ԱՐԴՅՈ՞Ք ՄԻ ՆՈՐ ԳԱՄՍԱԽՈՒՐԴԻԱ

  Վրաստանում արդեն իր իշխանությունը ձևավորող Բիձինա Իվանիշվիլին վերջերս մոսկովյան պարբերականներից մեկին տրված իր հարցազրույցի առթիվ հայտարարեց, թե լրագրողը խեղաթյուրել է իր միտքը, թե ինքը հայերի հանդեպ ունի խորին հարգանք:

ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍՏԵԼ 

  Մենք արդեն տեղեկացել ենք, որ Հունգարիայի հիմնարար իրավունքների օմբուդսմեն Մատե Սաբոն հայտարարել է, որ արդարադատության նախարար Թիբոր Նավրաչինը այդպես էլ օրենքով սահմանված 15-օրյա ժամկետում չի պատասխանել Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու վերաբերյալ իր հարցմանը:

ՀԱՑԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ` ՆՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԼԱՐՄԱՆ ՍԿԻԶԲ

  Ռուսական նավահանգիստներում ալյուրի գնի թանկացումը հանգեցրել է Հայաստանում հացամթերքի հերթական թանկացմանը` մինչև 10 տոկոսով: Հացամթերքը միայն հացը չէ, այլև` մակարոնեղենը նույնպես:

  ՄԱՆՈՒՇԱԿՆ ԷԼ Է ՀԱՐՍՏԱՑԵԼ 

  «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջին գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանը հեռացել է Հայաստանից և բնակություն հաստատելով Սոչիում` շինարարա կան բիզնես է հիմնադրել: Նախկին համեստ կրտսեր գիտաշխատողը, ուրեմն, հասցրել է այնքան գումարներ վաստակել, որ արդեն դառնում է «բիզնես-լեդի»:

  «ԳՆԹՈՒՆԻՔԸ» ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿՈՒՄ Է ԻՐԵՆ 

  Ապարանում հայտնի «Գնթունիք» առևտրի կենտրոնի մասին Հայաստանում գիտեն շատերը: Միջպետական ճանապարհին գտնվող այս կենտրոնը հատկապես նշանավոր է դարձել իր արտադրած հացատեսակներով և մասնավորաբար լավաշով:

«ԼԱՎԱՆԴԱՅԻ ԱՐԱՅԻԿՆ» ՈՒ... ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Արայիկ Հայրապետյանը, ով համարվում էր Արթուր Բաղդասարյանի գլխավոր ֆինանսական հենարաններից մեկը, սկսել է վաճառել իր ունեցվածքը:

ԱՆԱՆՑԱՆԵԼԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ և ՄՈԼՈՐՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ

  Լոռու մարզը շատերն են համարում զբոսաշրջության լավագույն կենտրոններից մեկը: Ու սա սուբյեկտիվ կարծիք չէ:

  ԳՅՈՒՄՐԻՆ ՀՐԱԺԵՇՏ է ՏԱԼԻՍ... 

  Հոկտեմբերի 7-ին հերթական անգամ տեղի ունեցավ «Քաղաքի օր» ավանդական միջոցառումը, որի «սցենարը» զարմացրեց ու... զայրացրեց շատ ու շատ գյումրեցիների:

  ՄԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ՀԱՐԿԻ ՏԱԿ 

  Հայաստանի զբոսաշրջային մեծ ներուժի մասին հաճախ ենք գրում, հաճախ ենք մտահոգություն հայտնում, որ տակավին հապաղում ու չենք ձեռնարկում համապատասխան քայլեր մեր երկիրը հրապուրիչ դարձնելու և զբոսաշրջային ինդուստրիան զարգացնելու համար:

ԼԵԶՎԱԿՌԻՎ` ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ «ՓԼԱՏԱԿՆԵՐԻ» ՎՐԱ 

  Գյումրու նորընտիր քաղաքապետ Բալասանյան Սամվելի խոսնակը շատ է ազդվել արդեն էքս-քաղաքապետ Վարդան Ղուկասյանի այն հայտարարությունից, թե ինքը Բալասանյանին ժամանակին գործարան է տվել ու հանդես է եկել հայտարարությամբ. - Գյումրու գործող քաղաքապետն երեկ հայտարարեց, իբրև թե ժամանակին գործարան է տվել Սամվել Բալասանյանին, ինչը սակայն, հեռու է իրականությունից, քանզի ժամանակին քարուքանդ վիճակում գտնված և այժմ քաղաքի այցեքարտերից մեկը դարձած վերոնշյալ գործարանը սեփականաշնորհվել է ավագանու որոշմամբ:

Ով ում է ում քարոզում

  այն էլ` միասեռականություն Հասարակությունը հազիվ էր ուշքի եկել բազմազանության շքերթներից ու մարդու իրավունքների պաշտպանների «սրտակեղեք» ճառերից, դարձյալ բախվեցինք եղկելի այս երևույթին. կրկին միասեռականության բացահայտ քարոզ:

Դարձյալ թիկնապահների մասին  

    գիշերային ակումբների և աղմկալի միջադեպերի առիթով  Մեր թերթի հուլիսյան հրապարակումներից մեկում, խոսելով «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի պատճառների մասին, նշել էինք, որ ներկայումս էլ իրենց վարքուբարքով ժողովրդի հակակրանքին արժանացած ամենատարբեր մականունավորների «անվտանգությունը պաշտպանող» թիկնազորերը դարձյալ վտանգ են ներկայացնում:

  Թագավորին անարգել են

  Ասում ենք` արվեստն ազատ մտքի թռիչք է, արվեստագետն` ազատ մտածողության կրող, ով այլ` գերազանցապես գեղագետի հայացքով է նայում աշխարհին: Բայց պարզվում է, այդ ազատությունը երբեմն դեմ է ուրիշների նախասիրություններին:

Իգականացման ճամբար` Փարիզում 

  Այլ իմաստ ու թարգմանություն չունի «ֆեմինացում» արտահայտությունը, քան` «կանացիացում», «իգացում»: Ուրիշ խնդիր է, թե կանայք են իգականացման համար պայքարում. այն էլ` քրիստոնյա կանայք, որոնց իրավունքները ո´չ կրոնական, ո´չ քաղաքացիական օրենքներով և ոչ մի ժամանակներում չեն սահմանափակվել:

  Շիշ ու խոշորացույց` նախագահին 

  Դե, ընդդիմադիրներն էլ նույն պետության քաղաքացիներ են և իրենց նախագահի ծննդյան 60-ամյակը նրանց ևս անտարբեր չէր թողել: Բայց ընդդիմադիր շնորհավորանքը հո չի՞ կարող բարեկամական մաղթանք լինել. սրանք քայլերթ են կազմակերպել` «Պապիկին թոշակի ուղեկցենք» կարգախոսով:

Յուրաքանչյուր 5-րդը կամուսնանար  Պուտինի հետ 

  ՌԴ նախագահի ծննդյան հոբելյանի նախօրեին ամերիկյան SΖn FrΖncisco Chronicle-ը հրապարակել է հանրային ինքնատիպ մի հարցման նույնքան ինքնատիպ պատասխանների արդյունքները: Սոցհարցումն անցկացվել է ռուսաստանաբնակ կանանց շրջանում և բավական հետաքրքիր պատկեր պարզել:

Տնտեսական բացատրական բառարանից 

  ՏԵՆԴԵՐ - ՏԵՆ(դագին) ԴԵՐ(ասանություն): :

Շարունակում են թոզ փչել 

  Ըստ հավաստի տվյալների` առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնած Դերենիկ Դումանյանը դեռևս չի վերացրել այս ոլորտի «թոզ ու դումանը»: :

Նախկինում ճակատին էր գրված, այժմ` բազալտին 

  Վարդան Ղուկասյանը Սամվել Բալասանյանի տակը փորեց-փորեց` մինչև հասավ ամրակուռ բազալտի, որի վրա գրված էին բոլոր այն կուսակցությունների անունները, որոնց անդամագրվել էր նոր քաղաքապետը: :

Թքում են երեսին, ասում է` անձրև է գալիս 

  Թեստ դպրոցականների համար. «Քննադատել» բայի փոխարեն ո՞ր բառը դիվանագիտորեն չօգտագործեց ՀՀ թիվ 1 դիվանագետը: - ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը քննադատում է Ալիևին, իսկ նա ասում է` «Անձրև է գալիս...»:

Բնավ տարօրինակ չէ 

  Օսկանյանին գումար հատկացրած Հանթսմանի լռությունը բոլորովին էլ անընկալելի չէ: Թերևս` նա հասկացել է, որ «Սիվիլիթասը» շատ հեռու է «սիվիլ» (ցիվիլ) թասերից:

Սև երկրի սև «ոսկին» և սև խավիարը 

  Պարզվում է` ԵԽԽՎ պատվիրակության անդամները ոչ միայն Ադրբեջանի «սև ոսկով» են գայթակղված, այլև` սև խավիարով: Եվ այդ երկրի սև գործերը փորձում են նավթախավիարով շղարշել:

  Ինչի՞ց են գալիս բանակի խնդիրները 

  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրած խորհրդակցությունն ու դրա ընթացքում հնչած քննադատությունները, ինչ խոսք, առ այսօր քննարկվում է լրատվադաշտում:

  Զինված ուժերում հոգևոր ծառայության դերը 

  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԳԴՀ զինված ուժերի կաթոլիկ եպիսկոպոս և ռազմական տեսուչ Մոնսինյոր Յոհակիմ Սիմոնին: ԳԴՀ ԶՈՒ կաթոլիկ եպիսկոպոսը Հայաստանում է գտնվում ճանաչողական այցով, որի նպատակն է փորձի փոխանակում իրականացնել Զինված ուժերում հոգևոր ծառայության դերի և գործառույթների ուղղությամբ:

Հեռացավ նահապետը

  Մոտ մեկ ամիս առաջ պայմանավորվել էինք Էդվարդ Միրզոյանի հետ, որպեսզի հարցազրույց տար մեր թերթին: Հանդիպումն անընդհատ հետաձգվում էր, սակայն խոստանում էր, որ անպայման կհանդիպենք:

  Ճշմարտությունն է զորեղ 

  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Սասուն» ազգային երգի- պարի համույթի գեղարվեստական ղեկավար, Արարատյան հայրապետական թեմի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Անդրանիկ սարկավագ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ գիտակցական ողջ կյանքում նվիրվել է մեր ազգային արժեքները մոռացությունից փրկելու, ապրեցնելու, նաև օտարին ներկայացնելու վեհ գործին:

  Էս էլ ու պը՞րծ Գոնե երեխեքի´ն  մի մոլորեցրեք 

  Միայն է´ս էր մեզ պակասում` կիսատ-պռատությունը, կեղծարարությունը հիմնավորապես մեր տանը տեր կարգելու: Մնում էր միայն, որ միջազգային ասպարեզում մանկական երգարվեստ ներկայացնող երեխաներին էլ ներքաշեինք անառողջ ընտրախաղերի մեջ:

  Ծառերի սպանդ` հյուրանոց կառուցելու համար

  կամ` ովքե՞ր են շրջանցում վերջին խորհրդակցություններում Հանրապետության նախագահի կողմից հնչեցված սաստող խոսքերը` մեր կյանքի տարբեր բնագավառներում առկա այլանդակ երևույթներին վերջը տալու վերաբերյալ Դարերով մարդն ու բնությունը ապրել են հաշտ ու խաղաղ` առանց մեկը մյուսին նեղացնելու:

  Ուրախ սկիզբ` տխուր և անսպասելի վերջաբանով 

  Հատկապես ավագ և միջին սերնդի մարդկանց հիշողություններում, կարծում ենք, անջնջելի է մնացել «Վինի Թուխ»-ի արկածների մասին պատմող հեքիաթը: Աշխարհում ուրախ ապրող Վինի Թուխ արջուկը, եթե հիշում եք, բանաստեղծ էր, ազատ ժամերին երգեր էր հորինում, զվարճացնում և օգնում անտառի բնակիչներին:

  ՊԱՐԱՊ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`   ՎԱՍՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ 

  Երկու օր առաջ Հանրային խորհուրդը հայկական հեռուստաեթերի բարեփոխման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ էր ներկայացրել ոլորտի ներկայացուցիչներին, մտավորականությանը: Այս առաջարկությունները, ինչպես պարզվեց, ստեղծվել են այն բանից հետո, երբ մոտ հարյուր մտավորական դիմել էր երկրի նախագահին` մեր եթերում տիրող իրավիճակը հարթելու մտահոգությամբ:

  Ճաղատությունը` հաջողության գրավական 

  Ամերիկյան գիտնականները հիմնավորում են իրենց այս տեսակետը. քաչալ տղամարդիկ համարվում են ավելի ուժեղ, մարզված ու նաև ավելի հաջողակ ղեկավարներ: Փենսիլվանիայի Ուորտոն-Սքուլ համալսարանի դասախոս Ալբերտ Մաննսի նոր ուսումնասիրությունը ցուցանել է, որ նոր ճաղատացող տղամարդիկ սովորաբար տառապում են ոչ լիարժեքության բարդույթով:

  Ընդդեմ ճապոնական մեքենաների 

  Զանազան հնարամտություններ են մոգոնում ճապոնական մեքենաներ ունեցող չինացիները, որպեսզի իրենց փոխադրամիջոցները պաշտպանեն ծայրահեղ ակտիվ «հայրենա կիցներից»: Վերջին օրերին նրանք հանդես են գալիս Դյաոյույադո (Սենկակու) կղզու նկատմամբ Չինաստանի իրավունքների պաշտպանության դիրքերից:

  ԹԱՓԱՌՈՂ ՄՏՔԵՐ

  *Մրջյունների աշխատասիրության փառաբանությունը, բարեբախտաբար, դեռ չի հասել իրենց` մրջյուններին: *Կմախքի տեսանկյունից` մարդն ամբողջապես ավելորդություն է: