ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

  - Միջազգային հանրությունը բնակչության զանգվածային  արտագաղթի  դեպքում բոլոր միջոցներն ունի նրանց տեղակայելու Սիրիայում և Սիրիայից դուրս:  Մասնագիտացած կառույցները հոսքերը հավանաբար կուղարկեն Թուրքիա և Հորդանան:

  Հայը հայի դեմ

  Ոմանք կրկին «խաչակրաց արշավանք» են սանձազերծել` գործի դնելով ստի ու կեղծ մեղադրանքների մի ողջ «զինանոց»: Երևի քիչ են համարում քոչվոր հարևանների` մեր ազգային հպարտությունները վիրավորող վայրահաչոցները, հիմա էլ գիտակցված ու մտածված հակառակորդի կրակին յուղ են ավելացնում:

  2 ՀԱՐՑ

  Հարցերի շուրջ իր տեսակետն է հայտնում «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե ԴԱՆԻԵԼՅԱՆԸ - Քաղաքաշինության փոխնախարարի ղեկավարությամբ խումբ է ստեղծվել, որը պետք է կանոնակարգի Երևանի փոքր կենտրոնի կառուցապատումը: Չի՞ ստացվում, որ մենք սթափվում ենք` երբ գնացքն արդեն մեկնած է լինում:

  ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԴԵՄ ԵՆ ԵԼԵԼ

  ՀԱԿ պատգամավոր և ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտնվել է ներկուսակցական սկանդալի մեջ: Իսկ սկանդալի պատճառը նրա պատրաստած օրենսդրական նախաձեռնութ յունն է, որը նա պատրաստվում է ներկայացնել խորհրդարան:

  ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ` ԱՏԱՄՆԵՐՈՎ

  Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ընտրություններից առաջ բոլոր առողջապահական կազմակերպություններին հրահանգել է պրոթեզավորել ծերերին, ատամներ դնել: Եվ այդ բոլոր ծառայություններն` անվճար:

  ՍԱ ԷԼ ՄԵՐ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

  Հայտնի է դարձել, որ Լոռու մարզում ակտիվ ստորագրահավաք է կազմակերպվել, և ՀՀ նախագահին նամակներ են ուղարկել Ճոճկանի համայնքապետ Սամվել Գիգոլյանը, Քարկոփի համայնքապետ Ժորա Այբեկյանը, Նեղոցի գյուղապետ Սպարտակ Բեգջանյանը և Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը:

  Ռուսաստանն ենք բերում Հայաստան

  Եվրասիական, թե Եվրոպական միություն. որն է հայերիս համար նախընտրելի: Այս հարցի և դրա առաջացրած խնդիրների շուրջ է հարցազրույցը Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

  Օբամայի ամոթալի անցյալը

  Օրերս տարածված ոչ պատվաբեր այս լուրը կարող է և հերյուրանք լինել, կարող է և` իրողություն. դա չէ էականը: Նախընտրական տեխնոլոգիաները նաև անմաքուր են լինում` չբացառելով զրպարտանքները:

«Իջե´ք, անո˜ւշ երազներ»

  «Հայֆիլմ» կինոստուդիան ՀԱԿ-ի բոլոր նախկին համախոհներին հրավիրում է նկարահանվելու «Լքված հեքիաթների կիրճը» նոր լիամետրաժ ֆիլմի զանգվածային տեսարաններում: :

Հակառուսական «անկապ» որոշումներ

  Ըստ «Ժառանգության»` իրենք Գյումրիի քաղաքապետի ընտրություններին չեն մասնակցելու, որովհետև այդ քաղաքում տեղակայված է ռուսական ռազմաբազան, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի: :

«Փախուստ» դեպի անմահություն

  Եթե, իրոք Վանո Սիրադեղյանը փախստավայրում գրում է գեղարվեստական բարձրարժեք ստեղծագործություններ, ապա հետագայում նա իր կենսագրականի վերնագիրը կարող է դնել «Փախուստ դեպի Պառնաս»: :

Խաղում են, թե՞ անկեղծ են

  Հայաստանում կան իշխանավորներ, ովքեր իրենց պահում են պարզ, անկեղծ, անմիջական: Հուսանք, որ դա խաղ չէ, և նրանց չի վերաբերում Լառոշֆուկոյի զգուշացումը` «Կեղծ պարզությունը նուրբ խաբեություն է»:

«Մարտ առանց կանոնների»

  1. «ԳՈՎԱԶԴ» «Հարսնաքար» ռեստորանային համալիրը հրավիրում է էքստրեմալ իրավիճակների սիրահար ամուսնացողներին` այստեղ անցկացնելու իրենց հարսանեկան հանդեսը: Խորհուրդ է տրվում հարսի շորի տակ գազալիցքավորված ատրճանակ պահել, իսկ փեսային զրահաշապիկ հագցնել:

  ԱՂՔԱՏՆԵՐԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ

  Հայաստանում բացառիկ են դեպքերը, երբ ԱԺ պատգամավորի մանդատ են ստանում համեստ ապրող մարդիկ: Գլխավորապես մեծամասնականով ընտրվածների համար կարևորը ոչ թե քաղաքական ըմբռնումներն են, օրինաստեղծ գործունեություն ծավալելու պատրաստակամությունը, այլ` սեփական ունեցվածքի դիրքերի ամրապնդումն ու հարստության բազմապատկումը:

  Էն էլ` բուդդիստական ծիսակարգով

  Շեղումները սովորաբար թաքցնում են կամ ամոթով, ցավով են խոսում դրանց մասին: Բացառությամբ, թերևս` միասեռականություն կոչվող անբանականության:

  Վենեսուելան պատերազմի է պատրաստվում

  Այն էլ` երկարատև, պարտիզանական բանակով և ընդդեմ Ամերիկայի: Ինչպես երևում է` գունավոր հեղափոխություններն իրենց տեղը պատերազմներին են զիջում:

  ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

  Ազգօգուտ գործունեության համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևատրվել է Հալեպի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայ Երիտասարդաց  Ընկերակցության ոսկե մեդալով: - Ազնուաշուք Տիկին Նախարարուհի, Հալէպի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Հայ Երիտասարդաց Ընկերակցութիւնը իր վերջին նիստին որոշեց և հաստատեց պարգեուատրել Ձեզ, Հ.Ե.Ը.-ի ոսկեայ մետալով:

  Սփյուռքի ջերմությունը` հայրենիքին

  Ամիսներ շարունակ իրենց ինքնատիպ կատարումներով մայրաքաղաքի և մարզերի մշակութային կյանքն են հարստացնում սփյուռքահայ մեր հայրենակիցները: ՀՀ Սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը սփյուռքահայ կատարողներին հայրենիքում ելույթ ունենալու հնարավորություն ընձեռելուց զատ` նաև նոր խոսք է մշակութային միջոցառումների ֆոնին:

  Խիմկիում հայերը եկեղեցի կունենան

  Համեմատաբար երիտասարդ է մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հայկական համայնքը: Սակայն միաձույլ է, համախմբված:

  «Հարկավոր է հավատալ, սիրել ու ջանալ» համոզված է Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

  Մշակութային արժեքների աղավաղման տարիներին անուրախ մի սրախոսություն էր ծնվել. - Մեր մշակութային տներն ու կենտրոննե՞րն ինչ եղան: - Մշակույթի հետ վերացան:

  Վարդան ԱՍՑԱՏՐՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ և մարդու իրավունքների արևմտյան հայեցակարգը

  (Սկիզբը նախորդ համարում) Վերջին տարիներին մարդու իրավունքների ոլորտում այնպիսի միտումներ են զարգանում, որոնք հավատացյալ մարդկանց կողմից գնահատվում են որպես երկակի. մի կողմից մարդու իրավունքները ծառայում են բարօրությանը, մյուս կողմից մեր աչքերի առջև մարդու իրավունքների հայեցակարգի միջոցով թաքցվում են կեղծիքը, սուտը, կրոնական ու ազգային արժեքների վիրավորանքը:

Տեսագրությունը չտարածելու դիմաց` նոր սեռական հարաբերություն է պահանջել և ոչ միայն այդ մասին

  Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադառնալով ընկեր-ծանոթների կողմից կատարվող հանցագործության դեպքերին, հատկապես կյանքի փորձառություն չունեցող երիտասարդ ներին հորդորել էինք հնարավորինս հեռու մնալ պատահական ծանոթություններից և ընկերների ընտրության հարցում աչալրջություն ու զգուշություն ցուցաբերել:

Ինքնասպանության հասցնելու և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով

  Գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել. որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վնասվածքներով, անգիտակից վիճակում, բուժօգնության էր տեղափոխվել 28-ամյա Ա.-ն:

  Գուրգեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԵՐԿՆՔՈՒՄ ԳԵՐՎԱԾՆԵՐԸ

  ՊԻԵՍ (Սկիզբը նախորդ համարում) ՍԵՆԻԿ _ Իսկ գուցե մեզ այստեղ իսկապե՞ս վայելքներ են սպասում: ՇՈՂԵՐ _ Բայց ինչո՞ւ ոչ ոք չի գալիս, ոչինչ չի ասում:

  Հրաժարումն համացանցից

  Իրանում անհուսալի են համարում համաշխարհային համացանցը: Եվ հնարավոր է, որ 2013-ին այս պետությունը լիովին հրաժարվի Ինտերնետից` անցում կատարելով ներքին ցանցին:

  Ոչ կանցլերական «թուլություն»

  Թվում է` ղեկավարներին ու մանավանդ` միջազգային քաղաքական կլիման ձևավորող առաջնորդներից մեկին անկեղծացնելու մասին մտածել իսկ չարժե: Բայց ահա Անգելա Մերկելը բավական անկեղծ է պատասխանել գերմանացի նշանավոր անձանց հարցերին:

  Կիսամերկ պարը թանկ արժեցավ

  Օգոստոսի սկզբներին վիետնամական VietJetAir բյուջետային ավիաընկերությունը օդային աննախադեպ հնարանք էր մոգոնել: Լողազգեստ և կարճ կիսազգեստ հագած 5 ուղեկցորդուհիներն ինքնաթիռի անցարանի մոտ հավայական պար են պարել:

  Կտրած ձեռքերի մթերանոց

  Հնագետներն էլ երբեմն աղետալի գտածո են պեղում` բնավ հանցանշաններ ու հանցագործներ չորոնելով: Երկրի ընդերքի նման սարսափելի մի շերտ են օրերս բացել Եգիպտոսի հինավուրց Թել էլ-Դաբա պալատի տարածքում հին քաղաքակրթության հետքեր որոնողները` կտրտված ձեռքեր հայտնաբերելով (գրել է LiveScience.coΗ-ը):

  Հարբած «ուղեբեռը»

  Մարդ է, էլի´. թռիչքից առաջ խմել է: Բայց հավանաբար ոչ թե հարազատների հետ ինքն իրեն բարի ճանապարհ մաղթելու, ոչ էլ` օդ բարձրանալու վախը խլացնելու համար: