ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԵՐԻ

  Ժամանակներ առաջ արևմտյան վերլուծաբաններից մեկը գրել էր, որ չպետք է թույլ տալ, որպեսզի Ֆրանսիան հայերի համար նվիրական դարձած Ցեղասպանության թեման դարձնի մանրադրամ իր աշխարհաքաղաքական խնդիրների լուծման ճանապարհին:

  ՀԻՄԱ  Ի՞ՆՉ Է  ԼԻՆԵԼՈՒ

  ԱԺ ընտրությունների ընթացքում նախկին պատգամավոր և պատգամավորության թեկնածու Վիկտոր Դալլաքյանը բողոք էր ներկայացրել այն մասին, որ տվյալ պահին պատգամավորության թեկնածու Էդմոնդ Մարուքյանը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել Հայաստանում վերջին հինգ տարում մշտական բնակության մասին:

  ԳՅՈՒՂԱՑԻՆ ԴԱՏԱՐԿ Է ՆՍՏԵԼՈՒ

  Մինչ հայրենի կառավարությունը որոշում է Սևանից ջուր բաց թողնել և ջրել իբրև թե Արարատյան դաշտի ցանքատարածությունները, Շիրակի մարզում երաշտ է սկսվել: Ինչպես տեղեկացանք մարզպետարանից, Շիրակի մեծաթիվ համայնքներ, որոնք զբաղվում են հացահատիկի աճեցմամբ, կանգնած են լուրջ խնդիրների առջև:

  ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ

  Չնայած մեր բազմաթիվ ջանքերին` տեղեկանալ գազի գնի թանկացումների մասին, «Հայռուսգազարդից» խուսափողական պատասխաններ են տալիս, թե առայժմ բանակցություններ են ընթանում, թե հստակ սակագներ չեն որոշված: Բայց չեն ժխտում, որ գազը թանկանալու է:

  ԼՈՒՐՋ ԽՄՈՐՈՒՄՆԵՐՆ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ

  Ինչպես հայտնի է, Հայ ազգային կոնգրեսից հեռացել է Դավիթ Շահնազարյանը` նորանկախ Հայաստանի կերտողներից մեկը, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խնամին: Շահնազարյանը ոչ միայն հեռացել, այլև հիմնավորապես բացատրել է այն պատճառները, որոնք էլ առիթ են տվել լքելու ճամբարը:

  ԿՎԵՐԱԱՌԱՋԱԴՐՎԵՆ

  Սեպտեմբերի 9-ին Շիրակի մարզի գյուղական 86 համայնքում, ինչպես նաև Գյումրի և Արթիկ քաղաքներում, տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, բոլոր համայնքապետերն էլ ցանկանում են վերաառաջադրվել և պահպանել իրենց պաշտոնները:

  Մեր հույսը

  Ընդհանրապես երկրի, պետության մասին խոսելիս կարևորվում է նրանում քաղաքացիական հասարակության կայացածության աստիճանը: Որքանո՞վ է այն կայացած մեր երկրում...… Այս հարցերի շուրջ է զրույցը ԳԱԱ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

  «Հարսնաքարը»` ուշադրության կիզակետում

  Հարսնաքարյան ողբերգությունը դեռ երկար ժամանակ կմնա հասարակության ուշադրության կիզակետում. Հայոց բանակի սպան, ՀՀ քաղաքացին գազանաբար հոշոտվել է սեփական երկրում: Շարունակվող հասարակական բողոքի ալիքն ու ցասումն օրինաչափ են, իսկ հանցագործներին օրենքի ողջ խստությամբ պատժված տեսնելու նախանձախնդրությունը` գնահատելի:

Տարբեր սերեր

  Եվրախորհրդի նախագահի այցը մեր տարածաշրջան մի շարք իրողություններ ի հայտ բերեց: Մասնավորապես այն, որ Եվրոպան Հայաստանին սիրում է պլատոնական, Վրաստանին` ֆիզիկական, իսկ Ադրբեջանին` ՆԱՎԹալինոտ սիրով:

Խնամիների հակառակ տեսակետները

  Դավիթ Շահնազարյանի ասելով` ԲՀԿ շարժիչ ուժը Կրեմլն է: Ու այդ պատճառով թիվ 1 ընդդիմադիր Լ. Տեր-Պետրոսյանի խնամին ԲՀԿ-ն համարում է ոչ լեգիտիմ ընդդիմություն:

Սարսափում են թե´ դիմացից, թե´ թիկունքից

  Եթե օլիգարխները հասկանային, որ ժողովուրդը սարսափում է իրենց հետ հանդիպելուց թե´ դեմառդեմ, թե´ նույնիսկ թիկունքից, թիկնապահներ այլևս չէին պահի: :

Քննադատեց բռունցքները, հետո ինքը բռնցքեց

  Պարզվում է` Ռուբեն Հայրապետյանը նույնքան լավ է տիրապետում բռնցքահարվածներին, որքան իր թիկնապահները: Վերջիններիս առիթով լիակատար իրավունք ունի ասելու` « Моя школа »:

Այս գործը չի «ջրվելու»

  Եթե Սևանից եռապատիկ ավելի ջուր էլ բաց թողնեն, միևնույն է «Հարսնաքարի» հանցագործությունը չի «ջրվելու»` վստահեցնում է ՀՀ ոստիկանապետը: :

«Իդեալական» թիկնապահի բնութագիրը

  Օլիգարխին ներկայացնում են նոր թիկնապահի բնութագիրը. - Բռի է, լկտի, ցինիկ, անգրագետ ու վայրենի, մի խոսքով թիկնապահ դառնալու իդեալական հեռանկար ունի:ջ :

  Չդիմացավ

  Ուրեմն ուրախությունից էլ են մեռնում: Մարդկային օրգանիզմի մխոց սիրտն, ուրեմն, անակնկալ երջանկությանն էլ չի դիմանում:

  Շևարդնաձեն նորից մեղադրում է

  Ու նորից` վրաց գործող նախագահին: Հիմա նա համոզմունք է հայտնում, որ Միխեիլ Սահակաշվիլին պատրաստ է արյուն հեղել` իր բազկաթոռը պահպանելու համար (գրել է «Գոլոս Ռոսիի»-ն):

  Համեղ պատառ` միանգամից 7 ընտրող

Պապուա-Նոր Գվինեայում ընտրությունները հետաձգվել են մեկ շաբաթով, որովհետև ընտրողները վախեցել են ընտրական տեղամասեր գնալ: Չէ, թեկնածուները չէ, որ ահաբեկել են նրանց. ոչ էլ ընդդիմություն-իշխանություն սրված հարաբերություններում չկողմնորոշվելն է պատճառը:

  Կարգազանց քաղաքագլուխը

  Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե միայն մեր պաշտոնյաներն են փորձում չենթարկվել օրենքին: Պարզապես մերոնց «բախտը» երբեմն բերում է, որ նրանց հանդեպ ներողամիտ են լինում:

  ԸՆԴՕՐԻՆԱԿԵԼԻ

  Հայտնի է, որ սոցիալական փաթեթների տրամադրման գործում քիչ չեն եղել խախտումներն ու կոռուպցիոն դրսևորումները: Մասնավորաբար, մի շարք պետական հիմնարկություններում խախտվել են աշխատակիցների իրավունքները, ոմանք կամայականորեն զրկվել են փաթեթից օգտվելու իրավունքից` իբրև թե աշխատավարձ են ստանում արտաբյուջետային միջոցներից, ինչն էլ հիմք է տալիս աշխատակցին զրկել փաթեթից:

  ՈՒՇԱՑԱԾ, ԲԱՅՑ ՀԱՃԵԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

  Երգիչ Արթուր ԻՍՊԻՐՅԱՆԻ հետ վաղուց էինք պայմանավորվել հանդիպել: Հանդիպումն ուշ կայացավ, բայց այն հաճելի էր` ինչպես ցանկացած հանդիպում երգչի կատարումների հետ:

  Երաժիշտ ռեժիսորն ու քահանան

  2004 թվականին հեռուստատեսային ռեժիսորն ավարտեց քահանայից լսարանը, և Վահանն այսօր արդեն Նոր Նորք համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Թովմա Անդրեասյանն է:

  «Մինչև Շուշին չազատագրենք, ես չեմ գա...» ասել էր Արարատ ԷԼԲԱԿՅԱՆԸ

  Վերջերս հրատարակված Վիոլետա Մնացականյանի «Քսան տարի անց» գիրքը նվիրված է հերոս ազատամարտիկ Արարատ Էլբակյանի մարտական սխրալի ուղուն: Գրքում հուզական, հերոսական տարերքով է ներկայացվում նրա թեև կարճ, բայց և հարուստ կենսապատումի էջերը, որոնք ընթերցողին յուրահատուկ ոգևորում ու հպարտանք են ներշնչում:

  Հաշվապահ` կեղծ փաստաթղթերով

  Իլֆպետրովյան «Ոսկե հորթը» անմահ ստեղծագործության ոչ անհայտ հերոսներից մեկի` ընդհատակյա միլիոնատեր Կորեյկոյի այն համոզմունքը, թե լավ հաշվապահներ հիմա ամեն տեղ հարկավոր են` այսօր էլ չի կորցրել իր հրատապությունը: Իրոք, լավ հաշվապահների կարիք մեր տնտեսության բոլոր բնագավառներում էլ զգացվում է:

  Մոսկվա չհասավ

  Ընդունված է ասել, որ խմած մարդը դժվարություններ ու անհաղթահարելի արգելքներ չի ճանաչում. ծովը միշտ նրա ծնկներից է:

  Ի՞նչ են շշնջում արջերը մեր ականջին

  Ավագ և միջին սերնդի մարդիկ դպրոցական դասագրքից լավ կհիշեն «Վատ ընկերը» պատմվածքը: Երկու ընկեր գնում են անտառ, անսպասելի հայտնվում է արջը:

Դարձյալ Ռուսաստանի մահակը

  Հոկտեմբերին գազի գնի հավանական բարձրացման մասին տարածված լուրը դժվար է անակնկալ համարել: Որևէ նշանակություն չունի, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է և միակ երկիրը Հարավային Կովկասում, որը կարող է սպասարկել Ռուսաստանի շահերն այս տարածաշրջանում:

  ԻՆՉՈ՞Ւ Է ՆՎԱԶԵԼ ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

  Ինչպես վկայում են վիճակագիրները, Հայաստանում տեղի է ունեցել միջին աշխատավարձի նվազում: Տարեսկզբին հրապարակվել էր ցուցանիշ, ըստ որի` Հայաստանում միջին աշխատավարձը կազմում էր 117,1 դրամ:

  ՄԻ ՔԱՆԻ ԵՐԵՍՈՎ

  Օրերս Գյումրիում շատ հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան մի խումբ գյումրեցիներ, գրեթե անստորագիր, նամակ հրապարակեցին, որում իրենց դժգոհությունն ու բողոքն էին հայտնել երկրի նախագահին` քննադատելով քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործունեությունը և հույս հայտնելով, որ քաղաքն առաջիկայում կազատվի նրա «տիրապետությունից»:

  ԱՌԱՆՑ ՄԵՐ ԿԻՆՈՅԻ ՄԵԾԵՐԻ

  Մի քանի օր առաջ բացվեց տարվա գլխավոր կինո միջոցառումը` երևանյան «Ոսկե ծիրանը», որն օրավուր ձգտում է դառնալ միջազգային... Բացման հանդիսավոր արարողության ժամանակ պատվո գորգի վրայով անցան պաշտոնատար անձինք:

  ՈՎ Է ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆՈՐ ԽՈՍՆԱԿԸ

  ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մամուլի նոր խոսնակ ունի` Արթուր Միսակյանը, ով մինչ այս աշխատել է ՀՀ Ազգային ժողովում որպես փորձագետ:

  Ո՞ՒՐ Է ԳՆԱԼՈՒ 12 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ

  Ամեն տարի Հայաստանում հարկային վարչարարության բարելավմանն ուղղված քայլեր են արվում, փոխվում են օրենքներ, սակայն այդպես էլ այդ ոլորտը մնում է ամենաանկատարը:

  Ավանգարդականի 85-ամյակը

  Երգիծաբան-դերասան, ավանգարդական ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆԸ դարձավ հոբելյար: Անտեղի ժամանակ չի վատնել. գրել է, խոսել, ուրախացրել է շրջապատին:

  ՀՈՐԻԶՈՆԱՊԱՏՈՒՄՆԵՐ

  ԱՉՔԻ ՎՐԱ ՏԵՂ ՉԿԱ Բանաստեղծուհի Սեդա Վերմիշևայի միջոցառմանը նախօրոք գիտեցածս հայտնեցի Հորիզոնին: - Դեսպանատնից էլ են գալու:

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ

    (Սկիզբը` նախորդ համարում) Եկավ ընտրությունների օրը: Ժողովուրդը մեծ ոգևորությամբ սկսեց շարժվել դեպի ընտրական տեղամասերը:

  Այս ամռան ամենաթանկ քաղաքները

  2012-ի ամառային հանգիստն ամենաթանկը կարժենա Լոնդոնը, Նյու Յորքն ու Ժնևն ընտրողների համար: Իսկ համեստ հնարավորությունների տեր զբոսաշրջիկները կարող են Բանգկոկ, Կուալա-Լումպուրա և Սոֆիա մեկնել:

Ահաբեկիչն ապահովագրված չէր

  Հակառակ դեպքում` կարող էր այդ անգամ ևս ճողոպրել իրավապահների ձեռքից: Բրիտանական ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել ահաբեկիչների մի խմբի` գրեթե պատահաբար:

  Քառակուսի ձմերուկ

  Ճապոնացի հողագործները նոր սեզոնը նշանավորել են արտասովոր այդ բոստանային մշակույթով: Ընդ որում, ձմերուկի ավանդական կլորությունը քառակուսի դարձնելը 4 անգամ ավելի թանկացրել է նորարարության հեղինակների ծախսերը: