ԽԱՂ` ԱՆՀԱՅՏ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ

Մեր երկիրը շնչում ու ապրում է քաղաքականությամբ: Նույնիսկ հանրահայտ գելափականներն են վերջին հարցումներն ամփոփելիս զարմանքով արձանագրել, թե հայ հանրության քաղաքականացվածությունը գերազանցել է նույնիսկ իրենց բոլոր պատկերացումները:

ԵՐԲԵՄՆ ԷԼ` ԱԿԱՄԱ° ՄՍԽՈՒՄՆԵՐ

Ամեն անգամ, երբ հրապարակվում է առաջատար հարկատուների թարմացված ցուցակը, վերստին առաջ է գալիս հետևյալ ընդհանրական ձևակերպումը, թե հատկապես խոշոր շրջանառություն ունեցող տնտեսվարողները հարկային պարտավորությունները կատարելիս դարձյալ ավելի շատ չափի՞ մեջ են թերացել, թե՞ հրապարակմանը նախորդող կիսամյակում օրինական դաշտում են լիարժեքորեն գործել:

Հա՞, որ...

ԵՐԲ մեր բնակարանները լարման տատանումներով, երբեմն էլ ընդհատումներով էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունը վերջերս հեռուստաէկրաններից սպառնաց, թե այսինչ ժամկետում հոսանքի վարձը չմուծելու դեպքում անջատումներն անխուսափելի են լինելու, ակամայից մտքով մի տասը տարի հետ տեղափոխվեցինք… Եվ իրոք, այս համակարգում նույնպես ինչ-որ բան այնպես չէ, թեպետ դժվար է ասել, թե հատկապես ո՞վ է այս ամենի մեղավորը:

Ռազմատենչ հայտարարությունները խուճապի արտահայտություն են

Հայաստանում շատերը թերևս արդեն վարժվել են, որ միջազգային ամենահեղինակավոր կառույցների ամենահեղինակավոր վեհաժողովներում էլ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորում տեղի չի ունենալու:

ԱՆՈՒՐԱԽ ՏԱՐԵԼԻՑ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ Այս օրերին մենք ոգեկոչում ենք արհավիրքին զոհ գնացած մեր եղբայրների ու քույրերի հիշատակը, սփոփանքի ու քաջալերանքի խոսք ենք ուղղում բոլորին, ովքեր վերապրել են 1988 թվականի դեկտեմբերյան օրերը, ում հարազատների ու մերձավորների կյանքն է խլել սարսափելի աղետը:

Պետական բարձր պարգևներ` երախտավորներին

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանք ների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, դժվարին պահերին հայ ժողովրդին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Իվանի ՌԻԺԿՈՎԻՆ շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում և նրան է հանձնվել Հայրենիքի շքանշան:

Ճշմարիտ հայրենասիրություն

Երկրաշարժի 20-րդ տարելիցից մեկ օր առաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականություն դարձրեց գյումրեցի 11 անօթևան ընտանիքների երազանքը:

«Միասին կարողացանք հաղթահարել...»

20 տարի առաջ դեկտեմբերի 7-ին մեր ժողովուրդը ապրեց դարի ծանրագույն արհավիրքներից մեկը` 88-ի երկրաշարժը: Դեկտեմբերյան այս ահասարսուռ օրը մենք կորցրեցինք մեր հարազատներին, ընկերներին, բարեկամներին:

Մշակութային արժեքների հանդեպ` պահանջատիրոջ իրավունքով

Որո՞նք են առաջնահերթ լուծում պահանջող մշակութային հիմնախնդիրները: Ի՞նչ մշակութային քաղաքականություն պետք է իրականացնի պետությունը` այս ոլորտում բարեփոխումները նպատակային դարձնելու և մեր մշակութային դիմագիծը պահպանելու համար:

Կոսովո մեկնեց հայ խաղաղապահների հերթական հերթափոխը

Երկուշաբթի օրը հայ խաղաղապահների հերթական` 10-րդ հերթափոխի` Կոսովո ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, ՀՀ ԶՈւ սպայակազմի այլ ներկայացուցիչներ: Նշենք, որ խաղաղապահ առաքելության մեկնած նախորդ` 9-րդ հերթափոխը Հայաստան է վերադարձել ս.թ. դեկտեմբերի 7-ին:

Ս.Օհանյանն ընդունեց ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների պատվիրակությանը` ՌԴ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի գլխավորությամբ: Նախարարը նախ ողջունեց հյուրերին, ապա վերջիններիս հետ զրույցում կարևորեց սփյուռքի և Ռուսաստանի Դաշնության հայերի մասնակցությունը հայրենիքում իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին:

ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԱՍԵՐԸ

Դեկտեմբերի 7¬ի ահավոր երկրաշարժը անտարբեր չթողեց աշխարհի ժողովուրդներին£ Ադրբեջանում գտնվող Մերձբալթյան զինօկրուգի ԻԼ-76 բեռնատար ինքնաթիռը պահեստազորից զորակոչված փրկարարներով Նասոսնի օդանավակայանից մեկնեց Լենինական և դեկտեմբերի 11¬ին վաղ առավոտյան վթարի ենթարկվեց Արթիկի շրջանի լեռնատարածքում` օդանավակայանից 20 կմ հեռավորության վրա£ Բացի ինքնաթիռի անձնակազմից, աղետյալներին օգնության էին շտապում յոթ տասնյակից ավելի փրկարարներ` ռուսներ, լեզգիներ, թալիշներ, քրդեր և մեկ հայ£ Այդ վթարի պատճառը, ինչպես պարզվեց հետագայում, ԻԼ¬76¬ի անձնակազմի անփութությունն էր, որը պետք է, մասնագիտորեն հաշվի առներ Շիրակի դաշտավայրի լեռնակլիմայական պայմանները. բարձրությունը ծովի մակերեսից` ի տարբերություն մերձկասպյան և ճիշտ ճնշման տվյալներ գրանցեր համակարգում£ Բացի դրանից, անհրաժեշտ էր հաշվի առնել թռիչքի գիշերային պայմանները, տեսադաշտի բարդությունը` բացակայությունը£ Լենինականի օդանավակայանի բարձրությունը ծովի մակերեսից 1500 մ, վթարի տեղը` 1700 մ ավելի է, օդի ճնշումը զգալիորեն տարբեր էր և չգրանցված£ Ինքնաթիռը պայթեց` դիպչելով սարին, և հրդեհ բռնկվեց, որի ժամանակ երկաթն էր հալվում£ Օգնության հասած հրշեջ մեքենաները որոշակի աշխատանք կատարեցին, բայց փրկելու հնարավորություն չկար£ Միայն շարքային Փ. Բալաևը, պատահաբար, թե բախտի բերմամբ, ԿԱՄԱԶ մեքենայի թափքում քնած` մեքենայից թռել էր կրակի վայրից դուրս և փրկվել, ստացել համապատասխան բուժօգնություն հիվանդանոցներում£ Տողերիս հեղինակը եղել է շարքում աղետի վայրում, նշանակվել ստորաբաժանման ղեկավար` հետևանքների վերացման համար£ Այդ աղետի հետևանքներն անհամեմատելի էին մինչ այդ տեսածներից` Լենինականում և Ախուրյանում, որտեղ փրկարար զինծառայողները ասում էին. «Ընկեր գնդապետ, տեսեք, թե ցեմենտը որքան քիչ է, միայն ավազ է»£ Ենթադրվում էր` ԻԼ-76 ինքնաթիռի բոլոր զոհվածներին հուղարկավորել Լենինականի գերեզմանատանը£ Բայց Ադրբեջանի ղեկավարները տարան «իրենց» 50 ազգայիննե րին, Լատվիա ուղարկվեց ինքնաթիռի անձնակազմի 9 անդամների դիակները, մյուսները հուղարկավորվեցին Լենինականում£ Արթիկի զորամիավորման և շրջանի ղեկավարության աջակցության շնորհիվ վթարի հետևանքները շուտ վերացվեցին և 1988 թ. դեկտեմբերի 28¬ին վթարի տեղում կանգնեցվեց հուշարձան, որը տեսանելի է Մարալիկից 1,5 կմ դեպի Լենինական տանող ճանապարհից£ :

Ոչնչից մեծ աղմուկ, թե՞ իրական վտանգ

Իր հրատապությունը որևէ պահի չկորցրած Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը վերջին շրջանում կարծես ավելի գործնական կարևորություն է ձեռք բերել£ Դրա շուրջ քննարկումները, բնականաբար, նաև ժողովրդական լայն զանգվածներին են զբաղեցնում£ Ու դժբախտաբար, նույնիսկ այս առնչությամբ` ոչ միայն իրարամերժ, այլ նաև մարդկանց տագնապներն ավելի սրող տեսակետներ են հնչում£ Թե իբր` մայնդորֆյան հռչակագրից` նրանում նշված «Մադրիդյան սկզբունքներից» կարելի է եզրակացնել, որ հողերը վերադարձվելու են£ Եվ հակաիշխանական տրամադրությունները խորացնելու նպատակ ունեցող քարոզիչները, ինչ խոսք, նաև այս պահն են փորձում օգտագործել` ժողովրդին պառակտելու, բանակցային գործընթացն իրենց ձեռնտու կամ սեփական պատկերացումների «ձևաչափով» ներկայացնելու£ Մինչդեռ, առանձնապես լուրջ քաղաքագետ լինել պարտադիր չէ` գիտակցելու համար, որ որևէ իշխանավոր իր ժողովրդի արյամբ ազատագրված տարածք չի նվիրաբերի£ Առավել ևս` ղարաբաղյան գոյամարտում թրծված իշխանավորը£ Վերջին հաշվով` որևիցե մեկը չի կամենա խարանյալի կարգավիճակով հիշվել պատմության էջերում, քանզի գիտակցում է յուրաքանչյուրը, որ նման արարքը չի ներվի երբեք£ Իսկ իրականում, շատ ավելի հիմնավոր փաստարկներ կան, որոնց հետ հաշվի չնստել իրենց թույլ չպետք է տան նույնիսկ դրականը տեսնել չցանկացող իմաստակները£ Ի վերջո` մենք էլ պահանջատիրություն ունենք. Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Արման ՄԵԼԻՔՅԱՆԻ հավաստմամբ` - Բանակցային գործընթացի արմատական, կարևորագույն մասերից մեկը ադրբեջանական փախստականների խնդիրն է, որի լուծմամբ մենք վերջնականապես կարող ենք լուծել և տարածք հանձնել-չհանձնելու հարցը£ Դրանք ադրբեջանահայության բնակության վայրերն են և չպետք է տրվեն կամ վերադարձվեն որևէ մեկին£ Ոչ մեկին հաճոյանալու խնդիր չպետք է դնենք մեր առջև£ Ավելին, ԼՂ պաշտպանության նախին նախարար Սամվել ԲԱԲԱՅԱՆԻ մանրամասնմամբ` - Խնդրի լուծումը պատկերացնում եմ հետևյալ կերպ. մենք 490.000 փախստականներ ունենք և առաջին հերթին պետք է վերաբնակեցման հարցերը լուծվեն£ Սովետական Ադրբեջանից բռնի տեղահանված ժողովուրդը պետք է վերադառնա այդ տարածքները£ Իսկ «Ադրբեջանահայերի ասամբլեա» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգորի ԱՅՎԱԶՅԱՆԸ գտնում է, որ 1988-1992 թթ. ադրբեջանում եղած իրադարձութ յունները Հայաստանում պաշտոնական մակարդակով պետք է ճանաչվեն, որպես ցեղասպանություն. - Այս ցեղասպանության օրինակով պետք է ներկայացվի և համաշխարհային հանրությանն ապացուցվի, որ Ադրբեջանի թուրքերը և արցախահայերը չեն կարող համագոյակցել մեկ պետության սահմաններում£ Իրականում Ադրբեջանը երբեք ու երբեք չի համաձայնի, որ գոնե մեկ հայ վերադառնա£ Եթե մի պետություն սեփական խաղաղ բնակիչներին ոչնչացրել է ազգային պատկանելության պատճառով, այդ պետությունը ո°չ իրավական, ո°չ էլ բարոյական իրավունքներ չունի հավակնություններ ունենալ ԼՂ տարածքի նկատմամբ£ Ցեղասպանություն և զրկանքներ տեսած մեր համայնքը այդքան զոհողությունների գնաց` հանուն ԼՂ և ՀՀ անկախության և տարածքային ամբողջակա նության£ Եթե հող վերադարձվի, մեր համայնքն իրեն դավաճանված կզգա£ Այո°, որքան էլ տխրահռչակ մեր հարևանի համար անցանկալի լինի, նրա տարածքներից բռնագաղթածները Ադրբեջանի քաղաքացիներ են` սահմանադրության 50 և 52¬րդ հոդվածների համաձայն£ Բացի այդ ադրբեջանցիները տիրացել են նաև փախստականների ինչքին, և ինքնին ծագում է նաև փոխհատուցման խնդիր, որի այժմյան ինքնարժեքը 100 միլիարդ ԱՄՆ դոլար է£ Փոխհատուցման ձևաչափը կիրառելի է նաև վիճարկվող տարածքների պարագայում. մենք էլ կարող ենք ետ պահանջել Արծվաշենը, Մարտունաշենը, Գետաշենը, Քարինտակը, Նախիջևանն ու Շահումյանը£ Սակայն տարածքների խնդիրը նաև տնտեսական կողմ ունի, ինչը չի կարող շրջանցվել և չի էլ շրջանցվում£ Պարզվում է` այդ շրջանը հարուստ է նաև օգտակար հանածոներով` մասնավորապես ոսկու և ուրանի պաշարներով£ Եվ գեներալ-լեյտենանտ Ս. Բաբայանի պնդմամբ. - Թող տնտեսագետները, բնապահպանները և երկրաբանները իրենց գնահատականները տան, թե այդ տարածքներում, ինչ ռեսուրսներ կան և նոր միայն քաղաքական գործիչները պահելու և զիջելու քարտեզը գծեն£ Եթե մենք ապագա սերնդի մասին ենք մտածում, պետք է ընտրենք ռազմավարական առումով վտանգ չստեղծող տարբերակը£ Ինչ բանակցություններ էլ ընթանան Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև, ի վերջո, Ղարաբաղը մտնելու է գործընթացի մեջ£ Ինչ վերաբերում է Մոսկվայում ստորագրված հռչակագրին, ես դրան լուրջ չեմ վերաբերվում. թուղթ է` Ռուսաստանին պետք է եղել տարածաշրջանում իր դերը ցույց տալ£ Հռչակագրի կարևորությունը չհերքելով հանդերձ` ՀՀ պաշտպանական, մարզատեխնիկական ՀԿ կենտրոնական խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արկադի ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ վստահ չէ, թե դրանում ամրագրված` խնդիրը ռազմական ճանապարհով չլուծելու պայմանը չի խախտի Ադրբեջանը:

Արդյո՞ք Օբամային էլ կպատուհասի Քենեդիի ճակատագիրը

Շատ վերլուծաբաններ համառորեն շարունակում են խորացնել Ջոն Քենեդի և Բարաք Օբամա նախագահների նմանության «թեման»: Եվ ընդհանրապես, չգիտես ինչու` Նահանգների 44-րդ նախագահի հետագայի մասին հնչող վարկած-ենթադրություններն ավելի շատ անուրախ են, թեև նրա անձի հանդեպ առայժմ դրական վերաբերմունքն է գերիշխող:

Հիտլերը վախճանվել է... 1964 թ., Արգենտինայում

Հիտլերի ինքնասպանությունը, թվում էր` իրականություն և այդ առիթով այլ վարկածներ կարծես չեն հնչել:

Հոբելյանական թատերաշրջան Դրամատիկում

Յուրատեսակ բերքահավաքի տարի դարձավ 2008¬ը Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի համար£ Թատրոնի ծննդյան 40¬ և նրա հիմնադրի 85-ամյակների անանջատ թատերաշուք նշանավորմամբ ոչ միայն վերստին կարևորվեց հընթացս մեծարված 10 նվիրյալների բեմական վաստակը. այլև հետահայաց ամբողջացմամբ արժանիորեն վերահաստատվեց ձեռք բերած բարձր համարումը արդի հայ թատերարվեստում£ Տոնակատարության նախօրեին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյանի հեղինակած «Երևանի դրամատիկական թատրոն» ծանրակշիռ ուսումնասիրության լույս ընծայմամբ, ասես, ի մի բերվեց նախորդ հինգ մենագրություններով շտրիխ առ շտրիխ ուրվագծվող թատրոնի ընդհանուր դիմանկարը£ Վաստակաշատ նվիրյալներին` Հայկուհի Խուդավերդյանին և Կարպիս Շամլյանին պատվավոր կոչումների արտահերթ շնորհմամբ ամրապնդվեց պետական ապրեցնող աջակցության հույսը£ Եվ մեծն Ղափլանյանի մահվան քսաներորդ տարեդարձին նախապես իրենց հարգանքի տուրքը մատուցած ներկա դրամատիկցիները` ՀՀ ժողովրդական արտիստներ Արմեն Խանդիկյանի և Արթուր Ութմազյանի զուգազրույցով հանդիսականներին վերապատմեցին թատրոնի չորստասնամյա կենսագրությունը£ «1969¬ին Հայոց այգիներն ի¯նչ պտուղ տվին...» Իմ սիրելի թատրոններից մեկի հոբելյանախոհերումս անսպասելի արտահայտչականություն ստացավ ծննդյան տարեթիվը` 1969¬ը:

Երբ կյանքին նայում ես կանանց աչքերով

«Կին» միջազգային V կինոփառատոնի գերպրկված 5-օրյա ընթացքը մոտենում էր վերջնագծին£ Տիկնիկայինի ճեմասրահում զրուցում էի տնօրինուհի Մարիամ Օհանյանի, համակարգող Նարինե Ջրբաշյանի, մրցութային հանձնախմբի անդամ Լիլիան Հովակիմյանի և ժրաջան օգնական Լիլիթ Հարությունյանի հետ արդեն ցուցադրված ժապավենների գեղարվեստագաղափարական արժանիքների շուրջ£ Տարբեր տեսանկյուններից գնահատելով մրցութային 27 ֆիլմերը` հիմնավորում էինք մեր անհատական կարծիքները, ոսկե միջինին հանգում աշխույժ քննարկմամբ£ (Պարզվեց, գրեթե նույն աշխատաոճն էր որդեգրել մրցութային հանձնախումբը)£ Լիլիանը խանդավառված էր Նատալիա Ուգլիցկիխի («Բռնոցի»)` ինտիմի զավեշտախառն իրադրության անեկդոտահունչ արտահայտչականությամբ£ Եկատերինա Երյոմեն կոյի «Իմ դասարանը» ներկայացնում է հետխորհրդային ողջ տարածքին բնորոշ հիմնախնդիր£ Բնագիտական բարձրակարգ կրթություն ստացած 26 համադասարանցիներ, հասարակական¬քաղաքական հեղաբեկումների բերումով, հաստատվել են աշխարհի տարբեր ծագերում£ Նարինեն կիսում էր կարծիքս Երյոմենկոյի ասելիքի երկարաձգվածութ յան, ֆիզիկայի օրենքների իմացության առաջին դասերի մեջընդմիջման հոգնեցնող առատության մասին£ Որքան էլ որ դրանք միտված լինեին կյանքում այդ օրենքների գտած կիրառությունները պարզաբանելուն, բազմիցս կրկնվելով նկատելիորեն իմաստազրկվում էին£ Իրենց լակոնիկ խորիմաստությամբ ամենքին գրավել էին Ռոքիե Թավաքոլի Գերդաֆարամարզիի (Իրան) «Ջուրը», Աննա Սոլանասի և Մարկ Ռիբայի (Իսպանիա) «Կաբարե Կադնե»¬ն, Վանուհի Դունամալյանի «60-90-60»¬ը, Մարիա Բյորկլունդի (Ֆինլանդիա) «Գարուն»¬ը, Ալիսա Խմելնիցկայայի (Ռուսաստան) կարճամետրաժ և անիմացիոն ուրույն ասելիքով ֆիլմերը£ Ես ու Մարիամը փորձում էինք զրուցակիցներին փոխանցել մեր խանդավառությունը` Հյուրերի ծրագրում ընդգրկված Սյուզան Լյուսիանիի (Մեծ Բրիտանիա) «Բուռլեսկային հեքիաթներ»¬ի արտասովոր ֆանտասմագորիկ վառվռուն միջավայրի բարձրաճաշակ առկայծումներով, հանրածանոթ 5 հեքիաթների հնարամիտ ներթափանցմամբ իրական կյանք£ Եվ միաժամանակ ընդունում, որ անջատ-անջատ ներկայացվելով` դրանք անհամեմատ անձանձիր կդիտվեին ու ողջ ենթաշերտերով կընկալվեին£ Չեմ թաքցնում Օլգա Շեբունյաևայի «Մոտ էին վազում լուսատիտիկները» ժապավենի փոքրիկ հերոսի` Միտյայի խեղված մանկության դրամատիկ պատումից ստացած տպավորություններս£ «Շատախոս ճանճը» մանկական հայտնի բանաստեղծությամբ Վիտալի Վաշեդսկին կարծես ներքին խաղաղեցնող զրույց էր վարում անհանդուրժողականության պատնեշով իրարից հարևան սենյակներում բաժանված ծնողների հետ, խորապես հուզում տնային առաջադրանքների կատարման ընթացքում նույնիսկ` ընտանեկան անլիարժեքության պատճառով կրած տառապանքներով£ Մտապատկերումս դաջվել են ֆիլմի վերջնագրերին զուգընթաց դժբախտ մանչուկի արտասանած ողբերգաշունչ խոսքերը. «Ընտանիքներն իրարից տարբերվում են… Համբերում եմ, համբերում ես…»£ Պատերազմի արհավիրքներով խեղված մարդկային ճակատագրերի մութ էջերն էին լուսաբանվում Մարիա Կոզլովայի «Գերմանական արյուն» վավերագրական ժապավենի հերոսուհու` Շվայնեմյունդե քաղաքի համակենտրոնացման ճամբարում ծնվելու դժբախտության խարանը կրող Լյուբով Կոստինայի դառնությամբ ներծծված վերհուշում£ Պատերազմը անփույթ դաժանությամբ մռայլով էր պարուրել Վալերի Իվանովսկայայի «Որերորդ տարին…» գողտրիկ նովելապատումի հերոսների ողջ կեցությունը£ Մինչևիսկ պատանեկան սիրո կրակներն են կուլ գնում համատարած խավարին, որ խտանում էր կարճամետրաժ ժապավենի մունջ ու չափազանց խոսուն պատկերներում£ Մարդկային ներանձնական հարաբերությունների հոգեբանական խութերը յուրովի էր «պեղում» Թամարա Բոչարովան Ալբերտ Մորավիայի «Փախուստ» պատմվածքի հիման վրա նկարահանած «Անդունդ» ֆիլմում£ «Պատճառի և հետևանքի միջև անդունդն է, որը կարելի է հաղթահարել ժամանակի ընթացքի օգնությամբ» բանալիով բացված Մաշա-Մաքս սիրային զույգի անտառային աննշան թվացող միջադեպով£ Սիրո գաղտնարանում կողմնորոշվելու ուշագրավ փորձ էր ԵԹԿԻ III կուրսի ուսանողուհի Լիլիթ Մովսիսյանի «Ժամանակի կաթիլներ» խաղարկային փոքրիկ ֆիլմը` ըստ Էդգար Էլբակյան կրտսերի ստեղծագործությունների£ Ի դեպ, չմոռանամ նշել, այս կինոփառատոնը մեկ լրացուցիչ հնարավորություն է մեր երիտասարդ կինոգործիչների ունակությունների բացահայտման ու զարգացման£ Կինոյի աշխարհում ինքնահաստատում փնտրող մոտ մեկ տասնյակ երիտասարդների մասնակցությունը, ոմանց առաջնաքայլի խրախուսմամբ, դրա փայլուն հաստատւմն է£ Նաև գլխավոր փաստարկներից մեկը մեր մշակութային առօրյայում «Կին» կինոփառա տոնի կարևորության£ Մրցանակաբաշխության արարողության մտերմիկ մթնոլորտով ոգեշնչված անվանի կինոգործիչները` Ուլրիկե Օթինգերը, Բևերլի Շաֆերը, Անդրեյ Գերասիմովը, բոլոր մրցանակվողները իրենց առանձին ելույթներում, կարծես շարունակելով ու ամբողջացնելով Տիկնիկայինի ճեմասրահում նախօրեին ինքնաբուխ կայացած մեր ստեղծագործա կան քննարկումը, հավուր պատշաճին արժևորեցին «Կին» փառատոնը տարալեզու կանանց մշակութային երկխոսության շրջանակների տարեցտարի ծավալմամբ ու խորացմամբ աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող կինոգործիչների համախմբմամբ համամարդկային հիմնախնդիրների արմատական լուծմանը նպաստավորության առումով ևս£ Ներկայացված ֆիլմերի գերակշռող մեծամասնության գեղարվեստականության պակասը, ըստ իս, պայմանավորված էր առաջադրվող հիմնախնդրի վրա հանրության ուշադրությունը սևեռելու նպատակամղվածությամբ£ Բեմադրիչներից շատ¬շատերն իրենք էին հեղինակել սցենարները` ձգտելով առանց գունազարդման կինոդիտողին մատուցել իրենց մտահոգությունները կոնկրետ կենսադեպերում ցցուն արտահայտված նեգատիվ երևույթների մասին£ Որակական առումով` առայժմ փառատոնային խաղացանկում գերիշխողը սիրողական մակարդակն է£ Բայց չէ՞ որ «կինը ամեն ինչ կարող է…», ինչպես ասվում էր փառատոնի վերջերգում£ Հատուկենտ են այսօր մասնագիտությունները, որոնցում կանայք դեռևս գերազանցության ակնառու նշաններ չեն գրանցել£ Այս բնագավառում նույնիսկ սկսնակների նոր աշխատանքներն են հուսադրող£ Աննա Երզնկյանի հավաստմամբ, մրցանակակիր ֆիլմերը` «Ջուրը», «Ժամանակի կաթիլներ»¬ը, «90-60-90»¬ը, «Ներսում»¬ը (Իրինա Վոլկովա), «Բռնոցի»¬ն, «Իտալական էսքիզները» (Արփինե Սիմոնյան), «Երրորդ կեսը» (Սալոմե Սագարաձե).-դժվարությամբ են որոշվել` բարյացակամ անաչառությամբ ու ձայների մեծամասնությամբ£ Այդ սկզբունքով էլ սահմանվել են գլխավոր մրցանակները` «Լավագույն ֆիլմ» («Իմ դասարանը», բեմ.` Ե. Երյոմենկո) և «Հատուկ» («Որերորդ տարին», բեմ.` Վ. Իվանովսկայա)£ Ուշագրավ մի հանգամանք£ Բոլոր կինոժապավենները հատկացվեցին ԵԹԿՀ ֆիլմադարանին£ Այնպես որ, հետին թվով էլ կարելի է հստակ պատկերացում կազմել հինգերորդ «Կնոջ» բովանդակության մասին£ Ինչ¬ինչ դասեր քաղել նաև… :

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ. ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նախագահի տեղակալ «Իմ գաղտնիքն ի°մն է» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Ամենադժվարը հորս մահն էր. ես չէի պատկերացնում, որ հոգեկան ցավը կարող է այդքան անհաղթահարելի լինել£ 2007 թ. մարտի 2¬ին մահացավ քաղցկեղից` իմ աչքի առաջ` 15 րոպե հոգեվարքից հետո£ Դա ինձ համար մեծ ցնցում էր£ Մենք պարզապես անզոր ենք մահվան առջև£ Եվ ամեն օր մի տարօրինակ, նոր զգացողություն եմ բացահայտում, որ ցավն աստիճանաբար ավելի է ուժգնանում£ Սեփական օրինակով ես հասկացա, որ անիմաստ են` «Ժամանակը մեղմացնում է ցավը» կամ «Ժամանակը բուժում է ամեն ինչ» ձևակերպումները£ Հայրս մահացավ ուրբաթ օրը` երեկոյան, իսկ առավոտյան ես պայմանավորվել էի առողջապահության նախարարի հետ, որ փորձենք մի տարբերակ ևս` «Արմենիկումը»£ Չհասցրեցինք£ Գիտեմ` դա էլ ոչինչ չէր փոխելու, բայց մեղքի զգացողությունը, որ այդուհանդերձ չհասցրեցի` առայսօր ուղեկցում է ինձ£ Կարծում եմ` մինչև կյանքիս վերջ ինձ հետապնդելու է այդ մտատանջությունը£ Հարազատ մարդու կորստին, ահագնացող կարոտին միանում է այդ մեղքի զգացողությունը, և կսկիծն ավելի է ամրապնդում իր դիրքերը£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Ես իմ տեսակով շատ կոսմոպոլիտ անձնավորություն եմ և հայրենասեր եմ£ Չնայած, հայրենասիրությունը, ի տարբերություն շատերի, այլ կերպ եմ պատկերացնում. ինձ չի թվում, որ հայրենասեր լինելու համար պետք է կոկորդ պատռելով ամբիոնից ինչ¬որ ամպագորգոռ հայտարարություններով շահարկեմ այդ սուրբ հասկացությունը£ Ընդհանրապես, այն մարդիկ, ովքեր անընդհատ խոսում են բարձր արժեքների մասին, վստահ եղեք, որ նրանց մեծամասնությունը այդ զգացողությունները չունի£ Ես միշտ հիշում եմ Հրանտ Մաթևոսյանի մի նկատառումը. երբ նրան հարցրել են, թե ինչու ցեղասպանության թեմայով չի գրում, ասել է` «Մարդն իր վշտի, ցավի մասին չի կարող բարձրարժեք ստեղծագործություն գրել»£ Ես համամիտ եմ. ինչպե՞ս կարող է մարդը նստել և գրել, ոնց են իր տատիկին անարգել£ Երբ որ ցավը խորապես զգում ես` չես կարող դրա մասին բարձրագոչել£ Իսկ բառարանային ձևակերպումներով` մշտամատույց հայեցիության պարագայում` զգացմունքները շինծու և սնամեջ են£ Այնպես որ, ես հայ եմ և հպարտ եմ, որ հայ եմ£ Գուցե այլ երկրում, ասենք, Մեքսիկայում ծնված լինելու դեպքում էլ լավ մեքսիկացի կլինեի… Չգիտեմ, չեմ մտածել այդ հարցի շուրջ, թե ի՞նչ ազգի ներկայացուցիչ կուզենայի լինել£ Համակրանքի առումով էլ` ազգերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք չունեմ. ես հատուկ համակրանք ունեմ խելացի մարդկանց հանդեպ` անկախ նրանց ազգային պատկանելությունից£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, որն այժմ կբարձրաձայնեիք£ - Առհասարակ ինձ համար միշտ մերժելի է եղել անձնականի հրապարակայնացումը£ Օրինակ` հեռուստատեսությամբ հանրահայտ մարդիկ իրենց կյանքը հանրային սեփականություն են դարձնում, մանրամասնում նվիրական զգացմունքները£ Ես պատկանում եմ այնպիսի գործիչների թվին, ովքեր երբեք չեն թույլատրում այլոց` ներխուժել իրենց անձնականի մեջ£ Իմ կյանքը, իմ ընտանիքը իմ ամրոցն է, և երբևէ, որևէ մեկին թույլ չեմ տա քչփորել այն£ Իմ գաղտնիքն ի°մն է£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Երևի թե առեղծվածային չէ, բայց ամեն անգամ ես զարմանում եմ մարդկային ցածրոգության անսահմանության վրա£ Եթե հիշում եք, Գորինի «Մոռանալ Հերոստրատին» պիեսում շատ հետաքրքիր մի միտք կար£ Հերոստրատը` այդ հայտնի տաճարներ այրողը, լինելով բացասական կերպար, ինքն իր համար բացահայտում է մարդկային լկտիութ յունը և ամեն անգամ ասում է. «Մարդկային լկտիությունը աստվածներից զորավոր է»£ Եվ քանի որ քաղաքականությունը նման իրադրություններին նպաստող դաշտ է, հաճախ եմ բախվում այդպիսի իրավիճակների` ամեն անգամ ստիպված լինելով հիշել Գորինի այդ հայտնի արտահայտությունը£ Այսինքն` ինչքա՞ն կարող է մարդն ընկնել£ Այդ առումով բավական իմաստալից է և Վասիլի Շուկշինի ձևակերպումը. «Ցածրից էլ ներքև ես իջնում, և նույնիսկ քեզ համար է հետաքրքիր դառնում»£ Դժբախտաբար` հաճախ եմ մարդկանց մեջ բացահայտում ստորության այնպիսի շերտեր, որոնք առեղծվածի չափ անընկալելի են ինձ համար£ - Մանկության այն հուշը, որ մինչև հիմա ուղեկցում է Ձեզ£ - Մանկության շատ հուշեր իրենց հետքն են թողել իմ կյանքում և երբեմն վերարտադրվում են երազի տեսքով£ Օրինակ` ճիշտ է, դպրոցն ու ինստիտուտը գերազանցությամբ ավարտեցի, բայց որոշակի խնդիրներ ունեի մաթեմատիկա առարկայից£ Ու քանի որ հայրս մաթամատիկայի մասնագետ էր, նրա հետ նախապես պարապում էի տնային առաջադրանքները, ապա նոր գնում էի դասի£ Քանի տարի է անցել, բայց առայսօր երազում տեսնում եմ, որ մաթեմատիկայի դասատու Նազարյան Շավարշը ինձ կանչում է գրատախտակի մոտ` լուծելու այդ տհաճ վարժությունը£ Ծանր հիշողություն է, որովհետև դժվարությամբ եմ հաղթահարել այդ առարկան, թեպետ միշտ «5»¬եր էի ստանում£ Մեկ էլ հիշում եմ, որ ծնողներիս հետ Գելենջիկում էինք£ Գեղեցիկ երեխա էի, և երբ մի անգամ ծնողներս մտել էին դեղատուն, իսկ ես սպասում էի դրսում, գնչուների թափառախումբ է անցնում£ Մի քանի կոնֆետային վիտամիններով նրանք գայթակղեցին ինձ ու տարան իրենց հետ£ Մոտավորապես կես ժամ ծնողներս անհանգստացած ինձ էին փնտրում£ Հետո միլիցիոները հայտնաբերեց ինձ, և ամեն ինչ հարթվեց£ Այդ պահի ապրումը, որ ծնողներիս այլևս չեմ տեսնելու` անմոռանալի հուշ է դարձել£ :

«Ո՞ւր որ կերթաս` պոռա Հայաստան…»

Այսպես ավետեց աշխարհով մեկ հայազգի մեծ գրողը, երբ օրերից մի օր ոտք դրեց նախնիների հողին, երբ հայրենիքի կարոտն ու սերը նրան տարան Թբիլիսի, ուր գտավ իր ապուպապերի օջախը£ Մեծն Սարոյանի 100-ամյա հոբելյանին նվիրված բաց դաս-միջոցառումը` մայրաքաղաքի թիվ 184` Սերո Խանզադյանի անվան դպրոցի 9 «բ» դասարանում, սարոյանական իմաստուն, խոհափիլիսոփայական ասույթներով համեմված, մի ինքնատիպ և ուսուցողական հրաշալի, գրողին արժանի խնկարկում էր£ Պատմական Հայաստանի բնության հոգեթով տեսարանների, գրողի լուսանկարների էկրանավորված կադրերի կողքին, երաժշտության ուղեկցությամբ ընթերցվում էին Սարոյանի բոլոր այն ասույթները, որոնք բնութագրում են գրողին, նրա մարդկային և հայեցի նկարագիրը£ Աշակերտների շուրթերից հնչող սարոյանական ասույթները, ինքնակենսագրական հետաքրքիր անցքերը ներկա գտնվող ուսուցիչներին, հյուրերին մտովի տեղափոխեցին Սարոյանի կերտած աշխարհը, նրա նախնիների ծննդավայրը£ Բարեհամբավ և հմուտ մանկավարժի` հայոց լեզվի և գրականության սիրված ուսուցչուհի, բանաստեղծուհի Մարինե Բադալյանի և ինֆորմատիկա առարկայի նույնքան նվիրյալ ուսուցչուհի Կարինե Բաղդասարյանի ջանքերը նպատակաուղղված էին աշակերտներին` ոչ միայն աշխարհաճանաչ հայազգի մեծ գրողի կյանքին, գործունեությանը առավելագույնս ծանոթացնելուն, այլև Սարոյանի` աստվածաշնչյան հար և նման ասույթներին հաղորդակից դարձնելուն£ Այսինքն` միջոցառում-դասը և° ուսուցողական, և° դաստիարակչական առումով հաջողված էր, որի վառ ապացույցը տարբեր դպրոցներից միջոցառմանը ներկա տնօրենների, հայոց լեզվի և գրականության ուսուցիչների, նույն դպրոցի տնօրեն պարոն Հարությունյանի, ինչպես նաև դպրոցի նախկին տնօրեն Անգին Կարապետյանի ջերմ ելույթներն ու շնորհավորանքներն էին թե° աշակերտներին, թե° ուսուցիչներին£ Բացառված չէ, որ այդ երեխաների շարքում են Հոմեր Մաքոլիները, որոնց մեծն գրողը պատգամել է անգամ ծանր պայմաններում առաքինի, ազնիվ ապրելու բարոյախո սությունը` «…Փորձիր սիրել քեզ հանդիպած բոլոր մարդկանց… Բարին երբեք չի վերջանում£ Եթե վերջանար, աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա»£ :