ԱՆՑՈՒՄ

Երկիրն ու հասարակությունը վերջապես ազատվեցին «արտակարգ դրության» ծանր, հոգեբանորեն դժվար տանելի բեռից: Որքան էլ անհրաժեշտությունից թելադրված, այնուամենայնիվ, խաղաղության ու համերաշխության խորհրդանիշ Երևանի համար անսովոր էր զինյալների ներկայությունը:

Հետընտրական մտորումներ Վանե°նք նոր վասակներին...

Համոզված եմ` այժմ Հայաստանում և նույնիսկ Հայաստանից դուրս ապրող որևէ հայ չկա, ով չի տարակուսում, թե ի՞նչ կատարվեց մեզ հետ մարտի 1-ին: Բայց տարակուսենք-չտարակուսենք` փաստը մնում է փաստ:

Երկխոսության հրամայականը

Հետընտրական թոհ ու բոհն արդեն անցյալ է, հատուկ դրությունը` նույնպես, ու կյանքը բնականոն հուն է վերադարձել: Սակայն, օդում անտեսանելի, բայց ճնշող ինչ-որ բան կա… թերևս, ինչ-որ հարցական:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԻԱԶՈՐԱԶԵՐԾՈՒՄ Է

...Բաքվի քաղաքական գործիչները փորձում են միջազգային հանրությանը պարտադրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և լուծման նկատմամբ կիրարկված միջազգային իրավունքի իրենց տեղային-պատեհապաշտական մեկնաբանումը: Եվ դա անում են «օրինաստեղծների ու անառարկելի մեկնաբանողների» գոռոզամտությամբ ոչ միայն իրենց տանը, այլև միջազգային լսարաններում:

ՔԱՌԱԿՈՂՄ ՄԻԱՎՈՐՈՒՄ` ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ

Չորս քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ նախորդ շաբաթ կառավարությունում ստորագրված «Քաղաքական կոալիցիայի համաձայնագրի» միջոցով հնարավոր կդառնա դեռևս Նախագահի ընտրությունների քարոզարշավի շրջանում նախանշող նոր միավորման ծրագրերին գործնական բնույթ հաղորդել:

Ի նպաստ օրինականության կայացման Իրավիճակի թելադրանքով

¬ 2004 թ. Ազգային ժողովն ընդունեց զանգվածային միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու կարգը սահմանող մի օրենք, որը մեկ տարի անց բարեփոխվեց Վենետիկի հանձնաժողովի խորհրդով ու պահանջով£ Օրենքում նոր վերանայումներ կատարելու անհրաժեշտությունն ակներև դարձավ հետընտրական շրջանում, հատկապես մարտի 1¬ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների համատեքստում£ Ակնհայտ է, որ օրենքն ուներ որոշակի թերություններ, իսկ մի քանի դրույթներ հակասում են Մարդու իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիային, միջազգային իրավունքի նորմերին, նաև մեր երկրի սահմանադրությամբ նախատեսված այն կարգին, որով պետք է ապահովվի բնակչության անվտանգությունը` զանգվածային միջոցառումների ժամանակ£ Մինչդեռ, օրենսդրական առավել ազատական կարգի պայմաններում տեղի ունեցած զանգվածային գործողությունների հետևանքով, մեր երկրի ութ քաղաքացիներ զոհվեցին, իսկ երեքը գտնվում են առողջական ծանր վիճակում£ Այս ամենի կրկնությունը վերջնականապես կանխելու, ժողովրդի հատվածներին առճակատման տանելու նկրտումները բացառելու նպատակով, իհարկե, նախևառաջ քաղաքական միջոցառումներ պետք է ձեռնարկվեն£ - Օրենքում կոնկրետ ի՞նչ փոփոխություններ ու լրացումներ են կատարվել£ - Օրենքն, ընդհանրապես, քարացած չի կարող լինել£ Հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց` օրենքները մշտապես փոփոխվում են£ Մարտի 1¬ին տեղի ունեցած իրադարձությունների պարագայում մենք պարտավոր ենք կանխել առճակատումների զանգվածային անկարգությունների, թալանի, ավերածությունների, մեր երկիրն ու ժողովրդին բարոյալքող այլ գործողությունների կրկնությունը£ Օրինակ, հանվել է «ինքնաբուխ ու ոչ զանգվածային միջոցառումներ» հասկացությունը, ինչը ենթադրում է 100¬ից պակաս մասնակիցների առկայություն£ Օրենքն այսօր սահմանել է, որ կազմակերպիչը իրազեկումից հետո 3 օրվա ընթացքում կարող է լիազոր մարմնից հանրահավաք կամ երթ կազմակերպելու թույլտվություն ստանալ£ Բոլոր մերժումները պետք է լինեն հիմնավորված, և երեք օրը այս պարագայում անհրաժեշտ է£ Օրենսդիրը պարզապես պարտավոր էր օգնել հանրապետության նախագահին` մեր երկրում օրինականությունը և հասարակական բնականոն վիճակը վերականգնելու և հաստատելու գործում£ :

Վ. Պուտին. Մենք Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմանի հարաբերությունների հետագա զարգացման հույս ունենք

Մոսկվայում այցով գտնվող Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը: -Նախ եւ առաջ, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ:

Միասնական պայքարով կհաղթենք

Իմաստասիրական տեսանկյունից ժամանակը կյանքի մանրադիտակն է. ներկայում չընկալված երևույթները խորքային բացատրություն են ստանում ապագայում: Եվ այդ հզոր խոշորացույցը մեզ ցույց է տալիս, որ նպատակը իրագործելուց հետո, երբեմն առավել դժվար է այդ ձեռքբերումը պահպանելը:

Հայաստանի ազգային արխիվում բացվեց Անդրանիկ Մարգարյանի անձնական փաստաթղթերի ֆոնդը

Հայաստանի ազգային արխիվը համալրվեց եւս մեկ ֆոնդով. պետական պահպանության համար արխիվ է հանձնվել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ անձնական փաստաթղթերի մի մասը:

Ի՞նչ կարող է սպառնալ Վրաստանին

Կրեմլի հետ երկար խորհրդածելուց ու խորհրդակցություններից հետո, Պետդուման այնուամենայնիվ, արտահայտվեց Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի առնչությամբ: Դատելով հայտարարության տեքստից` լավ կլինի, որ Վրաստանը չընդգրկվի ՆԱՏՕ-ի կազմում:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 20-ին հրամանագիր է ստորագրել 2008 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

Շրջայց զորամասերում

ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, մի շարք բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեց ՀՀ զինված ուժերի այն զորամասեր, որտեղ արտակարգ իրադրության օրերին տեղակայված էին պարեկային հերթապահություն և պահակային ծառայություն իրականացնող ստորաբաժանումները: Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց զինծառայողներին` ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար:

«Ակնկալում եմ առավել անձնվեր և պարտաճանաչ ծառայություն»

ՀՀ ԶՈՒ խաղաղապահ գումարտակում կայացած` Իրաքում կայունացման ուժերի կազմում և Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացրած հայկական խաղաղապահ զորախմբի զինծառայողների պարգևատրման արարողությանը խաղաղապահներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

Օդային մարտերի հմուտ վարպետը (Նելսոն Գևորգի Ստեփանյանի ծննդյան 95 ամյակին)

1941-45 թթ. Հայրենական մեծ պատերազմի տարիների հայ ազգի փառապանծ 106 հերոսների շարքում Նելսոն Ստեփանյանը Խորհրդային Միության եզակի կրկնակի հերոսն է (մարշալ Բաղրամյանը կրկնակի ԽՄ հերոսի կոչումը ստացել է 1977-ին): Ն. Գ. Ստեփանյանը ծնվել է 1913 թ. մարտի 28-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում:

ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ ԵՐԴՄԱՆԸ

Մեր` Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Կարոտի կանչ» հասարակական-բարեգործական կազմակերպությունը, որի նախագահն եմ արդեն 13 տարի, զբաղվում է զոհված ու սոցիալապես անապահով ազատամարտիկների ընտանիքների տարաբնույթ հոգսերով£ Ընդ որում առողջապահականը առաջնային է համարվում£ Անցել է քսան տարի, բայց Արցախի ազատագրության ու Հայաստանի սահմանների պաշպանության համար մղված մարտերի հետևանքները դեռևս իրենց զգացնել են տալիս` վիրավոր ազատամարտիկները ավելի ու ավելի են բժշկական օգնության կարիք ունենում£ Անհամեմատ անմխիթար է զավակ կամ ամուսին կորցրած կանանց վիճակը` ժամանակը ոչ միայն նրանց վերքը չի ամոքում, հետզհետե խորացնում, նորանոր հիվանդություններ է ի հայտ բերում£ Հասկանալի է, մեր հասարակական կազմակերպության անդամներից շատերը, գրեթե բոլորը, բարձր գներով բուժվելու հնարավորություն չունեն, մենք ամեն կերպ միջնորդում, հնարավորն անում ենք, որ բուժհիմնարկները նրանց ընդառաջեն£ Ցավոք, ոչ միշտ է դա մեզ հաջողվում` հայրենիքի ազատագրության, ազգային պետականության վերականգնման համար որդի, ամուսին կորցրած կանայք հաճախ բուժումը կիսատ թողնում, դժգոհում են, որ առողջապահական հաստատություններում, ոչ այնքան իրենց հիվանդությունների մասին են լսում, որքան գրպաններին են նայում, և ով վճարունակ չի համարվում, անուշադրության է մատնվում£ Ես նույնպես պատերազմում որդի եմ կորցրել, շատ հիվանդանոցներում եմ բուժվել, նույն տխուր հետևությանը ինքս էլ եմ հանգել£ Ահա թե ինչու «Գրացիա» միջազգային վերականգ նողական կենտրոնը, որտեղ թաղային բուժարանի ուղեգրով ապաքինման գնացի, ինձ հաճելիորեն զարմացրեց£ Խոսքը միայն բացառիկ մաքրության ու կարգուկանոնի մասին չէ£ Հարմարավետ հիվանդասենյակում տեղավորվելուս պես կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մնացականյանն անձամբ հրավիրեց ինձ, հանգամանորեն զրուցեց հետս, համապատասխան խորհուրդներ տվեց£ Տնօրենի սրտացավությունն ու հոգատարությունը դիպվածային բնույթ չկրեց£ Նա ամեն օր ժամանակ էր գտնում, մտնում էր ճաշարան, առանձին-առանձին հետաքրքրվում էր հիվանդների ինքնազգացողությամբ, բուժման արդյունավետությամբ, խնդրում էր, որ անկեղծորեն արտահայտենք հատկապես մեր դիտողություններն ու բողոքները£ Իր անձնական օրինակով` մասնագիտական կարողությունների, մարդկային առաքինությունների շնորհիվ պարոն Մնացականյանը կարողացել է հիանալի բուժանձնակազմ ստեղծել£ Իմ ապաքինման հերթական փուլն ավարտվել է, ես տուն եմ վերադարձել, բայց մինչև հիմա էլ երախտագիտությամբ եմ հիշում բժշկուհիներ Մադլեն Պետրոսյանի, Աստղիկ Կարապետյանի, բուժքույրեր Լիլյա Գևորգյանի, Ֆլորա Գրիգորյանի սրտացավությունը, մարդկային ջերմությունը£ Նույնը կարող եմ ասել բուժակ Լուսինեի, մերսող Ռուզանի, շատ-շատերի մասին£ Եվ եթե ավելի անկեղծ լինեմ, պիտի խոստովանեմ, որ այս տողերը գրում եմ ոչ այնքան նրանց իմ երախտիքն արտահայտելու համար£ «Գրացիա» միջազգային վերականգնողական` ինչպես ժողովուրդն է կոչում` «Կարմիր խաչի» կենտրոնում դրա կարիքը չունեն, իրենց պարտականություններն անբասիր կատարել ու կատարում են£ Ես շատ կուզեի, որ մյուս առողջապահական հաստատությունների բուժաշխատողներն էլ հետևեին նրանց օրինակին, ուշադիր ու հոգատար լինեին հատկապես զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ£ Այլ խոսքով` Հիպոկրատի երդմանը հավատարիմ մնային£ ԱՆԱՀԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ «Կարոտի կանչ» հասարակական կազմակերպության նախագահ :

«Քաոս Կրեմլում»

Այսպես է վերնագրված Միացյալ Նահանգներում տպագրվող «Newsweek»-ի հրապարակումներից մեկը, որը թարգմանաբար ներկայացվել է նաև ռուսաստանաբնակ ընթերցողներին: Մինչ մի նախագահը պատրաստվում է հեռանալ, իսկ մյուսը` ստանձնել պարտականությունները, ռուսաստանյան ղեկավարների միջև պայքար է ընթանում` իշխանության և փողի համար:

Գլոբան հոռետե՞ս է

Ճանաչված աստղագետ Պավել Գլոբան Ռուսաստանին կանխատեսում է համակարգային ևս մեկ ճգնաժամ: - Դժբախտաբար, Ռուսաստանը դեռ չի հաղթահարել իր վերջին ճգնաժամը:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԻԱԶՈՐԱԶԵՐԾՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԱՄՆ-ԻՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ` ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ

ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայության խնդրանքով ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Սարգսի ՔՈԹԱՆՋՅԱՆԸ գնահատում է Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի ընդունումից հետո ձևավորվող իրավիճակը:

Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է

Սրտանց շնորհավորում ենք արդի հայ թատրոնի նվիրյալներին մասնագիտական տոնի առթիվ` մաղթելով արարման լիարժեք երջանկության մշտակայուն վայելք: Դիմագրավելով հակամշակութային ժամանակների դաժան փորձություններին` դուք պահպանեցիք մեզ համար թատերական կենդանի ներկայացման մարդեղենացնող հրաշագործ զորությունը:

ՍԱՐՈՅԱՆԱՊԱՏՈՒՄ` ԵՐԵՔ ԱՐԱՐՈՎ

Արմեն Էլբակյանի Սարոյանապատումի առաջին արարը` «Դուք ելնում եք աշխարհ»-ը, Խամաճիկների թատրոնում տեսա 2004-ին: Տիկնիկագործ-տիկնիկավար-հնչյունավորող դերասան եռադաշնությամբ փոքր բեմում վերակենդանանում են ամերիկացի Մեծ հայի ուրույն գրչով ստեղծված հերոսները ու հանդիսատեսի հետ անկեղծորեն կիսում իրենց տրտմաթախիծ խոհերը մարդ արարածի երկրային առաքելության մասին:

Ստվերների ջերմացնող լույսը

Կարծում եք, հեքիաթներն ուշագրավ են հասուն տարիքում մարդկության մանուկ մտքի ծնած հրաշապատում հորինվածքներով մեր փոքրիկների նորափթիթ ներաշխարհում բարություն սերմանելու, դյուրընկալ պատկերավորությամբ իրական կյանքի այբուբենը ուսուցանելու առումո՞վ միայն:

ԻՄ ՍԵՎԱԿԸ

Մեր ընթերցողին արդեն ծանոթ է Ռաֆիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ստորագրությունը` Պարույր Սևակի մասին նրա հուշերից: Մասնագիտությամբ օդերևութաբան-ճարտարագետը ներկայումս «Անանուն լեռնանցքի» օդերևութաբանական կայանի պետն է:

Սրճարանների օղակաձև հավաքածուն

Անկախության նորամուտին, երբ երկիրը տնտեսական ու հոգեբանական ճգնաժամ էր ապրում, բնակչության ստվար զանգվածը, ցուրտը հաղթահարելու բնազդով, առանց խտրականութ յան հատում էր Երևանի այգիներն ու այլ կանաչ գոտիները: Իհարկե, արարքը գեղեցիկ չէր, բայց չէինք կարող բռնանալ ընտանիքի գոյության տարրական նախապայմանները հոգացող անձանց վրա:

«Ալ-Քաիդա»-ն լիազորված է հայտարարել... Համբերությունը հատել է

Թիվ 1 ահաբեկիչ Բեն Լադենն այս անգամ առաջարկում է ամերիկյան իմպերիալիզմի դեմ «մետաղյա կրակով» պայքարել Պաղեստինի ազատության համար: Անցյալ հինգշաբթի երեկոյան «Ալ-Ջազիրա»-ի Կատարի ռադիոեթերով «Ալ-Քաիդա»-ի անորսալի առաջնորդը պաղեստինցիներին կոչ է արել օգտագործել «երկաթ և կրակ»` Գազայի հատվածի շրջափակմանը վերջ տալու համար:

Թիվ 2 ահաբեկիչն «ուսուցանել» է.

- Սա ձեր օրն է, մուսուլմաննե°ր: Հարվածներ հասցրե°ք, հրեաներին, ամերիկացիներին և նրանց, ովքեր մուսուլմանների դեմ հարձակման մասնակիցն են:

Բուշն էլ երգեց

Առաջին անգամ Նահանգների նախագահը վաշինգտոնյան մի ընթրիքի ընթացքում զարմացրեց կառավարության անդամներին և դիվանագետներին` առաջին անգամ… երգելով` իր պաշտոնավարման ութ տարիների ընթացքում:

Խե¯ղճ արտիստուհիներ

«Ամբաստանյալները» կինոնկարում բռնաբարված զոհի դերակատարման համար Օսկարի արժանացած Ջոդի Ֆոստերը 2004 թ. Մասաչուսեթսից անստորագիր սպառնալի նամակներ էր ստանում: Եվ ահա Լոս Անջելեսի օդակայանը պայթեցնելու կասկածով կալանավորված Սմիգելը ոստիկանությանը խոստովանել է, որ ինքն ուղարկել է նման նամակներ: