Հուսո մի կայծ` մինչ հավատի վերադարձը

Հույսը երբեք չի ամաչեցնում: Ճշմարտության նման` տկարանում է մեկ-մեկ, նվաղում, բայց չի մարում:

ԱԶԴԱԿՆԵՐ` ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԻ ՎՐԱ

ՀՀ Կառավարության նոր ծրագիրն Ազգային ժողովում արդեն ընդունվել է: Այն մեր հասարակության շրջանում որոշակի հույսեր է արթնացրել և լավատեսության հիմքեր տվել:

Լավատեսության ծրագիր` հոռետեսության համապատկերին

ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ

ՀՀ կառավարության նոր ծրագրի գերագույն նպատակներից մեկն է հռչակվել ապագայի նկատմամբ երկրի քաղաքացու լավատեսությունը: Այն, որ լավատեսությունը Հայաստանում, մեղմ ասած, դիրքերը վաղուց է զիջել` բոլորս ենք տեսնում:

Կոնվենցիան ընդգրկվեց օրակարգում

Սանկտ Պետերբուրգում ներկայացվել է ԱՊՀ անդամ պետությունների տարածքում մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիան, որը ԱՊՀ Միջխորհր դարանական վեհաժողովի խորհրդարանների ղեկավարների խորհրդի հաստատումից հետո ներկայացվելու է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ստորագրմանը:

Արտառոց դիպված

Ցանկացած փաստաթղթի պատճեններ, պատճենների պատճեններ, որքան ուզեք ու երբ կամենաք` կարելի է ունենալ: Բայց բնօրինակը, սկզբնագիրը միակն է լինում:

3 տարում` 1 միլիոն պաշտոնյայի բացահայտում

Թիվն, իհարկե, սարսափելի է. վերջին 3 տարիների ընթացքում Չինաստանում ավելի քան 1 միլիոն պետական պաշտոնյաների նկատմամբ հետաքննություն է կատարվել` կոռուպցիայի մեղադրանքով: Թիվը սարսափելի է, բայց հուսադրող է այն, որ արատն այդ բացահայտվում և բարձրաձայնվում է` ի լուր ամենքի և որպես նախազգուշացում` դեռևս չբռնված գող-կաշառակերների:

Փախստականները փախել են Լատվիայից

Խորհրդային ժամանակներում երանելի համարվող Մերձբալթյան հանրապետությունները, պարզվում է, այնքան էլ հարմարավետ չեն բնակության համար: Համենայն դեպս` Լատվիան վանել է բոլոր այն ներգաղթյալներին, որոնց այս երկիրն ընդունել էր Եվրամիության սահմանած չափաքանակով (քվոտաներով):

1400-ամյա հակադեպրեսանտ

Ասել է թե` դեռ 14 դար առաջ ընկճախտ կոչվածի դեմ մարդկությունը բուժամիջոց է գտել: Ու օրերս Ստամբուլի Քյուչուկչեքմեջ լճի ափին հնագետները գտել են այդպիսի դեղերի խորագույն մի հավաքածու. շուրջ 700 տարաներ` դեղանյութի մնացորդներով (տեղեկացրել է Ancient Origins-ը):

900 կմ-անոց պատ` Սիրիայի սահմանին

Թուրքիայի նախաձեռնությունն է: Սիրիայի հետ ունեցած սահմանի մի հատվածում արդեն ավարտվել է բետոնե պատի շինարարությունը (այդ մասին հաղորդել է «Անադոլու» պետական գործակալությունը):

Արգելանք` հնդկական հեռուստահաղորդումներին

Այսուհետ իսպառ բացառվում է Հնդկաստանի հեռուստատեսային և ռադիո հաղորդումները հեռարձակել Պակիստանում: Արգելանքը տարածվում է նաև Բոլիվուդի հնդկական հանրահռչակ ֆիլմերի ու սերիալների վրա:

Լոռվա հինավուրց թատերատոնը

«Թատերական Լոռի». արար 23-րդ

Փառատոնային նախերգանք Մարզային փոքր քաղաքում անցկացվող 37-ամյա փառատոնի հարյուրավոր մասնակիցների բազմամյա գնահատականով` իր հոգևոր ներուժով «Թատերական Լոռին» ամենևին չի զիջում աշխարհի հեղինակավոր որևէ փառատոնի: Հիշեցնենք, որ ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցին նվիրված 21-րդ «Թատերական Լոռու» արդյունքներով` Գյումրիից հետո Ալավերդին ճանաչվեց «Տարվա լավագույն ՀՀ մշակութային համայնք»:

Գագարինը 13-րդն էր

Կեղծիքի հերթական շղարշը հօդս է ցնդում

Կեղծիքի հերթական շղարշը հօդս է ցնդում: Իրականությունն այն է, որ 1961 թ. ապրիլի 12-ին Սովետական Միության արձակած տիեզերանավով Յուրի Գագարինը տիեզերք է գնացել:

Կանայք միայն արտաքնապես չէ, որ տարբեր են

Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե մարդիկ իրարից տարբերվում են միայն սեռերով և արտաքին տեսքով: Նույնիսկ կանանցից շատերը չգիտեն, թե ինչ առանձնահատկություններ ունի իրենց մարմինը:

Ավելորդ չէ գիտենալ

Մեր թվարկությունից առաջ 153 թ. ի հայտ է եկել թուղթը: Այն պատրաստված էր բամբուկի նրբաթելերից և թթենու բնափայտից:

Արմեն ՄԽԵՅԱՆ   ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

(Սկիզբը` «ԱՎԱՆԳԱՐԴ»-ի թիվ 7-15-ում)

Գալստյանը հեռացավ` միանալով քրեագիտական փորձաքննության աշխատակիցների խմբին: Դիակներն արդեն պատրաստ էին տեղափոխման համար:

Ամուսնալուծվեց` կնոջն անշպար տեսնելով

Արաբական Միացյալ Էմիրաթների 34-ամյա բնակիչը երկու շաբաթից էլ քիչ էր ապրել 28-ամյա կնոջ հետ, երբ լողափին հանկարծ նրան տեսել էր բնական տեսքով` առանց շպարանքի (գրել է thehindu.coΗ-ը): Գժտությունը տեղի է ունեցել Շարջայի Ալ Մամզար լողափում` երբ կինը դուրս է եկել ջրից:

ՄԱԴՈՆՆԱՆ ՍԵՔՍ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ

բոլոր նրանց, ովքեր քվեարկեն Քլինթոնի օգտին

Ամերիկյան նշանավոր երգչուհին բեմահարթակից բարձրախոսով հայտարարել է, որ օրալ սեքսով կզբաղվի յուրաքանչյուր ընտրողի հետ` ով կքվեարկի դեմոկրատ ների թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին: Այդ խոստման տեսագրությունը մեծ աշխույժ է առաջացրել «Թվիթեր»-ում:

Կարմիր հրապարակում` մերկամարմին

ՀԱՆՈՒՆ ՊՈՒՏԻՆԻ

Հանուն սիրո ինչեր միայն չեն կատարվում այս աշխարհում: Ու դեռ ինչե˜ր են սպասվում… Իսկ այս մեկն` առայժմ ամենաարտառոցը, երևի իտալուհի Աննա Ազերլիի սիրո խոստովանությունն է:

Քանի՞ գիծ ունի ձեր դաստակը

Ձեռնագուշակությունը կամ հիրոմանտիան մարդկությանը հետաքրքրում է հարյուրավոր տարիներ: Այն մշակել են ինդուիստ աստղագետները:

Նամակ ապագային

Հետաքրքիր և ուսանելի մի ավանդույթ է գործում ամերիկյան դպրոցներում. տարրական դասարանների աշակերտները ապագա սերունդներին նամակներ են գրում, ապա բոլոր ուղերձները տեղադրվում են «ժամանակի պատիճի» մեջ և հորում են ուսումնական հաստատության տարածքում:

ՀՈՒՄՈՐ

*** Ծեր հրեան որոշում է ամուսնալուծվել: Դատավորը հարցնում է. - Դուք 80 տարեկան եք, 60 տարի ապրել եք ձեր կնոջ հետ, ինչո՞ւ հանկարծ որոշեցիք ամուսնալուծվել: