Սերգեյ Նարիշկինի առաքելությունը

  Ընդհանրապես բարձրաստիճան պաշտոնյաների այցերն այս կամ այն երկիր գործնական որոշակի կոնկրետ նպատակ են հետապնդում: Այդպես էր նաև օրերս ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի Երևան այցելության պարագայում:

  ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ ուրեմն` իրավունք էլ չունեն

  Տարիներ շարունակ այս խնդիրը, գուցե միտումնաբար, չի քննարկվել մեզանում, աշխատանքային օրենսդրության մեջ չեն ներառվել աշխատանքի վճարման հստակ սկզբունքները, Հայաստանում որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել այն բանի համար, որ խախտվել է Սահմանադրության առաջին հոդվածը:

  ՀՈՒՍԱՆՔ, ՈՐ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

  Կառավարության վճռականությունը, կարծում ենք, ցնցուղի դեր կկատարի և կստիպի օլիգարխներին` վերջապես հաշվի նստել պետության հետ, հասկանալ, որ ցանկացած ապօրինություն ի վերջո կարող է կանխվել` գործի դնելով այնպիսի պատժամիջոցներ, որոնց գոյությամբ արդեն մեր մեծահարուստ գործարարներից շատերը ստիպված են լինելու այնպիսի տուգանքներ վճարել, որոնք կարող են նաև հանգեցնել սնանկության:

  ՁԵՌ ՈՒ ՈՏ ԵՆ ԸՆԿԵԼ

  Արդեն հայտնի է, որ սեպտեմբերին, այսինքն` արձակուրդային «սեզոնից» հետո, ԲՀԿ-ական փոխնախարարները և փոխմարզպետները պաշտոնանկ են արվելու: Պայմանավորվածության համաձայն, 4 փոխնախարարի և 5 փոխմարզպետի պաշտոն բաժին է հասնելու «Օրինաց երկիր» կուսակցությանը:

  ԱՐԹՈՒՐ ԱԹԱՅԱՆԸ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ

  Չնայած վերջերս բուռն կերպով քննարկվում էր Կապանի գործող քաղաքապետ Արթուր Աթայանի` նոր ընտրություններում չառաջադրվելու հարցը, այնուհանդերձ, ինչպես տեղեկացանք, նա փոխել է մտադրությունն ու պատրաստվում է պահպանել իր աթոռը: Եթե, իհարկե, կապանցիները վստահեն իրեն:

  «ՔՈԹՈՆ» ՀՐԱԺԱՐՎԵՑ

  Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը ևս մտադրվել է «մեծահոգաբար» չառաջադրվել առաջիկա ընտրություններում և քաղաքապետի աթոռը զիջել իր եղբորը` Միշային: Երկրի իշխանությունները դժգոհ են Ղարաքեշիշյանից, հատկապես դժգոհ է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով կամենում է ունենալ նոր համայնքապետեր, նոր մարդիկ` ընդունելի հանրության համար:

  Հայ-իրանական հարաբերությունները սերտանում են

  Հատկապես վերջին շրջանում հայ-իրանական հարաբերությունների նկատելի սերտացումը քաղաքագետները հակված են կապել տարածաշրջանի վրա սիրիական զարգացումների ազդեցության հետ: Իրանական կողմի վերջին այցելությունների արդյունքում ակտիվացան հայ-իրանական համագործակցության նախագծերն իրականացնելու մասին խոսակցությունները:

  ԲԺՇԿՈՒՀԻՆ ԱՆՄԵՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ

  Հիշում ենք, որ մեկ տարի առաջ «Չենք լռելու» շարժումը մեծ աղմուկ բարձրացրեց Վայքի հիվանդանոցում նորածնի մահվան առթիվ:

  Փախուստի չորս ծրագիր

  Չի բացառվում, իհարկե, որ էքս-վարչապետուհու համախոհները կարո´ղ են այդպիսի ծրագրեր ունենալ: Սակայն չբացառենք նաև, որ իշխանություններն, իրենց հատուկ ծառայությունների միջոցով նմանատիպ լուրեր տարածեն, նույնիսկ սցենար խաղարկեն` Տիմոշենկոյին հիվանդանոցից շուտափույթ բանտ վերադարձնելու և միջազգային կառույցների աչքում տիկնոջ վարկանիշը խաթարելու համար:

  Մերժված Լուկաշենկոնու իր երկիրը

  Առժամանակ առաջ բրիտանական լրատվամիջոցներն ակնարկում ու «ենթադրություններ» էին հայտնում, որ բելառուսական «սև ցուցակում» ընդգրկված մարդկանց թույլ չեն տալու ներկա գտնվել լոնդոնյան Օլիմպիադային:

  Վրաստանը զայրացել է

  Ավելի ճիշտ` կազմակերպիչներն են զայրացրել` Աբխազիան և Հարավային Օսիան «ճանաչելով» որպես Ռուսաստանի մաս: Դեռ չսկսված լոնդոնյան ամառային մրցատոնը շարունակում է միջազգային պոռթկումների առիթներ տալ:

Խորհուրդը կծառայեցնի իր մասնագիտությանը

  Երբ Տիգրան Ուրիխանյանը Հմայակ Հովհաննիսյանին խորհուրդ տվեց մտնել կանանց ակումբ, վերջինս արձագանքեց. - Այո´, կմտնեմ և այն կդարձնեմ Քաղաքագետների միության կանանց մասնաճյուղ: :

Եվ կրկին` Հմայակի սապոգի և պոպոքի մասին

  Լուտանքներ թափելով ԲՀԿ հասցեին, Հմայակ Հովհաննիսյանը նաև խոստովանեց, որ խուսափում է օլիգարխների հետ առնչություն ունենալ, քանզի իրեն ոչ միայն «սապոգով» կհարվածեն, այլև գլխին պոպոք կկոտրեն: :

Տարբեր արձակուրդներ` սեզոնից կախված

  Որոշ պատգամավորների արձակուրդային ակտիվ հանգիստն անցնում է ծովափերին գտնվող շքեղ ռեստորանային դահլիճներում, իսկ աշխատանքային սեզոնը, կամ պասիվ արձակուրդը` նույնքան շքեղ ԱԺ օվալաձև դահլիճում: :

  Ոչ թե ճակատ, այլ գրատախտակ

  Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պնդել է, որ խնամքով պահում է իր մրցակից Սամվել Բալասանյանի` ՀՀԿ-ին անդամագրվելու դիմումը և «սպառնում» է այն հրապարակել: Եթե դա ճիշտ է` զավեշտալի բան է ստացվում:

Հափրածների շքահանդեսը շարունակվում է

  «Հարսնաքարի» աղմուկը դեռ չհանդարտված` հերթական ազգընտիրի որդու լկտի սանձարձակության սկանդալը պայթեց: Պատգամավոր Նահապետ Գևորգյանի շահած-պահած-դաստիարակած ժառանգը սեփական «Մերսեդեսը» թողնելով փողոցի մեջտեղում, առևանգել է երկու ավտոմեքենա:

Լ. Տեր-Պետրոսյանը` իրեն լքածների մասին

  Չարենցի խոսքերով Նայադների նման, նայադների նման, Կարոտներիս ձայնով կանչեցին ինձ, Խոստանալով սիրո անհատնելի հմայք, Եվ թողնելով միայն մահու կսկիծ: :

  «ԽՈՐԱՆԻ» ԴԵՄ` ԽՈՐՆ ԱՏԵԼՈՒԹՅԱՄԲ

    ՀՈԳԵՎՈՐ ՍԵՊԵՐ Մայրաքաղաքում տեղի ունեցավ երթ, որի մասնակիցները պահանջում էին Հայաստանից դուրս մղել բոլոր աղանդները և մասնավորաբար «Խորան» աղանդը, որը քայքայիչ գործունեություն է ծավալում: Բողոքի ցույցին մասնակցում էին քրիստոնեական արժեքներով և ազգային անվտանգության խնդիրներով մտահոգված մի խումբ երիտասարդներ:

  ՆԱԵՎ` «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ»

  «Խորան» աղանդից հետ չի մնում «Կյանքի խոսքը», որն ամենավտանգավորն է մեզանում: Մենք արդեն անդրադարձել ենք այն փաստերին, որ այս աղանդի հետ սերտ բարեկամություն են անում հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, «նշանավոր» դարձած Անժելա Սարգսյանը և որ «նրա տղամարդու գործը» ուղղորդվում է հենց «Կյանքի խոսքի» կողմից:

  ՖԻՆՆԱԽԸ` ԴԺՎԱՐԻՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ

  Պաշտոնական տվյալներին ծանոթանալով, փաստեցինք, որ 2012թ. առաջին կիսամյակում ներքին պետական պարտքն աճել է 1,33 մլրդ դրամով կամ 0,6%-ով` հունիսի 30-ի դրությամբ կազմելով 211,4 մլրդ դրամ: Այս ժամանակահատվածում պետական պարտատոմսերի հաշվին ֆինանսավորվել է պետբյուջեի դեֆիցիտի 1,41 մլրդ դրամը:

ԻՆՉՈ՞Ւ Է ԴԵՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

  ՀՀ կառավարությունը դեմ է արտահայտվել օրենսդրական այն նախաձեռնությանը (հեղինակ` ԲՀԿ պատգամավոր Սամվել Բալասանյան), որով առաջարկվում է հանրապետությունում մտցնել «Պատվավոր մայր» և «Մայրական սխրանք» կոչումները: Համաձայն այս նախաձեռնության, առաջարկում է 10 և ավելի երեխա ունենալու դեպքում կնոջը շնորհել «Պատվավոր մայր» կոչում և հանձնել մեդալ:

  Հոգիս ու էությունս ցնցվեցին

  Ճակատագիր կոչվածի անողոքությամբ հայ ժողովուրդը սփռվեց աշխարհով մեկ: Ու թուրքի յաթաղանից մազապուրծ, բնավեր հայը տարագիր դարձավ` օտար հողի վրա, օտար արևի տակ հիմնելով իր օջախը:

  ՀԱՄԲԵՐԵՆՔ ՄԵԿ ՇԱԲԱԹ

  Այս օրերին շատ-շատերի ուշադրությունը գամված է Գյումրուն, որտեղ իրապես բավական բարդ իրավիճակ է ստեղծվել: Հատկապես` երբ լուրեր տարածվեցին, որ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին արգելել են նոր ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը:

  ՀԻՄԱ ԷԼ ԽՈՍՐՈՎ ՄԵԼԻՔԻՉԸ

  Այս գումարման մի շարք պատգամավորներ, պարզվում է, խորհրդարան են եկել` առաջին հերթին մտածելով ոչ թե օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու, նախորդ գումարումների ձևավորած մի շարք ավանդույթների դեմ պայքարելու, «արխիվ» նետված օրինագծերին նոր կյանք տալու համար, այլ հարմարավետ ու ընդարձակ աշխատասենյակներ ունենալու:

  Եղե՞լ է, թե՞ չի եղել

  Վանո Սիրադեղյանին Հայաստան բերելուն ուղղված նախաձեռնությունը համախմբել է նրա որոշ բարեկամների ու ընկերների և առիթ է դարձել, որպեսզի բացահայտվեն նախկինում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, ակնհայտ դառնան Վանո Սիրադեղյանի ընկերներից մի քանիսի կեցվածքն ու պահվածքը:

  ԷԼԻ ՕԵԿ-ԱԿԱՆ

  «Օրինաց երկիրը» հավանաբար շատ է սիրում, որ միշտ մամուլում հիշեն իրեն` թեկուզ ոչ բարի ու ոչ օրինական գործերի համար:

  ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

  Չի բացառվում, որ առաջիկայում երգչուհի Էմմին հայտնվի դատական պատմությունների մեջ: Խնդիրն այն է, որ վաճառքի է հանվել Էմմիի և ֆրանսահայ երգիչ Եսայիի զուգերգի հոլովակը, որտեղ ներկայացվում է Էդգար Հովհաննիսյանի և Պարույր Սևակի նշանավոր և մայրաքաղաք Երևանի օրհներգը դարձած «Երևան-Էրեբունի» երգը:

  Զգուշացեք պատահական ծանոթություններից

  Հապճեպ, ոտքի վրա ծանոթությունների և անծանոթների հետ շփումների վնասակարության մասին շատ է խոսվել, և մեր թերթն էլ բազմիցս անդրադարձել է այդ խնդրին: Բայց արի ու տես, որ պատահական ծանոթությունների և անծանոթներին հավատ ընծայողների «շքահանդեսն» այսօր էլ շարունակվում է:

  Իսրայելցիք պատրաստվում են քիմպատերազմի

  Հրեաստանում, ասում են` խուճապ է սկսվել: Մարդիկ խանութների դարակները մաքրազարդում են հակագազերից ու քիմպաշտպանության արտահագուստներից:

  Անառակ պատգամավորը

  Եգիպտոսի դատարանը հեռակա դատավճիռ է կայացրել ընդդեմ «Նուր» կուսակցությունից ընտրված ԱԺ պատգամավոր Ալի Վանիսի. 1,5 տարվա բանտային կալանք` հասարակական վայրում անվայելուչ վարքի համար (տեղեկացրել է «Մասրավի» էլեկտրոնային կայքը): Երկրի ճանապարհային ոստիկանությունն ամռան սկզբին Վանիսին «հայտնաբերել» է Կահիրե-Ալեքսանդրիա մայրուղու մայթեզրին կայանած ավտոմեքենայի մեջ` թեթևաբարո աղջկա հետ:

  Էրո-շոու` ճանապարհային նշանների ձողերով

  «Սիրո քրմուհիները» փողոցային արվեստի նոր «ճյուղ» են մոգոնել ու ցուցադրում են նորզելանդական Օքլենդում: Վերջին մեկուկես տարում մայթեզերին ամրացված ճանապարհային նշանների ավելի քան 40 ձող են ծռել ու տեղահան արել` իրենց հանպատրաստի երթերում դրանցով անպատկառ պարեր կատարելով (տեղեկացրել է The DΖily TelegrΖΘh-ը):

  Ասում էին` բեն Լադենի դին օվկիանն են նետել, չէ՞

  Հետո նրա հուղարկավորության ու դրա վայրի մասին այլ վարկածներ հնչեցին: Հիմա դա գուցե այնքան էլ էական չէ, բայց ամերիկյան Քենֆիլդ ընտանիքն Ուսամայի պատկերով ծովախեցգետին է գտել:

SMS-սպառնալիքներ

  կամ հեռաշորթման փորձ Թվում է` հեռախոսային խուլիգանությունն ամենահեշտ բացահայտվողներից է: Ավստրալիայի ոստիկանության որոնումներն էլ, ի վերջո երևի կհայտնաբերեն երկուշաբթի օրը մի քանի հազար մարդու տագնապեցրած արկածախնդիրներին:

  Կապիկների հետ դաժան մի´ վարվեք

  Վիետնամի զինվորական դատախազությունը հետաքննում է երեք զինվորների դեմ հարուցված քրեական գործը` կենդանիների հետ դաժանաբար վարվելու մեղադրանքով: Զինվորականները ֆեյսբուքում լուսանկարներ են տեղադրել, որոնցում իրենք ժպտալով ծանակում ու սպանում են երկու եզակի կապիկների: