ՍՏԵՂԾՎԵԼԸ` ՍՏԵՂԾՎԵՑ, ԲԱՅՑ...

  Ինչպես երեկ տեղեկացրել էինք` Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի նախաշեմին չորս քաղաքական ուժերի ներկայացուցիչներ (Հայ ազգային կոնգրես, ՀՅ Դաշնակցություն, «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան») ստորագրել են մի հայտարարություն, որով խոսում են ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու մասին:

  ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔՆԵՐՆ ԱՐԴԵՆ «ՀԱՅՏԱԾՎՈՒՄ» ԵՆ

  Սա է մեր իրականությունը, սա է մեր ընտրությունների հիմնական սցենարներից մեկը, որն արդեն մի քանի տարի կրկնվում է` հեղինակազրկելով ընտրությունները, դրանք վերածելով ընտրակաշառքի մրցավազքի: Մի՞թե մեր կուսակցություններն ու մեծամասնական թեկնածուները չեն հասկանում, որ ալյուր բաժանելով` չեն կարողանա ընտրողի համակրանքին արժանանալ, չեն կարողանա վստահություն ձեռք բերել:

  ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԸ ՄԱՐՈ՞ՒՄ Է

  Առևտուրը Հայաստանում չի ծաղկում, բայց զարգանում է: Առաջընթացն ամփոփելով` վիճակագիրները փաստել են, որ այս տարվա առաջին ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրի ծավալներն աճել են 0,6 տոկոսով:

  ԳՐՔԻԿՅԱՆԻ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԸ

  Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյա Հովհաննես Գրքիկյանը, ով վերջին տարիներին դարձել է քաղաքի ամենահարուստ մարդկանցից մեկն ու սեփականաշնորհել բազմաթիվ տարածքներ, թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովին է «նվիրաբերել» իր սեփականությունը հանդիսացող «Դվին» հարսանյաց սրահը:

  Հա՞ որ...

  Խոսակցություններն այն մասին, որ Կառավարության 2-րդ մասնաշենքը, որտեղ տեղակայված է Արտաքին գործերի նախարարությունը, վաճառվելու է` պարզվում է, համապատասխանում են իրականությանը: Հենց կառավարությունում էլ չեն ժխտում, որ նախկին «Սևան» հյուրանոցի տարածքում կառուցվող շենքում տեղակայվելու են մի քանի նախարարություններ:

Աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկում

  Հայաստանն աստիճանաբար ընկղմվում է նախընտրական գործընթացների մեջ, և հասարակությունը վերջին շրջանում կարծես անտարբեր է դարձել Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող գործընթացներին: Մինչդեռ դրանք շարունակվում են, և թե´ Հայաստանում, թե´ ընդհանրապես աշխարհում ընտրական գործընթացները շատ շուտով բուռն ընթացք կստանան:

  Խորին շնորհակալությունս` ՀՀ ոստիկանապետին Մեծարգո պարոն Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ

  Դպրոցն այն հաստատությունն է, որտեղ կրթվում և դաստիարակվում է մատաղ սերունդը, որի անարատ ակունքները չպետք է պղտորել, քանզի դպրոցն է պետության հենքը: Ցավոք, միշտ էլ լինում են մարդկային դիմագիծը կորցրած այնպիսիները, ովքեր պատրաստ են քայլել ցանկացած սրբության վրայով:

  Բանկային քարտը «քամել» էին

  Այս տարվա հունվարի 12-ի գիշերը «Արդշինինվեստբանկ»-ի մի աշխատակցուհի ահազանգել էր ոստիկանության Արաբկիրի բաժին, որ իր համար դեռևս անհայտ եղանակով տիրացել են իրեն պատկանող «Վիզա Գոլդ» քարտին և այն օգտագործելով Երևան քաղաքի տարբեր խանութներում` գնումներ կատարելով, հափշտակել են շուրջ 250.000 դրամ:

  Թիրախը դարձյալ Նյու Յորքն է

  Վերջին օրերին ոստիկանությունն այստեղ մարտական պատրաստության է բերվել: Առիթն իսլամիստական բազմաթիվ կայքերում պտտվող հոլովակն է` «Ալ-Քաիդա. շուտով նորից Նյու Յորքում» մակագրությամբ:

  ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՄՆ-Ը

  Ահաբեկչական խմբավորումը մտադիր է իր գործունեությունն ակտիվացնել Աֆրիկայում և այնտեղ ջիհադ (զինված պայքար` հանուն Ալլահի) կազմակերպել: Այս մասին նշված է Լոնդոնի Թագավորական միացյալ ինստիտուտի պաշտպանական ուսումնասիրութ յունների զեկույցում:

Վատիկանը` մեղսակից

  Հանցանքն ու հանցակցությունը վաղեմության ժամկետ չունեն ու ոչ էլ անբացահայտելի են` եթե միտումնավոր կերպով չեն կոծկվում: Ամեն բացահայտում հուսադրում է մարդկանց, բայց այս պարագայում շատերը կարող են թևաթափ լինել:

  Անձնական կարծիքներից տուժած և դրանցից հրաժարված Վ. Բոստանջյանի ինքնագնահատականը

  Սարուխանի խոսքերով Եվ ինքս ինձնից անդարձ հեռանում, Եվ խաչ եմ քաշում ինքս իմ վրա: Միայն անպաշտպան շուրթերս են մնում Դատարկ ափերում մուրացիկ օրվա:

Համամասնական ցուցակներում «սկած» քաղգործիչների տրտունջը

  Մեզ հատկացված տեղերը ՀԱՄամասնական ցուցակում` ՀԱՄարժեք չէր մեր կատարած աշխատանքին: Մի խոսքով` ՀԱՄտեսեցիք մեզ, հետո ՀԱՄ-ը հանեցիք:

Պարզվեց Հայրիկյանն է թիվ 1 երիտթոշակառուն

  Հայտարարելով, որ լուծարելու է ԱԻՄ-ը և դուրս է գալու քաղաքական դաշտից, Պարույր Հայրիկյանը դարձավ թիվ 1 երիտթոշակառուն: Թվում է նա խլեց Ռ. Քոչարյանի «դափնիները»:

Պարույր Հայրիկյանը` ԱԻՄ-ը լուծարելուց հետո

  Ֆորշի երգի նմանությամբ Ես հեռանում եմ, էլ չեմ պայքարում, Հերն անիծած, որ կյանքն անկատար է, Լից բաժակները, իմ տիրուհի... ::

Կուսակիցները` յուրաքանչյուր քարոզարշավային օրն ամփոփելիս

  Ես որտեղի՞ց հորինեցի այդքան բառ, Դու որտեղի՞ց հորինեցիր այդքան սուտ... ::

Տ. Կարապետիչը` Արտաշատում պատգամավորացու դառնալուց հետո

  Չարենցաբար Թողած իմ հին կայարանը, տունս` շինված անտաշ քարով, Կոնդը թողած, Կոնդի այգին ու հարազատ երկինքը մով, ԱԼՄ-ին և «ԺԿ»-ին անգամ չասած մնաս բարով, Ա˜նց եմ կենում հիմա տխուր Արտաշատի ճանապարհով: :

  ԷԼԻ ԲԺԻՇԿ ԵՆ ԾԵԾԵԼ

  Կարծես թե վարժվում ենք արդեն, որ ոմանք հարձակումներ գործեն նաև բուժաշխատողների վրա` իրենց ուժն ու ցինիզմն ի ցույց դնելով: Երկու օր առաջ հարձակման ու ծեծի է ենթարկվել Արմավիրի մարզի գլխավոր բժիշկ Սամվել Ֆրանկյանը:

  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ

  Ըստ շրջանառվող լուրերի` խորհրդարանական ընտրություններից հետո Հովիկ Աբրահամյանը նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղար: Ինչպես գիտենք, այդ պաշտոնն այժմ զբաղեցնում է Արթուր Բաղդասարյանը, ով էլ իր հերթին փոխարինելու է Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

  31 ՇԻՐԱԿՑԻ

  Արմատներով շիրակցի Արթուր Բաղդասարյանը չի նեղացրել իր հայրենակիցներին և նրանցից 31 հոգու ընդգրկել է կուսակցության 178 հոգուց կազմված ցուցակում: Սա, իհարկե, դրական միտում է` մարզերում ապրողներին ևս ընդգրկել ցուցակներում, հնարավորություն տալ մասնակցելու ընտրություններին թեկնածուի կարգավիճակով:

ՕԵԿ-Ը ՍԱՏԱՐՈՒՄ Է ՆԱԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

  Միշտ խոսելով երիտասարդությանը քաղաքականություն բերելու մասին, «Օրինաց երկիրը» մեծամասնական ցուցակում ընդգրկել է նաև ուսանողի: Այս դեպքում 29-ամյա ուսանողի, ով սովորում է հեռակա բաժնում:

ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՁԳՏՈՒՄՆԵՐ

  ԱԺ դեռևս գործող նախագահ Սամվել Նիկոյանը լավ է պատկերացնում, որ ՀՀԿ համամասնական ցուցակում իրեն վերապահելով հինգերորդ տեղը` այլևս չի կարող հավակնել իր ներկա պաշտոնին: Այսինքն, նոր խորհրդարանը նոր նախագահ է ունենալու:

  ԱՆՏԵՂՅԱԿ ԽՈՍՆԱԿԸ

  Թե ով է փոխարինել ՕԵԿ նախկին խոսնակ Սուսաննա Աբրահամյանին և ինչ մասնագիտական պատրաստվածություն ունի` պարզվեց օրերս, երբ Հարություն Ամիրյանը մեկնաբանեց այն փաստը, թե ինչու է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դուրս եկել համամասնական ցուցակից:

  ԲՈՑԱՇՈՒՆՉ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ

  Արթուր Բաղդասարյանը մտորելու լուրջ առիթ ունի: Եվ մտորումների կենտրոնում էլ պիտի լինի Հեղինե Բիշարյանը, որովհետև ՕԵԿ փոխնախագահն արդեն ոչ միայն ի ցույց է դնում իր պակասավոր ինտելեկտը, այլև սկսում է հայտարարություններ անել, որոնք վիրավորական են հենց Արթուր Բաղդասարյանի համար:

  Շնորհավոր տոնդ, սիրելի´ մայրիկ

  Ամեն վայրկյան հոգով իր զինվորի հետ, անսահման կարոտը սրտում` աղոթքներն առ Աստված է ուղղում մայրը: Վաղը Մայրության ու գեղցկության տոնն է, և հնչող բոլոր բարեմաղթանքներից ամենաթանկն ու սպասվածը զինվորի խոսքերն են:

«Որդիս երդվում էր, ես արտասվում էի…»

  Առաջին հայացքից միշտ անհամատեղելի են թվացել կնոջ փխրունությունը, նուրբ ու խոցելի ներաշխարհը և զինվորական ծառայությունն` իր բազմաթիվ դժվարություններով: Տարբեր ժամանակներում տարբեր գնահատականների արժանացած այս փաստը հաճախ ոչ միանշանակորեն է ընդունվել:

Հյուրասրահ

  ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆ. «ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՑ ԴՈՒՐՍ ՆՈՒՅՆՊԵՍ ԿՅԱՆՔ ՊԻՏԻ ԼԻՆԻ» Ազգային թատերական ստեղծագործական միավորման և «ԹԱՏՐՈՆ X» փառատոնի նախագահ Արա ԽԶՄԱԼՅԱՆԸ, ժամանակ առաջ խոսելով մարզերում մշակութային կյանքի աշխուժացման մասին, ասաց. - Ես այս հարցը բարձրացրի օրերս վարչապետի հետ կայացած հանդիպմանը. փառք Աստծո, վարչապետը կիսեց իմ մտահոգությունները:

  ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԹՌՉՈՂ ԵՐԱԶՆԵՐԸ

  Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում բեմադրված «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացման ստեղծագործական խումբը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի գլխավորությամբ, օրերս է վերադարձել Կոստա Ռիկայում տեղի ունեցած թատերական միջազգային փառատոնից:

  ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻՆ ԴԵՌ ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ

  Գիտենք, որ մեր մի շարք երգիչ-երգչուհիներ նախընտրական քարոզարշավին մասնակցելով, որոշակի գումարներ են վաստակում, անգամ` հարստանում: Ավելին, նրանք դառնում են այս կամ այն կուսակցության սիրելի արվեստագետը:

  ԱՐԺԵ ԻՄԱՆԱԼ

  Ամենատարածված ազգանունները ԼԻ. Ամենատարածված այս ազգանունը կրում է ավելի քան 100 միլիոն մարդ` հիմնականում Չինաստանում: Այն ծագում է չինական Լի հիերոգլիֆից:

  Ապրիլ7յան կատակապատումներ

  Ուտելի ազգանուն Անվանի բանաստեղծուհի Սեդա Վերմիշևային նվիրված միջոցառմանը նկատեցի Հորիզոնի ուրախ տրամադրությունը: - Մտքումդ երևի ելույթի՞ ես պատրաստվում:

  Ո՞վ է բարոյականը

  Ոչ վաղ անցյալում «Գիտելիք» ընկերությունը կազմակերպում էր տարբեր թեմաներով դասախոսություններ: Վարազդատ Դոդոռյանն ընտրել էր «Սովետահայ մարդու բարոյականությունը» թեման, որին անծանոթ ունկնդիրը լսում էր հավատով ու հետաքրքրա սիրությամբ:

  Չկայացած հանդիպում

  Գեղանկարիչ Գրիշա Գաբոյանը պատմեց. - Գնացքով գործով գնում էի Լենինգրադ (այժմ` Պետերբուրգ): Մտածեցի` լավ առիթ է, զանգ տամ մոսկվաբնակ նախկին սիրուհուս` Վերային, գա «Կուրսկի վակզալ», 22 տարի իրար չենք հանդիպել:

  Արժանապատվուհին

  Մեր ծանոթ տիկնոջը` Ելենային հարցրինք. - Տիկին Ելենա, դուք բավականին երիտասարդ եք երևում, ինչո՞ւ շտապեցիք թոշակի անցնել: - Ուրախ եմ, որ այդ բանը հաջողացրի:

  Բրեյվիկը «սխալ է հանում»

  «Քաղաքական ակտիվիստին հոգեբուժարան ուղարկելն ավելի սարսափելի է, քան մահապատժի ենթարկելը: Այդպիսի ճակատագիրը մահվանից դաժան է...»:

  Սուրճն աշխուժացնում է միայն ծույլերին

  Գիտնականներն անսպասելի եզրակացության են հանգել: Պարզվում է` սուրճի խթանիչ ազդեցությունը գործում է միայն ծույլերի օգտին, իսկ աշխատասեր մարդկանց, ընդհակառակը, վնասում է` նվազեցնելով նրանց եռանդը:

  Ծիծաղեք լիաթոք

  Հոգեբանները հերքել են այն համոզմունքը, որ օրվա ընթացքում 5 րոպե ծիծաղը կարող է լավ ինքնազգացողության հիմք դառնալ: Իրականում լավ տրամադրության և հոգեվիճակի անհրաժեշտ չափաքանակն օրական առնվազն 25 րոպե լիաթոք ծիծաղն է:

Ի գիտություն Հայաստանի Դեմոկրատական կուսակցության համակիրների

  ՀՀ կենտրոնական բանկում բացվել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախընտրական հիմնադրամը` հետևյալ հաշվեհամարով` 103007300041 Կուսակցության բոլոր համակիրներին և բոլոր նրանց, ովքեր համոզված են, որ Դեմկուսը պետք է ներկայացված լինի նորընտիր խորհրդարանում, խնդրում ենք կուսակցությանն աջակցել ներդրումներով` ընտրություններում Դեմկուսի հաջողությունն ապահովելու նպատակով: Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն :