ԵԿԱՄՈՒՏԻ ՆՈՐ ԱՂԲՅՈՒՐ. ԳՆԱՃ

Թե ցորենային խուճապն ինչպես մուտք գործեց Հայաստան` մոռանալիք չէ£ Ի վերջո, տեղի ունեցածն ինչքան անցանկալի, այնքան էլ թարմ է, և հացամթերքի դիմաց ամեն օր ավելին վճարող քաղաքացին երկար է հիշելու ալյուրացորենային անհեթեթ ճգնաժամը£ Գնաճն այս շուկայում արդեն հասցրել է հաստատուն դիրքեր զբաղեցնել, սակայն հերթական ճգնաժամի շուրջ տեղի ունեցող զարգացումները շարունակվում են£ Հիմա էլ լուրեր են սկսել շրջանառվել, թե ինչ¬որ մարդիկ անհաշվելի քանակությամբ ալյուրի պաշարներ են կուտակում£ Տարօրինակ նախաձեռնություն է£ Նախ «ինչ¬որ մարդիկ» ձևակերպումը որքան էլ անհասցե լինի, բայց հաստա°տ «ինչ¬որ» շարքային քաղաքացիների բնականաբար չի վերաբերում£ Հայտնի է, որ վերջիններս պարզապես ալյուր կուտակելու ո°չ անհրաժեշտություն, ոչ էլ մանավանդ միջոցներ ունեն. հացամթերքի նոր գների հաստատումից հետո դժվարությամբ են իրենց օրվա չափաբաժինը գնում£ Կարճ ասած` այդ ինչ¬որ մարդիկ հենց նրանք են, ովքեր նոր թանկացումների խոստումներ են տալիս և փորձված տարբերակով, այսինքն գործող գներով տվյալ ապրանքատեսակը կուտակում` շատ չանցած ավելի թանկ վաճառելու միտումով£ Այսինքն գործի է դրվում այն տարբերակը, երբ օբյեկտիվ զարգացումները շրջանցվում են, և այդ ինչ¬որ մարդիկ հաջողությամբ ու անարգել իրականացնում են այն, ինչը վաղօրոք ծրագրել էին£ Իսկ ո՞րն է նման անվրեպ հաշվարկների «առեղծվածը»£ Խնդիրն այն է, որ հայաստանյան շուկաները (այդ թվում նաև հացահատիկինը) վաղուց արդեն չեն ենթարկվում քաղաքակիրթ բիզնեսի ընդհանուր կանոններին£ Հայտնի է, որ մեր երկրում առկա ցորենի պաշարների բավարար ծավալը դեռևս գնաճի պատճառ չպետք է դառնար£ Իսկ հիմնական գործընկերոջ` Ռուսաստանի կողմից ցորենի արտահանման արգելքի մասնակի վերացումն ամեն ինչ պետք է նախկին իրավիճակին հանգեցներ£ Այսինքն, եթե ընդունենք, որ վերջին մեկ ամսում և ոչ մի գրամ ալյուր Հայաստան չի ներկրվել, ապա հիմա արդեն հնարավորություն կա նշված հատվածում սպառվածը հին գներով շատ արագ վերականգնել£ Ընդ որում, եթե նոր գործընկերների հետ համագործակցելու հարցում հայրենի ներկրողները չէին շտապում, ապա ընդգծենք, որ գործակցությունը վերականգնելու պատաստակամություն է հայտնում հին գործընկեր Ռուսաստանը£ Իր հերթին, ալյուր կուտակելու մասին լուրերը նույնպես անտրամաբանական են, քանի որ դժվար է պատկերացնելը, թե ինչպես է մարդը կուտակում մի ապրանք, երբ այն հենց իրեն է պատկանում և ամբարված է սեփական պահեստներում£ Ակնհայտ է, որ նման պնդումների իրական նպատակն առկա խուճապի նահանջը կանխելն է£ Այսինքն, ծրագրվող թանկացումներն այսօրվանից արդեն ինչ¬ինչ «հիմնավորումներով» ներկայացնելը£ Միգուցե մեր ներկրողների մտքի ծայրով անցած լինի, որ էներգետիկ ռեսուրսների հնարավոր թանկացումն այս գլխացավանքից իրենց կազատի, և տեղի ունենալիքն իբր հիմնավորելու ավելի առարկայական պատճառներ ասպարեզում կհայտնվեն£ Սակայն նրանք իրենց անելիքն ինքնուրույն են հոգում` առանց հույսն իրերի բարենպաստ դասավորության հետ կապելու£ Իսկ հանգամանքներն արդեն ներկրողների ուզած կերպով են դասավորվում£ Առաջիկայում թանկանալու են գազն ու էլեկտրաէներգիան, ինչը հատկապես հացամթերքի շուկայում գնաճային հաղթարշավը «կատարելության» է հասցնելու£ Այսքանից հետո մնում է վերհիշել, թե ցորենաալյուրային խուճապի անտեղի լինելու վերաբերյալ համապատասխան պաշտոնյաների հավաստիացումները որքանով են հիմնավոր կամ անհիմն£ :

ՏԵ՞ՂՆ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ

Ընդդիմության խոստացած, իսկ հանրության առանձին հատվածների համար ցանկալի ուշագրավ իրադարձություններով հարուստ քաղաքական աշնան սպասումներն ամենայն հավանականությամբ արդարացված չեն£ Արդեն իսկ բավարար նախադրյալներ են ստեղծվել` կարծելու, որ առաջիկայում նույնպես արմատականները ոչ այնքան անելիքի բովանդակությունը, այլ առավելապես ձևն են կարևորելու£ Երկու շաբաթ առաջ հայտարարված և երկու շաբաթ հետո կայանալիք հանրահավաքի շուրջ թեժացած կրքերը լավագույնս են հիմնավորում նշված գնահատականը£ Հերթական անգամ այնպես ստացվեց, որ ընդդիմությունը, կանխավ իմանալով Երևանի քաղաքապետարանի հավանական պատասխանը` իրենց ցանկացած տեղի վերաբերյալ, հանրահավաքը նախընտրեց հատկապես Ազատության հրապարակում հրավիրել, իսկ սպասվածի համաձայն` ՀԱԿ¬ին Մատենադարանին հարող տարածքն առաջարկվեց£ Եվ նորից սկսվեց քաղաքապետարանի հետ արմատականների միակողմանի կռիվը, որի ընթացքը նախորդների նման տարօրինակ է ու զարմացնող£ Դատելով Կոնգրեսի հայտարարություններից` կարելի է կարծել, թե ընդդիմության անհաջողությունների գլխավոր մեղավորն Ազատության հրապարակի վերանվաճման անհնարինությունն է, իսկ այս դեպքում նույն տեղում ու նույն ժամին այլ միջոցառում է արդեն նշանակված£ Ու հենց մոտավորապես այդպես էլ ձևակերպվում է պնդումը` մատնանշմամբ, թե հայկական ժողովրդավարության համար Ազատության հրապարակում ներկայություն ապահովելը կենսական նշանակություն ունի£ Եթե այս տրամաբանութ յամբ առաջնորդվենք, ապա դժվար է չվերհիշել, որ մարտի 1¬ը հենց այս հրապարակում հասունացավ, ուստիև գոնե չարագուշակ հեռանկարների հանդեպ անհանգստությունն արմատականներին պետք է մղեր` այլևս մեկընդմիշտ հրաժարվել և ոչ մի գնով այնտեղ բազմություն հավաքելու մտքից£ Բայց ակնհայտ է, որ իրականում խնդիրը բոլորովին էլ տեղի ընտրությունը չէ£ Դժվար չէ հասկանալ, որ եթե Մատենադարանի փոխարեն ընդդիմությանն Ազատության հրապարակն առաջարկվեր, ապա այդժամ վիճել¬վիճարկելու այլ մոտիվ կմոգոնվեր£ Ու սա այնքան ակնհայտ է, որ քաղաքապետարանը հետայսու լավ կանի հաջորդ հանրահավաքներից մեկի դեպքում հենց այդպես էլ վարվի… Մի բան պարզ է. նման մանր վեճերը լուրջ քաղաքական պայքարի հիմք երբեք չեն կարող դառնալ£ Այնպես որ, հանրահավաքի տեղի ընտրության շուրջ ծայր առած աղմուկն ի սկզբանե փաստում է, որ արմատականների նախաձեռնած քաղաքական թեժ աշունն արդեն տապալված է£ Այլապես շեշտադրումն սկզբից ևեթ ոչ թե ձևի (ընտրողների հետ հանդիպման տեղի), այլ բովանդակության վրա կդրվեր£ Իսկ ՀՀՇ վերջին համագումարից հետո արդեն պարզ էր, որ բովանդակության խնդիրը կոնգրեսականների համար արդեն անլուծելի խնդրի է վերածվել, և հանրահավաքային աշուններն ու գարունները միմիայն իրենց գոյությունը հիշեցնելու միտումն ունեն£ Մանավանդ հիմա, երբ ՀԱԿ¬ից ու ՀՀՇ¬ից հեռացողներ են եղել£ ՀԱԿ¬ը, բնականաբար, մասնակցելու է առաջիկա ընտրություններին և եթե միջանկյալ ժամանակահատվածում բացարձակապես ոչինչ չանի, ապա ընտրություններում է°լ ավելի բարդ իրավիճակում կհայտնվի£ Այս իրադրությունում, երբ կարևորվում է ձևը (դիցուք` հանրահավաքի տեղի շուրջ ծագած աղմուկը), միգուցե ինչ¬որ առումով արմատականներն իրենք իրենց մասին հիշեցնելու խնդիրը լուծած կարող են համարել£ Նույնիսկ եթե հավատանք, թե ինչ¬ինչ հաշվարկների արդյունքում ՀԱԿ¬ում եզրակացրել են, որ Ազատության հրապարակն, ի տարբերություն Մատենադարանի, մասնակիցների մարդաշատություն կապահովի, ապա բոլոր դեպքերում այս հարցը թիվ 1 խնդիր չարժե դարձնել. հարակից սրճարանների այցելուները կամ պատահական անցորդները որքան էլ քանակի տպավորություն ստեղծեն, միևնույն է` հանրահավաքավոր չե°ն£ Առավել ևս` ՀԱԿ¬ն այնքան վաղուց հանրահավաք չի հրավիրել, որ թեկուզ հետաքրքրությունից դրդված` սեպտեմբերի 17¬ին թվաքանակի պակասից նեղվելու խնդիր հաստատ չի առաջանա£ Այլ հարց է, որ դա կլինի աշնանային միտինգաշրջանի ամենամարդաշատ հանրահավաքը, քանզի փորձը ցույց է տվել, որ նույն ձայնապնակն ամեն սեզոնի մեկ անգամ լսելը լիուլի բավարարում է ընտրազանգվածին£ Եվ մարդ արարածին` ընդհանրապես£ :

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ` ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՁԵՎ

Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական մրցակցությունը հանգրվանային փուլ է մտնում` առավել ցայտուն դարձնելով Ռուսաստանի տարածաշրջա նային գերիշխանությունը: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Երևան կատարած պետական այցից հետո ակնհայտ էր, որ հաջորդելու է հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Պատմություն մի քաղաքի, պատառոտված դրոշի ու ստի կարճ ոտքերի մասին

Անցած շաբաթը տոնական էր. լրացավ ԼՂՀ անկախության 19-ամյակը, բացվեցին դպրոցների դռները£ Տրամաբանությունը հուշում է, որ յոթնօրյակը տոնական պետք է լիներ նաև Բաքվում. այնտեղ նույնպես սեպտեմբերի 1¬ին ուսումնական նոր տարի է սկսվում£ Բացի այդ, ազգայնամոլ ադրբեջացիներն իրենց հոգիները փառավորելու աննախադեպ մի առիթ էլ ունեին. արդեն կառուցվել և շահագործման էր հանձնվում հանրապետության` 160 մետր բարձրություն ունեցող դրոշաձողը£ Թե ինչ փորձանք եկավ այդ դրոշի գլխին` շատերն արդեն տեղյակ են, և չարժեր ժամանակ ու միջոցներ վատնել դրա մասին դարձյալ հիշելու համար, եթե չլիներ մի հանգամանք£ Իլհամ Ալիևն անձամբ ձողին բարձրացրեց դրոշը` ասելով, թե հավատում է, որ մի օր էլ այն կփողփողա Ղարաբաղի վրա£ Արցախյան հակամարտության հենց առաջին օրերից ադրբեջանցիք մեզ սովորեցրին անվրդով լսել իրենց պոռոտախոսությունն ու անտեղի նյարդեր չքայքայել և հավատալ, որ մի օր կպատժվեն և° դատարկ տեղը հոխորտալու, և° պատմությունն աղավաղելու, իրականության փոխարեն իրենց ստերն աշխարհին մատուցելու համար£ Այդպես եղավ ԽՍՀՄ փլուզումից հետո` նորանկախ Ադրբեջանի առաջին նախագահ Էլչիբեյի պարագայում£ Նա բոլորին հավատացնում էր, թե ոտքերը Սևանում լվանալու, իսկ Խանքենդի¬Ստեփանակերտում էլ թեյ է խմելու£ Գուցե իրենց առաջին նախագահից փոխանցված այս հիվանդագին մեծախոսությունից էին ադրբեջանցի վայ պատմաբանները ոգևորվել ու միմյանց հետ մրցակցության մեջ մտել` պատմությունը կեղծելու մեջ ով ավելի հեռուն կգնա£ Ու այդպես` Ալթայի տափաստաններից Արևմտյան Հայաստան ու Ատրպատական թափանցած գորշ գայլերի ձագերի թեթև ձեռքով գրված սուտ պատմագիտության էջերում Հայաստանի Հանրապետությունն անվանվեց Արևմտյան Ադրբեջան, Երևանը` հին ադրբեջանական քաղաք... Իլհամ Ալիևն իր երկրի դրոշը բարձրացնելիս այնքան էր տարվել այն նաև Ղարաբաղում ծածանելու անիրագործելի երազանքով, որ մտքով չէր էլ անցնում, թե նախախնամությունը կարող է և պատժել` նույնիսկ երազելու համար£ Իսկ գուցե Ադրբեջանի նախագահը չգիտե՞ր, որ մայրաքաղաքի Բաքու անունը թարգմանաբար նշանակում է քամիների քաղաք£ Որտեղի՞ց իմանար£ Այդ մասին տեղյակ լինելու համար պետք է իմանար նաև Բաքու անվան ամբողջ պատմությունը... Խնդիրն այն է, որ պատմագիտությունն ասում է. շատ դարեր առաջ, երբ Ալթայի տափաստանների գայլը դեռ չէր երևացել այս կողմերում, Կասպիականի ափերին մի բնակավայր կար, անունը` Բագավան, այսինքն` աստվածների կացարան£ Հետո այն անվանեցին Բագու, իսկ երբ եկան գորշ գայլի ձագերը, նրանց խնդրանքով Խորհրդային իշխանությունները քաղաքը վերանվանեցին Բաքու` քամիների քաղաք£ Այս պատմությունը եթե իմանար Իլհամը և չերազեր Ղարաբաղի մասին, գուցե անգութ քամին չպատառոտեր նրա բարձրացրած դրոշը... Սրանից բացի, նախախնամությունը մի պատճառ էլ ուներ Իլհամին պատժելու£ Խնդիրն այն է, որ հենց այդ օրերին, երբ քամին պատառոտում էր Ադրբեջանի դրոշը, Արցախը նշում էր իր անկախության 19-ամյակը£ (Իրոք, նախախնամությունն այս անգամ շատ չար կատակ է խաղացել Բաքվի գլխին)£ Եվ Ալիև կրտսերի գլխին փչում է` հարամել արցախցիների տոնական տրամադրությունը£ Սակայն Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նրա ուղարկած դիվերսանտները դարձյալ անհաջողության մատնվեցին£ Այս միջադեպին զուգահեռ Բաքվի քաղաքագիտական շրջանակներից լուրեր էին տարածվում, թե ադրբեջանցիներն անընդունելի են համարում Սանկտ-Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում Ռուսաստանի առաջարկությունները£ ՌԴ արտգործնախարարը ստիպված էր մի փոքր գաղտնազերծել պետերբուրգյան առաջարկները£ Ըստ այդմ, փաստաթղթում պետք է առանձնացվեին այն հարցերը, որոնց շուրջ բանակցող կողմերը համաձայնության էին հանգել£ Իսկ այժմ պարզվում է, որ առաջարկությունը ադրբեջանցիների սրտովը չի. այն չի համապատասխանում Մադրիդյան սկզբունքներին£ Հարկ է նշել, որ Ալմաթիում Մինսկի խմբի համանախագահները միաձայն հաստատել էին հակառակը` Ռուսաստանի հիշյալ առաջարկը համապատասխանում է Մադրիդյան սկզբունքներին£ Ըստ էության, այս փուլում Ադրբեջանը զուտ քարոզչական խնդիր էր լուծում£ Հայտարարելով, թե հիշյալ առաջարկները հակասում են իր շահերին, Բաքուն հող է նախապատրաստում Ղարաբաղյան հակամարտության լուծումը Մինսկի խմբի շրջանակներից հանելու համար£ Ադրբեջանի քաղաքական վերնախավը շարունակում է խաբել իր ժողովրդին` թե խնդիրին հնարավոր է ադրբեջանանպաստ լուծում տալ ՄԱԿ¬ում` Թուրքիայի աջակցությամբ, քանի որ վերջինս այս պահին ՄԱԿ¬ի Անվտանգության խորհրդում նախագահող երկիր է£ Գուցե Բաքուն ժողովրդից թաքցնո՞ւմ է իրողությունը, որ ԱԽ¬ի նախագահող երկիրը ոչինչ չի կարող անել ՄԱԿ¬ի գլխավոր ասամբլեայում քննարկվող հարցի առնչությամբ£ Գուցե Բաքվում թաքցնո՞ւմ են նաև այն, որ գլխավոր ասամբլեայի որոշումները զուտ խորհրդատվական նշանակություն ունեն և պարտադիր չեն կատարման£ Բոլոր դեպքերում, պարզ է, որ Ադրբեջանի ներկայացրած բանաձևը` «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում», հավանության կարժանանա իրենց ներսում նմանատիպ երկրների կողմից, հատկապես կողմ կքվեարկեն «Իսլամական կոնֆերանսին» անդամակցողները, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ստիպված կլինեն դարձյալ շեշտադրել, որ Ղարաբաղյան խնդրի լուծման մենաշնորհը վերապահված է իրենց£ Այս սցենարը փչացած ձայնասկավառակի պես կրկնվել է մի քանի անգամ£ Ոչինչ, դարձյալ կպտտվի նույն` ոչինչ չտվող արդյունքով£ Պարզապես Բաքվում ևս մեկ անգամ առիթ կունենան հայերին իբր անկյուն քշելու մասին երազելու և գոնե երազում հրճվելու համար... Միայն թե, լավ կլիներ` մեկը գտնվեր, որ զգուշացներ` դրոշի պատառոտվելու պատմությունը դարձյալ չկրկնվի... :

Հն՞ որ...

ՌՈՒՍԱԿԱՆ «Գազպրոմի» մատուցած տհաճ անակնկալները շարունակվում են£ Հյուսիսային «սյուրպրիզները» որքան էլ տհաճ լինեն, բայց միմյանց նույնությամբ կրկնում են` կորցնելով իսկական անակնկալի անսպասելիությանը բնորոշ հատկանիշները£ «Գազպրոմի» պատասխանատուներից մեկը հայտարարել է, թե առաջիկայում Հայաստանին մատակարարվող գազի սակագինը նորից է բարձրացվելու£ Հետաքրքիր է, որ այստեղ ոչ պակաս տհաճ մի նորություն էլ մեր մյուս հարևանի` Ադրբեջանի համար են պատրաստել` պատրաստակամություն հայտնելով գնել այս երկրի նավթագազային բոլոր կառույցները£ Թերևս կարելի է պատկերացնել, որ եթե նման ցանկություն «Գազպրոմն» է հայտնում, ապա շատ չանցած` լրատվամիջոցները տեղեկացնելու են դրա բարեհաջող ավարտի մասին£ Իսկ ինչ վերաբերում է գազի հերթական թանկացման հաշվին իր եկամուտները բազմապատկել պատրաստվող «Հայռուսգազարդին», ապա Հարկային ծառայության վերջին հրապարակումների համաձայն` գազամատակարար այս ընկերությունը գլխավորում է վնասով (՞) աշխատող հայաստանյան կազմակերպությունների ցուցակը£ ԹԵԵՎ ոչ ուղղակիորեն, բայց բյուջեն համալրելու յուրօրինակ քայլեր են ձեռնարկում նաև մեր ունևոր համաքաղաքացիները£ Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման հերթական աճուրդին նախօրեին ավելի քան վեց տասնյակ մարդ է մասնակցել£ Այստեղ ներկայացված «գոլդ» համարանիշերի համար 120 հազարից մինչև 1 միլիոն 200 դրամ է վճարվել£ Աճուրդի ավարտին պարզվել է, որ հաշված րոպեների ընթացքում պետական բզուջեն համալրվել է 18 միլիոն 600 հազար դրամով£ Ավելացնենք նաև, որ հերթական աճուրդը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ£ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ անցկացված հարցումները վկայում են, որ բնակչության մեծամասնությունը կնախընտրեր երկիրը նավթի պաշարներ չունենար, քան դրանից ընդամենը 5-10 հոգի օգտվեին£ Հարցումն անցկացրած թերթը գրում է, որ մեծամասնության կարծիքով երկիրը դեսպոտներն են ղեկավարում և, եթե նրանք նավթային առևտրի եկամուտներից անգամ չնչին մասնաբաժին հատկացնեին մարդկանց, ապա «ընտրությունները կեղծելու և բռնությունների կարիք չէր լինի` ժողովուրդն ինքը կընտրեր նույն ղեկավարին»£ Ադրբեջանում թեև բացառում են, բայց համոզված են, որ Իլհամ Ալիևը ճիշտ կանի արաբական երկրների օրինակին հետևի և նավթից ստացվող եկամուտներից ժողովրդին էլ բաժին հանի£ Ավելացնենք, որ հարևան հանրապետության սահմանադրության մեջ գրված է, որ ստորգետնյա և վերգետնյա բնական հարստությունները պատկանում են երկրի քաղաքացիներին£ Գորբաչովն ու Ռայսը այցելում են Սահակաշվիլուն Վրաստանի նախագահին հեռուստաշոումենի այցի նպատակները շատերի համար անհայտ մնացին£ Ու ահա դրանից շատ չանցած Թբիլիսիում և Բաթումիում նշանակված համատեղ միջոցառմանը մասնակցել են ԽՍՀՄ առաջին ու միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը, ԱՄՆ¬ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն ու Պաշտպանության ազգային խորհրդի էքս.քարտուղար Ուիլյամ Պերին£ Ռուսական ու վրացական լրատվամիջոցները բազմիցս մատնանշել են, որ 2008¬ի հուլիսին Քոնդոլիզա Ռայսի այցն էր հատկապես, որ Միխեիլ Սահակաշվիլուն մղեց հույսեր կապել Ամերիկայի քաղաքական ու ռազմական աջակցության հետ` օգոստոսին պատերազմ սկսելով ընդդեմ Հարավային Օսիայի£ Ինչպես հետագայում էլ պարզաբան վեց ԶԼՄ¬ներում և Վրաստանի խորհրդարանի հատուկ հանձնաժողովում` նրան երաշխիքներ էին տրվել, որ Հարավօսիայում Վրաստանի կողմից գործողությունների դեպքում «ռուսները չեն միջամտի»£ Հայտնի է նաև, որ Սահակաշվիլու «քաղաքական հայրը»` երկրի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն, 1980¬ականների վերջերին Գորբաչովի կողմից նշանակվել էր ԽՍՀՄ արտգործնախարար և անձամբ նպաստում էր Սովետմիության արտաքին քաղաքական համակարգի փլուզմանը£ Իհարկե` նաև քաղաքականապես աջակցում էր, որպեսզի Վրաստանում իշխանության գան ծայրահեղ ազգայնական ուժերը` Զվիադ Գամսախուրդիայի գլխավորությամբ£ Ինչպես տեղեկացրել էր մոսկովյան «ԸՐչցՎպվՑօ վպՊպսՌ» թերթը, սեպտեմբերին Վրաստանում կայացող միջազգային համախորհրդակցության թեման է «Աշխարհաքա ղաքական մարտահրավերները հետվերակառուցման դարաշրջանում»£ Անդրադարձ կարվի նաև Սևծովյան տարածաշրջանի երկրների քաղաքական, պատմական ու մշակութա յին փոխհարաբերությունների խնդրին£ Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասը նշել է, որ չնայած Քոնդոլիզա Ռայսը ներկայումս ԱՄՆ¬ի պետքարտուղարը չէ, սակայն նրա մասնավոր այցը Վրաստան խիստ կարևոր է£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Ընչազուրկների տրտունջը կամ Աստված բեթարից ազատի Մեր ոչխարների միսը պարսիկներն են վայելում, տավարի միսը թուրքերը կվայելեն: Ոչինչ, էլի պետք է փառք տանք Աստծուն, որ Հնդկաստանը ոչ թե էշի մսի արտահանման խնդիր ունի, այլ` գոմեշի:

Այլ խոսքով` անիմաստ ջանքեր

Ինչպես հայտնի է` Օբամայի նախաձեռնությամբ վերսկսվել են խաղաղ բանակցություններն Իսրայելի և պաղեստինցիների միջև£ Իսրայելի «Maariv»¬ը նշել է, որ դրա համար ԱՄՆ¬ի նախագահն առնվազն հարգանքի է արժանի` «բարի մտադրություններ» դրվագով£ Սակայն հրատարակությունը կասկածով է վերաբերվում դրա արդյունքին և համոզված է, որ` - Մերձավոր Արևելքում հաշտության գործընթացը ոչնչով չի օգնի ամերիկյան տնտեսությանը, հետ չի բերի Օբամային առաջվա հռչակը` հասարակական կարծիքի ուսումնասիրման հարցումներում, Կոնգրեսում կայանալիք առաջիկա ընտրություններում պարտությունից չի փրկի Դեմոկրատական կուսակցությանը, չի վերադարձնի ամերիկյան հիասթափված հրեաների ոչ փոքր մասի աջակցությունն Օբամային£ Այլ խոսքով` Օբաման հանդիսավոր արարողություն է պատրաստում, ...որովհետև անկեղծորեն հավատում է, որ այդ արարողությունն օգտակար կլինի իսրայելցիների ու պաղեստինցիների համար£ Նա հավատում է, որ դա լավ է Ամերիկայի համար£ Որ դա լավ է ամբողջ աշխարհի համար£ Օբաման իր առջև նպատակ է դրել, որը բավական հավակնոտ է. հաշտության պայմանագիր` մեկ տարվա ընթացքում£ Կարելի է լկտիաբար քմծիծաղել և արխիվից դուրս բերել տասնյակ խոստումներ, որոնք անցյալում տվել են ամերիկյան ղեկավարները` հասնել պայմանագրի կնքման`... (ինքներդ նշեք ցանկացած թիվ) տարվա ընթացքում£ Վերջին տարիներին ավելի հաճախ քննարկվել է երկամյա ժամկետը£ Դա անցյալ տասնամյակի կեսերին խոստացել է Ջորջ Բուշն` Ամմանում£ Այդ մասին խոսել է և Օբաման` իր պաշտոնավարման սկզբում£ Մինչ օրս այդ հարցում որևէ առաջընթաց չի ամրագրվել£ Բայց պարզվում է, որ ժամկետացանկն ավելի է խստացվել£ Հրա՞շք է£ Օբամայի մարդիկ բացատրություն ունեն. նրանք բնավ կապ չունեն, այդ բոլորը Բինյամին Նեթանյահուն է£ Այս տարի հուլիսի 8¬ին Նյու¬Յորքում` Միջազգային հարաբերությունների Խորհրդում ունեցած իր ելույթի ժամանակ, իսրայելցի վարչապետին հարց է առաջադրվել. - Դուք կարծո՞ւմ եք, որ մեկ տարվա ընթացքում մենք ականատեսը կդառնանք համաձայնության ստորագրման` նման 1979 թ. ստորագրվածին, երբ Սադաթը և Բեգինը բանակցություններ էին վարում իսրայելա-եգիպտական հաշտության պայմանագրի շուրջ£ Նեթանյահուն պատասխանել է` առանց վարանելու. - Այո, ես դրան հավատում եմ£ Իսկ եթե նա դրան հավատում է, ապա Օբաման ինչո՞ւ չպետք է հավատա£ Օբաման ոչ միայն ոչինչ չի շահի վաշինգտոնյան արարողությունից. ընդհակառակը, նա շատ բան կարող է կորցնել£ Նրա վարչակազմը մշտապես գրոհների է ենթարկվում աջից£ Երբ Ամերիկայի նախագահն արձակուրդ էր գնում, նրան հարց տրվեց` ինչպե՞ս կարող է պետության ղեկավարը հանգստանալ, երբ ամերիկյան տնտեսությունը խղճուկ վիճակում է£ Նշաններ կան, որ տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ մինչև օրս նրանց կողմից ձեռնարկված միջոցները չեն օգնել£ Շատերը պահանջում են, որպեսզի նա աշխատանքից ազատի իր վարչախմբի տնտեսական ղեկավարներին£ Պահանջում են, որպեսզի նա թևքերը քշտի և զբաղվի ազգային տնտեսությունը փրկելու աշխատանքով£ Բացառապես դրանով և ուրիշ ոչնչով£ Երբ Օբաման ուշադրություն է հատկացնում «հաշտության գործընթացին», դա ձեռնտու է իր քննադատներին, ովքեր պնդում են, որ նա անտեղի թանկագին ժամանակ է կորցնում` փորձելով որևէ օգուտ չունեցող անլուծելի խնդիրներ լուծել£ :

Կաստրոն մեղանչել է

Այն էլ` համասեռամոլների ներողամտությունն է հայցել կուբացի հավերժական ղեկավարը£ Նա «բացատրել» է, որ 1960-¬ականներին ինքը ժամանակ չի ունեցել զբաղվելու նրանց ճնշումների հիմնախնդիրներով, և իր այդ «թերացումը» Կուբայի հեղափոխության առաջնորդն անվանել է «մեծ անարդարություն»£ - Եթե որևէ մեկը պատասխանատու է նրանց հետապնդումների համար` դա ես եմ, և ես մտադիր չեմ մեղքն ուրիշների ուսերին բարդել£ Այն ժամանակներում մենք այնքան խնդիրներ ունեինք, որոնց լուծումներից էին կախված կյանքն ու մահը£ Ու ես չէի կարող զբաղվել համասեռամոլների հիմնախնդիրներով,¬ մեքսիկական Jornada թերթին տված հարցազրույցում ասել է Ֆիդելը£ Ինչպես նշել է Associated Press¬ը, նույն` 1960-ականներին` Կուբայի հեղափոխության հաղթանակից հետո, գեյերին գաղափարապես ոչ կայուն և ներունակ հակահեղափո խականներ համարելով, նրանց աքսորել են աշխատանքային հատուկ ճամբարներ£ Նրանց հետապնդումները շարունակվել են մինչև 1979 թ.` երբ հոմոսեքսուալիզմը դադարեց քրեական հանցագործություն համարվել£ Հիմա արդեն Կուբայի կլինիկաներում կարելի է սեռափոխ լինել£ :

«ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք»

ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում ԵՐԵԿ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագծի քննարկման նպատակով կազմակերպել էր խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարության, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

«...երդվում եմ լինել ազնիվ, խիզախ...»

Միշտ էլ օրինաչափ է եղել, որ ճիշտ որոշումները կարելի է ընդունել ազնիվ մարդկային հարաբերությունների մթնոլորտում£ Միայն փոխադարձ նվիրվածության և ազնիվ համագործակցության պայմաններում է հնարավոր համախմբել մարդկանց և հասնել հաջողությունների£ Այդ պայմանն ավելի է կարևորվում Զինված ուժերում£ Խորհրդային ԶՈՒ երդման առաջին խոսքերն էին` «...երդվում եմ լինել ազնիվ, խիզախ, կարգապահ...», որն էլ հիմք է հանդիսացել զինծառայողների միջև անառարկելի կապերը ամրապնդելու և զարգացնելու համար£ Հայոց բանակի կազմավորման արշալույսին Վ. Սարգսյանն իր մտերիմ պրոֆեսիոնալ, կադրային սպաների միջոցով ճշտում է իրավիճակը£ Հետո չբավարարվելով ոչ միշտ օբյեկտիվ զեկույցներով, նոր կարգ ներդրեց. զորամասերում ունենալ երկու փոստային արկղ. մեկը` անձնակազմի անդամների, հարազատների հետ կապերի, մյուսն` իր հետ անմիջական կապի համար, մինչև անգամ անանուն£ Կնքված այդ փոստարկղերն իրավունք ունեին բացելու միայն իր կողմից նշանակված անձինք£ Այդ կարգը, ինչքան էլ ոմանց ոչ ժողովրդավարական թվար, բայց հնարավորություն էր տալիս ստեղծել և ամրապնդել կարգապահությունը, զգաստացնում էր նրանց, ովքեր սիրում էին լինել «լիդեր» կոլեկտիվում, թելադրել իրենց կամքը ոչ միայն երիտասարդ զինվորներին£ Զորավարժությունների ժամանակ ավանդույթ դարձած լսումները կազմակերպվում էին նույն նպատակով` բոլորին է հայտնի, որ առանց տիրող իրավիճակի ճիշտ գնահատման (հատկապես մարտի դաշտում), հնարավոր չէ ընդունել ճիշտ որոշում և հրաման արձակել մարտական գործողությունները սկսելու համար£ Տեսչական ստուգումների ժամանակ եղել են բազմաթիվ թե° դրական, թե° բացասական օրինակներ, որոնք ուսուցանել են հրամկազմին, ստիպել` ժամանակին շտկել սխալները, ճշտորեն իրականացնել մտահղացումը, որոշումներն ու հրամանները£ Ուսանելի լսումներից կառանձնացնեի 2001 թ. շտաբների մարտավարական զորավարժությունններում ԼՂՀ նախկին ՊՆ գեներալ-գնդապետ Ս. Օհանյանի կողմից բարձր մակարդակով կազմակերպված լսումները` դիրքերում` հրամանատարական դիտակետում£ Ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախկին գեներալ-գնդապետ Մ. Հարությունյանի կողմից դաշտային պայմաններում կազմակերպված լսումները, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, ներկայիս ԳՇ օպերատիվ վարչության պետ գեներալ Ա. Դավթյանի անցկացրած բովանդակալից, շատ ուսանելի լսումները, որոնց ընթացքում ստուգող տեսուչները նույնպես ստանում էին պրոֆեսիոնալ բավարարվածություն£ Ինչպես հայելու մեջ, այնպես էլ բանակում ամեն ինչ տեսանելի է և արտացոլվում է հասարակության մեջ£ Բնականաբար, բացասական երևույթների մասին խոսելը քաղաքացիների մոտ անհանգստություն է հարուցում£ Սակայն սթափ մտածողություն ունեցող մեր հայրենակիցները գիտակցում են, որ թերությունները կոծկելով` դրանք չեն վերանում£ Ազնվությունը, ճշմարտությունը, արդարությունը զորքերում նման են փարոսի, որին ուղղված են զինծառայողների և բնակչության սպասելիքները` տեսնել հիրավի կայացած բանակ` երկաթյա կարգապահությամբ, որտեղ երիտասարդ սերունդը սովորելով պայքարել ոչ միայն թշնամու դեմ, այլ նաև` հանուն արդարության, ամրապնդում է հավատն իր ուժերի նկատմամբ, խորացնում է սերը հայրենիքի հանդեպ և ձգտում ինքնուրույն կերտել լավ ապագան£ Մինչդեռ ոչ կանոնադրական հարաբերությունները, երկար ժամանակ ժամկետային զինծառայողի բացակայությունը, ընկերների հետ շարքում չլինելը, ոչ արժանի զինծառայողների խրախուսումը և բացասական այլ երևույթները հիասթափեցնում են զինվորներին£ Հայկական 89¬րդ հրաձգային դիվիզիան գեներալ Ն. Սուֆարյանի գլխավորությամբ մարտերով Հյուսիսային Կովկասից հասել է Բեռլին, երգ ու պարով դիմավորել Մեծ Հաղթանակը. հազարավոր հայեր մեկ մարդու պես` իրենց հրամանատարին նվիրված£ Ահա որտեղ է ոգու փորձությունը, հայրենասիրությունը£ :

Բարի ծառայություն

Ճակատագրի քմահաճույքով, ավելի ստույգ` չարաբաստիկ դեպքերի բերումով, Մարգարյանների ընտանիքը հողազուրկ էր դարձել և Արտաշատի Այգեզարդ գյուղից մեկնել էին օտար ափեր£ Տամբովում բնավորված Արթուր Մարգարյանի Աշոտ որդին սիրել էր ֆուտբոլը. ավարտել էր մարզադպրոցը, բազմաթիվ պատվոգրերի ու պարգևների արժանացել£ Սակայն Հայաստանի քաղաքացի էր մնացել և վճռել էր անպայման վերադառնալ£ Ու «առիթն» ասես ինքն իրեն ներկայացավ. լսեց, որ հորեղբոր որդին` իրենից տարիքով փոքր Էդգարը, զորակոչվել է և ծառայում է Արցախում£ Աշոտ պապը, ում անունը կրում է ինքը, այլևս չկար, և 23-ամյա Աշոտը Այգեզարդ գյուղում միայնակ մնացած Գյուլիզար տատին խնդրեց օգնել իրեն Հայրենիք վերադառնալու, միայն թե օդանավակայանում չկալանավորեն:

Զորակոչվել եմ, ուրեմն առողջ եմ

Կեմերովոյում վերջերս զինծառայության համար պիտանի ճանաչվեց 20-ամյա Սաշա Ուստյուժանինը, ով մի քանի տարի առաջ ծանրագույն վիրահատության էր ենթարկվել£ Երբ երջանիկ հուզմունքով նորակոչիկը զինկոմիսարիատում պատմել էր իր հետ կատարվածը, նրան սկզբում չէին հավատացել£ Հետո, հիվանդության պատմությանը ծանոթանալով, «հանձնարարել» էին` - Մինչև 50 տարեկանը զինապարտ կլինեք:

Թռիչքներ արթմնի

Վրաց առաջնորդն անցյալ շաբաթ մի նոր ունակություններ է ցուցադրել. ինքն է վարել «Սեսնա» թեթև ինքնաթիռը` թռչելով Բաթումի և Աջարիայի սևծովափ£ Նույն օրը հրավիրած խորհրդակցությունում նա կարգադրել է երկրում զարգացնել օդակայանների ցանցը և բարձրլեռնային Սվանեթիում ժամանակակից օդակայան կառուցել£ Դժվար է ասել` օդաչուները կձգտեի՞ն քաղգործիչ կամ երկրի նախագահ դառնալ£ Բայց նախագահ Սահակաշվիլին, պարզվում է, ողջ ամառ ինքնաթիռավարի մասնագիտությունն է սովորել£ Ասողներ են եղել, թե թռչելը նրա մանկության երազանքն է, ինչն իրականացրել է նախագահության 6¬րդ տարում£ «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունն էլ հաղորդում է նվիրել վրացական պետության ղեկավարին` ցուցադրելով նրան ղեկանիվի առջև£ ԻՆքնավստահորեն նստած օդաչուի տեղում` ուղեգոտիներն ու բարձրախոսով ականջակալներն ամրացրած, նա սակավատեղ թեթև ինքնաթիռը սրընթաց վարել է թռիչքուղում£ Նա մերթ ձեռքն է թափահարել` ողջունելով թռիչքահրապարակում գտնվողներին, մերթ անգլերենով խոսել է դիսպետչերական ծառայության հետ, մերթ շրջվել ու վրացերեն ինչ¬որ բան է ասել իր հետևի նստելատեղը զբաղեցրած Աջարիայի ղեկավար Լևան Վարշալոմիձեին£ Հետո հաջողությամբ իրագործվել են թռիչքն ու վայրէջքը£ Եվ օդաչուական խցիկից դուրս գալով, Սահակաշվիլին հոգածորեն հարցրել է Վալոմիձեին£ - Դե, ի՞նչ, Լևան, դո՞ւր եկավ£ Մի մեծ ինքնաթիռ լինե°ր… Սա… թիթեռնիկ է£ Արդեն խորհրդակցության ժամանակ նա հանդիմանել է վրացական ավիաընկերություններին. - Ես նրանց առաջարկեցի Թբիլիսիից Բաթումի, Քութաիսի թռչել£ Նրանք չցանկացան` թե իբր շահավետ չէ£ Արդյունքում հարկ եղավ թուրքական ընկերությանը դիմել£ Թուրքերը դեպի Բաթումի թռիչքի տոմսերի արժեքն ավելի էժան սահմանեցին, բայց հիմա բարձրացրին£ Նրանք իրենց իսկ շուկան ձեռքից բաց թողեցին£ Անդրադառնալով օդային իր ծրագրերին, Սահակաշվիլին հավելել է. - Համարեք իմ քմահաճույքը, բայց ես ցանկանում եմ, որ Մեստիայում (Սվանեթիա-խմբ.) ժամանակակից միջազգային օդանավակայան լինի… Ինքս հաճույքով Մեստիայում վայրէջք կկատարեմ ինքնաթիռով£ Մինչև տարեվերջ կհասցնե՞նք£ Նույն պահին նրան տեղեկացրել են, որ արդեն կառուցվում է թռիչքահրապարակը, և վրաց առաջնորդն ուրախ ժպտացել է£ Ինչպես և սպասելի էր, նախագահի ծրագրերին թունոտ է արձագանքել ընդդիմությունը. - Այնտեղ տարվա 10 ամիսը ոչ թռիչքային եղանակ է£ Հավանաբար երկաթուղային ճեպընթացը կսկսի Մեստիա թռչել£ :

2 միլիոն` թոշակը վայելելու դիմաց

Ֆրանսիայի էքս նախագահ Ժակ Շիրակը որոշել է փրկագնով ազատվել Փարիզի քաղաքապետարանից£ Նա պատրաստ է 550 հազար եվրո վճարել մայրաքաղաքի իշխանություններին, որպեսզի նրանք հրաժարվեն կեղծ աշխատատեղեր ստեղծելու դատական հայցից£ Պաշտոնավարման տարիներին կատարած իր այդ քայլը նա պատճառաբանում է, թե ցանկացել է «վերացնել բանավեճերի ակունքը, որը վնասաբեր էր Փարիզի ու նրա բնակիչների համար»£ Ընդդիմությունը, սակայն, բողոքում է, որ արդարադատության հետ նման գործարքները խայտառակություն են` երբ խոսքը կաշառակերության մեղադրանքի մասին է£ Monde¬ը տեղեկացրել է, որ 2010¬ի վերջին-2011¬ի սկզբներին Ժակ Շիրակը դատական պատասխանատվության պետք է կանչվի. նա կասկածվում է «վստահությունը չարաշահելու» և «պետական միջոցները մսխելու» մեջ£ Խոսքն այն ժամանակահատվածի մասին է (1983-1995 թթ.), երբ նախկին պաշտոնյան Փարիզի քաղաքապետն էր և Հանուն ժողովրդական շարժման միությանը նախորդած «Հանրապետությանն աջակցման միավորում» կուսակցության առաջնորդը£ Հետաքննության տվյալներով` այդ տարիներին քաղաքապետարանում 21 կեղծ աշխատանքային տեղեր են ստեղծվել, որպեսզի կուսակցական գործիչներն ապօրինաբար վարձատրվեն£ Այդ «մեռած հոգիների» շարքում է եղել նաև երկրի նախկին նախագահի` Կլոդ Շիրակ դուստրը£ Ներկայիս քաղաքապետ սոցիալիստ Բերտրան Դելանոեն գտնում է, որ վրեժխնդիր լինելու փոխարեն կարելի է մսխված գումարի դիմաց հատուցումով բավարարվել. - Նույն այդ մարդիկ, ովքեր քննադատում են ինձ այսօր, նախկինում ինձ պարսավում էին խստության համար£ Նույն ԶԼՄ¬ները, նույն քաղգործիչները հարցնում էին ինձ. «Ինչո՞ւ եք դուք թշնամաբար հարձակվել 77¬ամյա մարդու դեմ, որ 18 տարի Փարիզի քաղաքապետը և 12 տարի հանրապետության նախագահն է եղել£ Ես չեմ ուզում հարցատանջության ղեկավար լինել£ Ես չեմ ուզում իրար խառնել արդարադատությունն ու վրեժխնդրությունը,¬ ասել է Դելանոեն` պնդելով, թե իր կարծիքով գլխավորն այն է, որպեսզի փարիզցիներին հատուցվի վնասը£ :

Ծիծաղելի ոչինչ չկա

Բրազիլացի հումորիստները պայքարում են քաղաքական կատակների դեմ£ Հումորի առավելությունների մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է. նաև մամուլը շատ տխուր կերպարանք կառնի` առանց քաղաքական սրամիտ քննադատությունների£ Եվ ահա Բրազիլիայի իշխանություններն ակամա իրենց իսկ ձեռնարկած հումորիստական շոուի գործող անձինք են դարձել£ Երևի նորություն չէ, որ իշխանությունների հետ կատակելը, առավել ևս նրանց վրա ծիծաղելը ամենուր չէ, որ թույլատրվում է£ Ու վերջերս բրազիլացիները հիմնավորապես զրկվեցին քաղաքական իրադարձությունները նաև հումորի լեզվով դիտելու և լսելու հնարավորությունից. այստեղ օրենքի ուժ ստացավ ընտրական օրենսգրքում կատարված այն փոփոխությունը, որով արգելվում է կատակել նախընտրական քարոզարշավի ընթացքում£ Ու դա արվեց առաջիկայում` հոկտեմբերին կայանալիք ընտրությունների նախաշեմին£ Համաձայն օրենքի նոր խմբագրման` «հակակատակային» կարգը խախտողներին սպառնում է տուգանք 100 հազար ռեալի (շուրջ 57 հազար ԱՄՆ դոլար) չափով£ Կարգազանցությունը կրկնվելու դեպքում կրկնապատկվում է նաև տուգանքը, իսկ օրենքի այդ պահանջը չարամտորեն անտեսող հեռուստաալիքներն ու ռադիոկայանները կհատուցեն իրենց հեռարձակման արտոնագրերով£ Օրենքի այս պահանջը չի տարածվում ինտերնետային հրատարակությունների ու կայքերի վրա£ Սակայն, եթե ռադիո կամ հեռուստատեսային պաշտոնական կայքերում հայտնվեն նախագահի, սենատորների, Կոնգրեսի ներկայացուցիչների և մարզպետների թեկնածուներին ծաղրող նյութեր, տվյալ հեռարձակողը նույնպես կպատժվի£ Այս խիստ պատժամիջոցներին դիմելու իր քայլը բրազիլական կառավարությունը բացատրել է, թե ցանկացել է թույլ չտալ, որպեսզի զվարճախոսները մոլորեցնեն ընտրողներին£ Նրանց փաստարկմամբ` որևէ թեկնածուի կատակով ծաղրելը նրան ակամա անհարմար վիճակի մեջ է դնում մրցակիցների շրջանում` նվազեցնելով վերջինիս հաղթելու հնարավորությունները£ Այլ խոսքով, Բրազիլիայի իշխանությունները, չգիտես ինչու` որոշել են, որ քաղաքական վերնախավը կատակը չի ըմբռնում£ Տեղի զվարճախոսները, սակայն, հրաժարվում են «խաղալ» իշխանությունների պարտադրած նոր կանոններով£ Եվ որոշել են պայքարել հանուն կատակելու իրավունքի, որպեսզի կարողանան քաղգործիչների մասին էլ սրախոսել` անկախ տարվա եղանակից և ղեկավարության տրամադրությունից£ Ուշագրավ է ու նաև օրինաչափ, որ քաղգործիչները չեն էլ շտապում սատարել երգիծաբաններին£ Եվ ինչպես պայքարողներից մեկն է նշել` - Մեր քաղգործիչները կարծես ծաղրի դժբախտ ու անպաշտպան զոհեր են£ :

Գնչուներին Ֆինլանդիայից էլ կարտաքսեն

Ֆրանսիայից հետո Ֆինլանդիայի իշխանությունները ևս մտահոգ են` երկրի տարածքում ապօրինաբար բնակվող գնչուներին Ռումինիա արտաքսելու մասին£ Ներքին գործոց գերատեսչությունն ուսումնասիրում և մշակում է օրենսդրորեն թույլատրելի այն միջոցները, որոնք հնարավորություն կընձեռեն վտարել այնտեղ բնակված մուրացկան¬գնչունե րին£ - Ֆինլանդիայի և Եվրոպական միության օրենսդրություններն ընձեռում են որոշակի նախապայմաններ, որոնց հիման վրա կարելի է տարագրել ԵԽ այն քաղաքացիներին, ովքեր չեն գրանցվել որպես աշխատանք որոնողներ£ Իմ կարծիքով` սա սկզբունքորեն հնարավորություն է տալիս համապատասխան փոփոխություններ կատարել այս առնչութ յամբ ֆիննական հեռուստառադիոհաղորդումների YLE կայքին,- հայտարարել է ՆԳ նախարարության պետքարտուղար Անտի Պելտարին£ Նա նշել է նաև, որ վերջին 2 տարիներին երկրում մուրացկանների թիվն աճել է 4 անգամ (տեղեկացրել է «Ինտերֆաքսը»)£ :

Խեղդամահ է արվե՞լ, թե՞ ինքնասպան եղել

Հանելուկային հանգամանքներում, Մինսկի մերձակա ավանում իր իսկ սեփական ամառանոցում անցյալ ուրբաթ երեկոյան հայտնաբերվել է անվանի բելառուս լրագրող Օլեգ Բեբենինի դիակը£ Նա Բելառուսում առաջին ընդդիմադիր` «Խարտիա° 97» կայքի հիմնադիրն ու ղեկավարն էր և միաժամանակ կարևորագույն դեմք` երկրի նախագահի ընդդիմության թեկնածու Անդրեյ Սաննիկովի թիմում£ ՆԳ նախարարությունից տեղեկացրել են, թե դա ինքնասպանություն է£ Իսկ Օլեգի գործընկերներն, ընդառաջելով հանգուցյալի հարազատների խնդրանքին, առայժմ հիմնականում լռում են£ Միայն «Խարտիա° 97»¬ի համակարգող Դմիտրի Բոնդարենկոն ասել է. - Երեկ մենք հանդիպել ենք նրա հետ. մարդը լի էր ծրագրերով£ Իսկ կայքի խմբագիր Նատալյա Ռադինան թՈջպՑՈ.չu¬ին ասել է. - Օլեգի վզին սեղմումից գոյացած մի ակոս է հայտնաբերվել, ինչը վկայում է կամ ինքնասպանության, կամ բռնի ուժով խեղդամահ անելու մասին£ Ես Բեբենինին ճանաչում էի 14 տարի. նա լի էր ծրագրերով£ Մենք պայմանավորվել էինք հանդիպել երկուշաբթի օրը£ Մահվան օրը նա հրաշալի տրամադրություն ուներ£ Ես չեմ կարող հավատալ, որ նա կարող էր ինքնասպան լինել£ Ցավալի այս կորուստը, բնականաբար, բուռն քննարկումների առիթ է դարձել£ Պարզվում է, որ լրագրողների և հասարակական ակտիվիստների հետ հաշվեհարդարները նորություն չեն Բելառուսում£ :

ՀԱՄԱՍ¬ն ընդդեմ Իսրայելի

- Մենք միավորել ենք 13 կազմակերպություններ, որոնք արդյունավետ գրոհներ են նախապատրաստում սիոնիստների դեմ,¬ այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել ՀԱՄԱՍ¬ի «Իզզադին ալ¬կասեմ» մարտական թևի խոսնակ Աբու Ուբեյդան£ Նրա իսկ հավաստմամբ` - Խոսքը թշնամու դեմ հնարավոր ցանկացած տեսակի գրոհի մասին է, և մենք չենք բացառում ոչինչ. այդ թվում և մահապարտների գրոհների վերսկսումը£ Մենք կշարունակենք թշնամու դեմ գրոհել ցանկացած տեղում, ցանկացած ժամանակ£ Հիշեցնենք, որ նախկինում ՀԱՄԱՍ¬ը ստանձնել էր Բեյթ¬Հագայի, ինչպես նաև Ռիմոնի մերձակայքում կատարված ահաբեկչությունների պատասխանատվությունը£ Եվ Վաշինգտոնում` գագաթաժողովի ավարտից անմիջապես հետո հրավիրված հատուկ ասուլիսում, Աբու Ուբեյդան հայտարարել է, որ Խևրոնի մոտ տեղի ունեցած գրոհն ապտակ էր նրանց, ովքեր ասում էին, թե ՀԱՄԱՍ¬ը հրաժարվել է զինված պայքարից£ Ինչպես առժամանակ առաջ նշել էր «Կուրսորը»` Բեյթ¬Հագայի մոտակայքում կատարված ահաբեկչությունից հետո պաղեստինյան անվտանգության ուժերը զանգվածայ նորեն ձերբակալեցին ՀԱՄԱՍ¬ի ակտիվիստներին£ Իսկ անցյալ շաբաթավերջին պաղեստինյան Յուդեյ և Սամարի ինքնավար շրջանների բանտերում կալանավորված այդ ակտիվիստների թիվը հասել է 550¬ի£ Կազմակերպության օրենսդիր խորհրդի անդամ Օմար Աբդել-Ռազեկն էլ մասնավորեցրել է. - Ձերբակալվածների ճշգրիտ քանակը մենք չգիտենք, բայց, օրինակ, Ռամալում կալանվել էին 32 ակտիվիստներ£ Աշխատում ենք, որպեսզի հավաքենք բանտարկյալների ստույգ թիվն ու նրանց անունները£ Պաղեստինի վարչախմբին ՀԱՄԱՍ¬ը մեղադրել է` փախստականներին վերադառնալու իրավունքից զրկելու և այն բանի համար, որ իսրայելցիներին թույլատրում է շարունակել Արևմտյան ափին բնակավայրի կառուցումը£ :

Շռայլ հմայքով ողբերգակատարգեկեկը

Պտտվում է անցյալ դարի 60-ականներից ձգվող կինոժապավենը, դանդալոշ ու շփոթահար Գարսևանից («01-99») անցնում Դմբուզ Արսենին («Նվագախմբի տղաները»), «աչքաբաց գործարար» Ջաբրայիլից («Կովկասի գերուհին»)` պարզամիտի դիմակով «փորձանք»¬ծառա Սիմոնին («Տերն ու ծառան»), «գասպարալողի» ֆենոմենը փոքրիկ գետակում տարալուծած դարբնից («Եռանկյունի»)` հովիվ Իշխանին («Մենք ենք, մեր սարերը»), «ապաշնորհ օրինազանց» Հովսեփից («Հայրիկ»)` «սև թուղթ» ծամող փոստատար Նիկոլին («Հին օրերի երգը»)... Շուրջ 5 տասնյակ կինոհերոսների հավաստի ու անպաճույճ մարդկային նկարագրերով` էկրանավորված հումորի ու թախծի տարաչափ, լիավյուն շաղախով, ապրեցնելով իր ժողովրդի հավաքական հիշողության մեջ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (գնահատման չափանիշներից այս մեկը գեթ պահպանում է իրեն վերագրված բարձր նշաձողը) ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ դերամարմնավորման բնատուր տաղանդի անզուգական շռայլ հմայքը£ Համաժողովրդական սիրո ակունքը Ազգային հախուռն խառնվածքի խորագիտությամբ ստեղծված արտիստական պատկերասրահի գլխավոր հերոսը պարզ ու հասարակ, սովորական հայ մարդն էր` ժառանգական տարաբևեռ հատկանիշների կենսական բովում խնամքով թրծված, բյուրադար կերպապնակի ինքնահատուկ գույներով անշփոթելի կերտված£ Գրոտեսկա յին ցայտուն դերապատկերներում միանգամայն ճանաչելի էին հայի տարատեսակները, ավելորդ գունազարդումից զերծ£ Կենսախնդություն էր հորդում նրանցից, անկախ պատմական դառը ճակատագրից պահպանվող իմաստուն ծիծաղ, ինքնախարազանման քաջություն£ Թվում էր, ոչ թե խաղում է Ֆրունզիկն այս կամ այն հային, այլ անբռնազբոս անդրադարձնում է իր դերարվեստի կախարդական հայելու փայլատակումներով£ Ցավից անգամ ծիծաղ էր քամում, հրեշավորը զվարճալի դարձնում` ամենևին չթերագնահատելով չարի ու բարու, կատարյալի ու այլանդակի իրական դերակատարությունը մարդկային փոխհարաբերություններում, անցյալ ու ներկա տարատեսակ կացութաձևերում£ Տխրելով մարդկային արարածների արատավորության պատճառով` խորապես խղճահարվում էր£ Դրանց զավեշտախառն դրսևորումները ներկայացնելիս առողջ ծիծաղի ալիքվող պոռթկում առաջացնում` միաժամանակ մտահոգելով «փոքր մարդու» հոգեմտավոր, բարոյաէթիկական խեղանդամությամբ£ Առանց գռեհկաբանություններին տուրք տալու, գեղարվեստական չափի սրված գիտակցությամբ£ Ինչպես` Թրյանցը, Վրույրը, Խաչանյանը, Ավետիսյանը, Սարյանը, Զոհրաբյանը, Գաբրիելյանը... Հայ բեմարվեստի իրական գագաթները£ Ծիծաղից գալարվող հանդիսականի մտքով իսկ չէր անցնում ընդօրինակել մերժելի մարդկային հատկանիշները նրանց թատերայնացրած անմոռանալի տիպերի£ Հիմա է ցավալիորեն, կարծես` անդարձ, փոխվել ծիծաղի բնույթը£ Մհեր Մկրտչյանի հարուցած ծիծաղը ծնվում էր բարեգութ սիրուց, վշտից£ Ու վիշտն էլ վարակիչ էր, ինչպես ծիծաղը£ Բարձր արվեստի ազնվացնող, մաքրագործման մղող ճշմարիտ ներգործությամբ£ Այս բացառիկ ունակությունների շնորհիվ դաջվեցին բազմահազար հանդիսականների մտապատկերում Մհեր Մկրտչյանի մեծ ու փոքր (գլխավոր ու էպիզոդիկ) դերակատարումները` համաժողովրդական անպարփակ սիրո իսկական հրավառություն բորբոքելով£ Նորանոր սերունդների համակելով խորին ակնածանքով վառվռուն այս անհատականության մեծության հանդեպ£ Տեսած չլինելով նրան մեծ բեմում` շատերը երկրպագեցին սոսկ կինոարվեստը£ Մինչդեռ նա մանկուց էր հաստատվել Թատրոն տաճարում£ Եվ հենց կենդանի բեմարվեստի ինքնամոռաց նվիրվածությամբ հասավ կինոկերպավորումների կենսաբուխ ուրույն արտահայտչականության£ :

Բազազ Արտեմից մինչև Խլեստակով

Աչքերում թուրքից սպանված մոր պատկերը պահած ու ամերիկյան որբանոցում մեծացած մշեցի Մուշեղի ու վանեցի Սանամի Ֆրունզե որդին, Լենինականի իրենց տան երկրորդ հարկի հարթակը սավաններով վարագուրելով, 10-ամյա տարեկիցների հետ խանդավառ ելույթներ էր ունենում£ «Հե¯յ, կանաչ ախպեր...» արտասանում, ժողովրդական երգեր հրաշալի ձայնով զրնգացնում£ Պատերազմով անկատար մնացած առաջին հեծանիվի փափագը սրտում` ընդդիմանում էր նկարիչ դառնալու հոր կամքին, չնայած ընդունվել էր Մերկուրովի գեղարվեստի ստուդիա, որտեղ սովորում էր յուրաքանչյուր երկրորդ համաքաղաքացին£ (Հայր և որդի տևական հակամարտությամբ էլ տղայի մեջ բնավորվեց մենակության տխրությունը` տարիների հետ նրա 2 «ես»¬երի ներքին մենամարտի վերափոխվելով)£ Տեքստիլ կոմբինատում աշակերտելիս խաղում էր Ժան Էլոյանի ինքնագործ թատերախմբում£ Առաջին բեմելը, փաստորեն, ձախողվեց, երբ 15-ամյա բազազ Արտեմ-Ֆրունզը ուժգին ապտակով իսկական կռվի մեջ մտավ Գիքոր¬Ալբերտի հետ (իմացել էր մեծահասակների հետ 8-ամյա եղբոր զառ խաղալու մասին ակումբի նկուղներում)£ Կատաղի տուրուդմբոց, որն անզոր էր դադարեցնել բեմ վազած մայրն անգամ£ (1970¬ին շարունակվեց 2 եղբայրների ընդհատված պրեմիերան, «Լուսանկար» հեռուստաֆիլմում, մեկ այլ` դերասան¬ռեժիսոր «համախաղով»)£ Նկատելով արտահայտիչ արտաքինով պատանուն` Ալեքսանդր Աբարյանը շուտով Մռավյանի անվան պետթատրոնի բեմ է բարձրացնում նրան (1948-1954 թթ.)£ Նկատում է տղայի իսկական կոչումը հայրն էլ ու մի օր, ի նշան գոհունակության, քնում ոտքերի տակ£ Հայրենի քաղաքում արդեն ճանաչված էր, երբ 1952¬ին Լևոն Քալանթարը տեսավ նրա անսանձ ստի ասպետ, գունագեղ Խլեստակովին (Գոգոլ, «Ռևիզոր») և հրավիրեց Երևան` թատերականում ուսանելու` դերացանկում 3 տասնյակից ավելի տարահունչ անուններ (Սաղաթել, Իսայի, Տրուֆալդինո, Բուբնով, Թորոս աղա...)£ Նույն Խլեստակովով երբ ընդունելության քննություն էր հանձնում (ներքուստ զարմանալով, թե ինչու 5 մեծ ջրաման է դրված երկար քննասեղանին. «Երևանում այդքան շա՞տ են ջուր խմում»), ականջին հասնող մեծամեծ երկրպագուների բզզոցով ավելի ու ավելի ինքնավստահ դառնալով, շուտով շեղեց անգեղ արտաքինից հանրահայտ մարդկանցով ձևավորված հանձնախմբի ուշադրությունը£ Վաղարշ Վաղարշյանի արվեստանոցում հղկվելու տարիներին հավաստում է տրագիկոմիկական իր ունակությունների մասին Գոգոլի «Խելագարի հիշատակարան»¬ի զավեշտացավագին շեշտադրումներով£ :

Ամենատխուր մարդը

Ստանձնելով Հայրապետի դերակատարումը (1955 թ.) մայր թատրոնի տարեգրության մեջ շրջադարձային նշանակությամբ ամրագրված «Նամուս»¬ում` գտնում է իր անփոխարինելի ռեժիսորին` անկրկնելի դերասանապետ Վարդան Աճեմյանին£ Առաջին մեծ դերը Սունդուկյանի անվան թատրոնում` կոլխոզի հանրօգուտ աշխատանքից նորովի խույս տվող բանսարկու Գվիդոնը («Սրտի արատ»), Թաթիկ Սարյանի (Փորսուղյան) խաղընկերությամբ, դրամատուրգիական դեբյուտը (1958 թ.) կայացնելով Ժորա Հարություն յանի` ստեղծագործական խթան է դառնում նոր պիեսների ու կինոսցենարների («Հուշարձան»-Ավագ, «Խոշոր շահում»-Գառնիկ, «Հրդեհ»-Ռուբեն)` գրված հատուկ Մհեր (Մարտիրոս Սարյանի խորհրդով հրաժարվում է հեղափոխականի ազգանունով անվանակոչվելուց ու դառնում Մհեր` էպոսի վերջին շառավղին վերագրված ազգային հատկանիշներով օժտված, բայց, ձեռք բերած մեծ ճանաչումով, 2 անունն էլ հավասարապես կրում) Մկրտչյանի համար£ «Բուդյոննու ձին նալած» Գվիդոն¬Ֆրունզի 10-ամյա հաղթարշավով մայր բեմում սասանվում է խորհրդային մարդու պաշտոնապես գովերգվող «կատարելատիպը»` խրուշչովյան «ձնհալից» եկած ազատախոհությամբ£ Տաղանդի նոր փայլատակումը եղավ ժողովրդի ծոցից ելած գեղջուկ Ղազարը («Ղազարը գնում է պատերազմ», 1967թ.)` վարակիչ հումորով հալալ աշխատավոր, ով կռիվ էր տալիս անբան լալազարների դեմ` պարզ միամտությամբ ծիծաղելիորեն խճճվելով քաղաքական անցքերում£ Երբ վշտի պահին «Որսկան ախպեր» էր երգում, հուզմունքից խոնավանում էին հանդիսատեսի աչքերը£ Իր բաժին անձնական տխրությունը անկարող սքողելու ինքնահատուկ թախծոտ հայացքում` նա սիրահոժար ջերմացնում էր իրեն կենդանի կուռքի նման երկրպագող ժողովրդին թատերահարթակում ու կինոէկրանին միաժամանակ, տաղանդի անխնա շռայլությամբ մարմնավորելով հայի բազում տարատեսակներ£ Ինչ էլ խաղար. Շմագա («Անմեղ մեղավորներ»), թե Մերկուցիո («Ռոմեո և Ջուլիետ»), Եզոպոս («Եզոպոս»), թե Սիրանո («Սիրանո դը Բերժերակ»), Պյոտր («Անտառ»), թե Մեբիուս («Ֆիզիկոսներ»)... Անհագ պահանջով ու բուռն աշխատասիրությամբ համատեղում էր կինոն ու թատրոնը Երևանում հաստատվելուց ի վեր` բեմադրիչների համար փնտրված հայատիպար լինելով£ Կինոդեբյուտին (Վարդան, «Պատվի համար», 1956 թ.) հաջորդած Գարսևանով («01-99») ու դմբուզ Արսենով («Նվագախմբի տղաները») կատակերգական վառվռուն ձիրքը ցայտեցնելով` անմիջապես համընդհանուր ուշադրության ու հետաքրքրության արժանացավ£ Նույն ավյունով նոր դերեր էր կերտում մայր բեմում, ռադիո և հեռուստատեսային բեմադրություններում, համերգային խմբի հետ շրջագայում բոլոր գյուղերով ու քաղաքներով` տարբեր մոտեցումներով բանաստեղծություններ կարդալով` յուրովի մատուցելով կամ խաղալով (ինչպես` Սևակի «Մարդ էլ կա, մարդ էլ»¬ը, որի հոգեհմա, առնական ցնցող տպավորությունը անջինջ է 70-ամյակի հոբելյանակատարությանը ներկաների մտապատկերում)£ Սփյուռքի գաղթօջախներում հայտնություն էր նրա Պաղտասարը («Պաղտասար աղբար»)` Լիբանանում, Կանադայում, Միացյալ Նահանգներում ու Ֆրանսիայում ակնապիշ ցնծությամբ ընդունված£ Հերոսական¬քաոսային 90-ականներին հոգին չէր ամոքվում իր նվիրական բաղձանքի` «Արտիստական» ինքնաստեղծ թատրոնի (1988 թ.) հիմնադրման փաստով. չափազանց մենակ ու անուրախ էր ամենքին խինդ պարգևող հանրահռչակ, բազմամրցանակակիր արտիստի անձնական կյանքը£ Իր ժողովրդի հոգու և սրտի «խոսնակը», ապավինելով օղու շշին, հանգում էր միայնակ` վաղուց կորցրած մոր հոգեթով զարթուցիչ¬երգը, ընտանեկան լիափթիթ անդորրը£ Գուցե հենց կենսական հանգամանքների դժնամռայլ թանձրուկից էլ պոռթկացին ողբերգակի իր բովանդակ լիցքերը հացթուխ Էմեբլեին (Մարսել Պանյոլ, «Հացթուխին կինը») անձնավորելիս£ Իր բացառիկ տաղանդի հոգեսույզ վարպետությամբ` Մկրտչյան¬Էմեբլեն ավարտուն ամբողջության էր հասցնում ոչ միայն հնադավան, միամիտ ու ամոթխած, երիտասարդ կնոջ ամուսնական անհավատարմության մեղքը «բարոյապահպան» համայնքի պարտադրանքով ակամա իր ուսերին առած տարեց մարդու դերակերպարը, այլև գունեղ հոգեբանական խաղի անսպասելի անցումներով հարթում, հետին պլան մղում բեմադրական ընդհանուր մակերեսայնությունը, տեղ¬տեղ տարածքի անհարմարությամբ պայմանավորված£ Չնկատելով իր հետ խմորին ջուր լցնող կնոջ վերադարձը` ներքին պրկումի առերևույթ հանդարտությունը չեզոքացնում է անսպասելի ժայթքումով, հանիրավի վիրավորվածության վրեժն առնում կատվից` ինքնասթա փության հասնելով դույլի ջուրը գլխին լցնելով£ Մունջ արտահայտչականությամբ` ստեղծված իրավիճակից կոնկրետ ելք էր առաջարկում. աշխատել, հաց թխել, որով մարդն ապրում է ու Մարդանում£ Ռեժիսորական խիստ վերահսկողության կարոտ նրա անփույթ ու անկարգ կյանքը (բեմականը ևս, ինչպես նկատել է նախապատվելի 4 բեմադրիչներից` Վարդան Աճեմյան, Հենրիկ Մալյան, Գեորգի Դանելիա, Ալբերտ Մկրտչյան - առաջինը) մարում է անձնական թանկագին կորուստների ու դժնի 90-ականների անարվեստ մամլիչի վերջին հպումով£ Ահագնանում է համաժողովրդական ափսոսանքը` Վարպետի չապրած տարիների մեծագույն կորստի հստակ գիտակցությամբ£ Անկատար իղձերից ու մտահղացումներից ամենափայփայվածի` Օթելլոյի անիրականանալիության հետ անհաշտ համակերպված (միակ հանդիսատեսը 70¬ականներին Վահե Շահվերդյանը եղավ, երբ աբելյանցիների հետ ունեցած բազում հյուրախաղերից մեկի ժամանակ հանգրվանեցին հյուրանոցի միևնույն սենյակում) հանգչում է Ամանորից 2-3 օր առաջ£ Բայց ահա կրկին պտտվում է կինոժապավենը£ Ֆրունզիկին կարծես սերտաճած մի Ռուբենից («Մեր մանկության տանգոն») մյուսին («Միմինո») անցնում, ջրափոսի միջով փիղը քարշ տվող զինվոր Արմենակ Գասպարյանից («Զինվորն ու փիղը»)` էկզոտիկ սիրահար Վարդանին («Միայնակներին հանրակացարան է տրվում»), Տխուր ավազակից («Ալի Բաբան և 40 ավազակների արկածները»)` Ափրոյին («Նահապետ») ու փալանչի Գրիգոր աղային («Կտոր մը երկինք»)... Կենդանանում է իմպրովիզի վարպետը` կոչումով ու ծնունդով դերասան («ավելի ճիշտ` արտիստ», ինչպես ինքը կասեր), շարունակում ապրել ու արարել նույնիսկ այն հանդիսականի համար, ում, ցավոք, բախտ չի վիճակվելու այլևս տեսնել կենդանի խաղը թատերահարթակում, որի միզանսցեններն այնպես էին հարմարեցնում, որպեսզի գոհանային թե կուլիսներից, թե դահլիճից նրան հետևողները£ Ցանկացած արվեստագետ ծնվում ու անհատականանում է որոշակի ժամանակահատվածում£ Այս առումով անասելի բախտավոր էր Մհեր Մկրտչյանը` մեր Ֆրունզիկը£ Մեր օրերում, երբ փոխվել է ծիծաղի բովանդակությունը, ո՞վ և ե՞րբ նորահայտ իր տաղանդով կարժանանա նրա կողքին կանգնելուն£ Ինչպես երբևէ ինքը` բեղուն դերակերպավորման սեփական անշփոթելի արժեքավորությամբ£ :

«Վիրաբույժի կյանքը նպատակաուղղված և անվերջ պայքար է» Սա է ակնաբույժ Մանուկ Մանուկյանի հա

…Հունաստանի Քոմոթինի քաղաք: Ութ տարեկան մանչուկը չէր հասկանում, որ շուտով հայրը կավանդի հոգին և` մահճում պառկած հոր վերջին հարցին, թե մեծանա` ինչ պիտի դառնա, ուրախ-ուրախ պատասխանում է.«բժիշկ»:

Թիվ 1 դպրոցը` լույսի կանթեղ

Վարդենիս քաղաքի Հ. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցը և° հին, և° նոր օրերի պատմություն ունի£ 1927 թ. Բասարգեչար գյուղում` ներկայիս Վարդենիս քաղաքում բացված դպրոցում տարբեր տարիքի տղաներ ու աղջիկներ սովորեցին£ Կային հատուկենտ ուսուցիչներ, որոնք, իրոք, մեծ ուգևորությամբ լծվեցին ուսուցման գործին£ «Դասատու» հասկացությունը Բասարգեչարում նմանվում էր Աստվածամոր, Աստվածատուր մարդու կերպարին£ Եթե դպրոց հաճախողները բարձր առաջադիմությամբ ավարտեին, ստանային հասունության ատեստատ, նշանակվում էին նույն դպրոցի տարրական դասարաններում` որպես ուսուցիչ£ Մանկավարժի գործը այդ տարիներին շատ դժվար ու աննկարագրելի էր, լրատվամիջոցներից այստեղ հասանելի էր միայն ռադիոն, այն էլ ոչ բոլորն ունեին հնարավո րություն ունկնդրելու£ Ուսուցիչն ամեն հնար օգտագործում էր` խարխուլ դպրոցում ուսման բարձր մակարդակ ապահովելու, իսկ աշակետները տանը նույնիսկ դասագրքեր, տետրեր, անգամ թանաք չունեին£ Մի խոսքով` ուսուցիչն էր այն լուսավոր կետը, որից պիտի հուսավառվեր ծնողը` իր երեխայի ապագան ճիշտ կառուցելու£ Կարևորն այն էր, որ բոլոր ծնողներն երանության գիրկն էին ընկել, իրենք իրենց երեխաներից սովորում էին հայոց տառերը£ Հեշտ էր միայն լիկկայան հաճախած ծնողների գործը£ Հետո գրագիտությունը վարդենիսցու համար դարձավ պատվախնդրություն£ Անցան դժվարին և միաժամանակ հրաշք տարիներ£ 1964-1965 ուստարում դպրոցի նորակառույց շենքն իր դռները բացեց աշակերտների առաջ£ Այս կրթօջախում գիտելիքներ ստացան և դաստիարակվեցին բազում ապագա շինարարներ, բանվորներ, մանկավարժներ, գիտության գործիչներ և արհեստավորներ£ Այսօր մենք սիրով ենք հիշում մեր մանկավարժներին` Պրաքսիա Մելքոնյան, Էլվիրա Կիրակոսյան, Լիդա Բելյակովա, Սուրեն, Հրանուշ Հակոբյաններ, Մանյա Շամիրյան, Մաիդա Ավետիսյան, Վարյա Խաչատրյան, Ֆրունզե, Գարսևան Դավթյաններ, Անահիտ Թովմասյան, Լիդա Բարսեղյան, Լիդա Գրիգորյան, Մարգո Բարսեղյան, Անիկ Գրիգորյան, Ալսերինա Սահակյան, Ժակլենա Մարտիրոսյան, Սիլվա Չոբանյան, Գայանե Սարգսյան, Գարսևան Կարապետյան, Տիգրանուհի Գասպարյան, Լիզա Կարապետյան, Անժելա Ասրյան, Ռոզա Հակոբյան, Անահիտ Խլոյան, Փիրուզա Բաղդասարյան, Մելանյա Պետրոսյան, Մարիետա Վարդանյան, Շալվա Ծիկլաուրի, Ալբերտ Հովհաննիսյան, Ալվարդ Գրիգորյան և շատ ուրիշներ£ Մենք չենք կարող խոնարհումով չգնահատել նաև դպրոցի ղեկավարներ Ռաֆիկ Ենգոյանի, Զալիկ, Ջիվան Պետրոսյանների, Ռոմիկ Իսրայելյանի ջանքերը£ Իսկ Արտեմ Մուրադյանը վարդենիսցու համար կմնա որպես Մեծն ուսուցիչ£ Հետագա տարիներին դպրոցն ունեցավ «Շկոլնիկ» աշխատավորական բրիգադն` իր գյուղատնտեսական մեքենաներով` տրակտոր, կոմբայն, տեխնիկական այլ միջոցներ£ Բրիգադը, որը ղեկավարում էր դպրոցի աշխատանքի ուսուցման ուսուցիչ Հրաչիկ Պետրոսյանը, ուսումնական տարվա ավարտից հետո աշխատում էր համայնական դաշտերում, մասնակցում խոտհնձին, հացահատիկի բերքահավաքին£ Մի քանի աշխատողների` Ռուբիկ Պետրոսյանի, Գագիկ Զաքոյանի, Սամվել Մելքոնյանի, Կարեն Գասպարյանի հետ բրիգադում ընդգրկված էին նաև մեր դպրոցի սաները, որոնց կատարած աշխատանքը բարձր գնահատականի էր արժանանում ոչ միայն ժողկրթբաժնի, այլ նաև կառավարության կողմից£ Պատվոգրերից, շնորհակալագրերից բացի աշակերտները նաև հնարավորություն էին ստանում ձմեռային, գարնանային արձակուրդներին շրջագայելու ԽՍՀՄ տարբեր քաղաքներում£ Այո, մեծ առաջընթաց ունեցավ ներկայիս Համազասպ Համբարձումյանի անվան ավագ դպրոցը, որը մի լուսե կանթեղ է` իր բոլոր սաների ու շրջանավարտների համար£ Տնօրենների հերթափոխում ամենաերիտասարդ կադրը Ոսկան Հայկարամի Ոսկանյանն է, որը շուրջ քառորդ դար ղեկավարում է դպրոցը` հավատարիմ մնալով մանկավարժի բարձր կոչմանը և պատվով կատարելով կրթօջախի ղեկավարի իր պարտականությունները£ Թիվ 1 դպրոցի կոլեկտիվը մեծ հարգանք է տածում նրա հանդեպ£ - Դուք հպարտ եղե°ք, մեր լավ տնօրեն, Ձեր ամեն քայլը կշռադատված է, դուք միշտ բարի եք, արդար ու խոհեմ, ձեր ուղին հարթ է, անվերջ լուսավոր, և քառորդ դարը Ձեր ղեկավարման թո°ղ կրկնապատկվի£ Մենք հպարտ ենք, որ աշխատում ենք այս կրթօջախում£ Լյուբա ԽԼՈՅԱՆ Վարդենիս քաղաքի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն :

Թռցրել են թագը

Նադեժդա Զամոլոդսկայան այդ օրն արթնացավ Մոխրոտիկի «կարգավիճակով»£ Նա առանց թագի մնաց Լաս¬Վեգասում, որտեղ ավարտական փուլին էր հասել «Միսս Երկիր մոլորակ» գեղեցկության միջազգային մրցույթը£ Եվ ոչ այն պատճառով, որ Ռուսաստանի ամենագեղեցիկ մայրիկը ճանաչված Նադեժդան չէր հաղթել. պարզապես հաղթողի թագը թռցրել էին£ Ի դեպ, անցյալ տարի գողացվել էին «Միսիս Մոսկվա-2009»¬ի, այս տարի` «Միսիս Ռոսիա-2010»¬ի հաղթողների թագերը£ - Մենք արդեն պետք է Մոսկվա վերադառնայինք£ Ես հավաքեցի պայուսակներս, կապկպեցի ճամպրուկներս£ Իսկ թագը փաթաթեցի թղթով և տեղավորեցի սենյակում եղած ուղեբեռի մեջ£ Ինչ զարմանք պիտի ապրեի` առավոտյան այն չգտնելով£ Մենք բոլորին ոտքի հանեցինք, բայց հյուրանոցի ղեկավարները միայն ուսերը թոթվեցին,¬ պատմել է Նադեժդան£ Մրցույթի կանոններով` կորուստը պետք է վերականգնի դրա տիրուհին, ու հիմա գեղեցկուհի¬մայր տիտղոսակիր Զամոլոդսկայան ինքը պետք է վճարի` կորսված թագի կրկնօրինակի պատրաստման ծախսերը£ Սակայն Նադեժդան չի պատրաստվում լրացուցիչ ծախսեր կատարել. - Այդ թագը շատ նման է իմ ստացած «Միսիս Ռոսիա»¬ի թագին£ Եվ ես մտածեցի, որ 2 նույնանմաններն ինձ պետք չեն,¬ ասել է նա£ Այնուամենայնիվ, ռուս գեղեցկուհին անթագ չի մնա£ Սլավա Զայցևի նորաձևության տունը նրա համար հիրավի արքայական նվեր է պատրաստում. կայսրուհի Մարիա Ֆեդորովնայի թագի պատճենը, որով Նադյան հանդիսավորությամբ կթագադրվի սեպտեմբերի վերջին£ :

Լրավճար չկա` մի ծխեք

Մինչ օրս կուբացի թոշակառուներն իրավունք ունեին 4 տուփ ծխախոտ ձեռք բերել արտոնյալ գնով£ Սակայն այս սեպտեմբերից նրանք զրկվում են պետական այդ լրավճարից (տեղեկացրել է BBC News¬ը)£ Այդ լրավճարը հաշվարկված էր մեկ տուփ սիգարետի գնի 75 տոկոսի չափով` մոտավորապես 0,33 դոլար£ Նման զեղչերից կարող էին օգտվել 55 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները£ Դրանց վերացումը կառավարությունը պայմանավորել է պետական միջոցների խնայողությամբ£ Բացի այդ, սա հերթական քայլն է` լրավճարների վերացման ճանապարհին£ Սակայն կառավարության այս որոշման մեջ ոչ մի խոսք չկա քաղաքացիների առողջության պահպանման մասին£ Կուբայի իշխանությունները, որպես այս քայլի հիմնավորում, նշել են, թե սիգարետը առաջին անհրաժեշտության առարկա չէ, իսկ BBC News¬ն էլ հիշեցրել է, որ անցյալ աշնանը այս երկրում վերացվել են և կարտոֆիլի ու ոլոռի համար նախատեսված լրավճարները£ :

Կորուստների միասնական գրանցամատյան

Խոսքը ոմանց կորցրած, ուրիշների գտած այն իրերի մասին է, որոնք հաշվառելու հույսեր է փայփայում Ղազախստանի կառավարությունը` այդ նպատակով միասնական գրանցամատյան ստեղծելով£ Այս առնչությամբ «Ղազախտելեկոմի» հետ պայմանավորվածության համակարգի մշակման աշխատանքներով զբաղվող Ալ. Պինգինը տեղեկացրել է, որ ցուցակագրության այդ կարգը կսկսի գործել 2011 թ. սկզբին£ Ենթադրվում է, թե որևէ իր կորցրած կամ որևէ իր գտած անձը պետք է զանգահարի տեղեկատու ծառայություն, տրամադրի իր տվյալները և նկարագրի այն իրը, որը պետք է հանձնի տիրոջը հասցնելու նպատակով£ Այդուհետ գտնողի և գտնված իրերի տվյալներն ընդգրկվելու են այն ցուցակներում, որոնց միջոցով կորցնողները որոնելու են իրենց կորած ապրանքները£ :

Ծխելը թողեց` երկու տարեկանում

Հիմա արդեն 2 տարեկան դարձած Արդին նիկոտինից կախվածություն էր ձեռք բերել հոր «շնորհիվ»£ Վերջինս դեռևս 18 ամսեկան իր որդուն «համտեսել» էր տվել առաջին ծխախոտը, ինչը շատ էր դուր եկել մանչուկին£ Ու տղան այդուհետ ոչ միայն շարունակել էր ծխել, այլ հետզհետե ավելացրել էր չափաբաժինը£ Ծնողները, չգիտես ինչպես չէին նկատել (կամ չէին ցանկացել) իրենց որդու այդ հակումը` մինչև մասնագետները դա չհայտնաբերեցին£ Տղեկի մայրը հավաստիացրել է, որ Արդիին հանգստացնել հնարավոր է միայն սիգարետի օգնությամբ, այլապես նա անընդհատ ճչում է, կամակորություններ անում£ Հարևաններն էլ արձանագրում են, որ փոքրիկ ծխամոլը սկսել է քաշ հավաքել և առողջ ու երջանիկ տեսք ունի (գրել է AFP¬ն)£ - Մեկ ամսվա ընթացքում հոգեթերապիայի կուրս անցկացնելուց հետո, բժշիկները նրան հորդորել են խաղալ ուրիշ երեխաների հետ, որպեսզի ուշադրությունը շեղեն ծխախոտից£ Այդ կերպ մեզ հաջողվեց նրան փրկել նիկոտինային կախվածությունից,¬ պատմել է երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արիստ Մերդեկա Սիրաիտը£ :

Չհայհոյե°լ

Անվայելուչ կերպով մի վարորդի հայհոյելու և նրա հանդեպ վատ վերաբերմունքի պատճառով Ուկրանիայում աշխատազուրկ է արվել պետավտոտեսչության աշխատակիցը (գրել է «Ֆոկուս»¬ը` վկայակոչելով ՆԳՆ ղեկավար Անատոլի Մոգիլևի տեղեկատվությունը)£ Առկա է այն տեսաերիզը, որն «ամրագրել» է, թե ավտոտեսուչ Ֆ. Շկաբերին ինչպես է վիճաբանում վարորդի հետ. վերջինս հրաժարվում է դուրս գալ մեքենայից` փաստաթղթերը ստուգելու համար, իսկ ավտոտեսուչը 2 անգամ ասում է նրան` «ես քեզ կջարդեի...»£ Միջադեպի առնչությամբ վարորդը դիմել է դատախազություն, և հայհոյասեր տեսուչն ազատվել է աշխատանքից£ Իհարկե` ծառայողական քննություն կատարելուց և տեսագրության իսկությունը հաստատելուց հետո£ Պարզվում է` նման դեպքերը եզակի չեն£ Ոչ շատ առաջ նման մի իրավիճակում հայտնվել է Վինիցիայի մարզային պետավտոտեսչության աշխատակիցը£ Նա ոչ թե բառերով, այլ 3 մատի շարժումով է վիրավորել վարորդին և աշխատանքից հեռացվել` «անվայելուչ վարքագծի համար»£ Փաստորեն Ուկրաինայում տարածված մեթոդ է ավտոտեսուչներին աշխատանքային օրվա ընթացքում տեսանկարելն, ու այդ տեսաերիզները ցանցում տեղադրելը£ Դրա նպատակը չարաշահումներն ու տեսուչների հանդեպ հնարավոր ճնշումները կանխելն է£ Դիցուք` տեսուչը կզգուշանա շորթումներ կատարել, իսկ կարգազանց վարորդը չի կարողանա փախչել տուգանքից£ :

Հափշտակել է` հարազատ դստերը

Արտիստ Ալեքսեյ Պանինին, հավանաբար, առաջիկայում մեղադրանք կառաջադրվի` իր իսկ զավակին առևանգելու համար£ Նրան որոնում են իրավապահները` թեև դեռ դաշնային հետախուզում չի հայտարարվել£ Երկու տարի առաջ նա բաժանվել է կնոջից` Յուլյա Յուդինցևայից, ում հետ քաղաքացիական ամուսնություն էր կնքել£ Այս զույգի հրաժեշտը որքան էլ հասունացած, սակայն դժվար էր` երեխայի պատճառով, ինչն էլ լուրջ կռվշտոցի առիթ դարձավ. երիտասարդ զույգը չկարողացավ հաշտորեն պայմանավորվել, թե ում հետ է ապրելու իրենց դստրիկը£ Ինչպես և սպասելի էր` դատարանի վճիռը մոր օգտին էր£ Սակայն Ալեքսեյն անհետացավ` աղջնակի հետ, և առ այսօր դատական կատարածուները չեն գտնում ո°չ հորը, ո°չ երեխային£ Արդեն մեկ տարուց ավելի է` մայրը չի տեսել փոքրիկին£ Իսկ հայրն այնքան վճռական է տրամադրված, որ այդ թեմայով նույնիսկ մեկնաբանություններ է տալիս հեռախոսով£ Սրանով հանդերձ` նրա գտնվելու վայրն առայժմ ոչ մեկին հայտնի չէ£ :

Մոսկվայից էլ են հեռանում

61-ամյա Վալերի Լեոնտևը որոշել է մշտական բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում£ Մայամիում նա շքեղ առանձնատուն ունի հանրահռչակ Մադոննայի և Սիլվեստր Ստալոնեի հարևանությամբ£ Ու ահա վաճառելու է մոսկովյան իր բնակարանները, որոնք գնահատել է 7,6 միլիոն դոլար£ Բայց քանի որ ուզում է շտապ հեռանալ Ռուսաստանից, նա պատրաստ է գնային զեղչեր կատարել (գրել է նՍրտՐպրր-չՈջպՑՈ¬ն)£ Չիստիե պրուդի շրջանում 1912 թ. կառուցված շենքում հիմա նա 200 քառ. մետրանոց եռահարկ բնակարան ունի, որը ձեռք է բերել 900 հազար դոլարով£ Մի առանձնատուն էլ մերձմոսկովյան Վալենտինովկա գյուղում է ունեցել, որը նվիրել է ուրիշին£ Ոչ շատ վաղուց 4 մլն եվրոյով նա Իսպանիայում է տուն գնել` 350 քմ տարածքով, մրգատու այգիով ու լողավազանով. այս անշարժ գույքը Լեոնտևը պատրաստվում է վարձակալության հանձնել£ 280 քառ. մ մակերեսով Մայամիի իր առանձնատունն արտիստը գնել է դեռևս 1990¬ականների սկզբին£ Այն հիմա մոտավորապես 1,7 միլիոն դոլար արժե. զարդարված է ընձառյուծի մորթիներով, որսորդական զինազարդերով£ Բակում կենդանիների համար հարմարավետ հյուրանոց կա, որտեղ Լեոնտևի կինը` Լյուդմիլա Իսակովիչն, իր ապրուստը վաստակում է շներ խուզելով£ Ի դեպ, Մոսկվայից, ինչպես նաև բեմից հեռանալը նա պատճառաբանել է առողջական խնդիրներով£ :

Մինչև տարեվերջ` անվճար

Ռուսաստանաբնակ բոլոր սովորողների համար սեպտեմբերյան լավագույն նվերներից մեկը, թերևս, երկաթուղիով նրանց երթևեկությունն անվճար դարձնելն էր£ Ընդ որում, ցանկացած ուսումնական հաստատությունում` դպրոց, միջնակարգ, թե բարձրագույն մասնագիտական, առկա (ստացիոնար) ուսում ստացողները մերձքաղաքային գնացքով այսուհետ երթևեկելու են 50 % զեղչով£ Առայժմ` մինչև դեկտեմբերի 31¬ը. տեղեկացրել է ՌԴ երկաթուղու մամլո ծառայությունը£ :

Ձերբակալվել է 7¬ամյա վարորդը

Ճանապարհային ոստիկաններն, իհարկե, շատ են զարմացել` իրենց մոտեցող ավտոմեքենայի մեջ վարորդ չտեսնելով£ Վարորդի կողքի նստարանին նստած տղամարդն էլ անհանգստության որևէ նշան չի ցուցաբերել£ Սակայն նրանց հրահանգով ավտոմեքենան կանգնել է ու նոր միայն երթևեկության պատասխանատուները նկատել են ղեկի առջև նստած 7 տարեկան մանչուկին£ Հորը ձերբակալել են` չնայած նրա բոլոր արդարացումներին, թե մինչև տուն հասնելը շատ քիչ ճանապարհ է մնացել, և իր որդին արդեն հմուտ վարորդ է£ Պարզվել է, որ հայրը զրկված է վարորդական իրավունքից£ Բայց քանի որ նրա աշխատանքը կապված է ուղևորությունների հետ, իր որդուն նա վարել է սովորեցրել£ Այսուհանդերձ, հորը շուտով մեղադրանք կառաջադրվի£ :