ԹԵԵՎ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԵԼ Է

Պետեկամուտների կոմիտեի վերջին հրապարակումը միանշանակորեն հաստատում է տնտեսական աճի վերաբերյալ վերջին շրջանում բավական հաճախ հնչող և, ի տարբերություն նախորդող ժամանակների, հազվադեպ կասկածի տակ առնվող գնահատականները£ Խոշոր հարկատուների` մայիս ամսին կատարած վճարումների տվյալներն ամփոփելով ու նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատելով` հարկահավաք կառույցը բոլոր հարկատեսակների գծով ցուցանիշների զգալի աճ է արձանագրել£ Տեղին է ընդգծել` եթե համեմատությունը 2009¬ի հետ է կատարվում, ապա անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ խոսքն այս դեպքում ճգնաժամային տարվա մասին է£ Եվ հայրենի տնտեսության համար բավական անբարենպաստ շրջանի հետ համեմատությունը վերստին ֆինանսատնտեսական դժվարությունների հաղթահարված լինելու փաստն է արձանագրում£ Այնպես է ստացվել սակայն, որ ճգնաժամից հիմնականում դուրս գալով հանդերձ` դարձյալ հայտնվել ենք այն նույն խնդիրների առաջ, որոնք նախքան այդ էլ հրատապ էին համարվում, ու այն ժամանակ էլ չէին լուծվում£ Այսպես, հաշվետվությունում նշվում է, որ արտահանման ծավալները շուրջ 6,2 միլիարդ դրամով ավելացել են£ Թվում է, թե այս թիվը բոլորովին էլ փոքր չէ£ Մանավանդ, երբ այն միայն նշված ցուցանիշի աճին է վերաբերում£ Այսինքն, նախկին ծավալներին ևս 6,2 միլիարդ է գումարվել£ Սակայն ամեն ինչ, ինչպես ասում են, «տեղն է ընկնում», երբ շատ չանցած` ծանոթանում ենք արտահանողների ցուցակը գլխավորող հայաստանյան ձեռնակություններին£ Ահա այստեղ էլ սկզբից զարմանալի թվացող միլիարդների աճն այլևս օրինաչափ է դառնում. հանքարդյունաբերող կազմակերպությունները, որոնք ճգնաժամային 2009¬ին պարապուրդի էին մատնվել, նշանակալի դերակատարություն են ունեցել` նշված թիվը ձևավորելիս£ Ասել է թե` այդպես էլ ոչինչ չի փոխվել, և զգալի ֆինանսական շրջանառություն ապահովող ու արտահանման ենթակա ապրանքատեսակներ դեռևս չունենք£ Համենայն դեպս ստացվում է, որ տեղական արտադրության խրախուսման և այն աշխարհին հրամցնելու մասին հրապուրիչ ծրագրերը գործնականում դեռ նոր են փորձում կյանքի կոչել կամ էլ այնչափ սահմանափակ շրջանառություն են ապահովում, որ ընդհանուր պատկերում դրանք թվային¬տոկոսային տեսքով չեն արտահայտվում£ Փոխարենը ճգնաժամի հաղթահարումն ու որպես դրա հետևանք` վճարունակության աճը, դարձյալ խաղի նախկին կանոններից չշեղվելով, ներմուծման ծավալների աննկարագրելի բարձրացմամբ է նշանավորվել£ Այստեղ էլ նշվում է, որ կիսով չափ, իսկ ավելի կոնկրետ` 50,8 տոկոսով ներկրումն է աճել, ինչն էլ մաքսային վճարումների 71,8 տոկոսի մեծացմամբ է առանձնացել£ Ներկրումն այսպիսով շարունակում է տնտեսության աճի հիմնական խթանը հանդիսանալ, և որքան էլ ՊԵԿ¬ի հրապարակած բոլոր ցուցանիշներն առաջընթաց արձանագրեն և հետճգնաժամային ժամանակա հատվածի համար խիստ լավատեսական համարվեն, այդուհանդերձ, ներմուծման բարձր ցուցանիշն ինքնին չի կարող մտահոգիչ չհամարվել£ Առավել ևս` քիչ չեն հիմքերը կարծելու, որ տեղի ունեցածը տնտեսության կրած ճգնաժամային հարվածների, այլևայլ ցնցումների կամ պարզապես պատահականության արդյունք չէ£ Խոշոր հարկատուների ցուցակներում մշտապես իրենց ուրույն տեղն ու պատկառելի վճարաչափերն են ապահովել նաև հայաստանյան բանկերը£ Սակայն որքան էլ համակարգն իր կայացածության, իսկ տվյալ դեպքում` ճգնաժամը շրջանցած լինելու մասին հայտարարի, այնուամենայնիվ, Պետեկամուտների կոմիտեի տվյալները բոլորովին այլ իրողություններ են հաստատում£ Հայաստանյան բանկերի մի մասի պարագայում խորհրդանշական հարկային վճարումներ են արձանագրվել, իսկ մյուս մասն էլ զգալի վնասներով են ամփոփել դիտարկվող ժամանակահատվածը£ Բնականաբար, դժվար է հավատալ, թե հնարավոր է, որ նույնիսկ բանկերը ֆինանսական կորուստներ կրեն£ Թեև նման կառույցների առատությունն անխուսափելիորեն հանգեցնելու է այնպիսի իրավիճակի, երբ վերջապես կարող է ակնհայտ դառնալ, որ համակարգի բնականոն գործունեությունը կարող է նաև կաթվածահար լինել£ Հետևաբար վնասներն ու ցածր եկամուտներն առավելապես նման ֆինանսական կառույցների անպատկերացնելի քանակով կարելի է բացատրել£ Եվ եթե ստացվի այնպես, որ օպտիմալացման գործընթացի անխուսափելիությունն այստեղ առանց այլևայլութ յունների ընկալվի, ապա շատ չանցած բանկերի թվի կրճատմանը զուգահեռ վերջիններիս հարկային պարտավորությունների նախկին ծավալները նույնպես կվերականգնվեն` դրանով, իսկ խոշոր հարկատուների ցուցակն է°լ ավելի լավատեսական ցուցանիշներով համալրելով£ :

Հին, բայց նորացված փուլ` Ղարաբաղյան հակամարտությունում

Հուլիսի 16¬ին Ալմաթիում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Նալբանդյան -Մամեդյարով հանդիպումը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին դրական ոչինչ չտվեց£ Եթե նախկինում կայացած հանդիպումներից հետո եռանախագահներն իրենց հայտարարություններում ինչ¬որ առաջընթաց էին արձանագրում բանակցող կողմերի դիրքորոշումների առումով, ապա այս անգամ պարզապես ափսոսանք հայտնեցին հրադադարի ռեժիմի խախտման վերջին միջադեպերի ու զգացմունքային հայտարարությունների կապակցությամբ£ Հասկանալի էր, որ համանախագահներն Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները զգացմուն քային անվանեցին` հայ¬ադրբեջանական լարվածությունն առավել չսրելու, կամ «կրակին յուղ ավելացնելուց» խուսափելու համար£ Միջնորդները նաև բացահայտորեն զգուշացրեցին Հայաստանին ու Ադրբեջանին, որ միջազգային հանրությունն այլևս մտադիր չէ երկար հանդուրժել հակամարտության առկա իրավիճակը£ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ ասվում էր, որ իրենք կշարունակեն աջակցել կողմերին` լուծելու հակամարտությունը` շեշտելով, թե խնդրի լուծման համար պատասխանատու են կողմերը£ Արդարև, կարելի է փաստել, որ 1994 թ. մայիսին հրադադարի կնքումից հետո անցած 16 տարիների ընթացքում Ադրբեջանն այդ ռեժիմը բազմիցս է խախտել, բայց հայ¬ադրբեջանական հարաբերությունների ներկա իրավիճակն իր սրությամբ, թերևս, աննախադեպ է£ Հիշյալ հանդիպմանը նախորդած ժամանակահատվածում Բաքվի քարոզչամեքենան իր «բարձրության» վրա էր` իրականությունը, ինչպես միշտ, կեղծելու, ստահոդ տեղեկատվություն տարածելու առումով£ Սկզբից Իլհամ Ալիևը հայտարարեց, թե իբր Սանկտ-Պետերբուրգում քննարկվել է Լաչինի և Քելբաջարի շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցը£ Այնուհետև այդ երկրի ԱԳՆ¬ը կրկնեց իր տիրոջ հորինվածքը, և Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ստիպված էր հերթական անգամ արձագանքել` - Դա բացարձակ սուտ է,¬ հայտարարեց Էդուարդ Նալբանդյանը£ Իսկ հուլիսի 15¬ին, Ալմաթիի հանդիպման նախօրեին, էլեկտրոնային լրատվամիջոցները, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, գաղտնազերծեցին պետերբուրգյան բանակցություն ների մանրամասները£ Ըստ այդմ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պնդել է առաջնահերթ քննարկել ԼՂՀ կարգավիճակի, որից հետո արդեն դրանից բխող մյուս բոլոր հարցերը£ Հենց այս հանգամանքն է եղել Իլհամի նեղսրտելու և Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքից հապշտապ ճողոպրելու և Չայլուի մերձակայքում, ի նշան հիսթերիկ չբավարարվածության, դիվերսիա սանձազերծելու պատճառը£ Թեև ի սկզբանե հասկանալի էր, որ Ադրբեջանը ցանկություն չուներ խաղաղությամբ ու արդարացիորեն լուծել ղարաբաղյան խնդիրը և միայն հայկական զինուժն էր նրան ստիպել 1994¬ին Բիշքեկում հրադադարի մասին համաձայնագիր ստորագրել, այնուամենայնիվ, Ալմաթիում կայացած բանակցությունների արդյունքում պատռվեց Բաքվի կեղծ խաղաղասերի դիմակը£ Մամեդյարովը հանդիպումից հետո շտապեց չքմեղանալ` ի լուր աշխարհի բարբաջելով, թե Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանի դիրքորոշումը խանգարեց հայ¬ադրբեջանական համատեղ հայտարարության կայացմանը, քանի որ որոշ դրույթների նա համաձայն չէ. առաջ է քաշում հարցեր, որոնք այս փուլում հնարավոր չէ քննարկել£ Դե, Բաքուն, ինչպես միշտ, խուսափում է անդրադառնալ հակամարտության բուն պատճառին` Ղարաբաղի կարգավիճակին, իսկ Ադրբեջանն էլ «մեծահոգաբա¯ր» համաձայն է բացել բոլոր կոմունիկացիները, եթե հայերը վերադարձնեն Ղարաբաղին հարող հինգ շրջանները£ Ասել է թե, զորքերը հետ քաշել ԼՂՀ շուրջ ստեղծված անվտանգության գոտուց` հնարավորություն ընձեռելով ադրբեջանցի ելուզակներին հայ բնակչության ջարդ իրականացնել... Իսկ մեզանում կամաց¬կամաց սկսել էր արմատավորվել այն կարծիքը, թե թուրքերը, ոնց որ թե վերափոխվում են... Բայց չէ՞ որ ապացուցվել է` գայլերն ու բորենիները ձեռնասուն չեն դառնում£ Հատկանշական է, որ ամեն անգամ հայ-ադրբեջանական բանակցություններից առաջ ու հետո Բաքվի և Անկարայի քարոզչամեքենաները դուետ կազմած` իրենց սադրանքներով լրացնում են միմյանց£ Ալմաթիի նախօրեին Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե իբր ՆԱՏՕ¬ի սպասվող զորավարժությունների կապակցությամբ կբացվի հայ¬թուրքական սահմանը£ Բայց Ղազախստանում կայացած բանակցություններից անմիջապես հետո Դավութօղլուն շտապեց տեղեկացնել, որ սահմանի բացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը£ Այսինքն, Անկարան հայ¬-թուրքական հարաբերությունների կարգավորումը, մասնավորապես` սահմանի բացումը, շարունակում է պայմանավորել Ղարաբաղի հարցում առաջընթաց արձանագրելու հետ£ Իհարկե, առաջընթաց ասվածն այս պարագայում թուրք¬ադրբեջանական տանդեմի նկրտումներից է բխում. այն է` Ղարաբաղը հայաթափել` ինչպես Նախիջևանը և հանձնել Բաքվի տնօրինությանը£ Ընդհանրապես, Թուրքիան ջանում է ադրբեջանական գործոնն օգտագործել որպես Ռուսաստանի և Արևմուտքի շահերի վրա ճնշում գործադրելու միջոց` ինչպես վերջիններս են օգտագործում հայկական գործոնը` Անկարայի հավակնությունները զսպելու համար£ Եվ ինչպես երևում է, Բաքուն դեմ չէ ավագ եղբոր կողմից իրեն վերապահված այդ դերին. մանավանդ, հակահայկականության հարցում նրանց նպատակները նույնն են£ Թուրքիան հանդես է գալիս Ադրբեջանի անվտանգության երաշխավորի դերում` Հայաստանի հետ վերջինիս հերթական պատերազմի դեպքում£ Չնայած այս մասին պաշտոնական համաձայնագիր չկա Բաքվի և Անկարայի միջև, բայց Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե իրենք Ադրբեջանին ռազմական աջակցություն կցուցաբերեն` հարկ եղած դեպքում£ Չնայած Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը երբևէ հարկ չեն համարել արձագանքել Անկարայից հնչող այս հայտարարություններին, սակայն բավական է հիշել, թե Մոսկվան ու Վաշինգտոնը նախորդ հայ¬ադրբեջանական պատերազմի ժամանակ ինչպես էին Թուրքիային զգուշացրել` ինչ տեղի կունենա, եթե վերջինս փորձի միջամտել ռազմական գործողություններին£ Դա 1993¬ին էր, երբ Անկարան պատրաստվում էր օդային հարված հասցնել Հայաստանին£ Այդ լարված օրերին Երևանում էր Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչ մարշալ Շապոշնիկովը£ Նա հայտարարել էր` «Թող գան (թուրքերը¬Ա. Դ.), կտեսնեք, թե վերջում ով կտուժի»£ Իսկ ամերիկացիները Անկարային զգուշացրել են, որ նա հույսեր չկապի ՆԱՏՕ¬ի օժանդակության հետ£ Այսօր էլ ԱՄՆ¬ը շարունակում է Թուրքիային զսպելու քաղաքականությունը, և այսօր էլ թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքը վտանգավոր է աշխարհաքաղաքական ուժային կենտրոններ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Եվրամիության շահերի համար£ Այսօր էլ այս կենտրոնները ջանում են Ադրբեջանին հեռու պահել Թուրքիայից, որպեսզի նա կամուրջ, կապող օղակ չդառնա Անկարայի նվաճողական նկրտումներում£ Իսկ Բաքվից չդադարող ռազմաշունչ հայտարարություններից, ինչպես նաև շփման գծում արդեն շարունակական դարձող սադրանքներից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը նպատակ ունի փորձության ենթարկել հայկական կողմի համբերությունը` դրդելով նրան` առաջինը «ոչ» ասել մադրիդյան սկզբունքներին£ Այլ կերպ ասած, Ղարաբաղյան հակամարտությունը թևակոխել է նյարդերի ստուգման, այսպես ասած, նորացված փուլ, որը կարող է և շատ երկար ձգվել£ :

ՃԻՇՏԸ ՊԵՏԱԿԱՆԸ ԿԼԻՆԵՐ

Թեև Վրաստանի տարածքով անցնող «Հյուսիս-հարավ» գազատարի հավանական գնորդների շարքն օրըստօրե համալրվում է, այսուհանդերձ նախորդ շաբաթ գրեթե պաշտոնապես մեր հանրապետության էներգետիկայի նախարարի կողմից հայտարարվեց, որ նշված խնդիրը մեզ այնքան էլ չի անհանգստացնում£ Գոնե այս պահին ՀՀ¬ն հավակնորդների թվում հայտնվելու հավակնություններ չունի, և նախարարի հավաստմամբ` գազատարը գնել¬չգնելու շուրջ արժե մտածել Վրաստանի իշխանությունների համապատասխան հայտարարությունից հետո միայն£ Ըստ երևույթին խողովակաշարի տնօրինման իրավունք ձեռք բերելու դիմաց վճարվելիք մոտավոր գինն անգամ այս պահին անհայտ է, և բոլոր նրանք, ովքեր արդեն իսկ սույն խնդրի շուրջ հարևան հանրապետության իշխանության հետ բանակցելու պատրաստակամություն են հայտնել, ամենայն հավանականությամբ պատրաստ են շատ բարձր կամ, այլ կերպ ասած, ցանկացած գին վճարել£ Իսկ գնորդների թվի սրընթաց աճը կարող է բավական ոգևորիչ լինել վրաց իշխանությունների համար£ Այսպես, եթե նախորդ շաբաթ հայտնի էր միայն ինչ¬որ ադրբեջանական ընկերության անուն, և վստահություն էր հայտնվում, թե մեծ է հավանականությունը, որ ամեն ինչ վերջնական դառնալուց հետո այս հարցում իր ծանրակշիռ խոսքն ու գործը կզուգակցի ռուսական հանրահայտ «Գազպրոմը», ապա նախորդող օրերին հավանական գնորդների շարքը համալրեցին ինչ¬որ թուրքական և ղազախական ընկերություններ ևս£ Եվ մինչ ընդլայնվում է «Հյուսիս¬հարավը» տնօրինել պատրաստվողների շարքը, անսպասելիորեն վերաակտիվացավ նաև մեզ նույնանման «ապրանքատեսակներ» առաջարկող մյուս հարևանը` Իրանը£ Համենայն դեպս գազատարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին համընթաց` նախորդ շաբաթ որոշակի գործնականություն հաղորդվեց նաև Թավրիզ-Երասխ նավթատարի կառուցման ծրագրերին նույնպես£ Արդեն հայտնի է, որ մի քանի ամիս հետո վերոնշյալ կառույցի շինարարությունը սկսվելու է£ Բայց թե ինչպես է ստացվել, որ նախապես 200-220 միլիոն դոլար գնահատված շինարարությունն անսպասելիորեն հիմա էլ 160-180 միլիոն է արժենալու, անհայտ է մնում£ Ամեն դեպքում իրանական կողմի առաջարկը, գոնե նախնական փուլում, բավական գայթակղիչ է թվում£ Շինարարության համար ծախսվելիք գումարի ուղիղ կեսը հարևան երկիրն է տրամադրելու£ Մյուս կեսը նույնպես Իրանն է հատկացնելու, բայց արդեն որպես վարկ` ավելի ուշ մարելու պայմանով£ Սրանք, սակայն, ապագայի հարցեր են, և նոր¬նոր ուրվագծվող համագործակցության հետ կապված խնդիրների շարքում առաջնային մտահոգություններից է մեր տխուր փորձը. կառուցվելիք նավթատարն էլ կարող է չգործող գազատարի ճակատագրին արժանանալ… Ամենայն հավանականությամբ` հայ¬իրանական նոր կառույցի շահագործումից հետո, ի տարբերություն «Հյուսիս-հարավի», ռուսական կողմի միջամտությունն ու մասնակցությունն այս համագործակցությանը աննկատ կամ միգուցե զրոյական կլինի£ Հայտնի է, որ մինչև հիմա մեր հանրապետությունը բենզին և դիզվառելիք բոլորովին այլ վայրերից է ներմուծում£ Նույնքան հայտնի է, թե ո՞ր օլիգարխներին է պատկանում վառելիքի ներկրման ու իրացման գերշահութաբեր մենաշնորհը£ Հայաստանի էներգետիկայի նախարարությունն արդեն իսկ հայտարարել է, որ պետությունը դարձյալ մտադիր չէ վառելիքի վաճառքով զբաղվել, և հայ¬իրանական խողովակաշարի կառուցումից հետո այդ իրավունքը նույնպես մասնավոր ընկերությունների է պատկանելու£ Իսկ այս հայտարարությունն էլ իր հերթին է վկայում, որ շուկայի ներկայիս գերշահույթները, ստացվելիք եկամուտների համեմատ, շատ չանցած պարզապես ծիծաղելի են դառնալու:

Հա՞ որ...

ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ այնպիսին է, թե ամեն անգամ տրանսֆերտների աճի մասին նոր տվյալներ հրապարակելով` Կենտրոնական բանկը ոչ միայն իր պարտականությունն է կատարում, այլև, զուգահեռաբար, իր գործընկեր բանկերի ստանալիք շահույթներն է վաղօրոք հաշվում£ Իսկ նոր տվյալները դարձյալ կենտրոնական դրամատան սրտով են, և մեր հանրապետություն ուղարկվող ֆինանսական օգնությունների` ամիս առ ամիս արձանագրվող կանոնավոր աճը դարձյալ փոխարժեքի հետևողական անկմամբ է առավելապես նշանավորվում£ Բացի այդ, տրանսֆերտները ԿԲ¬ի հարազատ բանկերին գումարներ աշխատելու նոր հնարավորություններ են ընձեռում£ Փոխանցումների դիմաց ստացվող միջնորդավճարները նույնպես փոքր թվերով չեն արտահայտվում£ Ու թեև այս առումով մրցակցությունը վերջին շրջանում այնքան է սրվել, որ համակարգը մինչև անգամ ծառայության գնի անսպասելի վերանայման քայլին է դիմել, սակայն պարզ է, որ հիմնական շահույթը ոչ թե գումարների փոխանցումից (գործառույթ, որը նույնիսկ փոստային բաժանմունքներն են իրականացնում), այլ դրամի կասկածելի արժևորումից է ստացվում£ ԻՆՔՆ իրեն բջջային կապի ամենաառաջատար օպերատոր հռչակած «Ղ Տելեկոմը» լրիվ լցրել է նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության համբերության բաժակը£ Բանը նրան է հասել, որ Ռայլֆ Յիրիկյանն է «մեղայականով» Արցախի ղեկավարությանը ներկայացել` այդ կերպ փորձելով մեղմել միանգամից հասունացող բողոքի զանգվածային ալիքը£ Այսքանից հետո չի բացառվում, որ առաջիկայում «Ղ Տելեկոմը» գործող սակագները փոքր¬ինչ մեղմի, սակայն իրողությունն այն է, որ հատկապես ԼՂՀ պարագայում ինչ¬որ առումով ռազմավարական նշանակություն ունեցող բջջային կապը չափից ավելի թանկ արժե£ Փաստորեն, նույնիսկ Արցախին այս մարդիկ որպես բիզնեսի գերշահութաբեր տարածք են նայում£ Եվ եթե չլիներ այստեղ հասունացող ընդվզման վտանգը, ապա փոքր¬ինչ խելամիտ սակագներ առաջադրելու ուղղությամբ որևէ քայլ այդպես էլ չէր արվելու£ Այնպես որ, «Ղ Տելեկոմն» իր մոնոպոլ դիրքն Արցախի հանրապետությունում նույնպես լիարժեքորեն է չարաշահում£ Իսկ կարծել, թե այս կառույցի իրական ղեկավար Ռ. Քոչարյանի վերաբերմունքը միայն ՀՀ ազգաբնակչության հանդեպ է բացասական, սխալ է, քանզի տեղի ունեցածը լավագույնս հաստատում է, որ ՀՀ երկրորդ նախագահը հանուն սեփական բիզնեսի` անհանդուրժող և ագահ է սեփական երկրացիների հանդեպ նույնպես£ ԱԴՐԲԵՋԱՆԻ` նոր բյուջեի ընդունումից հետո Իլհամ Ալիևը շարունակաբար ծաղր ու ծանակի է ենթարկվում£ Փորձագետներն այստեղ, մեղմ ասած, խիստ թերահավատորեն են վերաբերվում 15 միլիարդանոց նոր ֆինանսական փաստաթղթին£ Նրանք նշում են, որ տնտեսական զարգացում կոչվածը վերջին տարիներին նավթի վաճառքի վրա է հենվել, և բյուջեի ձևավորման ընթացքում նավթային գործոնի նշանակությունը տարեցտարի մեծանում է£ Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները մեղադրվում են ուռճացված թվեր և փաստեր ներկայացնելու համար£ Փորձագետները երանությամբ են հիշում, որ ոչ հեռու անցյալում նավթի արդյունահանմանը տնտեսության շատ ավելի կարևոր ճյուղ էր փոխարինում` գյուղատնտեսությունը£ ԿԱՐԱՊԵՏ Ռուբինյանը դուրս է եկել ՀՀՇ¬ից, պատճառաբանելով, թե շաբաթ օրը տեղի ունեցած կուսակցական համակարգում վարչության անդամների ընտրության արդյունքները կեղծվել են£ Նա մեկն էր կուսակցության ղեկավար կազմում ընտրվելու համար առաջադրված այն 40 թեկնածուներից, որոնցից 31¬ը պետք է ընտրվեին, և ինչպես համագումարի ավարտին է պարզվել, Կ. Ռուբինյանի ազգանունը անհաջողության մատնված 9 թեկնածուների շարքում է հայտնվել£ Կուսակցությունից հեռանալու մասին հայտարարության տեքստում նախկին ՀՀՇ¬ականը նշել է, թե համագումարում հետագա պայքարի մասին խոսելու փոխարեն ավելի շատ դրա անիմաստությունն է ընդգծվել£ Ի դեպ, երեկ հրաժարական է տվել նաև ՀՀՇ լրատվական ծառայության ղեկավարը, հայտարարելով, որ նախընտրում է մնալ կուսակցության շարքային անդամ£ :

Տեր¬Պետրոսյանը միայն մասամբ կարողացավ ՀԱԿ-ացնել ՀՀՇ-ն

Հերթական` XVI համագումարը ՀՀՇ-ի համար գուցե և չլինի վերջինը, սակայն հաստատ կդառնա պատմական: Հակառակ Վանոյին վերագրվող պնդմանը, թե Լևոնը ՀՀՇ-ի հավերժ նախագահն է, հաստատվեց, որ Տեր¬Պետրոսյանն, իրականում, ՀՀՇ-ի հավերժ գերեզմանափորն է:

ՀՀ ԳՈՐԾԱԴԻՐ Ճանապարհաշինությո՞ւն, թե՞ ասֆալտամանիա

Անժխտելի է, որ վերջին տարիներին ճանապարհաշինությունը մեզանում վերելք է ապրում£ Հանրապետության ճանապարհների բարենորոգ վիճակն ակնահաճո է և ապահով երթևեկության գրավականը£ Սակայն անթաքույց լուրեր են շրջանառվում նաև, թե ուղեհարթման քողի տակ հսկայական գումարներ են լվացվում£ Ասում են նաև, թե դա է պատճառը, որ նույն ճանապարհը տարին գոնե մեկ¬երկու անգամ ասֆալտապատվում է£ Գումարների լվացման մասին պաշտոնական աղբյուրները քիչ թե շատ խոսում են ոլորտի ղեկավարի` պաշտոնից հեռանալուց հետո£ Արդյունքում, իհարկե, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, գումարներն էլ հետ չեն վերադարձվում պետական բյուջե, իսկ ասֆալտը նորից փոխվում է, թեև ակնհայտորեն որոշ բանուկ ճանապարհներ մնում են ասֆալտի կարոտ£ Կառավարության որոշմամբ հերթական անգամ հանրապետության տարբեր ճանապարհահատվածների վերանորոգման համար 4,5 միլիարդ դրամ է հատկացվել£ Ու թե այդ գումարի որ մասը կծառայի բուն նպատակին` դժվար է ասել£ Ավելին, նույնիսկ միջազգային ատյաններում են կիսահեգնանքով բարձրաձայնում, որ Հայաստանում ամենահրատապը սոցիալական խնդիրներն են, բայց գումարները հիմնականում ծախսվում են ճանապարհաշինության վրա£ Իսկ թե ըստ էության այդ գումարների ո՞ր մասը, ի՞նչ կերպ և որքանո՞վ կծառայի նպատակին, կիմանանք, անշուշտ, նախարարի պաշտոնավարման ավարտից հետո£ Տա Աստված` հիասթափություն չապրենք£ :

Շտապ օգնություն` «Շտապօգնությանը»

ՀՀ կառավարության նիստի օրակարգում հաստատված շտապ բուժօգնության ծառայության արդիականացման ռազմավարության նախագծի համաձայն, նախատեսվում է իրականացնել շտապ բուժօգնության ծառայությունը, հագեցնել ժամանակակից սարքավորումներով, կառուցվածքային փոփոխություններ կատարել և ավտոպարկը վերազինել 88 ավտոմեքենաներով£ Ինչպես նաև արդիականացնել կապի միջոցները և իրականացնել մասնագետների ուսուցում£ Այդուհանդերձ, դժվար է միանշանակ ասել, թե սպասվող բարեփոխումները որքանո՞վ կնպաստեն համակարգի առողջացմանը£ Արդյո՞ք այսուհետ ևս ժամերով չե՞ն սպասելու օգնության կանչով շտապօգնությանը դիմած քաղաքացիները£ Եվ արդյո՞ք կդադարի գոյություն ունենալ հիվանդին զննելու փոխարեն նրա գրպանի պարունակությունը զննելու տխուր ավանդույթը£ Հուսով ենք, որ առողջապահության նախարարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում համակարգի աշխատակիցների ուսուցումը կբարձրացնի նրանց գիտակցվածության աստիճանը և սեփական կոչման արժանապատվության գիտակցումը£ :

Ղեկավարը չգիտի թեժ գծի համարը

Ու թեև գործադիրում հաստատվել էր հաշվիչ¬դրամարկղային մեքենաների ներդրման ու կիրառման ռեժիմների թեթևացման որոշումը, լրագրողներին մտահոգողը բոնուս-կտրոնների հետ կապված բազմաթիվ հիմնախնդիրների առկայությունն էր£ Դիցուք` առևտրական կազմակերպությունների կողմից կտրոնները դժկամությամբ տրամադրելը, երբ խանութի աշխատակիցը միտումնավոր կերպով կարող է տալ պատռված, կամ ութանիշ համար չունեցող կտրոն, որը հարկային մարմինների աշխատակիցների կողմից համարվում է ոչ պիտանի£ Կամ, երբ խաղարկության մեջ մտան «շահող» կտրոնները, հասարակության ոգևորությունը սահման չուներ£ Ցավոք այդ ոգևորությունը շատ շուտ տեղի տվեց հիասթափությանը, որոնցից մեկն էլ 2,5 % բոնուսի գահավեժ անկումն էր` մինչև 1 %£ Կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը հավաստիացնում է, որ ընթացիկ տարվա այդ արդյունքները համեմատելուց հետո միայն կարելի է եզրակացություն կատարել£ Սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, որ գնորդն առաջվա չափ հետևողական չէ` կտրոն կորզելու£ Իսկ քաղաքացիների տարաբնույթ դժգոհությունների ու առաջարկների համար նա առաջարկում է զանգահարել Պետեկամուտների կոմիտեի թեժ գծին£ Թե՞ որ հեռախոսահամարով, ոլորտի պատասխանատուն չգիտեր. - Ես երբևէ այդ համարով չեմ զանգահարել,¬ արդարացավ Ռ. Քոչարյանը£ Հլը ու զանգեր... Հ. Գ. Հիշեցնենք թեժ գծի հեռախոսահամարը` 59-46-18 :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Պաուլին փոխարինող գտնվել է` հանձին Ա. Մանուչարյանի Առկա աշխարհաքաղաքական խառնաշփոթից որևէ բան գուշակել, թերևս, կարող է միայն ութոտնուկ Պաուլը£ Սակայն, քանի որ գերտերություններին դա այնքան էլ ձեռնտու չէ, յուրաքանչյուրը խեղճ կենդանուց մեկ ոտք կպոկի£ Ըստ միջազգային քաղաքագետների` այդ պարագայում էլ պետք չէ հուսահատվել, քանի որ Պաուլին կփոխարինի մեծ քաղաքականություն վերադարձած առեղծվածային Ա. Մանուչարյանը£ Մեծ հիպնոսյորի վերադարձը Ըստ հոգեբանների` Աշոտ Մանուչարյանի մեծ քաղաքականություն վերադարձից չպետք է մտահոգվել, պարզապես նրա ելույթները լսելիս, եթե աշխարհի քարտեզը թարս պատկերացնեք, չհամարեք հալյուցինացիա, դա ընդամենը աշոտական մեդիտացիա է£ Թռչնաբուծականի հավերի խմբերգը Հին երգի նոր տարբերակը Հավ ես դու, հավ եմ ես, Եկեք, հայեր, փրկենք ձեզ£ Հավային թեմա 2 Հավն է ազնիվ խավը Վիճակագրությունը վկայում է, որ ՀՀ ամենա¬ոչ կոռումպացված խավերը` հավերն են£ Ծիածանի յոթ գույները քեզ ղուրբան Ինչպես և սպասելի էր` «Ժառանգության» համագումարում ոչինչ չհստակվեց£ Էլի հինգ հոգով վեց երգ են երգում£ Րաֆֆու երգը ծանր ռոքի ժանրից է£ Վերացական ու հակասական£ Երևի «ազգային» ռոք է, զուտ հայկական£ Թե ինչ է «ծիածանային» դաշինքը, միայն ինքը գիտի£ Լինել յոթգույնանի, թե՞ գուցե յոթերեսանի£ Համ կորում են, համ մոլորվում «Ժառանգությունը» այդպես էլ օդում կախված է մնում, որովհետև մեկ Ր. Հովհաննիսյանի նոտարն ա կորում, մեկ` կտակը. իսկ ավելի հաճախ հենց ինքն է «կորում»£ Անհամ օդաչուն է միայն փրկվել Ադրբեջանցիները Մինսկի խմբին «յան» տալու մտադրությամբ Գվինեայից 3 համանախագահ են գտել, և ինքնաթիռով փորձել են հասցնել Բաքու£ Բայց նրանցից մեկը կերել է մյուս երկուսին£ Օդաչուի համը մարդակերներին դուր չի եկել` հրաշքով փրկվել է£ Ալիևը պնդում է, որ կուշտ ու տռուզ մեկ միջնորդ պապուասն էլ հերիք է` ԼՂՀ հարցը «լուծելու» համար£ Ավելի լավ է կանեփ, քան համասեռամոլ Սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը դիմել է ոստիկանություն` բողոքելով հանցավոր աշխարհի ներկայացուցիչներից, որոնք Կոմայգին ապօրինի փակել են և ակցիա են կազմակերպել «Այգում կանեփ եմ ցանել» թեմայով£ Էնա լճանում ենք, էլի¯ Հայաստանի քաղաքական կյանքն այնքան է լճացել, որ ինչքան էլ շոգ լինի, Սևանա լիճ գնալու կարիք, թերևս չլինի£ Երկխոսություն կանանց սիրո շուրջ Լ. ՏԵՐ¬ ՊԵՏՐՈՍՅԱՆ ¬ Հիլարին այդպես էլ ինձ չսիրեց£ ՀԱՄԱԽՈՀՆԵՐ ¬ Ոչինչ, հիշիր Կոնդոլիզայի կրքոտ սերը և մխիթարվիր£ Կրկին նախընտրում է անդեմ զանգվածը Ըստ Տիգրան Կարապետյանի` իր ընտրազանգված կարող են լինել նրանք, ովքեր չեն ընդունում ոչ իշխանություններին, ոչ ՀԱԿ¬ին£ Բայց չէ՞ որ հենց այդ անդեմ էլեկտորատը հազարավոր հեռուստացույցեր նվեր ստացավ ԺԿ առաջնորդից, նրա հաշվին գնաց, կերավ-խմեց-լողացավ Սևանում և... «մաքրված» խղճով ձայնը վաճառեց այլ կուսակցությունների£ :

Հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարությունում

ԵՐԵԿ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ռուսաստանի դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները:

ՄՈՒՇԸ ՍՐՏՈՒՄ ` ԱՐՑԱԽԻ ՀՈՂԻ ՀԱՄԱՐ

«Թեպետ մենք փոքր ազգ ենք և թվով սահմանափակ ու հզորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորների կողմից նվաճված, բայց և այնպես մեր երկրում էլ գրելու և հիշելու շատ սխրագործություններ են կատարվել»:

Ֆիդել Կաստրոյի մռայլ նախազգուշացումները միջուկային պատերազմի մասին

Համաժողովրդական սերն ու վստահությունը չեն լքում առաջնորդին` նրա պաշտոնաթող լինելուց հետո էլ£ Վերջին 4 տարում առաջին անգամ իր հայրենակիցներին դիմելն անհրաժեշտ համարելով, Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն վերջերս բոլորին հեռուստացույցների առջև է հրավիրել£ Եվ, ինչպես գրել են որոշ լրատվամիջոցներ, մարդիկ անհամբերությամբ են սպասել նրա հեռուստաելույթին£ Կաստրոն վերլուծել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, նախազգուշացրել հասունացող միջուկային պատերազմի մասին և պնդել, որ Միացյալ Նահանգները չի կարող վախեցնել Իրանին£ Բրիտանական The Guardian¬ը վերլուծաբար ներկայացրել է այդ ելույթը£ (Հրապարակումը թարգմանաբար տպագրվում է մասնակի կրճատումներով)£ * * * - Մերձավոր Արևելքը կանգնած է միջուկային պատերազմի շեմին, որը կարող է սադրել ԱՄՆ¬ը` հարված հասցնելով Իրանին, որպեսզի թույլ չտա, որ այդ երկիրը սեփական զենք մշակի,¬ հայտարարել է 82-ամյա կուբացի հեղափոխական Ֆիդել Կաստրոն£- Հույս դնել, թե իրանցիները կվազեն յանկիների մոտ և գթություն կխնդրեն` անհեթեթ է,¬ նկատել է նա£¬ Նա (ԱՄՆ¬ը) մոլեգին դիմադրության կբախվի£ Դա կհրահրի բախում, որը չի կարող չհանգեցնել միջուկային պատերազմի£ Կուբայի նախկին նախագահը հայտարարել է, որ առաջին ռումբը կնետի Իսրայելը, սակայն վտանգ կա, որ կարմիր կոճակները կսեղմեն նաև Պակիստանն ու Հնդկաստանը£ - ԱՄՆ¬ը կգործադրի իր տեխնիկան, որպեսզի ոչնչացնի Իրանին,¬ հայտարարել է նա£¬ Սակայն իրանցիները տարիներով կամաց¬կամաց հզորացրել են պաշտպանական հնարավորությունները£ Կաստրոյի կարծիքով` Իրանի վրա հարձակումը արմատապես այլ արդյունքի կհանգեցնի, քան Իրաքի զավթումն էր. - Երբ Բուշն Իրաքի վրա հարձակվեց, Իրաքը քաղաքականապես անջատ (չմիացած-խմբ.) երկիր էր£ Ի տարբերություն նրա` Իրանը պառակտված չէ£ Կուբայի առաջնորդը նաև ընդգծել է, որ միջուկային այդ տերությունները` Հնդկաստանը, Պակիստանն ու Իսրայելը հրաժարվել են ստորագրել չծավալվելու մասին պայմանագիրը£ - Հսկայական է Իսրայելի հսկողությունը Միացյալ Նահանգների վրա£ …ԱՄՆ¬ի արտաքին քաղաքականությունը կարելի է համապարփակ անպատժելիության քաղաքականություն անվանել£ * * * 1959 թ. Կուբայի հեղափոխության առաջնորդը, ով սառը պատերազմի ժամանակներում Լատինական Ամերիկայում դարձել էր ԱՄՆ¬ի տիրապետության դիմադրության դեմ խորհրդանիշը և տեսավ սովետական կոմունիզմի կործանումը, 2006 թ. ծանր հիվանդացավ£ Աղիների շտապ վիրահատությունից հետո նա սկզբում ժամանակավորապես, իսկ հետո վերջնականապես, իշխանությունը փոխանցեց կրտսեր եղբորը` Ռաուլին, ով հիմա 79 տարեկան է£ 2007 թ. Կաստրոն մի քանի հարցազրույցներ է տվել կուբայական հեռուստատեսությանը£ Ավելի հաճախ նրան կարելի է տեսնել լուսանկարներում` արտասահմանցի ղեկավարների հետ կղզի այցելելիս£ Այս ընթացքում նա հանրությանը չի ներկայացել, բայց այս երկուշաբթի կոմունիստական կուսակցության Granma թերթում նյութ է տպագրվել Հավանայի հետազոտական կենտրոն նրա այցի մասին£ Լուսանկարներում Կաստրոն մարզական հագուստով է£ Նա իրեն վստահ է պահում, զրուցում է աշխատակիցների հետ, ժպտում է£ Մինչ հիմա Կուբայի կոմունիստական կուսակցությունը ղեկավարող Կաստրոն ակտիվորեն տպագրվում է մամուլում` պարբերաբար իր մտածումները հրապարակելով իր երկրի ու աշխարհի մասին£ Վերջին շաբաթներին նա մեծ ուշադրություն է հատկացնում Մերձավոր Արևելքին£ Նրա հետաքրքրությունն առաջացավ Իսրայելի հարձակումից` հումանիտար տորմիղի վրա, որը մայիսի 31¬ին ձգտում էր ճեղքել Գազայի շրջափակումը£ Երկուշաբթի (անցյալ¬խմբ.), քաղաքական «Կլոր սեղան» ծրագրի հատուկ թողարկման եթերում, 82-ամյա Կաստրոն հիվանդ տեսք ուներ և խոսում էր նվաղած ձայնով£ Նա հերթով բարձրացնում էր թղթերը և հաճախ էր մեջբերումներ կատարում արաբական մամուլից, Պենտագոնից ու Նաոմ Խոմսկիից£ Անցյալում մշտապես զինվորական համազգեստ կրող առաջնորդը մարզահագուստ և վանդակավոր վերնաշապիկ էր հագել£ Գալիք միջուկային պատերազմի մասին նախազգուշացումից նա անցել է պատմության մասին խառնաշփոթ դասախոսության£ Մասնավորապես, անդրադարձել է Կորեական պատերազմի, Կարիբյան ճգնաժամի և Անգոլայի պատերազմի աղբյուրներին£ - Անցյալում մենք արդեն մոտեցել էինք միջուկային պատերազմին,¬ հայտարարել է նա£¬ Իմ կարծիքով` հիմա դրա վտանգը կտրուկ մեծացել է£ Նա (ԱՄՆ¬ը) կրակի հետ է խաղում£ :

Արդեն` օրենքի պահանջ

Ֆրանսիայի խորհրդարանն արդեն ընդունել է հասարակական վայրերում փարանջա կրելն արգելող օրինագիծը£ Եվ եթե սենատն էլ հավանություն տա, ապա դեմքը ծածկող մուսուլմանական այդ հագուստը կրող կանայք կտուգանվեն 150 եվրո ու կտարվեն ոստիկանության բաժանմունք` անձը ճշտելու£ Նախագահ Նիկոլյա Սարկոզիի առաջարկած այս նախագծի օգտին քվեարկել է 335 պատգամավոր (577¬ից). ընդամենը 1¬ը դեմ է եղել, մյուսները` ձեռնպահ (տեղեկացրել է Lenta.ry¬ն)£ Մուսուլմանների թիվը Ֆրանսիայում հաշվվում է 6 միլիոն£ Իսկ երկրի ամբողջ ազգաբնակչությունը կազմում է շուրջ 65,5 միլիոն£ Նախկինում այստեղ պետական դպրոցներում արգելված է եղել փարանջա և չադրա կրելը£ Դեմքը քողարկող հագուստ կրելու արգելանքը վերջնական դարձնելու ուղղությամբ գործնական քայլեր արդեն արվում են Եվրոպայում, և այդ գործընթացի նախակարապետը Բելգիան է£ :

Նախապատվությունը` թուրքերին, գերմանացիներին, նաև` հայերին

2009¬ի առաջին կիսամյակի համեմատությամբ այս տարի 10 %¬ով ավելացել է ծնունդների թիվը Մոսկվայում£ MK¬ի մեր գործընկերները ճշտել են, որ հունվար-հունիս ամիսներին ՌԴ մայրաքաղաքում 60050 նոր քաղաքացիներ են լույս աշխարհ եկել. 4576¬ով ավելի` անցյալ տարվա նույն ժամանակի համեմատությամբ£ Ընդ որում` տղաները 2000¬ով ավելի են աղջիկներից£ Նորածինների 75 %¬ն է, սակայն, օրինական ամուսնություն գրանցած ընտանիքներում ծնվել£ Երիտասարդ ծնողները շարունակում են իրենց զավակներին ռուսական ավանդական անուններով կոչել. ավելի հաճախ հանդիպում են Ալեքսանդրներ, Մաքսիմներ, Իվաններ, Արտյոմներ, Դմիտրիներ, Մարիաներ, Անաստասիաներ, Դարյաներ, Աննաներ, Ելիզավետաներ£ Գրանցվել են նաև անսովոր անուններ` Ռադոստ, Երեմեյ, Պոկրովիտել, Օգնեսլավ, Լուկա-Սչաստյե Սամերսեթ Օուշեն… Մասնագետներն ուրախությամբ են արձանագրում, որ 1 տարվա ընթացքում 2 անգամ Մոսկվայում նվազել է մահացությունը. 59133 հանգուցյալների 72 %¬ը եղել են 71-99 տարեկան£ Հետաքրքիր մի օրինաչափություն էլ կա. այստեղ յուրաքանչյուր 7¬րդ ամուսնությունն արտասահմանցու հետ է£ Մոսկվացիք նախընտրում են ընտանիք կազմել Թուրքիայի, Գերմանիայի, Իսրայելի, ԱՄՆ¬ի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի, Ուզբեկստանի ու Բելառուսի քաղաքացիների հետ£ :

Պատերազմ` դրոշին

Գերմանական «Նոյքյոլնի» հակառասիստական կազմակերպության ակտիվիստներն, ի նշան բողոքի, հափշտակել են Գերմանիայի շենքի պատից կախված 200 քառ մետրանոց դրոշը£ (Տեղեկացրել է Tagesspiegel¬ը)£ Բաց նամակով նրանք ստանձնել են կատարվածի պատասխանատվությունը և ավելացրել են, որ իրենց գործունեության ընթացքում հափշտակել են շուրջ 5000 գերմանական դրոշ£ Իրենց այդ գործողություններն ակտիվիստները պատճառաբանել են նրանով, որ սև-կարմիր¬դեղին դրոշն արտացոլում է ռասիզմ և հասարակությունից արտասահմանցիների մեկուսացում£ - Ներգաղթյալներին ստիպում են միակողմանի ճիգեր գործադրել` հասարակությանն ինտեգրվելու համար` միաժամանակ մերժելով հասարակական կյանքին նրանց լիիրավ մասնակցությունը,¬ նշված է նամակում£ Դրոշը կախված է եղել Լիբանանի քաղաքացի հանդիսացող մի բնակչի տան պատից£ Տան սեփականատերն առաջին հարկում բջջային հեռախոսների խանութ ունի£ Նա պատմել է, որ այդ դրոշը կարել տալով, ինքը ցանկացել է արտահայտել իր աջակցությունը` ֆուտբոլի միջազգային մրցամարտին մասնակցող Գերմանիայի հավաքականին£ Եվ երբ 2 անգամ նրա տան պատից գողացել են երկրի խորհրդանիշը, նա շուրջօրյա հսկողություն է սահմանել£ :

Սահակաշվիլին գիշերային ակումբն էր նախընտրել

Մասնավոր այցով Կիև հասնելուց հետո, վրաց նախագահը շնորհավորել է ուկրաինացի իր պաշտոնակցի ծննդյան օրը և շտապել… գիշերային ակումբ£ Երկու նախագահների հանդիպումը բացառապես պաշտոնական բնույթ է կրել. բարեկամական ջերմ մթնոլորտում նրանք զրուցել են երկկողմ հարաբերությունների զարգացումից£ Բանակցությունները տեղի են ունեցել «Զալեսյե»¬ում, որտեղ էլ Յանուկովիչը տոնում էր իր ծննդյան օրը£ Սակայն հոբելյանական ընդունելությանը Սահակաշվիլին չի մնացել. նախընտրել է ժամանցը` D°Lux գիշերային ակումբում£ Պարահարթակ, իհարկե, նա չի բարձրացել, այլ սեղան է զբաղեցրել ամառային պատշգամբում` շարքային այցելուների հարևանությամբ£ Մատուցողներն հետո պատմել են, որ Վրաստանի նախագահն ու ընկերներն ուտելիք չեն պատվիրել. բավարարվել են թեթև կոկտեյլներով և հանքային ջրով£ Այդ երեկո Սահակաշվիլին արտաքնապես էլ նախագահի նման չի եղել` վանդակավոր վերնաշապիկով ու ջինսով£ Ինչպես նշել է մամուլը` դա առաջին դեպքը չէ, երբ վրաց նախագահը Կիև է մեկնում` գիշերային ակումբներում լիցքաթափվելու, ջահելությունը վերհիշելու£ Լրատվամիջոցները գրել են, որ պաշտոնական բանակցությունների նախօրեին նա եղել է մեկ այլ գիշերային ակումբում£ :

Ռուսները սկսել են վստահել միլիցիային

Ասում են` իսկապես, միլիցիայի հանդեպ վստահության աճ է նկատվում£ Այդուհանդերձ, իրավապահների հետ անձամբ առնչվողները նրանց աշխատանքին բացասաբար են վերաբերվում` փաստում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցումները£ Համաձայն հետազոտությունների արդյունքների` 2005¬ից հետո միլիցիային չի վստահում բնակչության 47 %¬ը (նախկինում` 57 %¬ը)£ Իրավապահ մարմինների հանդեպ հոռետեսորեն են տրամադրված հատկապես տղամարդիկ (53 %) և միլիցիոներների հետ հաճախակի հարաբերվելու փորձ ունեցողները (57 %)£ Հարցվածների 40 %¬ը` հատկապես կանայք, վստահում են համակարգին£ Եթե 2009¬ին նրանց աշխատանքը դրական է գնահատել 14 %¬ը, ապա այս տարի` 27 %¬ը£ Ի դեպ, գոհունակության բարձր ցուցանիշ են արձանագրել հատկապես սիբիրցիները` 37 %, իսկ ամենից ավելի դժգոհություն են արտահայտել ՌԴ հարավային շրջանների բնակիչները (43 %)£ Իրավապահների նկատմամբ բացասաբար են տրամադրված հատկապես 45-59 տարեկաններն ու ավելի ապահով խավի ներկայացուցիչները£ 25-44 տարեկաններն ավելի դրական վերաբերմունք են դրսևորել£ Հարցումներն անցկացվել են հունիսի 19-20¬ին` ՌԴ 42 մարզերի, երկրամասերի և հանրապետությունների 140 բնակավայրերում£ :

ՅՈՒՆԵՍԿՕ¬ի դեսպան Կլաուդիան

«Միջազգային և իտալական կինոյի XX դարի խորհրդանիշներից մեկը` Կլաուդիա (Կլոդ Ժոզեֆին Ռոզ) Կարդինալեն Հայաստան է ժամանել ոչ միայն որպես «Ոսկե ծիրան»¬ի պատվավոր հյուր` ի նշան հարգանքի Անրի Վերնոյի հիշատակին, այլև որպես ՅՈՒՆԵՍԿՕ¬ի բարի կամքի դեսպան, որն ակտիվորեն մասնակցում է Երկիր մոլորակի բնապահպանական, առողջապահական ու սոցիալ-հասարակական հիմնախնդիրների լուծմանը£ Կինոն արվեստ է, որն աշխարհագրական սահմաններ չի ճանաչում, մանավանդ երբ դրանք ջնջողը իրեն 52 տարի անընդմեջ խոշորագույն ծառայութ յուններ մատուցող լեգենդար ու մշտահմա այսպիսի մի դերասանուհի է»£ Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան) կենսագրահենք «Մայրիկ» ֆիլմում (1991 թ.) Մեծ եղեռնից վերընձյուղված հայ ժողովրդի դառնաղի պատմական անցյալը բավականաչափ ուսումնասիրած գեղաժպիտ դերասանուհին կանխագուշակել էր, որ մի օր «Մայրիկ»¬ով հայտնվելու է աստվածընտրյալ Արարատի սրբությամբ օծուն հայկական հողում£ 3 օրում անկարելի համարելով պատշաճ ծանոթությունը` մտադիր է երկար ժամանակով կրկնայցին ճանաչել թե° երկիրը, թե° մարդկանց, որոնց ազգակիցները բազմիցս ինքնաբուխ ողջագուրվել են իր հետ որպես հայ մերիկի սրտահույզ կինոկերպավորողի£ Այդուհանդերձ, վերապրելով 1959¬ից իրեն ծանոթ Վերնոյի Արաքսի մոր հոգսաշատ դժվարին կյանքը 12¬ից մինչև 80 տարեկան հասակը` ջանացել է կանացի ու մայրական չտեղայնացված բնութագրական հատկանիշներով օժտել իր սքանչելի, քաղցրաբարո հերոսուհուն£ 130¬ից ավելի տարբեր կանանց կյանքով ապրելով կինոյում` հետևել է կյանքում սեփական «եսի» հաստատունությանը£ «Սա շատ կարևոր նախապայման է ստեղծագործական երկարակեցության համար,¬ պարզաբանում է Կարդինալեն£¬ Պիտի շատ ուժեղ լինես, որպեսզի ինքդ քեզ չկորցնես£ Այլ կերպ անկարող կլինես կինոյով զբաղվել£ Կինոն ու անձնական կյանքը երբեք չեմ խառնել£ Շատ ու շատ գեղեցիկ դերասանների խաղընկերուհին լինելով` երբեք նրանց թակարդը չեմ ընկել£ Չեմ էլ երազել որևէ դերի մասին£ Չափազանց շատ են մինչ այժմ էլ տարբեր առաջարկները£ Ֆիլմի հաջողության գրավականը, նախ, լավ սցենարն է, ապա` ռեժիսորի ու դերակատարների ճիշտ հարաբերությունները£ Գայթակղված կտրուկ կերպարանափոխություններով (թե արտաքին, թե ներքին) և վտանգավոր արկածներով` միշտ պարտավորված եմ եղել դառնալ այն, ինչ ուզում է ինձնից ստանալ ռեժիսորը£ Ամենախենթ արկածներովս աչքի է ընկել հատկապես «Ամազոնիան»£ Որքան մեծ ու արտասովոր է վտանգը, այնքան ուժգնանում է ձգտումս այն հաղթահարելու£ Ոչնչից չեմ երկնչել£ Փառք Աստծո, հրաշալի դերասաններով ու ռեժիսորներով մուտք գործելով կինոաշխարհ` անմիջապես եմ ճանաչում գտել (այս հանգամանքը ստիպեց գեղեցկուհի քրոջս` Բլանշին, չիրագործել իր կինոերազանքը)` ինքնաբավությամբ չտառապելով, ինքս իմ արժեքը գիտակցելով ու հարգելով»£ Անակնկալի բերելով իր կարճ ու հատու խոսքով, անսեթևեթ անկեղծությամբ` Կարդինալեն հմայում է կամային ուժեղ հատկանիշները ցայտեցնող կյանքի դասերով, իր անվան շուրջ հյուսված սին լեգենդների անբարդույթ հերքումներով£ Սկսած իրեն համաշխարհային կինոէկրան բարձրացրած առաջին հաղթանակի զավեշտախառն արժևորումից£ «Միանգամայն պատահաբար եմ 1957¬ին ճանաչվել «Թունիսի ամենագեղեցիկ իտալացի աղջիկը»,¬ ասում է նա£¬ Մորս և քրոջս հետ մասնակցում էի Իտալիայի հյուպատոսության կազմակերպած բարեգործական երեկույթին£ Հետաքրքրա սերների բազմության մեջ «ծպտված» էի առանց որևէ հավակնության, երբ ինչ¬որ մեկը ձեռքիցս բռնեց ու բեմ բարձրացրեց£ Կապուտաչյա, ճերմակաթույր Բլանշին անհամեմատ գեղեցիկ եմ համարում£ Այնպես որ, մրցույթ չի եղել£ Երբ ինձ տրված ուղեգրով անհոգ շրջում էի Վենետիկի փառատոնում, լուսանկարիչները հանգիստ չէին տալիս` գայթակղված Եվրոպայի համար արտասովոր իմ արաբական հագուկապով£ Շուտով բոլոր թերթերի առաջին էջերում իմ «էկզոտիկ» լուսանկարները հայտնվեցին, ապա, երբ համառորեն մերժեցի կինոյում նկարահանվելու շատ ռեժիսորների հետապնդում-առաջարկները, հոդվածներ լույս տեսան «Աղջիկը, որը չի ուզում նկարահանվել կինոյում» վերնագրերով£ Որքան շատ էի «ոչ» ասում, այնքան ավելի էին իմ ինքնատիպությամբ հետաքրքրվում£ Ճիշտ` ինչպես սիրային հարաբերություններում, տղամարդը չի դադարում սիրահետել իրեն գրաված այն կնոջը, որը շարունակ մերժում է£ Ի վերջո տեղի տվեցի և Vides Ailms կինոընկերությունը 7-ամյա պայմանագիր կնքեց ինձ հետ»£ «Գոհա»¬ում կինոդեբյուտից հետո, միևնույն 1958¬ին Կլաուդիա Կարդինալեն միջազգային հաջողության է հասնում «Չարագործներն անհայտ են» ֆիլմով£ Այդ շրջանի լավագույն աշխատանք ները համարելով «Ճամպրուկով աղջիկը» (1961թ.) ու «Բուբեի հարսնացուն» (1963թ.)` շրջադարձային է գնահատում միաժամանակ ստեղծված «Ութուկեսն» ու «Ընձառյուծը» (1963թ.)£ Իտալական կինոյի ոսկեդարն է խթանել նրա վերելքը իր տաղանդաշատ ու բեղուն ստեղծագործական մթնոլորտով£ Սկզբում նրան կրկնօրինակել են` բնածին խուլ ձայնի և իտալերենին չտիրապետելու (չնայած` ծնողները սիցիլիական ծագում ունեին) պատճառով£ Հետո մայրենիի արժեք են ստացել ֆրանսերեն, իտալերեն ու անգլերեն լեզուները£ Եվ նա անկաշկանդ ստեղծագործել է տարազգի արվեստագետների հետ` մերժելով անհետաքրքիր սցենարներն ու բեմադրիչներին£ Կինոնկարահանումներով շրջագայությունները դերասանուհու ապրելակերպն են դարձել. Կանադայից` Ավստրալիա, Նահանգներից` Ֆրանսիա, Թունիսից` Իսպանիա... Տասնյակ հոլիվուդյան ֆիլմերում նկարահանվելով` հրաժարվել է պայմանագիր կնքելուց, քանի որ իրեն եվրոպացի կին ու դերասանուհի է համարում, ում խորթ են հոլիվուդյան կլիշեները£ Չորս անգամ հանդես է եկել թատրոնում Իտալիայում և Ֆրանսիայում, բայց յոթամսյա այդ ճամփորդությունները դժվարություններով լի են եղել£ «Կինոն նախընտրում եմ թատրոնից,¬ ասում է Ստամբուլում (ի տարբերություն վաղեմի խաղընկեր Օմար Շարիֆի, որևէ արտառոց միջադեպ չի ունեցել «Մայրիկ»¬ի բերումով), Ֆրանսիայում ու Թունիսում իր նոր աշխատանքների նկարահանումներն ավարտած ու Նյու Յորքում և Իսպանիայում ունեցած ծրագրերով մտազբաղ եռանդուն դերասանուհին£¬ Թատրոնում չես կարող չստացված տեսարանը նորից փորձել, լավագույն դրսևորումդ միայն հանդիսատեսին մատուցել և անխոցելի մնալ որպես դերակատար»£ Թարգմանվի 2005¬ին լույս ընծայված «Ես` Կլաուդիան, դու` Կլաուդիան» ինքնակենսագրական գիրքը, ըստ իս, մինչ Կարդինալեն ծանոթանա իրեն Երևանում ընծայված գրքերին` հայերի ու նրանց մշակույթի մասին պատմող, հաջորդ հանդիպումը բազմաշերտ ստեղծագործական տարեգրություն ստեղծած հանրահռչակ կինոարտիստուհու և անընկճելի կնոջ հետ անհամեմատ հագեցած երկխոսության արժեքավորություն ձեռք կբերի£ :

«ԾԻՐԱՆ» ¬ ահրավառությունից հետո

Կինոտոնախմբության շուքով երևանյան տապի խեղդուկը մեղմելու հավատընծա նախադրյալներով մշակութային ամառվա կիզակետը դարձած «Ոսկե ծիրան» միջազգային VII կինոփառատոնը արվեստասերների մեծամասնության համար 7¬օրյա ֆիլմամարաթոնի վերածվեց£ Նախորդ 6 «Ծիրան»¬ների փորձառությամբ նախապատվությունը տալով հետահայաց ցուցադրություններին` կինոսիրողը անզիջում ակտիվությամբ հասցրեց հաղորդակցվել նաև մրցութային ծրագրին£ Հատուկենտ դիտարժան ֆիլմեր առանձնացնելով միջազգային խաղարկային ու վավերագրական անվանակարգերում «մրցակցողներից» («Փողոցային օրեր», «Իմ ուրախություն», «Արարատից Սիոն», «Երկուսով»...)` զարմացավ «Հայկական համայնապատկեր»¬ի անհամեմատ բովանդակալից գունեղութ յունից («Կայացում», «Այստեղ` երկրի վրա», «Վենեսիա», «Հայաստանի վերջին լարախաղացը», «Ես ապրում եմ»...)£ Փակման անուրախ արարողությանը մասնակցելով` տրտմեց մի շարք արժանավոր կինոժապավենների «ակամա» թերագնահատման փաստից£ Հատկապես տարօրինակ թվաց, որ հայոց նորաստեղծ կինոանձնագիրը` լրացված այլազգիների ձեռքով ու էկրանավորված վաստակաշատ կինոբեմադրիչ Էդգար Բաղդասարյանի վարպետությամբ, ոչ միայն Էկումենիկ հանձնախմբի կողմից հանիրավի շրջանցվեց, այլև` փառատոնի կազմկոմիտեի (նախագահ Ատոմ Էգոյանը պարզապես հիացած էր այս բարդ ու բարձրարվեստ աշխատանքով)£ Ավարտական չստացված երեկոն (գեթ մրցակցող ֆիլմերի տեսակոլաժը հրամցնեին) տոնաշուքից իսպառ զրկվեց` Սերժ Ավետիքյանի «Շների կղզին» անիմացիոն ինքնատիպ ֆիլմով նորահայաց մունջ արտահայտչականությամբ վեր հանելով հայոց ջարդի այլաբանական պատկերների թափանցիկ սարսառազդու ենթատեքստը£ Ամփոփիչ մամլո ասուլիսին ներկա 5 հանձնախմբերի անդամները, պաշտպանելով իրենց միաձայն (Գրեգորի Պեկի ընտրահնարքով յուրաքանչյուրը երկուական փակ գաղտնի քվեարկության իրավունք էր ունեցել) վերջնավճիռները, վիրավորանքի հասնող կոպտությամբ լռեցրեցին կինոսրահների ընդհանուր տպավորությունն արտահայտող մի քանի լրագրողների վախվորած կասկածանք ները լավագույնների ընտրության հետ կապված£ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ սահմանելու (արտամրցութային ծրագրում ուշագրավ մի քանի կինոժապավեններ կարելի էր գեթ պատվոգրի արժանացնել) առաջարկը մերժվեց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի կողմից£ Պարզվեց, ոչ միայն հայ կինոդիտողը, այլև ԶԼՄ¬ների հոծ բանակը` փառատոնի շուրջ բարյացակամորեն համախմբված, դեռևս հասու չէ ընկալելու «Ժամանակից առաջ անցած», «հեղինակային» (ուրեմն` անհեղինա՞կ են մյուսները...) կինոֆիլմերի իրական արժեքը£ Կարծես թե դրանք զանգվածային կինոսիրողին չեն հասցեագրված, այլ կինոբեմադրիչների նեղ մասնագիտական «չեմպիոնատ» են£ Զսպելով հարցասիրությունս` զուտ մամլո եռաստիճան իրարահաջորդ ասուլիսների մտավոր կշիռը ավելացնելու անհրաժեշտությունից դրդված (հիմնականում մունջ ներկա գտնվող «գործըն կերներս» քանիցս դժգոհեցին ընթացիկ ծանծաղ պարզունակությունը հատուկենտ տափակ հարցերի գորշությունից ազատագրելու ջանադրությունիցս, և ես որոշեցի մամլո սրահում լուռ հետևել ճապաղ խոսքուզրույցներին` գերադասելով առանձնազրույցները «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում), ապշեցի, երբ Ջաննա Ուրիցիոն, «Կոսմոս», «Մի նայիր հայելուն» ֆիլմերի ու Պիկասոյի գեղանկարչության դժվարին հանրաճանաչման միջև զուգահեռ անցկացնելով, դրանք Ապագայի որոնումների կինոգործեր գնահատեց£ Ի դեպ, բացակա կինոբեմադրիչ Սուրեն Բաբայանի փոխարեն Էկումենիկի մրցանակը (ինչո՞վ համարժեք չէր, ասենք, Չալդրանյանի «Մաեստրոն»...) ստացած գլխավոր դերակատար Ժան¬Պիեռ Նշանյանը չթաքցրեց տարակուսանքը իրենց ֆիլմին շնորհված «հաղթակարգավիճակից». «Գուցե ինչ¬որ հոգևոր համարժեքությո՞ւն են նկատել»£ ԶԼՄ¬ների հակասական կարծիքները և զսպված վիրավորանքը դուրս հորդեցին սրահից£ Լիուլի գոհացած հայկական ճոխ ու ջերմ հյուրընկալությունից` պատվավոր հյուրերն ու օտարերկրյա մասնակիցները «առանց խումհարի» վերադարձան իրենց տները` հայաստանյան հարգամեծար վերաբերմունքից գերշոյված£ Շատերին իրենց հայրենիքում չեն էլ ճանաչում£ Ռոբ Նիլսոնը անկեղծորեն խոստովանեց այդ տխուր իրողությունը£ Օտարներին չկարողացանք պատշաճ ներկայացնել նույնիսկ այն ականավոր տեղացի հայ կինոգործիչներին, որոնց հոբելյանների նշանավորումը նախապես ծրագրվել էր (մասնակի բացառություն եղավ կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը` «Կապույտ լայնեզր գլխարկով մարդը» գրքույկի «Անտարես»¬յան տպագրաընծայի շնորհանդեսով)£ Մնացինք մենք ու մենք` մեր կոտրած տաշտակի առջև, օտարման հանկարծահաս պատի երկու կողմերում£ Մնաց մեկնարկազրույցի չիրագործված խոստումը` նվիրել ամենաջանասեր «լրագրավազորդներիս» հայկական կինոյի վերահրատարակված երկլեզու կատալոգը (1924-2008 թթ.)£ Հավաքական մտապատկերում դաջված մնացին դաժան իրականության զգայացունց պատկերները Ֆրիդրիքսոնի, Անգելոպուլոսի, Վերնոյի, Քլեր Դընիի (վերջինս` վարակիչ հոռետեսական պաթոլոգիայով), Նիլսոնի, Կապլանօղլուի, Ֆաթիհ Աքինի և Լի Չանգ-դոնգի գեղարվեստական ծանոթ¬անծանոթ կինոժապավեններից£ Եվ ակնթարթ թվացած հանդիպումը` ծերության շեմին ոտք դրած, մեզանում դեռևս շլացուցիչ աստղափայլը պահպանած Կլաուդիա Կարդինալեի հետ, որին ներկա գտնվողները կյանքի իմաստուն դասեր ստացան սրախոս ու անաչառ կինոդերասանուհուց£ Իրավացի էր «սևամորթ հայազգի» Հյուզ եղբայրներից Ալենը, ով բարեկամների հրավերով էր ներկա «Ոսկե ծիրան»¬ին£ «Բոլոր կինոմրցանակներն էլ քաղաքականության մշակույթի արտահայտություն են,¬ ասաց եղբոր` Ալբերտի հետ հանրահայտ «Իլայի (Եղիայի) գիրքը» հոլիվուդյան ֆիլմը (մինչ փառատոնը այն արդեն ամիսներ առաջ դիտել էին շատերը «Մոսկվա» կինոթատրոնում) ստեղծած անբարդույթ աֆրոամերիկաիրանահայերից սերող Ալեն Հյուզը,¬ Օսկարից մինչև Արմավենու ճյուղ, «Արջ»¬ից մինչև «Նիկա», «Փիղ» և «Ոսկե ծիրան»£ :

Ապագա այցելել կարելի է, անցյալ` ոչ

Ժամանակակից ֆիզիկայի բրիտանացի պրոֆեսոր Սթիվեն Հոքինգը կարծում է, որ ժամանակի միջով մարդը կարող է այցելել ապագա, բայց դեպի անցյալ` ոչ£ Լոնդոնյան Sunday Times շաբաթաթերթը հանգամանորեն անդրադարձել է նրա նորագույն հետազոտություններին£ - Տևական ժամանակ համաշխարհային գիտությունն անհեթեթություն է համարել ժամանակի միջով ճամփորդությունը, և ես սովորաբար ձեռնպահ էի մնում այդ թեմայով արտահայտվելուց, որպեսզի ինձ տարօրինակ մարդ չհամարեին,¬ հայտարարել է Հոքինգը£ Նա վստահություն է հայտնել, որ տեսական որևէ խոչընդոտ չկա` որպեսզի մարդը կարողանա այցելել ապագային. դրա համար հարկավոր է տիեզերական գերարագ սարք ստեղծել, որն ունակ կլինի լույսից 98 %¬ով ավելի մեծ արագություն զարգացնել£ - Երկրից մեկնարկելու պահից այդպիսի տիեզերանավից կպահանջվի 6 տարի, որպեսզի այն նման արագություն զարգացնի£ Արդյունքում` նրա մեջ կփոխվի ժամանակի ընթացքը£ Մարդկանց համար սարքի ներսում ժամանակը կդանդաղի. 1 ժամն այնտեղ հավասարազոր կլինի Երկրի 1 տարվան,¬ նշել է գիտնականը` հավելելով, որ նման տիեզերանավի ստեղծումն, ի վերջո, օրակարգային է դառնալու մարդկության համար£ Տեսաբան պրոֆեսորը վստահ է, որ անհրաժեշտություն է ծագելու դուրս գալ Արեգակնային համակարգից` մարդկային քաղաքակրթությունը պահպանելու համար£ :

Որքան են վաստակում մարզիչները

Ֆուտբոլային կրքերն արդեն հանդարտվել են£ Ու մինչ հաղթողներն իրենց դափնիներն են վայելում, իսկ պարտվողներն անհաջողության պատճառներն են վերլուծում, զանգվածային որոշ լրատվամիջոցներ փորձել են ճշտել, թե ինչ վճարների դիմաց են մարզիչներն աշխատել Աշխարհի առաջնության մասնակից թիմերի հետ£ France Football հանդեսի տվյալներով, ամենաբարձր վարձատրվողն այդ ցանկում Անգլիայի հավաքականի մարզիչն է` Ֆաբիո Կապելլոն, ում տարեկան եկամուտը կազմում է 8,80 մլն եվրո£ 3 մլն եվրո իր վաստակով նրան հաջորդում է Իտալիայի մարզիչ Մարչելո Լիպպին£ Գերմանիայի հավաքականի մարզիչ Իոահիմ Լևի տարեկան եկամուտը 2,5 միլիոն, հոլանդացի Բերտ վան Մարվեյկինը` 1,80 մլն, Օտմար Հիթցֆելդինը` 1,75 մլն, իսպանացի Վինսենտ Դել Բոսկեինը` 1,50 մլն և պորտուգալացի Կառլուշ Կեյրուշինը` 1,35 մլն եվրո է£ Ավստրալիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության և Մեքսիկայի մարզիչները վաստակում են 1,20 մլն եվրո£ Հրապարակված ցանկում նվազագույն եկամուտ ունեցողը Հյուսիսային Կորեայի հավաքականի մարզիչն է` 0,17 մլն եվրո… Ռուսաստանն այդ ցանկում, իհարկե, չկա, սակայն նրա հավաքականի նախկին մարզիչը տարեկան ստացել է 7 մլն եվրո, իսկ ներկայումս հավաքականը մարզող Դիկ Ադվոկատան վաստակում է 5 մլն եվրո£ :

Կուտունիոն խածել է երկրպագուհու այտը

Իտալացի հռչակավոր երգիչ Տոտո Կուտունիոյի մենահամերգը չէր կարող մեծ հաջողությամբ չանցնել£ Արտիստը նաև խոստովանել է, որ այն տնավարի է եղել£ Վիտեբսկի Ամառային ամֆիթատրոնում նրան փոքր¬ինչ նյարդայնացրել է զբոսայգու այցելուների ներկայությունը, և երգիչը կողմնակի անձանց խնդրել է հեռանալ£ Իսկ համերգի ընթացքում նա զրուցել է ունկնդիրների հետ, կատակել ու հաճոյախոսել£ Երկրպագուներն հենց իրենից իմացել են, որ Տոտոն արդեն 38 տարի ապրում է իր կնոջ հետ, հետաքրքիր պատմություններ են լսել նրա առաջին սիրո, բանակային տարիների մասին£ Հարցրել է իրեն ծաղիկ նվիրող բոլոր կանանց անունները և ռուսական ավանդույթով համբուրել 3 անգամ£ - Վա¯յ, իսկ քեզ կարելի՞ է կծել£ Նույնպես 3 անգամ£ Դու այնպես թմբլիկ ես£ Ուղղակի ուզում եմ հիշատակի համար մի պատառ պոկել,¬ երկրպագուներից մեկին ասել է Կուտունիոն և պատասխանին չսպասելով, սկսել է կծել աղջկան£ Հետո նա հիացմունք է արտահայտել մեկ այլ երկրպագուհու զգեստի բացվածքի մասին ու նախազգուշացնելով, որ տղամարդիկ թուլություն ունեն նման հագուստների հանդեպ, փորձել է իրենով ծածկել զգեստաճեղքը£ Հաջորդ աղջիկն էլ չի հասցրել ծաղիկները նվիրել` երբ հայտնվել է Տոտոյի գրկում. - Մի անգամ ես զուգերգ եմ կատարել անչափ գեղեցիկ Աննա-Լիզայի հետ£ Դու նրան շատ ես նման` և° մազերդ, և° հասակդ, և կազմվածքդ…,¬ ասել է ու սկսել է պարել նրա հետ£ Եվ այդպես` իրոք տնավարի` ջերմ անմիջականությամբ Տոտոն վարել է ողջ համերգը£ Ոչ շատ վաղուց լուրեր էին պտտվում մաեստրոյի ծանր հիվանդության մասին. այդ թեմային ևս անդրադարձել է Կուտունիոն. - Ուռուցքաբանական վիրահատության եմ ենթարկվել£ Տեր Աստված և պրոֆեսորները մազերիցս բռնած ինձ դուրս քաշեցին£ Հիմա լավ եմ զգում£ Միայն դժվարանում եմ քայլել ու այդ պատճառով հաճախ նստում եմ£ Արդեն մեկուկես տարի է` ինձ հետ շրջագայում է նաև իմ անձնական բժիշկը£ :

Ալլան` հիվանդանոցո՞ւմ. չսպասե°ք

Վերջերս տարածված շշուկները, թե իր ոչ առողջ կենսակերպի պատճառով Պուգաչովան հայտնվել է Իսրայելի հիվանդանոցներից մեկում, հերքել է նրա տնօրենը£ Ըստ այդ ասեկոսեների` արտիստուհին վաղուց սրտային տագնապներ ունի և պատրաստվում է վիրահատվել` հատուկ սենտներով անոթները լայնացնելու£ Ու այդ բուժման ծախսերն էլ իբբ ստանձնել է ճանաչված օլիգարխ Միխայիլ Պրոխորովը£ Այս բամբասանքն անչափ զարմացրել ու անհանգստացրել է երգչուհու սիրելի բանաստեղծ Իլյա Ռեզնիկին£ Սակայն Պուգաչովայի տնօրեն Ելենա Չուպրակովան արհամարհանքով ծիծաղել է իրեն ուղղված այդ հարցից. - Հիվանդանոցո՞ւմ£ Չսպասե°ք£ Նա հիմա իր հանգիստն է անցկացնում Իստրայի սեփական ամառանոցում£ Այսուհանդերձ չեն դադարում համառ պնդումները, որ Պրիմադոննան վիրահատվում է, բայց` ոչ թե առողջությունն, այլ գեղեցկությունը վերականգնելու համար£ Նա ծրագրել է ձգել դեմքի մկանները և կզակը£ Սա կլինի դեմքը երիտասարդացնող նրա երրորդ վիրահատությունը£ :

Թռչունների քարայրի առեղծվածները

Վերջին շրջանում արտասահմանյան և հայկական լրատվամիջոցների ուշադրությունը սևեռված էր Արենիի Թռչունների քարայրի վրա, որտեղ կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ երկու տարի առաջ քարայրում հայտնաբերված հնածոն աշխարհի հնագույն, ամբողջական կաշվից կարված կոշիկն է: