ՄԵԶ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ ԵՆ

Կարծես թե օրինաչափ է դարձել` հեռավոր ամերիկաներից ու եվրոպաներից հնչած ցանկացած հայտարարություն ու գնահատական հիմնավորապես ալեկոծում է ողջ քաղաքական դաշտը: Եվ այստեղ հետաքրքիրն ու ուշագրավը ոչ թե նման անիմաստ վերլուծություններն են, այլ ավելի շատ դրանց հանդեպ հայրենի քաղգործիչների ընդգծված և նույնիսկ աճող զգացմունքայնությունը:

Լվացվելը որպես ուղիղ ճանապարհ

- «ԱԺՄ և «Ժառանգություն» կուսակցությունների ձեռնարկած «Քաղաքացիական նախաձեռնության» նպատակը քաղաքացիական ակտիվություն ունեցող անձանց ներգրավումն է քաղաքական պայքարում` անկախ նրանց կուսակցական պատկանելությունից կամ համակրանքնե րից» - այսպես բնութագրեց նոր շարժման նպատակը ԱԺՄ նախագահ Վ. Մանուկյանը, հավելելով, որ գաղափարը իրենը չէ և ոչ էլ որևէ մեկի սեփականությունն է:

Ո՞ւմ են պետք գաղափարները, եթե չկան իրագործման մեխանիզմներ

Անցյալ շաբաթ օրը քաղաքացիական համաժողովի անցկացումով վերջապես մեկնարկեց այդքան երկար թմբկահարված քաղաքացիական շարժումը, որը, ինչպես հայտնի է, նախաձեռնել են Վազգեն Մանուկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը: Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին ընդդիմադիր ուժերի մեծ մասի ներկայացուցիչները:

...Կայանալու է բոլորիս ջանքերով

Սերժ Սարգսյանի ճեպազրույցը «Էրեբունի» Օդանավակայանում - Հայաստանը Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ երկիր է, միաժամանակ ՆԱՏՕ-ի հետ իրականացնում է Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր: Արդյո՞ք մենք հակադրությունների չենք գնում այս իրավիճակում:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Ժողովրդական նոր ասացվածք Ժողովրդի գլխին կաշառք վերցնելու ծանր հետևանքների մասին քարոզ կարդացին, ասաց` սկզբից կաշառքը տվեք, հետո ձեր քարոզը շարունակեք: Համբալ լինելը արատ չէ. արատը` համբալի համբալ լինելն է Ըստ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի, Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը ժամանակին պահեստի համբալ է եղել:

Մի քսան տարի անց

Ո՞վ է փոխարինելու Լենինին 1988-ին սկիզբ առած ազգային վերազարթոնքն ուղեկցվեց անհիմն-անհեթեթ, այսօր առավել ևս անընկալելի որոշ մոտեցումներով: Կոմունիստական դարաշրջանը խորհրդանշող արձանների ջարդն այդ շարքի անհեթեթություններից է:

Քաղաքային տրանսպորտը` կարգավորման շեմին

Հաշվելու ժամանակը և հարկելու ժամանակը Ավտոմեքենան մարդու բարեկեցության մի բաղադրիչ է` լինի դա սեփականը, թե` պատվիրված: Դժվար է ասել, թե այսպիսի չափումով կարո՞ղ ենք մեր կյանքը բարեկեցիկ համարել:

Տրոլեյբուսը տրամվայի բախտակիցը չէ

Տրամվայի պես, ահա արդեն շուրջ 20 տարի, տրոլեյբուսն էլ մատնված է բախտի քմահաճույքին: Ցուրտումութ-անտրանսպորտ տարիներին մեզ հետ հավասար «տանջվեց»:

Թող դառնա շարունակական...

Հետաքրքրվելու դեպքում շատերս մեր երկրի անունը կարող ենք կարդալ համաշխարհային բազմաթիվ վիճակագրական ընկերությունների ուսումնասիրություններում: Ի դեպ, տարբեր երկրների ինտելեկտուալ պաշարները ուսումնասիրող հետազոտություններում Հայաստանը առաջին կամ երկրորդ տասնյակում է իր դրական ցուցանիշներով:

ՔԱՆԱԿՆ ՈՒ ԶԵՆՔԸ ՈԳԻ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ

ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետ, գեներալ-մայոր ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ զարմանալիորեն զերծ է բարդույթ ներից, կարող է մանկական անկեղծությամբ պատմել իր նախնիների մասին, հիշել մանկության դրվագները, բայց սակավախոս է և ներփակ, երբ խոսքը վերաբերում է զգացմունքներին, թաքուն հույզերին, ներաշխարհի խռովքին:

Եվրոպական ակադեմիայի շարմը խաբեությո՞ւն է

Վերջին տարիներին Հայաստանում գումարներ փոշիացնելու զարմանալի և արդյունավետ մի գործընթաց է ձևավորվել, որն արդեն սողոսկել է նաև կրթական համակարգ:

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկոլայ Պավլովին Բ

Հարգարժան Ն. Պավլով Վերջերս մեր երկրի Վայոց ձորի մարզ կատարած այցի ժամանակ Դուք նշել եք, որ «գոհ եք մարզի ներկա վիճակից»:

ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ

«Վերցրեք մեր ձիերը. մենք կճարենք նորերը: Վերցրեք մեր կանանց. մենք կգտնենք ուրիշներին:

«Դպրոցը նոր սերնդին նորովի կրթելու խնդիր ունի»

Գյումրու 409-րդ հայկական դիվիզիայի անվան N 23 դպրոցի տնօրեն Արփինե Արաքչյանի հետ զրույցը շատ արագ գտավ իր հունը: Այդպես լինում է, երբ մարդն իր գործը գիտի, գյումրեցիավարի ասած, «ղայդին» աշխատելու սկզբունք ունի:

«Թատրոնը դարձնել միջազգային շփման լեզու»

Այս կարգախոսով օրերս Գերմանիայի Քիլ քաղաքում անցկացված մենաներկայացումների «Թեսփիս-5» միջազգային փառատոնի այցեքարտը ձևավորված էր Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի ԱՐՄԻՆԵ ՄԱՑԱԿՅԱՆԻ լուսանկարով:

«Նռան հատիկ-2006»

Ստեփանակերտի «Աստղիկ» մանկապատանեկան թատրոնը Խ. Մանանդյանի և Գ. Ղազարյանի «Երջանկության թռչունը» հեքիաթի ներկայացմամբ այսօր եզրափակում է «Նռան հատիկ-2006» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը (նախագահ` Հասմիկ Կարապետյան):

Հեռուստաէկրանի «սկեսուրը»

Ջուլիետ Բաբայանին մարդիկ լավ գիտեն լայնէկրան և հեռուստատեսային բազմաթիվ ֆիլմերից, գովազդներից, հաղորդաշարերի թատերականացված դրվագներից, հստակ տարբերում են քաղցր տեմբրով ձայնը կրկնօրինակվող սերիալներում: Քչերին է սակայն հայտնի, որ TV 5-ի «Ընտանեկան իրավիճակի» հանրածանոթ Սկեսուրը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի է:

«Ձմեռ պապիների Լիր արքան...»

Անցյալ դարի 30-ականներին, Մոսկվայի Ս. Օբրազցովի թատրոն-ստուդիայում հիմնավորապես կրթված Հասմիկ Գյոզալյանի նախաձեռնությամբ, պատանի հանդիսատեսի թատրոնին կից, Սոֆյա Բեջանյանը, Մարուքե Դուրգարյանը, Գևորգ Առաքելյանը, Արաքսյա Արաբյանն ու Պավլոս (Պողոս) Բորոյանը ձեռնարկեցին Հայաստանում պրոֆեսիոնալ տիկնիկային պետական թատրոնի հիմնադրումը:

«ՍՊԱՀԱՆԻ ԱՐՎԵՍՏԸ»

Հայ-իրանական մշակութային կապերի աշխուժացման վկայություններից է Երևանի ժողովրդական արվեստի թանգարանում կազմակերպված «Սպահանի արվեստը» խորագրով ցուցահանդեսը` նվիրված 2006 թվականին Սպահանն իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք հռչակելուն: Ցուցահանդեսի բացման արարողությունն աննխադեպ ներկայացուցչական էր: