ՍՊԱՍԵՆՔ ՄԻ ՓՈՔՐ ԵՎՍ

Պաշտոնավարման ավարտին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հնչեցրած գնահատականները, որոնք բավական ընդհանրական շեշտադրումներով են բնորոշում հայրենի տնտեսության ներկայիս վիճակն ու հեռանկարները, մինչև անգամ կարելի է չքննարկել£ Վերջին հաշվով, այս և նման պաշտոնյաների գնահատականները չեն, որ մեզ համար պետք է պարզ դարձնեն այն, ինչը մեր երկրի ամենաանտարբեր քաղաքացին անգամ նման պաշտոնյաներից լավ գիտի£ Եվ իրոք, ֆինանսատնտեսական ճգնաժամի սուր հարվածներից հետո մեր տնտեսությունը կարծեք թե ապաքինվում է, սակայն դրան խանգարում է հատկապես օլիգարխների ավանդական ու անցանկալի գործելաոճը վերափոխելու դանդաղ ու դրանով իսկ ոչ գոհացուցիչ ընթացքը£ Արդյունքում` վերջիններս շարունակում են բազմապատկել իրենց ունեցվածքը, իսկ աղքատներն ու աղքատացողները շարունակում են ապրել լավ օրերի աղոտ նվազագույն հույսով£ Ու չնայած լավատեսության մշտառկա չափաբաժինն արդեն ազգային առանձնահատկություն է դարձել, բայց այն արդեն այլ խոսակցության թեմա է ու առավել ևս այս դեպքում Համաշխարհային բանկին բացարձակապես չի առնչվում£ Ա. Վարուդակիսի ղեկավարած կառույցը նախորդող տարիներին տարբեր ուղղություններով անհատույց միլիոններ է տրամադրել, ինչն էլ գրասենյակին «խոսքի իրավունք» է տալիս` գումարների տեղաբաշխումն ու նոր հոսքերի նպատակահարմարության հարցը ամփոփելով գնահատելու համար£ Սպասվածի համաձայն` ՀԲ¬ն, իհարկե, այնքան էլ ոգևորված չէ մինչ այս ծախսված գումարների արդյունավետությունից, սակայն ամենակարևորը թերևս այն է, որ պաշտոնավարումն ավարտող եվրոպացին գրեթե խոստանալով հայտարարում է, որ նոր միջոցներ իրենք շարունակելու են տրամադրել և այս առումով մինչև անգամ կոնկրետ ուղղություններ է մատնանշում£ Հենց այստեղ էլ բացահայտվում է այն, ինչն ավելի վաղ է սկսել անհանգստացնել Համաշխարհային բանկին£ Սակայն, չգիտես ինչու, Ա. Վարուդակիսն այդ մասին նոր է միայն բարձրաձայնում... Վերջինիս խոստման համաձայն` նոր գումարներն ուղղվելու են հանքարդյունաբերության ոլորտի առողջացմանը, և ըստ գնահատականների` ամենամեծ ստվերն այս պաշտոնյան հենց այստեղ է տեսել£ Մերոնք էլ երևի թե մտածել են, թե ընդերքն անմատչելի է արևի լույսին, և մինչև հիմա վարվել են այնպես, ինչպես իրենց է ավելի ձեռնտու եղել£ Իհարկե, նախորդ ճգնաժամային տարում, երբ հանքարդյունաբերողները գրեթե լիարժեքորեն պարապուրդի էին մատնված, այս խնդիրը նույնիսկ կարևորել չարժեր£ Սակայն հայտնի է, որ առնվազն տարեսկզբից հանքափորները լիարժեքորեն աշխատում են, և անգամ խոշոր հարկատուների ցուցակում նրանց զբաղեցրած հորիզոնականները վկայում են վերջիններիս գործունեության ծավալների լիարժեք վերականգնման մասին£ Սակայն որքան էլ այս ոլորտը սկսի նկատվել հարկատուների շարքում, միևնույն է, կարելի է կարծել, որ ստվերն այստեղ անպատկերացնելի ծավալներ ունի ու մինչև անգամ 50 տոկոսի սահմանագիծն է գերազանցում£ Համենայն դեպս Համաշխարհային բանկի տվյալներով` ընդհանուր առմամբ հայրենի տնտեսությունում այն 35-40 տոկոսի խիստ մտահոգիչ շրջանակում է£ Այս տխուր իրողությունը բոլորին է հայտնի, սակայն տվյալ դեպքում պակաս ուշագրավ չէ, թե ինչով կնշանավորվի Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավարի գնահատականը... Ավելի հավանական է` ոչնչով` բացի հայտնի իրողությունների հերթական արձանագրումից£ Հետևաբար դեռ հարց է, թե որքանով է նպատակահարմար, առավել ևս արդյունավետ` հայտնի ճշմարտություն ները հերթականությամբ թվարկելը£ Չէ՞ որ այս խնդրի առումով վաղուց է հայտնի, որ հանգուցալուծումը` ստվերի հաղթահարումը, բոլորովին էլ երևույթի հրապարակայնացմամբ ու սարսափազդու վիճակագրության շրջանառմամբ չի լուծվելու£ Ու որքան էլ Վարուդակիսի տվյալները նորություն չլինեն, այսուհանդերձ, դրանք նույնիսկ Հայաստանի իշխանություններին ուղղված կոչի տեսքով ընկալելն է դժվար£ Գործադիրը վաղուց է ստվերի առկայության և դրա դեմ գործնականում պայքարելու անհրաժեշտության ինքնախոստովանությամբ հանդես եկել£ Ուստիև հրապարակվող փաստերը որքան էլ կարևոր ու հետաքրքիր լինեն, այնուամենայնիվ մի փոքր սպասելն էլ չէր խանգարի£ :

ԴԻՎԵՐՍԻԱ` ՊԱՏԵՐԱԶՄ ՍԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Սանկտ Պետերբուրգում Իլհամ Ալիևին ուղղակի ու կոշտ շեշտով ասվեց, որ ադրբեջանական շանտաժն ու սադրանքն այլևս անտեսվելու են: Դե, նա էլ, ինչպես և կարելի էր ենթադրել, չհասկացավ ու չհավատաց, որ աշխարհը Հարավային Կովկասում կայուն խաղաղություն է ցանկանում, և խաղերի ժամանակ այլևս չկա:

ՊԱՐԶԱՊԵՍ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր ընդդիմադիր միավորման ներսում առկա տարաձայնությունների մասին խոսակցությունները ոչ այնքան թեժ-ոչ այնքան մեղմ քաղաքական ամռան շրջանակներում արդեն սկսել են գործնական դրսևորումներ ունենալ£ Դժվար է ասել, թե այն ժամանակ ասեկոսեները որքանով էին առնչվում ենթադրյալ կամ իրական խմորումներին, և արդյո՞ք Հայ Ազգային Կոնգրեսի առանցքը կազմող կուսակցության ղեկավարների հրաժարականներն առաջիկայում էլի կշարունակվեն, սակայն փաստն այն է, որ ՀՀՇ¬ն սկսել է լուրջ ճաքեր տալ£ Առանձին վերապահումներով, իհարկե, բայց դրականորեն կարելի է վերաբերվել այն փաստին, որ ՀՀ նախագահի վերջին ընտրություններից հետո կատարելապես ուժասպառ եղած այս քաղաքական միավորը երկու տարուց ավելի կարողացավ կուռ շարքերով պահպանել և շարունակել քաղաքական պայքարը£ Սակայն մյուս կողմից էլ գլխավոր ընդդիմադիր ուժը սկսում է քայքայվել իր համար բավական անցանկալի շրջանում, երբ թերևս ավելի հրատապ է դառնում ողջ կուսակցական ռեսուրսն ի մի բերելու և առաջիկա խորհրդարանական ընտրություններին անպառակտ թիմով մասնակցելու գերխնդիրը£ Անկախ նրանից, որ պառակտության ուղտը հիմա էլ ՀՀՇ¬ի դռանն է չոքել ու որքան էլ հեշտությամբ վերհիշվի, որ նման անհաջողություններ հայաստանյան գրեթե բոլոր քաղաքական ուժերն են հաղթահարել, այսուհանդերձ, տեղի ունեցածի հանդեպ առկա նկատելի հետաքրքրությունը միայն իրադարձություններով աղքատ քաղաքական ամռան առանձնահատկություններով չարժե բացատրել£ Ի վերջո, ՀՀՇ¬ն ոչ միայն մեռնող¬հառնող «շարքային» կուսակցություն չէ, այլև հասարակության թեև փոքրաքնակ, բայց նկատելիորեն քչացած ու կայունացած ընտրազանգվածի շրջանում որոշակի հեղինակություն է վայելում£ Առավել կարևոր է, որ անկախ այս քաղուժի հանդեպ ունեցած դրական կամ բացասական վերաբերմունքից, ըստ ամենայնի` դեռ տևական ժամանակ Լևոն Տեր¬Պետրոսյանի կուսակցության դերակատարությունը ներքաղաքական կյանքում աննկատ չի անցնելու£ Բնականաբար, այս օրերին տեղի ունեցող իրադարձություններն էլ անկարևոր չեն կարող համարվել... Ավելին, եթե ընդունենք, որ հհշական քարոզչամեքենան իսկապես ճշմարտությունն է ներկայացնում, և տեղի ունեցածի եթե ոչ միակ, ապա առնվազն հիմնական պատճառը կուսակցության քաղաքական գծի հետ առանձին գործիչների անհամաձայնությունն է, ապա նման զարգացումներն օրինաչափ կարելի է համարել£ Սակայն միայն ժամանակը կարող է ցույց տալ, թե հեռացածներից ով որտեղ է հանգրվանելու` լիարժեքորեն քողազերծելով հրաժարականների իրական շարժառիթները£ Համենայնդեպս, թե° ՀԱԿ¬ում, թե° ՀՀՇ¬ում բավական նկատելի ու ամուր է արմատավորվել անձի պաշտամունք կոչվածը, և այլախոհության թերևս առաջին դրսևորումը կարող է պառակտման ճահճի մեջ ընկղմվելու միայն սկիզբը դառնալ£ Վաղուց գաղտնիք չէր, որ որոշումներն այստեղ Լ. Տեր¬Պետրոսյանը միանձնյա է ընդունում` դրանք գրեթե իբրև աստվածաշնչյան ճշմարտություններ ներկայացնելու պարտադրանքով հանդերձ£ Այս առումով հիմա ավելի հասկանալի է, թե որքան բարդ է եղել ՀԱԿ¬ում ընդգրկված կուսակցությունների վիճակը, երբ պարտադրված էին հնազանդվել ոչ թե միայն սեփական կուսակցապետին, այլ նախևառաջ` Կոնգրեսի առաջնորդին£ Ճիշտ է, առանց բացառության ՀԱԿ¬ում ընդգրկված քաղուժերի պարագայում ՀՀ առաջին նախագահին հպատակվելը քաղաքական դաշտում գոյությունն էլի երկարաձգելու միակ հնարավորությունն էր, բայցևայնպես, նման կարգավիճակն անպատվաբեր լինելով հանդերձ, այսպես թե այնպես երկար չէր հանդուրժվելու£ ՀԱԿ¬ում ներկայացված կուսակցություններն այսօր արդեն առաջին իսկ առիթն օգտագործում են թեկուզև ուշացումով սեփական տեսակետն արտահայտելու£ Եվ սա այն դեպքում, երբ Կոնգրեսի նիստում ոչ թե «ճակատագրական», այլ ընդամենը օտարալեզու դպրոցների բացման հարցն է քննարկվում£ Ու շատ «հանկարծ» պարզվում է, որ երբևէ միաձայն որոշումներ կայացնող կուսակցա պետերն իրարից տրամագծորեն տարբերվող կարծիքներ ունեն£ Ծագած հակասությունները որքան էլ էական լինեն, սակայն տեղի ունեցածի հիմնական պատճառը չեն£ ՀԱԿ¬ն ընդհանուր առմամբ վաղուց է փակուղում հայտնվել£ Եվ որքան էլ ցանկացած ընտրություն քաղաքական ուժին ժամանակավորապես կամ ընդհանրապես փակուղուց դուրս գալու ելքեր ընձեռի, այսուհանդերձ ՀՀՇ¬ի պարագայում ծայր առած վեճը ոչ ավել, քան իրատեսների ու անհամբեր ռոմանտիկների հակասության արդյունք է£ Այնպես է ստացվել, որ Լ. Տեր¬Պետրոսյանի իրատեսությունն ու դանդաղկոտությունը որքան էլ սովորական դարձած լինի, բայց (թեև ոչ բացահայտորեն) օրակարգում է նաև նրան «թոշակի» ուղարկելու խնդիրը. հանգամանք, որն ամեն ինչ ավելի հստակ ու թափանցիկ է դարձնում£ Ի վերջո, տեղի ունեցածը ոչ թե ինչ¬որ անկազմակերպ կուսակցականի չարդարացված ինքնագործունեության արդյունք է, այլ ժամանակի ընթացքում կուտակված բազմաթիվ անշրջանցելի հարցականների պարզ հանրագումար, ինչն էլ այս դեպքում ընդդիմադիր միավորման առանցքային կուսակցությունում առայժմ անկասելի ալեկոծությամբ է նշանավորվում£ :

Հա՞ որ...

ՄԵԾ է հավանականությունը, որ առաջիկա տարիներին գնաճը Հայաստանում է°լ ավելի կատաղի թռիչքներ արձանագրի£ Վաղուց է հայտնի, որ ապրանքների ու ծառայությունների գները մեզանում ոչ թե շուկան է կարգավորում, այլ տնօրինում է ամենազոր օլիգարխիան£ Իսկ ոչնչի չենթարկվող ու կամակոր այս մարդիկ միշտ են ենթարկվում միջազգային շուկաների տրամադրութ յուններին, երբ, բնականաբար, զարգացումները հօգուտ իրենց են սկսում ընթանալ£ Եվ ահա, ՄԱԿ¬ի Պարենի և գյուղատնտեսության մասնագետները կանխատեսել են, թե աշխարհի բնակչության աճի հետևանքով առաջիկա տասնամյակում պարենամթերքի գինը շուրջ 40 տոկոսով թանկանալու է£ Իհարկե, այն մարդիկ, ովքեր ապրանքների նոր գներն են թելադրելու, համենայն դեպս մեզանում, մշտաբաց ախորժակ ունեն£ Եվ եթե թանկացումների համաչափությունը ամենուր մեծամասամբ պահպանվի, մեր երկրում այն ամենաբարձր ցատկերը կարձանագրի£ Մերոնք, այս առումով, ինչպես հայտնի է, բոլորովին էլ համբերատար չեն և ձգտելով բոլորից առաջ անցնել` պարզ է, որ նման ծավալների գնաճը մեր հանրապետությունում ոչ թե կգրանցվի աստիճանաբար` ոչ թե մի ամբողջ տասնամյակի, այլ ոչ պակաս, քան 1-2 տարվա ընթացքում£ Իսկ հայրենի գործարարների հանդեպ նման «վստահություն» մինչ այժմ ունեցած մեր հարուստ փորձն է ներշնչում£ ԱՅՍՉԱՓ անցանկալի կանխատեսումներն, իհարկե, որևէ մեկին չեն կարող ուրախացնել£ Եվ նույնիսկ ամեն պարագայում շահող օլիգարխները սպասվող գնաճի առիթով ձեռքերը շփելու հաճույքը չեն վայելի£ Որքան էլ ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ հավաստիացումները լավատեսություն ներշնչեն ու աստիճանաբար տեսանելի դառնան, միևնույն է, նախորդ տարվա ֆինանսատնտեսական դժվարությունների հաղթահարումը դեռ երկար ժամանակ է պահանջելու£ Այս առումով ներկայացվող վիճակագրությունը շարունակում է բավական մտահոգիչ մնալ£ Այսպես, Համաշխարհային բանկի տվյալներով` նախորդ տարի աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 28,7 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը կրկնապատկվել է` հասնելով 6,9¬ի£ Նման իրականությունում, իհարկե, ևս 40 տոկոսով թանկանալիք ապրանքները, բնականաբար, ավելի վատ են սպառվելու£ Հետևաբար ելքը ոչ այնքան գնաճի շարունակականության միջոցով նախկին եկամուտների համամասնությունը պահպանելն է, որքան` աշխարհում տեղի ունեցող զարգացումներին բոլորովին նոր եղանակներով դիմակայելու մեթոդներ կիրառելը£ ԱՅԼԱՊԵՍ` անվճարունակ սպառողների կամ, դիցուք, կենսաթոշակառուների առավել քան համեստ միջոցների հույսին մնալով, օլիգարխիան չի կարող բարգավաճել£ Իսկ Հայաստանում այս խավը ներկայում բնակչության 11,2 տոկոսն է կազմում, ու ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանխատեսման` 2018¬ին նրանց թիվը կգերազանցի 13,3, իսկ 2050¬ին` 25,7 տոկոսը£ Կարող ենք ինքնամխիթարվել` նկատելով, որ զարգացած համարվող եվրոպական երկրներում նման ցուցանիշերը շատ ավելի բարձր են£ Սակայն չպետք է նաև անտեսել, որ կենսաթոշա կառուների 12 տոկոսի շեմը գերազանցող երկրների հասարակությունը համարվում է ծերացող... :

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿ-ը ՀՀՇ-ին էլ նախ ամորձատեց, ապա նաև գլխատեց: ՀԱԿ-ի նպատակային միջամտության հետևանքով ՀՀՇ-ն զրկվեց և° վերարտադրվելու, և° ինքնուրույն մտածելու ունակությունից:

Բա ասում էիք` սոցքարտե¯րը...

Տարիներ առաջ ՀՀ քաղաքացիներին պարտադրվող սոցիալական քարտերը պայմանավորում էին անձի մասին ամբողջական տվյալներ պարունակելու անհրաժեշտությամբ£ Ինչպես հետագայում փորձը ցույց տվեց, սոցիալական կոչվող քարտերի համակարգն արդարացված չէր, որովհետև միևնույն է, այդ քարտի առկայության դեպքում էլ քաղաքացուց պահանջվում են տարաբնույթ տեղեկանքներ£ Դիցուք` «Փարոս» սոցիալական ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ են անձնագրի պատճեն, տեղեկանք բնակավայրից, տեղեկանք ընտանիքի կարգավիճակի մասին, ընտանիքում կա՞ն գործազուրկներ, թոշակառուներ, հաշմանդամներ. եթե այդպիսիք կան, տեղեկանք է պահանջվում նրանց կարգավիճակի մասին£ Եթե կան անչափահաս երեխաներ, պահանջվում են նրանց ծննդյան վկայականների պատճենները, ծնողազուրկ են, թե՞ ոչ, եթե ծնողազուրկ են, ապա միակողմանի, թե՞ երկկողմ և այսպես շարունակ£ Կարելի է ասել, տեղեկանքներ են պահանջվում հնարավոր ամեն ինչի մասին£ Անհեթեթությո՞ւն է£ Ի՞նչ արած, «կարգ» է£ Սա հարցի մի կողմն է£ Ինչպես ասում են` այս մեդալի մյուս երեսն էլ լղոզուն է£ Գաղտնիք չէ, որ նպաստառուի կարգավիճակում հայտնվում է նաև ոչ իրական հասցեատերը£ Ի դեպ, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը բազմիցս անդրադարձել է այս խնդրին, մատնանշելով, որ տեղեկատվության պատասխանատուն ՄԵԿԸ պետք է լինի£ Անդրադառնալով Կառավարության վերջին նիստի օրակարգում ընդգրկված Պետական նպաստների համակարգում տեղեկատվության բարձրացման հայեցակարգի նախագծին, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան ԶԱՔԱՐՅԱՆԸ շատ կարևոր մի հիմնախնդիր ընդգծեց` նշելով, որ նախագիծն այդ կերպով ընդունելու դեպքում ոչ մի խնդիր չի լուծվի£ Ավելին, վիճակն է°լ վատթարանալու է. - Սա չի կարելի հայեցակարգ համարել£ Մենք ժամանակին բարձրացրել էինք այս հարցը. Ո՞վ է այս գործի գլխավոր պատասխանատուն£ Հավաքում են տեղեկատվական բազա£ 15 կազմակերպություններ տալիս են տեղեկանքներ, դրանից հետո մենք գնում ենք ստուգման և «Փարոս» ծրագրում հայտնաբերում ենք մինչև 35 տոկոս կեղծ, սխալ տեղեկանքներով վճարած գումարներ, որոնք կազմում են մի քանի միլիարդ դրամ£ Կրկնում եմ, այս ձևով խնդիրը չի լուծվելու£ Ես առաջարկում եմ կազմակերպել խորհրդակցություն և հստակցնելով արձանագրել, թե ո՞վ է լինելու կոնկրետ պատասխանատուն£ «Ավանգարդը» ևս կարևորում է այս խնդիրը£ Երևանի տարբեր վարչական տարածքների սոցիալական բաժիններից փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ են այդքան տեղեկանքներ պահանջվում£ Եվ, ամենակարևորը` ինչի՞ համար են սոցիալական քարտերը, որոնք ստիպողաբար «բաշխելու» ժամանակ հավաստիացնում էին, թե դա անձի մասին ամբողջական տեղեկատվություն պարունակող համակարգ է£ Նույնիսկ պնդումներ էին հնչում, թե այդուհետ քաղաքացիներից տեղեկատվական որևէ այլ փաստաթուղթ չի պահանջվելու և կանխվելու է «տեղեկանք տուր` որ ինձ տեղեկանք է հարկավոր» արատավոր պրակտիկան£ Մինչդեռ… Չունենալով այս հարցի պատասխանը, սոցբաժինների աշխատակիցները մեզ խորհուրդ էին տալիս դիմել «վերևներին»£ «Վերևներում»` այսինքն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ևս փորձեցինք ճշտել, թե ի՞նչ տեղեկատվություն է պարունակում սոցիալական քարտը£ Նախարարության աշխատակիցը պատասխանեց, որ հարցը տեղին է ու անմիջապես էլ սկսեց բացատրել, որ այն հեշտացնում է տվյալների համադրումը£ Այնուհետև հույս հայտնեց, որ կգա ժամանակ, երբ սոցքարտերը մեծ տեղեկատվություն կապահովեն և տեղեկանքների կարիք այլև չի զգացվի£ Փաստորեն, այսօր էլ մեր քաղաքացիները ներքաշված են թղթատարական քաշքշուկի մեջ ու ամենատարրական հարցերը լուծելու փակուղու առաջ£ Մնում է հուսալ, որ ներկա իշխանություն ները գոնե առաջիկայում կկարողանան գտնել ավելորդ թղթահավաքությունից հանրությանը փրկելու ուղին£ :

Երբ հիստերիայի բացիլը լափում է ուղեղաբջիջները

Ի՞նչ էր տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգում Մեդվեդև-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպման ընթացքում£ Ի՞նչն էր զայրացրել Ալիևին, որ նա հանդիպմանը հաջորդած տնտեսական համաժողովը թողած, անմիջապես վերադարձել էր Բաքու£ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում տեղի ունեցած այս հանդիպումից ոչ շատ առաջ ղարաբաղյան հակամարտության մասին վարչապետ Պուտինը խոսել էր Ստամբուլում կայացած` Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումներին նվիրված խորհրդաժողովում£ Հիշենք` նա ասել էր, որ խնդրի լուծման մասին որոշում պետք է կայացնեն հակամարտող կողմերը, իսկ Ռուսաստանը մտադիր չէ նրանցից ոչ մեկի վրա ճնշում գործադրել£ Այս հայտարարությունը խորը հիասթափություն էր առաջացրել Ադրբեջանում£ Ալիևն արդեն բազմիցս դժգոհել էր ԵԱՀԿ Մինսկի խմբից` իբր վերջինիս անգործության համար` իբր այն սպառել է ինքն իրեն£ Ավելին, Հեյդար օղլին զգուշացրել էր, թե չի բացառվում, որ Ադրբեջանը դուրս գա բանակցություններից, եթե Հայաստանի վրա անհրաժեշտ ճնշում չգործադրվի` հակամարտությունը մադրիդյան նորացված սկզբունքների շրջանակում լուծելու£ Ուշադրություն դարձնենք` ԵԱՀԿ Մինսկի խմբից դժգոհելը սովորական է դարձել թուրք¬ադրբեջանական տանդեմի համար£ Այս ալյանսն արդեն տարուց ավելի է, ինչ անօգուտ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը Մինսկի խմբի մենաշնորհից հանելու կամ գոնե այդ խմբի ձևաչափը փոխելու, այնտեղ Թուրքիային խցկելու համար£ Եվ կարծես Բաքվի ու Անկարայի ջգրու, այս ընթացքում ճանաչողական այցով Ստեփանակերտ էր ժամանել Մինսկի խմբի եռանախագահներից Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակութ յունը£ Խե¯ղճ, խե¯ղճ Ադրբեջան£ Մինչ նա ավագ եղբոր` Թուրքիայի հետ միջազգային տարբեր ատյանների դռներն ընկած` դեղ ու դարման է մուրում իր ցավի, իմա` անկախացած Ղարաբաղն իր արնոտ ճանկը վերադարձնելու համար, մեկ էլ իմանում է նոր «արհավիրքի» մասին. Ֆրանսիայի խորհրդարանականները ներկա են գտնվել ԼՂՀ խորհրդարանի նիստին£ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումն ուրիշ էլ ի՞նչ կերպ է լինում£ Ադրբեջանի համար, իրոք, դաժան էս փորձությունից հետո նրան հրավիրում են Սանկտ Պետերբուրգ` Հայաստանի հետ հաշտեցնելու£ Վերոհիշյալ հանդիպումից մի քանի օր առաջ Հայաստանի լրագրողական ու քաղաքագիտական շրջանակներում լուրեր էին պտտվում, թե Ադրբեջանում պատրաստվում են օրենք ընդունել, որը հնարավորություն կընձեռի հանրապետությունում օտար պետության ռազմաբազա տեղադրել£ Ասվում էր, թե Բաքուն այդպիսով ցանկանում է Նախիջևանում թուրքական, իսկ Ղարաբաղում ռուսական զորք տեղակայելու իրավական հիմք ստեղծել£ Լուրն, ինչ խոսք, անհանգստացնող էր£ Վերլուծաբաններն ու քաղաքագետները հավանական ու անհավանական հազար ու մի վարկած էին դիտարկում` այդ լուրի տարածման իրական նպատակն ընկալելու համար£ Իսկ որպեսզի այն իրոք հասկանալի դառնար, անհրաժեշտ էր պարզել դրա տարածման աղբյուրը£ Պարզվեց` աղբյուրն Ադրբեջանն էր£ Ու ամեն ինչ պարզվեց` լույս օրվա նման£ Եվրոպայից հիասթափված` Բաքվում մի վերջին ճիգ են անում` հույսները վերջին ժամանակներում ռուս¬թուրքական սիրախաղի վրա դրած£ Մեկ էլ տեսար` Մոսկվան համաձայնի, որ Նախիջևանում թուրք զինվորներ հայտնվեն. փոխարենը ի°ր խաղաղապահներին Ղարաբաղում տեղակայելու հնարավորություն կստանա£ Բայց պարզվեց` Բաքվի քաղաքական նախագծողներն այս հարցում էլ են սխալվել£ Նրանց առաջարկած այս գործարքը չընդունվեց Մոսկվայում£ Ադրբեջանում մոռացել կամ հաշվի չէին առել, որ Ռուսաստանն այսօր չի ցանկանա ռուս-վրացական հնգօրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում ստեղծված ստատուս քվոն խախտել£ Ախր, Նախիջևանում թուրքական զորքի հայտնվելով` Մոսկվան այս տարածաշրջանում առաջին ջութակի իր դիրքը, ըստ էության, կկիսի Անկարայի հետ£ Մի՞թե դա խելքին մոտի՞կ բան է£ Ու Ալիևին Սանկտ Պետերբուրգում ստիպեցին, որ ի լուր աշխարհի, իմա` Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ հայտարարի, թե պատրաստ է շարունակել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները` նախկինում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա£ Իրոք` խե¯ղճ, խե°ղճ Ադրբեջան£ Քո նախագահ Իլհամ Ալիևը փորձում էր համոզել աշխարհին, թե ճնշեք Հայաստանին, որ խելքի գա, բայց ստացվեց հակառակը£ Ու աշխարհից խռոված Իլհամն անսպասելի լքեց տնտեսական համաժողովը, Սանկտ Պետերբուրգից փախավ տուն£ Իսկ այնտեղ, ինչպես երևում է, հարազատները խիստ կշտամբել են նրան£ Ու Բաքվում դեմքը փրկելու համար գուցե այլ ելք չէ՞ր մնում, բացի... Բայց ժողովրդական իմաստնությունն ասում է` վիրավորանքն ու զայրույթը, առավել ևս` ատելությունը, լավ խորհրդատու չեն կարող լինել դժվարին պահերին£ Հայաստանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը հայտարարեցին, որ բանակցությունները վիժեցնելու նպատակով սադրանքն Ադրբեջանի համար սովորական վարվելակերպ է£ Սակայն խելոք խոսքը խելացիների ու հավասարակշռվածների համար է և քնում է հիմար ականջում£ Իսկ Բաքվում, ինչպես երևում է, այդպիսիք այլևս չկան£ Ախր, պարզից էլ պարզ է` Սանկտ Պետերբուրգում Մեդվեդևի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպումից անմիջապես հետո արյունոտ վերջաբանով հրադադարի խախտումը նաև մարտահրավեր էր Մինսկի խմբին, հատկապես այնտեղ համանախագահող Ռուսաստանի Դաշնությանը£ Եվ առաջիկայում Բաքուն ստիպված կլինի համտեսել իր անխոհեմ արարքի ողջ դառնությունը£ Այս պահին մնում է ասել` խևին խրատն` ինչ... Ափսոս այն ջահել կյանքերը, որ հերթական զոհերը դարձան Բաքվի` խելքները թռցրածների հիստերիային£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Դրամի կուրսը «քիսաչիների» ձեռքում է Գրեթե բոլորն այն կարծիքին են, թե դրամը չի լողում. նրան լողացնում են արհեստավարժ «քիսաչիները»£ Չեղածը չեն կորցնում Այսպես կոչված «էլիտայի», կամ ավելի ստույգ բիրդան աղաների երեխաներին որտեղի՞ց ազգային մտածելակերպ, որ բացվելիք օտարալեզու դպրոցներ հաճախելով էլ կորցնեն£ Այս դեպքում` նորը լավ մոռացված հինը չէ Ըստ վերլուծաբանների` ՕԵԿ¬ը «վերագտել» է նախկին պոպուլիզմը, բայց այնքան մաշված վիճակում, որ «պոչինկել» կամ «շտոպկել» արդեն գրեթե անհնարին է£ Կեղծ սեր, կամ աշխարհաքաղաքական բազմանկյունի Ներկա դրությամբ Ռուսաստանը սիրում է Թուրքիային, Թուրքիան սիրում է Ադրբեջանին, Ադրբեջանը սիրում է Իսրայելին, Իսրայելը սիրում է... իր «զոքանչին» (ԱՄՆ¬ին, իբր թե)£ ԱՄՆ¬ն ինչպես միշտ գերադասում է «գրուպավոյ» «սերը»£ Ավետարանը Իրանի համար չէ Ժողովրդական ասույթի նմանությամբ Իրանի գլխին ավետարան կարդացին, ասաց, հերիք է, ուրանիս հարստացումը կուշացնեք£ Իսրայելը` Օբամային Ռ. Հախվերդյանի երգի նմանությամբ Իմ քնքուշ սևամորթ, դու ինձ ում ես թողել, Դու ինձ ում ես թողել, ինձ թողել-հեռացել ...Ես իմ երազն եմ կորցրել, Վաշինգտոնի փողոցներում£ Ահմադինեջադը` պատժամիջոցների կիրառման պայմանագիրը ստորագրողներին Ժողովրդական ասույթի ոճով Ով Իրանին ՈՒՐԱՆա Թող ջուխտ աչքով կՈՒՐԱՆա£ «Կո՞ւյս» էր Թուրքիան, հիմա՞ դարձավ «պոռնիկ» Երբ Թել¬Ավիվի փողոցներում հրեաները ծածանում էին «Թուրքիան պոռնիկ է» պաստառը, արդյոք չէի՞ն մտածում, որ այդ երկրի պոռնկացման հարցում հսկայական ավանդ են ներդրել£ ՀՅԴ¬ն` Թուրքիայից դեռևս հույսը չկտրածներին Պ. Սևակի խոսքերով Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի ես վախենում եմ, Շատ եմ վախենում բյուրավոր ու բութ «հավատացյալից»... Բնութագրական նմանություն Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին` հարավաֆրիկյան մարզադաշտերում ստադիոններում հնչող անկապ բզզոցը, այնքա¯ն նման է Հայաստանի քաղաքական դաշտում առկա «բզզոցին»... Մեդվեդևը` ղրղզներին (բեզցենզուրնի ասույթի հանգույն) Էս ողբերգության պատճառը հասկացա՞ք£ Որ պետությունն ինչ ցույց էր տալիս ու ասում կակաչ ա, ծաղկամանն առած ընկնում էիք հետևից£ Սանկտ¬Պետերբուրգի հանդիպման ժամանակ Ս. Սարգսյան - Ի. Ալիև երկխոսությունից Բենդեր-Կորեյկո երկխոսության նմանությամբ Ի. ԱԼԻԵՎ ¬ 10 հազար ք/կմ, այդքան շա՞տ£ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ ¬ Ամեն անգամ ձեր դիմաց նստելիս` ես կորցնում եմ հավատս մարդկության նկատմամբ£ Մի՞թե դա չարժե 10 հազար ք/կմ£ :

Ս. ՕՀԱՆՅԱՆ. «Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները Բաքվի համար քաղաքական շղարշ

Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք ներխուժած զինված հետախուզական խմբավորման առաջխաղացումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը որակել է սադրիչ դիվերսիա` - ... որը նպատակ է հետապնդում ապակայունացնել իրավիճակն ամբողջ հայ-ադրբեջանական շփման գծում եւ հրահրել ռազմական գործողությունների ծավալում:

Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանական առաջապահ ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 284 ան

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հունիսի 21-ին շփման գոտու Ֆիզուլու ուղղությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տարածված լուրը, թե իբր ղարաբաղյան ստորաբաժանում ները հարձակում են գործել Աշաղը Աբդուռահմանլու գյուղի շրջանում տեղակայված իրենց դիրքերի վրա, որի արդյունքում զոհվել է մեկ ադրբեջանցի զինվոր, ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ ստորագրվեց համագործակցության համատե

Շաբաթասկզբին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ուղղությամբ ստորագրեցին համագործակցության հրաման: Համագործակցության շրջանակներում նախատեսվում է «2010 թվականը` Մայրենիի տարի» ծրագրով մայրենի լեզվի բաց դասեր անցկացնել զինծառայողների համար, զորամասերում կազմակերպել արևմտահայերենով և արևելահայերենով գրական-երաժշտական միջոցառումներ:

ԼՂՀ անվտանգությանը սպառնացող ադրբեջանական կողմի ամեն մի գործողության այսուհետ ևս կտրվի համարժեք պատա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ. Հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվերսիոն գործողության կապակցությամբ ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է£ «Հունիսի 18-ին ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինները, հատելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածը, գրոհել են Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված ՊԲ-ի դիրքերից մեկը:

ԱՍՊԵՏՆԵՐԸ

Տարբեր առիթներով համոզվում ենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը ջանք չի խնայում հայրենասեր սերունդ դաստիարակելու գործում£ Այս իրողության մեջ մեկ անգամ ևս համոզվեցինք` այցելելով Արմավիրի մարզի Արաքս գյուղը£ Արաքսի ափին, Մասիսի ոտքերի տակ փռված սահմանամերձ այս բնակավայրում լսվում է գետի էն ափից զռզռացող մոլլայի գայլականչը£ Գյուղի միջնակարգ դպրոցը մասնակցել էր «Հայ ասպետ» ԿԲՀ հեռուստախաղին և հաջողություններ գրանցելով` վաստակել էր հնգօրյա շրջագայություն` Հայաստանի պատմամշակութային վայրեր, որն իրականացվեց ՀՀ Պաշտպանության նախարարության հովանու ներքո£ Աշակերտներին նախագծի պատասխանատուներն ապահովել էին բոլոր անհրաժեշտություններով, որպեսզի շրջայցը ոչ միայն հետաքրքիր, այլ նաև ուսանելի լինի£ Ու հետո աշակերտ-ասպետներն անթաքույց հրճվանքով նկարագրում էին այն ապրումներն ու հուզումները, ոգեշնչումը, որ ստացել էին Նորավանքում, Սպիտակավորում, Նժդեհի շիրիմի մոտ, Տրդատում, Սևակի գյուղում և տասնյակ կիլոմետրեր հայոց ձորերն ու սարերը ոտքի տակ տալուց£ Ակտիվ հանգիստը լի է եղել մարզական, հոգևոր, մշակութային միջոցառումներով, իսկ վառված խարույկի շուրջ երեկոները` ավելի տպավորիչ£ Արաքսի միջնակարգ դպրոցը ներկայացնող ասպետների ղեկավար, աշխարհագրության ուսուցչուհի Արմինե Ղազարյանն այդ ամենը խիստ դաստիարակչական է համարում ու կարևորում. - Շնորհիվ ՀՀ Պաշտպանության նախարարության և հեռուստախաղի կազմակերպիչների, դպրոցականները հնարավորություն ունեցան ճանաչել մեր հայրենիքը, սիրել իրենց մագլցած ժայռերը, քարով հավերժացած դարերի խորքը գնալ և... Արշավանքը բացի հաճելի ժամանակից, աշակերտներին հնարավորություն ընձեռեց շփվել Հայոց բանակի հետ, նրանք զորամասում տեսան ու տնտղեցին ռազմական գործի «պարագաները», իսկ զինվորական կյանքով ապրելն արդեն պարգև էր£ Մի քանի օրը մասնակիցներին շատ բան տվեց` նրանք սովորեցին վաղ արթնանալ, զինվորաբար նախաճաշել, «վերակարգի» մասնակցել, վազել, կոփվել... Մի լավ «չարչարվեցինք», բայց դրա համար անչափ շնորհակալ ենք բարյացակամ ու պատրաստակամ սպաներին, զինվորներին£ Եվ այդ հատուկ պայմաններում հայրենիքի մի անկյունում օրեր անցկացնելը շատ արդյունավետ ու նպատակային է աճող սերնդի հոգեբանական կերտվածքի գործում£ :

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ «ԼԵԶՎԱԲԱՆԻ» ԴԵՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ Հանրապետությանն անհրաժեշտ է ունենալ Հայոց լեզվի բառապաշարի և տերմինաբանության պետական կոմիտե, որն էլ կփոխարինի Լեզվի պետական տեսչությանը: Նորաստեղծ կոմիտեն պետք է գործի կառավարությանը կից:

Ազգերի առաջնորդներ արտերկրացիք

Տնտեսական անկումները սովորաբար սոցիալական անկումներով են ուղեկցվում, և անհուսության մեջ հայտնված մարդիկ ազգայնամոլ են դառնում կամ օտարապաշտ£ Ինչպես չեխական Reflex¬ն է նշել, ֆրանսիական, իտալական ու հունգարական լրատվամիջոցների հրապարակումներում սկսում է մշտական դառնալ մի ենթատեքստ. ժողովուրդն աղոթում է, որ «ուժեղ անհատականություն» հայտնվի, որը կկարողանա իրենց երազած կարգուկանոնը հաստատել, տնտեսական լճացման խավարից Եվրոպան դուրս բերել դեպի ծաղկող տնտեսության արևը£ Եվ ամենակարևորը, երկար սպասված այդ ղեկավարը մոգական փայտիկի մի շարժումով վերացնելու է գործազրկությունը… Ու կարծես թե բոլոր ժամանակներում է այդ սպասումը եղել. հասարակական խորը ցնցումների ժամանակ ժողովուրդների առաջնորդ են դառնում հիմնականում այլերկրացիները£ Հռոմեական կայսրության փլուզումից հետո բարոյալքված Եվրոպան փրկեց ոչ թե հին հունական փիլիսոփան ու ոչ էլ նույնիսկ հռոմեական պետական գործիչը, այլ երկրային ծագումով պաղեստինցի հրեա Հիսուս Քրիստոսը, ում ուսմունքը հենց եվրոպական մայրցամաքում նոր մշակույթի հիմք դարձավ£ Ֆրանսիացիների ամենաժողովրդական ու ամենանշանավոր զորավար Նապոլեոն Բոնապարտն էլ ոչ թե ֆրանսիացի է, այլ կորսիկացի£ Մարքսիզմ¬լենինիզմի հիմնադիրներ Կարլ Մարքսն ու Ֆրիդիխ Էնգելսը ոչ թե գերմանացի, այլ հրեաներ էին£ 1933-45 թթ. գերմանական ժողովրդի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը ավստրիացի էր, իսկ նրա ընտանիքի մի մասը` Չեխիայից, և նրա ռազմական հակառակորդները հաճախ իր հասցեին ասում էին` «Այդ բութ չեխ եֆրեյտորը»£ Ռուս միապետ և 2¬րդ աշխարհամարտում հաղթած Ստալինը (Սոսո Ջուղաշվիլի) զտարյուն վրացի էր, իսկ նրա գործընկերն ու Մեծ Բրիտանիայի փրկիչ համարվող Ուինսթոն Չերչիլը` մորական կողմով ամերիկացի£ Կոմունիստական առաջին նախագահ Կլեմենտ Գոտվալդը բոլորովին չեխ չէր, այլ` գերմանացի ու ինքն էլ, ինչպես և հայրը հրեատյաց էր£ Միացյալ Նահանգների լեգենդար նախագահ Ջոն Ֆ. Քենեդին, իր բոլոր նախնիներով հանդերձ իռլանդացի է եղել£ Ի դեպ, ԱՄՆ¬ի երբեմնի արտգործնախարար Մադլեն Օլբրայթը նույնպես ամերիկուհի չի եղել, անգլերեն նա սովորել է 14 տարեկանում... :

74-ամյա լրագրողուհին` նախագահի թեկնածու

Հունիսի 30¬ին Գերմանիայում կայանալիք նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուներից 3¬րդը «Ձախերի» կուսակցության կողմից բունդեստագի 74¬ամյա պատգամավոր Լուկրեցիա «Լյուկ» Յոխիմսենն է` սոցիոլոգ և հեռուստալրագրող£ Լյուկը 2002 թ. բունդեստագի ընտրություններին մասնակցել է որպես Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու£ 2007¬ին ՍԴԿ¬ն միավորվել է «Ընտրական նախաձեռնություն` հանուն աշխատանքի և սոցիալական արդարության» կազմակերպության հետ` «Ձախեր» կուսակցությունում£ Գերմանիայի արդեն նախկին նախագահ Հորստ Քելերը հրաժարական է տվել մայիսի 31¬ին£ Այդ հրաժարումը պայմանավորված էր Աֆղանստանում գերմանական բանակի ունեցած դերի առնչությամբ քննադատական ալիքի բարձրացմամբ£ Մասնավորապես, Քելերն հայտարարել է, որ Գերմանիան իրավունք ունի իր տնտեսական հետաքրքրությունները պաշտպանել արտասահմա նում` ռազմական մեթոդներով£ Նա նշել է, որ հնչող սուր քննադատություններն արատավորում են իր զբաղեցրած պաշտոնը£ :

Գույների, բրոնզի ու մարմարի երգեցիկ մեղեդին

Հայաստանի երաժշտական ընկերության (նախագահ` Դավիթ Ղազարյան ) շենքի բարենորոգումից հետո նրա կամարների ներքո «Արև¬արտ» կերպարվեստի սրահի մշտական ցուցադրություն ներով վերստին ամրապնդվեց ժամանակակից արվեստագետներից շատերի փոխշփումը տարաճաշակ երկրպագուների հետ£ Բայց այսպիսի անմիջական հաղորդակցության մասին երևակայել անգամ չէին կարող նրանք, ովքեր, ակտիվորեն ներգրավված լինելով մայրաքաղաքի մշակութային առօրյայում, քաջատեղյակ էին Մարիամ Շահինյանի ու Գարիկ Նազարյանի նախաձեռնությամբ 6 տարի անընդմեջ անցկացվող «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտափառատոնի առանցքային յուրահատկությանը£ Որմնանկարների սրահը դասական երաժշտարվեստի բարձրարժեք լիցքերով կենդանացնող համերգային իրարահաջորդ ծրագրերի իրականացմամբ` որոշակի հանրային հետաքրքրություն, անկասկած, ձևավորվեց Ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուի հանդեպ£ Հատվածաբար հանրաճանաչելով կերպարվեստի ստեղծագործությունները` «Ազգային պատկերասրահը» միաժամանակ հանրությանը տոգորեց բարձրարվեստ երաժշտակտավների անանցողիկ հոգեթովչանքով, ինչն իր ամբողջ ներուժով հորդում էր հանիրավի մոռացվող գործերի վարպետ կատարումների շնորհիվ£ Այդուհանդերձ, արվեստների երկխոսության այս հնարքով առավել շահում է երաժշտարվեստի հանրահռչակումը£ «Ազգային պատկերասրահի» մշտական ունկնդիրներն ավելի կախարդվում են արտասովոր միջավայրում անթերի մատուցվող երաժշտաելևէջների ներդաշնակությամբ, քան նախասրահում և փառատոնի բուկլետում ներկայացվող կերպարվեստի բացառիկ նմուշներով£ «Արվեստ. XXI դար» հիմնադրամի նախագահ Հարություն Մարգարյանի մտահղացմամբ` ՀԵԸ հարկի տակ անհամեմատ խորացված ներկայացավ այս արվեստների երկխոսությունը£ Առաջին անգամ Հայաստանում փորձ արվեց միահյուսել կերպարվեստն ու երաժշտությունը` փոխներթափանցված մանրազնին մատուցմամբ£ Եթե ՀԵԸ նախասրահում մեկտեղված տարաոճ գեղանկարների ու փոքրածավալ քանդակների մի մասին հպանցիկ էր ուշադրություն դարձնում այցելուն, ապա դահլիճում միանգամայն այլ կերպ էր ընկալում իր կողմից հարկավոր արժևորում չստացած գրեթե բոլոր մոդեռն աշխատանքները£ Ժամանակակից երփներանգ լուսարձակներով, բեմի հետնապատի կենտրոնին հառված կինոխցիկի տարանկյուն հեռարձակմամբ, ճիշտ է, բեմահենակին ցուցադրված գեղանկարի գույները երբեմն այլերանգ էին ներկայանում, բայց խոշոր պլանում ցայտունանում էին հեղինակային ասելիքի բոլոր մանրամասները£ Ամբողջական ընկալումը դյուրանում էր` հատկապես շեշտադրելով պատվանդանին տեղակայված մանրաքանդակների աննշան, վերացարկված ուրվագծերը£ Գեղարվեստական լուսավորման (Էդգար Իրադյան ) և նորագույն տեխնիկայի անխաթար սարքավարման (Գարեգին Թորոսյան) խորհրդավոր ներգործությունը, սակայն, հոգեպես անլիարժեք կլիներ, եթե առանձին¬առանձին ցուցադրվող մոտ 2 տասնյակ նկարներն ու քանդակները չմատուցվեին հնարավորինս իրենց ներթաքույց բովանդակությանը համարժեքացված երաժշտական կտավների կենդանի կատարումներով «Dominatus» ինքնատիպ նորելուկ երաժշտախմբի (հիմնադիր` գեղարվեստական ղեկավար` Նատալի Գալստյան ) մենակատարների£ Գևորգ Մշեցու յուղաներկ «Կարոտի շիրմաները» Կոմիտասի «Ալագյազ»¬ին են «վերագրվում» Նադիմա Կոմբաջյանի (սոպրանո) երգով ու Հարություն Թագվորյանի դաշնամուրային նվագակցությամբ, իսկ խառը տեխնիկայով արված «Դափնին»` Պոնսեի «Էստրելիտա»¬ին է զուգահեռվում ջութակների քառյակի (Սոնա Խաչատրյան, Օլգա Մաթևոսյան, Քրիստինե Սիմոնյան, Աստղիկ Կարապետյան) ու Լենա Թորոսյանի դաշնամուրային նվագի միահյուսմամբ£ Հայկ Թոքմաջյանի մարմարե «Թռիչքը» անկասելի է դառնում Սոնա Խաչատրյանի ջութակի լարերով հնչեցված Բախի սոնատով£ Նունե Թումանյանի բրոնզե «Համբույր»¬ին Պրոկոֆևի «Մեղեդի»¬ն է նոր իմաստավորում հաղորդում Օլգա Մաթևոսյանի ջութակով£ Գարեգին Պողոսյանի ջնարակված կավե «Բրուտագործ»¬ին հազիվ թե կարելի լիներ ավելի համահունչ երաժշտական հենք գտնել, քան Տիգրան Մանսուրյանի «Էպիգրամը»` ջութակի, թավջութակի և դաշնամուրի եռանվագով£ Այսպես նորովի ինձ համար էլ հետաքրքիր են դառնում այլ ցուցահանդեսներից արդեն ծանոթ «Վենետիկ» և «Ժամանակի անիվ» աշխատանքները ՀՆՄ երիտասարդական սեկցիայի վարիչ, նկարչուհի Աննա Հարությունյանի, ով, ի դեպ, կազմակերպիչն էր այս ցուցադրության£ Ինչպես նաև` Լևոն Թոքմաջյանի մարմարե «Համբույրն» ու Փարավոն Միրզոյանի «Հրաժեշտի համբույրը» («համբույների» առատություն էր...), Լուսիկ Ագուլեցու «Ընկուզենիներն» ու «Արև-արտի» նորընծա ասպետ Ստեփան Անդրանիկյանի «Աշնանային ռապսոդիան»£ Գույների, բրոնզի ու մարմարի մեջ պարփակված երգեցիկ մեղեդին են, կարծես, վեր հանում «Dominatus»¬ի մենակատարները Բուամորտիեի, Վիլյամսի, Պուչինիի, Սկրյաբինի, Մետների, Բաբաջանյանի երաժշտական գործերի ներշնչված կատարումներով£ Փոփոխվում են նկարակալի ու պատվանդանի վրա կերպարվեստի տարաոճ աշխատանքները` ծնունդ տալով այլազան հյութեղ հնչերանգների£ Ցուցահանդես-համերգի ավարտական գունագծերով ու ակորդներով յուրովի ամբողջանում է Վահե Թևոսյանի «Ես և նա» («Նկարչությունը և երաժշտությունը») գեղանկարը` հընթացս մտահղացված ու իրականացված£ Ինքս մտովի համադրում եմ ՀԵԸ համերգասրահում «Dominatus»¬ի ծնունդն ավետող նախորդ այցելությունիցս պահպանված տպավորություններս այս երեկոյից ստացածիս հետ£ Եվ վստահաբար եզրակացնում, որ «Արվեստ. XXI դար» հիմնադրամի նախագահը անպայման կհղկի այս նոր մտահղացման հետագա արտահայտությունները ևս` ընդլայնելով մատուցման կերպապնակն ու կատարելությունը£ Իր փայփայած նվիրական գերնպատակին (աշխարհի քարտեզում Հայաստանը դարձնել հոգևոր մի տաճար, որում աղոթելու համար ուխտագնա ցություն կձեռնարկեն օտարներն անգամ) համահունչ£ Ինչպես ընդամենը մեկ տարում իր անօրինակ գրավչությունը հաստատեց «Dominatus»¬ը, որի ծննդյան վկայագիր առաջին ելույթների արտասովոր հնչողությամբ կախարդված երաժշտասերները կարճ ժամանակահատվածում անհերքելի կայացմանը հավաստիացան այս vox orchestra¬ի («ձայն նվագախմբի»)£ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցած անդրանիկ աշնանային ելույթին շուտով հաջորդեցին նորերը£ Երաժշտագետ, խմբավար, սիմֆոնիկ դիրիժոր Նատալի Գալստյանի գործիքավորած երկացանկը համալրած նոր ստեղծագործությունների կատարումները անշփոթելի հմայքով հոգեհարազատացան բազում արվեստասերների£ Կոմիտասն ու Շնորհալին, Վերդին ու Էշբախերը... Արտերկրում գտած առաջին ջերմ ընդունելությամբ (Մոսկվայի Գալինա Վիշնևսկայայի օպերային երգեցողության կենտրոնում) տարածվեց մեր նոր երաժշտախմբի համբավը ռուս խստապահանջ արվեստասեր հանրության շրջանում£ Այդուհետ ունեցած մենաելույթով «Ազգային պատկերասրահ» երաժշտափառատոնում` նորահաստատման հայտով ներկայացավ իր հասունացման կարճառոտ ընթացքին լավատեղյակ արվեստասերներին գործիքային երաժշտությանը հոգի հաղորդելու հավաքական ձայնը բավականաչափ կատարելագործած «Dominatus»¬ը ( լատ.` «արքայություն»)£ Անջինջ մնաց զգայացունց ներգործությունը արդի հայ երաժշտարվեստի նահապետ Էդվարդ Միրզոյանի բարդագույն սիմֆոնիայի «արքայական» կերպավորման, որ կրկին կենդանացավ օրերս, Երաժշտության բացօթյա տոնահանդեսում£ Վերընթացի նոր նախանշանները, հուսանք, երկար չեն սպասեցնի£ Կասկածից վեր է այլևս, որ ՀԵԸ և «Արվեստ. XXI դար» հիմնադրամի համագործակ ցությունը ունակ է մշակութային հրավառություններ նախաձեռնելու և դրանց հաստատուն գունեղացմանը ջանասիրաբար ու մասնագիտական խղճի մտոք հետամուտ լինելու£ Արվեստների հաջորդ երկխոսությունն էլ անհամեմատ անթերի ու սրտահույզ կկայանա£ Քանզի համարձակ առաջաքայլն արդեն արված է£ :

«Ծիրան»¬ամուտի ղողանջներ

Մեզանում նախաձեռնվող յուրաքանչյուր խոշոր միջոցառում իրադարձային նշանակություն է ձեռք բերում միայն այն պարագայում, երբ հանրությունը մանրակրկիտ պարբերականությամբ հարկավոր տեղեկատվություն է ստանում£ Նախապես£ Մինչ ակնկալվող մեկնարկը:

ՆՈՐԱՄՈՒՏ

Լույս է տեսել գրականության և արվեստի ազգային ակադեմիայի «Գրական կյանք» պարբերաթերթի անդրանիկ համարը£ Հաճելիորեն թերթի նորամուտը նշանավորվել է ճշմարիտ մտավորական, լրագրող Հովհաննես Մելքոնյանի ապրած տարիների արժևորմամբ£ Ինչպես խմբագրականում նշել է խմբագրական խորհրդի նախագահ Աբգար Ափինյանը (խմբագիր` Արա Արթյան)` իրենց նպատակն է տպագրել «անհանգիստ թերթ»£ - Նախ մեր նպատակի մասին` տպագրել անհանգիստ թերթ£ Գրականությունը, մեր կարծիքով, ժամանց չի կարող լինել, և գիրք պետք է կարդալ ոչ թե հանգիստ քնելու, հանգստանալու, այլ հենց անհանգստանալու համար, այնպիսի թերթ ու գրքեր են մեզ անհրաժեշտ, որ մեր աչքերից քունը փախցնեն£ Ազգային գաղափար` ահա մեր որոնածը£ Զարմանալի է, որ առաջինն աշխարհում Քրիստոնեությունն իբրև պետական կրոն ընդունած հայ ժողովուրդը այսօր գաղափարախոսություն է որոնում£ Եվ ոչ ոք չի ասում` ինչո՞ւ ես որոնում այն, ինչ ունես£ Քրիստոնեական հավատք` ահա մեր գաղափարախոսությունը£ Այսօր մեր երկրում խղճի ազատություն կա` տարբեր եկեղեցիներ, տարբեր ընկալումներ£ Եվ դա բնական է, պարտադրանքով կհասնես միայն ոչնչի£ Սակայն մեր նպատակը հասարակական ներդաշնակությունն է, հանրային միաբանությունը£ Մեր ժողովրդի միաբանության հիմքը ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆՆ է£ Շնորհավորում ենք թերթի ծնունդը և մաղթում երկարակեցություն£ :

Վերնախավը հիասթափվել է Մերկելից

Տնտեսական, քաղաքական և կառավարման ոլորտների ղեկավար կադրերի ներկայացուցիչների 92 %¬ը դժգոհություն է արտահայտել պահպանողականների ու լիբերալների կառավարությու նից` Անգելա Մերկելի գլխավորությամբ£ Այս մասին տեղեկացրել է FOCUS¬ը` հենվելով Capital-Elite-Panel¬ի սոցհետազոտության արդյունքներին£ Հարցվածների ավելի քան 75 %¬ը գտնում է, թե կառավարությունը բավական թույլ է, որպեսզի լուծի հիմնախնդիրները և հաղթահարի դժվարությունները 1987¬ից պարբերաբար անցկացվող հետազոտությունների ընթացքում հարցումների է ենթարկվել բարձր պաշտոններ զբաղեցնող 533 մարդ. նրանց 6 %¬ն է միայն հայտարարել, որ գոհ է կառավարության աշխատանքից£ Այսուհանդերձ, գերմանական վերնախավի 77 %¬ը գտնում է, որ գործող կառավարությունը կարող է դիմանալ մինչև 2013 թ. իր լիազորությունների ավարտը. ավելին, նրանք ուրիշ այլընտրանք չեն տեսնում£ Իսկ 41 տոկոսը խոստովանել է, որ կցանկանար ուրիշ կոալիցիա տեսնել պետության ղեկին£ Հետաքրքրական է, որ 76 %¬ն ընդհանուր առմամբ հավանություն է տալիս ծախսերի կրճատման կառավարության ծրագրին, սակայն նշում են նաև, որ կարելի է ավելի ակտիվորեն գործել. հարցվածների 2/3¬րդը համաձայնել են եկամտահարկի չափի առավելագույն բարձրացման հետ£ Իր հերթին` կառավարությունը մտադիր է փողերի մեծ մասը տնտեսել սոցվճարների կրճատման հաշվին£ :

Ֆիշերին կարտաշիրիմեն

Իսլանդիայի գերագույն դատարանը թույլ է տվել երկու տարի առաջ մահկանացուն կնքած շախմատիստ, աշխարհի նախկին չեմպիոն Բոբի Ֆիշերի աճյունի արտաշիրիմում կատարել` ճշտելու, թե նա իսկապես 9-ամյա Ջինիի հայրն է£ Նման պահանջ ներկայացրել է ֆիլիպինուհի Մերիլին Յանգը£ Առժամանակ առաջ կատարված աղջկա արյան անալիզների հետազոտման արդյունքն անբավարար է համարվել£ Հանգուցյալին նույնպես պետք է ստուգել£ Եթե Ֆիշերի հայրությունն ապացուցվի, աղջնակն ու նրա մայրը կհավակնեն մաս ստանալ շախմատիստի ժառանգությունից, որը հասնում է 2 միլիոն դոլարի£ Ի դեպ, Բոբին կտակ չի թողել, և նրա ունեցվածքի համար պայքարողները քիչ չեն. հանգուցյալի այրին` Միյիկո Վատայը (թեև գրոսմայստերը միշտ հերքել է, թե այս կնոջ հետ ինքն ամուսնացած է), երկու զարմուհիները£ Նրանցից զատ, Ֆիշերի միջոցներին տիրանալու ձգտում ունեն ամերիկյան վերահսկիչ մարմինները, որովհետև մարզիկը չվճարված հարկերի պարտքեր ունի, ու ներկայումս դատարաններում քննվում են այդ ժառանգությանն առնչվող մի քանի գործեր£ Հիշեցնենք, որ Բոբի Ֆիշերը շախմատի աշխարհի չեմպիոն է դարձել 1972¬ին ու այդ տիտղոսը պահպանել է 3 տարի£ Մարզական հաջողություններից բացի, նա ճանաչված է եղել նաև իր կռվասեր պահվածքով£ 1975¬ից` երբ հրաժարվեց խաղալ Անատոլի Կարպովի հետ, նրան զրկեցին աշխարհի չեմպիոնի կոչումից, և Ֆիշերն այլևս չմասնակցեց միջազգային խոշոր մրցումներին£ 2005 թ. նա իսլանդական քաղաքացիություն ընդունեց, որովհետև ամերիկյան իշխանությունները նրան մեղադրում էին` Հարավսլավիայի դեմ միջազգային պատժամիջոցները շրջանցելու մեջ. 1992¬ին շախմատիստը համաձայնել էր Բելգրադ մեկնել` մրցախաղերին մասնակցելու£ Բոբի Ֆիշերը վախճանվել է 2008 թ. հունվարին` երիկամային անբավարարությունից£ :

Ձեռնոց` բազմակնությանը

Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է խստացնել օրենսդրությունը` երկրում բազմակնության դեմ պայքարում£ Ներքին գործոց նախարար Բրիս Օրտեքյոն գտնում է, որ Քրեական օրենսգիրքը տալիս է բազմակնության սահմանումը, ինչը, սակայն, չի համապատասխանում իրական իրավիճակին£ Մասնավորապես, օրենքում չի հստակեցված, թե որ դեպքերում է միանգամից կրոնական մի քանի ամուսնություն կնքվում£ Ինչպես նաև` մի քանի կնոջ հետ քաղաքացիական համատեղ ապրելը, ինչն ըստ էության` նույնպես բազմակնություն է£ Նախարարը համոզմունք է հայտնել, որ այդ երևույթը կանխելու համար, որպես պատիժ` ֆրանսիական անձնագրից պետք է զրկել այն արտասահմանցիներին, ովքեր քաղաքացիություն ստանալու համար ամուսնացել են ֆրանսուհու հետ£ Հակաքրիստոնեական այս կենցաղը կառավարությանը լրջորեն մտահոգել է հատկապես ապրիլ ամսից` երբ մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել էր ալժիրցի Լիս Հաբաջը, ով միաժամանակ 4 կանանց հետ է ապրում ու նրանցից 15 երեխա ունի£ Ընդ որում, երեխաներից 8¬ի հայրությունը նա պաշտոնապես չի ճանաչել, իսկ նրանց մայրերը միայնակ մոր կարգավիճակով դրամական նպաստ են ստացել պետությունից£ Երեք տարվա ընթացքում այդ նպաստը կազմել է 175 հազար եվրո£ Բազմակնությունը Ֆրանսիայում արգելված է օրենքով, բայց այդ երևույթը լիովին ուսումնասիրված չէ£ Պաշտոնական տվյալներով` երկրում ապրում է 16-20 հազար բազմակին ընտանիք£ Եվ, որպես կանոն, նրանք եկվորներ են Արևմտյան Աֆրիկայից£ :

Կիրկորովը սիրահետում է ամուսնացած տիկնոջը

Ասուխոսում են, թե Ֆիլիպը սիրահետում է օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյին£ Վերջինս նույնիսկ կռիվ է սարքել ամուսնու հետ, իր նոր ասպետի պատճառով£ Այս թեմայով շշուկները սկսեցին տարածվել` երբ երգիչն Աննային շուրջ 40 հազար դոլար արժողությամբ շքեղ զգեստ նվիրեց£ Իր նման շռայլությունը Կիրկորովը մեկնաբանել էր, թե իբր գործի շահն է այդպես պահանջում, հնարավոր է, որ իրենք համատեղ դուետ կատարեն և այլն£ Սակայն, ինչպես պնդում են միշտ ամեն ինչից լավատեղյակ բամբասասերները, դա առաջին նվերը չի եղել երգչուհուն£ Աննայի ամուսինը` ուրուգվացի բարիտոն Էրվին Շրոտն այդ առնչությամբ արդեն արտահայտել է իր դժգոհությունը, բայց Նետրեբկոն միշտ կարողանում է խաղաղեցնել ամուսնուն£ Այս պարագայում` առավել ևս, թե չէ Ֆիլիպից այլևս թանկարժեք նվերներ չի տեսնի£ :

Պրիմադոնան խառնեց պլանները

Երկար տարիներ համատեղ ապրելուց հետո երգիչ Վլադիմիր Պրեսնյակովն ու երգչուհի Նատալյա Պոդոլսկայան վերջապես օրինակացրել են իրենց ամուսնությունը£ Հարսանյաց հանդեսն, իհարկե, անցել է մեծ շուքով, սակայն Պրեսնյակովի նախկին զոքանչ Ալլա Պուգաչովան ներկա չի գտնվել հարսանիքին£ Փոխարենը` նա նորաթուխ ամուսնական զույգին հրավիրել է ելույթ ունենալ իր համերգում£ Ինչ խոսք, հարսանեկան այդպիսի նվերից անկարելի է հրաժարվել, և նորապսակները որոշել են չմեկնել հարսանեկան ճամփորդության` ինքզինք մխիթարելով, որ վերջերս արդեն հանգստացել են Մալթայում ու շատ առույգ են զգում իրենց£ :

Ավելի քան 1 մլն թմրազոհ

Միայն վերջին 10 տարում աֆղանական հերոինի օգտագործումից ավելի քան 1 միլիոնը մահացել է. այդ մասին անցյալ շաբաթ հայտարարել է Ռուսաստանի պետական թմրավերահսկողության ոլորտի ղեկավար Վիկտոր Իվանովը. - Նոր հազարամյակի առաջին տասը տարիների ընթացքում միլիոնից ավել մարդ է մահացել` աֆղանական թմրանյութերի պատճառով£ Ավելի քան 16 միլիոնը ֆիզիկական ու հոգեբանական կախվածություն են ձեռք բերել£ ՌԴ¬ն պարբերաբար հայտարարում է Աֆղանստանում թմրաչարաշահման աճի մասին` այդ երկրում ամերիկյան իշխանությունների չափազանց մեղմ գործողությունների արդյունքում£ Ռուսական կողմի տվյալներով` 2009¬ին աֆղանական հերոինի զոհ են դարձել 30 հազար ռուսաստանցիներ£ :