ԿԱՏԱՂԻ ԳՆԱՃ` բարեհաճ ձմեռ

Գազի գործող սակագինը վերանայելու մասին հայտը շաբաթավերջին «Հայռուսգազարդը» հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ուղարկել£ Ինչպես բոլոր նախորդ դեպքերում, նախքան ապրիլի 1¬ը հրավիրվելիք հանձնաժողովի նիստը դիտարժան տեսարաններով է նշանավորվելու, և նոր սակագինն ընդունելուց առաջ այստեղ փորձելու են ընդդիմանալ` առաջարկվող թիվը դժվարությամբ հաստատած լինելու տպավորությունը պահպանելու համար£ Չի բացառվում նաև, որ այդ տպավորություններին գործնական բնույթ հաղորդելու նպատակով առաջարկող սակագինը մինչև անգամ մի քանի դրամով նվազեցվի£ Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ նման աննշան «զիջումը» այլևս ոչինչ չի փոխելու, և հենց այս պահից կարելի է արձանագրել, որ ապրիլի 1¬ից Հայաստանում գազի սակագինը ևս 40 տոկոսով թանկանալու է£ Հավանական է, որ նախորդող տարիներին անխուսափելի թվացող, բայց այդպես էլ դրսևորման գագաթնակետին չհասած վառելիքային ճգնաժամի վերաբերյալ կանխատեսումները հենց այս տարվանից լիովին իրականանան£ Իսկ դրա համար, գոնե այս պահին, առնվազն երկու հիշարժան հիմնավորում կարելի է առանձնացնել. նախորդ ապրիլի 1¬ից առաջ ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունն այսչափ զգալի չէր£ Ավելի կարևոր է նաև չանտեսելը, որ այն ժամանակ վառելիքի մեկ խորանարդ մետրը 12 դրամով թանկացավ, իսկ հիմա հանձնաժողով ուղարկված հայտում 40 դրամի հավելաճ է առաջարկվում£ Եվ չնայած սակագնի վերանայումը դեռևս առաջարկի տեսքով է ներկայացվել, բայց այլևս պարզ է, որ սահմանված ժամկետից սկսած` մեր հանրապետությունում գազի 1 խորանարդ մետրի համար 136 դրամ կամ նշված գումարին շատ մոտ սակագին է սկսելու գործել£ Թե ինչի է հանգեցնելու այն, արդեն բազմիցս է նշվել£ Ու թերևս այն պահից, երբ ռուսական կողմը, կամ, որ այս դեպքում` գազամատակարար ընկերությունը հերթական թանկացման մասին հայտարարեց, այլևս պարզ էր, որ 1.000 խորանարդ մետրի դիմաց 154 դոլարին փոխարինելիք 180 դոլարանոց սակագինը մեզ վրա ոչ միայն էժան չի նստելու, այլև սպասվածից էլ թանկ է արժենալու£ Այսքանով հանդերձ` 40 տոկոսի գնաճ այն ժամանակ էլ էր դժվար պատկերացնել, քանի որ անհնար էր կանխատեսելը, թե 2010¬ի բյուջեում 1 դոլարի համար ինչ փոխարժեք կսահմանվի… Նախորդ տարի այդ թիվը 303 դրամ էր կազմել£ Բյուջե 2010¬ում, ինչին սև երեքշաբթին` մարտի 3¬ն էր նախորդել, այդ թիվը 386 դրամի հասավ£ Եվ ահա 40 տոկոս գնաճի հիմքում ոչ միայն «Հայռուսգազարդի»` մեծ փողեր աշխատելու մարմաջը և ռուսական կողմի պարտադրած նոր գինն է ընկած, այլ նաև նախորդ տարվա ընթացքում արտարժույթի շուկայում տեղի ունեցած անկանոն զարգացումները£ Դրամ¬դոլար «հակամարտության» արդյունքում շարքային հայաստանցիները տուժողի կարգավիճակից նույնիսկ այս պարագայում չեն կարող անմասն մնալ, քանի որ հայկական դրամի անհրաժեշտությունը գազամատակարար ընկերությունը պարզապես չունի, և ինքն իրեն կանխավ ապահովագրելով` ռուսական կողմը միայն ամերիկյան արժույթի պահանջված չափաբաժնի դիմաց է է մեր հանրապետությանը երկնագույն վառելիքով ապահովում£ Իր հերթին` գնաճը դոլարով, թե դրամով արտահայտվի` միևնույն է, շարունակելու է հիասթափեցնել և° «Հայռուսգազարդին» և° «Գազպրոմին»… Նույն 2009¬ին, երբ, ինչպես նշեցինք, գազն ընդամենը 12 դրամով թանկացավ, թե° առաջին և թե° երկրորդ կառույցում հաշվարկել էին, որ մեր հանրապետությունը 2 միլիարդ խորանարդ մետր գազ է սպառելու£ Սակայն տարին ամփոփելուց հետո պարզ է դարձել, որ «Հայռուսգազարդի» ակնկալիքները մասնակիորեն են բավարարվել, և նախատեսվածից 20 տոկոսով ավելի քիչ երկնագույն վառելիք է սպառվել Այլևս պարզ է, որ ապրիլի 1¬ը ոչ միայն սակագնի բարձրացման, այլ նաև սպառման ծավալների բազմապատիկ նվազմամբ է նշանավոր վելու£ Ի վերջո, իրացման անկումը ոչ միայն բարեհաճ ձմռան, այլ նաև սպառողների ծայրահեղ խնայողության հետևանք է, ինչն առաջիկա ապրիլի 1¬ից ավելի շատ է կարևորվելու£ :

Հա ո՞ր...

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՑ սկսենք£ Աշխարհի հին ու նոր հայ երևելիների շարքը համալրվել է ևս մեկով. ոչ ավել, ոչ պակաս` իր հայկական ծագման մասին է խոստովանել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը£ Ըստ եվրոպական կայքերից մեկի հաղորդման` լրատվական մի գործակալության թղթակիցը ՌԴ նախագահից հետաքրքրվել է, թե ճի՞շտ է արդյոք, որ իր նախնիները հրեաներ են, ինչին վերջինս բացասական պատասխան է տվել£ Նա ճշգրտել է, որ իր նախնիները Ադանայից են եղել, սակայն ինքը Ռուսաստանում է ծնվել£ Պաշտոնյան նաև անկեղծացել է, թե. «Ես ուզում եմ, որ բոլորի համար պարզ լինի` ես հայ եմ£ Իմ մոր ազգանունը եղել է Նախշիկյան, իսկ Նախշիկ անունը զուտ հայկական արմատներ ունի£ Հորական ազգանունս Բագրատյան է, ինչը նույնպես զուտ հայկական է£ Ես 100 տոկոսով հայ եմ»£ Դմիտրի Մեդվեդևը նաև հավելել է, որ ինքը հպարտ է իր հայ ծնողներով և հայկական արմատներով£ Իսկ մեզ մնում է սպասել, որպեսզի հերթական մեր չբացահայտված, ավելի ճիշտ` նոր բացահայտվող հայրենակիցը պաշտոնապես հերքի կամ հաստատի եվրոպական կայքի տեղեկատվությունը£ ՀՀ ԵՐԿՐՈՐԴ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայկական ծագումն իհարկե չի վիճարկվում, բայց նրա նախագահության շրջանն այնպիսի դառը հիշողություններ է թողել, որ ցանկացած վերադարձի տարրեր պարունակող նախանշան սարսափի ու դժգոհության ալիք է բարձրացնում£ Այսպես եղավ նաև նրա` անսպասելիորեն Պարսկաստանում հայտնվելուց հետո£ Երբ Ռ. Քոչարյանը խոստովանել էր, թե Աֆրիկայում որսորդությամբ է զբաղվում և երեկոյան ժամերին ոչ թե քաղաքական վերադարձի մասին է մտածում, այլ խարույկի շուրջ է անցկացնում, կարծեք թե ամեն ինչ իր տեղն էր ընկել£ Մարդիկ համոզվել էին, որ որսորդության տարերքին և երեկոյան խարույկների վայելքին երկրորդ նախագահը դեռ երկար է տրվելու… Սակայն ամեն ինչ նորից գլխիավայր շուռ եկավ վերջինիս` Պարսկաստանում հայտնվելուն պես£ Ընդ որում, պատճառն այն չէր, որ Աֆրիկայից տունդարձի ճամփան հարևան երկրի տարածքով է անցնում£ Լրատվամիջոցների հավաստմամբ` Ռ. Քոչարյանն այստեղ ընդհուպ մինչև երկրի Նախագահի ու Արտգործնախարարի ընդունելությանն է արժանացել£ Իսկ թե ինչ հարցեր են քննարկվել նշված հանդիպումներում` որոշակի ոչինչ չի ասվում, ինչն էլ հենց բազմաթիվ խառնաշփոթ ասեկոսեների գլխավոր պատճառն է դարձել… Մի բան սակայն ակնհայտ է. հերթական առիթը Ռ. Քոչարյանին իրավիճակը ծանրութեթև անելու լավ հնարավորություն կարող է ընձեռել` ստեղծված իրավիճակից համապատասխան եզրակացություններ անելու:

Սպառված օրակարգով` դեպի անորոշություն

Ներքաղաքական կյանքում հաստատվող անդորրը, ըստ երևույթին, տևական ժամանակով է խոստանում գերիշխող դառնալ£ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ օրեր առաջ կայացված դատական վճիռը վերջնականապես փակում է Նախագահի վերջին ընտրություններին հաջորդած շրջանը` հեռանկարում, իսկ ավելի կոնկրետ` դեռևս երկու տարի հետո սպասվող ընտրություններից առաջ մեծացնելով քաղաքական ուժերի անկանխատեսելի դասավորության հավանականությունը£ Իհարկե, ինքն իրեն հիմնական, իսկ վերջին շրջանում արդեն միակ ընդդիմադիր ուժը համարող Հայ Ազգային Կոնգրեսը մանավանդ Նիկոլ Փաշինյանի ընտրական ձախողումից դեռ փորձեր կանի առավելագույնը քաղել£ Սակայն այս օրերին բարձրացված աղմուկին հակառակ` տարբեր ատյաններում իրար հաջորդող շարունակական անհաջողություններն էլ իրենց հերթին են նորանոր հիասթափություններ պատճառում կոնգրեսամերձ շրջանակներին£ Ուստիև լիովին հասկանալի է, թե ինչպես է ստացվել, որ իրարից հաշիվ պահանջելու անհրաժեշտությունն այստեղ միանգամից ավելի հրատապ ու, ի տարբերություն նախկինի, բացահայտ է դարձել£ Ինչ խոսք, բոլորն են քաջ գիտակցում, որ թե մարտի 1¬ից ու թե դրանից հետո, ինչպես նաև բոլոր ժամանակներում, ընդդիմադիր շարժման «պարագլուխը»` Լևոն Տեր¬Պետրոսյանը, ազատ շրջելու է£ Արմատական ընդդիմություն համարվող ՀԱԿ¬ն ու այդպիսի «տիտղոսի» հավակնող ցանկացած ուրիշ քաղուժ, գոնե այսուհետ պետք է գիտակցի, որ նույնիսկ քաղաքականության արենայում հեղինակությունը կոնկրետ գործերով է վաստակվում, այլ ոչ թե իրեն հարող զանգվածներին` «թնդանոթի միս», իսկ հավատարիմ կուսակիցներին` քավության նոխազ դարձնելով£ Ու թեև Ն. Փաշինյանի դատավճռից ու 10¬րդ ընտրատարածքում կայացած քվեարկությունից քիչ ժամանակ է անցել, այնուամենայնիվ այսքանն էլ լիովին բավարարում է վերոնշյալում համոզվելու համար… Այն հանգամանքը, որ նախքան մարտի 1¬ը ՀԱԿ¬ը որևէ լայնածավալ միջոցառում չի նախատեսում, ինքնին հաստատում է այն իրողությունը, որ այստեղ նույնպես ստեղծված իրավիճակին համարժեք եզրահանգում արդեն կատարվել է£ Ասել է թե` քաղաքական պայքարը միշտ էլ կարող է ամենատարբեր դրսևորումներն ունենալ, սակայն դրա արդյունավետության հարցը նախկինի նման կախված է մնում օդում… Ինչ վերաբերում է գալիք մարտի 1¬ի հավանական հանրահավաքին, ապա ՀԱԿ¬ում լավ են գիտակցում, որ ինչ¬որ կերպ այս անուրախ տարելիցին անդրադառնալու կարիքը կա£ Այլ հարց է, թե հերթական հանրահավաքն ինչ արձագանք կգտնի զանգվածների շրջանում, և նրանց մեծ մասն այդ տարելիցը միտինգավայրում Լևոն Տեր¬Պետրոսյանի ելույթի ուղեկցությա՞մբ կհարգեն, թե՞ առանց հանրահավաքի հրապարակ հասնելու£ Դժվար է նաև կանխատեսել, թե Կոնգրեսը մեկ էլ երբ ընտրողների հետ հանդիպում կկազմակերպի, քանի որ եթե անշրջանցելի առիթը չլիներ, մեծ էր հավանականությունը, որ քաղաքական հավաքները վերջնականապես դադարեցնելու ՀԱԿ¬ի մասին որոշումը նույնպես արդեն քննարկման փուլում կլիներ… Ակնհայտորեն նույն խնդրի առաջ է հայտնվել նաև ՀՅ Դաշնակցությունը£ Հայ¬թուրքական հարաբերությունների քննարկումը եթե նույնիսկ խորհրդարան տեղափոխվի, ապա հանրահավաքներում հնչեցնելիք թեմա ակնհայտորեն ՀՅԴ¬ն էլ չունի£ Եվ մինչ Երևանի փողոցները դատարկվեն բոլոր տեսակի բողոքավորներից ու միտինգավորներից, հետաքրքիր մի ամփոփում շարունակում է օրակարգային մնալ և հետևյալ ուշագրավ եզրահանգմանը մղել£ Փաստորեն, բոլոր ժամանակների և բոլոր տեսակների մեր ընդդիմադիրները գերազանցապես իշխանության հասնելու խնդրի շուրջ են միայն համախմբվում և հետևաբար զանգվածներին բացի նշված անհասանելի նպատակը պարտադրելուց, ուրիշ որևէ խնդրի շուրջ չեն կարողանում ու չեն ցանկանում միավորել£ Մինչդեռ քաղաքական պայքարի այնպիսի պարարտ հող, ինչպես հիմա է ստեղծվել, հազվադեպ է ընձեռվում£ Թեև այդ պայքարին երբևէ սոցիալական ուղղվածություն չի հաղորդվում, սակայն ոչ թե մարտի, այլ ապրիլի 1¬ը ընդվզելու առիթ ամեն տարի է ընձեռում£ Եթե այս իրավիճակից արմատականներն օգտվեին և իրենց պայքարին նոր ու թարմ լիցքեր հաղորդեին, միգուցե գոնե ընդդիմադիր շրջանակներում պայքարի շարունակականությանը փոքր¬ինչ նպատակահարմարություն հաղորդվեր£ Սակայն հանրային հիմնախնդիրները բոլոր ժամանակների ընդդիմություններին քիչ են հետաքրքրել£ Եվ խնդիրը, բնականաբար, ոչ թե այն է, որ այդպիսիք չեն նկատվել, այլ պարզապես նման ցանկությունն է մշտապես բացակայել£ Հանգամանք, ինչն էլ իր հերթին է երաշխավորում տևական ժամանակով հաստատվող ներքաղաքական անդորրի անխուսափելիությունը£ :

Ֆուտբոլային դիվանագիտությունից` շախմատայինի

Կարծես գիտակցելով, որ ֆուտբոլի հարցում ինքը զգալիորեն զիջում է Թուրքիային, Հայաստանը որոշել է 2009¬ին նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունը փոխարինել շախմատայինով£ Համենայն դեպս, հայ¬թուրքական արձանագրությունների առնչությամբ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած վերդիկտը երկու երկրների հարաբերությունների կարգավորմամբ շահագրգիռ կողմերին առնվազն ստիպեց ճշտգրտումներ կատարել իրենց հաշվարկներում£ Կասկածից դուրս է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացման գործընթացը սկսվել է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Եվրամիության բացառիկ փոխհամաձայնության արդյունքում£ Սակայն և° Թուրքիան, և° Հայաստանն աշխատում են Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նշանակության փոփոխությունների հնարավորություն պարունակող այս մեծ խաղում իրենց մասնաբաժինն ունենալ` յուրաքանչյուրը սեփական շահերը հետապնդելով£ Այս առումով, պատահական չէր, որ Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումը մի քանի ժամով ձգձգվեց. Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն խորհրդարանում արձանագրությունները բնորոշեց որպես իրենց նախաձեռնած խաղաղության պակտ£ Այսօր արդեն կարող ենք փաստել, որ Սահմանադրական դատարանի հիշյալ վճռից հետո, արձանագրությունների ստորագրմանը հաջորդած` թուրքական կողմի հայտարարությունները կտրուկ փոփոխություններ են կրել£ Հոկտեմբերի 10¬ից մինչև հունվարի 12¬ն ընկած ժամանակահատվածում մեկնաբանելով արձանագրությունները, Թուրքիայի նախագահը, վարչապետն ու արտգործնախարարը խոսում էին Կարսի պայմանագրի մասին` ասելով, թե Հայաստանը ճանաչում է ներկայիս հայ¬թուրքական սահմանը£ Նրանք համարում էին, թե իրենց հաջողվել է Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզից հայ¬թուրքական հարաբերությունների հարթություն տեղափոխել. այսինքն, հաջողվել է առաջադրել երկու նախապայման, իսկ երրորդն էլ փորձում էին խցկել հընթացս` շարունակելով բացեիբաց պնդել, թե արձանագրությունները չեն վավերացնի, եթե ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առաջընթաց չգրանցվի£ Թեպետ Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու Եվրամիությունը միակամ էին և են, որ ղարաբաղյան հակամարտության և հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորումներն առանձին հարցեր են և չպետք է դրանք կապել միմյանց հետ, բայց Թուրքիան ամեն ինչ անում էր` իր նպատակին հասնելու համար£ Թերևս, նաև այդ համատեքստում կարելի է դիտարկել էներգետիկ նախագծերի հարցում Ռուսաստանի հետ համաձայնության գալը և Վաշինգտոնում Էրդողանի հայտարարությունը, թե արձանագրություններում նախապայմաններ չկան, բայց կարող են առաջանալ խորհրդարանում դրանց վավերացման ժամանակ£ Սակայն, հունվարի 12¬ը, թերևս խառնեց Անկարայի հաշվարկները£ Գուցե թուրքերը չէին սպասում, որ Հայաստանը կհամարձակվի հայտարարել, թե ճանաչում է միայն այն պայմանագրերը, որոնք կնքվել են իր` նորանկախ, այսինքն` ներկայիս Հայաստանի օրոք£ Թուրքերը չէին սպասում, որ ցեղասպանություն տեսած Հայաստանը կհամարձակվի հայտարարել, թե պատմաբանների հանձնաժողովում կարող է քննարկվել ցեղասպանության հետևանքների վերացման հարցը միայն… Թուրքերը, իրոք, չէին սպասում£ Եվ շտապեցին գանգատվել£ Հիլարի Քլինթոնի հետ կայացած հեռախոսազրույցից ոչինչ հայտնի չէ. այդ մասին լռում են և° թուրքական, և° ամերիկյան աղբյուրները£ Սակայն այդ հեռախոսազրույցի մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը պատասխանել է, թե Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը չի սահմանափակում և չի բնորոշում արձանագրությունները, և ԱՄՆ¬ը շարունակում է քաջալերել դրանց վավերացումն այն տեսքով, ինչպես բանակցվել և ստորագրվել են դրանք£ Գորդոնի այս վերջին նախադասությունը կարող է շփոթություն առաջացնել` իրարամերժ մեկնաբանությունների տեղիք տալով£ Պետքարտուղարի տեղակալը արդարացնում էր Սահմանադրական դատարանի որոշո՞ւմը, թե՞ պաշտպանում էր արձանագրությունները£ Իհարկե, այս դեպքում կարելի է ասել` թե° մեկը, թե° մյուսը£ Վերհիշելով և վերլուծելով արդեն մեկ տարուց ավելի ձգվող` հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, կարելի է եզրակացնել, որ արձանագրութ յունների վավերացումը որքան էլ ձգձգվի, վերջիվերջո Թուրքիան կգնա այդ քայլին£ Հակառակ դեպքում ապրիլին ամերիկյան քաղաքական օրակարգում կարող է հայտնվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և համապատասխան ճնշում գործադրվել Թուրքիայի վրա£ Ընդ որում, Անկարայի առջև հստակ պահանջ կդրվի` վավերացնել արձանագրությունները` առանց Ղարաբաղի հետ կապված որևէ վերապահման£ Այս հարցում ակնհայտ է նաև Ռուսաստանի շահագրգռվածությունը£ Կրեմլը տնտեսական տարբեր նախագծեր առաջարկելով Թուրքիային, փորձում է նրան կապել իր քաղաքականությանը£ Ռուսաստանը կցանկանար խորացնել թուրք¬ադրբեջանական հակասությունները, որպեսզի հնարավորություն ստանար Ադրբեջանին իր ազդեցության տակ պահել£ Թերևս, բոլորովին էլ պատահական չէր, որ Սոչիում Մեդվեդևի մասնակցությամբ Սարգսյան-Ալիև հանդիպումը գրեթե համընկավ ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան Մինսկի խմբի համանախագահների այցին£ Այսպիսով, Ռուսաստանը, կարծես, ղարաբաղյան հարցում նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը և հիմնավորում, որ Հարավային Կովկասում թելադրողն ինքն է£ Պատահական չէ նաև այն, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները կոշտացրել են իրենց դիրքորոշումը` հայտարարելով, թե հակամարտության կարգավորման նախադրյալներ այս պահին չկան£ Այս հայտարարությամբ Հայաստանը ջանում է բացառել Թուրքիայի միջամտությունը Ղարաբաղի հարցում£ Այսպիսով, Հայաստանն իր Սահմանադրական դատարանի հայտնի վերդիկտով, փաստորեն, ֆուտբոլային դիվանագիտությունից անցավ շախմատայինի, ինչը, թերևս, անսպասելի էր Թուրքիայի համար£ Եվ վերջինս այժմ որոշակի ջղաձգությունների մեջ է` շախմատային տերմինալոգիայով ասած` ցուգցվանգից և ցայտնոտից խուսափելու համար£ :

Ճնշումներ գործադրելը նույն քաղաքական առևտուրն է

Ժամանակները փոխվում են£ Միջազգային հարաբերություններում, աշխարհաքաղաքական գործընթացներում փոփոխությունները, հատկապես վերջին երկու տարիներին, այնպիսի խելահեղ արագություն ու թափ են ստացել, որ նույնիսկ քաղաքագիտական կառույցների փորձառու մասնագետները չեն հասցնում սպառիչ պատասխաններ գտնել շատ ու շատ հարցերի£ Ամփոփիչ եզրահանգումներին, գնահատականներին և կանխատեսումներին վերաբերող, դրանց ապացուցողականությունը հաստատելուն ուղղված փաստարկները, մի քանի ամիս չանցած, նոր իրողությունների և իրադարձությունների «լույսի» տակ կորցնում են իրենց հրատապությունն ու համոզչականությունը£ Նոր աշխարհակարգի ստեղծման «ճանապարհը» հագեցած է անորոշության և անկանխատեսելիության բավական թանձր մշուշով£ Անակնկալների առատությունը, թերևս, բխում է այն չնախատեսված հանգամանքից, որ աշխարհն աստիճանաբար դառնում է ոչ թե բազմաբևեռ, այլ պարզապես անբևեռ£ Ո°չ գերտերությունները, ո°չ միջազգային հեղինակավոր կառույցները այլևս չեն կարողանում իրենց կամքը միանշանակ թելադրել միջին և նույնիսկ թույլ զարգացած երկրներին£ Այս տեսակետի հաստատվելուն նպաստեց այն իրողությունը, որ ԱՄՆ¬ը լինելով գերհզոր պետություն, տարիներ շարունակ, այդպես էլ չի կարողանում մինչև վերջ ծնկի բերել թույլ զարգացած, աղքատ, պատերազմներից ծվատված այնպիսի երկրների, ինչպիսիք Աֆղանստանն ու Իրաքն են£ Տեսանելի ապագայում էլ այս երկրները մնալու են անկայուն ու պայթյունավտանգ, չի լինելու նույնիսկ նվազագույն կարգ ու կանոն, էլ ուր մնաց` ժողովրդավարություն ու իրավական պետության ստեղծում£ Խոշոր հաշով ամերիկյան «միսիան» տապալվեց` խլելով բազմաթիվ զոհեր և ահռելի նյութական միջոցներ£ Եվ բոլորովին էլ նշանակություն չունի, ամերիկյան զորքերը կհանվե՞ն տվյալ երկրներից, թե՞ ոչ£ Իրավիճակը նույնն է մնալու£ Այս ընդարձակ նախաբանը նպատակ ունի «ապակողմնորոշելու» Հայաստանի քաղաքագիտական մտքի որոշ «տիտաններին», որոնք շարունակում են առաջնորդվել արդեն իսկ հնացած, կարծրատիպային այն դրույթով, թե գերտերություններն, այսօր էլ անսահմանափակ հնարավորություններ ունեն ճնշումներով ու սպառնալիքներով պարտադրել թույլ ու փոքր պետություններին` իրենց դուդուկի տակ պարելու£ Հատկապես վերջին 10 տարիներին այնքան է գրվել ու խոսվել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում Արևմուտքի կողմից գործադրվող ճնշումների մասին, որ եթե դրանց մեջ ճշմարտացիության այդքան մեծ չափաբաժին լիներ, Հայաստանը, չդիմանալով աննախադեպ ճնշումներին, վաղուց պետք է ոչ հայանպաստ համաձայնագիր կնքած լիներ Ադբրեջանի հետ£ Իհարկե, ոչ մի խելամիտ վերլուծաբան չի կարող պնդել, որ ուղղակի և անուղղակի ճնշումներ չեն եղել ու չկան£ Պարզապես, պետք չէ չափազանցնել, ընկնել ծայրահեղությունների մեջ. հատկապես այսօր, երբ, ինչպես վերը նշեցինք, միջազգային հարաբերություններում ի հայտ են եկել նոր իրողություններ£ Որքան էլ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումը էականորեն բխի այս կամ այն գերտերության անմիջական շահերից` հակամարտող կողմերի վրա ճնշումներ գործադրելու առումով կա որոշակի նշաձող, որից բարձր «թռչել» ոչ մի միջնորդ պետություն իրեն թույլ չի տա£ Անգամ եթե թույլ տա` ոչ մի արդյունքի հասնել չի կարող, հատկապես` առկա իրավիճակներից ելնելով£ Ի վերջո, երբեք չպետք է անտեսել այն հանգամանքը, որ ԱՄՆ¬ը, Եվրամիության առանցքային երկրները, Ռուսաստանը, Իրանը բոլորովին էլ հավասար ու համարժեք շահագրգռություններ չունեն ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում£ Ակնհայտորեն, նրանց միջև կա շահերի բախում, որը տեսանելի չէ, բայց ավելի է խճճում առանց այդ էլ խճճված թնջուկը£ Գրեթե նույն հարթության վրա և նույն տրամաբանությամբ կարելի է վերլուծել հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը£ Ո՞վ կարող է ժխտել միջազգային հանրության կողմից Թուրքիայի վրա գործադրվող բավական ուժեղ ճնշումը£ Բայց դա բոլորովին էլ չի նշանակում, որ Թուրքիան ի զորու չէ դիմագրավելու և չվավերացնելու հայտնի արձանագրությունները£ Ի՞նչ է, ԱՄՆ¬ն ու Եվրամիությունը պատերա՞զմ են հայտարարելու, պատժամիջոցնե՞ր են կիրառելու վերջինիս նկատմամբ£ Իհարկե` ոչ£ Պարզապես Թուրքիան պետք է ընտրություն կատարի` կամ վավերացնել արձանագրությունները, կամ հաշտվել այն մտքի հետ, որ ԱՄՆ կոնգրեսը, ինչպես նաև վերջինիս արբանյակներ հանդիսացող արևելաեվրոպական երկրները մեկը մյուսի հետևից ընդունելու են հայոց ցեղասպանությունը£ Եվրամիությունն էլ լրացուցիչ պատրվակ կունենա Թուրքիային իր շարքերը չընդունելու£ Չլինեին այդ հանգամանքները, ոչ մի արձանագրություններ էլ գոյություն չէին ունենա£ Մի խոսքով, եթե խոսում ենք ճնշումներով հարցեր լուծելու մասին, ընդամենը պետք է նկատի ունենալ, թե «ճնշվող» պետությունը ինչ է նախընտրում «տալ» և ինչ վերցնել դրա դիմաց£ :

Նման ձևաչափով չորրորդը

Սոչիում կայացած` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հերթական եռակողմ հանդիպումը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Նախագահների միջև 2010թ. առաջին շփումն է և նման ձևաչափով չորրորդը` Ռուսաստանի Դաշնության Նախագահի մասնակցությամբ:

Հայաստանը հետամուտ է լինելու

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում թուրքական դիվանագիտությունն «աղմկարար» է և վարկաբեկում է այդ երկրին, որի դիվանագիտական քայլերը Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հարցում շատ մակերեսային են` համոզված է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:

Վերահաստատվել են մեր մանդատները

ԵԽԽՎ կանոնակարգի, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովը Հայաստանի պատվիրակության մանդատների վիճարկման վերաբերյալ հարցի քննարկման ընթացքում անդրադարձել է ներկայացված առարկություններին, ըստ որոնց` Հայաստանի պատվիրակությունը ձևավորվել է ընթացակարգային խախտումներով:

Նարնջագույն հեղափոխության անփառունակ մայրամուտը

Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին. երկրի բարձրագույն պաշտոնյայի աթոռի համար մղվող պայքարին ներգրավված 18 թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ հավաքել ընտրություններին մասնակցած շուրջ 67 տոկոս քաղաքացիների ձայների կեսից ավելին: Եվրոպական ժողովրդավարական չափանիշների համեմատ` ընտրողների մասնակցությունը առավել քան նորմալ էր:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Ընտրվել է խաղատեսակն ու խաղաոճը Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել արտաքին քաղաքական «խաղատեսակներից» նախընտրել և Արևմուտքին պարտադրել ռուսական շաշկին` ԱՄՆ¬ին ֆուկ անելու «ազնիվ» մղումով£ Հայաստանը «դռբի» տակ չի ընկնի` եթե «դեմ տա» շախմատը£ Վերջապես գտավ պատրվակը Ասում են` ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո Էրդողանը ցնծությամբ բացականչել է` «Էվրիկա»£ Ա. Գեղամյանի խոհերը` Սևակի խոսքերով Ուրիշ ես դառնում ամեն օր, Իրենն է անում տարիքդ, Առնելիքդ ուրիշ է թվում, Ուրիշ է թվում ՏԱԼԻՔԴ£ Փափուկ բարձերին հավատացող չկա Մոսկվայից Թուրքիայի վարչապետի մեկնումից անմիջապես հետո ՀՀ նախագահին հրավիրելով Մոսկվա` Մեդվեդևը ասել է` «Մի մտահոգվիր, ասում¬խոսում¬ուրախանում ենք, էլի»£ Լ. Տեր-Պետրոսյանը` շեքսպիրյան ոճով - Իսկ մնացյալը` լռություն… ՀՅԴ¬ն գոհ է Դաշնակցության գերագույն խորհուրդը գրավոր շնորհակալություն է հայտնել Գագիկ Հարությունյանին` մասնավորապես շեշտելով. «Մեր աղոթքներում չեն հիշվի արդեն նախկին մեղքերդ»£ 1+1¬ի փոխարեն` 1-1 Նիկոլ Փաշինյանին յոթ տարվա ազատազրկման դատապարտելով` դատարանը առաջնորդվեց մեկ մինուս մեկ սկզբունքով£ Րաֆֆի Հովհաննիսյանի աներևութական պատճառը Չարենցի խոսքերով Դեմքին իջավ խորը թախիծ, Քունը տարավ ու քնեց… Ամեն ինչ սկսվեց ֆուտբոլից Ֆուտբոլ խաղալիս` թևը կոտրելուց հետո Էրդողանը Գյուլին ասել է. «Բա որ ասում էի ֆուտբոլը շառ ա»£ ՀՀ վարչապետի բացատրությունը տնտեսական ճգնաժամից առաջացած իրավիճակի մասին (Հայտնի գովազդի ոճով) - Ավելի լավ չի° լինում£ Զառը կա, նարդին չկա Եթե նախկինում հայերը պարապությունից նարդի էին խաղում, ապա այսօր գործազրկության անհուսությունից` «ընտանեկան զառ»£ Այն, ինչը Հայաստանում հնարավոր չէր Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, եթե Յուլյա Տիմոշենկոն (Գրիգյանը) հաղթի Յանուկովիչին, հայերը կունենան առաջին կին պրեզիդենտը. հետո ի՞նչ` որ օտար երկրում£ Գունափոխություն Վերլուծաբանների մեծ մասի կարծիքով` նարնջագույն Ուկրաինան շուտով կապտելու է£ Ավտորիտարիզմի պերճանքն ու թշվառությունը Ըստ հավաստի տեղեկատվության` Ադրբեջանի 1¬ին տիկինը ճանաչվել է Ադրբեջանի ամենաակտիվ պատգամավոր£ Եթե մուսուլմանական ավանդույթի համաձայն Իլհամ Էֆենդին հարեմ պահեր` ադրբեջանական խորհրդարանի բոլոր կանայք ամենաակտիվը կլինեին£ Ադրբեջանի նման ավտորիտար պետության ղեկավարի ընտանեկան շունն էլ կարող է պատգամավոր ընտրվել և հաչալ ամենաակտիվորեն£ :

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԱՅՍՕՐ ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ ԶՈւ կազմավորման 18-րդ տարեդարձին: Նիստի ընթացքում կհանձնվեն ՀՀ պետական ու գերատեսչական պարգևներ:

Տոնակատարություն

Միացյալ Նահանգներում` նվիրված Հայաստանի ԶՈՒ18-ամյակին ԱՄՆ արևելյան ափի` Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգների հայ համայնքների կառույցների ղեկավարների, ներկայացուցիչների և ազգային բարերարների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 18-ամյակին նվիրված տոնակատարություն:

Հանդիպում ուսանողների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի պետական համալսարանում հանդիպեց ԲՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ Ողջունելով միջոցառման մասնակիցներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հակիրճ անդրադարձավ ՀՀ ԶՈՒ ստեղծման պատմությանը և կայացման ու զարգացման փուլերին:

«Համատեղ ձգտում 2010»

Հունվարի 26-ից 29-ը Երևանում անցկացվում է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպվող կապի, հեռահաղորդակցությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Համատեղ ձգտում 2010» զորավարժության նախնական պլանավորման համաժողովը: Համաժողովը զորավարժության պլանավորման 4 փուլերից երկրորդն է:

ՀՈՒՆՎԱՐԻ 28. օր ծննդյան ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ 18 ՏԱՐԵԿԱՆ Է

Բանակը հասարակության հայելին է և գրանցում է այն բոլոր հատկանիշները, որ հասարակության մեջ կան, բայց կա մի պատմական պահ, երբ օրինաչափությունները խախտվում են, դա բանակի հանդեպ անհատների և հասարակական խանդավառության ու սիրո արտահայտության պահն է£ Դա ֆանտաստիկ նվիրումի պահն է` պետության մեջ բանակի դերի լիարյուն ըմբռնման պահը£ Այսօր, կարծում եմ, պատմական այդ պահն է£ Այսօր բանակում հավաքված է մեր ժողովրդի սերուցքը` 18-20 տարեկան պատանիներ, ովքեր դեռևս չեն հասցրել հասարակական կյանքի բոլոր ախտերով վարակվել£ Նրանց մեջ, թերևս, ամուր է նստած պատվի, պատվախնդրության զգացողությունը£ Մենք ամեն ինչ անում ենք` նրանց մեջ հասարակությունից բերած դրական հատկանիշները զարգացնելու և արատները վերացնելու համար£ Մեզ համար դա հեշտ չէ, որովհետև բանակում գործում է կենտրոնացված ղեկավարման սկզբունքը£ Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ :

ՅՈԹԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ ԻՄ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻՆ

* * * Քաջերին, միայն քաջերին է լսում և զորավիգում պատերազմների քմահաճ Աստվածը: Վախկոտներն իզուր են կանչում նրան:

Հեռացնել պատմության կնճիռը

Ամեն անգամ մայիսի 28-ը նշելիս տոնակատարության ընթացքում հիշատակվում են Սարդարապատի և Բաշապարանի հաղթանակները, բարձրացվում են հերոսական դրվագներ ու անուններ: Եվ այս իրադարձությունների հորիզոնում մեծարվում են Դրոն և Անդրանիկը, իհարկե, նաև այս երկուսին փառաբանող կուսակցություններն ու անհատները:

ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ, ՈՐՏԵՂ` ՈՆՑ

Երբեմնի Խորհմիության տարածքում առաջնորդի իր դիրքերը պահպանելու ռուսական ջանքերն ապարդյուն չեն£ Մարտավարական կանխատեսումներով զբաղվող Stratfor վերլուծական կազմակերպության գնահատմամբ` 2009¬ին Ռուսաստանը նկատելիորեն ամրապնդել է դիրքերը` օգտվելով այն պատեհությունից, որ Միացյալ Նահանգները զբաղված են Աֆղանստանում ու Իրաքում£ Ենթադրելի է համարվում, որ ընթացիկ տարվա ընթացքում պաշտոնական Մոսկվան կհաջողի միանգամից մի քանի ուղղություններում£ Վերլուծաբանների կարծիքով` Ուկրաինայի նախագահի ընտրությունների արդյունքն այստեղ վերջ կդնի արևմտամետ կողմնորոշմանը£ Այդպիսով Ռուսաստանը հրաշալի հնարավորություն կստանա` միջամտել Ուկրաինայի տնտեսությանն ու նրա ռազմական, իրավապաշտպան կառույցների գործունեությանը£ Ավելին£ Բելառուսի ու Ղազախստանի հետ մաքսային միավորման ստեղծումը Կրեմլին թույլ կտա վերահսկել այդ պետություններին` դրանց կախման մեջ պահելով£ Իսկ նման միավորման ընդլայնման անհրաժեշտությունը ՌԴ հայացքը կուղղի նաև Հայաստան, Ուկրաինա, Ղրղզըստան ու Տաջիկստան. երկրներ, որոնց համախմբումն իր տիրույթում նույնպես ռուսական հետաքրքրությունների շրջանակում է£ Հետխորհրդային հանրապետություններից անդառնալի են Մերձբալթյան 3 հանրապետությունները, իսկ արևմտամետ կողմնորոշմամբ անկախության ձգտող Վրաստանն այդպես էլ չհաջողեց սպրդել Մոսկվայի վերահսկողությունից£ Stratfor¬ի վերլուծաբանների կանխատեսմամբ` այսպես կոչված «մերձավոր արտերկրներում» Մոսկվայի քաղաքականությունը հաջողություններ կարձանագրի, սակայն ներքաղաքական բարդություններն անխուսափելի կլինեն£ Կառավարության ներսում տարբեր կլանների հակամարտությունն առավել լարված կդառնա, և շատ խնդիրներ կախված կլինեն Պուտինի վերաբերմունքից£ Այս կանխատեսման հետ համամիտ չէ ադրբեջանցի Վաֆա Գուլուզադեն£ Նա գտնում է, որ ամերիկյան որոշ վերլուծական կենտրոններ հովանավորվում են Մոսկվայի կողմից. ուրեմն ԱՄՆ¬ն թուլանալ, իսկ հետխորհրդային տարածքում Մոսկվան նորից ամրապնդվել կարող են տեսնել միայն ոմանք քաղցր երազներում£ Ինչ խոսք, ոչ կայուն ու հետզհետե բարդացող միջազգային հարաբերություններում ոչինչ բացառել չի կարելի£ Ռուսաստանի ձգտումներն էլ ակնհայտ են, և Կրեմլը չի էլ թաքցնում Խորհրդային Հանրապետություններն իր տանիքի տակ վերահավաքելու ցանկությունը£ Սակայն Մոսկվան սեփական խնդիրներն անտեսել չի կարող. դիցուք` ժողովրդագրական հիմնախնդիրը կամ Հարավկովկասյան թնջուկը£ Այսուհանդերձ` թերևս ավելի իրատեսական են այն պնդումները, որ ուկրաինական ընտրությունների ելքը կորոշակիացնի այս ուղղությամբ կատարված քայլերի ընթացքը. Ուկրաինայի նոր նախագահի պահվածքը կհուշի, թե ինչ զարգացումներ, ինչպիսի միավորումներ են սպասվում հետխորհրդային պետություններում£ Ըստ ռուսական մամուլի` :

Թալիբներից էլ ահավոր

Աֆղանստանցիների համար այդքան սարսափելի է կոռուպցիան, որը նրանք համարել են ամենամեծ սպառնալիքն իրենց երկրին£ Հիմնական սպառնալիքների շարքում կաշառակերությունը, խարդախությունն ու պետծառայողների անազնվությունը գլխավորն են համարել Աֆղանստանում կատարված սոցհարցման մասնակիցների 59 %¬ը£ 2009¬ի ընթացքում այս երկրի բնակիչները շուրջ 2,5 միլիարդ դոլար կաշառք են տվել£ Կաշառքի միջին չափը հաշվարկվել է 160 դոլար. ընդ որում` 1 անձի միջին եկամուտն այնտեղ տարեկան 425 դոլար է£ Հետազոտողները նշում են, թե դիտարկումների ժամանակ փաստվել է, որ գրեթե յուրաքանչյուր 4¬րդ աֆղանցին ստիպված էր կաշառք տալ կամ գոնե արժեքավոր իր նվիրել գերազանցապես պետական ծառայողներին` իրենց իսկ ծառայողական պարտքը կատարելու կամ ինչ¬որ ծառայություն մատուցելու համար£ Կաշառքների մեծ մասը վճարվել է կանխիկ փողերով£ Դրանց 10-20 %¬ը սովորաբար բաժին է հասնում դատավորներին, դատախազներին և կառավարության անդամներին£ Հարցման մասնակիցների 54 %¬ը նշել է, որ միջազգային կազմակերպությունների աշխատակիցները նույնպես աչքի չեն ընկնում ազնվությամբ և հաճույքով կաշառք են վերցնում£ :

Ամեն 7¬րդը` աղքատության եզրին

Աղքատություն ասվածն էլ, երևի հարաբերական է, բայց ARD հեռուստաալիքը, հղում կատարելով Գերմանիայի դաշնային վիճակագրության գերատեսչության տվյալներին, տեղեկացրել է, որ յուրաքանչյուր 7¬րդ գերմանացին չքավորության եզրին է£ Ընդամենը մեկ տարի առաջ այդ կարգավիճակում երկրի բնակչության 15 %¬ն էր (շուրջ 12 միլիոն մարդ). եթե հավելվի նաև պետական նպաստներով ապրողների թիվը, ապա աղքատների թիվը կկազմի 24 %£ Ի դեպ` Գերմանիայի արևելքում` նախկին ԳԴՀ¬ում, վիճակը շատ ավելի վատ է. աղքատության եզրին բնակչության 19,5 %¬ն է, Մեկլենբուրգում` յուրաքանչյուր 4¬րդը£ Եվրամիության գործող չափանիշներով` աղքատության եզրին համարվում է այն անձը, ում եկամուտը ցածր է երկրի միջին աշխատավարձի 60 %¬ից£ Գերմանիայում միջին աշխատավարձի 60 %¬ը հաշվվում է 787 եվրո, իսկ մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքի պարագայում` 1652 եվրո£ :

Ամենակաշառատու պաշտոնների «եռյակը»

Խոսքը Ռուսաստանի ՆԳ համակարգի մասին է£ Այստեղ անշեղորեն աճում է իրավախախտ միլիցիոներների թիվը£ Միայն այս տարվա 10 ամիսների ընթացքում գրանցվել է նրանց կողմից կատարված 77 հազար իրավախախտում, ինչը 14 %¬ով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից£ Իհարկե, Ներքին գործոց նախարարությունն այդ տխուր միտումը փորձում է բացատրելի ներկայացնել£ Գեներալ¬լեյտենանտ Յուրի Դրագունցովը նշել է, որ նշյալ 77 հազարի ճնշող մեծամասնությունը չնչին խախտումներ են, այդ թվում և` աշխատակարգի ու կարգապահական խախտումներ£ Նա «իրական» (այդ թվում և կաշառակերությունը) է համարում 5,5 %¬ը£ Պատասխանատվության ենթարկված 47 հազար միլիցիոներներից 3,4 հազարի դեմ քրեական գործ է հարուցվել. նրանց 3/4¬ը պաշտոնեական հանցագործություններ են կատարել£ Հատուկ անվտանգության դեպարտամենտի ղեկավարը չի հստակեցրել, թե հատկապես քանի միլիցիոներ է ձերբակալվել կաշառակերության համար, բայց նշել է այն 3 պաշտոնները, որոնք կոռուպցիայի «առաջատարներն» են£ Առաջին տեղում միլիցիայի տեղամասային լիազորներն են, 2¬րդում` քննիչները, 3¬րդ տեղում` ճանապարհային ոստիկանները (տեղեկացրել է ԼՁԸՀ-ՁԸհհ¬ը)£ :

Բնակարանային մեքենայությունների զոհը

Ռազմական գաղտնի գիտահետազոտական մի ինստիտուտի աշխատակիցներից մեկը` կապիտան, 2 դուստրերի հայր, տարիներ շարունակ սպասել է բնակարան ստանալու իր հերթին£ Ու անչափ երջանկացել է, երբ ՌԴ ՊՆ ավտոզրահատանկային գլխավոր վարչության բնակհանձնաժողովի քարտուղար, մայոր Ալեքսեյ Ռազինկինից տեղեկացել է, որ շուտով մերձմոսկովյան Իվանտեևսկ քաղաքում երկսենյականոց բնակարան է ստանալու£ Իհարկե, իր հաղորդած բարի լուրի համար մայորը 100 հազար ռուբլի է պահանջել£ Բնակարանի հեռանկարով ջերմացած կապիտանը վճարել է այդ գումարի կեսն ու քիչ հետո գիտակցել, որ կաշառք տալու առիթ չուներ, որովհետև բնակարան ստացողների հերթում ինքն առաջինն էր£ Սթափությունը վերագտնելով, սպան դիմել է համակարգի ղեկավարությանը£ Ռազինկինի աշխատասենյակի մոտ դարանակալել են իրավապահները, և երբ կապիտանը նրան է հանձնել կաշառքի մնացած կեսը, կալանել են մայորին£ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` 2 փաստով. պաշտոնեական դիրքի չարաշահում և խարդախություն£ :

6 բարձրաստիճան ալ¬քաիդցիներ

«Արաբական թերակզղու Ալ¬Քադիա» կազմակերպության վեց բարձրաստիճան անդամներ են սպանվել` երկրի հարավին Եմենի ռազմաօդուժի հասցրած հարվածի արդյուն քում (հաղորդել է AFP¬ն)£ Զոհերի թվում է խմբի հրամանատար Քասսեմ ալ¬Ռիմին, որն իշխանությունների կողմից ամենաորոնվող 152 ահաբեկիչներից է£ Ալ¬Ռիմին հետախուզման մեջ էր 2006 թ. փետրվարից, երբ 22 այլ կալանավորների հետ փախել էր Սանայի խիստ ռեժիմի բանտից£ Իշխանությունների պաշտոնական տվյալներով` նա էր ծրագրել այդ երկրում «Ալ¬Քաիդա»¬ի հարձակումների մեծ մասը£ Անցած ուրբաթ Մեծ Բրիտանիայի իշխանությունները տեղեկացրել էին, որ հունվարի 27¬ին Լոնդոնում կայանալիք` ահաբեկչության դեմ պայքարի հարցերով միջազգային հավաքը հետաձգվում է մեկ օրով£ Իսկ եմենցի հոգևոր ազդեցիկ գործիչ շեյխ Աբդուլահմեդ ալ¬Զենդանին ուրբաթօրյա ավանդական քարոզի ժամանակ հայտարարել էր, որ եթե արտասահմանյան ռազմական ուժեր բերվեն Եմեն` ջիհադը նրանց դեմ կելնի «աստծո հրամանով` սուրբ պարտականությամբ»£ Նույն ընթացքում Բարաք Օբաման ակնարկել է, որ չի ծրագրում զորքեր մտցնել արաբական պետություն£ :

Սպանվել է «Ալ-Քաիդա»¬ի եմենյան առաջնորդը

Շեբվայի նահանգապետը հայտարարել է, որ իրավակարգի պահապանների կրակոցից սպանվել է ընդդիմության մի մարտիկ, ով «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության տեղական բաժանմունքի առաջնորդ Աբդուլլա ալ¬Մեհդարն է (տեղեկացրել է Reuters¬ը)£ Զինվորները շրջափակել են ահաբեկչի տունը, որից հետո փոխհրաձգություն է սկսվել նրանց ու ընդդիմադիրների միջև, որին էլ զոհ է դարձել ալ-Մեհդարը£ Հակաակաբեկչական կոալիցիայի ուշադրությունը դեպի Եմեն բևեռվեց` երբ հայտնի դարձավ, որ նեգր Ումար Ֆարուկ Աբդուլմութալլաբը հենց այն տեղից է հրահանգ ստացել` 2009¬ի դեկտեմբերի 25¬ին պայթեցնելու ուղևորատար ինքնաթիռը£ Եմենը «Ալ¬Քադիա»¬ի ղեկավար Ուսամա բեն Լադենի նախնյաց հայրենիքն է£ Արևմտյան պետություն ները հաճախ են դժգոհում, որ եմենյան կառավարությունը բավականաչափ ակտիվորեն չի պայքարում ահաբեկչության դեմ£ 2010¬ին այստեղ արդեն իսկ փակվել են ԱՄՆ¬ի, Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի դեսպանատները` ահաբեկչական սպառնալիքների հետևանքով£ :

Հիմա էլ` հեպատիտը

Նոր տարին մոսկվացիներին պատուհասել է նոր` ձմռան համար անսովոր A և B հեպատիտի վարակահարուցիչը£ Բուժհիմնարկներին դիմածների մեծ մասին առավոտները աչքերի և մաշկի անսովոր գույնն է անհանգստացրել£ Նրանց մի մասը նաև տառապել է սրտխառնոցից ու աջ կողքացավերից£ Բժիշկներն ասել են, որ որպես կանոն` հիվանդության բացահայտման նախօրեին բոլոր հիվանդները սուր, ոմանք էլ ոչ թարմ սննդամթերք են օգտագործած եղել£ Մասնագետները նշում են, որ ձմեռային սեզոնին բնորոշ չէ հեպատիտի նման բռնկումը. մարդիկ հիմնականում «դեղնում» են ամռանը` գերազանցապես վատ լվացված մրգեր օգտագործելով£ Համաճարակ, իհարկե, դեռ չի գրանցվել, սակայն հիվանդանոցներում լրացուցիչ մահճակալներ են նախապատրաստվել£ :

Հափշտակել են մետաղակոփ Լենինին

Իր դիտարժան հուշարձանից զրկվել է մերձմոսկովյան Կոլոմնայի Օկսվի պողոտան£ Հաստոցաշինական գործարանի մուտքի մոտ տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող հուշարձանի բացակայությունը դեկտեմբերի վերջին նկատել է 58-ամյա հավաքարարուհին` առավոտյան ժամը 6¬ին սկսելով իր աշխատանքը£ Կոթողի անհետացման մասին, սակայն, միլիցիային տեղեկացվել է միայն ամանորյա տոներից հետո£ Վերջիններս էլ գողության վայրում իսկույն վկա են գտել. շուրջօրյա գործող առևտրի կրպակի աշխատակիցը պատմել է, որ արձանը տանելու գիշերն ինքն աշխատել է և տեսել, որ ժամը 3.30¬ին «ԿամԱԶ» մեքենայով մոտեցել են 2 տղամարդ£ Նույն պահին հայտնվել է մի ավտոկռունկ, որը վարել է ասիացու տեսքով ինչ¬որ տղամարդ£ Հուշարձանը հենց նրանք էլ հաշված րոպեների ընթացքում ապամոնտաժել են ու տարել£ Վաճառողն այդ պահին մտածել է, որ քանդակը տեղափոխում է տեղական իշխանությունը£ Պարզվում է` նույն կերպ են մտածել նաև գործարանի աշխատակիցները£ :

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ _ 125

Նրբակերտ մթնշաղի բանաստեղծը Հոգին իմ պայծառ մի տենդում Պարզված էր, անհուն աշխարհինն էր, Հավատըս այնպես միշտ խորին էր, Այնպես անաղոտ ու խնդուն£ Իր իսկ հանրագումարով` այսպիսին է վաղամեռիկ Վահան Տերյանի (Տեր¬Գրիգորյանի) հազիվ մեկուկես տասնամյակ տևած, բայց հարամնա բանաստեղծական ուղու ընդհանուր բնութագիրը£ Ծննդյան 125¬րդ և մահվան 90¬րդ հունվարյան տարեդարձները մի նոր առիթ են վերարժևորելու պատանեկան սրտի թրթիռներով ու մեծ կենսափորձով հարուստ այրի իմաստնությամբ առլեցուն նրա գրական ժառանգության անզուգական գանձերը£ Ջավախքի անձեռակերտ բնաշխարհի հրաշագեղ անկյուններից մեկում` Գանձայում, 1885¬ի հունվարի 28¬ին կյանքի ծիլը երևակած Տեր¬Սուքիասի որդուն ի վերուստ դաժան ու բազմաբովանդակ կենսուղի էր նախանշված£ Հասակ առնելուն զուգահեռ` ապրած ժամանակաշրջանի դարակազմիկ, հրավառ երազանքներով ու ողբերգական հիասթափություններով շաղախված հասարակական¬քաղաքական իրադարձությունների տարափոփոխ քուրայում է աշխարհընկալումը գործնականում կռել£ Եվ, ռուսական առաջադեմ հեղափոխական խմորումներում ու մշակութային գերհագեցած միջավայրում բնատուր շնորհներն ու մտահորիզոնը առավելագույնս կոփելով, շուտով հաղթահարել է իր նախաձեռնած «Հույս» աշակերտական ամսագրում ծածկանուններով տպագրած բանաստեղծական թոթովանքներում առկա թումանյանական և իսահակյանական ազդեցություն ները£ Եվ, 1908¬ին Թիֆլիսում հրատարակված առաջին իսկ գրքով` «Մթնշաղի անուրջներ»¬ով, արժանացել հայ պոեզիայի գագաթները դարձած Թումանյանի («Դուք բանաստեղծ եք, ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը գրական ասպարեզ, բարով եկաք») ու Իսահակյանի («Նրա երևումով մեր քնարերգության մեջ. մի նոր էջ բացվեց£ Իսկական քնարերգությունը սա է` բյուրեղացած զգացումներ` անթերի ձևերի մեջ մաքուր լիրիկա») բարձրագույն գնահատությանը£ Անմիջականորեն արձագանքելով ծայրաստիճան բարդ ու հակասական իրականության երևույթներին` Տերյանի քնարը հնչեցրել է անհամատեղելի թվացող ապրումներից հյուսված հուսաբեկ ու մորմոքուն երգեր` գրեթե միաժամանակ զրնգացնելով ներբողներ` ձոնված ազատագրական պայքարին ու նրա մարտիկներին£ Պատանեկան տարիներից հոգում կրելով Ստեփան Շահումյանի անկասելի հմայքը, ապա զինակցելով Ալեքսանդր Մյասնիկյանին ու եռանդուն աշխատելով Հայկական Գործերի Կոմիսարիատում` ռուս մտավորականության հետ համադաշն բազմաբեղուն գործունեություն է ծավալել Ռուսաստանում ու Անդրկովկասում` չխնայելով օր¬օրի հյուծվող անձը£ Ամենևին էլ պատահական չէ, որ սիրային, ներանձնական բանաստեղծությունների կողքին ստեղծել է մի շարք «քաղաքացիական ոտանավորներ»£ Գիտակից կյանքը մինչև վերջին շունչը անցկացնելով հասարակական-քաղաքական¬մշակութային թեժ կետերի ոլորաններում` ամբողջական բանաստեղծական շարքերով է նաև անդրադարձրել մրրկաշունչ մաքառումի ու մղձավան ջային հուսախաբության օրերի կենսական տպավորությունները. «Փշե պսակ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Ոսկե շղթա», «Կատվի դրախտ», «Երկիր Նաիրի»… Հանդես գալով իբրև քաղաքերգակ (ուրբանիստ) բանաստեղծ` հայ պոեզիայի պատմության մեջ Տերյանն առաջինը գեղարվեստականորեն արտահայտեց մեծ քաղաքի աղմկոտ փողոցներում դեգերող կամ իր նեղլիկ կացարանում ներամփոփված, հոգեկան տվայտանքների մատնված քաղաքաբնակ անհատի «եսը»£ Բանաստեղծական պատկերավորության յուրաոճ ձևերի հայտնությամբ ու դրանց արտահայտչականության տողից տող հղկվող կատարելությամբ` Տերյանի պոեզիան սկզբնավորեց մեր բանաստեղծութ յան նորագույն շրջանը£ Պոետական շողշողուն տաղանդին զուգորդելով խորունկ բազմագիտակությունը` ինքնահղկման անդուլ աշխատանքով նա նոր ռիթմեր ու բառեր ներմուծեց հայ պոեզիայում£ Առաջինը կիրառելով սոնետը, գազելը, տերցինը` երկնեց անգերազանցելի արվեստի գործեր£ Տաղաչափական նրա ստեղծած հնարքները` բովանդակային նոր շերտեր ցայտեցնող անապեստյան ու քորեական ոտանավորները հատկապես, առավել խաղացկուն, ավարտուն արտահայտչականության հասան Եղիշե Չարենցի հզոր գրչով£ Բնության և իր տրամադրությունների հակադրման ու զուգակցման, ձայնավոր ու բաղաձայն հնչյունների զգացական կողմի ու ամենանրբին ելևէջների հնարամիտ ներդաշնակմամբ` Տերյանը ստեղծեց խոհերի ու զգացմունքների չափածո մի հանրագիտարան, որում յուրաքանչյուր հասարակ մահկանացու կարող է գտնել սեփական սիրազեղ հույզերի, մտորումների ու չբարձրաձայնված ապրումների խորախորհուրդ ձևակերպումները, մինչև իսկ անորոշ տրամադրությունների անվրեպ բնութագրումները£ Անձրևակոծ, ունայնաշունչ դաշտերի մռայլապատ միայնության տառապանքի անհուսության մեջ գարնանային անուշ տագնապներ արթնացնելով` պոետը դուրս է գալիս «մենության խավար զնդանից», «ոսկեղեն հեռվի արևի բոցով» ջերմացնում դալկացած հոգիները լիարյուն կյանքի օրհներգերով£ Ճշմարիտ հայրենասիրության ոգեղեն սերմեր է շաղ տալիս արնածուփ Նաիրյան դաշտերում, բարձրիկ լեռներում, ավերակված շեներում` հայոց մորմոքուն վիշտն ու լացը համամարդկայինին միաձուլած, համընդհանուր սփոփանք փնտրում խաղաղ ու արդար համակեցության մեջ£ Իր քնարի գլխավոր խորհրդանիշը դարձած Սիրո ամենահաղթ ներկայությամբ` անելանելի իրադրություններից ու ջլատող հոգեվիճակներից արիակամ ազատագրվելու ավյուն ներարկում` «մեռած սրտերը կյանքի կոչելով»£ Սևագիր կամ չիրագործված մնացին պոեմի ժանրում և գեղարվեստական արձակում ունեցած փորձերն ու մտահղացումները£ Բայց իր անմահության վկայագիրը դարձած քնարական երգերով, որոնցից շատերը շուրթից շուրթ են անցնում նույնիսկ մեր անընթերցող, պրոզայիկ ժամանակներում, Վահան Տերյանը դեռ երկար կապրի£ Եթե, իհարկե, իսպառ չխաթարվեն գլխիվայր շրջված գնահատության չափորոշիչները համամարդկային, համաժողովրդական մնայուն արվեստի` նորին մեծություն միջակության մերօրյա հարաճուն «մարտունակությամբ»£ Ինչպես ինքը կասեր` «պրոտոկոլը» վեպի տեղ չանցնի և «չափածո սնախոսությունը»` պոեզիայի, ամենաթողության ճահճուտում անեղծ մնա «հայութան ամենավսեմ գանձը` լեզուն»£ Զարմանալիորեն արդիական են այժմ էլ նրա հայրենասիրական այրող խոհերն ու զգացմունքները` անցյալ դարասկզբի պատմական անցքերով հարուցված լինելով£ Հրատապ են մնում հասարակական ինքնակիզվող գործունեությամբ հստակված, բոլոր կենսոլորտներին առնչվող կանխատեսումները£ Ու ապազգային ներկա հոգևոր թմբիրից սթափվելու ահազանգի արժեք են վերստին ձեռք բերում վաղվա օրվա հավատից բխած մարտակոչերը. Ժամն է, ե°լ նորից, իմ ծիրանավառ, Զրահավորվի°ր խանդով խնդագին, Վառի°ր երկունքի գիշերում խավար Հրով մկրտված նաիրյան հոգին… Գեղանկարչական հանպատրաստից զուգապատկեր :

Առանց ոճական տարբերակման

2010¬ի առաջին այցելությունս ՀՆՄ Նկարչի տուն առիթ է ընձեռում մեկտեղելու և մտովի զուգադրելու Խաչիկ Աբրահամյանի և Արա Բաղդասարյանի ստեղծագործական «զինանոցի» ամենաարժեքավոր պարունակությունը£ Վերջինիս քաջածանոթ լինելով հատկապես «Գրանշան-2009» տառաստեղծման միջազգային II մրցույթում հաղթանակած նախագծով և հազարավոր գրքերի նրբահմուտ նկարազարդումներով` նախ ինձ համար փորձում եմ բացահայտել ծննդյան կեսդարյա հոբելյանի կապակցությամբ բեղուն վաստակի պետական բարձր գնահատականին` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին արժանացած մոսկովաբնակ մեր հայրենակցի գեղանկարչական մոտ 60 աշխատանքների յուրատիպությունը£ Երկու ցուցահանդեսներից ստացածս անմիջական տպավորություններով հանպատրաստից համադրված նրանց զուգապատկերը ներկայացնում եմ կերպարվեստասեր մեր ընթերցողին£ :

Փոքր ծավալի տարողունակությունը

Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի ամբիոնի վարիչ, «Զանգակ-97» հրատարակչատան գեղարվեստական խմբագիր, տառաստեղծ Արա Բաղդասարյանի շնորհաշատ նվիրումին արդի հայ գրքարվեստի միջազգային վարկանիշի բարձրացմանը իրազեկված լինելով Տառատեսակների երկու «Գրանշան» մրցույթներով` Նկարչի տան երկրորդ հարկի ցուցասրահում կրկին ներկայացված «Արա¬Կանոն» շարվածքային տառանմուշների վրա չեմ կենտրոնացնում ուշադրությունս£ Տպավորվում եմ «Լեռներ և ջրեր» շարքի փոքրածավալ ջրաներկ աշխատանքների եթերային պարզությամբ£ «Անձրևային օր», «Աշնանային առավոտ», «Ձմեռային տեսարան», «Բնանկար` ձկնորսներով» նկարներից «Միայնակ գայլին» անցնում£ Ապա, հանրահայտ հարյուրավոր պատկերազարդումները մեկիկ¬մեկիկ զննելով, համոզվում, թե որքան վարպետորեն է Բաղդասարյանը զանգվածային ընթերցողին` և° մանուկներին, և° մեծերին, մատուցում ձևավորած գրքերի բովանդակային ատաղձն ամենաբնութագրական կողմերով` չթաքցնելով իր ընկալումը£ Բուլգակովի, Պուշկինի, Դյումայի, Ցվեյգի գրքերի նկարազարդումների հարևանությամբ տեղադրված Կապուտիկյանի, Թումանյանի, Պատկանյանի, Թոթովենցի, Սևակի և ուրիշ շատերի երկերի ձևավորումների «պատառիկները», տիտղոսաթերթերի համար արված զուսպ ու կոլորիտային դիմանկարները£ Բաղդասարյանի այս գործերից շատերը Սարյանի, Կոջոյանի, Արուտչյանի և հայ գրքարվեստի մյուս անվանիների ստեղծած բարձրաճաշակ դպրոցի ավանդների կենդանությունն են հաստատում և անզեն աչքով անգամ նկատվող անգերազանցելի առավելությունը£ Յուրացնելով հատկապես Ֆավորսկու և Լյախովի ռուսական դպրոցի, նաև հնամենի մի շարք քաղաքակրթությունների այս բնագավառում արձանագրած ինքնատիպ ձեռքբերումները` Արա Բաղդասարյանը յուրաոճ ներդրումով է սերունդներին փոխանցում իրենում թրծված ու բազմամյա բովանդակաշատ կենսափոր ձով հարստացված, ժամանակների «գրաքննությանը» դիմագրաված ոճամտածողության ինքնահնար արգասիքները£ Իր կողմից, փաստորեն, անում է հնարավոր առավելագույ նը, որպեսզի հայ տպագիր գրքի 500-ամյա մեծաշուք հոբելյանակատարության շեմին զգալիորեն աշխուժացած գրահրատարակչական տարատեսակ աշխատանքները արդիաշունչ նոր որակով շուտով հանրությանը ներկայանան£ Շարունակում եմ մտովի արժևորել տառաստեղծ վարպետի գրաֆիկական աշխատանքները£ Մեջընդմեջ խորասուզվում եմ խառը տեխնիկայով թղթին հանձնված կանանց դիմանկարներում:

Նոր սերունդն ի՞նչ է սովորելու մերօրյա «բանաստեղծներից»

Փաստենք, որ մեզանում շատերը (հիմնականում` միջին տարիքից բարձր), չունենալով բանասիրական կրթություն, հիանալի տիրապետում են հայերենի ոչ միայն բանավոր, այլև գրավոր խոսքին: Պետք է անկեղծորեն խոստովանել` նրանցից ոմանք թերի գիտեն քերականության կանոնները, բայց խոսում և գրում են անսխալ, գեղեցիկ հայերենով:

Մասունքի հափշտակիչներին «սատարելու» համար

Այսօր թանգարան դարձած Օսվենցումի երբեմնի համակենտրոնացման ճամբարի պահակներից մեկը հեռացվել է աշխատանքից` երբ ճամբարի դարպասից անհետացել է «Աշխատանքն ազատագրում է» մակագրությամբ ցուցանակը (հաղորդել է AFP¬ը)£ Թանգարանի ներկայացուցիչ Յարոսլավ Մենսֆելտը տեղեկացրել է, որ ողջ տարածքի համար պատասխանատվություն կրող պահակը գողության օրը խախտել է պաշտոնեական հրահանգները, և կորստի մասին չի հայտնել պահակապետին` դրանով իսկ «օգնելով» մասունքի հափշտակիչներին£ Դժվար է, իհարկե, պատկերացնել, թե ում և ինչով կարող էր գայթակղել այդ մակագրությամբ նշանը, որը համակենտրոնացման սարսափարանի կարգախոսներից է եղել£ Բայց այդ օրը թանգարանում հայտնվել են աշխատանքից ազատված անվտանգության ծառայության 2 աշխատակիցներ£ Իսկ դեպքից 2 օր անց գողոնը հայտնաբերվել է Լեհաստանի հյուսիսում գտնվող անտառում` երեք մասի բաժանված£ Հինգ կասկածյալներ արդեն ձերբակալված են£ Ենթադրվում է, որ գողության կազմակերպիչը շվեդացի մի հավաքածուատեր է£ :

Ծովահենի գանգը` թանգարանից

Համբուրգի պատմության թանգարանից թռցրել են XIV դարի առասպել դարձած ծովահեն Կլաուս Շտերտեբեկերի գանգը, որը վերադարձնողին մի քանի հազար եվրո պարգև են խոստանում (հաղորդել է RP-Online¬ը)£ Կլաուսն իր 73 ընկերների հետ մահապատժի է ենթարկվել 1401 թ.` Գրասբրոոկ ոչ մեծ կղզյակում, ուր մինչև XIX դարը հիմնականում արոտատեղի էր. կտրել են նրա գլուխը և մեխել նավահանգստի դարպասների սյունին£ 1978¬ին հայտնաբերվել է մեխով ծակոտված նրա գանգը և հանձնվել թանգարան` դառնալով հնագույն նմուշներից մեկը£ 2004¬ին կերտվել է նաև ծովահենի կիսանդրին, սակայն հետազոտողները լիովին համոզված չեն` գանգն իրո՞ք նրանն է, թե նրա հետ սպանված մեկ ուրիշինը£ Որոշ տվյալներով` Շտերտեբեկերը ծնվել է 1360 թ.£ Շվեդիայի ու Դանիայի պատերազմում նա զորամիավորում է գլխավորել, իսկ պատերազմից հետո ծովահեն դարձել£ 1401 թ. համբուրգյան նավատորմը շրջափակել է նրանց. Կլաուսը տանուլ է տվել մարտը և իր տասնյակ ընկերների հետ գերի վերցվել£ Ըստ նրա մասին հյուսված լեգենդի` մահապատժից առաջ Շտերտեբեկերը Համբուրգի քաղաքագլխին խնդրել է ներում շնորհել իր այն ընկերներին, որոնց կողքով ինքը կանցնի` գլխատվելուց հետո£ Եվ գլխից զրկված նրա մարմինը հասցրել է անցնել 11 ընկերների կողքով, սակայն տեսածից սարսափահար դահիճը ոտք է գցել ու գետին տապալել ծովահենի անգլուխ մարմինը£ Իսկ քաղաքագլուխն էլ խոստումը չպահպանելով` սպանել է տվել նաև նրա ընկերներին£ :

«Կենդանի սևամորթ ապրանք»` «սև» շուկայում

Մոսկվայում, ստրուկների առևտրի մասին լուրերը, պարզվում է` չափազանցված կամ չկամների բամբասանք չեն£ ՌԴ մայրաքաղաքի ՆԳ վարչությունն էլ չի թաքցնում` նման ահազանգերի ու փաստերի գոյությունը£ Վերջերս, օրինակ, ամուսնական մի զույգ փորձել է սեռական ստրկության վաճառել 4 սևամորթ աֆրիկանուհիների` նրանց գնահատելով 50 հազար ռուբլի£ Տարաշխարհիկ այդ «կենդանի ապրանքի» մասին իրավապահներն ահազանգ են ստացել, իսկ խուզարկուները պարզել են, թե որտեղ է կատարվելու գործարքը£ Ամուսինները նախ ցուցադրել են իրենց «ապրանքը»` ինչպես ընդունված է շուկայի օրենքներով£ Այնուհետև, գնի մասին պայմանավորվելուց հետո, «հաճույքի առարկաներ» վաճառողները, որպես կանխավճար, ստացել են գումարի կեսը և գնորդին հանձնել նեգրուհիների անձնագրերը£ Գործարքը, սակայն, շարունակություն չի ունեցել. «անբախտ» վաճառականները` 21-ամյա մոսկվացի Այգյունն ու նրա 30-ամյա ամուսին Մահոմետը (ծնունդով` Գանայից) նույն պահին ձերբակալվել են£ Նրանց 4 գերուհիները` 22-26 տարեկան, ազատ են արձակվել£ Ինչպես պարզվել է, Մոսկվայում բնակություն հաստատած Արևմտյան Աֆրիկյան Հանրապետության այդ քաղաքացին իր հայրենակիցների միջոցով հավաքագրել է Մոսկվայում աշխատել ցանկացող երիտասարդ կանանց (հավաքագրվածների մեծ մասը գանացի ու նիգերիացի ուսանողուհիներ են եղել), իսկ նրա կինը կազմակերպել է տեղափոխման գործը` աֆրիկուհիներին մոլորեցնելով, թե նրանց համար խնամակալի, դայակի ու հավաքարարի աշխատանքներ է գտել հարուստ ընտանիքներում£ Նրանց անձնագրերը հավաքելով` իբր թե փաստաթղթեր ձևակերպելու համար, վաստակել ցանկացող այդ աղջիկներին տեղափոխել են Մոսկվայի ընդհատակյա որջեր, որտեղ նրանք պետք է սպասարկեին այցելուներին` միայն օրվա սնունդ «վաստակելով»£ :

«Յուրի Անտոնովն ընդդեմ գաիշնիկների»

Պայմանական այս անվամբ վիճաբանությունն, իսկապես` «փոթորիկ է մի բաժակ ջրում»£ Անվանի երգահան¬երգիչ Յուրի Անտոնովը ճանապարհային երթևեկության անվտանգության տեսուչի «ձեռքն է ընկել»` հարբած վարորդներին հայտնաբերելու նպատակով անցկացվող ստուգայցի ժամանակ£ Նրա «Լենդրովեր» ավտոմեքենան կանգնեցնող տեսուչը նաև «հանդգնել» է փաստաթղթեր պահանջել, ինչը երգչի ցասումն է հարուցել£ Չէ¯, ավտոտեսուչների կյանքն էլ կյանք չէ. իրենք մեղավորներ են որսում, որ մի քիչ էլ իրենց գրպանը լցվի, բայց «բարեխղճորեն մուծվող» մեքենատերերը գնալով քչանում են£ Ընդհակառակը, «մատ թափ տվողներն» են շատանում£ Ահավասիկ, Անտոնովն այնպիսի աղմուկ է բարձրացրել, որ տեսուչն ստիպված կարգախումբ է հրավիրել, և աղմկարար աստղին միլբաժին են տարել£ Ավելին, ծառայողական քննություն է տարվում… Անտոնովի նկատմամբ£ Իսկ շարքային տեսուչներն էլ կարծիք են հայտնել, թե Անտոնովն իր նման պահվածքով և «մենթային բեսպրեդելի» դեմ դիմում գրելով փորձում է էժանագին մեթոդով իր վարկանիշը բարձրացնել` ևս մեկ անգամ հիշեցնելով իր գոյությունը£ :

Ինքնամատնում

Սուրբ Մկրտության տոնը մթերային խանութի վաճառողուհին իր ընկերուհու հետ մի լավ նշելուց հետո, Յարոսլավլի մարզի Ռիբինսկ քաղաքի 28-ամյա երիտասարդը որոշել է նաև հարստանալ£ Սիրային զեղումերի անկեղծության պահին զուգընկերուհին նրան ասել է, թե որտեղ է պահում խանութի բանալին£ Կեսգիշերին երիտասարդը թռցրել է բանալիներն ու վազել խանութ, որի անվտանգության ազդանշանը դրամարկղի կողքին էր£ Խավարի մեջ շոշափելով ինչ¬որ կոճակ, գողը կարծել է, թե գտել է դրամապահարանը բացող «բանալին» և սկսել է սեղմել այն` փողերով լեցուն երազային արկղը բացելու համար£ Գանձարկղը չի բացվել, իհարկե. փոխարենը` նրա սեղմումներից ահազանգային ազդանշաններ են հնչել պահպանության գերատեսչության գրասենյակում£ Ու մինչ գողը, խավարում խարխափելով, փորձում էր դրամարկղը բացել, հայտնվել են միլիցիոներ ները£ Ձախողակ գողին, այնուամենայնիվ հաջողվել էր 2500 ռուբլի թռցնել, ինչը, բնականաբար, իրեղեն ապացույց է ճանաչվել£ :

Ամենահարուստ զույգը

Forbes հանդեսի վարկանիշային հերթական ցուցակում Հոլիվուդի ամենահարուստ զույգերն են. ընդ որում` ոչ միայն արտիստները, այլ նաև մարզիկներն ու երաժիշտները£ Ամենաբարձր վարձատրվող զույգ են ճանաչվել փոփ երգչուհի Բեյոնսե Նոուլզն ու նրա ամուսինը` ռեփ¬աստղ, Tay¬Z¬ը (իսկական անունը` Շոն Քորի Քարտեր)£ Հանդեսի գնահատմամբ` 2008-2009 թթ. ընթացքում ամուսինները վաստակել են 122 միլիոն դոլար£ Բեյոնսեն 2,5 անգամ ավելի է վաստակել Շոնից. 12 ամիսների ընթացքում նրա եկամուտը կազմել է 87 մլն դոլար£ Վարկանիշային ցուցակում 2¬րդն արտիստ Հարիսոն Ֆորդն է` իր ընկերուհի Կալիստե Ֆլոկհարտի հետ (69 միլիոն դոլար)£ 3¬րդ հորիզոնականում 55 միլիոն եկամուտով Անջելիկա Ջոլին ու Բրեդ Փիթն են, 4¬րդում` Ուիլ Սմիթն ու Ջադա Փինկետը (48 մլն դոլար)£ Ամենահարուստների հնգյակն ամփոփում է Դևիդ և Վիկտորիա Բեքհեմ զույգը (46 մլն դոլար)£ Վարկանիշային ցուցակում են նաև Ջիմ Քերին ու Ջենի Մակքարտին (34 մլն $), Թոմ Կրուզն ու Քեթի Հոլմսը (35 մլն $), վոկալիստ Կոլդփլեյ Քրիս Մարտինն ու Գվինեթ Պելտրոուն (33 մլն $)£ :