Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է
Ամեն տարի, հունիսի 1-ին ես նորից հիշում եմ բոլոր այն երեխաներին, ովքեր այսօր տոնը կնշեն մանկատներում` տամուկ հայացքներով նայելով բացվող-փակվող դռներին:
Ամեն տարի, հունիսի 1-ին ես նորից հիշում եմ բոլոր այն երեխաներին, ովքեր այսօր տոնը կնշեն մանկատներում` տամուկ հայացքներով նայելով բացվող-փակվող դռներին:
Ինչպես ասում են` ամեն ինչ իր տեղն ընկավ: Մնում է, որ արձակուրդից հետո խորհրդարանն աշխատի ուժերի կենտրոնացմամբ և ընդունի այնպիսի օրենքներ ու որոշումներ, որոնք օգտակար լինեն մեր պետությանն ու ժողովրդին:
ԱԺ 5-րդ գումարման I նիստում պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ՀՅԴ խմբակցությունը չի մասնակցի խորհրդարանի ղեկավար մարմինների ընտրությանը: Նա խմբակցության այդ որոշումը «Ավանգարդի» համար պարզաբանեց, թե իրենց մասնակցությունն անիմաստ է, քանի որ այն չի կարող ազդել ընտրության արդյունքների վրա:
Առաջիկայում տարածաշրջանային այցով մեր երկիր կժամանի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Հիլարի Քլինթոնը: Պաշտոնական տեղեկատվությունն ասում է, որ հանրապետության ղեկավարի և արտգործնախարարի հետ հանդիպումներում Քլինթոնը քննարկելու է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները:
Ուշագրավ է, որ ադրբեջանական պետական հեռուստակայանները պաշտպանում են Ալ-Քաիդային և այսպես կոչված ընդդիմադիրներին` չթաքցնելով իրենց հրճվանքն այն առթիվ, որ ավերվում են մի շարք բնակավայրեր, զոհվում են մարդիկ: Ըստ հավաստի տեղեկությունների, Ադրբեջանը զենք և մարդկային ուժ է մատակարարում «ապստամբներին»` միաժամանակ ֆինանսներ ներդնելով ընդդիմության զինման գործում:
Մոսկվան ու Պեկինը անվանելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ առավել կոշտ պատժամիջոցների դեմ գլխավոր խոչընդոտ, Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ փորձում է հորդորել Պուտինին` սատարելու Անվտանգության խորհրդի պատժամիջոցները:
Տ. Սարգսյանի մեկնաբանությունը Լավ, ասենք ես թողեցի վարչապետի պաշտոնը, բայց այդ դեպքում Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը մի «քոռ» ցենտ էլ չեն հատկացնի Հայաստանին: :
ՀԱԿ-ի խորտակվող նավից փախչողների դեմն առնելու համար Լ. Տեր-Պետրոսյանը արտերկրից մեծ քանակությամբ մկնդեղ է ձեռք բերել: :
Մոսկվայի պաթոլոգիայի կենտրոնից տեղեկացնում են, որ Մ. Սահակաշվիլու ախտաբանական շեղումները պայմանավորված են ԱՄՆ-ի հետ անոմալ սիրային հարաբերություններով: :
Էս ինչ «ձախորդ» երկիր ենք, նարնջագույնների վտանգը մի կերպ հաղթահարեցինք, հիմա էլ երկնավարդագույնների համառ գրոհի թիրախն ենք դարձել: :
Կոալիցիա՞ն քեզ պետք է զարդարեր: :
Շատերը կարծում էին, որ եթե ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմի, ապա վերջինիս հետ համագործակցության համաձայնագիր կստորագրի: Դա կլիներ քաղաքացիական ամուսնության պես մի բան` առանց «զագսի» կնիքի:
Տխուր վիճակագրություն է հրապարակվել Միացյալ Նահանգներում. բարեպաշտություն, սեր, եղբայրասիրություն դավանող քրիստոնյաների դեմ աճում են հալածանքները` մուսուլմանների կողմից:
Որքան էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սկիզբ է դրել իր երկդիմի քաղաքականությանը` մասնավորաբար Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում` ակնհայտորեն կողմնակալ վերաբերմունք ունենալով Ադրբեջանի հանդեպ, այնուհանդերձ ամերիկյան շատ քաղաքական գործիչներ, հանրային ու պառլամենտական կառույցներ այս օրերին ԼՂՀ ճանաչման ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկում:
«Գապբնակշին» ընկերության կողմից խաբված գնորդների խնդրին մեր թերթը համակողմանիորեն չի անդրադարձել, սակայն դեռ մեկ տարի առաջ եղել է համառոտ հրապարակում:
Բժշկի դիպլոմ ստացող յուրաքանչյուր ոք պարտավոր է կարդալ ու բարձրաձայն կրկնել Հիպոկրատի երդման կարևորագույն պահանջներից մեկը` հավաստելով իր պատրաստակամությունն` օգնելու մարդկանց և չվնասելու: Բժշկական համալսարանի ցանկացած դիմորդ անգամ պաթոսով ու ներշնչված կասի, որ ուզում է բժիշկ դառնալ, որպեսզի օգտակար լինի մարդկանց:
Առաջին Հանրապետության հերթական տարեդարձի օրը ՀՀ նախագահի հրամանագրով պատվավոր կոչումներ և մեդալներ ու շքանշաններ են ստացել արվեստի, մշակույթի, գիտության, կրթության մի շարք նշանավոր գործիչներ: Ի զարմանս շատերի, վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել ռաբիս ոճի երգիչ Արման Հովհաննիսյանին, ինչը լուրջ դժգոհություններ է առաջացրել արվեստագետների շրջանում:
ԱԺ գյուղատնտեսության քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Խաչիկ Հարությունյանին, ով վանաձորցիներին հայտնի է «պահեստապետ» մականվամբ, Արթուր Բաղդասարյանը ցանկանում է նախարար դարձնել: Այն էլ` սոցիալական ապահովության:
Մայիսի 31-ից վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը վայր դրեց իր լիազորությունները: Ավելի ճիշտ` այսօրվանից բոլոր նախարարները պիտի համարվեն պաշտոնակատարներ` մինչև նոր կառավարության ձևավորումը:
Լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին պաշտոն տալու հարցը վերջնականապես լուծվել է: Նա օրերս վայր կդնի պատգամավորական մանդատը և կդառնա տրանսպորտի և կապի նախարար, իսկ խորհրդարան կգա գյումրեցի Սուքիաս Ավետիսյանը:
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյան- «Լոնդիկը» կարելի է ասել, մեր երկրի հարուստ մարդկանցից մեկն է դարձել վերջին տարիներին: Իր գլխավորած մարզում էլ թանկարժեք ռեստորան է կառուցել:
Հիրավի, վաստակած հոբելյան է հայ գրատպության 500-ամյակը: Կես հազարամյակ առաջ հեռավոր Վենետիկում Հակոբ Մեղապարտն ստեղծեց Ուրբաթագիրքը:
Այսօր Հայաստանում գործում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը կարգավորող երեք տասնյակից ավելի օրենքներ և իրավական ակտեր: Մեծաթիվ են և երեխաների հիմնահարցերով զբաղվող միջազգային ու հասարակական կազմակեր պությունները:
Անչափահասներին իրենց մշտական բնակության երկիր վերադարձնելու վերաբերյալ ԱՊՀ երկրների միջև գործող համաձայնագրի շրջանակներում վերջին երեք տարում լքված ու անապաստան շուրջ 37 երեխա ՀՀ ոստիկանության ջանքերով վերադարձվել է հայրենիք: Սա բարդ ու աշխատատար գործընթաց է, մանավանդ, երբ փոքրիկը չի ունենում անձը հաստատող փաստաթուղթ:
Ասում են, չէ՞. սայթաքում են լեզուն ու ոտքը, բայց պա-տասխան է տալիս գլուխը: Ա´յս սայթաքման համար, իհարկե, գլխով պատասխան տվող չի լինի, բայց որ դրա պատճառով դիվանագիտական իրարանցում է սկսվել` փաստ է:
Մահվան դատապարտվածներին նույնպես երբեմն ժպտում է բախտը: Զորօրինակ. Վիետնամի իշխանությունները հետաձգել են ավելի քան 400 մահապատժի ի կատար ածումը:
Իտալիո վարչապետ Մարիո Մոնտին իր լեհ պաշտոնակից Դոնալդ Տուսկին առաջարկել է 2-3 տարի դադարեցնել ֆուտբոլային բոլոր մրցախաղերը: - Սա ոչ պաշտոնական առաջարկ է:
Մինչև 10 տարի ազատազրկում է սպառնում մերձմոսկովյան զորամասերից մեկի ավագ լեյտենանտին, ով, այսպես կոչված` դաստիարակչական նկատառումներով, զինվորի գլխին աղբադույլ է հագցրել: Լա˜վ դաստիարակություն է. երևի այդ լեյտենանտին (այն էլ ավա˜գ) այդպես են ենթարկեցրել:
Չինացի բժիշկներն 8- ամյա աղջնակի ստամոքսից 500 գրամանոց մազափունջ են հեռացրել: Փաստորեն աղջնակը մի քանի տարի շարունակ մազով է սնվել:
Մեծ Բրիտանիայում` Լոնդոնի առևտրի սրահներից մեկում մարդկային արցունքներից ստացված աղ են վաճառքի հանել: Վաճառողները պատմել են, որ աղի բյուրեղներն ստացել են արցունքները գոլորշիացնելու միջոցով:
2005- 2011-ի ընթացքում Տանզանիայում շուրջ 3000 մարդ մահապատժի է ենթարկվել` մեղադրվելով կախարդության մեջ (հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանության քենիական կենտրոնը): Նրանց մեծամասնությունը տարեց կանայք են:
ՀՈՒՆԻՍ, 2012 թ. ԽՈՅԵՐ. Լուրջ որոշումներ ընդունելու ժամանակն է: Հավանաբար չեք հասցնի նախապատրաստվել փոփոխություններին, բայց դրանք ձեր սրտով են: