Աղանդները`` գունավոր հեղափոխության օրրան

  Վերջերս, իր ասուլիսներից մեկի ժամանակ Քայքայիչ պաշտամունքից տուժվածների վերականգնողական և օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր ԱՄԱՐՅԱՆԸ հայտնել էր, որ աղանդավորական կազմակերպությունների ղեկավարները սկսել են պայմանավորվել կուսակցապետերի հետ` որոշակի գումարի դիմաց ընտրություններում նրանց կուսակցություններին քվեներով ապահովելու համար:

  ԴԱՐՁՅԱԼ ԾԱԾԿԱԾ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

  Մենք արդեն հպանցիկորեն ներկայացրել ենք տեղեկատվություն այն մասին, որ մայրաքաղաքի կենտրոնում ավերածությունների է ենթարկվել Երևանի արժեքներից մեկը` Մաշտոցի պողոտայում գտնվող ծածկած շուկան, որը նաև պատմական հուշարձան է: Մեզ հաջողվեց տեղեկանալ, որ իշխանությունների կողմից տրվել էր միայն ընդգետնյա ավտոկայանատեղիի կառուցման թույլտվություն:

  «ՇԱՆԹԸ» ՉԻ ՎՃԱՐՈՒՄ

  «Շանթ» հեռուստաընկերության տարբեր սերիալներում նկարահանված դերասանների մեծ մասը հեռացել է` դժգոհություններ ունենալով վարձատրությունից: «Շանթում» միշտ էլ դերասաններին դիտարկել են որպես էժան աշխատուժ և նկարահանման օրը սահմանելով տասը հազար դրամ` աշխատեցրել միայն իրենց հարմար ձևերով ու սկզբունքներով:

  ՀԺԱՄ-ՈՒՄ ԴԵՌ ՆՈՐ ՏԱՐԻ՞ Է

  Միջին խավ ձևավորել խոստացող ՀԺԱՄ-ի ձայնը դուրս չի գալիս, իսկ կուսակցության ինտերնետային կայքում տեղադրված «ամենաթարմ» հաղորդագրությունը վերաբերում է Ամանորի տոներին` քաղուժի ղեկավարությունը համակիրների ու իրենց հավանական ընտրողների տոնն է շնորհավորում:

  ԷԼԻ´ ԽԱԲՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՈՂԻՆ

  «Մարիանա» կաթնամթերքի ընկերության ապօրինությունները, բաղադրամասերի մեջ տարբեր խառնուրդների կիրառումները վաղուց դարձել են քննարկումների առարկա: Եղել են տուգանքներ, հրապարակային մեղադրանքներ:

  ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՄԱՐԶՊԵՏԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է

  Երեկ Գյումրու հասարակական կազմակերպությունները քննարկում էին մարզում և հատկապես մարզկենտրոնում բնակարանաշինության խնդիրները` նշելով, որ 3000-3500 ընտանիք դեռևս գտնվում է ծանր պայմաններում, շատերի ճակատագիրն անորոշ է:

  ՕԲԱՄԱՆ ՓՈՇՄԱՆԵԼ Է

  =ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ վերջերս հայտարարություն էին տարածել, որ եթե Բարաք Օբաման պատերազմ սկսի Սիրիայի դեմ, ապա կսկսեն նրա իմպիչմենտի գործընթացը: Իհարկե, ամերիկյան օրենսդրությամբ` նախագահը կարող է պատերազմ հայտարարել և մոտ 60 օր այդ հարցով չդիմել Կոնգրեսին կամ Սենատին:

  «ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԿԻՐԱԿԻ»

  «Ժողովրդավարություն և աշխատանք» կամ` առավելապես հայտնի ԺԱԿ կուսակցությունն առաջիկա կիրակի իր համաժողովն է հրավիրելու և որոշելու է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափը: Սպարտակ Մելիքյանը, ով այս կուսակցության ղեկավարն է, անպայմանորեն ցանկանում է նորից տեղ զբաղեցնել խորհրդարանում:

  ՀԱՐԵՎԱՆԻ ՀԱՐՍԸ ՍԻՐՈՒՆ Է

  Հայաստանի որոշ նախկին պաշտոնյաներ սիրում են պաշտոնանկությունից հետո հայտնվել այլ երկրներում և մասնակցել տարբեր մեծ նախագծերի: Իսկ ոմանք էլ այդ երկրներում իրենք են դառնում նախագծերի հեղինակներ:

  Դաշնակցականի զինապահեստը հայտնաբերելուց հետո

  ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. - Ախր, դաշնակն առանց զենքի... Ոնց որ գողը` առանց մեղքի, Կամ էլ շենքը` առանց հենքի: :

  Կուսակցական վարկանիշակռիվ

  Իմ վարկանիշը քո վարկանիշից բարձր ա, Չես հավատո՞ւմ, Ահարոնից հարցրա: :

  «Ամենականացի» կուսակցությունը

  Ըստ Ահարոն Ադիբեկյանի` ՕԵԿ ընտրազանգվածի 66 տոկոսը կանայք են: Լավ է, որ 666 տոկոս գոյություն չունի:

  ՀԱԿ-ի ցուցակից դուրս մնացածները

  Ինչպես եղբայրական գերեզմանոցում   На братскых могилах не ставят крестов   И вдовы на них не рыдают… ::

  Կարապետիչի ինքնագնահատականը

  Կարապետիչը կարապ չէ, որ վերջին երգը երգի, Պարապ չէ, որ չարախոսներին պատասխանի, Թառափ չէ, որ մատուցվեր ԱԼՄ-ի հոգեհացին: Կառափ չէ սովորական իր ուսերին, Տարափ է «սուրբ» խոսքերի և գործերի:

  Մեռած են, թաղած չեն

  70-ից ավելի գրանցված կուսակցություններից առնվազն 60-ի ղեկավարները, որոնց կուսակցատեղին գտնվում է Գոգոլի փողոցի գոյություն չունեցող N իքս հասցեում, շուտով հրավիրվելու են նկարահանման` «Մեռած հոգիներ» նոր փաստավավերագրական ֆիլմում: :

  Հարազատի մահվան փաստը թաքցրել էր

  Մարդ արարածն իր հարազատի հիշատակը հարգելու և վառ պահելու, ննջեցյալների հոգիների հանգստության համար առ Աստված խնդրանք-աղաչանքներ հղելու ու վիշտը թեթևացնելու բազում ողջախոհ ուղիներ գիտի: Բայց դեպքը, որին օրերս ծանոթացանք ոստիկանության հաղորդագրություններից մեկում, զարմանք և տարակուսանք առաջացնելուց բացի, նաև տխուր մտորումների տեղիք է տալիս:

  Ինքդ քեզ մի´ վնասիր

  Ներկայացվող դեպքն իր տարօրինակությամբ և մարդկային անսահման երևակայության առումով (բացասական իմաստով) մասամբ նման է նախորդ պատմությանը: Իսկ թե ինչպե՞ս են ծավալվել գործողությունները` ստորև:

  Պատվար` աղանդների դեմ

  Արդեն մեկ ու կես տասնամյակ ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունն իր սպասավորների ամենօրյա աշխատանքով քրիստոնեական ճշմարիտ արժեքներն ու Աստծո խոսքն է հասցնում հայ զինվորին ու սպային:

  ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ

  «Սաթիկ ջան, ինձ ոչինչ չի պատահի. ես արդեն երեք անգամ մահից փրկվել եմ, հանգիստ եղիր ու սպասիր»:   Իր համար թանկ այս հուշով սկսեց Սաթիկ Խլղաթյանն ամուսնու` ազատամարտիկ Գեղամ Խլղաթյանի մասին պատմութունը:

ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

  ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ շրջապատում շատերն են համարում ուրախ մարդ: Հաճույքով ու հումորով պատմում է Վարդան Աճեմյանի ու Մհեր Մկրտչյանի մասին, նմանակում նրանց:

  Ընտրությանս համար չեմ տրտնջում

  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Արաքսյա ՄԵԼԻՔՅԱՆԸ, չնայած երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է ճանաչվել և հանդիսատեսի սերը վայելել: - Ինչպե՞ս որոշեցիք դերասանուհի դառնալ:

  ՄԻՇՏ ԱՌՈՂՋ ԵՂԵՔ

  Ազգանպաստ նրա գործունեությունն այսօր էլ գնահատվում է, զի նրա ցանած բարի հունդերն առատորեն ծլարձակեցին, մնայուն արժեքներ դարձան հայ մշակույթի անդաստանում, մարզաշխարհում: Բազմավաստակ գործիչը, նվիրյալ հայը, հրաշալի անհատը երեկ բոլորեց իր ծննդյան 88-րդ տարին:

  «Իմ սկիզբն ու վերջն է Կոմիտասը»

  Սարգիս ՆԱՋԱՐՅԱՆ. ՀՀ վաստակավոր արտիստ Կան անհատներ, ում նկարագիրը դժվար է ամբողջացնել: ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ վարչապետի ոսկե մեդալակիր, Հանրային ռադիոյի «Գիշերն անույշ է» ծրագրի հեղինակ Սարգիս Նաջարյանն այդ անհատներից է:

  Բռնակալին հարիր «պիտույք»

  1956 թ. բելգիացի նկարիչ Էրժեն պետք է մտացածին բռնակալի խորհրդանիշ նկարեր: Եվ նա ընտրել է բեղերը:

  ԴՊՐՈՑՆ Է ԱԶԳԻ ԱՊԱԳԱՆ

  Տարիներ անց, երբ կրկին մտնում եմ դպրոց, զգում եմ, որ այնտեղ եմ թողել մի թանկ ու հարազատ զգացում, մանկության լավագույն հուշ: Այսօր իր ճանապարհն է հարթում նոր սերունդը` նորովի ու առավել հետաքրքիր:

  Ֆիլիպ հայրիկն օրորոցային է երգում

  Բեդրոս պապիկը լրագրողներին պատմել է թոռնուհու մասին: Չնայած տարածված խոսակցություններին, թե Ֆիլիպ Կիրկորովի աղջնակին խնամում է ամերիկուհի դայակը, երգչի հարազատները հակառակն են պնդում:

  Մզկիթակիզում

  Բելգիայի մայրաքաղաքում մզկիթի վրա նետված պայթուցիկ խառնուրդով լի շիշը հրդեհ է առաջացրել: Այրվածքներից վախճանվել է իմամը, և մեկ մարդ վիրավորվել է:

  Էլ ուրիշ հոգս չունեն

  Չէ˜, աղքատ երկրների պաշտոնյաներն այսպիսի հոգսեր չեն կարող ունենալ: Մեզանում, օրինակ, ցանկացած հիմնարկի ցանկացած աշխատակից գոհանում է կամ չի էլ նկատում, որ իր աշխատավայրում արտաքնոց կա. մանավանդ` եթե դրանք մաքուր են:

  «Երդվյալ» անհաջողակներ

  Ինչո՞ւ բազմաթիվ շնորհալի մարդիկ հաջողության չեն հասնում: Իրականությունից բխող այս հարցը շատերին է հուզում:

Եղանակ

  ԱՌԱՎՈՏՅԱՆ` տեղումներ. օդի ջերմաստիճանը` 0..-40C. օդի խոնավությունը` 80-82%: ՑԵՐԵԿԸ` անձրև. օդի ջերմաստիճանը` +1..-10C. օդի խոնավությունը` 63-65%: