտ վերանորոգեք£ Համոզված եմ, որ կրկեսի շենքը շուտով կդառնա մեր հանրապետության ամենալավ մշակութային օջախներից մեկը£ Բայց մեր բնագավառն ասես անտեսված է£ 30 տարի շարունակ կրկեսային ոչ մի գործիչ կոչման չի արժանացել£ Ինքս էլ որևէ կոչում դեռ չունեմ£ - Ասում են` ծափերը վաստակվում են... Հիշո՞ւմ եք Ձեր առաջին ծափերը, առաջին հանդիսատեսին, առաջին ելույթը£ - Ես ծնվել եմ Թբիլիսիում£ 1963 թ., լսեցի, որ Թբիլիսիի կինոթատրոնում ցուցադրվում է «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում Ենգիբարյանն է£ Մոտ 200 անգամ նայել եմ ֆիլմը£ Որոշեցի, որ դառնալու եմ կրկեսի դերասան, չնայած այդ ժամանակ զբաղված էի ըմբշամարտով, մասնակցում էի դպրոցում կազմակերպված թատերական ներկայացումներին£ Խաղացել եմ նաև Թբիլիսիի Շահումյանի անվան թատրոնում, որն այսօր Պ. Ադամյանի անունն է կրում£ Մի օր էլ իմացա, որ հայկական կրկեսային կոլեկտիվը ելույթ է ունենալու Թբիլիսիում` Ենգիբարյանի մասնակցությամբ£ Անընդհատ ներկա էի գտնվում ներկայացումներին£ Մի օր էլ հաջողվեց հանդիպել, տեսնել Ենգիբարյանին£ Նրան ներկայացրի իմ ինքնուս հնարքները, որից հետո նա խորհուրդ տվեց ընդունվել Մոսկվայի կրկեսային ուսումնարան£ Այդ օրվանից անդադար փորձեր էի անում, մասնակցում էի տարբեր օլիմպիադաների£ Թբիլիսիի Շահումյանի անվան թատրոնում ես առաջին մրցանակը ստացա£ Իմ առաջին ծափերն էին... ծափեր, որոնք խթան դարձան, և ես 1966 թ. ընդունվեցի Մոսկվայի կրկեսային պետական ուսումնարան£ - Ո՞րն է Ձեր կյանքի ամենակարևոր հանդիպումը£ - 1970 թ., երբ ավարտում էի Մոսկվայի կրկեսային ուսումնարանը, ավարտական քննության ժամանակ իմացա, որ Ենգիբարյանը որպես հանդիսատես մասնակցելու է£ Անչափ հուզվեցի. մտածում էի` ինձ կհիշի՞, արդյոք£ Նույնիսկ չեմ հիշում, ինչպես կատարեցի համարս£ Հետո ասացին, որ Ենգիբարյանն ուզում է տեսնել ինձ£ Անհանգստությունս ու հուզմունքս մի կերպ զսպելով` մոտեցա նրան£ Նա համբուրեց ինձ ու ասաց. «Ես քեզ հիշում եմ, դու ընդունվեցիր, հաջողությամբ ավարտեցիր և հենց քո այս համարով ես քեզ ընդունում եմ հայկական կրկեսային կոլեկտիվ»£ Սա էր իմ կյանքի ամենակարևոր հանդիպումը£ Ենգիբարյանն ինձ համար ամեն ինչ էր£ Նա մանկավարժությամբ չէր զբաղվում, բայց ինձ շատ էր օգնում£ Ասում էր, որ ես իր միակ աշակերտն եմ£ Երբ Ենգիբարյանը նետում էր իր հնացած իրերը` կոշիկները, գլխարկը, ես թաքուն հավաքում էի. մինչ օրս պահում եմ£ Գիտեի, որ նա հանճար է£ - Ո՞վ է Ձեզ համար հայը£ - Ես աշխատել եմ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ£ Միշտ հպարտ եմ եղել, որ ես հայ եմ£ Ամեն տեղ փնտրել եմ հայի£ Մի հյուրախաղերի ժամանակ, երբ աֆրիկյան երկրներում Հայաստանն էի ներկայացնում, Ալլա Պուգաչովան էլ էր մեզ հետ£ Նա ասաց, որ Մոզամբիկում հայ չեմ գտնի£ Իսկապես հայ չգտա£ Արդեն մեկնում էինք Մոզամբիկից, ճանապարհին զուռնայի ձայն լսեցի. հայեր էին£ Հայն ամուսնացել էր սևամորթի հետ, երեխաները սևամորթ էին, բայց զուռնայի երաժշտության ներքո ուտում-խմում էին... - Ի՞նչ տեղ ունի սերը Ձեր կյանքում£ - Շա°տ կարևոր£ Դա ինձ օգնում է ինքնահաստատվել£ Հաճախ էի սիրահարվում. առաջին դասարանից ամեն ամիս սիրահարվում էի£ Ուզում էի առաջինը լինել£ Միշտ գտնում էի մեկին, ում համար պիտի ջանք թափեի£ Երբ Մոսկվայից վերադարձա Հայաստան, անսամբլ ստեղծեցի, որտեղ ընդունվեցին երիտասարդ երգիչներ, պարողներ£ Ընդունվեց նաև մի աղջիկ` իմ ապագա կինը` Ջեմմա Շիրինյանը, որը լավ երգչուհի էր£ Ես առաջին անգամ լուրջ սիրահարվեցի, և այդ սերը փոխադարձ է մինչ օրս£ - Սոս Պետրոսյանը երազանքներ ունի՞£ - Ամենանվիրական երազանքս դարձյալ կրկեսի հետ է կապված£ Կուզեի` գար մի օր, որ կրկեսը շքեղ վերանորոգվեր£ Բոլոր հյուրերի համար լիներ առաջին մշակութային օջախը£ Կուզեի մեր հայ դերասանները հավաքվեին մեկ տանիքի տակ, մեր հարուստ ավանդույթները վերականգնվեին... :

«Բարուն հավատալ ու մնալ բարի»

Հոբելյան է: Նշվում է հարգված ու սիրված ուսուցիչ Ներսես Սիմոնյանի 85 - ամյակը:

Լավագույններն աշխարհում

Պետությունների յուրատեսակ դասակարգում կարելի է համարել վարկանիշային հերթական ցուցակը£ Կատարած հարցումների արդյունքներով Newsweek հրատարակութ յունը 100 երկրներից առաջին տեղը հատկացրել է Ֆինլանդիային£ Իսկ հարցումները մանրամասնում են 5 բաղկացուցիչներ. տվյալ երկրում կրթության, առողջապահության վիճակը, բնակչության կենսակերպը, տնտեսության զարգացման հարաճունությունը և քաղաքական իրադրությունը£ Առաջին եռյակում Ֆինլանդիայից հետո Շվեյցարիան է, ապա` Շվեդիան£ Առաջին տասնյակում նրանց հաջորդում են Ավստրալիան, Լյուքսենբուրգը, Նորվեգիան, Կանադան, Նիդեռլանդները, Ճապոնիան ու Դանիան£ Հարյուրակը եզրափակում են Նիգերիան, Կամերոնը և Բուրկինա-Ֆասոն. այսինքն` նշյալ չափանիշներով վատթարագույններն` ըստ ամսագրի£ Ամերիկայի Միացյալ Նահանգները 11¬րդ տեղում են, Գերմանիան` 12¬րդ, Մեծ Բրիտանիան` 14¬րդ, իսկ Ֆրանսիան` 16¬րդ£ Ռուսաստանն այդ ցանկում զբաղեցրել է 51¬րդ հորիզոնականը` Բելառուսից առաջ (55¬րդ տեղում), բայց Ուկրաինայից հետո (49¬րդը)£ Պատճառը առողջապահության վիճակն է և քաղաքական իրադրությունը£ Այլապես կրթության մակարդակով ՌԴ¬ն եղել է 31¬րդ, տնտեսական աճի ցուցանիշով` 36¬րդ, իսկ կենսակերպով` 50¬րդ հորիզոնականում£ Բայց առողջապահության քաղիրավիճակի համեմատականով այն ընդամենը 75¬րդ տեղին է արժանացել£ :

Ա¯յ քեզ մտահոգ երկիր

Կամ իսկապես սոցիալական հոգսերն են քիչ Շվեյցարիայում, կամ էլ այնտեղ սեքսն է թիվ մեկ կարևորության խնդիր£ Ու ահա թե ինչ են որոշել իշխանությունները. Ցյուրիխի փողոցներում հատուկ խցիկներ տեղադրել այն ավտոսիրողների համար, ովքեր պոռնկուհիների ծառայություններից օգտվում են հենց «տեղում»` ավտոմեքենաների մեջ (գրել է Austrian Times¬ը)£ Պատկառելի բարձրությամբ և անթափանցիկ այդ շինությունները ոչ այնքան սեքսի պոռթկումը զսպել չկարողացող վարորդի հարմարավետությունը կապահովի, որքան կողքով անցնող մեքենաների վարորդների և ուղևորների տեսադաշտից հեռու կպահի կրքոտ զույգին£ Նման խցիկներ տեղադրելու որոշման պատճառը Ցյուրիխի ոստիկանությունում ստացվող բազմաթիվ այն նամակներն էին, որոնց հեղինակները դժգոհում էին, որ իրենք ստիպված են լինում ակամա ականատեսը դառնալ մայրուղիներում կանգնեցված մեքենաների մեջ սեքսով զբաղվողների զեղումների£ Ավելին, նույնաբովանդակ բողոքներ սկսեցին ստացվել նաև մայրուղիների շրջակայքում ապրող բնակիչներից, ովքեր դժգոհում էին, որ չեն կարողանում պատուհան բացել, որովհետև հանդիպում են այդպիսի տհաճ տեսարանների£ Շվեյցարիայում պոռնկությունն արգելված չէ, և աշխարհի ամենահին մասնագիտությամբ զբաղվող կանայք պաշտոնապես գրանցված են և գտնվում են ոստիկանության, բուժհիմնարկների ու հարկային մարմինների հսկողության ներքո£ Ասում են` այստեղ գերազանցապես իրենց ծառայություններն առաջարկում են արտասահմանցիները` Հարավային Ամերիկայից, Ռումինիայից, Չեխիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից և այլ երկրներից եկած կանայք£ :

Տարաշխարհիկ ընծա

Արդեն Ավստրալիայում իրեն սպասող 2 գեղուհի ունի Վալերի Լեոնտևը£ Երկու քնքուշ, քմահաճ, երես առած և, ինչպես բոլոր կանայք` իրենց հանդեպ մշտական ուշադրություն պահանջող£ Գուցե հենց իրենց երկրի հետ երգչի կապն ամրապնդելու նպատակով էլ Մելբուռնում նրա արվեստի երկրպագուներն ինքնատիպ այդ նվերը մատուցեցին Լեոնտևին£ Խոսքն Ավստրալիայի խորհրդանիշ զույգ կենգուրուների մասին է, որոնք դարձան նաև երախտագիտության ու սիրո արտահայտություն£ Մայրաքաղաք Սիդնեյում արտիստի համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճում և բեմում երգչին «կորցրել» էին ծաղիկների մեջ£ Ի դեպ, ինչպես Եվրոպայում, Ավստրալիայում ևս ընդունված չէ փնջեր նվիրել բեմահարթակում. ծաղիկներն ուղարկվում են ետնաբեմ` դիմահարդարման սենյակ£ Մելբուռնում, սակայն, մատուցված անակնկալը վեր էր ամենայն սպասվածից£ Ռուսական էստրադայի աստղն այս մայրցամաքում եղել էր 14 տարի առաջ և հաճելիորեն համոզվեց, որ ունկնդիրը ոչ միայն չի մոռացել իրեն, այլև ստվարացել է երկրպագուների բանակը£ Նրանք ոչ միայն Ռուսաստանից մեկնածներն ու նրանց` արդեն ավստրալիացի զավակներն են, այլ նաև բնիկները£ Երբ արտիստը ցանկություն է հայտնել յուրահատուկ ինչ¬որ բան տեսնել, հենց վերջիններս էլ խորամանկ հայացքներով հայտարարել են, որ ծրագրել են նրան ուղեկցել ազգային կենդանաբանական այգի£ Իսկ այնտեղ մատուցել են արտասովոր նվերը` 2 հրաշալի պարկավորներ, որոնք առաջին պահին ոչ թե իրենց նոր տիրոջով, այլ նրա ձեռքի հացով են հրապուրվել ու սիրով հյուրասիրվել£ Բնականաբար` աշխարհի մի ծայրից մյուսը Լեոնտևը չի տեղափոխի իր գեղեցկուհիներին£ - Ավստրալիան հրաշալի երկիր է£ Այնտեղ ամեն ինչ կա` կենգուրուների ու նրանց հարմարավետության համար£ Ի՞նչ կարող էի անել նրանց համար£ Հո Մոսկվայի կենտրոնում մինի-գազանանոց չէի սարքելու և արևադարձային բույսեր չէի տնկելու... Ես նրանց թողեցի իրենց մշտական բնակավայրում£ Այնպես որ, հիմա ստիպված եմ այցելել նրանց. արդեն Ավստրալիան կընդգրկեմ իմ մշտական հյուրախաղերի ժամկետացանկում,¬ MK¬ի թղթակցին ասել է Վալերի Լեոնտևը£ :

Մելաձեն սնանկացե՞լ է

Ըստ շրջող լուրերի` ֆինանսական ծանր կացության մեջ է հայտնվել Վալերի Մելաձեն£ Մեղավորն, ասում են, նրա անսահման սերն է` դուստրերի հանդեպ£ Առժամանակ առաջ հոգատար հայրն իր զավակների` խոսվում է, թե Ինգայի, Սոֆյայի ու Արինայի համար Մոսկվայի կենտրոնում բնակարաններ է գնել և չի կարողանում վճարել£ Արտիստն, իհարկե, վարկ է վերցրել, սակայն դա մարելը ևս հեշտ չէ£ Ու հիմա նա բանկին պարտք է շուրջ 5 միլիոն ռուբլի£ Ճգնաժամը ևս նպաստել է նրա անվճարունակությանը£ Թեև նրա շրջապատում պնդում են, թե իր արվեստակիցների համեմատ Մելաձեն քիչ չի վաստակում, սակայն 5 միլիոն հայթայթելը հանաք բան չէ£ :

Սերժանտ շունը` լավատեսության խորհրդանիշ

Ֆեյթ անունով երկոտանի շանը ԱՄՆ¬ի բանակի սերժանտի կոչում է շնորհվել այն բանի համար, որ կյանքի հանդեպ լավատեսություն է ներշնչում Իրաքի ու Աֆղանստանի պատերազմներում հաշմանդամ դարձած 2 վետերանների£ Լաբրադոր և չաու¬չաու ցեղատեսակների խառնուրդ Ֆեյթը ծնվել է առանց առջևի մեկ թաթի£ Նրա երկրորդ վերջույթը (դարձյալ` առջևի) ստիպված են եղել անդամահատել, որովհետև այն թերաճ է մնացել£ Եվ միայն հետևի 2 վերջույթներով մնացած շնիկին իր խնամակալության տակ է առել ամերիկուհի Ջուդ Ստրինգֆելոուն` Օկլահոմայից£ Իր որդու հետ կինը հոգացել է կենդանու մասին և նրան սովորեցրել` քայլել ունեցած 2 ոտքով£ Որպեսզի շունը հաճույքով մարզվի, որպես խայծ օգտագործել են գետընկույզի (արախիս) յուղը£ Շունն էլ հաճելիորեն զարմացրել է իր ընդունակություններով. շատ չանցած` նա սովորել է արագ ու վստահ քայլել£ Ու երբ մեծացել է, տիրուհին նրան սկսել է տանել այն հիվանդանոցները, ուր բուժվում են ծանր վնասվածքներ ստացած ամերիկացի զինվորականները£ Նրանց համար Ֆեյթն իսկական ներկայացումներ է կազմակերպում. վազվզում է հիվանդասենյակներով, հաչում է ու կլանչում` ամեն կերպ փորձելով զվարճացնել վետերաններին£ - Նա ոգեշնչում և սատարում է այդ երիտասարդ մարդկանց£ Շատ սրտառուչ է` տեսնել, թե նրա արարքներն ինչ արձագանք են գտնում,¬ պատմել է Ջուդ Ստրինգֆելոուն£ Տիրուհին տեղեկացրել է, որ մտադիր է Ֆեյթին առաջիկայում Մեծ Բրիտանիա տանել, որտեղ նա կկարողանա ծանոթանալ Աֆղանստանի պատերազմից վերադարձած զինվորականների հետ£ :