ՋԱՎԱԽՔՈՒՄ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ

Վերջին տարիներին ջավախահայությունը յուրատեսակ պատանդի կարգավիճակում է հայտնվել` ռուս-վրացական հարաբերությունների պատճառով: Հայերն այնտեղ միշտ էլ համարվել են ռուսական կողմնորոշման կրողներ, հետևաբար Վրաստանն աշխատել է նրանց պահել պարփակված, զրկված բազմաթիվ քաղաքական իրավունքներից:

Ներքաղաքական շախմատ

Ընթացիկ` նախընտրական տարվա հատկապես երկրորդ կեսից սկսեցին լուրեր շրջանառվել իշխանական կոալիցիայի հնարավոր քայքայման, հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանդեպ Հանրապետականի անվստահության մասին: Ի վերջո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ստիպված եղավ վերջերս հարցազրույցներից մեկում հավաստել իր հավատարմությունը փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրին:

ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՈՐԱՔՐՈՋ ՏՂԱՆ

Բացահայտվել են նոյեմբերի 18-ի գիշերը Երևան-Արտաշատ մայրուղու վրա գտնվող «Էլիզա» գիշերային ակումբում տեղի ունեցած իրադարձությունները, երբ ակումբի տարածքում կրակոցներ էին լսվել, ապա դուրս էին բերել պարուհիներից մեկին կիսամերկ վիճակում, ստիպել, որպեսզի վերջինս պարի մայրուղու վրա... Ինչպես տեղեկացրեցին ոստիկանութ յանը մոտ կանգնած մեր աղբյուրները, ակումբում կրակոցներ արձակողը եղել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Մասիսի տարածքային հարկային տեսչության օպերատիվ բաժնի պետ Արթուր Գալստյանը:

ԲՀԿ-ՈՒՄ ԴԵՌ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ

Ինչպես տեղեկացրեցին իրազեկ աղբյուրները, 2012-ին Գյումրիում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրությունները լուրջ մտահոգություններ են ծնել «Բարգավաճ Հայաստանում»:

ՈՒՄ ԱԽՈՐԺԱԿՆ Է ԲԱՑԵԼ ԱՐԱՄԻ 30 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԸ

Արդեն տևական ժամանակ պայքար է սկսվել մայրաքաղաքի Արամի փողոցի 30 հասցեում գտնվող բնակելիի համար, որն ընդգրկվել է հանրային գերակա շահ համարվող շենքերի շարքում... Իհարկե, ինչպես մեզ տեղեկացրեցին իրազեկ աղբյուրները, այս շենքի տարածքն արդեն հատկացվել է օլիգարխներից մեկին, ով այստեղ էլիտար շենք է կառուցելու:

ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ Է

Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը որոշել է իր թեկնածությունն առաջադրել մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Ըստ քաղուժում շրջանառվող լուրերի` վերջինս դեռևս նախքան ընտրություններն է հայտարարել, թե քաղաքապետ չդառնալու դեպքում ԱԺ ընտրություններին է մասնակցելու:

ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Յունիբանկի և «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի միջև ծագած վեճը շարունակվում է: Օրերս էլ ռեստորանի աշխատակիցները բողոքի ցույց էին կազմակերպել ընդդեմ բանկի` պահանջելով դրա ղեկավար Աթայանի հրաժարականը:

ԹՆՋՈՒԿԸ ԼՈՒԾՎՈ՞ՒՄ Է

«Նաիրիտ» գործարանի շուրջ թեժացած վեճը քաղաքական բանսարկությունների մակարդակից տեղափոխվում է տնտեսական հարթություն: Հայտնի է դարձել, որ նոր ներդրողների փնտրտուքն Էներգետիկայի նախարարությանը ստիպել է` ֆինանսապես ապահովված և գործարանի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող ռուսական ու գերմանական նոր ընկերությունների հետ բանակցություններ սկսել:

ԹԱՆԿԱՑՆԵԼՈՒ ԵՆ

Ամանորից առաջ տեղական և ներմուծվող շոկոլադը կրկին թանկանալու է: Թեև ներկրողների ու տեղական արտադրողների միջև այս դեպքում պայմանավորվածություն չկա, սակայն նրանց «միավորել» ու նման որոշման է մղել միջազգային շուկաներում կակաոյի գնի սպասվող թանկացումը:

ՀԱ՞ ՈՐ...

Քիչ հավանական է, որ դեղերի շուկայում վաղուց գերիշխող քաոսն առաջիկայում կարգավորվի: Նախքան տվյալ բուժամիջոցի հանրապետություն մուտք գործելը` Առողջապահության նախարարությունը միայն դրա գործածության թույլտվությունն է տալիս:

ԻՐԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՎՃՌԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Մեր տարածաշրջանն աստիճանաբար վերածվում է կրակի վրա դրված կաթսայի, որում «եփվող շիլան» դառնում է անհանգստացնող: Օրեր առաջ Հարավային Օսիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները վկայեցին, որ Ռուսաստանն այստեղ նպատակ ուներ ավտորիտար համակարգ ձևավորել` ամեն կերպ ջանալով նախագահ դարձնել իր թեկնածուին, ով պարտվեց:

Միգալկաները» միացնելու ժամանակը

Ավելի քան երեքուկես տարի առաջ` 2008 թ. մայիսի 30-ին, ոստիկանության ղեկավար կազմին ներկայացնելով նորանշանակ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` ՀՀ նախագահը համոզմունք հայտնեց, թե նա կկարողանա միավորել ոստիկանության ջանքերը, որպեսզի ոստիկանությունը լինի ավելի պրոֆեսիոնալ, և համակարգն ամբողջապես կարողանա կատարել իր կարևոր առաքելությունը:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Նոր «Ընտրական օրենսգիրքը», որն ինչպես հայտնի է` սկսելու է գործել առաջիկա հունվարի 1¬ից, բազմաթիվ նորամուծությունների հետ մեկտեղ «ցրելու» է նաև Տեղական Ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակացույցը:

Իր խոսքերի ձեռքն ընկավ կրակը

Պարզ չէ, թե ինչու հանկարծ հիշեցին և շրջանառության մեջ դրեցին տարիներ առաջ Վիկտոր Դալլաքյանի արտահայտած միտքը, թե ԱԺ շենքի տեղում նախկինում գերեզմանատուն է եղել, և մեռյալների ուրվականները մինչ այսօր թափառում են միջանցքներում ու ամբիոնների տակ:

Դիտարկում

Տոտոլիտարիզմն էլ սահման ունի Եթե այսօր Արևմուտքը նավթով տասնապատիկ հարուստ Քուվեյթին է «մտրակում», վաղը Ադրբեջանին հաստատ «կքոթակի»: :

«Ազնիվ խոսք, չեմ ուզում, ակամա է ստացվում»

Ասում են` Արթուր Բաղդասարյանն ամեն գիշեր, քնելուց առաջ, երդվում է պոպուլիզմից և ինքնագոհությունից զերծ մնալ: Բայց առավոտները զարթնում է ինքնագոհ, երեկոյան` ՕԵԿ¬ի հավաքներում կրկին պոպուլիզմ է «ճոճում»:

Գյուլը հասկացել է. փչելով առաջ չես գնա

Իրենց երկրի վերաբերյալ թուրքական պատմագրությունը ոտից¬գլուխ փչոց է: Այնպես որ, Աբդուլլա Գյուլը վերջապես ճիշտ է հասկացել, որ փչելով հայ¬թուրքական հարաբերությունների սառնությունը հալեցնել հնարավոր չէ:

Պարտադիր կերպարանափոխություն

Ըստ վերլուծաբանների` բացառիկ կոշտ հայտարարություններ անելով Արևմուտքի հասցեին և ՌԴ նախագահի աթոռը դեռ Պուտինին չհանձնած, Մեդվեդևը լիովին մտավ վերջինիս կերպարի մեջ` մի կողմ թողնելով անհարկի փափկությունը: :

«Լոռեցի Սաքոյից»` մինչև սաքունցներ

Հանճարեղ Թումանյանը «Լոռեցի Սաքոն» գրելիս կպատկերացնե՞ր, թե մեկ դար հետո էլ սաքունցների ժամանակն է գալու. ճարպիկ, խորամանկ, «իրավաշուլլերների»` գառան մորթիով գայլերի դարաշրջանը: :

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ

Հայրի´կ, իմ սիրելի հայրիկ, շնորհավոր ծնունդդ: Քեզ հղված լավագույն բարեմաղթանքը հոգուդ խաղաղությունն է:

Կանայք` աշխարհի բանակներում

* Ժամանակն էականորեն փոխել է հանրային ընկալման մեջ արմատացած մի շարք կարծրատիպեր: Վերաիմաստավորվել է հատկապես կնոջ դերը հասարակության մեջ, և նախկինում «ոչ կանացի» համարվող մի շարք մասնագիտություններում ու ոլորտներում այսօր հաջողություններ են արձանագրում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:

Բրեյվիկը նեղացե˜լ է

Նորվեգացի երկու դատաբժիշկ շուտով կներկայացնեն ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հոգեբուժական փորձաքննության արդյունքները: Այդ վճռից է կախված` չարագործը ազատազրկմա՞ն կենթարկվի, թե՞ կուղարկվի հոգեբուժարան:

Աշխարհի լավագույն քաղաքները

Ուրախալի է, որ Երևանը ևս աննկատ չի մնացել, թեև առայժմ 173¬րդ տեղում է: Սակայն մեզանից ավելի ծանր է վիճակը Մինսկում (182¬րդ), Բաքվում (195¬րդ) և ավելի ծանր` Թբիլիսիում (214¬րդ):

Քառամյա ազատազրկում` Ջեքսոնի բժշկին

Կոնրադ Մյուռեյը դատապարտվել է ոչ կանխամտածված սպանության մեղադրանքով: Երդվյալ ատենակալները փոփ¬երաժշտության արքայի մահվան պատճառ դարձած բժշկի համար սահմանել են հնարավոր առավելագույն պատժաչափը` երեք օր առաջ նրան ազատազրկելով 4 տարով:

Խաղագումար` անթաղ դիակին

Ռուսաստանի բուքմեյքերները վերջին օրերին նոր ծառայություն են սկսել. նրանք առաջարկում են խաղագումար դնել` Վոլոդյա Ուլյանովի մարմինը հողին հանձնելու համար (գրել է «Իզվեստիա»¬ն): Քանի որ այդ հարցը կարող է լուծվել միայն խորհրդարանի մակարդակով, խաղագումարը գրվում է հենց այդ որոշման վրա` կընդունի՞ Պետդուման նման որոշում, թե՞ ոչ:

Հյուրասրահ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵԿՆ Է

Հակոբ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ Հալեպում ապրող ամենանշանավոր մեր հայրենակիցներից մեկն է, անվանի արվեստագետ, արձակագիր, գրականության ու արվեստի տեսությանը նվիրված բազմաթիվ հոդվածների հեղինակ: Ավարտել է ՀԲԸՄ Հալեպի Լազար Նաճարյան-Գալուստ Կյուլպենկյան վարժարանը, ապա բարձրագույն կրթություն ստացել Դամասկոսի համալսարանում, հմտացել անգլերեն բանասիրության մեջ:

Դոլինան` բուժսխալի տուժող

Ատամնաբույժին այցելելուց հետո Լարիսան չի կարողանում հանրությանը ներկայանալ: Նա չեղյալ է հայտարարել մի քանի համերգ:

Ո՞վ է ծնել Ֆիլյայի աղջնակին

Կիրկորովին նախ հավատ չէր ներշնչել, հետո անակնկալի էր բերել, ապա երջանկացրել է հայր լինելու փաստը: Նրա դստրիկն արդեն մի քանի օրական է. հաղթանակներ սիրող հայրիկը նրան Վիկտորիա է անվանել:

Ալլայի վարդագույն հարսանիքը

Պրիմադոնայի հաշվարկներով` ինքը Գալկինի հետ ապրել է 10 տարի: Ու մինչ լրատվամիջոցները տարածում են այս զույգի բաժանման մասին լուրը, Պուգաչովան մերձավոր ների համար տոնական շքեղ երեկույթ է կազմակերպել:

ԳՅՈՒՄՐԵՑԻ ՎԱՐՊԵՏԸ

Մուշուբան պղնձից պատրաստված բաժակ է, որը կլկլան է դարձրել Վարպետ Էդիկի հայրը` Սուրեն Ժամկոչյանը: Բաժակի ներսում այնպես է հարմարեցված, որ երբ ջուր է լցվում, օդը մեջն է մնում, և խմելիս պղպջակներ են առաջանում` լսելի դարձնելով կլկլոցի ձայն:

ԴԱՏ ԷՐ ՀԱՍՆՈՒՄ

ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ - Գուրգեն, վաղը հրավերք կա, քեզ մի լավ տեղ եմ տանելու: Լավությունը լավություն է` մի քանի ընկեր էլ վերցնենք` գնանք:

Արգելում են «աչքերով կրակել»

Սաուդյան «Բարոյականության պաշտպանության և անառակության կանխարգելման կոմիտեներ» կազմակերպությունը, որը կրոնական ոստիկանի կարգավիճակ ունի, գտնում է, որ կանանց աչքերն անառակության աղբյուր են: Եվ… առաջարկել են «ծածկել հատկապես սրտամաշ աչքերը»:

Հիտլերի սավանը վաճառվեց

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մեծ Բրիտանիայում աճուրդի էին հանվել Գերմանիայի երբեմնի ռեյխկանցլերի` Հիտլերի անկողնային պարագաներից երկուսը: Բարձերեսն ու սավանը վաճառվել են 2000 ֆունտով (3200 դոլար):

Մանդարին կերե´ք

Մերձարևադարձային անուշաբույր ու համեղ այս պտուղը, պարզվում է նաև հրաշալի պաշտպանիչ է սրտի հիվանդությունից և շաքարախտից: Կանադացի գիտնականները զարմանքով հայտնաբերել են, որ մանդարինի մեջ մեծ քանակությամբ պարունակվող նոբիլետին նյութը մարդու արյան բաղադրությունում նշանակալիորեն նվազեցնում է խոլեստերինի և ինսուլինի մակարդակը:

Եվ ո՞ւր պիտի փախչեր կոկորդիլոսը. մանկական խանութ

Մեկ մետրանոց կայման տեսակի սողունը հաջողեցրել է ճողոպրել խանութում տեղադրված ակվարիումից և հասել մինչև խաղալիքների տնակ: 4 տարվա ընթացքում նա առաջին անգամ էր լքում իր կացարանը: