«ԹԵԺ» ԱՄԱՌ` մարող թեժացումներ

Թվում է, թե այսպես կոչված «համաժողովրդական շարժման» հեղափոխական պոտենցիալն այլևս սպառված է: Եվ նույնիսկ հունիսի 20-ից դրան նոր շունչ հաղորդելու` արմատականների կողմից այս օրերին հնչեցվող «սպառնալիք»-խոստումները, հուսանք` նորից չեն վերաճի հրապարակը վերստին կացարան դարձնելու անփառունակ նախորդ մղումին:

Բանակցություններին այլընտրանք չկա

Որ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը նոր էջ չէր բացելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, կասկած չէր հարուցում: Դեռ Երևանում Հայաստանի արտգործնախարարը` Էդուարդ Նալբանդյանը, կարծիք էր հայտնել, թե այդ հանդիպման արդյունքը կարելի կլինի դրական համարել, եթե երկու նախագահները որոշեն շարունակել բանակցությունները:

ՓՐԿՕՂԱԿ` մանր ու միջին բիզնեսին

Մաքսային պետական կոմիտեի նոր ղեկավարի նշանակումը, ինչպես կարելի էր սպասել, միանշանակ ընդունելության չարժանացավ: Բայց սրանով հանդերձ` կարծիքների ու գնահատականների հակասական լինելն արդեն իսկ գովելի է:

«Ծայրահեղ կոմունի՞ստ», թե՞ «ամբիցիոզ կարիերիստ»

1. - Մեր քաղաքական դաշտում 3-րդ ուժի անհրաժեշտությունը օրախնդի՞ր է: 2. - Արդյոք իշխանություն-ընդդիմություն հարթությունում սևի և սպիտակի անանցանելի թվացող ջրբաժանի պատճառը հենց այդ ուժի բացակայությունը չէ:

Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ. «...Մենք կարո°ղ ենք համախմբվել»

«Ես բազմիցս ասել եմ, և հիմա էլ այն համոզմունքին եմ, որ մենք պարտավոր ենք համախմբել մեր հասարակության բոլոր ուժերին, որպեսզի կարողանանք նրանց ջանքերն ուղղել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, իսկ որ այդպիսի խնդիրները բազմաթիվ են, կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում:

Նախերգանք

Կառավարության վերջին նիստում ներկայացված խոշոր օրենսդրական փաթեթը ևս մեկ քայլ է` ֆինանսական գործարքների ապահովության երաշխիքի առումով:

Իրավապաշտպան` այն էլ ֆինանսական

Ֆինանսական այս հաստատություններից ցանկացած դժգոհություն, բողոք ունեցող քաղաքացուն վճարովի փաստաբանների ու այլ մասնագետների փոխարեն շուտով անվճար օգնության կհասնի ֆինանսական հաշտարարը: Ասել է թե` խաղաղարարի գոյությունը գրեթե կբացառի հաճախորդին մոլորեցնելու հնարավորությունը:

Առողջ մրցակցության նախադրյալ

Հավատընծա է նաև վարկային քաղաքականությունը առավելագույնս հստակեցնող` «Սպառողական կրեդիտավորման մասին» օրինագիծը: Սպառողների իրավունքների տեսանկյունից էական կարևոր նշանակություն ունի տեղեկատվության պատշաճ բացահայտումը:

Երկրորդ անգամ խաբվելիս` ամոթ ինձ

Իսկ մեր եռագրության վերջին մասի` «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքի նախագիծը, թերևս, բարի նկատառումներով է ստեղծված, բայց 20-րդ դարի վերջին տասնամյակի ֆինանսական դառը փորձն ակամա արթնացնում է ժողովրդի պրագմատիզմը: Ուստի այս պարագայում փոքր-ինչ իրատեսական չէ նմանատիպ վստահություն ակնկալելը:

Հավատով ու պատասխանատվությամբ

Մեր քաղաքական դաշտում ամենաերիտասարդներից է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի հեղինակությունն ու ճանաչումը, սակայն, բարձր են շատ ավելի վաղուց գոյություն ունեցող քաղուժերից£ Ինչո՞վ է պայմանավորված այդ իրողությունը£ Այս և կուսակցության դիրքորոշմանն առնչվող մի քանի հարցերի շուրջ է մեր զրույցը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ£ ¬ Ես` կարծում եմ, որ 2007 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ մենք կազմակերպչական մեծ աշխատանք տարանք, համախմբեցինք հսկայական թվով մարդկանց, որոնց միավորում էին ընդհանուր գաղափարները և մոտեցումները` բնականաբար, կուսակցության ծրագրերից ու գաղափարախոսությունից բխող£ Մեզ համար անչափ կարևոր է կուսակցության վարկանիշը, և պատահական չէ, որ այն շատ արագ բարձր հեղինակություն վայելեց£ Հատուկ ուզում եմ նշել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բարձր հեղինակությունը հայ հասարակութ յան շրջանում. հանգամանք, ինչը հաջողության հիմնական գրավականներից մեկն է£ ¬ Ստանձնելով նաև մեր պետականության կայացմանը նպաստելու պատասխանատվությունը` ԲՀԿ¬ն ներկայացուցիչներ ունի երկրի օրենսդիր ու գործադիր իշխանություններում£ Ո՞րն է կուսակցության հավատամքը, բուն նպատակը, և առաջնահերթ ի՞նչ ծրագրեր ունի «Բարգավաճ Հայաստան»¬ը` իր տեսլականը իրականություն դարձնելու£ ¬ Ուզում ենք կերտել, հիրավի, բարգավաճ երկիր£ Ցանկանում ենք ամբողջ հասարակության համերաշխության պայմաններում ստեղծել ավելի բարեկեցիկ հասարակություն£ Երբ մեզ հարցնում են, թե ո՞րն է այդ բարգավաճ երկիրը` մենք ասում ենք` եվրոպական չափանիշներ ունեցող կենսամակարդակ և եվրոպական իրավական ստանդարտներով ապրող պետություն£ Այսպիսի երկրի ստեղծմանը նպաստելն է մեր նպատակը£ Մեր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ առիթներով ասել է, որ մենք քաղաքական ասպարեզ չենք եկել պաշտոնների համար, դիրքերի համար, կամ ինչ¬որ այլ նպատակներով£ Մենք բոլորս էլ կայացած մասնագետներ ենք մեր ասպարեզներում, և բոլորս էլ ունեցել ենք ինքնաարտահայտվելու, հասարակության մեջ հայտնի լինելու բավականաչափ հնարավորություններ£ Քաղաքական դաշտ ենք մտել մեր տեսլականը իրականացնելու համար, ինչի մասին ես խոսեցի£ Այդ ուղղությամբ լարված աշխատել ենք այս մեկ տարվա ընթացքում£ Աշխատել ենք և° խորհրդարանում, և° կառավարության մեջ£ Այսօր կառավարության ծրագրերը համահունչ են «Բարգավաճ Հայաստանի» ծրագրերին£ Մենք ուղղակիորեն աշխատել ենք կառավարության հետ, որպեսզի Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագիրը ներառի «Բարգավաճ Հայաստանի» սկզբունքային մոտեցում ները£ Դրանք ներառվել են և հիմա աշխատում ենք այդ ծրագիրը կյանքի կոչելու£ ¬ Ինչպե՞ս եք գնահատում ներկա քաղաքական զարգացումները£ Ի՞նչն ենք կարևորում այդ զարգացումներում£ ¬ Ցավով եմ փաստում, որ հետընտրական իրողությունները շարունակվում են լարված մնալ£ Մեր հասարակությունը Մարտի 1¬ի իրադարձություններից հետո դեռ չի հաղթահարել այդ լարվածությունը£ Մի տեսակ առճակատման վտանգ եմ տեսնում քաղաքական ուժերի մեջ, կա անհանդուրժողական մթնոլորտ` նույնիսկ շարքային քաղաքացիների միջև£ Սրանք բոլորը մտահոգիչ և ցավալի իրողություններ ու երևույթներ են, և մենք հանդես ենք գալիս հասարակական համերաշխության և քաղաքացիական համաձայնության դիրքերից£ Քաղաքական գաղափարների առողջ մրցակցություն է պետք, որը պետք է բաց և թափանցիկ լինի` հասարակության, ժողովրդի համար£ Ես հատուկ ուզում եմ նշել. մենք կարծում ենք, որ Հայաստանի նորընտիր Նախագահը կարևորագույն և շատ ընդունելի խոստումներ է տվել` ի շահ մեր պետականության հիմքերի ամրապնդման£ Ու հիմա մենք էլ խորհրդարանում` քաղաքական կոալիցիան մեծամասնությամբ, պետք է աջակցենք` այդ խոստումները կյանքի կոչելու£ Ուրիշ ճանապարհ չկա. քաղաքական լարվածությունը թուլացնելու ճանապարհը կոալիցիայի քաղաքական ծրագիրը արագ և որակով կյանքի կոչելն է£ ¬ Ձեր ասուլիսներից մեկում անդրադարձաք ԵԽԽՎ¬ի 1609 բանաձևին£ Իհարկե, այդ բանաձևի` դատարանի նկատմամբ հասարակության անվստահությունը արծարծող 6.3 և 8.5 կետերը զրպարտություն չեն£ Բայց նույն 1609¬ի 9¬րդ կետը նշում է` ընդդիմությունը իր հերթին պետք է ճանաչի Սահմանադրական դատարանի որոշումը, որով հաստատվեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրած արդյունքները£ Մինչդեռ, ընդդիմության բոլոր գործառույթները ստանձնած ՀՀՇ¬ն, երկխոսության անհրաժեշտությունն առերես ընդունելով հանդերձ, պայմաններ է թելադրում£ Ըստ Ձեզ, ինչո՞ւ են շրջանցում իրենց վերաբերող 9¬րդ կետի պահանջները£ ¬ Ես չեմ ուզում մեկնաբանել Լևոն Տեր¬Պետրոսյանի կողմնակիցների դիրքորոշումը£ Դա նրանց քաղաքական մարտավարությունն է£ Բայց երկխոսության համար կա քաղաքական մեկ պայման` 1609 բանաձևի կատարումը£ Եվ ամբողջ բանաձևի, այլ ոչ թե դրա հատվածական մեկ դրույթի կատարումը£ Դրույթների մեծ մասի կատարման համար պատասխանատու է Հայաստանի իշխանությունը, և դուք մինչև հունիսի վերջը ինքներդ էլ կհամոզվեք, որ այդ դրույթները կամ կկատարվեն, կամ կատարման ընթացքի մեջ կլինեն£ Այնպես որ` Եվրոպայի խորհրդին ցույց կտրվի, որ կա անկեղծ ցանկություն, ձգտում ` Հայաստանը ժողովրդական զարգացումների ուղուն վերադարձնելու£ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա նրա մարտավարությունը, թերևս, կայանում է նրանում, որ ձախողվեն բանաձևի պահանջների կատարումը, և համաժողովրդական դժգոհության ալիքը ուղղորդվի այդ կարգախոսների ներքո£ Չեմ կարծում, թե դա նրանց հաջողվի£ ¬ Օրենսդիր աշխատաոճում ինչի՞ց պետք է հրաժարվել, և ո՞ր պարագայում խորհրդարանականների աշխատանքն ավելի նպատակամետ ու նկատելի կդառնա£ ¬ Խորհրդարանում մենք մի աշխատաոճ պետք է որդեգրենք. ամեն դեպքում մարդկանց լսել է պետք£ Կօգնենք մարդկանց, թե չէ` սա հնարավորությունների հարց է, բարոյականության հետ կապված խնդիր է£ Բայց մարդկանց լսել է պետք£ Մարդկանց հետ աշխատել է պետք£ Հայաստանի բնակչության մի մասը ունի շատ լուրջ սոցիալ-տնտեսական, բարոյական, հոգեբանական և այլ բազմաթիվ դժվարություններ. այդ հարցերով ո՞ւմ պետք է դիմեն, եթե ոչ իրենց ազգընտիր իշխանություններին£ Հետևաբար, պատգամավորներն էլ պետք է կարողանան մարդկանց լսել, և իրենց գործունեությունը կառուցել մարդկանց հետ առնչվելու, տպավորությունների վրա£ Առանց մարդկանց հետ մշտական շփումների ուղղակի չի ստացվի արդյունավետ օրենսդիր գործունեությունը£ ¬ Մասնագիտությամբ Դուք լրագրող եք. այսօր արդեն, որպես քաղաքական գործիչ` ինչպե՞ս եք գնահատում մեր լրագրողական դաշտը` պրոֆեսիոնալիզմի առումով£ Եվ, որպես արձագանք Վարչապետի` ԶԼՄ¬ների հետ առաջարկին, ի՞նչն եք կարևորում իբրև ճշմարիտ համագործակցության հիմնաքար£ ¬ Լրագրող լինելուց առաջ` կրթությամբ ես պատմաբան եմ, համալսարանի 17 տարվա դասախոս, քաղաքական վերլուծաբան և երկար տարիներ արտաքին գործերի նախարարությունում աշխատող դիվանագետ£ Բայց նաև լրագրող եմ, որովհետև իմ կյանքի երկար ժամանակը անց եմ կացրել զանգվածային լրատվամիջոցներում£ Կարծում եմ, որ ԶԼՄ¬ները Հայաստանում իրապես անկախ և հեղինակավոր լինելու ճանապարհին ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնցից ամենակարևորը նյութական անկախությունն է£ Քանի դեռ այդ խնդիրը չի լուծվել, նրանք իրական անկախության մասին չեն կարող խոսել£ Բոլոր մնացած շեղումները, թերությունները, թյուրիմացությունները այս ճանապարհին են£ Տնտեսական անկախության դեպքում` միայն լրատվամի ջոցները կդառնան իսկապես Չորրորդ իշխանություն, և նրանց ձայնը իսկապես ազդեցիկ ու պարտադրող կլինի մնացած իշխանությունների համար£ ¬ Եվ վերջում` մեր ավանդական հարցը. կա՞ առաջնահերթ այլ խնդիր, որին կկամենայիք անդրադառնալ£ ¬ Ես կարծում եմ, որ առաջնահերթ խնդիրն այսօր ԵԽԽՎ 1609 բանաձևի կատարումն է£ Պետք չէ շեղվել£ Այս բանաձևի կատարմանը մենք լծված ենք, մենք բոլորս դրա մեջ մեր ներդրումն ունենք£ Դրա պահանջները կատարելուց հետո կկարողանանք ասել, որ նոր իշխանությունը մի մեծ փորձություն անցել է, և ճանապարհ է հարթվել Հայաստանի նոր լուրջ զարգացման համար£ Մնացած բոլոր քաղաքական խոսակցություններն ու շահարկումները քաղաքական պայքարի դրսևորումներ են, որոնք ավելի քիչ պետք է հետաքրքրեն հասարակութ յանը, քան Հայաստանի իրական առաջադիմության խնդիրները£ :

Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում

ԱրմԻնֆո: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Ստամբուլից շտապ վերադարձել է Անկարա:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

n Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Սերգեյ Կապինասի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով դեսպանին, նախարարը հույս է հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում կարձանագրվեն նորանոր հաջողություններ:

ԿԱՐԵՎՈՐԵԼՈՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

«Վերջին շրջանում մեր հաճախակի հանդիպումները պայմանավորված են նախ նոր նշանակումների հետ: Բացի այդ, կարծում եմ, որ այն, ինչ կատարվում է զինված ուժերում, պետք է պատշաճ ներկայացվի հասարակությանը:

Դրական արդյունքներն ու ծրագրերը

Մայիսին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային Կոնգրեսի 15-րդ Պլենար նստաշրջանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ԵԽ Կոնգրեսի Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին ԵՐԻՑՅԱՆԸ վերընտրվել է ԵԽ Կոնգրեսի փոխնախագահի պաշոնում£ Նա միաժամանակ Կոնգրեսում մեծամասնություն կազմող քաղաքական խմբակցության փոխնախագահն է£ Ամեն տարի հետադարձ հայացք նետելով համայնքների գործունեությանը` վերստին համոզվում ենք, որ ՏԻՄ¬երը հստակեցրել են իրենց աշխատանքները, ինչի արդյունքում նկատելի է դրական տեղաշարժեր£ Ասվածի ապացույցն է «Հայաստանի Համայնքների Ասոցիացիա»¬ի` 2006¬ից ամեն տարի անցկացվող մրցանակաբաշխությունը£ 1997 թ. հիմնադրված այս հասարակական կազմակերպության նախագահ Էմին ԵՐԻՑՅԱՆԸ կարևորում է դրականը խրախուսելու անհրաժեշտությունը` խրախուսանքը աշխատանքի արդյունավետության խթան համարելով:

Ռուսաստանը` «խաղից» դո՞ւրս

Վերջին շրջանում սառուցյալ Արկտիկան տաք բանավեճեր է հարուցում որոշ երկրների միջև, որոնք ձգտում են ներկայացնել իրենց իրավունքներն այս կամ այն տարածքի նկատմամբ: Կրքերն այնքան են բորբոքվել, որ մամուլում Արկտիկան որակվել է որպես նոր «սառը պատերազմի» օջախ:

Ռուսաստանը, ԱՄՆ¬ը և Չինաստանը հրաժարվել են Եվ` ոչ միայն նրանք

109 երկրների ներկայացուցիչների կողմից Դուբլինում ստորագրված` ռմբանետների օգտագործումը բացառելու մասին պայմանագրից հրաժարվել են նաև Հնդկաստանը, Պակիստանը և Իսրայելը£ Այդ երկրների ներկայացուցիչները հայտարարել են, որ ռմբանետները արդյունավետ և անհրաժեշտ զենք են£ Human Rights Watch կազմակերպությունից Մարկ Գարլսակոն գտնում է, որ պայմանագիրն ազդեցություն կունենա նաև դրան միացած երկրների վրա£ Օրինակ, հակահետևակային ականների արգելման մասին 1997 թ. համաձայնագիրը ՌԴ¬ն, ԱՄՆ¬ը, Չինաստանն ու Իսրայելը նույնպես չէին ստորագրել. այդուհանդերձ, այդ երկրների բանակները հրաժարվեցին ականների օգտագործումից£ Ռմբանետ զինամթերքը` ավիառումբեր և հրետանային ականներ, բաղկացած են հարվածող մարտական փամփուշտներից և հարյուրավոր մանր պայթուցիկ տարրերից, որոնք նետվում են մեծ տարածքներում£ Իհարկե, հարվածի դեպքում դրանք ոչ բոլորն են պայթում. հաճախ մարտական վիճակում մնում են շատ տարիներ` նաև այդ կերպ վտանգ ներկայացնելով խաղաղ բնակչության համար£ :

Նահանգները չի հանգստանում

ԱՄՆ¬ը կշարունակի ճնշում գործադրել Իրանի դեմ. այս մասին հաղորդել է երկրի նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Հէդլին£ Ինչպես տեղեկացնում է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"¬ն` անցյալ չորեքշաբթի պետդեպարտամենտում ունեցած իր ելույթում խորհրդականը ասել է. ¬ Միջազգային մեր գործընկերների հետ համատեղ մենք շարունակելու ենք ուժեղացնել ճնշումը իրանական վարչակարգի դեմ` ուրանի հարստացման ուղղությամբ նրա գործունեության առնչությամբ£ Նա հավելել է նաև, որ նահանգներն այդ անելու է «դիվանագիտական մեկուսացումներով, ՄԱԿ¬ի պատժամիջոցների իրականացմամբ և լրացուցիչ ֆինանսական ճնշումներով£ :

Էստոնիայում հետամուտ են կոմունիզմին

Էստոնիայում բացվեց Կոմունիզմի հանցագործությունների հետաքննության միջազգային հիմնադրամը` բռնազավթման թանգարանին առընթեր£ Ազգայնական այս հերթական կազմակերպության հիմնախնդիրներից է երկրի նախկին վարչապետ Մարտ Լաառը, ով հիմա ղեկավարում է «Հայրենիքի միություն-հանրապետություն» իշխող կուսակցությունը£ - Հիմնադրամի գլխավոր նպատակը կոմունիստական վարչակազմի կատարած հանցագործությունները հետաքննելը և դրանք միջազգային մակարդակով ներկայացնելն է£ Մեր խնդիրը կոմունիզմի` որպես հանցավոր գաղափարախոսության, անվերապահ դատապարտումն է,¬ հայտարարել է Լաառը£ Հիմնադրամի հիմնադիրները մտադիր են ինտերնետային խոշորագույն կայքերից մեկում հրապարակել ճնշումների ենթարկվածների հուշերը և նյութեր կոմունիստական վարչախմբի հանցագործությունների մասին£ :

Գերմանացիք հարգո՞ւմ են նրանց

Գերմանիայի մայրաքաղաքում հուշարձան է կանգնեցվել` նացիզմից տուժած արվամոլների հիշատակին£ Երրորդ Ռեյխի ճնշումներին ենթարկված «երկնագույնների» 4 մետր բարձրութ յուն ունեցող բետոնե այդ մոնումենտի վրա բացված է մի պատուհան, որը պատկերում է համբուրվող երկու տղամարդկանց£ 600 հազար եվրո արժողությամբ այդ հուշարձանը տեղադրված է Գերմանիայի մշակույթի նախարարության և հոլոքոստի զոհ, բեռլինցի արվամոլ-պաշտոնյա Կլաուս Վովերայտի հուշաքանդակի հարևանությամբ£ Ազգային սոցիալիզմի տարիներին 55 հազար արվամոլներ Գերմանիայում հանցագործներ էին ճանաչվել£ Ի դեպ, հուշարձանի բացման արարողությանը չէր մասնակցում նացիզմից տուժած որևէ «երկնագույն». տարածված կարծիք կա, որ նրանցից վերջինը մահացել է 2005 թվականին£ Խոսքը Պյեռ Զեելի մասին է, որը 1941¬ին ձերբակալվել է Էլզասում և գեստապոյում տանջանքների է ենթարկվել£ :

«Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա...»

Քանի-քանի հզոր տերություններ են հարահոս պատմական ասպարեզից առհավետ դուրս մնացել` սերունդներին թողնելով գոյատևած ժամանակի նկարագրի անկապտելի մասը կազմող քաղաքակրթության ծվենները սոսկ կամ, որ ամենասարսափելին է, անհիշատակ կորսվել են մարդկության դարաշերտ գերեզմանոցում:

Վայրի իրականության այլավրձնումը

Ռեալ իրականության գեղարվեստական միտումնավոր աղճատված պատկերները` գրական, երաժշտական, գեղանկարչական… երբևէ չեմ փորձել գնահատել բարձր արվեստին հարիր չափանիշներով: Երբեմն, իհարկե, ջանացել եմ իմաստավորել ակնհայտ վարպետությամբ համադրված բառերը, հնչյունները, գույներն ու գծերը:

«Ոսկե ծիրան»-5 Կաննի կինոփառատոնի շրջանակներում

Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմից հետո (1966) ցավալիորեն խզվեցին կապերը Կաննի հանրահայտ փառատոնի հետ: Միջազգային կինոհանրության այդ հեղինակավոր հանդիպման մասնակիցը դառնալու պատվին հայ կինեմատոգրաֆիստները արժանացան «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային փառատոնի հնգամյա նպատակասլաց գործունեության արդյունքում:

Հայրենյա°ց կանչով, վա°սն հայրենյաց

Ազգային գրադարանում այսօր ինքնատիպ մի գրքի շնորհանդես է: Ինքնատիպ` ոչ միայն շարադրանքի ոճով ու հայոց բառագանձի ներդաշնակումով, այլ ճշմարիտ իրապատումի այն անհուն սիրով, որը միայն ապրված հույզերից կարող էր բյուրեղանալ:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

(հատված գրքից) Ես քեզ նամակ գրելու առիթ երբեք չունեցա, որդիս, քանի որ միշտ ինձ հետ էիր, կողքիս` փխրուն մանկությունից մինչև առնականացում: Ծածուկ հետևում էի քեզ ու չէի դադարում զարմանալ, թե ինչպես ես կարողանում համադրել հուզառատությունն ու վճռականությունը, զգացմունքայնությունն ու հաստատակամությունը, ապրելով գեղեցիկ ու` բոլորիս համար:

Ոչ ոք ու ոչինչ չպետք է մոռացվի Ողորմի° քեզ, պա°պ, հազա°ր ողորմի

Հիմա նա չկա: Հիմա, տարիներ անց, ափսոսում եմ, որ ավելի շատ չեմ զրուցել այդ համեստ մարդու հետ, ով առանց այդ էլ քիչ էր պատմում իր անցած կյանքի հարուստ կենսագրութ յունից: