ՆՈՐ ՇԱՐԺՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ

  Վանաձոր-Երևան երթուղու սակագների բարձրացումը լուրջ անհանգստություններ է առաջացրել, Երևանում սովորող կամ աշխատող մեծ թվով վանաձորցի երիտասարդների մղել` նախաձեռնելու մի նոր շարժում` պայքար ծավալելով սակագների բարձրացման դեմ:

  ՊԱՇՏՈՆ` ԸՍՏ ՎԱՍՏԱԿԻ

  ՕԵԿ քվոտայով քաղաքաշինության նախարար նշանակված Սամվել Թադևոսյանն այս օրերին հայտնվել է շատերի ուշադրության կենտրոնում: Պատճառն այն է, որ, ըստ շրջանառվող լուրերի, նա պաշտոն է ստացել` «մուծվելով» Արթուր Բաղդասարյանին:

  ՄՌԱՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԸ ԵՎՍ

  Փառավոր ավանդույթներ ունեցող Ա. Մռավյանի անվան դպրոցը տվեց իր վերջին շրջանավարտներն ու փակեց իր գոյության վերջին էջը:… Վերջին տարիներին դպրոցը բացարձակապես մատնվել էր անուշադրության, կառավարությունը ջանքեր չէր գործադրում դպրոցի վերաշինման, այն կրթական համընդհանուր քաղաքականության մեջ ներգրավելու համար:

  ՄԻ՞ԹԵ ՆՈՐ ԵՆ ԻՄԱՆՈՒՄ

  Օրերս շատերի ուշադրությունը սևեռվեց այն «առատաձեռնությանը», որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի մոտակայքում գտնվող «Թեժլեռ» ռեստորանում ճաշացանկի հետ նաև... մարմնավաճառներ են հրամցնում: Ու այդ ծառայությունն էլ համակարգում է ռեստորանի սեփականատեր ոմն «Սեկոն»:

  ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՐՎԵԼ ԵՆ

  Ըստ շրջանառվող լուրերի, չափազանց սրված են Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի և Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարաբերությունները: Մարզպետը որոշել է սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում չսատարել Վարդան Ղուկասյանին` փոխարենը ջանք չխնայելով, որ Բալասանյան Սամվելը դառնա Գյումրու քաղաքապետ:

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՐԴԵՆ ՎՃԻՌԸ ԿԱՅԱՑՐԵԼ Է

  Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Հարսնաքարում» ծեծի ու բռնության ենթարկված Արտակ Բայադյանի հարևանն է, բայց մեր նախարարն այնքան օրինահարգ ու արդարամիտ է, որ ահա ինչ հայտարարություն է արել. - Եթե ես ունեմ մի բնակարան, էդ բնակարանը տվել եմ վարձով և էնտեղ ինչ-որ բան է տեղի ունենում, դա չի նշանակում, որ ես եմ դրա համար պատասխանատու միայն:

Մտավորական մարդ ասվածը մեր ԱԺ-ում գրեթե գոյություն չունի

  Մեր զրուցակիցն է գրականագետ Արքմենիկ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ - Որքանո՞վ են այսօր քաղաքական գործընթացներն ազդում գրականության վրա, և ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր ձևավորված խորհրդարանից ու կառավարությունից: - Անշուշտ, ազդեցություն ունեն:

  Ոչ թե ընդդիմություն, այլ այլընտրանք

  Այն օրվանից, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրաժարվեց «Հանրապետականի» և «Օրինաց երկրի» հետ կոալիցիա կազմել, չէին դադարում վերլուծությունները կուսակցության հետագա հնարավոր կեցվածքի մասին: Իսկ վերջին շրջանում հարցական էր մնում հատկապես կառավարության ծրագրի վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը:

  ՍԵՎԱՆԱ  ԼՃԻ ՋՈՒՐԸ` ՀՕԳՈՒՏ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ

  Կառավարությունը որոշում է կայացրել` Սևանա լճից 150 մլն խորանարդ մետրի փոխարեն բաց թողնել 320 մլն խորանարդ մետր ջուր: Ըստ Կառավարությանն առընթեր ջրային պետական տնտեսության պետի` ջրամբարները ցամաքել են, այդ պատճառով էլ ստիպված են Սևանից ավելի մեծ չափաքանակով ջուր բաց թողնել:

Բախտակից էքս-երը

  Համակրե՞լ են միմյանց Բեռլուսկոնին ու Սարկոզին, թե՞ ոչ` հիմա արդեն էական չէ: Պաշտոնավարման ընթացքում երևի իրենք միմյանց միջև ընդհանրություն չեն որոնել:

  Մեքենա հո չի˜

  Իսկապես եզակի նմուշ, որի բազմաթիվ առավելություններից նախ կարելի է առանձնացնել հնությունը և առաջին տիրոջ ինքնությունը: Խոսքը ԳԱԶ-13Բ «Չայկա» ավտոմոբիլի մասին է, որն 1961-ից պատկանել է ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովին:

Մի «ֆլեշով» գարուն չի գա

  Ըստ նախկին նախարար Էդ. Սանդոյանի` Հայաստանի տնտեսությունը բարեփոխել հնարավոր չէ, քանզի կառավարությունը, օրինակ, չի կարողացել և չի կարողանալու «Ֆլեշից» խլել դիզվառելիք ներմուծելու մենաշնորհը: Թե ինչո՞ւ բազում օրինակներից հենց «Ֆլեշին» նա հիշեց, կարևոր չէ:

Մի անգամ շուռ է տվել և փլել

  Հրանտ Բագրատյանը անընդհատ կրկնում է. «Տվեք ինձ վարչապետի աթոռը, և ես շուռ կտամ ամբողջ տնտեսությունը»: Նախկինում այդ աթոռը, որպես «հենման կետ» նա ունեցել է, և իրոք շուռ է տվել տնտեսությունը, որը փլվել է ամբողջ ազգաբնակչության գլխին:

Անհամատեղելի սերեր

  Ասում են, երբ Վ. Օսկանյանին հարցրել են ԱՄՆ-ն եք շատ սիրում, թե՞ Ռ. Քոչարյանին, պատասխանել է` «Երկուքն ալ կսիրեմ»: :

Լիքը նախարարացուներ

  Վարչապետի մամլո գրասենյակից հայտնում են, որ «Ով է ուզում դառնալ նախարար» խաղին մասնակցելու հայտ են ներկայացրել հարյուրավոր կարիերիստներ: :

Ոլորտը փրկվեց Քուշկյանից

  Ըստ Տիգրան Սարգսյանի` Քուշկյանից ազատվելու և ծանր հիվանդ` առողջապահության ոլորտը փրկելու միակ միջոցը կոալիցիայի տրոհումն էր: Այնպես որ, հուսանք շաքարախտով ծանր հիվանդները նոր նախարարի օրոք ինսուլինի, քաղցկեղով և ծանր մյուս հիվանդները համապատասխան դեղորայքի բացակայությունից չեն մահանա:

Սերը բացատրություն չի պահանջում

  Նույնիսկ «Ժառանգության» ակտիվիստները Ր. Հովհաննիսյանին չեն հասկանում, բայց շարունակում են սիրել: Երևի թե իսկական սերն էլ հենց այն է, երբ սիրում ես առանց հասկանալու:

  Հաճելի անակնկալ

  Մաշտոցի պողոտայում գտնվող «Ծածկած շուկայում» շինարարական աշխատանքները, որ երևանցիների զայրույթն էին հարուցել, այս պահին դադարեցված են: Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ կառավարության ծրագրի «Երևանին վերադարձնել իր ճարտարապետական շունչը» կետում նշված է` օրենքով բացառել Երևանի կենտրոնում մայրաքաղաքային պատմության նկարագրին անհարիր կառուցապատումները:

  Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ

  Կառավարության նախորդ ծրագրում գրված էր. «Կառավարությունը նախատեսում է 2008 թվականին Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու հայեցակարգի մշակում` դրանից բխող հետագա քայլերով` 2008-2012 թվականներին: Այն կներառի Դիլիջան քաղաքում բարձրորակ ֆինանսական ծառայությունների կենտրոնացման հարցը»:

  ԳԹԿ-Ն ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՓԱՌԱՆՁԵՄ ՄԵՅԹԻԽԱՆՅԱՆԻՆ

  Անցած տարի ընդունելության քննությունների ժամանակ բռնկված սկանդալը, որը կապակցվում էր հայոց լեզվի և գրականության թեստերին` մի կերպ կոծկվեց, ԳԹԿ-ի ղեկավարները խոստացան այնպես անել, որ հետագայում մատուցվեն առավել գրագետ թեստեր, իսկ դրանց հեղինակները փոխվեն:

  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ԻՆՉՊԵ՞Ս

  Կառավարության` խորհրդարան ներկայացված ծրագրում կարդում ենք. «Միջին ընտանիքը կունենա ֆինանսական ռեսուրսների հասանելիություն` բնակարան և ավտոմեքենա ձեռք բերելու համար: Հայաստանում չի լինելու աղքատ կենսաթոշակառու:

  ՀԱՐԿԱՅԻՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է

  Պետեկամուտների կոմիտեն որոշել է թարմացնել իր տրամադրության տակ գտնվող շարժական գույքը, և առաջիկայում բավական մատչելի գնով կվաճառվի շուրջ 60 փոխադրամիջոց: Նշված ավտոմեքենաների տարիքը թեև 10-ից չի անցնում, բայց վաճառքի որոշումից առաջ դրանց մաշվածությունը գնահատվել է 70 և ավելի տոկոս:

  Հյուրասրահ

  Զավեն ԽՏԸՇՅԱՆ «ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ» - Սփյուռքի նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երեկ բացվեց Ձեր ցուցահանդեսը: Ինչ աշխատանքներ են այնտեղ ընդգրկված:

  ՄՏԱՀՈԳՈՂ ՀՈԴՎԱԾ, ԻՆՉԸ ՀԱԿԱԳՈՎԱԶԴ Է

  Վերջին շրջանում ավելացել է Հայաստան այցելող մեր սփյուռքահայ հայրենակիցների թիվը: Բազմաթիվ նախաձեռնությունները, որոնք իրականացվում են պետական հովանավորությամբ, արդեն բացել են Հայաստանի դռները սփյուռքահայերի համար, նրանց տրամադրել` հաճախակի լինելու հայրենիքում, անգամ որոշում կայացնելու` տեղափոխվելու Հայաստան:

  Առաքելությունը` նաև մայր հայրենիքում

  ՀՀ Սփյուռքի նախարարության գործունեության գլխավոր սկզբունքներից են Հայաստան-Սփյուռք գործակցության շարունակական զարգացումը, հայկական համայքների միջև կապերի սերտացումն ու ամրապնդումը: Այս նպատակներին միտված ծրագրերը բազմաթիվ են, արդյունքներն` ակնառու:

  Վտանգավոր ճամփաբաժան. հավատի կորուստ

  Հասարակության ամենատարբեր շերտերում տեղի ունեցող ձևախեղումների մասին վերջին տարիներին շատ է խոսվում: Ցավալի է, բայց` փաստ. մարդկանց որոշակի հատվածի ոչ ճիշտ պահելաձևի պատճառով այսօր բարոյական մի շարք արժեքներ հողին են հավասարվել:

  Չծաղկած ծիրանենիներ

  Արձանագրված դեպքը ոճրագործություն կոչելն ասես մեղմ է թվում: Ականատեսների պատմածով` իրականում տեղի էր ունեցել սպանդ, կոտորած, եղեռնագործություն:

  ՉԻՆԱՐ ԵՍ, ԿԵՌԱՆԱ´Լ ՄԻ Աշխարհից հեռու իմ փոքրիկ, դրախտային գյուղակ

  Ուզում եմ գրել քեզ և ասել, որ դու սովորական գյուղ չես: Ուզում եմ այդ մասին իմանան նաև նրանք, ովքեր չգիտեն:

  ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳԻՆԸ

  Փոքրիկ գյուղում հանկարծ մեծ աղմուկ բարձրացավ: Հայհոյանք-աղաղակներ սարքողը Բեգլարն էր:

Ֆրանսիայի թագուհու հերակալը` արտաքնոցում

  Եկատերինա Մեդիչիի` շուրջ 8 սանտիմետր երկարությամբ հերակալը հայտնաբերվել է Ֆոնտեբլո պալատի` բավական հին հասարակական մի արտաքնոցում: Հիշեցնենք, վերջինս կինն էր Հենրիխ 2-րդի, ով կառավարել է 16-րդ դարի կեսերին:

27 միլիոն զոհ` մարդկային առևտրում

  Պաշտոնապես հայտարարված ու բացահայտորեն գործած ստրկատիրական ժամանակներից մեկուկես դար հետո էլ մարդկությունը ստիպված է խոստովանել, որ ստրկությունը վերացված չէ Երկիր մոլորակից: Դա օրերս փաստել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպը` ներկայացնելով միջազգային այդ հիմնախնդրին նվիրված ամենամյա զեկույցը:

38 մատնաչափից ոչ ավելի

  Բա ո˜նց, արտաքին տեսքն էլ պետք է պատկառանք ներշնչի: Ավելորդ քաշը ոչ միայն բարետեսությունից է զրկում, նաև մարդու առողջությունն է վտանգում:

  Մարզակոշիկները` ստրկության քարոզ

  Ընկալման խնդիր է: Ճիշտ այնպես, ինչպես դիզայներներն իրենց բուռն երևակայությանն են ազատություն տալիս, դրա արդյունք արտադրանքի մասին կարծիքներն էլ նույնքան ազատ են: