Հայկյան տաճարի վերականգնման հույսով

  «Բոլորը շտապում էին ուրախանալու» և «Երբ գտնում ես քեզ» պատմվածքները գրող, կինոսցենարիստ, քարանձավախույզ, Հայաստանում ռազմական ալպինիզմի հիմնադիր Վահան ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԻ գրական առաջին ստեղծագործություններն են, որ 1968 թ. տպագրվել են «Ավանգարդում»:

  Ադրբեջանական գազը, Արցախը, Ռուսաստանն ու Արևմուտքը Ձախողված առևտուր

  Վերջին մի քանի ամիսների ընթացքում հայ հանրությունը հիմնականում զբաղված լինելով խորհրդարանական ընտրություններով, կարծես անուշադրության էր մատնել Ղարաբաղի շուրջ ծավալվող զարգացումները: Միայն հայ-ադրբեջանական շփման գծում չդադարող միջադեպերն էին հասարակության շրջանակներում քննարկման նյութ դառնում:

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է

  ՀԱԿ անդամ և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը սուր քննադատության է ենթարկել դաշինքը, նրա ղեկավարներին, հատկապես անհանդուրժելի համարել այն, որ ՀԱԿ-ն իշխանությունների հետ գնացել է երկխոսության, հզոր ուժից վերածվել շատ սովորական ընդդիմադիր զանգվածի:

  ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ

  Մայիսի 8-ին ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, ինչպես նաև հրաժարումը պատգամավորական մանդատից` պատմական իրադարձություն են: Պատմականը ոչ թե առաջին նախագահի ելույթն էր, որը քիչ էր տարբերվում նրա նախորդ ելույթներից, այլ այդ ամենի ենթատեքստը:

  Հա՞ որ...

  Ըստ մեր ունեցած տեղեկությունների, արդեն քննարկվել է մի շարք մարզպետների պաշտոնանկության հարցը: Մասնավորաբար հաստատվել են լուրերն այն մասին, որ առաջիկա օրերին, կառավարության ձևավորումից անմիջապես հետո, իր պաշտոնին հրաժեշտ կտա Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ում աշխատանքից չափազանց դժգոհ են իշխանությունները:

  «ԱՆՑՈՂԻԿ ՏԵՂԵՐ» ԵՆ ԲԱՑՎՈՒՄ

  Դեռևս ընտրություններից առաջ ՀՀԿ ղեկավարները նշում էին, որ կուսակցության համամասնական ցուցակի «անցողիկ տեղերում» հանգրվանած շատ թեկնածուներ պաշտոններ են ստանձնելու գործադիրում, ինչն էլ մինչև 100-115-րդ տեղերում հայտնվածներին հույս էր ներշնչում, որ նրանք անպայմանորեն մանդատներ են ստանալու: Եվ ահա աստիճանաբար խոսակցությունները վերածվում են իրականության:

  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ «ՃԱԿԱՏԱԳՐԻ» ՇՈՒՐՋ

  Ընտրություններից առաջ խոսակցություններ էին շրջանառվում, որ Հովիկ Աբրահամյանը ժամանակավորապես ստանձնելու է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը` մինչև ՀՀ նախագահի ընտրություններ, իսկ դրանից հետո արդեն ստանձնելու է իր երազած վարչապետի պաշտոնը: ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն էլ դառնալու էր գլխավոր դատախազ:

  ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԶԱՅՐՈՒՅԹՆ ԱՐԴԱՐԱՑԻ Է

  ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, հրապարակավ արտահայտվելով ընտրությունների մասին, իր կուսակցության անդամների կեսից ավելիին մեղադրել է… կաշառակերության մեջ:

  «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՄՂՎՈՒՄ Է ԴԵՊԻ ԿՈԱԼԻՑԻԱ

  Ընտրություններից մի քանի օր է անցել, և բնականաբար, սկիզբ են առել խոսակցությունները հնարավոր կոալիցիայի մասին: Հերթական ինտրիգը ծավալվում է ՀՀԿ-«Ժառանգություն» հնարավոր կոալիցիայի շուրջ:

  «ՃՈՅՏԻՆ» ՄՈՄՆ ԷԼ ՉՕԳՆԵՑ

  Էջմիածնեցի Հակոբ Հակոբյանը` «Ճոյտը», ընտրությունների առավոտյան գնացել էր եկեղեցի, մոմ վառել, ապա հույսով ու հավատով հետևել ընտրությունների ընթացքին` ակնկալելով, որ այս անգամ գոնե ինքը կհայտնվի խորհրդարանում:

  Բժշկական համալսարանը հոգեկան հիվանդ շրջանավարտնե՞ր է տալիս

  Վերջերս «զարմանալի» բաներ են կատարվում Երևանի պետական բժշկական համալսարանում: Այդ զարմանալի բաները միայն այսօրվա դեպքերով չեն սահմանափակվում:

  Օբաման կոչ է անում.... վախենալ

    Պնդողներ կան, որ այս քարոզարշավը լիովին տարբերվում է նախորդից: Եթե 2008-ին նրա նշանաբանը հույս ու փոփոխությունների խոստումն էր, ապա այսօր երևի բարոյականությունը նրան թույլ չի տալիս պտտել նույն «ճախարակը»:

  Հակախորհրդային «սադրանք»

  «Հիվանդագին ատելություն» բնորոշումը մեղմ է` բնութագրելու համար Ուկրաինայի ազգայնականների հետահայաց պոռթկումները Սովետմիության հանդեպ: Նույն պետության դեմ պայքարած, դրա փլուզմանը նպաստած երկրներում անգամ Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ հաղթանակի օրը շուքով են նշում:

Հուսահատ ընչազուրկները հոգնել են քարոզներից և ապավինում են Աստծուն

  Արթյուր Ռեմբոյի խոսքերով Եվ ամեն մեկը փսխելով իր հավատը բութ ու անտեր` Հիսուսին է հղում անդուլ աղերսանքներ բերանացի, Որ երազում է երկնքում` գունաթափված ապակուց վեր, Հեռու` սովյալ սեղաններից և չար փորից կշտացածի, Հեռու` եփած մսի բույրից և բորբոսից առատ ու ճոխ, Հեռու` մռայլ այս զավեշտից, որ հիվանդ է ու զզվելի... ::

  Լ. Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի նիստում

  Պարոնայք, մայիսի 6-ը «մահացավ». կեցցե´ մայիսի 7-ը: :

Ռոբերտ Քոչարյանը` Լ. Տեր-Պետրոսյանին

  Հին ասույթի հակառակ «երեսը» - Շատ մի ատի´ր, սիրել կա´: :

Նախընտրական ձևախեղումներ

  Քարոզարշավի ընթացքում կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ աջ քաղաքական ուժերը սկսել են տառապել ձախլիկությամբ, կենտրոնամետները` ճողվածքով, արմատական «նարնջագույնները»` դեղնախտով, վանյանականները` «սպիտակ տենդով»: :

Ի գիտություն «քվուրասերների»

  Շուտով լույս կտեսնի արմատականների իշխանություններին ուղղված լուտանքների և հայհոյանքների 10-հատորյակը: Քվուրասերները կարող են արդեն իսկ բաժանորդագրվել:

4-րդ խոսափողը նոր սեփականատեր կունենա

  Վերլուծաբանների կարծիքով` նախկինում Արշակ Սադոյանի սեփականությունը հանդիսացող 4-րդ խոսափողը փոխանցվելու է 4-րդ իշխանության կարկառուն ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանին: «Մազութը լափելու» թեմային փոխարինելու է «Հանցավոր ռեժիմի» դեմ պայքարի թեման:

  Խոնարհվում եմ հայտնի և անհայտ բոլոր շիրիմների առաջ…

  Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ևս հայ մարտիկներն ամբողջ աշխարհին հերոսականության դասեր տվեցին, դարձան փառահեղ հաղթանակի մասնակիցն ու կերտողը: Չափազանց մեծ ու անգնահատելի է հայորդիների դերն այդ պատերազմում, անուրանալի է նաև մեծ հաղթանակի նշանակությունը հայ ժողովրդի համար:

  Զինվոր եմ դառնալու

  Որքան էլ ադրբեջանցի ելուզակը փորձի իր չարագուշակ կրակոցներով մերթընդմերթ հիշեցնել շարունակվող պատերազմի մասին, միևնույն է` հայ զինվորն աննկուն է, իսկ մեր սահմաններն` անառիկ: Թեև վերջին շրջանում ցավալիորեն նաև կորուստներ ունեցանք, միևնույն է` սահմանամերձ շրջանի բնակիչների հավատն անսասան է:

  Անզուսպ «թիթեռնիկը»

  Ժամանակակից աշխարհում մարմնավաճառության հանդեպ տարբեր մոտեցումներ կան: Որոշ երկրներում, օրինակ, շահ ստանալու նպատակով սեռական ծառայություններ մատուցելն օրենքով արգելված է:

  ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ` ԽՈՇՈՐՆԵՐԻ ՈՒՍԵՐԻՆ

  Նախօրեին հրապարակած խոշոր հարկատուների հերթական ցանկից պարզ է դառնում, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի առաջատար հազար հարկատուների` պետբյուջեին վճարած գումարները 14,8 միլիարդ դրամով ավելացել են, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 14 տոկոս աճի մասին է վկայում:

  ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ` ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱ՞Ր

  Այս օրերի ամենաինքնատիպ «տեղեկություններից» մեկն էլ այն է, որ ոմանք լուրեր են տարածում, թե ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Հայկ Բաբուխանյանը կամենում է դառնալ կրթության և գիտության նախարար:

  ՀԻՄԱ  Ո՞ՒՄ  ՀԱՎԱՏԱՍ

  Ողջ հանրապետությունը խուճապի մեջ է, Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը հայտարարել է, որ հայկական տարածքի ընդերքում և առանձին մարզերում կուտակվել է 5,5 մագնիտուդի ճնշում, և արտահոսքի դեպքում կգրանցվի 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժ:

  ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏ ՉԻ ՆՇԱՆԱԿՎԻ

  Շատերն էին սպասում, որ գոնե Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ հիմա էլ նախագահ դարձած Պուտինը Մեդվեդևին հանձնեց վարչապետի աթոռը` Հայաստանում ևս կկրկնվեր ուշացած սցենարը, և Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ կաներ վարչապետի պաշտոնը ստանձնելու համար:

  ՀԵՏԱՔՐՔԻՐ Է` Ո՞Ր ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

  Կառավարության կազմում նշանակումների թեման ամեն օր հարստանում է: Ամեն օր նոր անուններ են հայտնվում մարդկանց շուրթերին:

  Երաժիշտ-կատարողների «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» միջազգային չորրորդ մրցույթ-փառատոնը

  Արդեն չորրորդ տարին է` Գյումրին դիմավորում է գարունը մեծ ակնկալիքով և ապրումներով: Բնության զարթոնքի հետ Հայաստանի երկրորդ քաղաքի մշակութային կյանքը նույնպես նորովի վերածնունդ է ապրում:

  ՇԵՔՍՊԻՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

  Հանճարեղ Վահրամ Փափազյանը մեծագույն երազանք ուներ` երբևէ Մեծ Բրիտանիայում` Շեքսպիրի հայրենիքում հայերենով ներկայացնել հանճարեղ բրիտանացու ստեղծագործությունները: Փափազյանի երազանքն այդպես էլ իրականություն չդարձավ:

  Ինքնասպանության հավաքածու

  92-ամյա մի ամերիկուհի հոգացել է, որպեսզի կյանքից հոգնած մարդիկ կյանքին հրաժեշտ տալուց առաջ նոր հոգնություն չապրեն: Նախկին ուսուցչուհի «խորամիտ» տիկինը Միացյալ Նահանգների և այլ երկրների` ապրել չկամեցող առնվազն 1300 բնակչի ինքնասպանության պարագաների հավաքածու է վաճառել. յուրաքանչյուրը` 40-6 դոլարով:

  Փղային դիետա

  Դե, եթե խոսքը փղերի մասին է, նիհարեցնելու չափն էլ 100-ավոր կիլոգրամներ պետք է լինի: Եվ Շվեյցարիայում որոշել են խստագույնս սահմանափակել հսկաների սնունդը. դիցուք` նրանցից ամենածանրը պետք է առնվազն 300 կգ քաշ գցի:

  Միայնությունը` գիրացման պատճառ

  Բժիշկները նախազգուշացնում են. հոգեկան և ֆիզիկական առողջությունը փոխկապակցված են: Եթե մարդիկ չեն կարողանում իրականացնել իրենց նպատակները, կամ բացակայում է հոգեբանական աջակցությունը, կյանքի այս կամ այն դժվարություններին բախվելով, տարբեր հիվանդություններ են ձեռք բերում:

  Լուսանկարի գրավչության գաղտնիքը

  Հավանաբար բոլորն են մտահոգվում, որ լուսանկարում որքան հնարավոր է գեղեցիկ տեսք ունենան: Հետազոտողները կարծես թե գտել են ելքը:

  «Խելացի կրծկալներ»

  Դրանք նաև «հոգատար» են և կարող են շտապ օգնություն կանչել` անհրաժեշտ պահին: Ամերիկյան Արկանզասի համալսարանի ինժերներների խմբի նոր հայտնագործությունն է դա, որը կարող է օգնել բժիշկներին` վերահսկելու իրենց մոտ բուժվող վատառողջ մարդկանց` աշխարհի որ ծայրում էլ նրանք գտնվելիս լինեն: