ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ ¬ 2

Հացահատիկային ճգնաժամը Ռուսաստանի իշխանություններին աննախադեպ որոշման մղեց` սահմանել ցորենի արտահանման արգելք£ Սույն որոշումը մինչև տարեվերջ հաստատ ուժի մեջ է մնալու, իսկ թե ինչ կլինի դրանից հետո, առայժմ անհայտ է£ Իր հերթին մեր հյուսիսային գործընկերոջ` ինչ¬որ առումով անակնկալ, մասամբ էլ կանխատեսելի այս քայլն է°լ ավելի մեծացրեց ցորենի հայաստանյան շուկան տնօրինողների ակնկալած գերշահույթների հավանականությունը` կատարյալ շփոթի մատնելով հասարակությանը£ Թեև օլիգարխների երջանկության կրկնապատկման ու շարքային քաղաքացիների ծախսերի ավելացմանը զուգընթաց հայտնի դարձավ մի կարևոր իրողություն. ցորեն ներկրող ամենամեծ ընկերության սեփականատերը հայտարարեց, որ մինչև տարեվերջ մեր հանրապետությունն ապահովված է հացահատիկի անհրաժեշտ պաշարով£ Անշուշտ, ասվածից ենթադրելի էր, որ մինչև նշված ժամկետը գներն անփոփոխ կարելի է թողնել£ Սակայն նախքան հայտարարությունն արդեն իսկ հացամթերքի գներն «առաջին թռիչքներն» են արել, և կանխատեսվում է, որ գնաճի առայժմ 10-20 տոկոսանոց փուլին առաջիկա օրերին ևս 20-30 տոկոսի թանկացում կհաջորդի£ Մյուս կողմից էլ, եթե մինչև ռուսական արգելքի վերացումը երկիրն ապահովված է անհրաժեշտ պաշարներով, ապա միանգամայն հնարավոր էր գնաճը լրիվ շրջանցել£ Ցորենի նոր չափաբաժինները ճիշտ կլիներ արգելքի վերացումից անմիջապես հետո ներկրել` այդպիսով պահպանելով արդեն նախկին դարձած գները£ Մինչդեռ ռուսական անակնկալը կրկին բացել է հայրենի օլիգարխների ախորժակը և բորբոքել փողակորզ երևակայությունը (մինչդեռ նույն Պուտինը խոստացել է հացի գինն անփոփոխ թողնել)£ Եվ մեծ է հավանականությունը, որ հետագայում այս երկիրը մեր հիմնական գործընկերը չհամարվի£ Ներկրողներն արդեն հայտարարել են, թե առաջիկայում սկսելու են ամերիկյան և եվրոպական հացահատիկ ներկրել£ Ինչպես և կարելի էր սպասել, նրանք իրենց նոր ծրագրերի մասին խոսելով` հավաստիացրել են, որ տրանսպորտային ծախսերի ավելացումն անխուսափելիորեն նոր թանկացումների է հանգեցնելու, ինչից կարելի է ենթադրել, թե հանապազօրյա հացն ու հացամթերքը մեր հանրապետությունում շարունակաբար թանկանալու են£ Եթե օրակարգում միայն հացի խնդիրը լիներ, դեռ ինչ¬որ տեղ նշված պատճառաբանություններին կարելի կլիներ, ինչպես ասում են, «ըմբռնումով» մոտենալ` համարելով, թե մեր ժամանակներում, միևնույն է, գնաճից չես խուսափի£ Սակայն այս տարվա մրգերի ու բանջարեղենի աննախադեպ գնաճին հիմա էլ կարտոֆիլի կտրուկ թանկացումը հաջորդեց£ Իսկ նման խայտառակ իրավիճակ ստեղծվեց ճիշտ այն հայտարարությունից հետո, երբ գյուղնախարարը հավաստիացրեց, թե շուտով վերականգնվելու է նշված սննդատեսակների նախորդ տարվա համեմատաբար մատչելի գինը£ Փաստորեն, տեղի ունեցավ ուղիղ հակառակը, և մնում է զարմանալ, թե սույն պաշտոնյան ի՞նչ մտացածին հաշվարկներից ելնելով էր ամենայն պատասխանատվությամբ... ստում£ Իհարկե, նման չինովնիկների արժանապատվությունը երբեք էլ չի հերիքել` իրենց ձախողումները հրաժարականներով եզրափակելու£ Բայց նաև գաղտնիք չէ, որ գյուղմթերքների շուկան վաղուց արդեն առևտրավայրերի գործունեությունը կարգավորող հաստավիզների կողմից է վերահսկվում£ Եվ նույն գյուղնախարարությունն ավելորդ օղակի անցանկալի կարգավիճակում է հայտնվել£ Ասենք թե համոզվեցինք, որ թանկացող ցորենի հիմնական մեղավորը ռուսական երաշտն է և ոչ երբեք հայրենի օլիգարխիայի մեծ ախորժակը£ Բայց հացի խնդիրն ավելի բարդացնող ու մյուս սննդատեսակներն է°լ ավելի անհասանելի դարձնող թռիչքային թանկացումները որևէ հիմնավորում, տրամաբանության հետ աղերսներ ունեցող բացատրություն, միևնույն է, չունեն£ :

ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

Ղարաբաղյան հիմնահարցը հայկական կողմի համար, ըստ էության, լուծված է, և խնդիրն այն է, թե Ղարաբաղի տարածքը քանի քառակուսի կիլոմետր կկազմի£ Իսկ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվում են համաշխարհային ուժային կենտրոնները£ Աշխարհի քարտեզի վրա ընդամենը ասեղի գլխիկի չափ տեղ զբաղեցնող Լեռնային Ղարաբաղում այսօր հատվում են հիշյալ կենտրոնների աշխարհաքաղաքական շահերը£ Այս երկրամասը մոտ, շատ մոտ է գտնվում էներգակիրներով հարուստ Մերձավոր Արևելքին, ասիական մի քանի երկրներին սահմանակից Աֆղանստանին£ Այն նաև ռազմավարական նշանակություն ունի` Հարավային Կովկասին հսկելու առումով£ Իսկ Հարավային Կովկասը Հյուսիսի ու Հարավի, Արևմուտքի ու Արևելքի խաչմերուկ է£ Եվ Արցախ լեռնաշխարհում երկարատև ու կայուն խաղաղության հաստատմամբ այսօր շահագրգռված են և° Եվրամիությունը, և° Ամերիկայի Միացյալ Նահանգները, և° Ռուսաստանը£ Սակայն նրանցից յուրաքանչյուրը ձգտում է, որ բոլորի համար անհրաժեշտ այդ խաղաղությունն ի°ր պատկերացումներին համապատասխանի, այսինքն` ի°ր վերահսկողությամբ լինի£ Այստեղից էլ սկիզբ է առնում Ղարաբաղյան թնջուկը£ Եվրամիության դերն ու ազդեցությունն այս խնդրում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համեմատ թույլ է արտահայտված£ Իսկ վերջիններիս առայժմ չի հաջողվում համաձայնության գալ, թե հակամարտության գոտում ո՞ւմ խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեն` Մոսկվայի՞, թե՞ Վաշինգտոնի, իսկ գուցե խա՞ռը... Այս հարցում կարևոր է հակամարտող կողմերի ցանկությունը. ոչ պակաս կարևորություն ունի նաև հակամարտության գոտուն սահմանակից Իրանի Իսլամական Հանրապետության համաձայնությունը£ Ինչպես հայտնի է, պաշտոնական Թեհրանը ոչ մի կերպ չի համաձայնի, որ իր հյուսիսային սահմանների հարևանությամբ ՆԱՏՕ¬ի զորքեր տեղակայվեն, համարելով, որ դա կսպառնա իր անվտանգությանը£ Թերևս, այդ էր պատճառներից մեկը, որ Ղարաբաղյան հակամարտության առաջին օրերից էլ Իրանը մշտապես պնդել է` տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծեն տեղի երկրները£ Խաղաղությունն անհրաժեշտ է բոլորին, ոչ ոք պատերազմ չի ուզում£ Բայց արդյո՞ք Արցախի ներկայիս ստատուս-քվոյի պահպանմամբ շահագրգիռ են հակամարտությանն առնչվող բոլոր կողմերը, այդ թվում` նաև միջնորդները£ Գոյություն ունեցող ստատուս-քվոն շահավետ է հայկական կողմի, ինչպես նաև Իրանի համար£ Միանշանակ նույնը հնարավոր չէ պնդել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պարագայում£ Այս երկուսի միջև անհամաձայնությունն առաջանում է` նույնիսկ երբ հարցը կոնկրետ է դրվում` պատերա՞զմ, թե՞ խաղաղություն£ Դարձյալ խնդիրը պտտվում է նույն առանցքի շուրջ. նայած, թե արդյունքում հակամարտության գոտում ում ռազմաքաղաքական ներկայութ յունը կհաստատվի£ Իրադարձությունները հաստատում են, որ Կրեմլը ոչ միշտ է միջազգային հարաբերություններում հանդես գալիս իր ռազմավարական գործընկերը հանդիսացող Հայաստանի շահերի օգտին£ Այդ մասին խոստովանել են նաև ռուս քաղաքագետները£ Վերջերս Ռուսաստանը բարձրաձայնեց Ադրբեջանին C-300 տիպի հակաօդային պաշտպանության հրթիռներ վաճառելու հնարավորության մասին£ Այդ հրթիռներից տեղակայված է նաև Հայաստանում£ Սակայն Ադրբեջանին վաճառվելիք հրթիռային համակարգերը վերջին մոդիֆիկացիայի են£ Այսինքն, շարժական են£ Ի տարբերություն Հայաստանում տեղակայված ստատիկ C-300¬ի, դրանք կարող են օդ արձակվել ցանկացած վայրից` խոցելով 150 կմ հեռավորության նշանակետը£ Ռուսներն այդ համակարգերը Ադրբեջանին վաճառելու հնարավորության համար մատնանշում են մի քանի պատճառներ£ Առաջինը. եթե ոչ Ռուսաստանից, ապա Ադրբեջանը դրանք կարող է ձեռք բերել ուրիշ երկրից£ Երկրորդ պատճառը տնտեսական շահավետությունն է£ Սակայն այս պատճառաբանություններից ոչ մեկն իրական հիմքեր չունի£ Նախ, C-300 տիպի հրթիռային համակարգ Ռուսաստանից բացի արտադրում է միայն Չինաստանը, այն էլ` ճիշտ ռուսականի նմանօրինակը£ Սակայն բացառվում է, որ Պեկինը Բաքվին C-300 տրամադրի£ Երկրորդ` իբր տնտեսական շահավետության պատճառաբանությունը նույնպես մերկապարանոց սուտ է£ Խնդիրն այն է, որ այս C-300 տիպի համակարգերը ժամանակին Մոսկվան խոստացել էր Իրանին, բայց հետո դրժել է խոստումը£ Իսկ Թեհրանին վաճառվող համակարգերի գինը բարձր էր ներկայումս Ադրբեջանին առաջարկվող գնարժեքից£ Այնպես որ, տնտեսական շահավետության մասին խոսք լինել չի կարող£ Ակներև է, որ Բաքվին հրթիռային C-300 համակարգի հնարավոր վաճառքի մասին հայտարարությունն ունի քաղաքական ենթատեքստ£ Այսպիսով Ռուսաստանը փորձում է սիրաշահել Ադրբեջանին և նրանից իր զորքերը Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայելու համաձայնություն ստանալ£ Այս գործարքի կայացմանը չի խանգարի նույնիսկ Հայաստանում ռուսական զորակայանի գոյության փաստը£ Արցախի դեմ Ադրբեջանի պատերազմի դեպքում Ռուսաստանն իրեն պարտավորված չի համարի օժանդակել Հայաստանին` պատճառաբանելով, թե Ադրբեջանը ոչ թե Հայաստանի, այլ Ղարաբաղի դեմ է պատերազմում£ Ռուսաստանի քաղաքական այս առևտուրը չվրիպեց միջազգային հանրության ուշադրությունից£ Եվրամիությունում անմիջապես հիշեցին Եվրոպայում սովորական սպառազինությունների վերաբերյալ պայմանագիրը, որը երկրներում ռազմական տեխնիկայի կուտակումներն է արգելում` դրանցից յուրաքանչյուրի համար առանձին չափաբաժին ներ` քվոտաներ սահմանելով£ Անցած շաբաթվա ընթացքում այդ մասին ասուլիսով հանդես եկավ Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը£ Նա ասաց, որ Ադրբեջանին C-300 հրթիռային համակարգի հնարավոր վաճառքը հիշյալ պայմանագրի խախտում է, և տարածաշրջանում կխաթարի ռազմական հավասարակշռությունը£ Գերմանիան Եվրամիության առաջատար երկրներից մեկն է և պետք է հասկանալ, որ հանձին այդ երկրի դեսպանի, խոսում է Եվրամիությունը£ Բանախոսն ավելացրել է, որ իր երկիրը, իմա` Եվրամիությունը, ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը£ Այսինքն, հարկ եղած դեպքում ավելի կոշտ հայտարարությամբ հանդես կգա Եվրամիութ յունը ներկայացնող Ֆրանսիան£ Հասկանալի է նաև, որ Եվրամիության բերանով Միացյալ Նահանգներն է զգուշացնող «մեսիջ» ուղարկում Ռուսաստանին£ Մնում է սպասել, թե ինչ հետևություններ կանի Մոսկվան, և ինչ ավարտ կունենա նրա սկսած այս մի խառնակչությունը£ :

ՀԵՅԴԱՐՕՂԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՐԽԼՎՈՒՄ Է հեռուստահիպնոսն այլևս չի օգնում

Իլհամ Ալիևի գլխին երկու ծանր ու մեծ սպառնալիք է կախվել. երբեմնի ռազմատենչ հայտարարությունները հասարակության աչքին մոռացության քողով պատելու հարցը և երկրի ներքաղաքական կայունությունը (հատկապես նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախորդող և հաջորդող շրջանում) պահպանելու գերխնդիրը£ Մեծ է հավանականությունը, որ երկու դեպքում էլ Ադրբեջանի նախագահն արդեն իսկ տանուլ է տվել, և նրա զգոնության վերականգնումն առաջին հերթին նշված պարզ իրողությունների գիտակցման մասին է վկայում£ Ներքաղաքական իրավիճակն Ադրբեջանում օրըստօրե սրվում է, և թափ առնող նախընտրական մրցապայքարը ո°չ Հեյդարօղլու գլխավորած «Նոր Ադրբեջան» կուսակցութ յան համար, ոչ էլ առանց ցնցումների քվեարկության հեռանկարների առումով որևէ լավ բան չեն խոստանում£ Իհարկե, երիտասարդ, բայց այդպես էլ խոստումնալից չդարձած գործչին առայժմ արտաքուստ հաջողվում է հանդարտությունն ու արտաքին ինքնավստահությունը պահպանել, բայց անվիճելիորեն այս կեցվածքն էլ է հարաբերական, և շաբաթ առ շաբաթ սրվող քաղաքական իրավիճակն առաջիկայում անխուսափելիորեն հունից հանելու է Իլհամին£ Ավելին, նրա անդրդվելի թվացող կեցվածքն այս պահին էլ է բավական պայմանական ու թերևս միայն հեռուստաէկրաններից հասարակությանը լավատեսության կոչելու քարոզչական նպատակադրումն ունի£ Ի վերջո, ժամանակին հոր, հիմա էլ իր հիմնական քաղաքական հակառակորդների նախընտրական անակնկալը, որ տվյալ դեպքում դարձյալ սառը ջուր լցրեց Հեյդարօղլու գլխին, վերջինիս կողմից բնականաբար սիրով չէր կարող ընդունվել£ Իսկ «Մուսավաթի» և «Ազգային ճակատի» հերթական միավորումն այս ընտրություններից առաջ ավելի քան կուռ է լինելու£ Եվ նման հեռանկարը թերևս արդեն սկսում է ուրվագծել այն պատկերը, որն ստեղծվելու է նախընտրական ու հետընտրական Ադրբեջանում... Այստեղ ամենայն հավանականությամբ կրկնվելու են այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 2003¬ի և 2005¬ի` Նախագահի ու խորհրդարանի ընտրությունների ժամանակ£ Այսինքն, ալիևյան թուլացած վարչախումբն ամեն գնով ընտրությունները կեղծելու է, իսկ իշխանության գալու հավանականությունն արդեն իսկ իրատեսական համարող ընդդիմությունը քվեարկության արդյունքները բնականաբար չի ընդունելու, և, բառի ամենալայն իմաստով, ներքաղաքական բախումներն անխուսափելիորեն կրկնվելու են£ Ի վերջո, նշված երկու ընտրությունների հարցում էլ ընդդիմության առաջնորդներ Իսա Ղամբարն ու Ալի Քերիմլին մինչև հիմա համոզված են, թե իրենք ու իրենց ղեկավարած քաղուժերը ջախջախիչ հաղթանակներ են տարել, բայց երկրի գործող վարչակազմը նշված հաղթանակները պարզապես հափշտակել է իրենցից£ Եվ ստացվում է, որ «Մուսավաթն» ու «Ազգային ճակատը» ոչ թե օլիմպիական հետաքրքրասիրությամբ են այս ընտրություններում սեփական հնարավորությունները փորձում, այլ վստահաբար հաղթանակի են սպասում` դեռևս 90-ականներից ձեռնարկած և մինչև այսօր չիրագործված իշխանափոխության ծրագիրն այս անգամ վերջնականապես ու անշրջելիորեն իրականացված տեսնելու նպատակադրմամբ£ Ահա թե ինչով է Իլհամի ու նրա «Նոր Ադրբեջանի» վիճակը ծանրանում, և ինչպես ստացվեց, որ ընդդիմադիրների կողմից մի քանի օր առաջ հանրահավաք կազմակերպելու առաջին իսկ փորձը Բաքվի իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով ճնշեցին£ Այն, որ այդպես էլ չկայացած հանրահավաքը նշանավորվեց շուրջ ութ տասնյակ ակտիվիստների ձերբակալությամբ, ու նրանք այսօր էլ արդբեջանական տարբեր բանտերում խոշտանգումների են ենթարկվում, առաջիկա ամիսների անելիքների վերաբերյալ ընդդիմության առաջնորդներին, հաստատ համապատասխան եզրակացությունների կմղի£ Բայց հենց նման գործելաոճն էլ վկայում է, որ այս երկրի գործող իշխանությունն ընտրություններում հաջողություն գրանցելու միակ հույսը դարձյալ ուժի և բռնությունների գործադրման հետ է կապում£ Ընդ որում, Հեյդարօղլու գործերն անգամ այս պարագայում են վատ, քանի որ անցնող տարիները, եթե նույնիսկ ընդդիմության օգտին չեն աշխատել, ապա Ի. Ալիևի ու նրա իշխանության հեղինակությունը շեշտակիորեն նվազեցրել են£ Եվ սա այն պարզ ու կոնկրետ ճշմարտությունն է, որ նախքան քարոզարշավն էլ էր բոլորին հայտնի£ Ընդհանրական ձևակերպմամբ` դեպի խորն անդունդ Ադրբեջանի գահավիժումը շարունակվում է. բնակչությունն աղքատ է, արտագաղթի տոկոսը` մեծ, տնտեսությունը` քայքայված, բանակը` հուսալքված, իսկ Ալիևների գերդաստանը շարունակում է բազմապատկել նավթադոլարներից դիզվող միլիարդները£ Ահա այս ամենն արդարացնող (՞) պատասխանները Հեյդարօղլին չունի և չի էլ կարող ունենալ£ Նրա նախագահության տարիներն առավելապես նման արատավոր երևույթների խորացմամբ են նշանավորվել, ու Ադրբեջանի գործող նախագահի բազմամյա կառավարումը թույլ է տալիս այս երկրի բնակչությանը` համոզված լինել, որ բոլոր առումներով քիչ թե շատ տեսանելի հեռանկարներ իրենց հանրապետությունն այլևս չունի£ Հուսահատեցնող այս իրավիճակում գույներն ավելի է խտացնում Ղարաբաղյան խնդիրը£ Կրտսեր Ալիևն, իհարկե, միշտ է փորձել ներշնչել, թե ԼՂՀ հարցի լուծումը ժամերի, առավելագույնը օրերի խնդիր է£ Բայց այս «իսանը», ով հայտարարություններով արդեն Երևանն էլ պետք է գրաված լիներ, կարծեք թե արդեն հասկացել է, որ Ղարաբաղի հարցն իր երկրի համար իսկապես անլուծելիներից է£ Եվ այս առումով խոսքը միայն Հեյդարիչին չի վերաբերում£ Դեռ ոչ վաղ անցյալում նրանից ոչ պակաս ռազմատենչ ադրբեջանական քարոզչամեքենայի ագրեսիան կարծես մեղմվել է, նույնիսկ տրամագծորեն հակառակ գնահատականներ ու կարծիքներ են արդեն ներկայացվում£ Հայտնի փորձագետ Թորգուլ Սոֆիևը օրերս համոզված պնդել է, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, ապա օդային առավելությունը միանշանակորեն Հայաստանինն է լինելու£ Փորձագետը նաև հավելել է, թե կարիք չկա լրացուցիչ մեկնաբանելու, թե ինչ է նշանակում նման առավելությունը` հնարավոր պատերազմի ելքն այս պարագայում միանշանակորեն հօգուտ մեր երկրի լուծված համարելով£ Իսկ ի՞նչ անի հստակ երաշխիքների ու իր խոստումների ձեռքը կրակն ընկած Իլհամ Հեյդարիչը... Լռելը, բնականաբար, լավագույն ելքը չէ, քանի որ շարունակաբար հեռուստաէկրաններից ցրիվ տրված մեծամիտ հավաստիացումների դիմաց նա գոնե իր երկրի բնակչությանը մի օր անպայման հաշիվ պետք է տա£ Իսկ ընտրությունները միշտ էլ ամենահարմար առիթն են` իրագործված ու չիրագործված խոստումները նժարին դնելու£ Եվ նման իրավիճակում Ադրբեջանի նախագահը որևէ այլ ելք չունի, քան նույնքան հրապարակավ խոստովանելը, որ մի բան է իրականությունը, բոլորովին այլ` այն հեռուստահիպնոսը, որով նա տարիներ շարունակ փորձել է թմրեցնել ղեկավարած երկրի ազգաբնակչությանը£ :

Հա՞ որ...

ԱԶԵՐԻՆԵՐԻ և թուրքերի եղբայրական հարաբերությունները խաթարվել են£ Ադրբեջանում պատրաստվել և այս օրերին համացանցում տարածվում է մի տեսանյութ, որտեղ փորձ է արվում բացահայտել ժամանակակից Թուրքիայի հայր համարվող Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կյանքի մութ կողմերը£ Որքան էլ անսպասելի, բայց ադրբեջանցիներն են անցյալի տարբեր իրադարձություններ համատեղելով` ապացուցում, որ Աթաթուրքը եղել է հոմոսեքսուալիստ, ահավոր վախկոտ ու թերուս մի անձնավորություն£ Այսինքն` իսկական խաշնարած£ Ազերիների անակնկալի թուրքական արձագանքներն առայժմ ուշանում են, բայց կասկածից վեր է, որ ավագ եղբորը մատուցած «սյուրպրիզը» ադրբեջանցիները հեշտութ յամբ չեն մարսելու£ Բայց ո՞¯վ գիտե, խաշնարածային մտածողությունը թույլ կտա՞ ըմբռնել կատարվածի լրջությունը£ ՑԱՎՈՔ, լրիվ հակառակ կամ, որ այս դեպքում նույնն է, թրքահաճո վերաբերմունքով մեր հանրությանը զարմացրել ու զայրացրել է հանրահայտ Ռուբեն Հախվերդյանը£ Ուրիշների անունից իրեն գաղափարախոս հորջորջող այս տիպը թուրքական թերթերից մեկին տված հարցազրույցում անսպասելիորեն հայտարարել է, թե հայկական մշակույթն ամբողջությամբ թուրքականի ազդեցությունն է, և հայերը գողանում են թուրքական երգերն ու ոռնում£ Եթե խոսքը ժամանակակից անարժեք հորինվածքների մասին է, որոնք հեղինակներն ու կատարողները երգ¬երաժշտություն են անվանում, Ռուբենի ընդվզումը տեղին է£ Բայց թուրքական մամուլում նույնիսկ 6 հազար դոլար պարտք ունեցող հային տարրական բարոյականությունը պետք է թույլ չտար` այդ կերպ վարվել£ Բայց, ի¯նչ իմանաս, հնարավոր է նաև նման անհեթեթ մտքեր դուրս տալ£ ՊԱԿԱՍ հավանական չէ, որ հայ երգիչը թուրքամետ է դարձել շատ ավելի կոնկրետ շահից քաղցրացած` իր երգերը Թուրքիայում թողարկելու, այնտեղ գործող երաժշտական ընկերությունների առաջարկից ոգևորված£ Բայց որքան էլ առաջարկի ֆինանսական մասը ոգևորած լիներ հայ մարդուն, այդուհանդերձ դարձյալ անհասկանալի է մնում, թե ի՞նչ է նշանակում. «Ես կգերադասեի շփվել ինտելեկտուալ թուրքի, քան` տգետ հայի հետ» արտահայտությունը£ Ի դեպ, նման խայտառակ հայտարարություններ է անում մի մարդ, ով մշտապես օգտվել է ազգայնական համարվող ՀՅ Դաշնակցության քարոզարշավներից£ Ու դժվար է նաև պատկերացնել, թե ինչպես է Հախվերդյանն այսքանից հետո պատկերացնում իր և ՀՅԴ¬ի հետագա համագործակցությունը, կամ հայկական բեմերում երևալը£ Թուրքամետ դարձած մեր հայրենակցի որոշման հետ կապված մի կարևոր նկատառում ևս. ասվում է, թե թուրքերը Հախվերդյանի երաժշտությունն են հավանել£ Մինչդեռ, որքան հայտնի է, նրա կատարողական ոճում տեքստայինն է գերիշխում, և կիթառի ծնգծնգույնն ընդամենն ուղեկցում է բանաստեղծությանը, որը մինչ օրս արդար բողոք ենք ընկալել£ Խոստացել է ցուցադրել Իսրայելի ուժը Անցյալ շաբաթ Իսրայելի վարչապետն իր հրապարակած դիմումում հայտարարել է, որ բոլոր նրանց դեմ, ովքեր փորձում են վնաս պատճառել իր երկրին, կկիրառվեն ամենադաժան ու անզիջում միջոցները£ - Ես ուզում եմ, որպեսզի և° ՀԱՄԱՍ¬ը, և° Լիբանանի կառավարությունը, որոնց ձեռնտու են մեր բանակի դեմ սադրանքները, հասկանան, որ չարժե ստուգել Իսրայելի քաղաքացիներին և զինվորներին պաշտպանելու մեր վճռականությունը,¬ նրա խոսքերը մեջբերել է The Yerusalem Post¬ը£ - Մեր դիրքորոշումը հստակ է. Իսրայելը ուժով պատասխանել և պատասխանելու է ցանկացած հարձակման,¬ ընդգծել է վարչապետ Բինյամին Նեթանիյահուն` նշելով վերջին 1-2 ամսվա ընթացքում իր երկրի վրա կատարված ոտնձգության փորձերը£ Անդրադառնալով օգոստոսի 3¬ին, նա ասել է, որ լիբանանա¬իսրայելյան սահմանում լիբանանցի զինծառայողների կողմից իսրայելցի զինվորների դեմ հրաձգության արդյունքում զոհվել է 4 լիբանանցի ու 1 իսրայելցի£ ՀԱՄԱՍ¬ին ու Լիբանանին ուղղված դիմումին զուգընթաց Նեթանիյահուն անգլերեն լեզվով համաշխարհային ընկերակցությանը կոչ է արել դատապարտել իսրայելցի սահմանապահների վրա լիբանանցիների հարձակումը£ Իսկ լիբանանյան «Հըզբոլլա» շարժումն էլ իր հերթին տարածել էր իր առաջնորդ Հասան Նասրալիի ուղերձը, որով Իսրայելին խոստանում էր, որ շարժման գրոհայինները կմարտնչեն լիբանանցի զինվորների հետ` եթե վերջիններս նորից բախում ունենան Իսրայելի բանակի հետ£ :

Եվրոպական կայսրության անկումը

Այսօրվա Եվրոպան սարսափելիորեն հիշեցնում է Հռոմեական կայսրությունն` անկումից առաջ£ Չեխական Ekonom հանդեսը զուգահեռներ է անցկացրել այդ երկու կայսրությունների միջև£ Հռոմեական կայսրության ախտանիշները, փաստորեն, բոլոր պետություններում են առկա£ Թվում է, թե մեր` եվրոպացիներիս մոտ առայժմ հանգիստ է£ Այո, մենք տնտեսական հետաճ ենք ապրում, բայց այսպիսի բան արդեն եղել է, ու դա հաղթահարել ենք£ Փլուզվել են անձնական ու առևտրային կապերը, բայց դա էլ կհաղթահարենք£ Եթե դառնանք պատմությանը` կարելի է նման պատկեր տեսնել£ Բայց Հռոմեական կայսրությունը ծաղկեց` որպեսզի նրան լափի ճգնաժամը. և այն խորտակվի£ Եթե անտիկ պետությունը մարեց ամբողջ հարյուրամյակի ընթացքում, ապա Եվրոպայում այդ գործընթացը` տեխնիկական ու սոցիալական սրընթաց զարգացումը հաշվի առնելով, կարող է շատ ավելի քիչ ժամանակ պահանջել£ :

Ի՞ՆՉ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ ԽՈՇՈՐ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՈՒ ԱՆԿՄԱՆ ՄԻՋԵՎ

1.Պատերազմներն ու առևտուրը Եվրոպական միության և Հռոմեական կայսրության նմանությունները նկատելի էին ի սկզբանե£ Մի քանի տարի առաջ հին մայրցամաքի միավորմանը նպաստեց տնտեսութ յունը£ Դա միանգամից չեղավ£ Տնտեսական միավորման, առնվազն մաքսային միության մասին, արդեն հարյուր տարի խոսում էին գերմանական կայսրության արդյունաբերող ներն ու բանկիրները£ Ամեն ինչ գլուխ եկավ միայն համաշխարհային 2 պատերազմներից հետո£ Երբ շարժիչ ուժ դարձան Ռեյնի երկու կողմերի ձեռնարկատերերը, ովքեր ցանկացան միավորել ածխի և երկաթի հանքահորերը, մետալուրգիական ու մեքենաշինական գործարանները£ Եվ Հռոմեական կայսրության ծնունդը պայմանավորված էր նյութական պատճառներով£ Դրա ստեղծումից 100¬ավոր տարիներ առաջ առևտրականները Միջերկրական ծովը կապում էին ծովային ճանապարհներով£ Լեգեոնների արշավանքների և նոր գավառների միավորման օգտին հանդես էին գալիս ոչ այնքան Հռոմի իրական կառավարիչներն ու ազնվականական սենատորները, որքան առևտրական շրջանակների ներկայացուցիչները, որոնք իշխանության պաշտոնակարգով մեկ աստիճան ցածր էին£ Իտալիան նրանց համար չափազանց փոքր էր£ Հռոմեական «ոսկե դարը» 2 հարյուրամյակ տևեց` մինչև Քրիստոսի ծննդից հետո 200 թվականը£ 2. Վիթխարի հարկերը Եվրոպան նվաղում է տնտեսական լճացման պատճառով. տնտեսական դանդաղ աճ, պարտքեր, արժեզրկում և գործազրկություն£ Դեռևս 10 տարի առաջ թվում էր, թե այդ ամենը հաղթահարելի է, սակայն ճգնաժամի անսպասելի բռնկումից հետո սկսեցինք կասկածել£ Նախապատճառը պարզ չէ, բայց տնտեսությունը բացահայտորեն տուժում է£ Այսպիսի գլուխկոտրուկ փորձում էին լուծել և 2 հազար տարի առաջ£ Հռոմեական կայսրությունը նույնպես բարդ օրգանիզմ էր` 100 միլիոնավոր բնակիչներով (այսօր եվրոպայում մարդիկ ընդամենը 5 անգամ են ավել). այն ուներ իր հողագործները, ֆինանսիստները, նավատերերը, լեռնարդյունաբերողները և արհեստագործական միավորում ները£ Նույնիսկ այդ «ձեռնարկատերերը» չկարողացան բացատրել, թե ինչու հանկարծ վիճակը վատթարացավ£ 3¬րդ դարից սկսեց աճել դրամի արժեզրկումը£ Շուկաներում մարդիկ հրաժարվում էին արժեզրկված մետաղադրամներից, վերադառնում էին բնամթերային առևտրին£ Քաղաքներն սկսեցին ամայանալ, գյուղերը վերածվեցին հսկայական ու մեկուսացյալ տարածքների£ Գյուղերում կորցրին հետաքրքրությունը քաղաքային առևտրի հանդեպ, որովհետև իշխաններն իրենց մարդկանց հրամայում էին նույնը անել` թեև որակը թույլ չէր տալիս լավագույնը ցանկանալ, և ապրանքներն արագորեն ոչ պիտանի դարձան£ Իշխանություններն աստիճանաբար կորցրին վերահսկողությունը մեծամեծների վրա. չէին կարողանում նրանց ստիպել` կանոնավոր կերպով մուծելու հարկերը£ Այդ պատճառով էլ մյուսներն ստիպվում էին ավելի շատ վճարել£ Չափից դուրս հարկերը խեղդում էին հալումաշ եղած առևտուրն ու արհեստները£ Այսօր էլ Եվրոպան լուծում է այն խնդիրը, թե ինչպիսին պետք է լինեն հարկերը, որպեսզի մարդիկ կարողանան դիմանալ, իսկ պետությունն էլ կարողանա դրանցով նորմալ գոյություն ունենալ£ 3. Անկառավարելի տարածք Եվրոպական միությունը ձևավորվեց որպես արևմտաեվրոպական ամենազարգացած երկրների բացառիկ ակումբ£ Հետո այն ընդլայնվեց անհսկելիորեն£ Տասը տարվա ընթացքում ԵՄ¬ն հազարավոր կիլոմետրերով դեպի արևելք ձգվեց£ Վիթխարի օրգանիզմը դարձավ ծանրաշարժ ու անկառավարելի£ Առավել ևս, որ Միության կազմում ընդգրկվում են տնտեսական զարգացման տարբեր մակարդակներ և տարբեր մշակույթներ ունեցող պետությունները£ Մոտավորապես այդպես էր և Հռոմում£ Նոր տարածքների նվաճումը սկզբում ողջունում էին հաղթական երթերով և հուշարձաններ կանգնեցնելով£ Սակայն կայսեր հրամանները պալատից մինչև սահմաններ հասնում էին շաբաթներ անց, բանակները շարժվում էին ամիսներով£ Կենտրոնից հեռու գտնվող կառավարիչներն ու գեներալները պարբերաբար ապստամբում էին կենտրոնական իշխանության դեմ£ Այսօր նրանք միայն Բրյուսելից ստացած լրավճարն են իրենց ուզած ձևով օգտագործում£ 4. Բացարձակ բարոյալքում Ժամանակակից Եվրոպան 19¬րդ դարում սարնիվեր էր ելնում միայն այն պատճառով, որովհետև վերնախավն ու հասարակ մահկանացուները ցանկանում էին կամ ստիպված էին շատ աշխատել£ Սակայն բարձրախավը ծանր աշխատանքը փոխարինեց ազատ ժամանակի պաշտամունքով. փոփ երաժշտություն, ֆուտբոլ և սեքսուալ հեղափոխության գայթակղիչ արձագանքներ, նորաձևությունից մինչև պոռնոգրաֆիա£ Հռոմը ծաղկեց հատկապես այն ժամանակ, երբ ազնվականները, գյուղացիներն ու արհեստավորները ցանկանում էին որոշումներ ընդունել, մարտնչել և աշխատել£ Երբ Իտալիան բոլոր կողմերից հարստությամբ լցվեց, նրանք ծուլացան£ Մայրաքաղաքում սանձարձակ կերուխումներն ու տոնախմբությունները խլում էին տարվա օրերի կեսը` բթացնելով զգացմունքները£ Սակայն բարոյականության բարձրացմանը դրանք չէին նպաստում£ Ամեն տեսակի քմահաճույքները կատարել էին տալիս բռնությամբ£ Կայսր Կալիգուլան սկզբում իր ձիուն սենատոր նշանակեց£ Հասարակությունը դա հանդուրժեց£ Միապետի համար ճակատագրական դարձավ բյուջեի հանդեպ ոչ ավանդական հոգատարությունը. ցանկանալով լցնել դատարկ գանձարանը, նա պալատը դարձրեց շքեղ հասարակաց տուն, որտեղ պետք է հրավիրեր ազնվականների կանանց ու աղջիկներին£ Այդ ծրագրերին վերջ տրվեցին ապստամբած սպաների սրերով£ 5. Երեխաներ ծնել չկամենալը Ոչնչի չպարտավորեցնող կենսակերպը քայքայեց ավանդական ընտանիքները (որոնք հարյուրավոր տարիներ պետության հիմքն էին), որոնց վրա հարյուրավոր տարիներ հիմնվում էր պետությունը£ Մարդիկ կորցրին հետաքրքրությունը երեխաների հանդեպ£ Հռոմեացի մայրերի համար երեխայի ծնունդը դարձել էր ծանրաբեռնող պարտականութ յուն, ինչից նրանք ձգտում էին ամեն կերպ ազատվել£ Հղիությունը խաթարում էր մարմինը£ Քանի որ այն ժամանակ մարդիկ ավելի քիչ էին ապրում, քան հիմա, նրանց ժամանակ չէր մնում սիրախաղերի և սիրեկան գտնելու համար£ Հասարակությունը կծիծաղեր նրանց վրա£ Տղամարդկանց մասին շատ խոսուն է այն փաստը, որ Պլուտարքոս փիլիսոփան անհրաժեշտ համարեց ասել, թե աղջիկների հանդեպ սերը նույնքան հաճելի է, որքան պատանիներին սիրելը£ Հրաբխային մոխրով ծածկված մարդկանց կմախքները պեղելով` հնագետները տեսություն առաջադրեցին, որը ցածր ներունակությունը բացատրում էր շարունակական թունավորումներով£ Հռոմեացիք չափից ավելի էին տարվել գինով. ավելին` ծանր կապարե գավաթների գինով£ 6. Ժողովուրդների արտագաղթը Դեկադենտական (XIX դարավերջի և XX դարասկզբի գրականության ու արվեստի ուղղություն-խմբ.) հայացքների տիրապետության պարագայում, որոնք աստիճանաբար թափանցեցին նաև հասարակության ստորին շերտեր, զարմանալի չէ, որ կայսրությունում չէին բավարարում մարդիկ. հատկապես հարկատուները£ Իսկ դա հենց ժամանակակից Եվրոպայի հիմնախնդիրն է£ Մայրցամաքն անխախտորեն ամայանում է£ 100 տարի առաջ աշխարհում յուրաքանչյուր 5¬րդ անձը հին մայրցամաքից էր, հիմա` յուրաքանչյուր 10¬րդը միայն£ Դատարկված վայրեր են գալիս մարդիկ` Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից£ Կամ արդեն` Հարավ-Արևելյան Ասիայից, կամ էլ, ծայրահեղ դեպքում` սլավոնական արևելքից£ Դեռևս 80 տարի առաջ ճիշտ հակառակն էր£ Խոսում էին գերբնակեցվածության մասին, «ավելորդ» բրիտանացիները, ֆրանսիացիներն ու հոլանդացիները «հոսում» էին գաղութներ£ Մի կողմից Եվրոպան այսօր ողջունում է գաղթյալներին. նրանք պետք է ապահովեն կենսաթոշակային վճարները£ Միամտությո՞ւն է այդ պատկերացումը` ցույց կտա ժամանակը£ Բայց արդեն այսօր նրանց ներկայությունը բախումներ է հարուցում£ Հռոմում նոր մարդկանց զսպեցին ու ենթարկեցրին մինչև այն ժամանակները, երբ արտասահմանցիներն իշխանություն ստացան£ Երբ բանակում նրանք մեծամասնություն կազմեցին, վրա հասավ բեկումնային պահը£ Զորքերը գերմանականացան, և նոր հրամանատարները, կոպիտ առաջնորդները մեծ լիազորություններ ստանձնեցին£ Վերջնական փուլում նրանք ամբողջությամբ վերցրին իշխանությունը` վերջին կայսրերին իրենց խամաճիկները դարձնելով£ Առանց անհրաժեշտ վարժանքների և կարգապահության, բանակը չէր կարող պահպանել սահմանները£ 300 թվականից հռոմեացիները չէին հարձակվում, այլ պաշտպանվում էին£ Պատերազմասեր մոնղոլացի հոներն ու գերմանացի գոթերը, բարբարոսներն ու ֆրանկները մասնատեցին կայսրությունը և նվաճված տարածքներում իրենց կանոնները հաստատեցին£ Արևմուտքին նրանք լիովին տիրեցին, արևելքը կարողացավ խույս տալ£ Բայց այստեղ էական դերակատարում սկսեցին ունենալ հույները և, դիցուք` հայերն ավելի շատ ազդեցություն ունեին, քան հռոմեացիք£ Իհարկե, կարելի է առարկել, թե նման բան Եվրոպայում տեղի ունենալ չի կարող, որովհետև այստեղ բանակի դերը շատ սահմանափակ է£ Իսկ եթե ավելի շատ արտասահմանցիներ դառնան քաղաքների ավագներ, պատգամավորներ և նախարարներ... 7. Անցանկալի ժառանգորդներ Ինչպես կարծում են որոշ պատմաբաններ` Հռոմեական կայսրությունը չի փլուզվել, այլ ձևափոխվել է£ Բայց և այդ հետազոտողներն ընդունում են, որ այդ վերափոխումն ուղեկցվել է հսկայական անկումով£ Բելգիացի Անրի Պիրենը նույնիսկ տեսակետ է արտահայտել, որ անտիկ աշխարհի վերջնական տապալումն իսլամական զավթողականության հետևանք էր£ Եվրոպական արժեքների պահպանողական պաշտպանները հոռետեսորեն հավելում են, որ այդ պնդումը, դժբախտաբար, ճշմարիտ է` մինչև մեր օրերը£ Հռոմեական կայսրությունը նույնպես այլ աշխարհ չգնաց` առանց ժառանգորդների£ Նրան փոխարինեցին մի քանի պետություններ£ Դաժան մրցակցությունում, որքան էլ զարմանալի է, չկարողացավ հաղթանակել գերիշխող և, որ ամենակարևորն է` բարգավաճող մասի մոդելը£ Ինչպես ժամանակը ցույց տվեց, ավելի խելացի գտնվեցին նրանք, ովքեր ապրում էին կայսրության ծայրամասերում. հյուսիսային սահմանամերձ մարզերում, Ռեյնի և Դունայի մերձակայքում, այլ ոչ թե Միջերկրական ծովի մոտ£ Նրա ափերին երկար մնացին ավելի քաղաքակիրթ մարդիկ, ովքեր շատ հաճախ վկայակոչում էին ավանդույթները և մերժում նորամուծությունները£ Այս պարագայում` բարեբախտաբար,Հայաստանն ամենազարգացածների շարքում չէ£ :

ՌՈՒՍԱՍՏԱՆ Ռուսաստանի կորուստները` ռուս¬վրացական պատերազմում

2008¬ի օգոստոսյան 5 օրերի ընթացքում ունեցած կորուստների մասին ՌԴ պաշտոնական աղբյուրներն, իհարկե, լռում են£ Մարտավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի հրապարակած ոչ պաշտոնական տվյալներով` ռուսական զինուժը կորցրել է 6 ինքնաթիռ, շուրջ 20 միավոր թեթև զրահատեխնիկա, 3 տանկ, մի քանի տասնյակ բեռնատար£ Մարդկային կյանքերի մասին, սակայն, ոչ պաշտոնական հրապարակումներ էլ չկան£ - Ռազմական գործողությունների ընթացքում կործանվել են 3 հատ ՍՈՒ¬25, 2 հատ ՍՈՒ¬24 և 1 հատ ՏՈՒ¬22 ՄԶ£ Արդեն մարտական գործողությունների ավարտին Հարավային Օսեթիայում տեղի ունեցավ ավիավթար, որի արդյունքում կորցվեց ռուսական 2 ուղղաթիռ` ՄԻ-8 ՄՏԿՕ և ՄԻ-24,¬ ասել է Կենտրոնի տնօրեն, «Հնգօրյա պատերազմ» ժողովածուի հեղինակ Ռուսլան Պուխովը£ Կենտրոնի տվյալներով` օգոստոսի 8¬ին հրետանային ու տանկային գնդակոծման արդյունքում խաղաղարարների Հարավային ճամբարում ոչնչացվել է կայանատեղիում կայանված ամբողջ մեքենատեխնիկան` առնվազն 20 միավոր£ Օգոստոսի 9¬ին վրացական հրետանային հրաձգությամբ ոչնչացվել է 135¬րդ և 693¬րդ մոտոհրաձգային գնդերի 10 հատ ԳԱԶ¬66 բեռնատար ականանետ£ Օգոստոսի 11¬ի ցերեկը վրացական ՄԻ-24 ուղղաթիռների հարվածներից ոչնչացվել է 2 հատ Ուրալ¬4320 բեռնատար£ Ռ. Պուխովը նշել է, որ թեև Պաշտպանության նախարարությունը մինչ օրս ռազմատեխնիկայի կորստի մասին պաշտոնական տվյալներ չի հրապարակել, սակայն իրենց ունեցած լուսանկարներն ու տեսանյութերը, պատերազմի մասնակիցների պատմածներն ու լրատվամիջոցների հրապարակումները հնարավորություն տալիս են հաշվարկներ կատարել£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Լ. Տեր¬Պետրոսյանի հորդոր-խնդրանքը և բացատրությունը` Ռ. Դավոյանի տողերով Ինձ մի թաքցրեք հովհարների տակ, Մի° հայտնաբերեք ինձ կրկեսներում:

Որպես ահազանգ ու նախազգուշացում

ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած վերջին արտակարգ միջադեպերը լուրջ ահազանգ էին կառույցի ղեկավարության համար£ Ու այդ առնչությամբ հրավիրված Պաշտպանության նախարարության կոլեգիայի արտահերթ նիստն, իսկապես, մտահոգ քննարկում էր համակարգի պատասխանատուների մասնակցությամբ£ Այո, տարածաշրջանում լավագույնը ճանաչված Հայոց բանակում, որտեղ բոլորը գիտակցում են, թե որքան փխրուն է այս խաղաղություն-հրադադարը, դեռևս միջադեպեր են տեղի ունենում, որոնք անհարկի հուզումներ են բորբոքում£ Շատ կարևոր մի նրբություն կա. բանակը հայելին է այն հասարակության, որտեղից տարին երկու անգամ համալրվում են ԶՈՒ շարքերը£ Իսկ ի՞նչ բարոյականության կրողն են այդ համալրողները£ Սա գոնե լավագույնս պետք է գիտակցի հայ սպան, ում վստահվում է հայրենիքի զինվոր կոփելու մեծագույն պատասխանատվությունը£ Չանտեսենք նաև կադրերի ընտրության սահմանափակ հնարավորությունը` հասկանալի և օբյեկտիվ պատճառներով£ Ուրեմն ծնողները ևս գոնե մասամբ պետք է կիսեն այդ պատասխանատվությունը` զորակոչված իրենց զավակին պարտավորեցնելով օրինակելի զինվոր լինել£ Մինչդեռ քաղաքացիական հարաբերություն ների անառողջ հոգեբանությունն են ոմանք փորձում փորձարկել բանակում£ Արդյունքն անցանկալի ու երբեմն ողբերգական միջադեպերն են, որոնք մի պահ նույնիսկ ստվերում են մեր ձեռքբերումները. իսկ դրանք չտեսնելու համար կույր պետք է լինել£ Ու պատահական չէր, որ կոլեգիայի արտահերթ նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերով նաև վիրավորվածություն կար£ Վիրավորվածություն` հատկապես այն սպաներից, ովքեր չեն գիտակցել վստահության արժեքը£ ԵՐԻՑՍ ճիշտ էր Նախարարը` բանակային որոշ ստո րաբաժանումներում մահվան ելքով արձանագրված դեպքերը վկայում են, որ նմանօրինակ պատահարները և միջադեպերը բացառելու ուղղությամբ զորքերում դեռևս պատշաճ աշխատանքներ չեն իրականացվում:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՏՈՒ

ԵՐԵԿ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ ռազմական արդյունաբերության, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերը: Նիստի ընթացքում քննարկվող ծրագրերն արժանացան հանձնաժողովի նախնական հավանությանը, ամփոփվեցին կատարված աշխատանքների արդյունքները:

ԶԻՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ. ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

(Սկիզբը նախորդ համարում) Նիզակը հանդիսացել է նաև պատերազմի խորհրդանիշ. հռոմեացիների, ինչպես նաև հայերի մոտ պատերազմ հայտարարելիս թշնամու սահմանագծին էին նետում նիզակներ` ի նշան պատերազմի:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր, մաեստրո. «Մեր ժողովուրդը, որ ամենից շատ է տառապել ազգերի աններդաշնակությունից, չի կարող չերազել հաշտություն, ներդաշնակություն մարդկային ցեղերի մեջ£ Ես էլ ակամա երազում եմ այն օրը, երբ մի ձույլ համերգում կհյուսվեն մարդկային ձայները, կհնչեն համերաշխ, և մարդկության երգը կողողի բոլոր պատնեշները£ Սակայն, որքան էլ քաջ երազող, հասկանում եմ, որ այդ համերգից մեզ մեծ ժամանակ է բաժանում, և այն ունկնդրելու «երջանիկ տոմսերը» կտակում եմ սերունդներին»£ Հովհաննես ՉԵՔԻՋՅԱՆ ՄԻՆՉԵՎ ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ ԴԱՌՆԱԼՍ ՉԷԻ ԽՈՍՈՒՄ, ԲԱՅՑ ԵՐԳՈՒՄ ԷԻ... ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ... լուսավոր ու վեհ անհատականություն, հանճար, հրաշալի մարդ... Մարդ, ով տարիներ շարունակ անմնացորդ նվիրումով ծառայում է մեր մշակույթին£ Նրա տաղանդը շատ բարձր է գնահատվել հայ և համաշխարհային հանրության կողմից£ Մաեստրոյի ղեկավարած` Հայաստանի ակադեմիական երգչախումբը հայ երգարվեստը տարածել է աշխարհով մեկ` ունենալով աննախադեպ հաջողություններ, դառնալով համաշխարհային մասշտաբով միակը, որը չի օգտվում նոտաներից` նույնիսկ ծավալուն ստեղծագործություններ կատարելիս£ ԱՅՑԵՔԱՐՏ. Ծնվել է 1929 թ. Ստամբուլում£ Հայրը` Հարությունը, եղել է Կոմիտասի աշակերտը£ Մանկությունն անցել է կոմիտասյան երգերի ներքո£ Հետագայում մաեստրոն խոստովանում է. «Ինչ կրթական օջախներում էլ սովորեցի, միևնույն է` Կոմիտասը եղավ և մնաց այն հենքը, ինչի վրա հյուսվեցին հետագա ձայներն ու գույները»£ Նախնական կրթությունն ստացել է Վիեննայի Մխիթարյան դպրոցի Ստամբուլի մասնաճյուղում, ապա «Saint Michel» ֆրանսիական քոլեջում£ Այնուհետև ընդունվել է Ստամբուլի կոնսերվատորիայի դիրիժորական բաժին, որից հետո էլ ուսումը շարունակել է Փարիզի «Ecole normale de Musigue» կոնսերվատորիայի դիրիժորական բաժնում£ Չափազանց հարուստ ու լեցուն մի աշխարհ է Հովհաննես Չեքիջյանը... Ու քանի¯¬քանի¯ հոգիներ է լցրել հնչյունների կախարդանքով... - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Ամենադժվար բանը ինձ համար փող աշխատելն է£ Ես ընտրել եմ մի այնպիսի բնագավառ, որտեղ շահույթ չի հետապնդվում, որտեղ իշխում է միայն գեղեցիկը, և այն մատուցում ես մարդկանց` դրա դիմաց երբեք չստանալով այն գումարը, որը հեշտությամբ կարելի է վաստակել այլ բնագավառներում և այլ միջոցներով£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ Հայի տեսակը ըստ Ձեզ£ - Երբեք չեմ պատկերացրել, որ կարող էի հայ չլինել£ Քանի որ կրթություն եմ ստացել Ֆրանսիայում, ֆրանսիական ազդեցություն անշուշտ կա ինձ վրա և այն մեծ է£ Եթե հայ չլինեի, կցանկանայի լինել ֆրանսիացի և ապրել Ֆրանսիայում£ Հայերն իրենց էությամբ շատ տարբեր են£ Մեր միջին որակը պահպանված չէ£ Կամ շատ լավն ենք, կամ շատ վատը£ Իհարկե, կցանկանայի հայի մեջ տեսնել միայն լավ որակներ, բայց դա չի նշանակում, որ վատը չկա£ Ցավոք, վատ մարդիկ էլ կան£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասվածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Անկեղծ ասած, ես ոչ մեկից չեմ ուզում գաղտնիքներ պահել£ Գաղտնապահ մարդկանց էլ չեմ սիրում£ Եթե ասեմ, որ գաղտնիքներ չունեմ, շատ սխալված չեմ լինի£ Բացսիրտ մարդ եմ եղել կյանքում£ Գաղտնիք պահելու անհրաժեշտություն չեմ ունեցել£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Ամենաառեղծվածայինը տիեզերքն է£ Երբ նայում եմ աստղերին, մտածում եմ` միլիարդավոր աստղեր կան, և բացահայտված չէ, թե նրանք ինչ համաչափություն ունեն իրենց մեջ, և ի՞նչ ենք մենք. երկրի վրա մի կտոր փոշի էլ չենք` տիեզերքի հետ համեմատած£ Առեղծված է տիեզերքը, որը մեր հինգ զգայարաններով չենք կարող բացահայտել£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից£ - Բոլոր մարդիկ ունեն իրենց հոբբին£ Ես շատ եմ սիրում խնդիրներ առաջարկել և ինքս լուծել ինձ առաջարկված խնդիրները` կենցաղային, գիտական, տարբեր բնույթի£ Այս առումով քաղաքում համբավ եմ ձեռք բերել£ Այդ խնդիրների հետ կապված բազմաթիվ զավեշտալի իրավիճակներ են ստեղծվել£ - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Մինչև հինգ տարեկան դառնալս չեմ խոսել£ Ծնողներս շատ էին մտահոգվում, թե ինչ¬որ խնդիրներ ունեմ£ Չէի խոսում, բայց երգում էի... Աշխարհում շատ տարօրինակ բաներ կան£ Մի երգիչ ունեինք, խոսելիս դժվարանում էր, բայց անսխալ երգում էր£ Հայրս եղել է Կոմիտասի սանը£ Մեր տանը փակցված էր Կոմիտասի երգչախմբի նկարը£ Ձախից չորրորդը հայրս էր` խմբի ամենակրտսերը£ Երգչախմբի անդամները հաճախ էին հավաքվում մեր տանը. երգում էին այնպես, ինչպես սովորեցրել էր Կոմիտասը£ Ես շատ փոքր էի այդ ժամանակ, թաքուն մտնում էի սեղանի տակ և լսում երգերը, ապա նույնությամբ արտաբերում լսածս£ Այդ երգերն արթնացրին իմ լսողությունը£ :

Համերգաշրջանի կրեշչենդո «ՕՆԵԳԻՆԸ»

Ձեռնարկելով դասական օպերաների հանրաճանաչմանը` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ), որն արդեն բավականաչափ հեղինակություն է վաստակել միջազգային համերգասրահներում, իր գեղագիտական առաջնորդությունը արժանավայել ստանձնած գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի նախանձախնդրությամբ, տարեցտարի բնականոն գունեղացմանը հասավ հանրածանոթ երաժշտադրամատուրգիական մի քանի երկերի մատուցման` մեր օպերայինի երիտասարդ երգիչ¬երգչուհիների ներգրավմամբ:

Ինքնագնահատության առաջին փորձը

Սեփական հակասական տպավորություններս սրաչք մասնագիտական հայացքով ճշգրտելու սրտացավությամբ` սիրահոժար ընդունում եմ ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանի հրավերը` մասնակցելու ցուցահանդեսի քննարկմանը «ազատ ունկնդրի» կարգավիճակով£ Ողջունելով երիտասարդներին այսուհետ պարբերաբար հանրության «դատին» ներկայացնելու նրա նախաձեռնությունը` ներողամտորեն եմ վերաբերվում քննարկման տարերահորդ, երբեմն` հախուռն, երբեմն` վախվորած, բայց հարգալից ընթացքին£ Քանիցս տարբեր ոլորտների բազմաձայն քննարկումների անմիջական ակտիվ «խոսափողը» լինելով` հավաստիացել եմ, որ շուտով չի հաստատվի մեզանում, ավաղ, հրապարակային կառուցողական երկխոսության պատշաճ բարեկրթությունը (հատկապես մրցանակաբաշխություններ անցկացնելիս)£ 10 հոգանոց մրցութային հանձնախմբի անդամներից յուրաքանչյուրի ընտրած 10-ական աշխատանքների հանրագումարային ցուցանիշները, մեղմ ասած, ընդհանուր տխուր իրավիճակն էին ամրագրում արդի կաղլիկ արվեստագիտական մտքի ու գնահատման չափորոշիչների հեղհեղուկության£ Առայժմ որևէ մշակութային ոլորտ ապահովվագր ված չէ այս տեսակետից£ Ու հեռու է գեթ «ոսկե միջինին» հասնելու մեր ճամփան... Հասարակական-քաղաքական հայտնի հեղաբեկումներից հետո արվեստագետներին «շնորհված» ազատությունը, լուրջ մշակույթի հանդեպ պաշտոնապես ցուցաբերվող ավելի քան անլուրջ մոտեցումների կարծրացմամբ, ի զորու չէ երևույթներ ծնելու£ Նոր սերունդը միակամ ու անվախ, անկեղծ ու անաչառ համախոհությամբ միայն կկարողանա ակնկալվող առաջաքայլին հասնել£ Չանձնավորված, խորիմաց գնահատությամբ (իներտ ու տկար են առայժմ արվեստաբանները) միայն կարելի կլինի ոլորտում հայտնված որոմներից ապագայի առողջ հունդերն ազատագրել£ Երիտասարդ շնորհալիների նորարարական ջիղը ավագների իմաստուն ուղղորդմամբ ցանկալի զարգացում կունենա` ազգային հարուստ ժառանգության հենքի վրա, վսեմ համամարդկայինի մշտական ներարկումներով ու փոխհարստացնող շփումներով£ Այս ամենի հստակ գիտակցությամբ` ՀՆՄ վարչությունը նախընտրել էր խրախուսել երիտասարդների կողմից ձևավորված հանձնախմբի փակ քվեարկության արդյունքում քիչ թե շատ «կողմ»¬եր արձանագրած 34 աշխատանքներից 21¬ի հեղինակներին Շորժայի հանգստյան տան մեկշաբաթյա ուղեգրերի ընծայմամբ£ «Բլիկ» մասնագիտացված խանութի ներկայացուցիչը հրապարակում է նախապատվելի 3 արտոնյալ (10, 20, 30 հազարական «անվճար» գնումների իրավունք) «հաճախորդների»` Հարություն Ավագյանի, Լիլիթ Վաղարշյանի ու Արման Վահանյանի անունները£ Վճարունակ մասնակիցների աշխատանքները լուսանկարվում են համացանցային ժամանակավոր կայքէջի համար (հանրաճանաչման մերօրյա հուսալի հնարք մինչ կատալոգի տպագրությունը, որն, ըստ իս, անհամեմատ արժեքավոր կլինի, եթե ներառվեն ՀՆՄ բոլոր 90 երիտասարդների լավագույն գործերը)£ Մրցակցական կրքերը, ճեմասրահ հորդելով, շուտով հանդարտվում են (դեռ անորոշ են 3 լավագույն դիպլոմատները)£ Բարեփոխվելով` այս կարգի բանավեճերը, անկասկած, գործնականում կխթանեն երիտասարդների ստեղծագործական միտքը, գեթ մասնակի ինքնարտահայտման լծակներ կապահովեն£ Լավ կլիներ, իհարկե, աշխատանքների բաց քննարկումից (փորձառու ավագներից ամենաանկողմնակալների «խորհրդակցական» ներգրավմամբ) հետո կայացնել հաջորդ մրցության` Արա Աբրահամյանի ամենամյա մրցանակաբաշխության ամփոփումը, որը զուտ երիտասարդական ուղղվածություն կունենա£ Ավելորդ չէր լինի, կարծում եմ, ներգրավել ամենահետաքրքրված ԶԼՄ¬ներին, այլև մշտական կերպարվեստասեր այցելուներին£ Մասնակիցների պատասխանատվության սրված զգացումով ու անաչառ ընտրությամբ, վստահ եմ, գալիք ցուցահանդեսում ակնապիշ հետաքրքրություն կառաջացնեն և հոգեմտավոր արժեքավորություն կերևակեն նորահայտ բազմաթիվ գեղանկարներ, քանդակներ, գրաֆիկական ու դեկորատիվ կիրառական ցուցանմուշներ£ Ժամանակի զգացողության մասին մոռացնել տված առաջին քառաժամ քննարկման վերարժևորմամբ` հենց դրան ենք ձգտում ամենքս£ Անհատ ստեղծագործող, թե արվեստասեր մտավորական, երիտասարդ, թե տարեց£ Մեր ազգային «ես»¬ի նորահմա վերահաստատմանը£ :

Եվրոն Էստոնիայում կվերացնի միլիարդատերերին

Մերձբալթյան այս երկիր եվրոյի մուտքը կխամրեցնի տեղի բիզնես-վերնախավի շուքը, որովհետև մեկ գիշերում բոլոր միլիարդատերերը միլիոնատեր կդառնան£ Եթե տնտեսական ճգնաժամը կրճատել է էստոնացի միլիարդատերերի քանակը` 42¬ից հասցնելով 22¬ի, ապա եվրոյին անցումով այստեղ ոչ մի միլիարդատեր չի մնա£ - Եվրոյի մուտքով մարդիկ ավելի հավասար կդառնան. ճիշտ այնպես, ինչպես կաներ Ցենտրիստական կուսակցության քարոզած առաջընթացային (կամ` աստիճանաբար աճող-խմբ.) հարկը,¬ ասել է ներդրումային բանկիր Ռայն Լիխմուսը£ Դեկտեմբերի 31¬ի գիշերը, փաստորեն, էստոնացիների ունեցվածքը կբաժանվի 15,646¬ի£ Դիցուք, անցյալ տարվա իր հաշիվներով ամենահարուստը ճանաչված Տոոմաս Աննուսի ձեռնարկատիրական ունեցվածքը կգնահատվի ոչ թե 2,6 մլրդ կրոն, այլ` 169 միլիոն եվրո£ Նոր` արդեն եվրոմիալիարդատերեր Էստոնիայում կհայտնվեն դրանից 1 տարի անց միայն, այն էլ` միջազգային հարթակում, Էստոնիայից անկախ բիզնեսի ոլորտում£ - Էստոնիան շատ փոքր է, որպեսզի ինչ¬որ մեկն ինչ¬որ բիզնեսում կարողանա մոնոպոլ իշխանության հասնել և միլիարդատեր դառնալ. նման փորձերը կարգավորվում են քաղաքական մակարդակով,¬ պարզաբանել է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Ռայն Լիխմուսը` հավելելով. - Այսուհանդերձ, եվրոն այնպիսի արժեք կբերի, որը կմեծացնի հավատը, թե շուտով նորից ի հայտ կգան էստոնացի միլիարդատերեր£ :

Մարդկության գաղտնիքների վկան

Ալպերում` Իտալիայի և Ավստրիայի սահմանում գտնված եվրոպական ամենահին մումիան գիտնականներին կօգնի բացահայտել մարդկության ծագման գաղտնիքները, ինչպես նաև հաղթահարել ժառանգական այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են քաղցկեղը, շաքարախտն ու հիպերտոնիան£ Բոլորովին վերջերս գիտնականները կարողացել են Էցի կամ Տիրոլյան սառցե մարդ անունը ստացած մումիայի կոնքոսկրից առանձնացնել ԴՆԹ¬ն£ Եթե հաջողվի գտնել նաև մումիայի ժառանգներին` հնարավոր կլինի ուսումնասիրել ցեղային գենետիկ փոփոխությունները, որոնք կատարվել են նեոլիթի ժամանակներից ի վեր£ Բժիշկ Ալբերտ Ցինկը, ով ուսումնասիրել է կենսաբանական արժեքավոր նյութը, պատմել է, որ ազգականները կօգնեն լույս սփռել ժառանգական շատ հիվանդությունների ծագման պատճառների վրա£ -¬ Մենք գիտենք ժառանգակիրների (գեների) կարևոր որակափոխությունների մասին,¬ հստակեցրել է նա£¬ Դրանք պայմանավորված են այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք քաղցկեղն է, շաքարախտը և այլն£ Այդ կերպ մենք կկարողանանք ճշտել` Էցին եղե՞լ է դրանց կրողը, թե՞ դրանք ի հայտ են եկել այժմեականության մեջ£ Տարածաշրջանում Տիրոլյան սառցամարդու հարազատների որոնումներն առայժմ արդյունքներ չեն տվել£ Իսկ մումիան 20 տարի առաջ հայտնաբերել են զբոսաշրջիկները` ալպիական սառցադաշտում£ Այն 5300 տարեկան է և վատ չի պահպանվել£ Մարդաբանները հավաստիացնում են, որ Հին Եգիպտոսում գտնված մումիաներն առնվազն 1000 տարով երիտասարդ են Էցիից£ Տիրոլյան սառցե մարդը հիմա մշտական ցուցանմուշ է Բոլցանո քաղաքի թանգարանում£ Հ. Գ. Հետաքրքիր զուգադիպությամբ (՞) 20 տարի առաջ հայտնաբերված մումիայի մասին սկսեցին բարձրաձայնել Հայաստանում հայտնաբերված և հետազոտման ուղարկված 5500 տարվա վաղեմության կոշիկի շուրջ բուռն հետաքրքրություններից հետո£ Այսպես թե այնպես` հնությամբ եվրոպացի սառցամարդը զիջում է հայկական տրեխին£ Միայն թե հաստատվի վերջինիս տարիքը. բայց դրանից առաջ արդյո՞ք մի նոր նմուշ ի հայտ չի բերվի` դիցուք 5550 տարեկան£ :

Միլիոնների կեսը` բարեգործությանը

Եվս 40 ամերիկացի մեծահարուստներ համաձայնել են իրենց կարողության կեսը մասհանել բարեգործությանը` արձագանքելով Բիլ Գեյսթի և Ուորեն Բաֆետի կոչին£ Իսկ վերջիններս արդեն կատարել էին նման քայլ և հիմնադրամ հիմնել£ «Մայկրոսոֆթ»¬ի սեփականատիրոջ և նշանավոր ներդրողի հետևորդների շարքում են, դիցուք` Նյու¬Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, հյուրանոցային մագնատ Բերոն Հիլթոնը և կինոռեժիսոր Ջորջ Լուկասը£ Փորձագետներն արդեն հաշվարկել են, որ եթե «Ֆորբս» հանդեսի ցուցակով մեծահարուստներ ճանաչված բոլոր 400 ամերիկացիները նույն կերպ վարվեն, ապա կուտակվելիք գումարը կկազմի 600 միլիարդ դոլար, որով կարելի կլինի Միացյալ Նահանգներում արմատապես փոխել բարեգործական համակարգը£ Համակարգված բարեգործությունն, անշուշտ ավելի լուրջ խնդիրներ կլուծեր մեր երկրում, քան մեզանում փշուր¬փշուր բաշխվող օգնություններն են£ Բայց դրա համար, թերևս, հոգեբանական պատրաստվածություն է պետք£ Ամերիկացի այդ խենթերը, հավանաբար, հասկացել են, որ դիզվող միլիոն¬միլիարդներով ձեռք բերվող «երկրային արքայությունն» անգամ վաղանցիկ է£ Օլիմպիադա շքահանդեսի շուքն են խամրեցնում Գերմանիայում մեկնարկել են համասեռամոլ կանանց և տղամարդկանց հերթական 8¬րդ օլիմպիական խաղերը£ Բնականությունից շեղվածները, փաստորեն, ամեն հնար օգտագործում են` իրենց այլասերությունը քարոզելու համար£ Ու, դժբախտաբար, նրանց շարքերը համալրվում են£ Իսկ ամենատարօրինակն այն է, որ նրանց, ասել է թե` մարդակործան բարքերի առջև կանաչ լույս վառողներն էլ են շատանում£ Ինչևէ£ Եթե պետությունները չեն խորշում իրենց ներկայացուցիչ երկնագույն ու վարդագույն մարզիկ¬մարզուհիների արդյունքներով պարծենալ, մենք էլ արձանագրենք, որ այս խաղերին մասնակցում է շուրջ 10 հազար մարզիկ` աշխարհի 70 երկրներից (բարեբախտաբար` Հայաստանը ձեռնպահ է, և Տերը չարասցե` որ այստեղ էլ հնչեր մեր անունը)£ 2000-ը ամերիկացիներ են, 3000¬ը` գերմանացիներ£ Իսկ Ռուսաստանի «պատիվը» պաշտպանելու են, այսպես կոչված` ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող 49 մարզիկ£ Բացման արարողության գլխավոր հատուկ¬անձը եղել է Գերմանիայի փոխկանցլեր և արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն, որը վաղուց չի թաքցնում իր համասեռամոլությունը£ Միջազգային գեյ¬խաղերն անցկացվում են 1982¬ից£ Երկնագույնների ու վարդագույնների օլիմպիական շարժումը ծնունդ է առել Միացյալ Նահանգներում, որտեղ էլ (Սան¬Ֆրանցիսկոյում) անցկացվել են առաջին 2 մրցախաղերը£ :

Ամերիկայում ծնվելը քաղաքացիության իրավունք չպետք է լինի

Օրենքում այսպիսի փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ հանդես են եկել հանրապետական սենատորները£ Նպատակը ներգաղթը փոքր¬ինչ պակասեցնելն է£ Ինչպես հայտնի է, ներգաղթյալների կամ հյուրի կարգավիճակով այլ երկրների քաղաքացիների` Ամերիկայում ծնվող երեխան ինքնաբերաբար ամերիկյան քաղաքացիություն է ստանում£ Ու գաղտնիք չէ նաև, որ շատերը, այդ թվում և բազմաթիվ հայաստանցիներ, ձգտում են իրենց զավակի ծնունդն այնտեղ (նաև այլ երկրներում) գրանցել£ Ահա Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ սենատորներն էլ առաջարկում են վերանայել այս օրենքը£ Դրա համար անհրաժեշտ է փոփոխություն կատարել գործող սահմանադրությունում, ինչը պահանջում է կոնգրեսի յուրաքանչյուր պալատի 2/3¬ի համաձայնությունը£ Սենատում Հանրապետական փոքրամասնության ներկայացուցիչ Միտչ Մակքոնելը հայտարարել է, որ հնարավոր է համարում այդ հարցով լսումները£ Նրան սատարել են ազդեցիկ կոնգրեսականներ Ջոն Մկքեյնը, Ջոն Քայլը, ովքեր սենատում ներկայացնում են Արիզոնա նահանգը, որի 7 միլիոնանոց բնակչության ավելի քան 1/3¬ը ծնվել է ԱՄՆ¬ի սահմաններից դուրս£ Ջոն Մկքեյնը հայտարարել է, որ թեև ինքը համամիտ է այս օրենքի վերանայմանը, սակայն սահմանադրության փոփոխությունը «լուրջ հարց» է£ - Ես գտնում եմ, որ սահմանադրությունը շատ ուժեղ, հագեցած և խնամքով մշակված փաստաթուղթ է, որի օգնությամբ մեր երկիրը հաջողությամբ կառավարվել է դարերով,¬ ասել է նա£- Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու ցանկացած առաջարկ պետք է հանգամանորեն մտածված լինի£ Նման փոփոխություն կատարելու նախկին առաջարկները դիմադրության էին հանդիպել ներկայացուցիչների պալատում£ Սակայն Արիզոնայում ներգաղթի մասին օրենքում խիստ փոփոխություններ կատարելու փորձերն ապացուցեցին, որ ամերիկացիների մեծ մասը կողմ է ներգաղթի հոսքի կրճատմանը£ :

Քաղաքապետի դուստրը` գո՞ղ

Ե°վ լավ է, և° վատ` ճանաչված մարդու կամ թեկուզ նախկին պաշտոնյայի զավակ լինելը£ Լավ է, որովհետև քեզ օգնել ցանկացողներ լինում են, բայց վատ է, որ նույնիսկ մանր հանցաքդ բոլորի քննարկման թեմաներից է դառնում£ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի դստերը ձերբակալել են` Մանհեթթենի մի խանութից գողություն կատարելու համար (տեղի ոստիկանության հայտարարության հիման վրա տեղեկացրել է Associated Press¬ը)£ 20-ամյա Քեռոլայն Ջուլիանին Sepora ցանցի կոսմետիկայի խանութներից մեկից փորձել է 5 ապրանք թռցնել` ընդամենը 100 դոլար արժողությամբ, ինչը գրանցել են հսկիչ սարքերը£ Ոստիկանություն հրավիրած խանութի աշխատակիցները հայտարարել են, որ չեն ցանկանում մեղադրանք հարուցել նախկին քաղաքապետի աղջկա դեմ£ Այդուհանդերձ, Քեռոլայնը հայտնվել է ոստիկանության տեղամասում£ Նույն օրը երեկոյան նրան ազատ են արձակել, սակայն, ըստ իրավապահների ներկայացուցչի` հավանական է, որ մեղադրանք կհարուցվի` մանր գողության մեղադրանքով£ Դուստր Ջուլիանին Հարվարդի համալսարանի ուսանողուհի է£ Նախկին քաղաքապետի ներկայացուցիչները չեն մեկնաբանել կատարվածը£ Սակայն ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Ռուդոլֆ Ջուլիանին չի կարողանում հարաբերություններ հարթել երեխաների հետ (նա նաև մեկ որդի ունի` Էնդրյուն)£ 2007 թ., երբ Ռուդոլֆը պայքարում էր` Հանրապետական կուսակցության կողմից, մասնակցելու 2008¬ին կայանալիք նախագահի ընտրություններին, լրատվություն տարածվեց, որ Քեռոլայնը պատրաստ է քվեարկել ոչ թե հոր, այն նրա մրցակից Բարաք Օբամայի օգտին£ Լրագրողներն այս մասին բարձրաձայնել էին` ծանոթանալով Facebook սոցիալական ցանցում աղջկա գրառումներին£ :

Բեռլուսկոնիի նվերները` պոռնկուհուն

Մեծ կնասեր, նույն ինքը` Իտալիայի 73-ամյա վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին նորից խառն է հերթական սեքսուալ աղմկարարությանը£ Ինչպես գրել է La Repubblika թերթը, իտալացի քաղգործչի սիրային կյանքից նոր մանրամասներ է հաղորդել թիկնազորային ծառայության աշխատակցուհի Մարիա Թերեզա դը Նիկոլոն` Թերրի մականվամբ£ Ի մասնավորի, նա պատմել է, որ 2009¬ի աշնանն ինքն ու էլի մի քանի պոռնկուհիներ (շուրջ 15 աղջիկներ) հրավիրված են եղել Հռոմ` երկրի վարչապետի մոտ ընթրիքի£ Թերրիին հեռախոսով հրավիրել էր գործարար Ջանպաոլո Տարանտինին£ - Սկզբում ես մտածեցի, թե դա կատակ է, բայց հետո հասկացա, որ ամեն ինչ լուրջ է£ Տարանտինին ինձ պատվիրեց հետս զգեստ վերցնել, իսկ ընթրիքին հագնվել ավելի սեքսուալ£ Պայմանավորվելուց հետո եկավ մի ավտոմեքենա, և ինձ օդանավայական տարավ£ 38-ամյա կնոջ պատմածով` ընթրիքից հետո Բեռլուսկոնին կանչել է իրեն և 2 ուրիշ աղջիկների, և գիշերն իրենք բոլորը միասին են անցկացրել` նույն անկողնում£ Դրա համար ինքն ու «գործընկերուհիներից» յուրաքանչյուրը 1000-ական եվրո են ստացել, ինչպես նաև` ոսկյա զարդեր£ Առավոտյան Թերրին ու մյուս աղջիկները, առանձնատան մոտ «հերթապահող» լրագրողներից աննկատ հեռացել են Սիլվիոյի կառավարական ամառանոցից£ Ջանպաոլո Տարանտինիի անունն առաջին անգամ մամուլում հիշատակվեց 2009 թ. ամռանը, երբ նախկին մոդել, 42-ամյա Պատրիցիա Դ°Ադդարիոն պատմել էր, որ այդ գործարարը վճարել է իրեն ու ուրիշ կանանց` Բեռլուսկոնիի կազմակերպած երեկույթին մասնակցելու համար£ Նա նույնիսկ այդ երեկույթից լուսանկարներ ու ձայնագրություններ էր ներկայացրել£ Հետաքննությունը ենթադրում է, որ Տարանտինին Բեռլուսկոնիին պոռնկուհիներ է մատակարարել, որպեսզի վարչապետն էլ համագործակցի իր հետ և օգնի շահավետ պայմանագրեր ձեռք գցել£ Ապօրինի ներգաղթյալ գնչուները կվռնդվեն Նիկոլյա Սարկոզին կարգադրել է Ֆրանսիայից տարհանել գնչուների շուրջ 300 թափառախումբ, որոնք ապօրինաբար են գտնվում երկրում£ Ինչպես նաև` վտարել բոլոր անլեգալ ներգաղթած գնչուներին£ Այդ մասին անցյալ շաբաթ հայտարարել է ներքին գործերի նախարար Բրիս Օրտեֆեն` նախագահի կողմից հրավիրված կառավարության արտահերթ նիստում£ Այդ նիստում քննարկվել է Լուարա գետի հովտում ստեղծված իրավիճակը. այստեղ բախումներ են տեղի ունեցել գնչուների ու ոստիկանության միջև£ Օրտեֆեն հավելել է, որ անլեգալներից բացի Ֆրանսիայից կարտաքսվեն նաև Եվրամիության քաղաքացի օրինախախտ գնչուները£ Ներկայում այստեղ են գտնվում 15 հազար եկվոր գնչուներ` հիմնականում 2007 թ. ԵՄ¬ում ընգրկված Ռումինիայից ու Բուլղարիայից ներթափանցած£ Գնչուական համայնքը և մի շարք իրավապաշտպաններ ֆրանսիական իշխանություններին մեղադրում են ռասիզմի ու խտրականության համար£ :

Անջելինա Ջոլին` թմրատենդում

Արտիստուհու անցյալը ներկայացնող աղմկահարույց լուսանկարներ են հայտնվել ամերիկյան մի ամսագրում£ Լրագրողական «պեղումների» արդյունքում հայտնաբերված լուսանկարներում պատանի Անջելինան դեռևս շիկահեր է և ընկերների հետ գլդոնում է նարկոերեկույթներում£ Հավանաբար հենց այդ երեկույթների մասնակիցներից մեկի ձեռքով արված 8 հատ սև¬սպիտակ լուսանկարներն իր նոր համարում տպագրել է Star Magazine¬ը£ Հանդեսի կազմին տպագրված անպատեհ այդ լուսանկարներից մեկում Հոլիվուդի աստղը մերկ է, վզին շան վզնոց¬թոկ է, իսկ բերանում` կողափայտ£ Հանդեսը հավաստիացնում է, որ հրապարակված բոլոր լուսանկարները 14-ժամյա «նարկոտիկ մարաթոնից» է, որին պատանեկության տարիներին մասնակցել է Անջելինան£ :

250-ամյա դաշնամուրը

Գերմանական Բադեն¬Բադեն քաղաքում հայտնաբերվել է այն դաշնամուրը, որը նվագել է Վոլֆգանգ Ամադեյ Մոցարտը (տեղեկացրել է The Local co¬ն)£ Պատմական այդ գործիքն այժմ գտնվում է մասնագիտացված արհեստանոցում£ Դրա ներկայիս տերը` Մարտին Բեքերն այն գնել է 1980¬ականների կեսերին` ստրասբուրգցի հնավաճառից£ Գործիքն, իհարկե, չի վերանորոգվել և քառորդ դար չի օգտագործվել£ Բեքերն այս տարի որոշել է 5 միլիոն եվրոյով վաճառել այն ու հայտարարություն է տեղադրել pianoscout.de կայքում£ Երաժշտության պատմաբան Անդրեաս Բոյերմանը հետաքրքրվել է դաշնամուրով և հայտարարել, որ ամենայն հավանականությամբ այդ դաշնամուրով նվագել է Մոցարտը 1778¬ին` երբ գտնվել է ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքում£ Իսկ դաշնամուրը նա ճանաչել է Վիեննայում պահպանվող մի կտավի շնորհիվ, որտեղ Մոցարտի հետ պատկերված է նաև Հայդնը£ Այդ փաստը հաստատող մեկ այլ իրողություն էլ կա£ Դաշնամուրը պատրաստել է ցվայբրյուկենցի Քրիստիան Բաումանը, ով նմանատիպ մի քանի այլ գործիքների հեղինակ է նաև£ Դրանցից մեկն էլ պատկանել է արքեպիսկոպոս Զալցբուրգին, որի պալատական երգչախմբում 1777 թ. Մոցարտը ծառայել է որպես ջութակահար£ 1782 թ. օգոստոսի 31¬ին հորը գրած նամակում Մոցարտը հիացմունքով է պատմել Բաումանի պատրաստած դաշնամուրի մասին£ Փորձագետները հաստատել են դաշնամուրի իսկությունը և հիմա ուսումնասիրում են դրա պատմությունը£ :

Շնչահեղձվում են փետրավորները

Այրվող տորֆաճահիճների ծխից մոսկովյան բնակարաններում ապրող մեծ քանակի թութակներ են ոչնչացվել£ Ինչպես լրատվամիջոցներին հաղորդել է թռչունների հոսպիտալի տնօրեն Վլադիմիր Ռոմանովը, տորֆահրդեհի օրերին ՌԴ մայրաքաղաքի բնակիչները հարյուրավոր թութակներ են տարել այբոլիտների մոտ£ Նրանց մի մասը ուշակորույս են եղել, թռչնաբաններն ախտորոշել են թոքախորշերի արնազեղում, արյունատար մեծ անոթների պատռվածք, ինչպես նաև շմոլային գազի թունավորում£ Պարզվել է` ամենից ավելի տուժել են այն թութակները, որոնք տարիներ շարունակ տառապել են անախտանիշ խրոնիկ տկարությամբ, ինչը զգացնել չի տվել իր գոյությունը£ Եվ ահա ծխոտումը դժվարացրել է շնչառությունը, ինչից էլ սրվել են բոլոր հիվանդությունները£ Տուժել են նաև ոչ տնաբնակ թռչունները. ամենից ավելի` ուրուրներն ու բազեները£ Թռչիքի ժամանակ նրանք ստիպված բացում են կտուցները (որովհետև շնչելը շատ է դժվարացել), և թթվածնի պակասից ու ածխագազից թունավորվելով` շատերն անշնչանում են հենց օդում£ :

ՀՈՒՄՈՐ

- Քանի՞ տեսակ են ընկերները,¬ հարցնում են իմաստունին£ - Երեք,¬ ասում է նա£¬ Ընկեր կա, որ սննդի նման է` ամեն օր նրա կարիքն ունես£ Կա, որ դեղի է նման` պետք եղած ժամանակ ես որոնում£ Ընկեր էլ կա, որ հիվանդության պես ինքն է անընդհատ քեզ փնտրում£ JJJ - Բժիշկ, ինձ արդյունավետ միջոց է պետք` արագ նիհարելու համար£ - Խնդիր չկա. ես ձեզ ածուխ եմ նշանակում£ - Փոշի՞, թե՞ հաբերով£ - Պարկերով.վագոններ պետք է բեռնաթափեք£ JJJ Մարդիկ երբեք այնքան մեծ¬մեծ ստեր չեն ասում, որքան ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ և որսից հետո£ JJJ - Կնախընտրեիր, որ կինդ տգեղ լիներ, բայց տնարա՞ր, թե՞ գեղեցիկ, բայց ման եկող£ - Ավելի լավ է` տգեղ ու ման եկող լինի, որ այդ ցուցանքին տանը չտեսնեմ£ JJJ - Մեղուների նոր տեսակ են բերել` որսորդական. արջի պես խոշոր են, շան պես գազազած£ -Իսկ մեղր տալի՞ս են£ - Բա ո¯՞նց. շուկաներում մեղր ծախողներից խլում են մեղրն ու բերում փեթակ£ :