ՆՅԱՐԴԱԳԱՐՈՒԹՅՈՒՆ

Այլ կերպ չես բնութագրի այն հոգեվիճակը, որի մեջ հայտնվել ենք: Ասես մի չար շունչ, տնետուն ընկած` սառեցրել է դրական այն հույզերը, որոնք մարդկանց ժպիտ էին պարգևում, խղճմտանք հարուցում, բարի կամք ներշնչում, գոհունակություն ու երախտիք արթնացնում: