ՓՈԼ ՌԱՅԱՆԸ ԵՎՍ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆ Է

  Չեմ հիշում, թե ով է ասել, սակայն միշտ հիշում եմ այն միտքը, որ մեծ ժողովուրդները փորձում են ճշտել, թե ովքե՞ր են իրենց թշնամիները, փոքր ժողովուրդները` բարեկամները:

  ԲՈԼՈՐԸ ՄԵԿԻ ԴԵՄ

  Շատ ռազմագետներ պնդում են, որ երրորդ համաշխարհային պատերազմ` գլոբալ առումով, չի լինելու, այլ լինելու են պատերազմներ, որոնք ուղղորդվելու են մեկ կամ մի քանի պետությունների կողմից և որոնցում իբրև հարձակվող, հանդես են գալու մի քանի տասնյակ պետություն:

  ԵՐԵՎԱՆ-ՋՈՒՐ` ԵՐԵՎԱ´Ն, ՋՈ˜ՒՐ

  Բառախաղերի սիրահար չենք, բայց «Երևան ջուր» ընկերությունը ստիպում է ամեն օր, օրական մի քանի անգամ հիշել իր մասին ու շոգից չորացած շուրթերով կանչել` Երևան, ջո˜ւր… … Մայրաքաղաքում սնդիկի սյունը հասել է 40 աստիճանին, ինչը նշանակում է, որ այս պայմաններում մարդկանց անհրաժեշտ է առաջնային կարգով ապահովել ջրով:

  ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐ ՈՒՆԵՆՔ` ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

  Պարզվում է, որ Հայաստանի հատկապես մեծ համայնքների ղեկավարներից ոչ ոք չի ապրում ստացված աշխատավարձով և ոչ մեկն էլ համեստ ունեցվածքի տեր չէ: Բոլորն էլ, ինչպես վկայում են նրանց հայտարարագրերի «երևացող» մասերը, հարուստ են, ապահովված, լինելով պետական պաշտոնյաներ` շարունակում են ստանալ «կողային» եկամուտներ:

  ՄԻ՞ԹԵ ՄԱՍԻՍՆ ԱՅԴՔԱՆ ԳԱՅԹԱԿՂԻՉ Է

  Մասիսում առաջադրված 8 թեկնածուներից երկուսը` ինքնաառաջադրված անկուսակցականներ Ռազմիկ Մնացականյանը և Խորեն Արոյանը, մինչև գրանցումն, ինքնաբացարկ են հայտնել:

  ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ

  Ըստ մեզ հասած տեղեկությունների, չի բացառվում, որ ՏԻՄ ընտրություններից հետո որոշ վերադասավորումներ լինեն նախարարությունների հայեցողական պաշտոններում: «Օրինաց երկիր» կուսակցությունը խոշոր համայնքներում զերծ է մնացել համայնքապետի թեկնածու առաջադրելու գայթակղությունից` այսպիսով հաստատելով մեր այն տեղեկությունները, որ ՕԵԿ-ին խոստացել են ինչպես նոր փոխնախարարների, այնպես էլ փոխմարզպետների պաշտոններ:

  ՈՉԻՆՉ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ

  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը հերքում էր իր հրաժարականի մասին տարածված լուրը, բայց միաժամանակ կտրականապես չէր հերքում առաջիկայում հրաժարական ներկայացնելու հավանականությունը:

  ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

  Չնայած բազմաթիվ խնդրանքներին, քննադատական ելույթներին` ազգային փոխադրող հռչակված «Արմավիա» ընկերությունը չի կամենում փոքր-ինչ էժանացնել Հալեպ-Երևան չվերթի տոմսերի գները և հոդաբաշխ որևէ պատասխան չի տվել իր քաղաքականության առթիվ:

  ՈՎՔԵ՞Ր ԵՆ «ԱՆՀԱՅՏ» ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

  Գյումրու քաղաքապետի ընտրություններում թեկնածուներ են առաջադրվել քաղաքին անծանոթ երկու անուն, որոնցից մեկը, ինչպես պնդում են գյումրեցիները, Վարդան Ղուկասյանի «մարդն» է. թարգմանիչ, երբևէ որևէ ընտրության չմասնակցած և որևէ բանով աչքի չընկած:

  Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ... ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՆՍԸ

  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտահղացած Եվրասիական միության շուրջ առայժմ ԱՊՀ մի քանի պետություններ միայն բանակցություններ են վարում, և այն դեռևս կայացած իրողություն չէ: Իսկ աշնանը նախատեսվում է Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման մասին համաձայնագրի ստորագրում:

  20 ՏԱՐԻ ԱՆՑ… Ոչ ոք բացակա չէ

  «… Որովհետև իրականում ոչինչ չի պատահել, որովհետև իրականում թշնամին նույն թշնամին է, ինչպես նախկինում, երբ փախչում էր, մենք էլ նույն մենք ենք: Ուղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ» Վազգեն Սարգսյանի կոչն էր, որ հարյուրավոր հայորդիների տարավ Արցախ` այդ խաթարված հավատը փրկելու:

  Իսրայելը պատրաստ է պատերազմել Իրանի հետ

  Իսրայելի քաղաքացիական պաշտպանության գործերով նախարար Մաթան Վիլնաին նույնիսկ հաշվարկել է, թե որքան կտևի Իրանի դեմ հնարավոր պատերազմը. ոչ ավելի` քան 1 ամիս, որի ընթացքում կարող է զոհվել մինչև 500 մարդ (տեղեկացրել է Reuters-ը):

«Ժառանգությանը» հիշեցրել են, թե Հարավային Կովկասն ում ժառանգությունն է

  Ըստ շրջանառվող լուրերի, երբ Ստյոպա Սաֆարյանին հարցրել են, թե Անգլիայի դեսպանն իր ականջին ի՞նչ է ասել, նա պատասխանել է. - Իսկ ի՞նչ պիտի ասեր. պարզապես հուշեց, որ Հարավային Կովկասը համարենք անգլո-ամերիկյան ժառանգություն: :

Չէ՞ որ ճոպանուղի կառուցելու հարցում հմտացել ենք

  Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ շեշտվեց, որ հայ-ռուսական, առանց այն էլ խորացած հարաբերություններն է´լ ավելի են խորանալու: Ուրեմն ինչո՞ւ Երևան-Մոսկվա ճոպանուղի չկառուցել:

Արևմտամետի և ռուսամետի բանավեճից

  - Դու արևմտյան դրածո ես: - Իսկ դու ռուսական պահածո. այն էլ` «Կիլկի» ձկան:

Հալե˜պ, Հալե˜պ...

  Թուրքիան աչքը տնկել է Հալեպի վրա, որը գտնվում է իր սահմանագծին: Ապստամբների հաղթանակի դեպքում գաղտնի կամ ակնհայտ զորք կմտցնի այնտեղ:

Գյումրեցիները` ՀՅԴ-ին

  Էդ որ ուզում եք Գյումրու քաղաքապետը դաշնակցական լինի` ձեր գործն է: Բայց ախր դուք չէի՞ք, որ մեր քաղաքում թուրքերի հետ Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը կնքեցիք:

Մեդալը` մեդալ է. օլիմպիակա˜ն-չօլիմպիակա˜ն

  Երևանի ոսկու շուկաների տնօրենները սփոփիչ նամակ են հղել Հայաստանի օլիմպիական կոմիտեին: - Բոլորովին մի ընկճվեք, որ մեր մարզիկները Լոնդոնից ոչ մի ոսկի չբերեցին:

Մեկը կհաղթի, մյուսը «կպարի»

  Ըստ Ահարոն Ադիբեկյանի սոցհարցումների` Գյումրու քաղաքապետ կընտրվի թեկնածուներից միայն մեկը: Իսկ մյուս թեկնածուները Գյումրվա տրնգի կպարեն:

  ՄԵՐ ՈՒ ԲՈԼՈՐԻ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԸ

  Տասը տարի առաջ` Վահագն Դավթյանի ծննդյան 80-ամյակի օրերին, երբ Բանաստեղծը երկնքից էր հետևում հոբելյանական հանդիսություններին, գրող Սերգեյ Գալոյանը գրեց. - Նրա ամեն մի օրը պիտի արևոտ լիներ, անգամ ձմեռնամուտի մոտեցող աշնան օրը: Այսպես էր նաև երեկ, երբ նշվում էր նրա ծննդյան 90-ամյակը:

  ՍԻՐՏ ՍՂՈՑՈՂ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  Վիճակագրությունը, թերևս, շարունակում է մնալ տակավին քիչ խեղաթյուրվող ոլորտներից մեկը, որի գերխնդիրն է ներկայացնել «իրերի վիճակը», պատկերել այն իրականությունը, որում ապրում ենք մենք:

  ՓԱՌԱԲԱՆԵՆՔ ՈՒ... ՀԵՏ ՆԱՅԵՆՔ

   «Այս մասնագիտական տոնը հնարավորություն է ընձեռում մեզ գնահատական տալու շինարարին, ինչպես նաև արձանագրելու այն նվաճումները և առաջընթացը, որ կա շինարարության ոլորտում: Գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը մշտապես հատուկ հարգանքով է վերաբերվել հենց շինարարին, և շինարարի մասնագիտությունը մշտապես մեր պատմության մեջ արժևորվել է:

  «ԼԱՅԹՀԱՈՒՍԻ» ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ

  «Լայթհաուսը» նաև մայրատուն է կոչվում: Սա մի կազմակերպություն է, որը կոչված է աջակցություն ցուցաբերելու սոցիալապես անապահով մայրերին, ժամանակավոր տաքուկ տուն դառնալ դրա կարիքը զգացողների համար:

  «ԱՐՄԵՆԻԱ»-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ

  «Արմենիա» հեռուստաընկերությունը` հանդիսանալով ամենամեծ լսարան ապահովողներից մեկը ողջ աշխարհում, վերջին շրջանում շատ հաճախ է դառնում քննադատության թիրախ: Իսկ ընկերության ներսում էլ կուտակված որոշ խնդիրներ և անհամաձայնություններ առիթ են տվել կոնֆլիկտների, ստեղծագործական ճգնաժամի:

  ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԳՈՎ

  1990-ականներին «Չարաճճի աղջիկ եմ ես» հունական երգի հայկականացված տարբերակով ճանաչելի դարձած երգչուհի Օլգա Այվազյանը, ով շատ երկար ժամանակ չէր երևում բեմերում և հեռուստաէկրանին, օրերս «վերադարձել» է` ներկայացնելով «Վերադարձ» երգը:

  Վարդան ԱՍՑԱՏՐՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ և մարդու իրավունքների արևմտյան հայեցակարգը

  (Սկիզբը «Ավանգարդի» թիվ 57-58-ում) Մարդու իրավունքները չպետք է հակասեն բարոյական նորմերին, որոնք մարդկանց մեծամասնության կողմից ընդունվում են որպես վարքի ցանկալի նորմեր: Չպետք է լինի ազատություն բարոյականությունից, պատվից ու խղճից:

  Այնպես ապրել, որ մեղայականների առիթներ չլինեն

  Վերջերս Վանաձորի քրեակատարողական հիմնարկությունից ոստիկանության Արտաշատի բաժնում գրություն էր ստացվել, որ տարբեր հանցագործություններ կատարելու համար նախկինում հինգ անգամ դատապարտված և ներկայումս իր պատիժը կրող 30-ամյա Սարգիս Գրիգորյանը դիմում-մեղայական է ներկայացրել` հայտնելով, որ 2011 թ. մայիս-հունիս ամիսներին, Հովտաշատ գյուղի փողոցներն ասֆալտապատելու պատրվակով, համայնքի ղեկավարից վերցրել է 150.000 դրամ և ոչինչ չանելով` խաբեությամբ յուրացրել է գումարը:

  Միջադեպ պատշգամբում` ի տես հարևանների և անցորդների

  Վերջերս ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացված ահազանգը սովորականներից չէր: Կեսօրին մոտ մի քաղաքացի շուտափույթ ակնկալելով ոստիկանների օգնությունը` հեռախոսով հայտնել էր, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 29 շենքի 5-րդ հարկի բաց պատշգամբում մի տղամարդ հարվածներ է հասցնում մի կնոջ գլխին:

  Անսանձ և անկառավարելի ակապելլա` «Ակապելլա»-ում

  Օրեր առաջ, գիշերվա ժամը 4.30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Երևանի Չարենցի փողոցում գտնվող «Ակապելլա» կարաոկե-ակումբից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել հանդուգն և ակնհայտ խուլիգանական վարքագիծ դրսևորած 30-ին մոտ մի կնոջ, որը ինչպես բերման ենթարկվելիս, այնպես էլ բաժնում, հրաժարվում էր օրենքի պահապաններին հայտնել իր ինքնությունը:

  ԳՈՒՐԳԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԵՐԿՆՔՈՒՄ ԳԵՐՎԱԾՆԵՐԸ

  (Սկիզբը «Ավանգարդի» թիվ 57-58-ում) ՇՈՂԵՐ _ Ես երևի թե վատ նկարիչ չեմ, բայց միշտ ծուլացել եմ, չեմ ստեղծել այն, ինչ կարող էի: Չեմ ստեղծել իմ լավագույն գործը:

  Մեղվապարսն ինքնաթիռում

  Ուրիշ ո՞վ, եթե ոչ փեթակատերը կարող էր մեղվանոցից նեղացած հազարանոց պարսը «հավաքել» օդանավի թևից, որպեսզի Պիտսբուրգի միջազգային օդանավակայանից Նյու Յորք մեկնող չվերթը չտապալվի (newsru.coΗ):

  Նիհարեցնող օծանելիք

  Բրիտանուհիների նվիրական այդ երազանքն իրականություն է արդեն, և իրենց ավելորդ քաշից ազատվել ցանկացող ավելի քան 6 հազարը հերթագրվել են` գոնե 1 սրվակ ձեռք բերելու (հաղորդել է DΖily MΖil-ը): Այս օծանելիքի մշակման հիմքում բույրաբուժության (արոմաթերապիա) և նեյրոկոսմետիկայի բնագավառում կատարված ուսումնասիրություններն են: