ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՇՈՒՆԸ

Այնպես ստացվեց, որ Համաժողովրդական շարժման ակտիվ պայքարի մասին հետայսու երևի թե գերազանցապես անցյալ ժամանակով ենք խոսելու:

ՀԱ՞ ՈՐ...

Հայրենի խորհրդարանականներն այնքան են շտապում օրենսդիր մարմնի խաթարված հեղինակությունը բարձրացնելու, որ, ըստ երևույթին, չեն էլ մտածում նույնիսկ այդ նպատակին հասնելու միջոցների ընտրություն կատարել: Քիչ ժամանակ է անցել այն օրից, երբ առաջարկվեց Ազգային ժողովի բակում եկեղեցի կառուցել:

ՌԴ նախագահի Պաշտոնական այցը Հայաստան

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ երեկ Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ բացվեց Ռուսաստանի հրապարակը: Հանդիսավոր արարողության ժամանակ Դմ. Մեդվեդեւը հավաստել է, որ այս իրադարձությունը հաստատում է Ռուսաստանի եւ Հայաստանի եղբայրական զգացմունքների անկեղծությունը ու վկայում երկու երկրների հարաբերությունների խորության մասին:

Ո՞րն է երրորդ երկիրը

Երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեվը հայտարարեց, որ հույս ունի շուտով կազմակերպել երեք երկրների նախագահների հանդիպում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման նպատակով: -Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում երեք երկրների նախագահները հանդիպում կունենան ղարաբաղյան հակամարտության բանակցությունները շարունակելու համար:

Կյանքն այն գլխավոր արժեքն է...

ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւն այցելեց նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան-ինստիտուտ: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրեց անմեղ զոհերի հիշատակին:

ՀՀ ԱԺ Կրկնակի աճապարարությո՞ւն

Ինչ խոսք, ողջունելի է, որ Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը սկսել է մտահոգվել ազգընտիրներիս «սոցիալական խնդիրներով» և, ի պաշտպանություն նրանց գրպանների պարունակության, հրահանգել է խորհրդարանի բուֆետում սննդամթերքի գների 30 %-ով իջեցում կատարել:

Ժողովրդավարություն` ադրբեջանական ձևով

Անցյալ շաբաթ հայտնի դարձան Ադրբեջանի նախագահի ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ դրանց, ընտրություններին, իբր, մասնակցել է ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 75 տոկոսից ավելին:

Հարավային Կովկասը` եռացող կաթսա

Եկող տարի` 2009 թ., Թուրքիան տեղ կզբաղեցնի Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում: ՄԱԿ-ում դրա օգտին քվեարկել է 151 երկիր:

Հրաժարումը` նույնքան արժանապատիվ

Անընդմեջ երեք ժամկետ (9 տարի) պաշտոնավարելուց հետո, Աբովյանի քաղաքապետ Կարո ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆ այս անգամ հրաժարվեց իր թեկնածությունն առաջադրել: Շատերի համար անակնկալ էր այդ որոշումը, սակայն նրան ճանաչողները, զարմանալով հանդերձ, վստահ էին, որ պահի ազդեցությամբ պատահական վճիռ կայացնել նա չի° կարող:

Ճգնաժամը չի° պատուհասի

Աշխարհում խորացող ճգնաժամը չի պատուհասի «Գրանդ Հոլդինգին». անվանի գործարար Հրանտ Վարդանյանն իր այս վստահությունը հիմնավորում է բազմաթիվ նախադրյալներով, որոնց շնորհիվ միավորումը հաջողությամբ կշրջանցի տնտեսական դժվարությունները£ Իհարկե` շնորհիվ տնտեսավարման անխափան մեխանիզմների և արտադրության կազմակերպման հստակ ծրագրերի£ «Գրանդ Հոլդինգ»¬ի գերխնդիրն ի սկզբանե որակի ապահովումն է և արտադրության ընդլայնումը, այն էլ` ոչ միայն տեսականու ավելացման, այլև նոր արտադրամասերի բացման ու նոր արտադրատեսակների ավելացման առումով£ Հայաստանի տարածքում շարունակում է ընդլայնվել արտադրամասերի աշխարհագրությունը, ինչը բնականաբար, նոր աշխատատեղերի ավելացում է նշանակում£ Հրանտ Վարդանյանը փաստում է, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակական են£ Մեկ տարի առաջ հիմնադրվեց թղթի արտադրամասը, որը շուտով կունենա նոր հոսքագիծ£ Նախատեսվում է զուգահեռ տեղակայել նաև տետրի արտադրության` տեխնիկայի վերջին խոսքով հագեցած հոսքագիծ£ Զինվորական լամպերի արտադրությունը ևս մեծ ձեռքբերում է, քանզի միայն 5 պետություններ են համանման արտադրանք թողարկում£ «Գրանդ Հոլդինգի» կենսակոչած ծրագրերը բազում են ու բազմապիսի£ Դրանցից մեկն էլ Շենգավիթ համայնքի բնակիչների համար կառուցվող մարզահամալիրն է£ Փաստորեն, Հ. Վարդանյանը մտահոգված է նաև կայացող պետության քաղաքացիների և երկրի ապագա տերերի առողջության ու ֆիզիկական կոփվածության խնդիրներով£ Հուրախություն պետք է փաստել, որ մինչև հաջորդ սեպտեմբեր մարզահամալիրի շենքը կհանձնվի շահագործման£ Ի դեպ, նորերս օգտակար հերթական ձեռնարկմամբ կրկին երախտիքի խոսքեր հնչեցին ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանի հասցեին. Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի վերանորոգված մշակույթի տան ամբողջ գույքը` 15 միլիոն արժողությամբ, տրամադրել էր Վարդանյան տոհմի շառավիղը, ում համար նույնպես բարեսիրությունը հոգու պահանջ է£ Իբրև գնահատանք ու որպես երախտիքի առարկայացում` մովսիսյաններն իրենց տարածքից ընտրված պատգամավորին շնորհեցին համայնքի պատվավոր անդամի կոչում£ Վերջին հաշվով, կայացած խոշոր ձեռնարկատերերի հետ զարգացած երկրներում պետությունն այսպես թե այնպես հաշվի է նստում` նրանց հնարավորությունները և, ինչու չէ` միջոցները պետական շահերի համար օգտագործելու£ Հենց այս գիտակցումով էլ վերջին շրջանում իր հասցեին հնչած ասեկոսեներին ի պատասխան, իր աշխատանքի արժեքը գիտակցող արտադրողի արժանապատվությամբ` Հրանտ Վարդանյանը նշում է. - Ես աշխատել եմ Քոչարյան վարչապետի, Քոչարյան նախագահի հետ և որևէ անգամ նրան չեմ ֆինանսավորել և ոչ էլ պատրաստ եմ որևէ մեկին ֆինանսավորել£ Առավել ևս, Լևոն Տեր¬Պետրոսյանին որևէ անգամ ոչ ֆինանսավորել եմ, ոչ էլ կֆինանսավորեմ£ Դրա կարիքը կամ անհրաժեշտությունը ես չունեմ£ Որևէ անգամ իշխանություններից, նախագահներից կախման մեջ չեմ եղել£ Իմ բիզնեսը իմ գիտելիքն է ու իմ աշխատանքը£ Հավելենք` նաև փորձն ու բարի կամքը£ :

«Միաբանվել` համատեղելով բոլոր ուժերը»

Միխայիլ Բաղդասարովի համոզմամբ գործարարությունը նախ և առաջ` երկրի տնտեսության զարգացմանը նպաստելն է և դեպի այդ զարգացում տանող ճանապարհի դժվարություններն արժանապատվորեն հաղթահարելը: Ու ինքը հաղթահարել է` կայացած կառույցներ ստեղծելով:

Ավարտվեցին «Համատեղ աղեղ / Համատեղ նիզակակիր 2008» զորավարժությունները

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ «Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր 2008» զորավարժությունների փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ՆԱՏՕ-ի Հյուսիսային տարաշածրջանային ցամաքային զորքերի բաղադրիչ հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռ.Քաթերը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը, զորավարժությունների մասնակից երկրների զինված ուժերի սպայակազմի ներկայացուցիչներ, ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող ներկայացուցիչներ, հյուրեր:

ՏԱՍՆԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆ

Բանակում էլ` կյանքի չգրված օրենքի թելադրանքով, օրերը շերտավորվում են` տխուր, սովորական և ուրախ որակումներով: Հոկտեմբերի 17-ը հոբելյանական էր. շուքով նշվում էր ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորման կազմավորման 10-րդ տարին:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Ս.թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ նորակառույց վարչական համալիրում տեղի ունեցավ հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի նախագահությամբ, որին ներկա էին ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը, ՀՀ կառավարության անդամները, ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետ Ե.Զախարյանը, տարածքային զինվորական կոմիսարները, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

Բացօթյա թանգարան` բրոնզե դարից պահպանված հազվագյուտ ցուցանմուշներով

Հայաստանի պատմամշակութային և բնության հուշարձանների մասին հասարակության իրազեկությունը հիմնավորապես խորացնելու նպատակով նախաձեռնված Հայկական Հուշարձանների Ճանաչման Ծրագիրը (ՀՀՃԾ) շուտով համախոհ աջակիցներ գտավ:

Անսովոր դիմակահանդես

Հայաստանի Նկարչի տունը բարենորոգվելուց հետո սկսում է ապրել ցուցահանդեսային ակտիվ կյանքով: Երեք ցուցասրահներից յուրաքանչյուրում միաժամանակ ներկայացվում են գեղագիտական մտածողության երեք միանգամայն տարբեր արտահայտությունների համապատկեր հավաքածուներ:

«Նրա երգերը լավ կյանքի հույս են տալիս»

«Գարի Քյոսայան ջազ-քառյակ»-ի մենահամերգով հետաքրքրվածներս «Նովոստի-Արմենիա» մամլո ակումբում շուտով ենք փոխշփման մտերմիկ մթնոլորտում ներառվում: Հանրաճանաչ ջազային երաժիշտը բարեկամական ջերմ զրույցի է տրամադրում իր անհավակնոտ անմիջականությամբ, երաժշտարվեստին անմնացորդ նվիրվածությամբ:

Ակունքներից բխող մաքրությամբ

Իր հիմնադրման 50-ամյա հոբելյանը Հայաստանի (Երգչախմբային) Երաժշտական ընկերությունը նշանավորում է համերգաշարով` առանձին ներկայացնելով ժողովրդա կան, դասական և երգչախմբային արդի հայ երաժշտարվեստը: Գործունեության հիմնական ոլորտների յուրօրինակ հաշվետություն, որի մեկնարկի պատիվը վերապահված էր ՀՀ ազգային նվագարանների համույթին:

«Չէ՞ որ ես քո զավակն եմ»

Դժվար է այսօր պատկերացնել հեռուստատեսությունն առանց գովազդային հոլովակների և սերիալների: Վերջինիս անսպասելի ներխուժումը մեր կյանք հասարակական հնչեղություն ստացավ և բաժանվեց որոշակի զանգվածների:

Մակքարտնին` ընդդեմ Մակդոնալդսի

Արդեն 30 տարի մոլեռանդ բուսակեր ճանաչված երգչի զայրույթը գագաթնակետին է հասել, երբ հայտնաբերել է, որ իր հայրենի Լիվերպուլի ռեստորաններից մեկի պատերին փակցված են լեգենդար «Բիթըլզ»¬ների լուսանկարները. Ջոն Լենոնի, Ռինգո Սթարի և Ջորջ Հարիսոնի պատկերների կողքին, բնականաբար, նաև Պոլ Մակքարտնիի լուսանկարն է եղել£ Պոլի ներկայացուցիչ Ջեֆ Բեյքերը հայտարարել է. - Մակդոնալդսը մտածում է, թե Բիթլզի երկրպագուները ապուշ են£ Ծիծաղելի և վիրավորական է խմբի լուսանկարները օգտագործել համբուրգերի առևտուր անելու համար£ Խմբի երկրպագուները պետք է բոյկոտ հայտարարեն Մակդոնալդսին և` ոչ միայն Լիվերպոլում£ Պոլը պայքարում է կենդանիների իրավունքների համար և Մեծ Բրիտանիայի բուսակերների ընկերակցության նախագահն է£ Նրա հանգուցյալ կինը` Լինդան, նույնիսկ բուսական մթերքների արտադրություն էր կազմակերպել£ Ինչպես Մակքարտնիի որոշումը մեկնաբանել են կենդանիների իրավունքների պաշտպանության կոմիտեում` - Նա բուսակեր է դարձել գառնուկների խաղը տեսնելուց հետո և, իհարկե, չի ցանկանա, որ իր լուսանկարն օգտագործեն միս վաճառելու համար£ Մենք հույս ունենք, որ Մակդոնալդսի պատերին սըր Պոլի նկարը տեսնողը կհիշի, որ նա բուսակեր է և Բիգ¬Մակից կհրաժարվի` հօգուտ բուսական բուլկիի£ Սերդյուչկային Հոլիվուդ են հրավիրել Ճիշտ է` էպիզոդիկ մի դերով, բայց ամերիկացի պրոդյուսերները Անդրեյ Դանիլկոյին մեկ միլիոն դոլար հոնորար են խոստացել£ Դանիլկոն վստահ է, որ այդ խոշոր հոնորարը պայմանավորված է իր մեծ հեղինակությամբ` հատկապես Եվրատեսիլից հետո£ ¬ Ինձ ուղարկել են սցենարը` անգլերեն լեզվով, որը հիմա թարգմանվում է£ Կարդալուց հետո միայն կորոշեմ` նկարահանվել, թե՞` ոչ£ Իհարկե, շատ ուրախ եմ, որ Հոլիվուդում մեզ ուշադրության են արժանացրել, բայց որևէ պայմանագիր դեռ չի ստորագրվել,¬ ասել է Վերկան£ Ֆիլմում նրան առաջարկվել է երգչուհու դեր` գիշերային ակումբում, որտեղ կինոնկարի սկզբում հանդիպում են գլխավոր հերոսները£ :

Կրոնն իմ դաստիարակությունն է

- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Կյանքում ամենադժվարը սպասելն է£ Կարողանալ սպասել, կարողանալ համբերել£ Ուղղակի սպասել ասվածին շատ դժվարությամբ եմ համակերպվում£ Գիտենալով հանդերձ, որ կյանքում ցանկացած սխալ խուճապի, շտապողականության արդյունք է, այնուամենայնիվ, երբ գալիս է պահը, որ պետք է մի քիչ համբերեմ` ամեն ինչ իր ժամանակին տեղի ունենա, սկսում եմ շտապել, խուճապի մատնվել£ Գիտակցաբար, իհարկե, փորձում եմ կոփել համբերությունս, ինքս ինձ ճնշելով համբերում եմ, բայց զգում եմ, որ իմ բնույթից դուրս է` սպասել կարողանալը£ Բայց ընդհանրապես մարդը պետք է կարողանա իրեն վերադաստիարակել, որպեսզի ունակ լինի համբերել£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Կուզեի ուղղակի աշխարհի քաղաքացի լինել£ Պարզապես ազգային որևէ պատկանելություն չունենալ£ Բայց այդ դեպքում էլ սարսափում եմ, որ կրոնական պատկանելություն էլ չէի ունենա, իսկ կրոնն իմ դաստիարակությունն է և կյանքիս ուղենիշը£ Առանց դրա ես չեմ կարող կողմնորոշվել£ Բնականաբար, եթե չունենայի ազգային պատկանելություն, հայ քրիստոնյա էլ չէի լինի և ինձ համար դժվար կլիներ£ Ազգերից համակրում եմ հային, որովհետև շատ եմ շփվել աշխարհի տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ£ Այլազգի շատ ընկերներ ունեմ ու այդ ամենի մեջ ես ինքնատիպ եմ` հայ լինելով£ Հայն ունի մեծ, բովանդակ անցյալ, բնականաբար, այսօր ունենք ներկա և արժանիորեն լավ ապագա ենք ունենալու£ ¬ Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Չունեմ այդպիսի թաքնված, ծպտված սև, դեղին էջեր իմ կյանքում, որոնց մասին ասենք թե չէի ցանկացել, չեմ ուզում և չեմ էլ կամենա խոսել£ Նույնիսկ երբեմն ինձ սպառված եմ համարում և վախենում եմ կրկնություններից, որովհետև խոսել եմ իմ բոլոր փուլերի, տարիքային շրջանների մասին£ Փորձում եմ լինել շիտակ£ Փառք Աստծո, զիգզագ ճանապարհ չեմ անցել, որ խիստ գաղտնիքներ ունենամ£ Դերասանի կյանքը ինքնին բաց է. ինչպես որ մենք բեմի վրա կարողանում ենք տարբեր կերպարներ կերտել, այդպիսի մի անտեսանելի, յուրատիպ բեմ էլ մեր կյանքն է, ու ինչ-որ անում ենք, կամա¬ակամա` բոլորը տեսնում են£ Եթե ինչ¬որ չափ ճանաչված ես, ո՞նց պետք է պահվես. դիմա՞կ հագնես£ Ավելի հեշտ է սխալներ չանելը£ Մտածել յուրաքանչյուր քայլից առաջ և ոչ թե գործած սխալներից հետո դրանք կոծկել£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Աստվածը£ Այն ամենը, ինչը աստվածակերտ է, միշտ առեղծվածային կմնա ինձ համար£ Գուցեև Աստծո ինքնագոյության մեջ է նրա առեղծվածը, բայց այդ մասին չեմ մտածում£ Անկեղծ ասած, բառն արդեն ինձ համար առեղծվածային է£ Ու կարծես թե առեղծվածը դրանով է ավարտվում£ Կյանքում, բնության մեջ կա անսահմանություն ասվածը, դա ամենաառեղծվածային երևույթն է£ Առեղծվածային բառի ամենավերջին մասում ինձ համար պեսիմիստական մի նոտա կա. այսինքն` այսպես էլ մնալու է ինձ համար առեղծվա՞ծ, չի՞ բացվելու£ - Որևէ զավեշտալի դեպք` Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը£ - Հերթական հյուրախաղի մեկնելիս` օդանավում բեմական հագուստս ձեռքիս էր, ու հարմար տեղ էի փնտրում, որպեսզի կախեմ£ Արդեն 30 րոպե էր` ինքնաթիռը օդ էր բարձրացել£ Մոտեցա ծառայողական սրահում նստած նավամատուցողուհուն, և քանի որ Թեհրան էինք մեկնում, ենթադրաբար անգլերեն լեզվով հարցրեցի, թե կարո՞ղ եմ հագուստս այդտեղ կախել£ Բայց նա չէր հասկացել, որովհետև պատասխանեց. - Ո°չ, չեք կարող իջնել, որովհետև մենք օդում ենք£ Եվ ինքը հենվել էր դռանը£ - Մանկության այն հուշը, որը մինչ այժմ ուղեկցում է Ձեզ£ - Ձմեռ պապիկը, բնականաբար£ Բայց մանկության ամբողջ քաղցր հուշերը կապված են մայրիկիս, նրա երգած օրորոցայինների հետ£ Ես անընդհատ լացում էի, չնայած որ 4 տարեկան էի արդեն£ Շրջվում էի դեպի պատը, որից կախված էր գազանների ժողովի պատկերով գորգը£ Ես էլ ձևացնում էի, թե քնած եմ£ Մայրս ինձ համար միշտ «Կռունկները շարան-շարան» երգն էր մրմնջում£ Ավագ քույրերս (որ ինձ համար մի տեսակ մեծ մամաներ էին. եղբայրներիս պես նրանց և իմ միջև տարիքային մեծ տարբերություն կար), ինձ քնեցնելիս ինչ¬որ ձայնասկավառակներ էին միացնում. Էլա Ֆիդջերալդի, Լուի Արմսթրոնգ£ Իբրև թե օրորոցային, բայց ի՞նչ օրորոցայինի մասին է խոսքը. ո՞վ կքներ այդ երաժշտության տակ£ Ինձ վրա նմանատիպ փորձեր էին կատարում£ :

Բեն Լադենը «կքվեարկի»... ահաբեկչությամբ

Ջորջ Բուշի վարած քաղաքականությունը, պարզվում է` ձեռնտու է եղել թիվ 1 ահաբեկչին. «քաղակրթությունների բախման» ոգով ամերիկյան գործողություններն օգնում էին` Նահանգների դեմ տրամադրել իսլամական աշխարհը: Եվ ահա ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների նախօրյակին Ուսամա բեն Լադենը հաշվարկներ է կատարում. նա դեմ է Օբամայի հաղթանակին:

Հիտլերի պայմանագիրը... սատանայի հետ

Մասնագետները հաստատել են, որ Բեռլինում հայտնաբերված փաստաթուղթը բնագիրն է հենց այն պայմանագրի, որն ամսաթվագրված է` «30 ապրիլի, 1932 թ.» և ստորագրված` կողմերի արյամբ£ Դա, փաստորեն, Ֆյուրերի քաղաքական կտակն է, որով սատանան Հիտլերին օժտում է անսահմանափակ իշխանությամբ` պայմանով, որ նա այդ իշխանությունը միայն հանուն չարի կօգտագործի£ Փոխարենը` ապագա ֆյուրերը խոստացել է իր հոգին հանձնել ուղիղ 13 տարի անց£ Իսկ պարտությունն արձանագրել է, որ իսկապես, ճիշտ 13 տարի անց` 1945¬ի ապրիլի 30¬ին, Ադոլֆ Հիտլերն ինքնասպան է եղել` ատելով ողջ մարդկությանը£ *** Չորս անկախ փորձագետներ, ուսումնասիրելով ադյ փաստաթուղթը, հավաստել են, որ Հիտլերի ստորագրությունը ոչ կեղծված է, ոչ էլ նույնիսկ պատճենահանված. այն հար և նման է 30-40-ական թվականների փաստաթղթերում առկա նրա ստորագրությանը£ Ինչպես «Պորտալ Կրեդո»¬ն է գրում` սատանայի ստորագրությունը նույնպես սարքովի չէ և համընկնում է դժոխքի տիրոջ վավերացրած համանման այլ փաստաթղթերում եղածներին£ Իսկ այդպիսի փաստաթղթեր, պարզվում է, պատմաբաններն էլի են տեսել£ - Ես համոզված եմ, որ փաստաթուղթը բնօրինակն է¬ հայտարարել է դոկտոր Գրետա Լայբերը, ով Աստծո հակառակորդի հետ բազմապիսի համաձայնագրեր է ուսումնա սիրել£¬ Դա օգնում է լուծել այն հանելուկը, թե ինչպես Ադոլֆին հաջողվեց կառավարել Գերմանիան£ Ինքներդ դատեք. մինչև 1932 թվականը նա ընդամենը սովորական ձախողակ էր£ Նրան վռնդել են բարձրագույն դպրոցից, նա երկու անգամ ձախողվել է Արվեստների ակադեմիայի քննություններում, նույնիսկ բանտ է նստել£ Բոլորը, ովքեր նրան ճանաչել են այդ ժամանակներում, համարել են ամեն ինչում ոչ պիտանի£ Բայց 1932 թ.¬ից նրա ճակատագիրը կտրուկ փոխվեց. նա բառացիորեն «ինքնանետիչով» հայտնվեց իշխանութ յան բազկաթոռին և 1933 թ. արդեն կառավարում էր Գերմանիան£ Իմ կարծիքով` դա միայն սատանայի հետ միությամբ կարելի է բացատրել£ Նշյալ պայմանագիրը հայտնաբերվել է Բեռլինի ծայրամասում գտնվող այրված մի տան փլատակներում` հին սնդուկում£ Թե ինչպես է այնտեղ հայտնվել` պարզ չէ£ Փաստաթուղթը հիմա գտնվում է քաղաքային պատմության ինստիտուտում, ու թեև տեքստը խիստ վնասված է, բայց մի կերպ հնարավոր է ընթերցել£ ¬ Սատանան հենց այդպես էլ գործում է,¬ ավելացրել է դոկտոր Լայբերը£¬ Ընտրում է անհաջողակներին, պատվամոլներին ու աշխարհիկ հաճույքի ծարավ ունեցողներին և խոստանում է կատարել նրանց ցանկությունները£ Արդյունքում` բազմաթիվ դժբախտություններ են պատուհասում այդպիսիներին շրջապատողներին և կատարյալ աղետ նրան, ով «գնվել» է չարքից£ Եվ Հիտլերն ամբողջությամբ «տեղավորվում» է այդ սխեմայում£ Ի ԴԵՊ. Արգենտինացի գրող-փաստագրող Աբել Բաստին էլ «Հիտլերն Արգենտինայում» իր գրքում հիմնավորում է, որ Ադոլֆ Հիտլերը վախճանվել է… 1964 թ.£ Իսկ նրա կարծեցյալ ինքնասպանությունից 1 ժամ հետո, այսինքն` 1945¬ի ապրիլի 30¬ին, ժամը 16.30¬ին, նրան տեսել են իր անձնական JU-52 ինքնաթիռի կողքին£ Աբել Բաստիի հետ այս թեմայով հարցազրույցին կանդրադառնանք մեր առաջիկա համարներից մեկում£ :

Հրազենային մոլուցք ընդդեմ սովորողների

n Միացյալ Նահանգներում դեմոկրատիայի «գործերը» ոնց որ` այնքան էլ լավ չեն: Բուհերում ու դպրոցներում հաճախակիացել են սպանությունները:

Ասպիրինը հակացուցվում է շաքարախտով հիվանդներին

Շոտլանդացի գիտնականները հայտարարել են, որ շաքարախտով հիվանդներին վնասակար է` ասպիրինն օգտագործել որպես սրտային նոպաները կանխարգելող միջոց: Հետազոտողներն ուսումնասիրելով ասպիրինի ազդեցությունը` եզրահանգել են, որ սրտի, սրտամկանի նոպաներով և սրտասնույց զարկերակի հիվանդությամբ տառապողների համար ասպիրինն անհրաժեշտ է: