ԵՀՀ-Ը ՀՈՐԴՈՐՈՒՄ Է
Եվրոպայի Հայերի Համագումարի ղեկավարը «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին և վարչությանն է դիմել հետևյալ նամակով. «Սիրիահայության կյանքին ու գոյությանը սպառնացող վտանգի պայմաններում և նրանց համահայկական ճիգերով օգնելու և սատարելու անհետաձգելի պահանջը նկատի ունենալով, Եվրոպայի Հայերի Համագումարի անդամների ու վարչության անունից առաջարկում ենք «Հայաստան Համահայկական» Հիմնադրամի այս տարվա դրամահավաքի հայտարարված 10%-ի փոխարեն, հանգանակված գումարի զգալի մասը հատկացվի սիրիահայության, ի մտի ունենալով թեկուզ միայն այն ճշմարտությունը, որ դրամահավաքին մասնակցած նվիրատուների ճնշող մեծամասնությունը իրենց հոգու խորքում նկատի են ունեցել սիրիահայության գոյությանն սպառնացող աղետալի արհավիրքը: