ԱՐՅՈՒՆԱՐԲՈՒ ՈՒ ԹԵՐԻ

Ադրբեջանցիք ճամարտակել իսկապես շատ են սիրում£ Ըստ Բաքվի քարոզչամեքենայի հոխորտանքի, նրանք վաղուց պետք է «գրաված» լինեին ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նույնիսկ Երևանը£ Եվ մինչ հոխորտանքի սայլը մեխված է տեղում, իրենց խոստումների ձեռքը կրակն ընկած հարևան հանրապետության իշխանությունն առանց հոգնելու շարունակում է փամփուշտ տեղափոխել դեպի մեր երկրի սահմաններ£ Եվ եթե մինչ այս անհեթեթ գործելաոճն առավելապես քարոզչության շրջանակներում էր, ապա հիմա էլ ռազմատենչ, բայց սահմանափակ մտահորիզոնով մեր հարևանն այսպես կոչված հրադադարի ռեժիմի խախտման նոր ռեկորդներով է ձգտում աչքի ընկնել£ Իրենց մասին հիշեցնելու, թե պարզապես տևական պարապը լցնելու համար սրանք սկսել են օրն ամենաքիչը 200 անգամ կրակել... Եվ արյունարբու մեր հարևանները չեն էլ փորձում պատկերացնել, որ թերի ուղեղից ծնված այս նախաձեռնությունը այնքան անհեռանկարային է, որ դժվար է նույնիսկ խելքին մոտ ինչ¬որ հիմնավորման շրջանակում տեղավորել£ Կրակում են ու վերջ... Իհարկե, այս ամենի անսովորությունն ու անհեթեթությունը տեղի ունեցածին առնվազն 200 պատճառ ու շարժառիթ կարող է «կպցնել», բայց ամեն դեպքում տրամաբանություն կոչվածը դարձյալ անհամատեղելի է ազերիների գործելաոճին£ Ահա, օրինակ, կարող ենք ասել, թե այս երկրի իշխանության գործերը լավացել են, ֆինանսա¬տնտեսական ճգնաժամը սրանք էլ են հաղթահարել, ու դրամական հոսքերի ավելցուկը մեր անհասկանալի հարևանը շառաչուն կրակահերթեր արձակելով է մսխում£ Միգուցե:

Այսօր ՀՀ Նախագահի ծննդյան օրն է

«Ավանգարդ» թերթի խմբագրության աշխատակիցների և ընթերցողների անունից շնորհավորելով պարոն Սերժ Սարգսյանին, մաղթում ենք առողջություն, երկարակեցություն` կյանքում և քաղաքականության մեջ և, իհարկե` այսուհետ ևս բոլոր դժվարությունները հաղթահարելու կորով£ Թանկագին Սերժ Սարգսյան. անուրանալի են Ձեր ջանքերը` Հայոց պետականության կերտման գործում£ Հաջողությունները թող ուղեկցեն Ձեզ` բոլոր ձեռնարկումներում` ի նապստ Երկրի բարգավաճման և Հայ ժողովրդի պայծառ գալիքի£ Սիրով` «Ավանգարդ» Հարգարժան պարոն Նախարար Վաղը Ձեր մտերիմներն ու բարեկամները սիրով կշնորհավորեն Ձեզ` ծննդյան օրվա կապակցությամբ£ Ընդունեք նաև մեր` «Ավանգարդ»¬ցիներիս ջերմ շնորհավորանքներն ու բարի մաղթանք ները£ Նշանակալի է Ձեր ավանդը` հայոց սահմանները անառիկ պահելու, հայ զինվորին ազգային նկարագրով ու արժանապատվության ոգով դաստիարակելու ուղղությամբ£ Գնահատելի են և Ձեր մարդասիրական ձեռնարկումներն ու մտահոգությունը` Հայոց բանակում ծառայող սպաների կենցաղը բարելավելու գործում£ Ձեզ անխաթար առողջություն ենք մաղթում, անձնական երջանկություն` ի նպաստ Հայոց բանակի և Հայրենիքի հզորացման£ Սիրով` «Ավանգարդ» :

Ռազմիկ ԶՈՀՐԱԲՅԱՆ. «Ղարաբաղը ոսկոր է Թուրքիայի կոկորդում»

Ադրբեջանական դիվերսիայի տեսքով թրքավայել հերթական պոռթկումը երևի ամենից քիչ մեզ զարմացրեց£ Աշխա՞րհը£ Դե, երկատված աշխարհում հոգի ունեցողները թույլ են (որպես կանոն), հզորներն էլ քաղաքակրթության դեմքին թքող վայրագությունների պահին անգամ շարունակում են սեփական շահերը նժարել£ Ու դա հրաշալի գիտե ժանտ վայրագը, որը, դիցուք, հեյդարօղլու տեսքով հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային սեղանից կարող է ծլկել` հրեշավոր իր ծրագրի իրագործումը սեփական որջի դիտանցքից նայելու£ Եվ մինչ Ղարաբաղյան խնդրի առնչությամբ իրենց քարոզիչ կարգած ոմանք նորից հավասարության նշան փորձեցին դնել գրված ու չգրված օրենք-պահանջները ոտնահարող Ադրբեջանի և նույն գրված ու չգրված օրենք¬պա հանջը հարգող Հայաստանի միջև, մեր պետական այրերը, քաղաքական առողջ ուժերն ու ժողովուրդը ոսոխին արժանի հակահարված տալու իրենց վճռականությունը հայտնեցին£ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ու նրա կուսակիցները, բնականաբար, առավել խորությամբ են տեսնում նման երևույթները ծնող պատճառները£ - Դեռ ամիսներ առաջ ադրբեջանական կողմն անընդհատ հայտարարում էր, որ իրենք բանակցությունների կմասնակցեն` հիմք ընդունելով Մադրիդյան նորացված սկզբունքները£ Իրականում այդ նոր կոչվածը առաջարկվող տարբերակներից մեկն է, որը Ղարաբաղը «տեսնում» է Ադրբեջանի կազմում£ Իսկ Հայաստանը հիմք է ընդունում Մադրիդյան նախնական սկզբունքները, որոնք նախատեսում են հետագա հանրաքվե, որի միջոցով Ղարաբաղի ժողովուրդն իր կամքն արտահայտելով կինքնորոշվի£ ¬ Ղարաբաղի ժողովուրդը սեփական կամարտահայտմամբ արդեն իսկ ինքնորոշվել է£ Բացի այդ, ՀՀ նախագահը շատ դիպուկ նկատեց, որ հանրաքվեից ու ժողովրդի կամքը հարցնելուց առաջ նախ երկրի կարգավիճակի խնդիրը պետք է լուծել£ - Ալիևին հենց դա էլ վախեցնում է, երևի, և նա շարունակ նորացվածի մասին է խոսում£ Սանկտ¬Պետերբուրգում ՌԴ նախագահի միջնորդությամբ կարծես գտնվել էր հանգուցալուծումը` հակամարտությունը լուծել հայկական կողմի համար ընդունելի Մադրիդյան սկզբունքներով£ Սակայն, եռակողմ հանդիպման ավարտից հետո համանախագահների մոտ Ալիևն անհամաձայնություն է հայտնել մեզ համար ավելի նպաստավոր պետերբուրգյան առաջարկներին և լքել Ռուսաստանի տարածքը£ Մի քանի ժամ հետո, ինչպես արդեն տեղյակ եք` դիվերսիոն հարձակում Հայաստանի սահմանի վրա£ - Այդ բացահայտ սանձարձակությունը գոնե պետք է շատ բան հուշեր աշխարհին, և իր հեռատեսությամբ հայտնի թուրքական դիվանագիտությունն անգամ չի կարող տեսողություն ունեցողի աչքերից թաքցնել Թուրքիայի ականջները` փոքր «ախպոր» թիկունքում£ - Իհարկե` Ադրբեջանի թիկունքին Թուրքիան է, և ավելի շատ թուրքերին է պետք, որ Ղարաբաղն անկախ հանրապետություն չլինի£ Նեոօսմանյան ծրագիրն այդ է պահանջում. իրենց երազած կայսրությունը, որ երազներում ուզում են ստեղծել, Պակիստանից մինչև Աֆրիկա իսլամական երկրների միավորումն է, որի առանցքը կամ առաջնորդը Թուրքիան է£ Դրա գաղափարախոսներից մեկն էլ արտգործնախարար Դավութօղլուն է£ Փաստորեն նրանք ուզում են փոքրացնել, խեղճացնել Հայաստանը, բայց հայկական 2¬րդ պետությունն է ստեղծվել… Այսինքն, Ղարաբաղը ոսկոր է Թուրքիայի կոկորդում£ Եվ նրանք անընդհատ Ադրբեջանին դրդում են` հարցն իրենց օգտին լուծելու£ Եթե չկարողանան այս տարածաշրջանում հարց լուծել, ապա ի՞նչ խոսք կարող է լինել նեոօսմանյան կայսրության մասին, որն իրենք տնտեսական կայսրություն են անվանում` իրենց լիդերությամբ£ Թուրք¬իսրայելյան վերջին բախումների պատճառը նույնպես սա էր£ Այսինքն, ուզում են առաջնությունը խլել Իրանից, որն այսօր ճանաչված է որպես իսլամական ժողովուրդների պաշտպան£ Այս տարածաշրջանում նրան խանգարողը Հայաստանն ու Ղարաբաղն են, դրա համար էլ երբեմն նույնիսկ հայտարարում են, թե Զանգեզուրը, Ղարաբաղը, Սևանը… հայկական բոլոր տարածքներն իրենցն են£ - Բայց դա նաև աշխարհի թողտվության շնորհիվ է. այսօր աչք են փակում մարդկության դեմ կատարված բացահայտ ոճրագործության վրա£ Խոսքը Հայոց եղեռնի մասին է£ Ու հենց նույն ոճով փորձում են ուրիշների ուժն ու համբերությունը փորձարկել, նոր միայն հիշում են 20¬րդ դարի հայկական ջարդերը£ - Իսլամական աշխարհն անկայուն է, և կան գերտերություններ, որոնք փորձում են իսլամական աշխարհի կարգավորիչի դեր տալ Թուրքիային£ Նշածս նեոօսմանական տնտեսական ծրագրին էլ, օրինակ, Ամերիկան առանձնապես դեմ չէ` որպեսզի իսլամական աշխարհն ավելի հավասարակշռված լինի£ Բայց ահա պարզվում է, որ Իսրայելը դեմ է, որովհետև ծայրահեղական ակցիաները կարող են նաև շարունակվել£ Միացյալ Նահանգներն էլ կարող է սխալվել, որովհետև թուրքերը հաշվարկում են այդ կերպ հզորանալ, հետո իրենց ընդարձակ իմպերիան կորոշի իր անելիքը£ - Այսինքն, հզորները շարունակում են իրենց հաշվենկատ հաշվարկները` չկարևորելով, թե ում հաշվին£ - Բայց այս տարածաշրջանում մենք էլ դերակատարում ունենք£ Եվ եթե մեր գործոնն այստեղ ուժեղանում է, նեոօսմանյան ծրագիրը կարծես ի չիք է դառնում, որովհետև Հայաստանն իր տարածքներով հենց այդ ճանապարհի վրա է£ Դրա համար էլ բարբաջում են, թե հայկական տարածքներն էլ իրենցն են£ Ի դեպ, սա շատ վտանգավոր է, որովհետև անցյալ դարասկզբին էլ էին ասում, թե Հայաստանը հայերինը չէ£ Ահա թե ինչու առաջին կարևորություններից մեկը համարում ենք Հայոց ցեղասպանության ճանաչել տալը, որպեսզի դրանով աշխարհն ընդունի նաև հայերի անվտանգության խնդիրը£ Այսօր էլ ադրբեջանցիների ձայնով թուրքերը հոխորտում են, և աշխարհը պարտավոր է ճանաչել, դատապարտել Եղեռնն ու միջոցներ կիրառել£ - Աշխարհը չի ուզում ճանաչել£ Մարդկության դեմ ոճիրները դատապարտող տեքստեր հորինող և ազգերի ինքնորոշման գերակայությունից խոսող աշխարհը չի շտապում պաշտոնապես ճանաչել Արմենոցիդն ու Հայկական 2¬րդ պետությունը… - Ցեղասպանությունը քաղաքական խաղաքարտ է դարձել` Թուրքիայի վրա ճնշում գործադրելու£ Դիցուք, Իսրայելի դեմ թուրքական ոտնձգությունից հետո Կնեսետում ուզում են քննարկել հայերի ցեղասպանության հարցը£ - Տա° Աստված, որ լայնախոհությունը հաղթի£ Իսկ մեր իշխանությունները շարունակում են դիվանագիտական բոլոր միջոցներով տեսանելի դարձնել թուրք¬ադրբեջանական աճպարարություն ները£ - Բնականաբար, օրինակ, հենց այնպես չէ, որ մենք ՌԴ¬ին դաշնակից երկիր ենք և ՀԱՊԿ անդամ£ Սա նաև առավելություն է, որովհետև մեր դեմ ռազմական ուժի կիրառման դեպքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պարտավոր է պաշտպանել մեզ£ Ադրբեջանն ընդգրկված չէ ՀԱՊԿ¬ում£ Այսպես թե այնպես, մենք պետք է համագործակցենք տարածաշրջանային բոլոր պետությունների հետ£ Հենց դրա համար էլ դեմ չէինք հայ¬թուրքական արձանագրություններին. դրանցով գոնե մասամբ վտանգը կչեզոքացվեր£ Թուրքերը, սակայն, ուզում էին այդ արձանագրությունների միջոցով, թեև անուղղակիորեն, ըստ էության հաստատել Ղարսի պայմանագիրը, որը հայկական կողմը չի վավերացրել (իսկ Ռուսաստանն ու Թուրքիան չեն կարող 3¬րդ կողմի վերաբերյալ, առանց նրա համաձայնության, որոշում կայացնել)£ Մեր Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից հետո թուրքերը հասկացան, որ նույնիսկ քողարկված պայմաններ թելադրել չեն կարող ու նորից կառչեցին Ղարաբաղյան հիմնախնդրից` տապալելով գործընթացը£ - Հուսանք, որ «բանակցային կառուցողական աշխատանքի» ինժեներ միջազգային կառույցներն ու միջազգային հանրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությամբ հանդերձ, ի վերջո իրենց «թույլ կտան» աչք չփակել գոնե համամարդկային ճշմարտությունների վրա£ Չարի որոմն, ի վերջո, յուրաքանչյուրի տնամերձում կարող է պայթող ական դառնալ£ :

Հա՞ որ...

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ թերևս այնքան էլ հեռու չեն առիթի դեպքում կամ առանց առիթի հնչող հավաստիացումները` հայրենական բանկային համակարգի անասելիորեն կայացած լինելու վերաբերյալ£ Ամեն ինչ արդեն այնպիսի աստիճանի է հասել, որ բանկերն անսպասելիորեն որոշել են առանց հաճախորդների մնալ` նույն արագությամբ շարունակելով բարգավաճման անկասելի դարձած գործընթացը£ Ու որքան էլ նրանք մրցակիցներ համարվեն, բայցևայնպես իրարից անկախ ու միասնաբար վճռել են զգալիորեն նվազեցնել ավանդների դիմաց վճարվող առանց այդ էլ ցածր տոկոսադրույքները£ Իսկ ավանդ ներդնելը մի գործընթաց էր, որը նորից սկսել էր թափ առնել. խորհրդային խնայբանկերում կամ խառը ժամանակների «առնեմ¬թռնեմ» կոչվածից հետո բանկային համակարգի հանդեպ վստահությունը հետզհետե վերականգնվում էր£ Ինչ խոսք, մարդիկ այնքան շատ խնայողություններ չունեն, որ շռայլորեն այս ու այն բանկին պահ տան, սակայն ինչ¬որ գումարներ այնուամենայնիվ, սկսել էին ավանդադրվել. վճարվող թեկուզև աննշան տոկոսներից մարդիկ գոհանում էին£ Այս ամենին քիչ չէր նպաստել նաև համապատասխան օրենքը, որով պետության կողմից էր երաշխավորվում ներդրված գումարների ապահովությունը£ Ներկայիս ներդրումներն, ամենայն հավանականությամբ, մինչև հիմա գործող տոկոսադրույքներով հանդերձ, սահմանված ժամկետում հետ կվերադարձվեն£ Սակայն արտարժույթի տատանումների, թե դեռևս անհայտ պատճառներով հրամցվող է°լ ավելի ցածր տոկոսադրույքները դարձյալ ինչ¬որ ժամանակով մոռացնել կտան ավանդ հասկացությունը£ ԹԵԵՎ ոչ հայաստանյան տեղատվությամբ ու մակընթացությամբ, բայց, ինչպես հայտնի է, արտարժույթի կուրսն ամենուր է տատանվում£ Այսուհանդերձ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը իր բելառուս գործընկեր Ա. Լուկաշենկոյին որոշել է դոլարով պարտք տալ, այն էլ` առանց տոկոսների£ Ասելուն պես Բաքվից Մինսկ սլացած փողով լի ճամպրուկն ըստ ամենայնի կմեղմի ռուս¬բելա ռուսական գազային սկանդալը£ Ինչպես հայտնի է, վճարումների ուշացումը «Գազպրոմին» ստիպել էր զգալիորեն սահմանափակել հարևան հանրապետությանն առաքվող երկնագույն վառելիքի ծավալները£ Բելառուսն էլ սպառնացել էր նույն կերպ վարվել` խոչընդոտելով իր տարածքով Եվրոպա հոսող ռուսական գազի ազատ ընթացքը£ Եվ ստացվեց այնպես, որ հարցի լուծմանը զգալիորեն նպաստեց Ի. Ալիևի անսպասելի քայլը£ Ի վերջո, Ադրբեջանի նախագահն իսկական գործարար է ու նախընտրեց պարտքով փող տալ, քան հարցականի տակ դնել ադրբեջանական գազի սպառման հեռանկարները£ ԹՈՒՐՔԱԿԱՆ իշխանությունները բավական կտրուկ են արձագանքել տեղական հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող «Մեկին` մեկ» հաղորդաշարի հերթական թողարկմանը£ Լրագրողի համար հիշարժան ու ճակատագրական դարձած օրվա հյուրը պոլսահայ գրողներից է եղել, ով եթերից ծանր մեղադրանքներ է ուղղել Թուրքիայի իշխանություններին և ցեղասպանության ու մյուս իրադարձությունների մասին արտահայտվել այնպես, ինչպես կվարվեր ամեն հայ ու իրեն հարգող յուրաքանչյուր անհատ` աչք չփակելով անցյալի դառն իրականության վրա£ Հետաքրքիր է, որ «Մեկին մեկը» փակելուց հետո պատճառաբանվել է, թե հայ գրողի հնչեցրած գնահատականներին թուրք լրագրողը համարժեք արձագանք չի տվել£ :

Տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների կիզակետում

Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին ժամանակահատվածում ծավալվող գործընթացների արդյունքում Հարավային Կովկասը նմանվում է արթնացող հրաբխի, որն ուր որ է կարող է ժայթքել` շրջապատում մոխրացնելով ամեն ինչ£ Սանկտպետերբուրգյան եռակողմ հանդիպմանը հաջորդած ադրբեջանական ավանտյուրան, ըստ էության, դարձավ այն կատալիզատորը, որը մեծացրեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը£ Իսկ այստեղ նոր պատերազմն այսօր կարող է սպառնալ ողջ տարածաշրջանին, քանի որ Հարավային Կովկասում խաչվում են աշխարհի ռազմաքաղաքական թատերաբեմում իրենց կամքը թելադրող կենտրոնների և նրանց արբանյակները հանդիսացող պետությունների շահերը£ Ռազմական բախումը կբարդացնի հատկապես Ռուսաստանի վիճակը£ Վերջինս տարածաշրջան ՆԱՏՕ¬ի ուժերի մուտքը կանխելու նպատակով ստիպված կհայտնվի ծայրաստիճան բարդ երկընտրանքի առջև£ Նա, որպես ՀԱՊԿ¬ում Հայաստանի դաշնակից, պարտավորված կլինի ռազմական օգնություն ցուցաբերել Երևանին` դեմ գնալով իր համար կարևոր տնտեսական գործընկեր Ադրբեջանին, որը ԱՊՀ անդամ է£ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խառնակչության խորքում նկատելի է թուրքական հետքը£ Փորձագետների մեծ մասի կարծիքով, Ադրբեջանը պատերազմ չի սկսի առանց ավագ եղբոր թույլտվության£ Իսկ Ռուսաստանին ու Միացյալ Նահանգներին այսօր, կարծես, չի հաջողվում զսպել Անկարայի նվաճողական նկրտումները, և վերջինիս հաջողվում է խցկվել Հարավային Կովկասում առկա գործընթացների մեջ£ Ղարաբաղյան շրջանակում մեկուսացվելով ԱՄՆ¬ից, Ռուսաստանից ու Եվրամիության կողմից, Թուրքիան ջանում է ցույց տալ, թե ով է տարածաշրջանի իրական տերն ու տիրակալը` Ադրբեջանին դրդելով արկածախնդիր սադրանքների, այդպիսով ակնարկելով տարածաշրջանային պատերազմ հրահրելու իր հնարավորության մասին£ Ուշիմ աշակերտի նման կատարելով Անկարայի ցուցումները, Բաքուն միևնույն ժամանակ ձեռնպահ է մնում իրականում պատերազմ սկսելուց` առանց Թուրքիայից խոշորածավալ ռազմական օգնություն ստանալու երաշխիքների£ Իսկ Ադրբեջանի վերջին սադրանքներին հաջորդած զարգացումները համադրելիս ստացվում է, որ խաղաղության կողմնակից Հայաստանն ինքը կարող է ստիպված լինել` պատերազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ£ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայում կտրուկ հայտարարեց, որ որևէ մեկին զիջելու որևէ բան չունենք ու, թերևս, առաջին անգամ քննադատություն հնչեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի և Եվրամիության` կովկասյան ներկայացուցչի հասցեին£ Ադենաուերի հիմնադրամում Սերժ Սարգսյանի հայտարարություններին զուգահեռվեց Հայաստանի ռազմական դոկտրինի ակունքներում կանգնած Հայկ Քոթանջյանի արձագանքը` հայկական կողմը ստիպված կլինի Ադրբեջանին հասցնել «անընդունելի վնաս»£ Եթե Սերժ Սարգսյանի և Հայկ Քոթանջյանի հայտարարություններին ավելացնենք նաև Բակո Սահակյանի ասածը` «...կպատերազմենք արդեն Ադրբեջանի տարածքում», կարելի է եզրակացնել` Հայաստանն Ադրբեջանի նման տուրք չի տալիս ռազմաշունչ դատարկաբանությանը և լրջորեն տրամադրված է տարածաշրջանում հնարավոր ռազմական բախումներում պաշտպանելու սեփական ազգային շահը£ Միջազգային ասպարեզում ղարաբաղյան խնդրի քննարկման գործընթացում որոշ իրավիճակների դիտարկումից մի պահ կարելի է այն տպավորությունը ստանալ, թե Ռուսաստանը շահագրգռ ված պետք է լինի` իր կողմից վերահսկելի հայ¬ադրբեջանական հակամարտության պահպանմամբ£ Դրա համար Մոսկվան պետք է ջանա իրագործել սեփական սցենարը£ Հայաստանի քաղաքագետ ների շրջանակում կարծիք կա, որ ըստ հիշյալ սցենարի, ղարաբաղյան ճակատում Ռուսաստանի ջանքերով կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ հայկական զորքերը ստիպված կլինեն նահանջել մինչև ռազմաճակատի նախորոշված սահմաններ£ Այդպիսով տեղի կունենա տարածքների, այսպես ասած, «ակամա» հանձնում£ Սակայն, այս դեպքում կարող է իրականանալ նշյալ կարծիքին հակադրվող տեսակետը£ Ըստ այդմ, այս սցենարի իրականացվելու պարագայում Ռուսաստանը վերջնականապես տանուլ կտա, քանի որ Հայաստանը կարող է հայտնվել ամերիկյան վերահսկողութ յան դաշտում` ընդմիշտ հեռանալով երբեմնի ռազմավարական գործընկերոջից£ Իսկ Ռուսաստանը կկորցնի աշխարհաքաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում£ Ընդ որում, թերևս, հարկ է նշել, որ այդօրինակ սցենարների կանխարգելման քայլ էր վերջերս Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել` Եվրամիության և ՆԱՏՕ-ի կենտրոնակայաններ£ Սանկտ-Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպումից մանրամասներ չհաղորդվեցին£ Ասվեց միայն, որ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները` նախկինում ձեռք բերված համաձայնություների հիման վրա£ Շարունակությունը հայտնի է£ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կատարվածի մասին վերլուծություններից, թերևս, ուշադրության արժանի է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի վարկածը£ Ըստ դրա, Սանկտ-Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հայտնվել է մի նոր փաստաթուղթ£ Այն Ռուսաստանի նոր առաջարկություններն են` հիմնված Մադրիդյան սկզբունքների վրա£ Հավելենք, որ դրանք ընդունելի են Հայաստանի համար, քանզի Գերմանիայից հետո Սերժ Սարգսյանը շտապեց Ստեփանակերտում դրանց մասին տեղեկացնել նաև Բակո Սահակյանին£ Ենթադրվում է, որ այդ նոր նախաձեռնությամբ Ռուսաստանն առաջարկում է Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին, իսկ նրա շուրջ գտնվող և «գրավյալ» համարվող տարածքները, մասնավորապես, Ֆիզուլիի, Հորադիզի և Աղդամի շրջանները, վերադարձնել Ադրբեջանին£ Այդպիսով կիրագործվի կարգավորման փոխզիջումային տարբերակ. կպահպանվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև, ազգերի ինքնորոշման սկզբունքները£ Հասկանալի է, որ Ռուսաստանի և ԱՄՆ¬ի միջև համաձայնութուն չի կայացել Ղարաբաղում խաղաղարար զորքերի տեղակայման հարցում£ Հիշյալ տարբերակով վերանում է դրա անհրաժեշտությունը£ Օրերս Երևանում սպասում են ԱՄՆ արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Հիլարի Քլինթոնին£ Ամերիկյան այսպիսի բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան փաստում է, որ մեր երկիրը հայտնվել է աշխարհաքաղաքական զարգացումների կիզակետում£ Սպասվող այս այցը, թերևս, շատ հարցերի պատասխան կարող է տալ£ :

ՈՒԶՈ՞ՒՄ Է ԻԼՀԱՄԸ ՊԱՏԵՐԱԶՄ

Անցած ուրբաթ Ադրբեջանի նախագահը սրտնեղած վերադարձավ Սանկտ-Պետերբուրգից ու Արցախի սահմանային շփման գծի գրեթե ողջ երկայնքով դիվերսիաների մի ամբողջ շարք սադրելու հրաման արձակեց: Եթե այս պնդումը իրականությանը չի համապատասխանում, ապա դա նշանակում է, որ Իլհամ Ալիևը չի վերահսկում իրավիճակը Ադրբեջանի սահնաններում, հետևաբար` նաև երկրի ներսում:

ՀԱԿ-ը ՀՀՇ-ի հետ դեռ հաշիվ պիտի մաքրի

Միանգամայն տրամաբանորեն դեռ երկու շաբաթ առաջ ասում էինք ՀԱԿ, հասկանում էինք ՀՀՇ: Այս քաղաքական նույնացումն արդարացված էր, քանի որ թեև ասում են, թե ՀԱԿ-ում 13 կուսակցություններ ևս կան, բայց միակ քաղաքական ուժը ՀՀՇ-ն է:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Վտանգավոր և ոչ նորմալ երազախաբություն Երազահանների միջազգային կազմակերպությունը պարզել է, որ Ի. Ալիևը դիվերսիայի սանձազերծման նախորդ օրը նույն երազն է տեսել, ինչ Միխելը` Հարավային Օսեթիայի վրա հարձակումից առաջ£ Սույն երազի էությունը երազախաբություն առաջացնելն է£ Սակայն եթե նորմալ մարդկանց մոտ երազախաբությունը բացառապես քնի մեջ է լինում, ոչ նորմալների մոտ շարունակվում է նաև արթմնի£ Էրդողանի խրատն Ալիևին Սևակի խոսքերով ...Բայց ջրհորի մութ խորության չափման համար Իր հարազատ մանկանն ո՞վ է ջրհոր նետում£ «Ձոն» ՀՀՇ կազմաքանդման նախաձեռնողին Այսքան «ուրախ» կյանքը մեզ Ընկեր Լևոնն է տվել£ Թագավորել` թեկուզ ավերակների վրա կամ հավը երազում կորեկ է տեսնում Ինչ կլինի, եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի£ ՀՅԴ¬ն ու ՀՌԱԿ¬ը Սփյուռքում համախմբման կոչեր կանեն, ՄԱԿ¬ը դրսում բանաձևեր կընդունի, ներսում ՀԱԿ¬ը նորից իր շահը կորոնի£ Դիվանագիտական «լեզուն» ճշմարտության քողարկման համար չէ Իհարկե, գոյություն ունի դիվանագիտական «լեզու», բայց այն չպետք է ճշմարտությունը կոծկելու գործիք դառնա, ինչպես եղավ ադրբեջանցիների դիվերսիայի պարագայում, երբ ոմանք երկու պետություններին էլ` թե ագրեսորին, թե տուժողին, դրեցին նույն հարթության մեջ£ Անհեթեթության չափը հասկանալու համար, պատկերացնենք` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ՄԱԿ¬ը կոչ աներ բացահայտ ագրեսոր Գերմանիային և իր հայրենքը պաշտպանող Ռուսաստանին` զերծ մնալ ռազմական գործողություններից Շուրջբոլորը հայեր են Թուրքերը հայկական արմատներ էին որոնում Մեդվեդևի, Սարկոզիի, նույնիսկ Օբամայի տոհմածառում£ Ս. Սարգսյանի` Գերմանիա կատարած այցից հետո հայ «կհանեն» արդեն Անգելա Մերկելին£ ՀԱԿ¬ի «կրակը» չհանգցնելու «քայլերը» Թումանյանի ոճով Մթնեց... ու ՀԱԿ¬ը «լուռ» չարչարանքով, Նոր ինտրիգ դրեց հանգչող կրակին£ Անգելան մեզ համար հրեշտակ, Բաքվի համար` հրեշ Երբ Անգելա Մերկելը Սերժ Սարգսյանին ընդունեց հրեշտակի ջերմությամբ, Ի. Ալիևի մտապատկերում հրեշի տեսք ստացավ£ Ժողովրդի մասին մտածում է միայն «հավի՞» խելքը» Վարչապետի` գնանկման մասին խոստումներին առայժմ արձագանքել են միայն Հայաստանի հավերը, որոնք պատռվելով կրկնակի էժան ձու են ածում£ Սակայն եթե մյուս ապրանքները չէժանանան, ինքնազոհ հավերը դիմելու են մրցակցության հարցերով զբաղվող հանձնաժողովին` սպառնալով ձվադուլ հայտարարել£ Սխալ ինքնաբուժում Դիվերսիայով դեպրեսիա չես բուժի Ըստ հոգեբույժների` Ի. Ալիևն իր հոգեկան դեպրեսիան հաղթահարելու միակ միջոցը համարել է դիվերսիան£ Արմատականների տրտունջը` Չարենցի խոսքերով Հոգ չէ, որ մեր պայքարն անցավ տենդի մեջ, «Խոսքը» դարձավ անմխիթար զառանցանք, Մենք կժպտանք, լուռ կժպտանք արտերկրին, Որի ունայն խոստումներին հավատացինք ու «անցանք»£ Դիտարկում Արարատին, նույնանուն սարի պես «սահմանից» այն կողմ «դնելով», և Քոքոբելյանին էլ քոքահան անելով, ՀՀՇ¬ն չի փրկվի£ :

Կոլեգիայի նիստ պաշտպանության նախարարությունում

Հ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստը նվիրված էր ձմեռային ուսումնական փուլի արդյունքներին, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարելավման խնդիրներին: Նիստը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՄՈՆԹԵԻ ՀՈՒՇ-ԵՐԵԿՈՆ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ

Հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ, Խորեն աբղ. Հովհաննիսյանի հրավերով Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում էր CALIFORNIAS STATE UNIVERSITY NORTHRIDGE համալսարանի դասախոս, փիլիսոփայության դոկտոր Մարգար Մելքոնյանը: Ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ նրա` «Եղբորս ճանապարհը» գրքի շնորհանդես-ընթերցանությունը:

Հին հայկական սպառազինությունը

Հին Հայաստանը շատ է պատերազմել և բազմաթիվ հաղթանակներ է տարել` շնորհիվ իր քաջ զինվորների և խելացի դիվանագետների: Ճիշտ է, եղել են նաև վրիպակներ, որ ազդել են ռազմական գործողությունների ընթացքի վրա, սակայն հայոց զորքը հիմնականում համարվել է ժամանակի հզորագույններից մեկը:

1999թ. հոկտեմբերի 27¬ ի գիշերը

Ծառայության բերումով հատուկ դեպքերում օգնում էի զորամասի հերթապահին£ Ավելի պարզ` տագնապների ժամանակ սուրհանդակներին հավաքում ու ըստ հանձնարարաթերթիկում նշված ուղղության ուղարկում էի` բարձր հրամանատարությանը իրազեկելու£ Իսկ գնդի հրամանատարին ինքս անձամբ էի տեղեկացնում£ Հոկտեմբերի 27¬ի լույս 28¬ի գիշերը ժամը 4.00¬ի կողմերը զորամասի հերթապահի օգնականն ինձ արթնացրեց ու տարավ հերթապահ մաս£ Արցախյան գոյամարտում ավանդ ունեցող կապիտանը ցույց տվեց վայրկյաններ առաջ ստացված հեռագիր¬հրա մանը` զորամասը բերել թիվ 1 պատրաստության£ Այսինքն` պետք է հայտարարվի մարտական տագնապ£ Հերթապահը չհրկիզվող պահարանից հանեց ծրարը և տվեց ինձ (սուրհանդակները մշտապես փոխվում էին և նախապես մենք չգիտեինք, թե ովքեր են) ու նշան արեց իր օգնականին£ Ենթական բանալիով բացեց ապակյա փոքր դռնակը և սեղմեց այնտեղի կարմիր ու միակ կոճակը£ Լուսադեմի անդորրն այլևս պայթեց տագնապի ահարկու ազդանշանից£ Մենք մտածում էինք` ինչո՞ւ մարտական տագնապ, չնայած «ավելի լավ», ուսումնականի ժամանակ զորամասը լցվում էր դիվիզիայի, բանակի սպաներով ու չսխալվելու վախից ավելի էին վրիպումներ ու բացթողումներ լինում, ինչն էլ տեսուչները ջանադրաբար արձանագրում էին£ Հինգ րոպե անց զորամասը մարտական վիճակում էր£ Ես սուրհանդակներին ուղարկեցի ու ինքս էլ շտապեցի հրամանատարի կեցավայր£ Ճանապարհին հանդիպեց հրամանատարի տեղակալին տանող մեքենան£ Ես շտապում էի, բայց նրա «Ի՞նչ է եղել» հարցին պատասխանեցի, որ գաղափար չունեմ£ Տանկերը, հետևակի մարտական մեքենաները, հետևակը, հրետանին զորամասից դուրս էին գալիս ու գնում էին իրենց պաշտպանական գծերը զբաղեցնելու£ Թիկունքային ծառայությունները սկսել էին իրենց ստորաբաժանումների տարհանումը դեպի թիկունք£ Բուժկետը, շտաբը նույնպես տարհանվում էին£ Մենք սկսեցինք շարային մասի փաստաթղթերը լցնել հատուկ արկղերի մեջ... Հրամանատարն առաջին գծում էր£ Շտաբի պետն իրազեկեց, որ շփման գծում հանգիստ վիճակ է£ Մենք կարծում էինք, որ հանկարծակի մարտական տագնապի միջոցով այնուամենայնիվ մեր զորամասն այդ պահին ստուգվում է£ Անցավ մի քանի ժամ և ժամը 10¬ի կողմերը տագնապը «թողնել» հրահանգ եկավ£ Ինչ արած` բանակային առօրյա է£ Ճաշից հետո զորամասը ստացավ ցավակցական հեռագիր ու մենք կաթվածահար եղանք£ Ի՞նչ էր կատարվել Երևանում` սպանվել էին երկրի վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պատգամավորներ£ Գուժի շշմեցնող ազդեցությունից դուրս գալուց հետո մենք հասկացանք տագնապի իմաստը£ Պետք է պատրաստ լինեինք, բացառված չէր, որ թշնամին օգտվեր մեր ներքաղաքական ճգնաժամից ու ոտնձգություն կատարեր£ Հեռախոսագրում զինծառայողներին ցավակցում էին զոհերի հարազատներին և հրահանգում էին պետական դրոշի խոնարհեցման մասին£ Իսկ մենք աշխարհից կտրված կիրճում տակավին ոչինչ չգիտեինք£ Երեկոյան լցվեցինք գյուղապետի տուն և «գործի դրեցինք» էդ գյուղի ոչ միայն միակ արբանյակային ալեհավաքը, այլ նաև միակ հեռուստացույցը£ Նայելով «Հայլուրը», հուզվում ու ափսոսում էինք, ըմբոստանում ու ոչինչ էլ չէինք կարող անել, բացի համախմբվելուց և մեզ վստահված սահմանը անառիկ պահելու հաստատակամությունից£ Ամբողջ գիշեր քունս չէր տանում, գնացի արխիվ և նախարարի տարբեր հրամաններն էի թերթում£ Երկար¬երկար նայում էի Սպարապետի ստորագրությանը ու մտորում էի երեկվա, այսօրվա, վաղվա շուրջ£ :

ՃԱՆԱՊԱՐՀՆ ԸՆՏՐՎԱԾ Է, ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆՆ` ԱՆՀԱՅՏ

Եթե հավատալու լինենք Ազգային վիճակագրական ծառայության կողմից պարբերաբար հրապարակվող գնահատականներին, ապա կարող ենք եզրակացնել, որ մեր հանրապետությունն աննկարագրելի արագությամբ հեռանում է նախորդ տարվա ֆինանսա¬տնտեսական ճգնաժամից£ Համենայն դեպս, ըստ այս կառույցի հավաստիացումների, հունվար¬մայիս ամիսների տնտեսական աճն արդեն ոչ ավել, ոչ պակաս, քան 8,8 տոկոս է կազմում£ Նման «գոլդ» թվեր մենք, իհարկե, շատ ենք սիրում, բայց հետաքրքիրն այն է, որ այսպիսի թռիչքաձև աճը հաջորդ իսկ ամփոփման ժամանակ անխուսափելիորեն արդեն երկնիշ թվով է արտահայտվելու£ Այնպես որ, մեծ է հավանականությունը, որ նախկին խորհրդային հանրապետությունների շարքում ամենամեծ անկումն արձանագրած Հայաստանի տնտեսական հաջողությունները շատ շուտով և շատ ավելի կլորիկ տոկոսներով արտահայտվեն£ Իհարկե, ինչպես նախկին երկնիշների տարիներին, այնպես էլ հիմա, երբ պարզապես ու ընդամենը մեծ կորուստները վերականգնելու նախաշեմին ենք, դարձյալ հրատապ է դարձել, թե վիճակագրական ծառայության հրապարակումները որքանո՞վ են առնչվում իրականությանը£ Եվ ինչպես այն ժամանակ, ոսկե միջինը ներկայում էլ չի գտնվում£ Ու. «Եթե այդքան լավ է, ապա ինչու է այսքան վատ» հարցը շարունակում է երկու ծայրահեղությունների միջև գլորվել£ Սակայն առայժմ մի կողմ թողնելով, թե ստեղծված իրավիճակը որքանով է հնարավոր նախանձելի համարել, փաստենք, որ անկախ լավատեսների և հոռետեսների վեճից` 2000-ական թվականների տնտեսական խաղաղության ու կայունության ժամանակները վերականգնվում են£ Մյուս կողմից էլ բազմաթիվ խոցեր շարունակում են նախկինի նման կամ նախկինից ավելի շատ անհանգստացնել հանրությանը£ Ահավասիկ, դրսից ուղարկվող տրանսֆերտների ծավալի աճն ու դոլարի նոր թափ առած արժեզրկումն անբաժան ընկերներ են դարձել£ Եվ եթե նույնիսկ շրջանցենք այն իրողությունը, թե տնտեսությունն ինչ արագությամբ է աճում, և այս առումով գործադիրի ծրագրերը որքանո՞վ են իրականանում, փաստն այն է, որ բանկային գրպանահատության ավանդական գործելաոճը նախկինի նման շարունակում է սնանկացնել դրսից ստացվող գումարների հույսին մնացած մեր հայրենակիցներին£ Ու եթե տնտեսությունը` ցատկերով, ապա դրամը քայլ առ քայլ է արժևորվում` փորձելով ավելի աննկատ հասնել այն արդյունքին, ինչին եթե որոշեր ու թռիչքներով հասներ, միգուցե լուրջ պատմությունների մեջ հայտնվեր£ Իսկ տրանսֆերտների ու տնտեսական աճի ուղղակի կապն, ինչպես հայտնի է, վաղուց է ապացուցվել£ Սակայն բանկային համակարգի կազմակերպած նոր թալանն ավելի լավ պատկերացնելու համար ներկայացնենք ընդամենը հետևյալը. այս տարի յուրաքանչյուր ամիս Հայաստան է ներհոսել առնվազն 100 միլիոն դոլարի օգնություն, և եթե նշված թիվը համադրում ենք դրամի արժևորման ցուցանիշներին, ապա ամեն ինչ ավելի պարզ է դառնում£ Բայց դոլարի կրած անակնկալ հարվածներից անկախ` ակնհայտ է, թե դրամի վերածվող արտարժույթը որքան մեծ ազդեցություն է թողնում տնտեսական կյանքի աշխուժացման վրա£ Թեև մյուս կողմից էլ գնողունակությունն այնքան է ընկել, որ նույն վիճակագրական ծառայությունը համատարած աճի ֆոնին ապրանքներից ու ծառայություններից օգտվելու տոկոսների զգալի անկում է արձանագրել£ Չի բացառվում, որ ճգնաժամին մի կերպ դիմակայելուց հետո, մարդիկ շատ ավելի խնայող են դարձել£ Մանավանդ, որ օգնությունների ծավալը որքան էլ աճած լինի, բայցևայնպես շարունակում է զգալիորեն զիջել նախկին ցուցանիշերին£ Նույնքան հավանական է նաև, որ ստվերն է դժվարությամբ տեղի տալիս` շարունակելով իր սև գործը£ Դիցուք, Էկոնոմիկայի նախարարը նախորդ շաբաթ խոստովանեց, որ եթե հնարավոր լիներ ստվերային շրջանառության մասին կոնկրետ թվեր հրապարակել, ապա երևույթն ընդհանրապես չէր լինի£ Ինչ¬ որ առումով այս մոտեցումը կարելի է ընդունել, սակայն բավական անելանելի է դառնում գործադիրի վիճակը, երբ պարզվում է, որ ընթանում է մի ճանապարհով, որի երկարությունը կամ տեղ հասնելու ժամկետը ինքն էլ չգիտի£ Իսկ թե նախարարն ինչու է խուսափում կամ շրջանցում այս առումով Համաշխարհային բանկի հրապարակած բավական թարմ տվյալը` չհերքելով ու չհաստատելով Ա. Վարուդակիսի տեղեկությունները, դարձյալ անհասկանալի է£ Այսուհանդերձ, կարիք չկա ընդգծելու, որ ցանկացած թիվ միայն համեմատության շրջանակներում է հրապարակվում, և այս առումով անցյալի որևէ վիճակագրություն գործադիրին ակնհայտորեն չի գոհացնում£ Ի վերջո, բազմիցս է խոստովանվել, որ հարկերի հավաքագրումից ու ստվերի մոտավոր ծավալներից կառավարությունը խիստ դժգոհ է£ Եվ այս առումով բազմաթիվ հակասական գնահատականների արժանացած խոշոր տնտեսվարողների կառույցներում հարկային տեսուչ ունենալու նախաձեռնութ յունը գուցեև ստվերի հաղթահարման առումով ևս մի գնահատելի քայլ համարվի£ Ու չնայած ընդամենը 24 ընկերություն է հետայսու հարկայինի «հյուրերի» ներկայությամբ գործունեություն ծավալելու, սակայն այստեղ էլ երկու նշանակալի հանգամանք կա, որոնք արժե ընդգծել£ Նախ նշված բոլոր ընկերություններն էլ խոշոր բիզնեսն են ներկայացնում, և որոշ ժամանակ անց թեկուզ հարկային տեսուչների գործունեությունն արդարացնելու համար այս կառույցների վճարաչափերը փոքրիշատե առաջընթաց պետք է արձանագրեն£ Իսկ նման ձեռնարկները հաստատ ավելի հավատընծա կդարձնեն տնտեսական աճի վերաբերյալ ոգևորիչ, բայց ոչ լիարժեքորեն վստահություն ներշնչող հրապարակումները£ :

Նորմալ` նշանակում է ուրիշ

Անցած շաբաթ Բեռլինում տեղի ունեցավ ամենամյա գեյ-շքերթը` «Քրիստոֆեր Ստրիտի օրը»£ Երթին մասնակցել է շուրջ 600 հազար մարդ, և այն ավարտվել է Բրանդենբուրգյան դարպասների մոտ£ Երկնագույնների շքերթն այս տարի անցել է «Նորմալ` նշանակում է ուրիշ» կամ` «Նորմալ նշանակում է ուրիշ ձևով» նշանաբանով£ Համասեռամոլները հերթական անգամ իրավահավասա րություն և իրենց նմանների հանդեպ բռնությունները դադարացնել են պահանջել£ Դրանից մի քանի օր առաջ հենց Բեռլինում հարձակման էր ենթարկվել համասեռամոլների զույգը£ :

Հարսնացուին` բնակարան, իրեն` սպիտակ գիշերներ

Բնիկ պետերբուրգցի լինել նա, իհարկե չի կարող, բայց որոշել է դառնալ Սանկտ¬Պետերբուրգի ամենանշանավոր դեմքերից մեկը£ Բորիս Մոիսեևն իր այս ձգտումն իրականացնելու համար վաճառում է մոսկովյան շքեղ իր առանձնատունը` նույնքան շքեղ կացարաններ գնելու Նևսկի պողոտայում£ - Այդ քաղաքում ինձ ամենից ավելի հրապուրում են սպիտակ գիշերները£ Ամեն տարի ես Պետերբուրգ եմ գալիս այդ ժամանակ£ Պաշտում եմ Նևսկի պողոտան. այստեղ եռում է կյանքը,¬ ասել է արտիստը£ Հիմա ուսումնասիրվում է Նևսկու վրա գտնվող կոմունալ կոչվող բնակարաններով շենքերից մեկը, և Մոիսեևը խոստանում է շենքի բնակիչներից յուրաքանչյուրի համար առանձին սեփական բնակարան գնել, իսկ շենքի տեղում կառուցել իր շքատունը£ - Արդեն պատրաստել եմ իմ ապագա տան նախագծերը,¬ խոստվանել է նա£¬ Դա հսկայական մի ստուդիա է լինելու` առանց ննջարանների£ Ես տուփեր չեմ սիրում£ Բայց իմ ստուդիայում 3 զուգարան է լինելու` կանանց, տղամարդկանց ու նաև դեռևս չկողմնորոշվածների համար£ Նրա հին ու նոր ընկերուհին էլ` Ադել Տոդը, հարցազրուցներից մեկում հայտարարել է, որ Մոիսեևի կինը չի դառնա, եթե նրանից հարսանեկան նվեր չստանա` պետերբուրգյան ճոխ բնակարանի տեսքով£ - Իսկ ինչո՞ւ` ոչ,¬ ասել է Բորյան£ Մոսկվայում բնակարան ունեմ, Նյու Յորքում ունեմ£ Միայն Պիտերում, ուր բարի մարդիկ են ապրում, չունեմ£ Ես երկար թռիչքի թռչուն եմ£ ...Ինձ հետաքրքրում է այն ամենն, ինչ վերաբերում է Պետերբուրգին£ Այստեղ բարքերն ուրիշ են£ Ես վաստակել եմ այստեղ ապրելու իրավունքը£ Պետերբուրգյան առաջիկա համերգից հետո Բորյան կվավերացնի իր նոր բնակարանի փաստաթղթերը£ :

Պատիժ` պատժապահանջը չկատարելու համար

Ամերիկյան դերասանուհի Լինդսի Լոհանը խախտել է դատավճիռը, որի պահանջով ինքը պարտավոր էր արյան մեջ ալկոհոլի բաղադրությունը որոշող հատուկ ապարանջան կրել£ Դե, արտիստուհին էլ երևի վստահ չի եղել, որ իր արյան բաղադրության մեջ ոգելիցի գոյությունը չի մատնի իրեն այդ «զարդը»£ Դատավոր Մարշա Ռեվելն էլ նրան կալանելու որոշում է ստորագրել, որը կարող է կասեցվել` 200 հազար դոլար գրավ մուծելու դեպքում£ Օրգանիզմում սպիրտի ու թմրանյութերի պարունակությունը ցուցանող ապարանջանը թռել է արտիստուհու ոտքից£ Այն էլ` MTV երաժշտական հեռուստալիքի կինոպարգևների հանձնման տոնական երեկույթից հետո, որոնք սովորաբար առատ գինարբուքներով են ուղեկցվում£ Ոտնօղակը Լոհանի ոտքի կոճին ամրացվել էր մայիսի 24¬ին` Կաննի փառատոնում ուշանալու և Լոս¬Անջելեսի դատարան ժամանակին չներկայանալու պատճառով£ Այն անհնար է բացել և հանել` անկատ մնալով մասնագետների կողմից հսկվող հատուկ սարքերից£ Տեսուչներն էլ հենց պարտավոր էին կատարվածի մասին տեղեկացնել դատավորին£ :

Ումարովը` միջազգային ահաբեկիչ

Չեչեն գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովին ԱՄՆ¬ի պետդեպարտամենտն ընդգրկել է միջազգային ահաբեկիչների ցուցակում£ Ինչպես փաստում է գերատեսչության պաշտոնական կայքը, դա արվել է Հիլարի Քլինթոնի կարգադրությամբ. - Պետքարտուղար Քլինթոնը կարգադրել է «Կովկասյան էմիրության» ղեկավար Դոկու Ումարովին ներառել Նախագահի թիվ 13224 հրամանով նախատեսված ցանկում, որի նպատակն ահաբեկիչներին, ինչպես նաև ահաբեկչություններ կազմակերպելիս` նրանց սատարողներին ու օժանդակողներին հետապնդելն է,¬ ասվում է կայքում զետեղված հայտարարության մեջ£ Նույն` պաշտոնական տեղեկատվությունը հիշեցնում է, որ Ումարովը ստանձնել է Ռուսաստանի տարածքում մի շարք կարևոր ահաբեկչությունների պատասխանատվությունը. ներառյալ «Նևսկի ճեպընթացի (2009 թ. նոյեմբերին), ինչպես և 2010¬ի մարտին Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյուններինը£ Հրապարակելով այս հաղորդագրությունը, AFP¬ն հատուկ ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ այս որոշման ընդունումն համընկնել է ՌԴ նախագահ Դմ. Մեդվեդևի` Ամերիկա կատարած այցի ժամանակի հետ£ Գործակալության կարծիքով` Ումարովին պաշտոնապես միջազգային ահաբեկիչ ճանաչելը կարելի է ռուս¬ամերիկյան հարաբերությունների բարելավման ևս մեկ օրինակ համարել£ :

Վրացիների համար Ստալինն էլ հե°չ

1952 թվականից իր ծննդավայր Գորիում կանգնեցված Ստալինի արձանն օրեր առաջ ապամոնտաժվեց£ Այն էլ` գիշերով£ Բնակիչներն այդ մասին նախապես չէին տեղեկացվել, և առավոտյան զարմացել են` տեսնելով դատարկ հրապարակը£ Այնտեղ հայտնված լրագրողներին միլիցիան արգելել է նկարել բողոքողներին. խեղճ լրագրողներին ծեծել են, իսկ տեսաժապավենները` խլել£ Ինչպես արդեն տեղեկացվել է` ինչ¬որ ժամանակ վրացիների պարծանքը համարվող «Ժողովուրդների հոր» տեղում ծրագրված է 2008¬ի օգոստոսյան պատերազմի զոհերի հիշատակի կոթող կանգնեցնել£ Ստալինի արձանը կտեղափոխվի նրա տուն¬թանգարան£ - Մենք պատմության դեմ չենք պայքարում. պարզապես ամեն ինչ պետք է իր տեղում լինի,¬ հայտարարել է եվրոինտեգրման գծով Վրաստանի պետնախարար Գրիգորի Բարամիձեն (հաղորդել է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ¬ն)£ Ամենասուր արձագանքը, բնականաբար, կոմունիստներն են հնչեցրել. - Այս փաստի առնչությամբ մենք ցնցված ենք£ Տեղի ունեցածը նշանակում է ազգի անկում, և վրաց ժողովրդի հեղինակությունը կարող է ընկնել ամբողջ աշխարհի մասշտաբով£ Ո՞նց կարելի էր այդպես վարվել մոլորակը փրկած մարդու հետ£ Ի՞նչ հեղինակություն կունենա երկիրը, եթե այստեղ այդպես են վարվում համաշխարհային արժեք ունեցող մարդու հետ,¬ ասել է Միացյալ կոմկուսի քարտուղար Սոսո Գագոշվիլին£ Ի դեպ, պատերազմի տարելիցի օրերին հուշարձանի վրա կարմիր ներկ էին լցրել և պատվանդանին խզբզել` «Քո տեղը թանգարանում է£ Հեռացի°ր պատվանդանից»£ Հիշեցնենք, որ 2009 թ. դեկտեմբերին վրաց իշխանություններն ապամոնտաժել էին խորհրդային ևս մեկ հուշարձան. Քութաիսիում պայթեցվել էր Մեծ հայրենականում տարած հաղթանակին նվիրված Փառքի հուշակոթողը£ Երկու պատահական անցորդ էլ զոհվել էր£ Այդ մեկի ապամոնտաժումը Սահակաշվիլու հրամանով է, իսկ Ստալինին տեղահանելու հրամանի հեղինակն, ասում են` դեռ հայտնի չէ£ :

Բեն Լադենը ողջ է

Վերջերս հերթական ապատեղեկատվություն, ավելի ճիշտ կլինի ասել` ենթադրություն էր տարածվել, թե «Ալ¬Քաիդա»¬ի ղեկավարը զոհվել կամ ոչնչացվել է` Աֆղանստանում կամ Իրաքում տեղի ունեցած ռմբակոծության ժամանակ£ Ռուսական հատուկ ծառայություններն այդ լուրերն հաստատող որևէ տվյալ չունեն. - Մենք առայժմ տվյալներ չունենք, որ անձնավորությունը գործուն է,¬ ասել է Միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի հարցերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անատոլի Սաֆոնովը£ Նա ընդգծել է, որ Բեն Լադենի առումով ռուսական հատուկ ծառայությունները որևէ տարաձայնություն չունեն իրենց ամերիկացի գործընկերների հետ. - Այստեղ լիարժեք նույնականություն է ամերիկացիների հետ` և° իրավաբանական, և° գործնական, և° օպերատիվ£ Նրան բռնելու կամ ոչնչացնելու խնդիրն ավելի շատ տեխնիկական է£ Դա ժամանակի հարց է£ :

Պարտվողներ չեն լինելու

ԱՊՀ երկրների երիտասարդական VI «Դելփյան խաղերը» Հայաստանում անցկացնելու հավանականության մասին ԶԼՄ¬ները տեղեկացված էին դեռևս 2008¬ին, երբ պաշտոնապես ամփոփվում էին հայաստանցի 13 մասնակիցների ձեռքբերումները (2 ոսկե և 4 բրոնզե մեդալ, 7 դիպլոմ) մինսկյան «խաղերին»£ Չակերտում եմ, որովհետև խաղային մրցակցությունը առավելապես հատուկ էր մարդկության ապրած անտիկ շրջանին£ Կոնկրետ` մ.թ.ա. 582 թվականին, երբ ի նշանավորումն իր տարած հաղթանակի` Խավարի ծնունդ Պիթոն հրեշին տապալած, հունահռոմեական դիցաբանութ յան հանրածանոթ ոսկեգանգուր աստված Ապոլոնը, երաժշտական մարաթոն նախաձեռնեց£ Հենց այդ օրերից էլ գլխավոր մրցանակի արժեք ձեռք բերեցին հիմա գնահատության չափանիշ դարձած նրա սուրբ ծառի` դափնու մշտադալար տերևներից հյուսված հաղթապսակները£ Ընդարձակելով իրենց ընդգրկման սահմանները` «Դելփյան խաղերը» ծնունդ տվեցին ամենքին հայտնի օլիմպիա կաններին£ Իրենց նախնիների ավանդած առասպելների խորին խորհրդի անանցողիկ արժեքը կարևորող հույները XX դարասկզբին վերականգնեցին 1600 տարի արգելափակված հնամենի ավանդույթը` 1927-30 թթ. Հունաստանում կազմակերպելով Դելփյան փառատոն երբևէ եղած «խաղերի» նմանողությամբ£ Ցավոք, արվեստների մեծաշուք այդ հանդիսաշարը խզվեց II համաշխարհային պատերազմով` Խավարի նոր ծնունդ Պիթոնով£ Նորագույն ժամանակների Պիթոնների երկրակործան ներուժը կասեցնելու նպատակասլացությամբ` XXI դարասկզբին Մոսկվայում վերածնվեցին «Դելփյան խաղերը» 27 երկրների համադաշն մասնակցությամբ£ Մշակութային փոխշփումների մերձեցնող զորության խթանմամբ հետխորհրդային տարածքում բնավորված հակամարտությունները հաղթահարելու միտումով` ԱՊՀ երկրների ղեկավարների որոշմամբ ամենամյա դարձան մատաղ սերնդի հարյուրավոր տարազգի ներկայացուցիչներին մտերմացնելու գերնպատակով անցկացվող երիտասարդական բաց «Դելփյան խաղերը»£ Բրյանսկից անցնելով Քիշնև, Կիևից` Աստանա ու Մինսկ` այժմ հանգրվանել են Հայաստանում£ Նախնական պաշտոնական մանրակրկիտ տեղեկատվութ յամբ` արդեն ակնկալում էինք լայնամասշտաբ ընդգրկումը հայաստանյան «Դելփյան խաղերի»£ Երևան ժամանած 14 երկրների 327 մասնակիցներին միացած 200 հայ պատանիների ու երիտասարդների միջև մրցակցությունը 19 անվանակարգերում, տարիքային 2 խմբով (10-15 և 16-21 տ.) տեղի է ունենում միաժամանակ մայրաքաղաքի 19 մշակութային օջախներում ու կրթարաններում, 2 փուլով£ «Ճանաչիր ինքդ քեզ» կարգախոսով մրցութային ծրագրից բացի այսօր անցկացվում է «Պատվիրակության օր» ՀՀ 10 մարզերում և գիտական համաժողով` «Անի Պլազա»¬ում` «Հասարակության արժեհամակարգը պատմական ծայրահեղ իրավիճակներում» և «Արվեստի ու մշակույթի միջոցով հասարակական նշանակալի արժեքների հանրայնացման կիրառումն ու փորձը» թեմաներով£ ՀՀ Կառավարության և ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, հուսանք, բարեհաջող ընթացք կունենա մարդաշատ ու հագեցած այս քառօրյա նախաձեռնության իրականացումը£ Պատահաբար չէ Մեծ հաղթանակի 65-ամյակի նշանավորումը մտահղացված ոչ թե պարզ ընծայագրով, այլ հիմնական բովանդակությամբ մինչև իսկ մրցութային որոշ պահանջների£ Պաշտոնական լրջմիտ մասնակցությամբ պետական այրերի, կարծում եմ, առաջին իսկ պահից հստակ երևակվեց հաջողության երաշխիքի հուսալիությունը£ Ովքեր ներկա էին Օպերայինում տեղի ունեցած հանդիսությանը հայաստանյան «Դելփյան խաղերի» տոնաշուք մեկնարկի, միաբերան կվկայեն ակնածալի նախանշաններ գտնելու մասին£ Ժիրայր Դադասյանի նրբաճաշակ բեմադրամտահղացմամբ` Համլետ Չոբանյանի թեթևասահ մնջակատակային անցումներով, առանց ավելորդ խոսքերի մեկտեղվեցին համերգային իրարահաջորդ, հիմնականում` բարձրարվեստ ելույթները£ «Դելփյան խաղերի» կազմկոմիտեի փոխնախագահ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործկոմի քարտուղար Սերգեյ Լեբեդևի և Դելփյան միջազգային կոմիտեի տնօրեն Վլադիմիր Պոնյավինի կարճառոտ ջերմ ողջույններից սկսած` այլատարազ կենդանի գոբելենի վերափոխված լեփ¬լեցուն հանդիսասրահը ակնդետ լարվածությամբ մեկտեղեց մեծադիր էկրանից բեմահարթակին փոխանցվող իմաստավորումը այս երեկոյի ներթաքույց խորհրդի£ Գառնո տաճարից դյուցազնակերպար Բարսեղ Թումանյանի «մատուցած» կրակը մշտավառ մնաց ոսկեգույնով լուսավորված եռոտանու վրա` էկրանի պաստառի հարևանությամբ բազմեցված£ Գրիգորովիչյան «Սպարտակի» բեմամիջավայրում հայ¬ռուսական մշակութային դարավոր բարեկամության վերահաստատման հուսադրող նշանները աննկատ սփռվեցին նախկին ԽՍՀՄ ժողովուրդների ներկայիս սերունդների «խաղաղության դեսպանների» շուրջ` բուռն օվացիաներով խրախուսելով իրենց հյուրընկալած երկրի հարգալից (հատկապես` պարային) դրսևորումները£ Տարբեր ազգերի մշակութային ժառանգության իմացությամբ սեփական ներաշխարհը հարստացնելու նրանցից շատերի տարերային, ենթագիտակցական համոզմունքը փորձառու ավագները կարող են ամրապնդել նմանատիպ փոխառնչությունների ակտիվացմամբ£ ԱՊՀ տարբեր երկրներում անցկացվող ամենամյա «Դելփյան» հանդիպումներն էլ, անկասկած, նպաստավոր են փոխադարձ ճանաչողության հիման վրա ստեղծվող մտերմության պահպանմանը£ Մշակութային ներուժի բացահայտման խաղաղ մրցակցությամբ` շատերը գործնականում կճանաչեն իրենք իրենց, հնարավորինս` «Խաղերի» հանգրվան երկրները£ Ստացած հայաստանյան տպավորութ յունները կիսելով իրենց մտերիմ-հարազատների հետ` գուցե գեթ մասնակի հալոցքը նախապատրաստեն ԱՊՀ տարածաշրջանի տարբեր հատվածներում կարծրացած այսբերգի` մեր տաքսիրտ հայրենիքը թշնամանքի ցրտով շրջօղակող£ «Դելփյան» մրցարշավի միաժամանակյա ընթացքը ի սկզբանե բացառում է բոլոր 19 թեժ ասպարեզներում ծավալվող պայքարի ականատես-մասնակիցը լինելը£ «Երևանյան կրկեսում» Նաիրա Պետրոսյանի վարժեցրած ձիերով և ուղտայծով տոնամուտն է ազդարարվում հայաստանյան «խաղերի» «Կրկեսը` բեմում» անվանակարգի£ Պետական դրոշի ալեծածանմանը հաջորդում է 17 մրցակիցների շքերթը£ Վիճակահանությամբ առաջինը ակրոբատական ծանոթ սեղանիկին է հայտնվում հեզաճկուն Սոնա Շահնազարովան£ Լեփ¬լեցուն սրահի ոգևորությունը, ենթադրում եմ, չի նվազի, և Սոս Պետրոսյանի գլխավորած եռանդամ հանձնախումբը անաչառ ընտրություն կանի£ Եվ շտապում եմ Տիկնիկային թատրոն, որտեղ տարիքային երկու խմբում մրցակցող 15 պատանիներից ու երիտասարդներից շատերն են հանդիսատեսային ջերմություն գտնում մնջախաղային մանրապատումների ցուցադրությունից հետո£ ԵՊՀԹ¬ում ընդամենը չորսն են «դերասանական վարպետությամբ» մրցակցում£ Հանձնախմբի նախագահ Ալեքսանդր Գրիգորյանի, անդամներ` Եկատերինա Լիսինայի (ՌԴ) և Նիկոլայ Ծատուրյանի մասնագիտական գնահատությամբ` դեռևս նվազ ներուժով մրցակիցներից ոչ մեկը ոսկե մեդալի հավակնորդ չի կարող լինել£ Հյուրեկների հետ բարեկամական նորածիլ հարաբերությունները ամրապնդելու տեսակետից` բարյացակամ վճիռներին բոլոր հանձնախմբերի կարելի է իրազեկվել www.delphic.am նորաստեղծ կայքէջում£ Միևնույն է, պարտվողներ չեն լինելու («կՏՑՏՎց փՑՏ ՊՐցՋոՈ րՌսՖվՏպ ՏՐցՋՌպ»` ինչպես տոնահանդեսին ազդարարեցին «Փոքրիկ երգիչները»)£ Լավագույններին, կազմակերպիչների հավաստմամբ, կհանդիպենք մարզահամերգայինում հուլիսի 2¬ին տեղի ունենալիք ավարտական հանդիսությանը£ Կորսված բարեկամությունը վերագտնելը, իրոք, մեծագույն նվաճումը կլինի «Դելփյան խաղերի»£ Ուրեմն, պարտվողներ չեն լինի£ Եվ հանդիսավոր հրաժեշտը, որին ՀՀ մարզերից հազարավոր պատանիներ ու երիտասարդներ կմասնակցեն, նորահայտ բարեկամության ուրախությամբ առլեցուն տոնական հրավառություն կլինի£ Բայց այս մասին` հաջորդիվ£ Ժամանակն արհեստականորեն առաջ չմղենք£ Առանց այդ էլ չի բավականացնում ամբողջ «դելփյան» բովանդակությանը գործնականում իրազեկվելուն£ :

Բնապատկերային անդորր

Պարզ ու անպաճույճ գունագծերով կերպավորված ծանոթ¬անծանոթ պատկերներով հայրենի բնաշխարհի ու իրեն հմայած հավլաբարյան ու փարիզյան գողտրիկ անկյունների իր կերպարվես տազրույցն է ծավալում ՀՆՄ Նկարչի տան այցելուների հետ գեղանկարիչ ՀԱՄԼԵՏ ԱՂԱՄՅԱՆԸ£ Ներկայանալով հանրությանը վերջին տարիներին վրձնած 92 տարաչափ աշխատանքներով` ստեղծագործության տիրույթում հայտնվածներին կարմիր կակաչով շեշտադրված մուգ կապույտ զանգակների «բարեողջույնով» աներևույթ ուղեկցում է դեպի Գորիսում ու Արցախում, Երևանում ու Աշտարակում, Գեղարդում ու Էջմիածնում սփռված գեղատեսիլ վայրերը£ Աշնանային, ձմեռային, արևային ու անձրևային եղանակներին երևակող տարատեսակ գրավչությունն է փորձում փոխանցել Սենայի ու Փարիզի Աստվածամոր տաճարի, Ախթալայի սարերի ու Օձունի եկեղեցու, Այրիվանքի ու արցախյան հինավուրց կամրջի£ Մերթ տաք ու հյութեղ, մերթ կարծես միախառնված ու խամրած գույներով իր երկխոսությունն է բացահայտում հավերժող բնության հետ£ Խաղաղ, միալար ու դյուրընկալ մի զրույց, որի ներգործությունը շուտով զգում ես ներսումդ տարածվող հոգևոր անդորրի գերիշխանությամբ£ Շուտով աննկատ ուրվագծվում է Համո Սահյանի պոետիկ ներկայությունը հայկական բնաշխարհի վրձնակերտ այս տարածքում£ Հընթացս հին օրերից հառնող հարազատ մեղեդիներն են, կարծես, արթնանում£ Հին Երևանի ուրույն դիմագիծն է երևութականանում «Կոնդ» շարքից, թամանյանական հրաշակերտ` Օպերայինի շենքը, մինչ մերօրյա սրճարանային սեղմօղակում բանտվելը£ Հայ կերպարվեստի դասական պարզությունն է ցայտում Համլետ Աղամյանի պատկերառատ ստեղծագործական նկարագրում£ Վարդգես Սուրենյանցից ու Եղիշե Թադևոսյանից, Էդգար Շահինից ու երջանկահիշատակ Էդուարդ Արծրունյանից մշակութասերներին քաջածանոթ£ Ինձ հետ բոլոր ցուցանմուշները ուշի¬ուշով զննող Հայաստանի ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանի բարեհաճությունը շահելով` խնդրում եմ նրան բազմափորձ խորագիտությամբ արժևորել ծննդյան 60-ամյակի կապակցությամբ հրապարակային հերթական քննությանը ներկայացած արվեստագետին£ «Եկա, տեսա, հիացա,¬ արձանագրում է ծերունազարդ նկարիչը նոթատետրումս£ - Վաղուց ծանոթ գործերից Համլետ Աղամյանի ցուցահանդեսում ներկայացված են իր պեյզաժները, որոնցում պատկերված են մեր հայրենիքի բնանկարները£ Հաջողված են մեր բնանկարչությանը հարազատ անկյունները£ Հաջողված է կատարման տեխնիկան£ Վարպետությունը` ակվարելի, գուաշի վրա օգտագործված պաստելի հետաքրքիր ֆակտուրա է ստեղծում»£ Պարզվում է, ակվարելը այս գեղանկարչի նախասիրած նյութն է եղել Կոջոյանի անվան նկարչական դպրոցում, ապա Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում մասնագիտանալու տարիներից ի վեր£ Տոհմամատյանում իրենից առաջ ու հետո մեկ ուրիշ նկարիչ չունեցող Համլետ Աղամյանի բնատուր ձիրքն ի հայտ է եկել մանուկ հասակում£ Ստեղծագործելու բուռն կիրքը` յուրաքանչյուր ապրած օրն իմաստավորող հարյուրավոր ճեպանկարներում, մատիտանկարներում£ Ընդամենը 12 տարեկան էր, երբ կազմակերպվեց նրա գծանկարների առաջին անհատական ցուցահանդեսը£ Վաստակավոր նկարիչ-մանկավարժ Մկրտիչ Քամալյանից ստացած գործնական գիտելիքներով հղկելով կատարողական վարպետությունը` ավելի բազմազան դարձրեց ժանրային երփնապնակը£ Գեղարվեստաթատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժինն ավարտելուն պես միառժամանակ տարվեց պլակատներով, ապա վերադարձավ ներշնչանքի նախնական ակունքներին£ Բազմակի մասնակցությամբ հանրապետական, միութենական և միջազգային պատկերահանդեսներին` 1983¬ից ընդգրկվեց ԽՍՀՄ նկարիչների միության մեջ£ Հեռու քաղաքական թոհուբոհից, հավատարիմ քաղաքացիական պարտքի զգացումին` շարունակում է կերտել իրենց հոգեհարազատ քաղաքային ու գյուղական պատկերներ, հուշակոթողներ, ծառեր ու ծաղիկներ, մարդկանց` տարբեր տրամադրությունների ու հատկանիշների կրող£ 1995¬ից UNESCO¬ի նկարիչների միջազգային ֆեդերացիային անդամագրված Համլետ Աղամյանի աշխատանքներից շատերին հիմա կարելի է հանդիպել Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ¬ի, Եգիպտոսի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների մասնավոր հավաքածուներում£ Ստեղծագործական երկունքը բեղուն է դեռևս, մտահղացումները` այլազան£ Դասական ու ժամանակակից քնարաշունչ մեղեդիների «նվագակցությամբ» «պարում» են մատիտն ու վրձինը նկարակալին ամրացված կտավի կամ որևէ հարմար հենակետ գտած թղթի վրա£ Բնապատկերային այս անդորրի կարիքն ինքն էլ ուներ, անցած ճանապարհի հետահայաց արժևորման ու վաղվա նոր տեսիլքի յուրովի գունեղացման կարիքը£ Ուրեմն, սպասենք Համլետ Աղամյանի հետ հաջորդ կերպարվեստազրույցին£ Թեման ի°նքը կընտրի` երկխոսության հրավերին արձագանքողներին գունագծերի հստակմամբ ներկայացնելով սեփական ընկալումը մարդկային կյանքի ու բնության երևույթների ճանաչողության£ :

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Թադևոս ՏՈՆՈՅԱՆ Բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծ, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսի գլխավոր խմբագիր, ԵՊՀ-ի, ՀՊՄՀ-ի դասախոս: ԵԹԵ ԱԶԳԱՍԵՐ ՉԵՍ, ՔԵԶ ՉԻ ՓՐԿԻ ՆԱԵՎ ՀԱՅ ԼԻՆԵԼԴ Կյանքի փորձությունների օվկիանում ազնվության, անկեղծության փնտրտուքը տառապանքի է նման: