ՀԵՐԹԱԿԱՆ «ՀԵՐԹԱՊԱՀԸ»

  Տավուշի մարզի Դովեղ գյուղի մոտ տեղի ունեցած ողբերգությունը, երբ ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայ երեք զինծառայող էր զոհվել, առիթ է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հանդես գալ հայտարարությամբ. - ԵԱՀԿ ՄԽ համանախագահները լուրջ մտահոգություն են հայտնում հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների մասին վերջին հաղորդագրությունների վերաբերյալ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի:

  ՆՈՐ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

  Երբ այդպես էլ պաշտոնական հաստատում չստացավ Մեթյու Բրայզայի թեկնածությունն Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում, նախագահ Բարաք Օբաման որոշել է առաջադրել նոր թեկնածու:

1 ՀԱՐՑ

  Հարց _ Վերջին օրերին շփման գծում ադրբեջանական կողմն ակտիվություն է ցուցաբերում, հայկական կողմն ունի երեք զոհ, վիրավորներ: Կրակահերթեր են արձակվել բնակավայրի ուղղությամբ:

  «ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐԸ» ՀՈՒՍԱԽԱԲՎԵԼ ԵՆ

  Նախընտրական քարոզարշավից առաջ «Միավորված հայեր» կուսակցության ղեկավարները վստահաբար հայտարարում էին, որ իրենք անպայմանորեն տեղ են զբաղեցնելու խորհրդարանում: Սակայն ընտրություններից չորս օր առաջ արդեն այս սակավամարդ կուսակցության ետնաբեմում քննարկում են այն հարցը, որ իրենց տրված խոստումները չեն համապատասխանել իրականությանը:

  ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ

  Օրեր առաջ մենք գրել էինք, որ ՕԵԿ-ի համամասնական ցուցակից ինքնաբացարկ է հայտնել Մհեր Համբարձումյանը, ով ողջ Մասիսի տարածաշրջանում պարտավորվել էր կուսակցության համար ապահովել 8 հազար ձայն:

Պատասխանները շատ դաժան պետք է լինեն

  Պատերազմը դեռ չի ավարտվել. օրեր առաջ նորից ու կրկին ցավալիորեն բախվեցինք այս իրականությանը: Նախորդ շաբաթ Տավուշի մարզի սահմանային գոտում գլխապտույտ արագությամբ զարգացող իրադարձությունները վերստին ստիպեցին զգաստանալ:

  ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

  Ապրիլի 30-ին կայքերից մեկում հրապարակված «ՀԱԿ-ն Արաբկիրի ընտրացուցակներում 150 մահացած ընտրողի անուն է գտել» հոդվածում նշվում է, որ ըստ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի` ՀԱԿ-ը 150 մահացած մարդկանց ցուցակների խնդրով պաշտոնապես դիմել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, սակայն գործերը չեն ընդունել` ոչ աշխատանքային օր լինելու պատճառաբանությամբ:

Երբ Պլուտոնն ու Պլատոնը «խառնում» են

  Ի գիտություն «Միավորված հայեր» կուսակցության` Պլուտոն չկա: Պլուտոնը մոլորակ է:

Մարդու իրավունքների պաշտպանը` Գայանե Առուստամյանի դեպքի առիթով

  - Էս խեղճ կնանիքին գել-գազանների բերանը խի՞ եք գցում: :

ՀԱԿ-ի գլուխկոտրուկը

  Ինչպե՞ս անել, որ և´ Ռուսաստանն ու Արևմուտքը կուշտ լինեն, և´ մեր դաշինքը ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ «ողջ» մնա: :

Գերակայությունները` գերեզմանոցում

  Հայաստանում առ այսօր չի ստեղծվում օրենքի ԳԵՐակայություն, քանզի բոլոր ԳԵՐ օրենքները կյանքի կոչվելու փոխարեն, հայտնվում են ԳԵՐեզմանոցում: :

  Յուլյան մենակ չէ

  Ու հազիվ թե առողջ բանականության տեր ովևէ մեկն անտարբեր կմնար Ուկրաինայի էքս-վարչապետուհու հետ բանտում կատարվածի հանդեպ: Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը գործնական քայլով կապացուցի իր բացասական վերաբերմունքը:

  Վերնագիրը` գայթաղկիչ, բայց դատապարտելի

  Լրատվամիջոցների սայթաքումներն ու չափազանցությունները միշտ և ամենուր չէ, որ ներվում են, անտեսվում կամ արհամարհվում: Իհարկե` դրանց համար պատասխանատվություն կարող են պահանջել` եթե վստահ են, որ քննադատության ենթարկվածի համբավը հիրավի բարի է:

  Սարկոզին չի հանդուրժի

  Լրատվամիջոցների արձակած «նետերը» հաճախ ճակատագրական են դառնում. կա´մ «մահացու» խոցում են թիրախին, կա´մ բումերանգի նման հետ են սլանում դեպի արձակողը: Ճիշտ այդ անորոշությամբ «օդում պտույտներ» է գործում MediΖΘΖrt էլեկտրոնային կայքի` Ֆրանսիո նախագահի ուղղությամբ արձակած «նետը»:

  Որ վստահ լինենք վաղվա օրվան

  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տրանսպորտային սպասարկման կենտրոնի ղեկավար Ռոբերտ ԵՓՐԵՄՅԱՆՆ անկուսակցական է: Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ծրագիրը հոգեհարազատ է նրան, և համոզված է, որ դրանում ամփոփված խոստում-պահանջները ոչ միայն իրականանալի են, այլև ժամանակի հրամայականն են:

  Հովհաննես Շիրազի ծննդյան օրն էր…

  Քսաներորդ դարի հայ քնարերգության շողշողուն մարգարիտ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն էր ապրիլի 26-ը: Ասում են, որ ծննդյան օրվա ընտրությունը ոչ թե բնությունն էր արել, այլ, հենց ինքը` Հովհաննես Շիրազը:

  ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼ ԷՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

  Ինչ լավ է, որ մեզ մոտ ընտրություններ են լինում: Գոնե այդ ժամանակ քաղաքական ուժերը հիշում են գիտական ու ստեղծագործական մտավորականությանը:

  ՊԱՇՏՈՆԱԽՈՍՏՈՒՄՆԵՐ

  Մեր ունեցած տեղեկություններով` «Օրինաց երկրում» արդեն «ճամպրուկային» տրամադրություն է: Այստեղ ոմանք համակերպվել են այն մտքի հետ, որ կուսակցությունը չի հավաքելու անհրաժեշտ ձայները:

  ՍՓՅՈՒՌՔ-ՀԱՅՐԵՆԻՔ

  Լիբանանահայ ականավոր քաղաքական և հանրային, տնտեսական գործիչ Հակոբ ԳԱՍԱՐՃԵԱՆԸ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով` հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար:

Վաշխառուները

  Քրեական օրենսգրքի 213 հոդվածը պատիժ է սահմանում վաշխառությամբ զբաղվողների համար: Իսկ վաշխառուն, ժողովրդի լեզվով ասած, տոկոսով փող տվողն է:

  Նախագահը` չունևոր ընտանիքում

  Գվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինան մտադրվել է մի քանի օր բնակվել Ուիտան քաղաքի ամենաաղքատ թաղամասում, որպեսզի ավելի մոտ լինի ժողովրդին և սեփական աչքով տեսնի նրանց կենսապայմաններն ու հնարավորինս ծանոթանա մտահոգություններին: Նախագահը հյուրընկալվել է սոցիալական ծանր պայմաններում գտնվող մի ընտանիքում:

Հասարակական տրանսպորտ` հատուկ գեղեցիկ սեռի համար

  Հասարակական տրանսպորտում պարբերաբար կանանց նկատմամբ կիրառվող բռնության, ոտնձգության դեպքերի դեմ պայքարը փաստորեն համաշխարհային բնույթ է կրում: Սակայն ճապոնական երկաթուղային ընկերությունները գտել են այս աղետի դեմ պայքարի արդյունավետ եղանակները` ստեղծելով գնացքներ և մետրոպոլիտենի վագոններ` հատուկ կանանց համար:

  ԸՆՏՐԱՄԱՆՐԱ-ՊԱՏՈՒՄՆԵՐ Կուսակցական «խանութ»

  Ես ու Հորիզոնն անցնում էինք մի նոր ու շքեղ խանութի կողքով: Ընկերս ուրախությամբ բացականչեց. - Վա˜յ, ինչ լավ է, մեր շենքն է. մթերային խանութ են բացել:

Խոստումնահեղեղ

  Մեր պատգամավորության թեկնածուները շատ ազգասեր են: Է˜, շատ սիրալիր, սիրով էնպիսի խոստումներ են տալիս, որ քիչ է մնում մեր առաքելական կրոնը մոռանանք ու հավատանք նոր առաքյալներին:

Վախի մթնոլորտում

  («Անվստահելին») Կինս հանկարծ կանչեց. - Արի հեռախոսի մոտ. քեզ են ուզում:- Կանչեց ու կանգնեց կողքիս, որ լսի:

Ընտրության տարբերակներ

  Ազգային ժողովի այս ընտրությունների առավելությունն այն է, որ 100-ի հասնող կուսակցություններից շատերին ջուրը տարավ, մնացին պինդ կառույցները` իրենց համամասնականով ու մեծամասնականով:

Ընդդիմադիրների դիմադրությունը

  Ես ու Հորիզոնը, որ հաճախ է պատահում` ընկանք մի անհաջող միջավայր: Մեկին հարցրինք` ընտրության գնալո՞ւ է, խեթ-խեթ մեզ նայեց. - Ես չեմ գնա, ոտքերս ցավում են:

  Թափառաշրջիկ նամակը

  Փոստային ծառայություններին հիմա հաստատ չեն վստահի այս պատմության հերոսներն ու նրանց ճանաչողները: Մանավանդ, որ 50 տարի չգիտես ո՞ր ճամփեքին դեգերած նամակը հասցեատիրոջը հասել է ոչ թե փոստով, այլ FΖcebook-ի էջով:

  Պաղպաղակը` սուր գլխացավի պատճառ

  Եվ ոչ միայն պաղպաղակը, այլև սառն ըմպելիքները սուր գլխացավեր են հարուցում. սա գիտնականների պնդումն է: Դրանց գործածումն արյան կտրուկ ներհոսք է առաջացնում ուղեղի անոթներում, որոնք ընդարձակվում են և ցավի նոպա առաջացնում:

Հետաքրքիր փաստեր

  »Ալբերտ Էյնշտեյնը սկսել է խոսել միայն 9 տարեկանում: »Առաջին Օսկարը շնորհվել է 1929-ի մայիսի 16-ին:

  Մի´ ծանակեք մարդու բարեկամներին

  Խոսքը ձեզ է վերաբերում` շնատերեր կամ շուն պահողներ: Մտածում եք, թե բարի գո՞րծ եք անում և խնամում եք մարդու չորքոտանի բարեկամներին` նրանց գլխավերևում ծածկ ու սնունդ ապահովելով: