ԴԱՏԱՎՈՐԸ ՎՃԻՌ ԷՐ ԿԱՅԱՑՐԵԼ 

  Վանաձորյան այս պատմությունը գուցե միակը չէ, սակայն զարմանալին այն է, որ դատավորին թվացել է, թե լոռեցիներն այնքան միամիտ են, որ չեն նկատի մեկ ուրիշի ստորագրությունը կամ նոտարի կնիքի բացակայությունը… Դատարանների անկախության մասին խոսում ենք շատ հաճախ:

  «ՔԻՐՎԱՅՈՒԹՅՈՒՆԸ»  ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 

  Օրերս Ադրբեջան այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը` Ադրբեջանին սատարելու, նրա շահերը պաշտպանելու հարցում` միաժամանակ հայտարարելով, որ չի կարող խոսք լինել հայ-թուրքական սահմանի բացման մասին: Հայաստանի հետ հարաբերությունների հարցը կքննարկվի միայն Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումից հետո` նորից պնդել է Էրդողանը:

    ԽՍՀՄ-Ը ՎԵՐԱԴԱՐՁԵ՞Լ Է 

  Չկարծեք, թե սա քաղված է ՀԽՍՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքից: Մենք սովորություն չունենք գրել արդեն գոյություն չունեցող բաների մասին:

  Ո՞Վ Է ՄԱՐՔՍԻՍՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ 

  Հայաստանի միակ ու գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը շա˜տ զարմանալի մարդ է: Նա երբեմն անում է այնպիսի հայտարարություններ, որոնց անգամ Նոստրադամուսը կնախանձեր, եթե առիթ ունենար Հայաստան գալ:

  ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԸՆՏՐԵԼ ՁՈՐԱԿԱՊՈՒՄ 

  Շիրակի մարզի Ձորակապ գյուղում, որը հայտնի է իր անհնազանդությամբ, կռիվ է ընկել: Ընտրություններից հետո պարզվել է, որ գործող գյուղապետը վերընտրվել է իր մրցակցի հանդեպ ունեցած 15 ձայնի առավելությամբ:

  Հա՞ որ... 

  Արդեն բոլորին է հայտնի, որ Հարթաշենի գյուղապետի դեմ երկրորդ գործն է հարուցվել` մանկապղծության համար: Կարծես այս մի գյուղապետը քիչ էր, հիմա էլ Տավուշի մարզում խոսակցություններ են շրջանառվում, որ Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը փորձել է բռնաբարել գյուղապետարանի արդեն նախկին աշխատակցուհի Արմինե Եգանյանին:

  «Ժառանգությունը» կունենա  ՀՀ նախագահի իր թեկնածուն 

    Րաֆֆի Հովհաննիսյանը օրերս հայտնել էր պատգամավորությունից հրաժարվելու մասին: Հասկանալի է, որ դրա շարժառիթն առաջիկա նախագահական ընտրություններն են:

Մզկիթ են պղծել 

  Տրամաբանորեն` մուսուլմանները դա չէին անի: Ուրեմն այդ մզկիթում աղոթողներն են ինչ-որ մարդկանց ցավեցրել կամ չարացել:

  Դիակի «վայրէջքն» ինքնաթիռից 

  Լոնդոնի արևմտյան` Պորտման-Ավենյու պողոտայում կիրակի օրն անսպասելիորեն տղամարդու դիակ է հայտնվել: Ենթադրվում է, որ այն ընկել է դեպի Հիտրոու օդակայան վայրէջքի գնացող ինքնաթիռից (հաղորդել է FrΖnce-Presse գործակալությունը):

  Պատվասեր նախարարը 

  Ծագող արևի երկրի ֆինանսների նախարարն ինքնասպան է եղել: Չշտապենք` մերօրյա իրականության մոտիվներով եզրակացություններ անել:

  Լիտվացիների թշնամիները 

  Լիտվայի բնակչության կեսը իրենց երկրի հանդեպ թշնամական է համարում Ռուսաստանի և Բելառուսի վարած քաղաքականությունը: Այս կարծիքն ամրագրել է օրերս անցկացված հարցումը` BNS տեղեկատվական գործակալության պատվերով:

  Վայրագությունը սահման չունի

  Ոչ մի առողջ հոգի չէր կարող անտարբեր մնալ սեպտեմբերի 11-ի ամերիկյան ողբերգության հանդեպ: Ու մինչ Միացյալ Նահանգներում ու տարբեր այլ երկրներում հիշատակի տուրք էին մատուցում անմեղ զոհերի հիշատակին, Եգիպտոսում և Լիբիայում մուսուլմանները հարձակվել են ԱՄՆ-ի դեսպանատների վրա:

  Նախագահուհու հարբած երկրպագուն 

  Հարբածի համար, ասում են` ծովը ծնկներից է: Եվ երկիրն ու ազգությունը էական չեն:

  «Կքաշվեն» թե´ Արևմուտքը, թե´ Ռուսաստանը 

  Եթե Ր. Հովհաննիսյանը ՀՀ նախագահական ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը և ինչ-որ հրաշքով հաղթի, ապա նրա հետ պաշտոնական շփումներում արևմտյան երկրների, Ռուսաստանի, միջազգային կառույցների ղեկավարները ծանր դրության մեջ կհայտնվեն:

  Հարցը` «Ոսկե ցլիկը» ֆիլմի, պատասխանը` կոմունիստական ոճով 

  ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐ - Լավ, էս երկրում մի կենդանի նախագահի թեկնածու չկա: ՀԱԿ - Կա´. «խպՉՏվ ՋՌՉպպ Չրպւ ՋՌՉօւ»:

  Տ. Կարապետիչի բացատրությունը 

  - Մեր կուսակցությունը ՏԻՄ ընտրություններին չի մասնակցում, որովհետև նախկինում համոզվել ենք, որ գյուղաՓԵՏերը օգտագործվում են ընտրաԼՎԱՑՔի պարանը բարձր պահելու համար:  :

  Խարիզման մաշվել է 

  Ըստ շրջանառվող լուրերի` հնարավոր է, որ ՀԱԿ-ը նախագահի թեկնածու առաջադրի Ս. Դեմիրճյանին: Բայց, արդյո՞ք վերջին 10 տարիներին նա լուծել է իշխանափոխությունը «ումով անելու» խնդիրը:

  Տարին մեկ ելույթ ունեցող պատգամավորի խոստովանությունը 

  (Հ. Սարուխանի խոսքերով) Իմ առաջին ճառից ես մի տող եմ հիշում, Որ գնչուհուն տվի` գրոշների տեղակ:  :

  ՀՀ պաշտպանության նախարարը պարգևատրել է շախմատիստներին 

    ԵՐԵԿ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամներին` գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ: Իմաստուն խաղի հայ վարպետներին Ս. Օհանյանը շնորհավորել է Ստամբուլում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում երրորդ անգամ հաղթողի կոչումը նվաճելու առթիվ:

  Ոգեկոչում` Հարժիս գյուղում

  Գիտելիքի ու դպրության օրը կրկնակի տոն էր Սյունիքի մարզի Հարժիս գյուղում: Ազատամարտիկ սակրավոր-հետախույզ Համլետ Մինասյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրված անվանի ազատամարտիկի հուշարձանի տեղադրման 20-ամյա հոբելյանն էին նշում:

                                 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ԿԱՊԱՎՈՐ 

  Մասնագիտական տոնի կապակցությամբ մեր ամենաջերմ բարմաղթանքներն ենք հղում ՀՀ Զինված ուժերի բոլոր կապավորներին: Թող մեր երկրի առավոտները միշտ խաղաղ ու ավետաբեր լինեն:

  «Մեգապիր»-ից մինչև ԶՍՄԽԽ 

  Ռուսաստանի Դաշնությունում 1993 թ. գործող զորացրված սպաների ընկերակցական միավորման («Մեգապիր») բազայի հիման վրա 2011 թ. մարտի 18-ին կազմավորվել է Զորացրված սպաների միջազգային խորհրդակցական խորհուրդ (ԶՍՄԽԽ), որի նախագահն է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ ցամա-քային զորքերի տեսուչ, գնդապետ Ալեքսանդր Կանշինը (աշխատում է ՌԴ հանրային և պաշտպանության նախարարության հասարակական կապերի խորհուրդներում):

  «ԵԹԵ ԵՐԿՈՒ ԿՅԱՆՔ ԷԼ ՈՒՆԵՆԱՄ` ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆԸ ԿՆՎԻՐՎԵՄ» 

  ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա ՅՈՒԶԲԱՇՅԱՆՆ այն բացառիկ հայուհիներից է, ում անվանը ծանոթ են աշխարհի հայաբնակ բոլոր երկրներում, որտեղ հայեցին դարձել է հաց հանապազօրյայի նման կարևոր ու անհրաժեշտ: 1977-ից ասմունքող-դերասանուհին հայ գրողների ստեղծագործություններն է ներկայացնում` ինքն էլ ամեն անգամ իր համար բացահայտելով նոր ու հետաքրքիր զգացողություններ:

  «ԱՆԻԾՅԱԼ» ՕՐԻՆԱԳԻԾԸ 

  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում այս նստաշրջանում էլ ընդգրկված չէ «Թատրոնի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սա ԱԺ ներկայացված «ամենածեր» նախագիծն է, որի մասին խոսակցությունները սկիզբ են առել դեռևս 2004 թվականից:

  ՇԻՐԱԿՑԻ ԳՐՈՂՆԵՐՆ ՈՒՐԱԽԱՑԱՆ 

  Ինչպես մեզ տեղեկացրեց Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային կառույցի ղեկավար բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը` իրականացավ իրենց վաղեմի երազանքն, ու շուտով իրենց տունը կունենան, գրական հավաքույթների հանգրվանը:

  ԿԱՐԾԵՍ ԹԵ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է 

  ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը օրերս ԱԺ-ում հիշեցրել է, որ կուսակցությունն առաջարկել է մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերի միջև տարբերություն չդնել` աշխատո՞ղ մայր է նա, թե՞ չաշխատող և երեխայի խնամքի նպաստ տալ բոլոր մայրերին. - Սոցիալական անհավասարությունը առաջարկում ենք հանել, եթե լիքը մարդիկ  անիմաստ նպաստ են ստանում, միևնույն է, թվաքանակը մեծ է լինում, և կարելի է մեր առաջարկն ընդունել:

  Հայտնաբերվեց «Սիրո խարիսխ»-ում 

  Հաճախ ամենատարբեր առիթներից սկիզբ առած վիճաբանությունները տխուր և անսպասելի վերջաբան են ունենում: Վերջերս մայրաքաղաքի Զեյթուն թաղամասում այդօրինակ վախճանի արժանացավ նաև տաքարյուն ու անզիջում երիտասարդների միջև չնչին առիթից առաջացած վեճը:

  Քիթը ջարդել էր... պատուհանափեղկը 

  Տարօրինակ է, բայց` իրողություն. մեր շրջապատում, մեր կողքին մարդիկ կան, որ սիրում են մեծ-մեծ բաներից խոսել, հույժ իրազեկված անձնավորության տպավորություն թողնել, անգամ իրենց հետ պատահած կենցաղային չնչին միջադեպը ներկայացնել վառ և հերոսական գույներով: Բայց ինչպես հավաստում է ժողովրդական իմաստնախոսությունը` ստի ոտքերը կարճ են:

Երեկ, այսօր, վաղը 

  Հայ ազգը կարևոր օղակ է ամբողջ մարդկության և հատկապես Եվրոպայի ժողովուրդների ծագման և զարգացման ուսումնասիրության համար: Ակադեմիկոս Ն. Մառ:

  Օլիմպիական բրոնզակիրը 

  Հռիփսիմե ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ Ծանրությունների բարձրացման մրցումները հայտնի են հնագույն ժամանակներից, սակայն առաջին պաշտոնական մրցումները կազմակերպվել են ԱՄՆ-ում 19-րդ դարի կեսերին: Ծանրամարտը, որպես առանձին մարզաձև, ժամանակակից առաջին օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել է 1896-ից:

  ԱՍՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԿԴԱՏԵ՞Ն 

  Որքան էլ ՏԻՄ ընտրությունները համարենք արդեն անցած, այնուհանդերձ օրավուր նոր փաստեր և աղաղակող իրողություններ են բացահայտվում:

  Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԱԶԱՏԱՆՈՒՄ 

  Շիրակի մարզի խոշորագույն գյուղերից մեկում` Ազատանում, ինչպես մեզ տեղեկացրեցին, շարունակվում են հետընտրական քննարկումները: Այստեղ, շատերի համար անսպասելի, վերընտրվել է գործող գյուղապետ Վարդան Իկիլիկյանը, մինչդեռ երկար ժամանակ գյուղը ղեկավարած Կարապետ Ազատյանը 551 ձայնով հետ է մնացել ընտրված գործող համայնքապետից:

  «ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ՈՒԺԸ»`  հաշմանդամ երիտասարդներին 

  Երկտասնամյա ընդմիջումից հետո լեհաստանաբնակ ամուսիններ Հրայր և Մոնիկա ՄԱՂԱՔՅԱՆՆԵՐԻ այցելությունը հայրենիք նշանավորվեց «Կարողանալու ուժը» ծրագրի իրականացումով: Լեհաստանի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ`` Հանուն Ժողովրդավարության Զարգացման ԷՐՎԻՆ լեհական ընկերության այս ծրագիրը կարելի է հաջողված համարել:

  Չեչաքարե լողացող կղզի 

  Կա´ այդպիսին և հայտնաբերվել է Նոր Զելանդիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչների կողմից: Ժայթքած հրաբուխի սառած լավայից կազմավորված չեչաքարե (պեմզա) այդ զանգվածի տարածքը 26 հազար քառակուսի կիլոմետր է:

  Ինչ պատահի` մի´ տար բերան 

  Ճարպիկ հնարանքներ ցուցադրելու սիրահարները մոլեխաղով տարվածների նման հաճախ կորցնում են չափի զգացողությունը: Կարևորը` դիմացիններին զարմացնելն է. հետո՞ ինչ, որ հետո բժիշկներն ու հարազատներն էլ զարմանալու են իրենց անխոհեմ արարքից:

  Եվս մեկ տարբերություն 

  Իրարից անանջատ, մեկը մյուսին փոխլրացնող կինն ու տղամարդը, պարզվում է` արտաքին ու ֆիզիոլոգիական տվյալներից բացի այլ տարբերություններ էլ ունեն: Ուսումնասի րողների պնդմամբ` նրանք աշխարհը տարբեր կերպ են տեսնում: