ՈՉ ՄԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՉԷ

Դեռ այն ժամանակ, երբ հայրենի օլիգարխներից մեկը հայտնվեց իր իսկ կողմից լարված թակարդում` լրջագույն խնդիրներ ունենալով իրավապահների հետ, շատերը կարծում էին, թե գերհարուստներին կարգի հրավիրելու հարցում իշխանությունը նրանցից մեկին քավության նոխազ դարձնելով` փորձում է հասարակության աչքին թոզ փչել:

Ակամա նպաստելով իշխանության հեղինակության աճին

Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրված վերջին հանրահավաքը լիովին տեղավորվեց վաղօրոք կանխատեսված սցենարի շրջանակներում:

Սառույցը բարակե՞ց

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն անցած շաբաթ կարծես նոր փուլ մտավ: Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախա րարների հանդիպումը Մինսկի խմբի համանախագահները կառուցողական գնահատեցին:

Սատարում են

ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար օգոստոսի 24-ին թիվ 17 ընտրատարածքում կայանալիք ընտրություններում Հովիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ թեկնածությունը պաշտպանելու է խորհրդարանական կոալիցիան: Անցյալ շաբաթվա վերջին նման որոշում են կայացրել Հանրապետական «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» և ՀՅԴ կուսակցություննները` արժևորելով պետական մարմինններում նրա աշխատանքային փորձն ու հմտությունները:

ԱՅԼԵՎՍ` ՄԻԱՅՆ ԳՈՐԾՈՎ

Հետաքրքիր օրինաչափություն արձանագրեց ՀՀ գործող Նախագահի աշխատաոճը. գերատեսչություններ այցելություններն ու հանդիպումները ոչ միայն ոլորտային պատասխանատուների, այլև շարքային աշխատողների հետ: Նրա կառուցողական ծրագրերի իրագործելիությունն ակներև է դառնում` նման ամեն այցից հետո:

Մենաշնորհային լաբիրինթոս

Ժողովուրդը սպասում է բջջային կապի երրորդ օպերատորին` հուսալով, որ մրցակցության արդյունքում կիրագործվեն սակագնի իջեցման, կապի որակի բարձրացման և ծառայությունների բազմազանացման ակնկալիքները:

Կհաջողվի՞ չափ դնել... «գծատերերի» ախորժակին

Հուլիսի սկզբին ավտոմոբիլային տրանսպորտով մայրաքաղաքում ուղևորափոխադրումներ իրականացնող մասնավոր ընկերությունները դիմել էին կառավարության համապատասխան կառույցներին խնդրելով թույլատրել միանգամից երկուսուկե¯ս անգամ բարձրացնել մեկ ուղևորից գանձվող գումարը: Բայց այս ախորժակն ունեցողների «մանգաղը» քարին դիպավ. Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցի լուծումն իր անմիջական հսկողության տակ է առել:

Ա Ս ՈՒ Մ ԵՆ ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԸ «ՄԱԶԻ՞Ց» Է ԿԱԽՎԱԾ...

ԱՍՈՒՄ ԵՆ, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հայտնի իրադարձություններից հետո, վստահաբար հաստատվում է «Մազի ուրվականը»: «Նշանակեք ինձ Սունդուկյանի տնօրեն, և ես մեկուկես տարում կթնդացնեմ ազգային թատրոնը»:

Հեռատես դիվանագիտություն Իհարկե° ադրբեջանական

Շուտով ԵԱՀԿ-ում, որը համարվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գլխավոր միջնորդը, նախագահելու է Ղազախստանը: Ադրբեջանում արդեն սկսվել են սիրաշահումները, բնականաբար` Ղազախստանին դրանք լսելի դարձնելու բարձրախոսությամբ:

Լկտիության գագաթնակետ: Բայց սա դեռ բոլորը չէ.

- Սկզբնական շրջանում հայերն օգտվեցին նրանից, որ Ադրբեջանը գտնվում էր լրատվական շրջափակման մեջ: Հիմա, փառք Աստծո, ադրբեջանական դիվանագիտությունն արդեն բոլորին ապացուցել է մեր արդարացիությունը:

ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեում

q ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի գրասենյակի համակարգողի ավագ օգնական Ս. Կեն Յամաշիտայի (S.Ken Yamashita) եւ գործակալության hայաստանյան գրասենյակի տնօրեն Ռ.Ֆիլիպսի (Robin Phillips) հետ:

ՄԵՐԿԱՑՎԵԼ ԵՆ ԿԱՇԱՌՔԻ ՓԱՍՏՈՎ

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու փաստի մեջ մերկացվել է ոստիկանության Գյումրիի բաժնի պրոֆիլակտիկ բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ, ոստիկանության մայոր Սեյրան Պետրոսյանը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

q ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հերթական խորհրդակցությունն անցկացրեց ՀՀ ՊՆ նորակառույց համալիրում:

ՀՀ քաղաքացիները վերադարձվեցին

Ս.թ օգոստոսի 4-ին, ժամը 1200-ին, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի (հանձնաժողովի նախագահ` ՀՀպաշտպանութ յան նախարար Ս.Օհանյան) և վերջինիս կից աշխատանքային խմբի ջանքերով, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անջեյ Կասպրչիկի աջակցությամբ, հայ-ադրբեջանական սահմանի Երասխավան-Սադարակ սահմանահատվածում իրականացվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Վանիկ Նիկոլայի Զմբոյանի (Գավառ), Արտյոմ Անդրանիկի Զոհրաբյանի (Նորադուզ), Կարեն Ջիվանի Թորոսյանի (Նորադուզ) և Աղասի Ատոմի Ենոքյանի (Նորադուզ) հանձնումը ՀՀ ներկայացուցիչներին:

Հայրենասիրությունն սկսում է հպարտությունից

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ, գնդապետ Վոլոդյա Կարապետյանը 10 տարի ծառայում է ռազմական կրթօջախում: Նրա կարծիքով` մարդկային առաքինությունների հենքը ինքնահարգանքն է, իսկ դաստիարակության գլխավոր պայմանը` մարդասիրութ յունը:

ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆ. լինե՞լ, թե... Առնետները խորտակում են կանգուն նավը

Խաղացանկային կայացած թատրոնները փլուզելու միտումը հստակորեն առկայծեց անցյալ տարի: ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանի, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախաձեռնությամբ և սկանդալային ներկայացումների անզուգական բեմադրիչ Արմեն Մազմանյանի գլխավոր դերակատարությամբ անցկացված ծաղկաձորյան խորհրդաժողովում:

Շիրակի դաշտում, Ախուրյանի ափին…

Ռիկ Նայի նախաձեռնած «Ճանաչենք Հայաստանի հուշարձանները» (ՀՀՃԾ) ծրագրի մեկնարկը Գառնու հեթանոսական տաճարի մատույցներում մեծ խանդավառությամբ հայաստանաբնակների համար լուսաբանած ԶԼՄ-ների ներկայացուցիչների խմբով մեկնում եմ Գյումրի:

«ԻՆՉԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՅՍ ԿՅԱՆՔՈՒՄ...»

- Պարո°ն Շկլյար, ի՞նչն էր պատճառը, որ որոշեցիք Ձեր ուսումնառությունը շարունակել Երևանի պետական համալսարանում: - Դա այն երջանիկ դեպքերից էր, որոնցից և կազմվում են մեր կյանքի լավագույն ժամանակները:

Ճապոնականը` Արևելյան

Ծովային այս տարածքի անվանափոխության առաջարկը Հարավային Կորեայինն է: Երկրի նոր նախագահ Լի Մեն Բակը մտադիր է հորդորել Ռուսաստանին` իրենց քարտեզներում փոխել Ճապոնական ծովի անունը:

«Պետք է լավացնենք ռուսների վարքագիծը»

Ամերիկացի սենատոր, նախագահի թեկնածու Ջոն Մաքքեյնը միջազգային ասպարեզում Ռուսաստանի գոծողությունները հերթական անգամ քննադատելով, համոզմունք է հայտնել, որ ՌԴ նախագահը շարունակում է մնալ Պուտինը:

Նախկին փեսայի 3-րդ քրգործը

Ղազախստանի անվտանգության ազգային կոմիտեն սկսել է երկրի նախագահ Նորսուլթան Նազարբաևի նախկին փեսա` Ռահատ Ալիևի դեմ հարուցված հերթական քրեական գործի հետաքննությունը: Ռահատը կասկածվում է ասպատակության մեջ:

Անհաջող «գեղեցկության ներարկման» արդյունքում...

Մոսկվայի Տվերյան դատարանն անցյալ ուրբաթ երեք տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց ճանաչված հեռուստահաղորդավարուհի Օքսաննա Պուշկինային անհաջող «գեղեցկության ներարկում» կատարած դիմահարդարին: Հելենա Ռիմարենկոն նաև 3 տարով զրկվեց բժշկությամբ զբաղվելու իրավունքից և տուժողին պետք է վճարի 670 հազար ռուբլի:

«Լուկաշենկոն բիրտ մենիշխան է»

Այսպես է արտահայտվել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Մաքքեյնը` հայտարարելով, որ սատարում է Բելառուսի դեմ կիրառվող պատժամիջոցները: - Բելառուսի մասին գիտեմ միայն, որ Լուկաշենկոն բիրտ մենիշխան է:

Լուկաշենկոն` մեծատառով

Իսկ Աստծո չափ պաշտելի դարձած Ալեքսանդր Լուկաշենկոն, ասում են, ձանձրանում է առանց բարեփոխումների: Իր երկրում արդեն ամեն ինչ այնքա¯ն վերահսկելի է, որ պարզապես անելիք չկա այլևս:

Աբրամովիչի նվերը` սիրուհուն

Ռուս բիզնեսմենի նոր գնումը անտարբեր չէր կարող թողնել իտալական լրատվամիջոցներին: Վերջիններիս պնդմամբ` Ռոման Աբրամովիչը գնել է Սուրբ Հրեշտակի ամրոցի ու կղզու հարևանությամբ գտնվող «Ջուլիան կաֆե» ռեստորանը` 3,5 միլիոն եվրոյով:

Գիտական սենսացիա

Ծխելն ակտիվացնում է իմունահամակարգը Մինչ վերջերս անվիճելիորեն հիմնավորված էր համարվում այն տեսակետը, թե ծխելը թուլացնում է իմունիտետը: Բժիշկները երկար ժամանակ ծխողներին հորդորում էին հրաժարվել կործանարար այդ սովորույթից` իբր այն տկարացնում է իմունային համակարգը: