ԱՆԿՈՒՄ, ԲԱՅՑ` ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ

Այնպես է ստացվել, որ Վիճծառայության վերջին շրջանի հրապարակումներն առավելապես մտահոգիչ թվեր են ամրագրում£ Պարզվում է` ընթացիկ տարին բարենպաստ չի կարելի համարել նաև ներդրումների առումով£ Այդպիսիք (այն էլ նախորդ ճգնաժամային տարվա համեմատությամբ) շուրջ 9,5 տոկոսով կրճատվել են£ Եվ կարելի է ամփոփել, թե այն, ինչին այդքան շատ էինք ձգտում, գլխիվայր շուռ եկավ ու սպասվածի ուղիղ հակառակն արձանագրվեց£ Ի վերջո, մեր բոլոր կառավարությունները ձգտել են հրապուրել հատկապես օտարերկրյա ներդրողներին` նրանց համոզելով, թե Հայաստանը շատ ու շատ բիզնեսների համար անփոխարինելի առավելություններ ունի£ Սակայն գոնե այս տարվա վիճակագրական տվյալներին ծանոթանալով` կարող ենք եզրակացնել, որ նրանք, ովքեր հրապուրվել են մեր երկրի գործարար միջավայրով, արդեն իսկ գործի են անցել£ Բայց նորանոր ինվեստորներ հայտնաբերելու գործընթացն է դանդաղել£ Հարկ է նկատել, որ այս առումով տեղացիներս ավելի համարձակ ենք£ Եթե ընդհանուր առմամբ անկումն 9,5 տոկոս է կազմում, ապա դրա 35 տոկոսը օտարերկրացիներին է բաժին ընկնում£ Մյուս կողմից էլ նորանոր հորիզոններ նվաճելու բարդությունն է ներդրումներին խոչընդոտում£ Ավելին, համոզված կարելի է պնդել, որ այս առումով հեռանկարներն էլ փայլուն չի կարելի համարել£ Լավատեսությունը` լավատեսություն, բայց պարզ է նաև, որ նախ և առաջ ամենաշահութաբեր համարվող ոլորտներն են տեղացի թե օտար գործարարների տեսադաշտում հայտնվում£ Ու հիմա, երբ նշված առումով «հարցերը լուծված» են, նոր բիզնեսներ հայտնաբերելու ու ավելի մեծ ռիսկերի գնով դրանք զարգացնելու պայմանները, բնականաբար, պետք է լինեն` սկսած հարկային որոշակի արտոնություններից:

Լիսաբոնից Աստանա. 14 տարի անց

Պաշտպանության նախարար եղած ժամանակ Վազգեն Սարգսյանը մի առիթով ասել է, որ աշխարհի հզորներն օգնում են իր իրավունքները պաշտպանելու համար պայքարողին և ոչ թե սոսկ նվնվացողին£ Այսօր կարող ենք արձանագրել, որ 14 տարի պահանջվեց, որպեսզի աշխարհը հասկանա ու համոզվի` ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդն, իրոք, ի վիճակի է պաշտպանել այս արևի տակ իր տեղն ունենալու, իր հող ու ջրին տեր կանգնելու իրավունքը£ 14 տարի առաջ` 1996¬ին, նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր¬Պետրոսյանի խոսնակ Լևոն Զուրաբյանը լրագրողներին հորդորում էր գրել, որ աշխարհը հերթական անգամ մեզ լքել է£ Այն ժամանակ Լիսաբոնում կայացած` ԵԱՀԿ գագաթնաժողովում Հայաստանի նախագահն ստիպված էր եղել օգտվել վետոյի իր իրավունքից£ Դրանից երեք տարի անց Հայաստանի երկրորդ նախագահը Ստամբուլում ստորագրել էր տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանող հռչակագրի տակ£ Իսկ 2010 թվականի վերջին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կոմիտեի գագաթնաժողովում, ըստ էության, արձանագրվեց, որ մասնավորապես Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի և աշխարհի հզորների դիրքորոշումները համընկնում են£ Այսինքն` տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հելսինկյան սկզբունքները հավասարազոր են£ Աստանայում ամրագրվեց, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար Մադրիդյանից բացի, նորացված կամ այլ սկզբունքներ չկան և, որ նույնպես կարևոր է` բոլոր հարցերը պետք է փաթեթով լուծվեն£ Հռչակագրի տակ կա նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը£ Իսկ վերջինիս ելույթում պատմահենության հերթական դրսևորումը, թե Ղարաբաղը պատմականորեն ադրբեջանական տարածք է, փչացած ձայնասկավառակի պես, պետք է որ ձանձրացրած լինի բոլորին£ Եվ Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Ֆրանսիայի վարչապետը կարծես խոսքերը մեկ արած, նկատեցին, որ երեք սկզբունքները պետք է ընդունել որպես մեկ ամբողջություն, իսկ դրանցից միայն մեկն առանձնացնելու ցանկացած փորձ կխոչընդոտի հակամարտության կարգավորմանը£ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ելույթը վկայում է, որ Կրեմլը և Արևմուտքը միակարծիք են` ընդհանրապես ողջ աշխարհում և մասնավորապես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում£ Ըստ Մեդվեդևի, սառեցված հակամարտությունների դեպքում հարկավոր է կիրառել միասնական սկզբունք, այնպես, ինչպես եղել է Աբխազիայի, Հարավային Օսիայի և Կոսովոյի դեպքում, երբ հարգվել է տեղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը£ Այսինքն, ԵԱՀԿ գագաթնաժողովի բարձր ամբիոնից ուժային կենտրոնների ղեկավարները միաբերան պնդում են, որ Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի, եթե հարգվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը£ Ասել է թե` կողմ են, որպեսզի պահպանվի ստատուս քվոն£ Այս պարագայում միանգամայն հասկանալի է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Հասանովի քրթմնջոցը, թե Ստամբուլում հայկական կողմը կառուցողական էր, սակայն Աստանայում Հայաստանի կողմից այդպիսի մոտեցում իրենք չեն տեսել£ Իհարկե, պատմահենների, իրենց` լեշ լափող բորենիների կատաղությունը հայի մշակութային հուշարձանների գլխին պարպողների առաջնորդներից բարձրաշխարհիկ հավաքներում քրթմնջոցից բացի այլ խոսք լսել հնարավոր էլ չէր£ Իհարկե, նրանք կարոտով կմտաբերեն այն ժամանակները, երբ ստորագրվում էին հայերին հոշոտելու հնարավորություն խոստացող փաստաթղթեր£ Իսկ հիմա, երբ ի լուր աշխարհի իրենց երեսին են շպրտվում պատմության զեղծարարության փաստերը և զգուշացվում է, որ Արցախի նկատմամբ կրկին ագրեսիա գործադրելն այլևս իրենց չի ներվի, Հեյդարօղլուն ոչինչ մի մնում անել, քան ճողոպրել Հայաստանի նախագահի հետ հանդիպումից£ Այնուամենայնիվ, ԵԱՀԿ այս գագաթնաժողովի Հռչակագրի մասին մեզանում հնչեցին կարծիքներ, թե այդ փաստաթուղթը հայկական կողմի համար որևէ առավելություն չի պարունակում£ Մասնավորապես, այնտեղ հստակ չի նշվում բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակցության անհրաժեշտությունը, չի նշվում արցախցիների ինքնորոշման հարցով հանրաքվեի անցկացման հստակ ժամկետը£ Սակայն, չէ՞ որ հստակ ժամկետ սահմանելն արդեն բանակցությունների նյութ է£ Ինչ վերաբերում է բանակցություններին ԼՂՀ¬ի մասնակցությանը, ապա դա ինքնին հասկանալի է դառնում այն իրողությունից, որ Հռչակագրում հղում է արվում ՄԱԿ¬ի կանոնադրությանը, որում ինքնորոշումը նշված է առանձին կետով£ Ի դեպ, այս հղումը, ըստ էության, նաև ի չիք է դարձնում Ղարաբաղի խնդիրը Մինսկի խմբի իրավասությունից հանելու և ՄԱԿ¬ի շրջանակներում քննարկելու Ադրբեջանի նկրտումները£ Այդպիսով Բաքուն հույս էր տածում, թե ՄԱԿ¬ում, հանձին մահմեդական աշխարհի, մեծամասնություն կունանար և իր օգտին որոշումներ կստանար£ Սակայն ԵԱՀԿ հռչակագրում հիշյալ հղումը, ինչպես ասվեց, կանխեց Բաքվի այդ ձեռնարկումը ևս£ :

ԳՐՊԱՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԴԱՏԱՐԿ ԵՆ Չափավորեք ախորժակներդ

Գնաճը միգուցե այն թեմաներից չէ, որն այդքան հաճախ կարելի է քննարկել£ Ի վերջո, ո՞վ չի նկատում, որ Հայաստանում թանկացումները ոչ միայն բավական ընդգրկուն բնույթ ունեն, այլ նաև դրանք կանխելու կամ գոնե մեղմելու եղանակներն այդպես էլ չեն գտնվում£ Խնդրի տարածունությունը, սակայն, միայն այսքանով չի սահմանափակվում և ավարտվում այնտեղ, ինչն առաջին հայացքից է միայն երևում£ Գնաճի հանդեպ վերաբերմունքն ընդհանուր առմամբ որոշակիացել է ու թեկուզ ոչ բառացի, բայց բոլոր կողմերից հասկացվում է, թե այն հնարավոր չէ զսպել… Այս պատասխանն, իհարկե, որևէ մեկին չի կարող հուսադրել, ոչ էլ առավել ևս` գոհացնել£ Սակայն հենց անելանելիությունն է, որ պետք է մղի` արդարացումներ գտնելու փոխարեն ճիշտ լուծումներ առաջադրելու անհրաժեշտությունը գիտակցել£ Այդպիսի գիտակցված մոտեցում առայժմ կարծեք թե չի նկատվում (իսկ ավելի հավանական է` չի գտնվում), ու ամեն ինչ միայն սկսվում ու ավարտվում է փաստ(եր)ի արձանագրմամբ£ Արդյունքում անպատասխան է մնում այն հարցը, թե ինչու են մեր երկրում ապրանքներն ու ծառայությունները շարունակաբար թանկանում£ Հարցադրումն, իհարկե, անընդհատ է հնչում ու ամենատարբեր հավանական ու անհավանական պատասխանների արժանանում£ Այնպես որ, գնաճը կարելի է ավարտվող տարվա մինչև անգամ ամենահիմնական` անլուծելի մնացած խնդիրը համարել£ Նախորդող ամիսներին տեղի ունեցածը հատկապես նրանով է ուշագրավ, որ ուր-որ է` երկնիշ թվով արտահայտվելիք 9,6 տոկոս պաշտոնական ցուցանիշն արդեն իսկ գերազանցել է նախորդ տարվա 6,7 տոկոսը£ Ընդ որում, «վազանցվել» է մի թիվ, որը ճգնաժամային 2009¬ի համար է արձանագրվել£ Եվ ստացվում է, որ ճգնաժամն աշխարհում և Հայաստանում հաղթահարվեց, իսկ նրա ցավոտ հետևանքները հանրությունն ու երկիրը շարունակում են կրել£ Թանկացումները մեղմող քայլերի ու հատկապես դրանց իրագործմանն ուղղված ծրագրերի մասին, իհարկե, շատ է խոսվում£ Այսուհանդերձ, որևէ մեկը չի կարող հերքել, որ գնաճն առավելապես առանձին մարդկանց քմահաճույքների արդյունք ու հետևանք է£ Ուշագրավ է, որ Կենտրոնական բանկի կանխարգելիչ ներկայացվող արտարժութային քաղաքականությունը նույնպես օգտակար արդյունք չի արձանագրել£ Ի վերջո, նախորդ տարեվերջին դոլարն ավելի թանկ արժեր, քան հիմա£ Բայցևայնպես ակնհայտ է, որ արտարժույթի ներկայիս արհեստական կուրսը (ու եթե հավատանք պնդումներին` նաև գները զսպելուն միտված) ողջ տարվա ընթացքում գնաճը բացարձակապես չզսպեց£ Եթե գլխավոր դրամատան պատասխանատուներին հավատանք, ապա նրանք ձգտելու են համոզել, որ եթե 360 դրամը դոլարի հիմնական ու կայուն գին չհամարվեր, ապա իրավիճակը բոլորովին այլ ու շատ ավելի անմխիթար կլիներ£ Ժողովրդահաճո երևալու առումով նրանք գուցեև իրավացի են. ի վերջո, այս տարվա ընթացքում դոլարի թանկացումը գնաճի պատճառ ներկայացնելու առիթներն իրականում չկային£ Այսքանով հանդերձ` անհավանական ու անլուրջ է թվում թանկացումների ալիքի համատարած լինելու ու այն իբրև համաշխարհային պատուհաս ներկայացնելու փաստարկը նույնպես£ Եթե մենք այս հարցում ռեկորդակիր չլինեինք, թերևս ինչ¬որ ձևով կարողանայինք հավատալ, թե, դիցուք, հենց երաշտը նպաստեց կրկնապատկված-եռապատկված թվերով նորացված գնապիտակների ի հայտ գալուն£ Սակայն «գաղտնիքը» նույնիսկ գյուղատնտեսական ճգնաժամի հետևանքների մեջ չարժե փնտրել£ Հուսանք և կանխատեսենք, թե հաջորդ տարվա ընթացքում աշխարհը նորից կսկսի ցորենի ու գյուղմթերքների ավելցուկի մասին խոսել£ Համաշխարհային շուկաներն էլ լճացում ու գնանկում կարձանագրեն… Ո՞վ կհավատա, թե Հայաստանում այս պարագայում էլ նույն գործընթացներն են սկսելու թափ առնել£ Իսկապես, անհավանական սցենար է£ Լավագույն դեպքում` գների տվյալ պահի մակարդակը կարող է պահպանվել, իսկ ավելին ակնկալելը պարզապես միամտություն կլինի£ Ի վերջո, այն, ինչը տեղի է ունեցել մինչև հիմա կամ դրանից էլ առաջ, բնավ էլ համաշխարհային շուկաներում տեղի ունեցող զարգացումների արդյունք չէ£ Հայաստանում գներն առավելապես թելադրվում են ներկրողների ու երբեմն էլ տեղական արտադրողների կողմից£ Ուրեմն գնաճը զսպելու միակ ելքն օլիգարխներին զսպելը կարող է լինել£ Այսքան պարզ ելակետն, անշուշտ, բոլորն են տեսնում£ Գործնականում ասենք այն ապրանքները, որոնք այս պահին արդեն խանութներում են ու գնորդի են սպասում, մեկ¬երկու շաբաթ հետո իրենց հասցեատերերին շատ ավելի բարձր արժեքով են հասնելու£ Արհեստական գնաճի ավելի լավ օրինակ տարվա վերջին ամսին դժվար է գտնել£ Սակայն խնդիրը ոչ թե համոզիչ օրինակներ ներկայացնելն է, այլ անխնա կերպով մարդկանց գրպանները դատարկող գործընթացը գոնե կանխելը£ Եվ պարզ է միանշանակորեն, որ օրենսդրորեն կամ հնարավոր այլ եղանակներով թանկացումների կնքահայրերի ախորժակը մեղմող մեխանիզմ պետք է հայտնաբերվի:

Հա՞ որ...

ՀԱՅԱՍՏԱՆԸ գազային ճգնաժամի նախաշեմին է հայտնվել£ Խոսքն այս դեպքում ո°չ ամեն տարի վերանայվող սակագնի, ո°չ էլ առավել ևս` մեր հանրապետությանը երկնագույն վառելիք մատակարարող խողովակաշարի վրացական հատվածին տիրանալու ադրբեջանական նկրտումների մասին է£ Ստացվել է այնպես, որ ապրիլի 1¬ից հաստատված սակագինն ու առաջիկայում այն կրկին վերանայելու ռուսական կողմի «սպառնալիքը» զգալիորեն կրճատել են գազի սպառման ծավալները£ Արդյունքում անելանելի իրավիճակում է հայտնվել «Հայռուսգազարդը», որտեղ գազային նոր ճգնաժամից խուսափելու որևէ ազնիվ ելք այդպես էլ չի գտնվում£ Այս օրերին կառույցի աշխատակիցները բնակիչ-բաժանորդներին հանդիպելու ցանկացած առիթ օգտագործում են` հավաստիացնելու, թե երկնագույն վառելիքը ոչ միայն չի թանկանալու, այլև շատ հավանական է, որ ձմեռային ամիսներին գազի սակագինը իջնի£ Անհնարինության բոլոր սահմանները հատած ստին հավատացողներ, իհարկե, գտնվում են£ Ավելի ճիշտ` ոչ թե հավատում են, այլ շա¯տ են ցանկանում, որ այդպես լինի£ Սակայն խնդիրն այն է, որ ապատեղեկատվությամբ նույնպես գազամատակարար ընկերությունը լուրջ արդյունքի չի կարող հասնել, և միայն դյուրահավատների հետ հույսեր կապելով` երկնագույն վառելիքի սպառման ծավալները չեն կարող աճել£ Դեռևս տաք եղանակն էլ իր հերթին կնպաստի գազի ծավալների իրացման դանդաղմանը, և հարցի միակ ու անփոխարինելի լուծումը կմնա մարդկանց գրպանին ու հնարավորություններին մոտ սակագնի առաջադրումը£ ՇԱԲԱԹԱՎԵՐՋԻՆ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նորից փայլեց իր ապաշնորհությամբ£ Նորից անդրադառնալով պանրի շուկայում տեղի ունեցող անոմալ երևույթներին` այս կառույցի ղեկավարը մոտավորապես հասկացրեց, թե իրենք վերջին ամիսներին ամենայն մանրակրկիտությամբ ուսումնասիրել են շուկան ու տարօրինակ ոչինչ չեն նկատել£ Ոլորտի տնտեսվարողներն ու ՏՄՊՊՀ¬ն համերաշխորեն պնդում են, թե կաթն է թանկացել և այն անդառնալի հետևանքներ է թողել պանրի նոր գների վրա£ Իսկ թե կաթն ինչո՞ւ է թանկացել կամ արդյո՞ք այնքան է թանկացել, որ 2000 դրամը գերազանցող տեղական պանրի գինն օրինաչափ համարվի, որևէ մեկին չի անհանգստացնում£ Ու այսպես կոչված շահագրգիռ կողմերը սպառողին միայն մեկ խորհուրդ են տալիս` հարմարվել£ ՄԱՐԴԻԿ էլ, ողջ տարվա ընթացքում շարունակաբար փոփոխված գներին հարմարվելով ու գնաճի տարեվերջյան¬նախատոնական վերջին հարվածը շրջանցել ձգտելով, արդեն իսկ ամանորյա գնումներին են անցել£ Ակնհայտ է, որ հերթական Նոր Տարին իր բոլոր հայկական դրսևորումներով կայանալու է£ Համենայն դեպս, տարվա գլխավոր տոնին մեր հայրենակիցներն արդեն վաղուց են պատրաստվում, ու արդեն իսկ կարելի է պնդել, թե Ամանորը գնաճի պատճառով «բոյկոտելու» կասկածներն անհիմն են£ Միգուցե ծախսերի ավանդական ծավալն այս անգամ փոքր¬ինչ մեղմվի, բայց փաստն այն է, որ ներկրողների հաշվարկներն այս անգամ էլ են արդարանալու, ու յուրաքանչյուր ընտանիք Ամանորյա ծախսերին դարձյալ կլորիկ գումարներ է հատկացնելու£ Այսուհանդերձ, բավական հետաքրքիր կլիներ, եթե տարվա գլխավոր տոնի գնումները բոյկոտվեին, ու հիմա ավելի քան երբևէ գերշահույթի սպասող տնտեսվարողների առաջարկած ապրանքատեսականին պարզապես փչանար£ :

WikiLeaks-ը կարող է օգտակար լինել Հայաստանին

Դեռ մեկ շաբաթ առաջ գրեթե բոլորին անհայտ WikiLeaks կայքը հրապարակեց ԱՄՆ պետքարտուղարության ավելի քան 250 հազար գաղտնի փաստաթղթեր: Այս բացահայտումներն աշխարհաքաղաքական աննախադեպ լարվածություն առաջացրեցին:

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԺՎԱՐԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

Իշխանական կոալիցիայի համար առաջիկա 2011 թվականն իր բոլոր դրսևորումներով ամբողջությամբ լինելու է նախընտրական: Ներկոալիցիոն գործընթացների կիզակետում այսօր հայտնվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, և նրա ընտրած քաղաքական ուղեգծից կախված կլինի, թե այս ուժն այսուհետ ինչպես ու ինչ չափով կմասնակցի ներքաղաքական կյանքին:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Մեր միակ մարքսիստի մասին դաժան է արտահայտվել Ե.Չարենցը Օ, դո°ւ, նաիրյան մարքսիզմի չստեր հագած ֆիլիստեր, Օ, դո°ւ, պատահմամբ սերտած մտքերի մի խղճուկ գերի£ Ջրի բերած, ջրի տարա՞ծ Ժողովուրդը` իշխանություններին Գ. Ապոլիների ոճով Հաղթանակի հին կամրջի տակով Հոսում է Զանգուն, Ու` բոլոր¬բոլոր խոստումները ձեր£ Վերահսկիչներինը` պալատ է, հսկիչներինը` խրճի՞թ Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու են հախուռն գրոհում Վերահսկիչ պալատի վրա£ Շատ քիչ օրինազանցություններ են բացահայտում «հսկիչները», իսկ վերահսկիչները` լիքը¬լիքը... Հայտնի մուլտֆիլմի նմանությամբ Ըստ ռուսական աղբյուրների` Աստանայում Սերժ Սարգսյան-Ալիև-Մեդվեդև եռակողմ հանդիպումից առաջ, երբ Իլհամը հանկարծ չքվել է, Մեդվեդևն արձագանքել է. - թՊպ ֆՑՏՑ ոպչպՎՏՑ, ՍՏՑՏՐօռ ոՏՌՑՖրÿ տՐՌՉՌՉՍՌ£ Իսկ հետագայում հեռագիր է ստացել Բաքվից. - կՏռՎՌՑպ, ֆՑՏ ՏփպվՖ ոՏսՖվՏ£ Ոչ թե երկերեսանի, այլ` աներես Հայտնի կայքի բացահայտումներից հետո, թուրքերն իզուր են Ալիևին մեղադրում երկերեսանիության մեջ£ Եթե մարդն ընդհանրապես դեմք չունի, երես (այն էլ` երկուսը) ո¯՞նց կարող է ունենալ£ Երկու կաթսան էլ չի օգնի Երբ բացահայտվեց Ալիևի բամբասանքն առ այն, որ Մեդվեդևի և Պուտինի «գլուխները մի կաթսայում չի եփվի», վերջիններս որոշեցին Ալիևի և Էրդողանի գլուխները առանձին կաթսաներում եփել£ Բայց մեկ ա, ականջները հում ա մնալու£ Ահմադինեջադը` Ալիևին Ինչքան ուզում ես` գնա Ամերիկա ու Իրանի տակը գաղտնի փորի£ Մեկ ա, մեր ուրանը հարստանալու ա, իսկ գլխիդ պարունակությունը` աղքատանալու£ Բա տղամարդուն սազում ա՞ Պարզվում է` տասնյակ «այիբներից» բացի, Ադրբեջանի նախագահը նաև կնկա նման բամբասող ա£ Էդ էլ ու պը՞րծ... Դժվա°ր թե£ Առանց էդ էլ` «գլխից թուլ ա» Աստանայում գերտերությունները պնդեցին, որ Ս. Սարգսյանի և Ի. Ալիևի հանդիպումները լինեն ավելի ինտենսիվ£ Բայց դրան դիմանալու համար Իլհամը պետք է ինտենսիվ թերապիայի կուրսի անցնի£ Գ. Ծառուկյանը` ԶԼՄ¬ներին Ախր ես ինչո՞ւ պիտի Ռ. Քոչարյանի համար ճանապարհ հարթեմ£ Ես առյուծներ եմ սիրում, պահում, խնամում, իսկ Ռոբերտը հասնում ա Աֆրիկա, որ առյուծ խփի£ «Վերացող» էկզոտիկ տեսակ Հայաստանի քաղաքական ուժերը խայտաբղետ են. ազգայնականներ, պահպանողականներ, լիբերալներ, սոցիալիստներ և` ընդամենը` մեկ մարքսիստ£ Վերջինիս պետք է «կարմիր» գրքում ընդգրկել և պահել թանգարանում£ Բայց ո՞ր թանգարանում£ Հույսը իհարկե կա, ապա թե ոչ` Շեքսպիրի խոսքերով Թե ոչ, ո՞վ արդյոք կուզեր հանդուրժել Աշխարհի այսքան նախատինքներն ու մտրակները, Հարստահարչի անիրավության, Մեծամիտ մարդու արհամարհանքին, Պաշտոնյաների աներեսության, Օրենքի բոլոր ձգձգումներին, Այն հարվածներին, որ համբերատար արժանավորը Ստանում է միշտ անարժաններից... :

ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պատվիրակության այցը` ՀՀ ՊՆ

ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պատվիրակությունը քոլեջի պետ, գեներալ-լեյտենանտ Դիտեր Լոզերի գլխավորությամբ հյուրընկալվեց ՀՀ պաշտպանության նախարարությունում: Ճանաչողական-ուսումնական այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պատվիրակությունը բաղկացած էր քոլեջի ավագ դասընթացի ունկնդիրներից և պրոֆեսորադա սախոսական անձնակազմից:

Զորակոչային աշխատանքների դիտարկում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է 2010թ. աշնանային զորակոչի նախապատրաստման ու անցկացման դիտարկման հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովը, որը բաղկացած է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից, դեկտեմբերի 6-ից 27-ը դիտարկելու է աշնանային զորակոչի գործընթացը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

q ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:

ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ՀԵՐՈՍԻ ԿՅԱՆՔԻՑ ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ

Մարիետա ու Վլադիմիր ԲԱԼԱՅԱՆՆԵՐԸ Մարտակերտի Մոխրաթաղ գյուղից են: Երբ սկսվել էր պատերազմը, նրանց Նաիրուհի, Նունե, Ալեքսեյ զավակները շատ փոքր էին:

Կուզենայի՞ք անկեղծանալ

Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր 90 երկար ու ձիգ տարիներ, մի ամբողջ պատմություն է ապրել մայր հայրենիքում լույս տեսնող ամենաերկարակյաց թերթը` «Հայաստանը» (նախկին «Սովետական (Խորհրդային) Հայաստան»)£ Այն եղել է Հայաստանի Երկրորդ և Երրորդ հանրապետությունների տարեգիրը, որի էջերում հանդես են եկել խոշոր մտավորականներ Ավ. Իսահակյանը, Ե. Չարենցը, Մ. Սարյանը, Ս. Կապուտիկյանը, Հ. Մաթևոսյանը, ով նաև եղել է թերթի խմբագրական խորհրդի անդամ£ 1990 թ. «Հայաստանը» դարձավ անկախ թերթ և արդեն քսան տարի կանգնած է պետության և պետականության կողքին£ Թերթը մեծ կարևորություն է տալիս ընտանիք¬դպրոց¬հասարակություն եռանկյունու ներդաշնակությանը£ Աններդաշնակության դեպքում աղավաղված սերունդ կունենանք, որը չի կարող պետության տեր լինել£ Մեծ առաքելություն է հայրենիք¬սփյուռք կապերի ամրացումը` հայրենիքից օտար ափերում ծվարած մեր հայրենակիցներին խոսք հասցնելը£ - Պետք է կարողանանք աշխարհի այս փոքրիկ անկյունը դարձնել ուժեղ ու լավ հայրենիք, որտեղ մեր երեխաներն են ապրելու£ Քո բաժին ժամանակի մեջ դու պետք է ինչ¬որ բան անես, պետք է լինես այն մարդկանց հետ ու նրանց կողքին, ովքեր երկիր են կառուցում,¬ ասում է թերթի այսօրվա գլխավոր խմբագիր Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ Իր սկզբունքներին հավատարիմ` այսօր էլ մեր կողքին է «Հայաստանը»` մտահոգությամբ, ցավով և սիրով£ Ամենադժվարը չվերականգնվող կորուստներն են - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Կյանքը հեշտի ու դժվարի շղթա է£ Երբեմն հեշտ է լինում, երբեմ` դժվար£ Լատինական ասացվածքն ասում է. «Բախտի երեսը փոփոխական է, ինչպես լուսինը` մի օր մեծանում է, մի օր` կարճանում, բայց երբեք հաստատուն չի լինում»£ Մարդու կյանքն էլ է այդպիսին£ Խոսել ամենադժվարի մասին գուցե հեշտ է, գուցե` դժվար£ Ամենադժվարը, թերևս, չվերականգնվող կորուստներն են կամ դրանց տված ցավը£ Մնացածը կարելի է հաղթահարել£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ Հայի տեսակը` ըստ Ձեզ£ - Մեր նախնիները լեզուն և հավատն են դիտել այն երկու հզոր սյուները, որոնց վրա պետք է կառուցվի Հայոց Մեծ տունը£ Մեր ամբողջ պատմությունը` Ավարայրից մինչև Արցախյան ազատամարտ, պայքար է եղել այդ սյուների ամրության համար£ Որքան ամուր են դրանք, այնքան ուժեղ է հայրենիքը£ Մտածում եմ, որ ես այդ սյուներն ամրացնող անհատներից մեկն եմ£ Եթե իմ ազգի ներկայացուցիչ չլինեի, դրանց հզորությունը մի անձով կպակասեր£ Եթե մեծամտություն է, խնդրում եմ, ներողամիտ լինել£ Հայի տեսակը… Ես իմ պահվածքով, վարքով հայի տեսակ եմ£ Շատ ավելի շքեղ, շատ ավելի գեղեցիկ է ասել երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսը£ Կցանկանայի, որ նրա խոսքը հնչեր` որպես հայի բնութագիր. «Նույնանալ ժողովուրդին հետ որպես կենսաբանական էակ, նույնանալ ազգին պատմության և մշակույթին հետ, որպես բարոյական¬հոգևոր էակ, նույնանալ հայրենիքին հողին ու ջուրին հետ, որպես աշխատող¬ստեղծագործող էակ, վերջապես` նույնանալ Հայ պետությանը ամրացնող ու անոր ապագան պսակող իտեալներուն հետ, որպես կամեցող-կառուցանող, քաղաքական էակ£ Ահա, մեր կարծիքով, ճշմարիտ պատկերը ամբողջական հայուն»£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Յուրաքանչյուր մարդ որոշակի շրջափուլ ապրելուց հետո անպայման հետադարձ հայացքի իրավունք ունի£ Կան դրվագներ, որ կուզեի ավելի սրբագրված տեսնել£ Այնպիսի բան չեմ արել, որի մասին խոսելիս կաշկանդվեմ£ Բայց կցանկանայի, որ որոշ բաներ եղած չլինեին£ Մարդը չի կարող կատարյալ լինել£ Շտկումները, սրբագրումներն անհրաժեշտ են£ Ինչպե՞ս անվանենք դրանք. վրիպո՞ւմ, սխա՞լ£ Միգուցե ոչ ոք չի հիշում դրանց մասին, ոչ ոք ուշադրություն չի դարձրել, բայց ես երբեմն հիշում եմ և կցանկանայի, որ դրանք եղած չլինեին£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Երեխայի ծնունդը առեղծվածային չէ, այլ` առեղծված£ Չես դադարում զարմանալ, թե ինչպես այդ հրաշքը եկավ, ստեղծվեց, ձևավորվեց, մտավ քո կյանք և անբաժանելի է քեզնից£ Դրանից մեծ առեղծված չկա£ Որտեղ էլ լինես, նա մնում է քեզ հետ, ապրում է քո մեջ, հազարաձայն կանչում է, և դու ոչինչ այլևս չես կարողանում անել£ Ինչպե՞ս է լինում£ Մարդը ապրում է, աշխատում, արարում, բայց կա մի բան, որ նրան հազարավոր թելերով կապում է ու կանչում£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը£ - Անեկդոտներ կարող եմ պատմել միայն ընկերների շատ նեղ շրջանակներում, որտեղ վստահաբար հասկացված կարող եմ լինել£ Լրագրողի մասնագիտությունն այնպիսին է, որ զավեշտալի դեպքեր միշտ լինում են, բայց իմ նրբանկատությունը թույլ չի տալիս բարձրաձայնել` ակամա որևէ մեկին վիրավորելուց խուսափելու համար£ - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Շատ վաղ տարիքում եմ կորցրել հորս, բայց մի քանի դրվագներ մնացել են հիշողությանս մեջ£ Հիշում եմ` մանկապարտեզից եկա տուն, «Շունն ու կատուն» ամբողջությամբ արտասանեցի և արժանացա հորս խրախուսանքին£ Հիշում եմ իմ մանկության Նոր տարիները, այն մարդկանց, ովքեր իմ կյանքի բարի ուղեկիցներն են եղել£ Նրանց օգնությամբ ես ձևավորվել եմ£ Պատմեմ մի դեպք, որ դաջվել է իմ հիշողության մեջ£ Մայրս ընտրվել էր Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր£ Այն տարիներին միայն պատգամավորներին և բարձրաստիճան պաշտոնյաներին էին թույլ տալիս հատուկ անցաթղթով մտնել Հանրապետության հրապարակ և շքերթը մոտիկից դիտել£ Մորս հետ գնացինք£ Նա դեռ չէր ստացել հիմնական վկայականը և դրան փոխարինող ժամանակավոր փաստաթուղթ ուներ£ Կարգը հսկողներից մեկն այն չհամարեց հիմնավոր փաստաթուղթ£ Պահվածքը կոպիտ էր£ Իրավիճակը փրկեց բարձրաստիճան մի պաշտոնյա, մենք մտանք հրապարակ, բայց… վիրավորանքի ցավն ինձ ուղեկցում է ահա մոտ հիսուն տարի£ Ես նողկում եմ բռիության, անտակտության, անդաստիարակության ցանկացած դրսևորումից, որ կարծում եմ` այդ օրվանից է գալիս£ Միգուցե դա նրանից էր, որ ես չկարողացա պաշտպանել իմ մորը… և այդ ցավն ապրեց անընդհատ£ Երեք բան, կարծում եմ, մարդը երբեք չի մոռանում. առաջին վիրավորանքի ցավը, առաջին սիրո թախիծը և առաջին հայտնության բերկրանքը£ Ձեր ընթերցողներին միայն լավագույնս եմ ցանկանում£ :

Ցամաքային զորքերը 21¬րդ դարում

(Սկիզբը նախորդ համարում) Ցամաքում հիմնական մարտական միավոր հանդիսացող տանկը հնարավոր է, որ արդեն սպառել է էվոլյուցիոն զարգացման իր ժամանակը£ Տանկի քաշն անողոք չափերով ավելանում է` նրա զրահի ավելի ու ավելի հաստ ու բարդ դառնալու հետ զուգահեռ£ Գործնականում տանկն այսօր մարտական գործողություններ վարելու համար կիրառելի է միայն Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի որոշ շրջաններում£ Աշխարհի մնացած մեծ մասը կամ շատ լեռնային է, կամ շատ ճահճային£ Անգամ Եվրոպայում գոյություն ունի տանկի քաշի բացարձակ սահմանափակում` մոտ 70 տ, այլապես մայրցամաքի կեսը անանցանելի կդառնա նրա համար£ Ամերիկայում «Աբրամս M1A1» տանկն արդեն իսկ կշռում է ավելի քան 65 տ£ Ինչպես նկատել է պաշտպանության բնագավառում աշխատող բրիտանացի հայտնի մի գիտնական` «Փիլիսոփայական տեսակետից տանկը, կարծես թե, գնում է դեպի փակուղի£ Այլ զինատեսակների մեծամասնությունը, ինչպես օրինակ ռազմանավերը, ձգտում են քաշ գցել և դառնալ ավելի շարժունակ£ Նրանցում հիմնական շեշտը դրվում է ոչ թե այն բանի վրա, որ խոցեն նպատակակետերը, այլ ավելի շատ նրա, որ կարողանան կանգնեցնել դեպի իրենց թռչող մահաբեր վտանգը£ Տանկերին սպառնում է վերածվել մի տեսակ միջնադարյան ասպետների` շարունակ ավելի ու ավելի ավելացնելով պաշտպանիչ զրահները, նրանք, ի վերջո, հայտնվեցին մի վիճակում, որ այլևս անկարող էին շարժվել իրենց նժույգների վրա»£ Սակայն մեծ թիվ կազմող ռազմական այլ տեսաբանների կարծիքով բրիտանացին սխալվում է£ Ավելի շուտ, հնարավոր է ստեղծվեն հարաբերականորեն բարակ զրահ ունեցող թեթև տանկեր, որոնց իրանից կախ տված համակարգերը ի վիճակի կլինեն խոցել դեպի մեքենան թռչող արկերը, նռնակները և հրթիռները£ Ասենք, բրիտանացին էլ ըստ էության նույնն է ակնարկում£ Եվս մի փոքր տանկերի մասին` այսօրվա գնահատմամբ. ամերիկյան «Աբրամս», բրիտանական «Չելենջեր», գերմանական «Լեոպարդ-2» և ֆրանսիական «Լեկլերկ» տանկերն ավելի ծանր են, քան ռուսական T-80 և T-90¬ները, էլ չասած T-72¬ի մասին£ Նրանց թնդանոթներն ավելի հզոր են ու հեռահար, ընթացքի պաշարն ավելի մեծ է և հագեցած են արբանյակային ինֆոհամակարգով£ Պատերազմի դեպքում հսկայական տարածություններն այլևս անհաղթահարելի արգելք չեն հանդիսանա, նրանք կանցնեն դրանց միջով, ինչպես ցամաքային նավեր£ Անիմաստ են դառնում «Մաժինոյի» կամ «Մաններհեյմի» տիպի պաշտպանական գծերն իրենց բետոնով ու պողպատով£ Ամրակառույց կրակակետերը, բունկերները և ամուր ծածկով խրամատները կոչնչացվեն` մխրճելով այնտեղ տիեզերական ուղղորդման ռումբեր և հրթիռներ, ծածկելով դրանք «տիեզերականացված» հրետանիով£ Երկրորդ համաշխարհային պատերազմի ողջ փորձը մնում է անցյալում£ Այլևս երբեք էլ չի հաջողվի քողարկված կերպով հարձակման գիծ հասցնել տանկային կորպուսներ և թնդանոթների հսկայական կուտակումներ` 1 կմ ռազմաճակատի վրա հասնելով բազմապատիկ գերակշռության£ Անհնարին կդառնա գաղտնի կերպով մերձավոր թիկունքում կուտակել հարյուր¬հազարավոր տոննա արկեր, վառելիք, սննդամթերք ու պահեստամասեր, տեղակայել դաշտային հոսպիտալներ և վերանորոգման արհեստանոցներ£ Գալիս է բոլորովին այլ տեսակի պատերազմների դարաշրջան£ Իսկ ամենագլխավորն այն է, որ տոտալ տեղեկատվական դարաշրջանում բանակը կարող է և մեծաքանակ չլինել, այլ այնպիսին, որ նրա զորամասերը կարելի լինի արագ ու հեշտությամբ տեղափոխել աշխարհի ցանկացած վայր` նավերով կամ ծանր ինքնաթիռներով£ Եվ մի երկու հազար նման ռազմիկներ մի քանի հարյուր տանկերով, երկնքից պաշտպանված օդա-տիեզերական նավատորմիղով կկարողանան գլխովին ջախջախել հարյուր¬հազարավոր սվիններից բաղկացած հակառակորդի բանակները£ Հարկ չի լինի խոցել հազարավոր նպատակակետեր մարտի դաշտում, այժմ բավական կլինի ոչնչացնել սոսկ մեկ կամ երկու հարյուր կարևոր օբյեկտներ£ Թշնամու թիկունքում նավթավերամշակման գործարանի, գազամուղի կամ ռազմավարական կամրջի ոչնչացումն ավելին արժեն, քան հազարավոր այրված տանկերը£ Կապի հանգույցների և հրամանատարական կետերի կործանումը կգերակշռի Ստալինգրադյան հաղթանակին£ Տեղեկատվական պատերազմը կարող է օգնել, որպեսզի 21¬րդ դարում ծավալվող ռազմական գործողություններում առաջնակարգ համաշխարհային տերությունների և այդպիսիք չհանդիսացող պետությունների միջև հավասարակշռության որոշակի տարրեր ի հայտ գան£ Սակայն ոչ ոք չի կասկածում, որ միտումների մեծամասնությունը նպաստում է հենց արդյունաբերական բարձր զարգացում ունեցող պետությունների ռազմական հզորացմանը£ Պատերազմները դառնում են անհավանականորեն թանկ արժեցող, և փոքր ու միջին պետություններին մնում է միայն ընտրել իրենց պայմաններին համապատասխան ամենաանհրաժեշտ զինատեսակները£ :

Սուրենյանցի նրբագեղ աշխարհում

Հայ պատմանկարչության տաղանդաշատ առաջնեկի ծննդյան 150¬րդ տարեդարձը նշանավորող միջոցառումների շարքում հարկ է, որ ամենազրնգունը լիներ Հայաստանի ազգային պատկերասրահում (ՀԱՊ) կազմակերպվածը£ Առերևույթ առկա էին, կարծես թե, բոլոր բարենպաստ նախադրյալները£ Պատշաճ ձևավորված ցուցադրութամբ` Որմնանկարների սրահի մուտքի մոտ, հանդիպակաց հարևան ցուցասրահներում, գուցե թե առաջին անգամ, հանրապետության տարբեր թանգարաններից ու ՀԱՊ¬ի պահոցներից մեր ամենախոշոր կերպարվեստապահոցի հարկի ներքո ժողովվել էին մեծավաստակ արվեստագետին համակողմանի ներկայացնող ստեղծագործական ամբողջ ժառանգությունը, կենսագործունեությանն առնչվող փաստաթղթեր, նամակներ, ձեռագրեր, լուսանկարներ£ Հանրաճանաչման «Էպիկենտրոն»¬ընդարձակ սրահում մեկտեղված արվեստասերներն ու ԶԼՄ¬ների ներկայացուցիչները, տարասերունդ արվեստագետները ենթադրում էին, որ մտահղացված հանդիսությամբ ՀԱՊ¬ի աշխատակիցները, շոյված ՀՀ վարչապետի ու մշակույթի նախարարի պատրաստակամ մասնակցությունից, նորովի վերստին կամբողջացնեն հայ կերպարվես տի տարեգրության ոսկեղենիկ էջերից մեկը իր բազմաշերտ ստեղծագործությամբ բովանդակած Վարդգես Սուրենյանցի երևելի նկարագիրը£ ՀԱՊ¬ում գտնվող գործերն ամփոփող, պետպատվերով հրատարակվող հայերեն¬անգլերեն ստվարածավալ ալբոմը, որի կայացման համար ՀԱՊ¬ի տնօրենը, ի նշան երախտագիտության, առաջին օրինակը նվիրում է Տիգրան Սարգսյանին, և գրաֆիկական աշխատանքների նորընծա գիտական կատալոգը, անշուշտ, պիտի դյուրացնեին Սուրենյանցի պատկառազդու արժևորումը£ Ցուցադրված հնօրյա վավերագրական կինոժապավենով համակ ուշադրություն դարձած լեփ¬լեցուն սրահում, սակայն, իրարահաջորդ կցկտուր խոսքով (գեթ Մարտին Միքայելյանը կարողանար զսպել ցաքուցրիվ հուզառատությունը) տաղտուկի անհանգստությունը գլուխ բարձրացրեց£ Կարծում եմ, տիկին Պողոսյանի հանպատրաստից դժգոհությունն էլ դրանից ծագեց` երիտասարդների պասիվությամբ, չգիտես ինչու, եզրափակվելով£ ԵՊՀ ասպիրանտ Շուշան Զոհրաբյանը մեր թիկունքում ակամա ընդվզեց` հանիրավի պաշտոնական մեղադրանքից անակնկալի եկած. սուրենյանցագիտության մեջ խորասուզված լինելով` իհարկե ի զորու կլիներ ամփոփ ներկայացնել թեկնածուական իր թեզի «գլխավոր հերոսին», բայց որևէ մեկը նրան նման առաջարկ չէր արել…£ Ինչևէ, հավաքվածներս գոհունակությամբ ընդունեցինք տիկին նախարարի հրավերը ցուցասրահներ, որտեղ, 200¬ից ավելի ծանոթ¬անծանոթ տարաբնույթ աշխատանքներին անմիջականորեն հաղորդակցվելով, կրկին հայտնվեցինք Սուրենյանցի նրբագեղ աշխարհում£ «Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի դիմանկարը», «Անիի եկեղեցուց դուրս եկող կանայք», «Ֆիրդուսին կարդում է «Շահ¬Նամե» պոեմը շահ Մահմուդ Ղազնևիին», հայ պատմանկարչության «մունետիկ» «Սբ. Հռիփսմիեի վանքը» (1897 թ.), «Շամիրամն Արա Գեղեցիկի դիակի մոտ» և տասնյակ ուրիշ հայտնի կտավների մանրակրկիտ ոճավորված ուրույն արտահայտչականությամբ զմայլվելով` ակամա տարվեցինք կանանց պատկերաշարով` «Ա. Գ. Իդելսոնի դիմանկարը», «Տիրամայրը մանկան հետ», «Սալոմե», «Զաբել թագուհու վերադարձը գահին», «Ասպետ կինը», «Լքվածը», «Անարգվածը», «Վիշտ»…)£ Ընդմիջելով անշփոթելի երփնագրով վրձնած կտավների խորազննումը Մշակույթի նախարարության պատվերով «Շողակաթ» հեռուստաընկերության նկարահանած ֆիլմի դիտումով` վերադարձանք Սուրենյանցի թատերանկարչության ու գրքերի նկարազարդումների տարաչափ աշխատանքներին£ Միանգամայն օրինաչափ գտանք Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» պոեմի չխամրող նրբակերտությունը` մտաբերելով 7-ամյա Վարդգեսի պատկերած Արցունքի շատրվանով Այվազովսկու կողմից նկարիչ «ձեռնադրվելու» ուշագրավ կենսադեպը£ Գարնանամուտին «Ավանգարդ»¬ում տպագրված «Հայ առաջին պատմանկարիչը» ամփոփ դիմանկարին քաջատեղյակ մեր ընթերցողին պիտի խոստովանեմ, որ ՀԱՊ¬ում «բնավորված» Սուրենյանցի գունագեղ ու ընդգրկուն աշխարհում ճշմարիտ կերպարվեստասերներս հոգեկան անդորր գտանք` դժվարանալով վերջակետել տարեվերջյան այս աննախադեպ հանդիպումը պարզ ու խորունկ արվեստի հետ ազգային հպարտությունդ շոյող անզուգական գեղանկարչի£ Կկարողանա՞նք արժանապատվորեն երկարակեցությունն ապահովել` խճողված չափանիշներով ավելի ու ավելի ապակողմնորոշվելով£ :

Երգարվեստի ալեզարդ ասպետը

Երևանի երաժշտասեր հանրության կենտրոնական հետաքրքրության առարկան այս օրերին, անկասկած, աշխարհահռչակ օպերային երգիչ Ժոզե Պլաչիդո Դոմինգոյի գերաստղային բաղձալի մասնակցությամբ Ծիծեռնակաբերդի բարձունքում բազմած ՄՀՀ¬ում կայացած բացառիկ համերգն էր£ Աննախադեպ իրարանցման մեջ ներառված ԶԼՄ¬ների մշակութային լրագրողների հոծ բանակում` ենթադրում էի մեր ընթերցողի համար նորովի բացահայտել մեծանուն տենորի ստեղծագործական փայլուն երկարակեցության առեղծվածը£ «Եթե հանգստանում եմ, ժանգոտում եմ» կարգախոսով է 16 տարեկանից մինչ 70¬ի նախաշեմը ապրում այս իսպանացի արվեստագետը£ Բնատուր արտասովոր փափուկ ձայնով լրջորեն զբաղվել է` Մեխիկոյի կոնսերվատորիայում դաշնամուր և դիրիժորություն ուսանելիս` անսպասելի հայտնաբերելով ներթաքույց ունակությունը£ Ընդօրինակման արժանի շուրջ կեսդարյա տարաշերտ տարեգրության փորձառությամբ, վստահ էի, գործնական ուշենիշը կարող էր մատնացույց անել մե°ր միակ օպերային թատրոնի պատշաճ հարատևման£ Մոնտերեյում առաջին բեմելից (Ալֆրեդո - «Տրավիատա») մինչ վերջինները «Մետրոպոլիտեն¬օպե րա»¬ում (Օրեստ ¬ «Իֆիգենիան Տավրիսում») ու Մադրիդի թագավորական և Վաշինգտոնի ազգային օպերային թատրոններում (Բայազետ ¬ «Կապանքներ») 126 տարբեր դերերգերով անհատական շքեղ երկացանկ ձևավորած Դոմինգոն, չդանդաղեցնելով աշխարհի տասնյակ հեղինակավոր բեմերով շրջագայելու լարված ռիթմը, կայուն նյութական բարեկեցությունն ու մեծ ճանաչումն է կարողանում ապահովել իր գլխավորած 2 օպերային թատրոնների Վաշինգտոնում և Լոս Անջելեսում£ Նրա նախաձեռնած վաշինգտոնյան «Երիտասարդ երգիչ» ամենամյա մրցույթը, աշխարհագրությունն ընդլայնելով, (տարեկան 200 հազար դոլար մրցանակային ֆոնդով) Փարիզից, Մեխիկոյից, Մադրիդից, Լոս Անջելեսից և մի շարք ուրիշ քաղաքներից հետո 2011¬ին անցկացվելու է Մոսկվայում£ Նորահայտ աստղերի ճամփան հարթող Դոմինգոյի «Օպերալիան» արդյո՞ք սատար կլինի հրաշալի ձայներն ի նպաստ այլոց երգարվեստի բարձր հնչողության շրջանառող հայ երիտասարդների բնավորմանը հայրենի թատերահարթակում£ ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի ըստ էության նեղլիկ շրջանակներում անցկացված մամլո կարճառոտ հանդիպմանը մեծանուն երգչի հետ, ի հակակշիռ կրած խորագրին, ներկա գտնվելուց զրկված` (անբացատրելի մի «սկզբունքայնությամբ». չէ՞ որ արտոնյալ հավատարմագրվածները կոչված չեն մշակութային իրադարձություններ լուսաբանելու), փորձում եմ կցկտուր թարմ տեղեկատվություն քաղել «քաղաքականներից»£ Ապարդյուն£ Մնում էր ապավինել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական XI փառատոնի (գեղ. ղեկավար` Ստեփան Ռոստոմյան) մենեջեր Սոնա Հովհաննիսյանի բարյացակամությամբ հնարավոր դարձած կենդանի հաղորդակցությանը Դոմինգոյի երգարվեստին` մարզահամերգայինի կամարների ներքո£ Ծաղկահյուս բեմեզրով համերգահարթակի վրա, արդեն սովորական դարձած կեսժամյա ուշացումով, վերջապես իրենց տեղերն են զբաղեցնում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) երաժիշտները£ Երկրի հոգևոր և աշխարհիկ ներկայիս տերերի հարգամեծար ներկայությունից զգաստացած լեփ¬լեցուն հանդիսասրահում Բիզեի «Կարմենի» նախերգանքի տրամադրող ելևէջներն են տարածվում դիրիժորական վահանակի մոտ հայտնված Իսրայել Գուրսկու «կախարդական» փայտիկով£ «Օ¯, ինքնիշխան» (Ժյուլ Մասենե, «Սիդ») մեներգով ունկնդիրների լարվածությունը սրած ալեզարդ Դոմինգոյի կնամեծար ուղեկցությամբ կենտրոնական բարձրախոսի մոտ հաստատված Անա Մարիա Մարտինեզի (սոպրանո) հնչեցրած «Զարդերի երգը» (Շառլ Գունո, «Ֆաուստ») տպավորիչ վկայությունն է դառնում Դոմինգոյի հետ համերգային համագործակցությանը արժանավորության£ Մեջընդմիջելով իրար` նրանք, դասական երաժշտության բարձրարվեստ անդորրով, շուտով մոռացնել են տալիս նախահամերգային ցայտնոտը£ Ծափերի պոռթկումներով են ընդունվում Վագների «Ֆաուստ»»¬ից, Լեոնկավալոյի «Պայացներ»¬ից, Ջորդանոյի «Անդրե Շենիե»¬ից, Կատալանիի «Լա Վալի»¬ից ընտրված դերերգերը£ Երբ Ֆիեսկո-Բոկանեգրա ավարտական զուգերգն (Ջուզեպե Վերդի, «Սիմոն Բոկանեգրա») է զրնգում մեր հայրենակից Բարսեղ Թումանյանի (բաս) ու Պլաչիդո Դոմինգոյի երկմիասնությամբ, սրահը թնդում է որոտընդոստ հպարտությունից£ Հայ ունկնդրի տաքսիրտ ընդունելությունից ալեկոծվում է նաև հանրահայտ իսպանացու ներաշխարհը` հատկապես հուզառատ արտահայտվելով հիմնականում նեապոլիտական երգերով ձևավորված երկրորդ հատվածում, որում կանացի առաջատարությունը ամերիկահայ Ռոզի Անուշ Սվազլյանն էր «հանձն առել»£ Բարսեղ Թումանյանի ներշնչված մեներգով (Ֆերիլի, «Un amore cosi grande» «Խելահեղ սեր») ի վերջո երևացած, հիացական ծափերն արժևորող ծաղկեփնջերից հանիրավի անմասն մնացած հայազգի երգչուհուն, կարծես արձագանքելով «վերնահարկայիններիս» անթաքույց դժգոհությանը, բեմեզրից մի ծաղիկ է մատուցում «հայկական» անբարեկրթության դեմ ակնհայտորեն ընդվզած մի երիտասարդ£ (Հետո միայն պարզվեց, որ զուտ պետանվտանգության նկատառումներով էին կազմակերպիչները «հետաձգել» ծաղկամեծարումը£ «Դրսում» վաղուց ընդունված չէ տղամարդկանց ծաղիկներ մատուցելը. ինչեր ասես, որ չեն պատահում…)£ Հայուհիներիս համար հատկապես անհասանելի ու նախանձելի ասպետականությամբ, բեմական պարզ, համեստ ու անբռնազբոս վարքագծով` համակրելի դարձավ Դոմինգոյի մարդկային նկարագիրն էլ` պայծառանալով հաշմանդամների միջազգային օրվա խորհրդով մտահղացված համատեղ կատարմամբ. համերգին մասնակցած մենակատարները և աշխարհում եզակի` հաշմանդամների «Փարոս» կամերային երգչախումբը միասին, դահլիճի ինքնաբուխ ձայնակցությամբ, հնչեցնում էին մեր մայրաքաղաքի հիմնը. «Երևան դարձած, իմ Էրեբունի…»£ Մոր երաժշտության ուսուցչուհուց հայերիս մասին ունեցած մանկական թռուցիկ պատկերացումները տասնյակ տարիներ անց Շառլ Ազնավուրով, Լևոն Սայանով, Գեղամ Գրիգորյանով, Բարսեղ Թումանյանով հայկական հողից դուրս որոշակի լրացնելով` Պլաչիդո Դոմինգոն ինքն էլ Հայաստանը բացահայտեց իր համար, նրա մարդկանցով£ «Անպայման որպես զբոսաշրջիկ պիտի այցելեմ կրկին, որպեսզի երկրին ծանոթանամ նաև,¬ ասաց հրաժեշտից առաջ£¬ Ափսոս, որ այսքան ձգձգվեց առաջին այցս»£ «Երևանյան հեռանկարները» պատշաճ ապրեցնող ՀՀ նախագահի հետ հեռանկարային համագործակցության շուրջ բանակցությունները, կարծում եմ, իրականանալի են£ Ամեն դեպքում, չի բացառվում նորանկախ Հայաստանի 20-ամյակի հոբելյանակատարությանը Դոմինեգոյի և Ազնավուրի «զուգերգը»£ :

Կրողն ու ժառանգորդը մեր մշակույթի

Աշխարհասփյուռ հայության մի փոքրիկ բեկոր էլ ծվարել է Չեխիայում` ձևավորել Եվրոպայի ամենափոքր հայկական համայնքներից մեկը£ Նախապես այստեղ հաստատվել են 2-3 ընտանիք, իսկ հիմնական համայնքը ձևավորվել է խորհրդային կարգերի փլուզումից հետո£ Յիհլավա քաղաքում` հայրենի ափերից հեռու, հայրենիքի մշտարթուն կարոտը սրտում, իրար ամուր բռնած, իրար թև ու թիկունք դարձած, ապրում է մի բուռ հայություն` շուրջ հարյուր հոգի£ Նրանց թվում և` Մարատ ու Լաուրա ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐՆ` իրենց երեք զավակների հետ£ Չեխիայի ամբողջ տարածքում հայկական դպրոց չկա£ Սակայն 2001 թվականից հաստատվելով չեխական այս քաղաքում` Պետրոսյան ամուսիններն ինքնանվիրումով, հայ մանուկներին օգնելու պատրաստակամությամբ, տեղի հայության համար դարձան տաքուկ հույս£ Մշակույթի տանը կից բացեցին կիրակնօրյա դպրոց և ստանձնեցին հայ մանուկներին կրթելու, հայեցի դաստիարակելու, հայ գրողներին, հայոց պատմության հերոսական դրվագները, մեր մշակույթի գանձերը նրանց ներկայաց նելու, հայկականը ճանաչելի ու սիրելի դարձնելու բարդ ու հայրենանվեր առաքելությունը£ Շատ խրախուսելի է, որ խորհրդային համակարգում համակողմանիորեն իրեն դրսևորած անհատը չի կոտրվել նոր հասարակարգի պայմաններում, այլ փորձում է օգտակար լինել իր ազգին` հատկապես արտասահանում բնակվող հայերին£ - Մեր համայնքի կազմակերպվածության, կարգապահության շնորհիվ չեխերը գնահատում են մեզ,¬ պատմում է Մարատ Պետրոսյանը£ Նա ծնվել է 1941 թ. Եղեգնաձոր քաղաքում£ 1952 թ.¬ից բնակվել են Արարատի մարզի Ավշար գյուղում£ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետում£ Ավարտելուց հետո 36 տարի Արարատի մարզի տարբեր դպրոցներում դասավանդել է մաթեմատիկա, ապա նաև` ֆիզիկա£ Ի դեպ, նա վերջին երեք տարիների ընթացքում ձեռնամուխ է եղել հանրահաշվի դասագիրք գրելու աշխատանքին£ Այն նախատեսված է 5¬12¬րդ դասարանների աշակերտների համար£ Բաղկացած է 8 բաժիններից£ - Մաթեմատիկայի դասանյութերը աշակերտների համար շատ բարդ լեզվով են շարադրված, նույնիսկ ծնողները երբեմն դժվարանում են նրանց օգնել£ Քանի որ 36 տարի աշխատել եմ որպես մաթեմատիկայի ուսուցիչ, շատ լավ գիտեմ բարդ և մատչելի կողմերը£ Որոշեցի մատչելի լեզվով շարադրել մաթեմատիկայի դպրոցական ծրագրի նյութերը£ Ձեռքիս տակ ոչինչ չունեի, բացի չեխական դպրոցական խնդրագրքից, որից երբեմն օգտվել եմ£ Մնացածը շարադրել եմ իմ հիշողությամբ£ Դասագիրքը նախատեսել եմ Հայաստանի դպրոցներում կիրառելու համար:

Նա ապրում է մեր քաղաքում, մեր կողքին

Իսկական արվեստագետի համար իր կոչումը, իր մասնագիտությունը հանապազօրյա հաց է, որով «կերակրվում» է ոչ միայն ինքը, այլև` արվեստասեր հասարակությունը` հնարավորինս հագեցնելով մեր օրերում ահագնացող հոգու սովը£ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Կամերային երաժշտության ամբիոնի դասախոս¬պրոֆեսոր, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի պատանի ջութակահարների անսամբլի ղեկավար, Գևորգ Աճեմյանի անվան ջութակահարների անսամբլի գեղարվեստական ղեկավար Անահիտ Աճեմյանն ապրում է անանձնական կյանքով, ինքնամոռաց նվիրումով. աշխատանքը նրա համար միշտ եղել է առաջնային, թեև միշտ գերազանցորեն է կատարել նաև տանտիկնոջ, մոր, տատիկի պարտականությունները£ - Ամեն մի գործի հիմքում պիտի սեր լինի,¬ սա է Անահիտ Աճեմյանի հավատո հանգանակը£ Խստապահանջ դասախոս-մանկավարժը, երաժիշտը հաջողության գրավականներից կարևորագույններն է համարում պատասխանատվության զգացումը, նվիրումը, ինքնազարգացման, ինքնակրթության շարունակական աշխատանքը, առանց որոնց հնարավոր չէ նույնիսկ հաջողության հասնել£ Չի հանդուրժում փառասեր, ամբարտավան մարդկանց, սեփական «ես»¬ի գերիներին, և այն ամենի համար, ինչին ինքը արժանացել է, ինչ ձեռք է բերել կյանքում, փառք է տալիս Ամենակարող Արարչին£ Հագեցած է Ա. Աճեմյանի ժամանակը` դասախոսություններ, համերգներ£ Եվ, իհարկե, երջանկահիշատակ ամուսնու` Գևորգ Աճեմյանի մշակումների հրատարակման խնդիրներ. արդեն տպագրվել է 3 հատոր£ Թոռների` Ռուբենի, Գաբրիելայի և Դանիելայի դաստիարակության և ինքնահաստատման հարցերում ևս անմիջական մասնակցություն, այցելություններ հարազատներին, անծանոթ և օգնության կարիք զգացող մարդկանց… Ու այս ամենը` առանց տրտնջալու, անկրկնելի, հմայիչ ժպիտով, սիրով, ինքնայրումով£ Աճեմյանի վաստակը գնահատվել է նաև պետական մակարդակով. 2010 թ. Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ, Գիտության և կրթության նախարարության կողմից նրան շնորհվեց ՀՀ վաստակավոր ուսուցչի կոչում£ Շնորհակալագրեր, պատվոգրեր, կոչումներ… Երախտագետ հայուհին, երաժիշտը առավել ևս պարտավորված է զգում£ …Աշխարհի տարբեր բեմահարթակներից ավելի կարևորում է այն հողը, որի վրա հաստատուն կանգնած է և հանդիսատեսին` ում ծափողջույններով էլ մեծ բեմեր է բարձրացել£ Եվ այսօր Անահիտ Աճեմյանը վայելում է իր` «բարի սերմնացանի» պտուղները£ 2010¬ի աշունն, իրոք, բեղուն էր` ԱՄՆ¬ում ծնված փոքրիկ թոռնուհու ծնունդով, ստեղծագործական հաջողություններով£ Իսկ ձմռան առաջին օրերը, ավետելով հրաշալի մարդու, մանկավարժի, երաժշտի ծնունդը, համոզված ենք, որ նույնքան հագեցած ու հիշարժան կլինեն£ Ուրեմն` թո°ղ հնչի մեղեդին, թո°ղ շնորհաշատ երաժիշտն ու հայուհին մշտապես վայելի իր արվեստի երկրպագուների ծափողջույններն ու սերը, իսկ նորին մեծություն ժամանակն իր անկանխատեսելի հոլովույթում առանց խմբագրելու, առանց սրբագրելու երկաթագրերով դրոշմի արվեստի երախտավորներից մեկի անունը ևս, ով ապրում է մեր քաղաքում, մեր կողքին և արարում է մե°զ համար, :

Սոչիի օլիմպիադան վտանգվա՞ծ

Ինչպես ահազանգում է ռուսական մամուլը` վրաց պատգամավորները նպատակադրվել են խափանել Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիադան£ Այդ թեման քննարկվել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ գործող` խորհրդարանական մի քանի կոմիտեների ու հանձնաժողովների համատեղ նիստում£ Ու թեև նիստը փակ է հայտարարվել, սակայն որոշ թեզեր բարձրաձայնվել են£ Մասնավորապես, ենթադրվում է լրատվական քարոզարշավ ծավալել` ընդդեմ Օլիմպիադան Ռուսաստանում անցկացնելու ծրագրի և տարբեր երկրների բողոքի ակցիաներ կազմակերպել£ Հնարավոր է նաև, որ դիմում հղվի Միջազգային օլիմպիական կոմիտեին` Խաղեր¬2010¬ն ուրիշ պետություն տեղափոխելու խնդրանքով£ - Հարկավոր է միջազգային հանրությանը լավ տեղյակ պահել և հասնել Օլիմպիադայի տեղափոխմանը£ Հիմքում կարող է լինել 3 գործոն. անվտանգության, բնապահպանական և պատմական,¬ հայտարարել է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցերով հանձնաժողովի ղեկավար Շոթա Մալաշխիյան£ Անվտանգության գործոն ասելով` նկատի ունեն Աբխազիայի հարևանությամբ խաղերն անցկացնելը£ Բացի այդ, վրաց իշխանությունները երկյուղ են արտահայտում, թե օլիմպիական կառույց ների շինարարությունից կարող է վտանգվել տարածաշրջանի բնապահպանությունը£ Թբիլիսիում նաև հիշեցնում են, որ ներկայումս Թուրքիայում ապրող Հյուսիսային Կովկասից արտագաղթածների սերունդները պահանջում են ճանաչել 19¬րդ դարում չերքեզ ժողովրդի նկատմամբ Ռուսաստանի իրականացրած եղեռնը£ Իսկ Օլիմպիադայի անցկացման ժամկետը համընկնում է Կրասնայա Պոլյանայում ռուսական բանակի կողմից չերքեզների զինված կազմավորումների ջախջախման 15-ամյա տարելիցին£ Այս մասին խոսվել է և օրերս Թբիլիսիում անցկացված` «Թաքցված ազգեր, շարունակվող հանցագործություններ. Հյուսիսային Կովկասը` անցյալի և ապագայի միջև» թեմայով 2¬րդ կոնֆերանսում£ Դրա կազմակերպիչների շարքում է ամերիկյան ոչ կառավարական The Jamestown Foundation կազմակերպությունը£ - Օլիմպիական խաղեր-2014¬ը չպետք է անցկացվի այն վայրում, որտեղ մեր ժողովրդի ցեղասպանություն է կատարվել£ Ամբողջ աշխարհը պետք է դեմ ելնի դրա անցկացմանը,¬ կոչ է արել Միջազգային չերքեզական կոմիտեի ղեկավար Իյադ Յուգարը£ Վրաց խորհրդարանական Նուգզարա Ցիկլաուրիի խոսքերով` արդեն մշակվել է «գործողությունների ծրագրի աշխատանքային տարբերակը»` Թբիլիսիում գործող Աբխազիայի արտաքսված կառավարության, փախստականների, հյուսիսկովկասյան ազգերի ներկայացուցիչների և հակառուսական այլ ակտիվիստների մասնակցությամբ£ Ի դեպ, նույն Շոթա Մալաշխիյան խոստովանել է, որ հազիվ թե հաջողվի հասնել Օլիմպիադայի տեղափոխմանը կամ կազմակերպել դրա խափանումը£ Այդուհանդերձ, նա հույսեր է կապում «Եվրամիության երկրների աջակցության» հետ£ :

132,2 սմ¬անոց կատուն

Սևադա նահանգի Ռինո քաղաքում ապրող կատուն ճանաչվել է ամենաերկարն` աշխարհում£ Մեյն կուն ցեղատեսակին պատկանող, Ստյու անվամբ այս կատվի չափերը գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում£ Նրա մարմնի երկարությունը` քթի ծայրից մինչ պոչը, 132,2 սմ է£ Գինեսի այս ռեկորդակրի տերերն ունեն այդ ցեղատեսակի ևս 4 կատու£ ¬ Ստյուն շատ լավիկն է, շփվող և բոլորին դուր է գալիս£ Նա նաև հոգ է տանում իր 4 ընկերների մասին,¬ ասել է նրա տիրուհին£ Ամենաերկար կատվի նախորդ ռեկորդը ևս այս ցեղատեսակին էր պատկանում` 121,9 սմ£ 75-ամյա տատիկը փախել է 87-ամյա պապիկի հետ Թուրքիայում 75-ամյա կինն ամուսնանալու նպատակով փախել է 87 տարեկան տղամարդու հետ£ Դեպքը տեղի է ունեցել Քոնիայի Աքշեհիր շրջանի Բեշքավաք թաղամասում£ 75-ամյա Այշե Յ.¬ի զավակները օրեր առաջ թերթում հայտարարություն էին տվել, որ իրենց ծեր մայրը կորել է£ Սակայն 12 օր հետո պարզվել է, որ Այշեն ոչ թե կորել, այլ ամուսնանալու նպատակով փախել է 87-ամյա Մուստաֆա Չ.¬ի հետ£ Զույգն այժմ պատրաստվում է պսակադրության արարողությանը£ Աշխարհում տղամարդիկ են շատ, իսկ Եվրոպայում` կանայք Այսօր մոլորակի տղամարդիկ 57.000.000¬ով կանանցից ավելի են£ Ամենաբնակեցված երկրներում` Չինաստանում, Հնդկաստանում և Պակիստանում, հարսնացուների պակաս կա£ Չինաստանում 100 կնոջը բաժին է ընկնում 108 տղամարդ, Հնդկաստանում` 107, Պակիստանում` 106£ Բայց Եվրոպայում կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ£ :

Լուսինը գանձերով լի սնդուկ է

Լուսնային բնահողը ավելի հարուստ է, քան կարող էին պատկերացնել£ Այն պարունակում է արծաթի հետքեր` բարդ տարրերի և միացությունների համակցությամբ£ Սա հաստատում են նոր հետազոտությունները£ Բրաունի համալսարանի գիտնականները վերլուծության են ենթարկել լուսնային փոշու մասնիկները, որոնք հավաքել էր ՆԱՍԱ¬ն£ Այս փորձը թույլ է տվել բացահայտելու զարմանալի հարուստ խառնուրդ. բացի արծաթից` բաղադրվում է ջուր, հիդրօքսիլ, շմոլ գազ, ածխածնի դիօքսիդ, ամիակ և մաքուր նատրիում£ Լուսնային մասնիկները հավաքվել են մոտավորապես 1 տարի առաջ, երբ ՆԱՍԱ¬ի հրթիռը բախվեց Լուսնի մակերևույթին£ Սա գիտնականներին հնարավորություն տվեց իմանալու լուսնային բնահողի կառուցվածքի մասին£ Կոկորդիլոսասեր ձուկը Անգլիացի ձկնորս Ջերեմի Ուեյդը Կոնգո գետից որսացել է 1,5մ երկարություն և 45 կգ քաշ ունեցող հսկայական մի ձուկ£ Լողացող այդ հսկան ունի 32 շատ սուր ատամ£ Եղել են դեպքեր, երբ այդ տեսակի ձկները հարձակվել են մարդկանց և նույնիսկ կոկորդիլոսների վրա£ :

Սոված արջերը` Ճապոնիայում

Երկրի Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով` ընթացիկ տարվա ապրիլ¬սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է մարդկանց վրա կենդանիների հարձակման 84 դեպք£ Նրանցից 4¬ի կյանքը փրկել չի հաջողվել, մյուսներն ապաքինվել են ստացած ծանր վնասվածքներից£ Արջերի հարձակումները հիմնականում հյուսիսային ու կենտրոնական շրջանների սակավաբնակ վայրերում են£ Անցյալ շաբաթ, օրինակ, վայրի կենդանին ներխուժել է ծերանոց ու վնասել այնտեղ հանգրվանած կանանցից մեկին£ Շարունակական դարձող այս փաստը, բնականաբար, անհանգստացնում է իշխանություններին£ Մանավանդ, որ այդպիսի 64 հարձակում էլ անցյալ տարի է գրանցվել£ Ճապոնացիներին խորհուրդ է տրվել խիստ ուշադիր լինել և արջի հայտնվելու դեպքում խուճապի չմատնվել. - Եթե հանկարծ ձեր բախտը չբերի և դուք հանդիպեք արջի` ոչ մի դեպքում չվազեք. նայեք ուղիղ նրա աչքերին և դանդաղ հեռացեք,¬ խորհուրդ է տվել լավատեղյակ զրուցակից AFP¬ն£ Փորձագետներն այս իրավիճակը պայմանավորում են կլիմայական փոփոխություններով, որոնց արդյունքում այս ամռանը Ճապոնիայում աննախադեպ շոգ է եղել, ինչն էլ անդրադարձել է արջերի օրակերի վրա£ Իրենց ամենասիրելի ուտելիքից` հնդկական ընկույզի ու կաղինի բացակայությունից գազազած` որոնումները նրանց հասցրել են բնակավայրեր£ Մասնագետները չեն բացառում և բնության ավերումը մարդկանց կողմից. խաթարվել են իրենց ավանդական տարածման տարածքները (արեալ), ու արջերը ստիպված են իրենց համար նոր բնակատեղիներ որոնել£ Որոշ շրջաններում էլ այս իրավիճակը բացատրվում է գյուղատնտեսության անկումով. այդպիսի վայրերում վայրի գազաններն անարգել անտառից տեղափոխվում են լքված ֆերմաներ£ :