Սիրելի Ընթերցող 

  Փետրվարի 1-ից «Ավանգարդը» տպագրվելու է շաբաթը 4 անգամ (երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին), ինչը հնարավորություն կտա ավելի օպերատիվ արձագանքել օրվա իրադարձություններին և ավելի հաճախ հանդիպել Քեզ հետ: Երեքշաբթի և հինգշաբթի օրերին թերթը լույս կտեսնի 4 էջ ծավալով. գինը` 50 դրամ:

ԴՐԱՑԻՈՒԹՅՈՒՆ` ՎՐԱՑԱԿԱՆ ՁԵՎՈՎ

  - Վրացի պաշտոնյան հանդես է եկել իրականությունից հեռու, անհեթեթ հայտարարությամբ,- շատ դիպուկ բնութագրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Ֆրիդոն Տոդուայի` նախօրեին Բաքվում արած այն հայտարարությանը, թե «Վրաստանն ու Ադրբեջանը կվերադարձնեն օկուպացված տարածքները, քանի որ դրանք իրենց հողերն են»:

ՄԻ ՆՈՐ ՊԱՇՏՈՆՅԱ` ԲԱՆԱԿՈՒՄ ՉԾԱՌԱՅԱԾ

  Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռուբեն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ: Ինչպես տեղեկանում ենք երեսնամյա բարձրաստիճան պաշտոնյայի կենսագրությունից, նա ծնվել է Երևանում, 1982 թվականին:

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ «ԲԱՆԳԼԱԴԵՇՑԻ ՀԱՄՈՅԻՆ»

  Հունվարի 18-ին,  ժամը 00.30-ին, ոստիկանության ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել «Նեպտուն» ՍՊԸ տնօրեն, 48-ամյա Աշոտ Ավետիսյանին` «Բանգլադեշցի Համո» մականվամբ:

ՆԱԽԱՐԱՐԸ ՇՏԱՊԵ՞Լ Է

  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարություններում դարձյալ հակասություններ են հնչում: Դեռ ամիսներ առաջ հանձնաժողովը կանխատեսելով գուժել է, թե այս տարվա ընթացքում գազն ու էլեկտրաէներգիան թանկանալու են:

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ 

  Ի տարբերություն կոալիցիայում ընդգրկված գործընկերների` ՕԵԿ-ական նախարարները մեծամասամբ խուսափում են կուսակցական կրծքանշաններ կրել: Նման պահվածքի համար վերջերս խիստ նկատողություն է ստացել գյուղնախարար Սերգո Կարապետյանը:

ԱՌԱՆՑ ԱՍՏՂ-ԱՍՏՂԻԿՆԵՐԻ

  Խորհրդարանի առաջիկա ընտրությունների քարոզարշավը մեծամասամբ զերծ է մնալու երգ ու պարից, զուռնա-դհոլից: Քաղուժերը հավանաբար կհրաժարվեն հատկապես շոու բիզնեսի ներկայացուցիչների ծառայություններից:

«Ձեռք բերել ժողովրդի վստահությունը, վերադարձնել համազգեստից վերցված պատիվը»

  ՈՉ ՄԻ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆ ԱՆՊԱՏԻԺ ՉԻ ՄՆԱԼՈՒ Ոստիկանության 2012-ի կարգախոսները` ծառայել, պաշտպանել, վստահել, կանխարգելել, բացահայտե   ՀՀ Կառավարության 2012 թ. անդրանիկ նիստն անցավ առանց շենքի առջև հավաքված բողոքավորների հոծ զանգվածի:

Քրեական իրավիճակը հանրապետությունում

  Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2012 թ. հունվարի 1-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2, սպանության փորձի 3, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք. բոլորն էլ բացահայտվել են:

Արդարության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի ապահովումը ոստիկանության ոչ միայն պարտականությունը, այլև պատվի գործն է

  Օրեր առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության 2011 թ. կատարված աշխատանքներն ամփոփող խորհրդակցությունը վարում էր Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Մասնակիցներին բաց և առարկայական քննարկման կոչ անելով` Ոստիկանության պետն ընդգծեց մայրաքաղաքում կայուն ու վերահսկելի օպերատիվ իրավիճակ ապահովելու անհրաժեշտությունը:

Հայաստանում չկա ու չի լինելու արտոնյալ խավ, օրենքից վեր մարդ

  Ոչ վաղ անցյալում ասես սովորական երևույթ էին զանազան մականունավոր չինովնիկների, օլիգարխների, և մանավանդ, նրանց զավակների մասնակցությամբ հասարակական վայրերում տեղի ունեցող աղմկալի միջադեպերը: Իսկ այդ «սխրագործությունների» մասնակիցները, որպես կանոն, մնում էին անպատիժ և քրեական գործերն էլ կարճվում էին:

ՃՏԵՐՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ

  Կարծես կամաց-կամաց Հայաստանը ներքաշվում է ընտրական բուռն գործողությունների և զարգացումների մեջ:

Հա՞ որ... 

  Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը ցնծությամբ արձանագրել է, որ խոշոր հարկատուների թիվը սրընթաց աճում է, ու հանրապետությունում այդպիսիք արդեն չորս ու կես հարյուրի են հասել:

Հորդոր` որոշ քաղուժերին և քաղգործիչներին

  Ջարդեք ձեր մտքի կաղապարը, Որ վեր խոյանա գաղափարը: :

ՀԱԿ-ը` Ծառուկյանի ոճով

  Իսկ ԲՀԿ-ի մասին`  Հաջորդ միտինգին:   :

«Խառնակիչ» զոքանչը

Ըստ հրեա վերլուծաբանների` Ադրբեջանը մնում է Իսրայելի սիրելի «կինը», իսկ Թուրքիան` ատելի զոքանչը: :

Օգտակար «վիրահատություն»

Սարկոզին առանց նարկոզի Թուրքիայի «պլոճիկը» հանեց:  :

Ֆրանսիայի սենատը` «Կովկասի գերուհին» ֆիլմի ոճով

Թուրքիան կկաղկանձի, կսպառնա, կդիմադրի, կոռնա… Ոչինչ, դա գռեհիկ թուրքական սովորույթ է: :

Հայտնի գովազդը մասնակի լրացումով

  Պոպոք, պնդուկ, մանդարին… Ձեռքդ մի դիր բերանիս Չեմ քրֆելու նոր տարին:  :

Լ. Տեր-Պետրոսյանը` Արևմուտքի աջակցությունից զրկվելուց հետո

  Ռուսական ռոմանսի նմանությամբ
Ямщик, не гони лошадей,  Мне некуда больше спешить. ::

«Ազատ-դեմոկրատական» ժառանգություն

  Ըստ վերլուծաբանների` Րաֆֆի Հովաննիսյանն իր «ժառանգության» կեսը կտակել է «Ազատ դեմոկրատներին»:  :

Ոստիկանապետի կողմից պաշտոնազրկված «զբոսաշրջիկների» և «անշարժ գույքի» երգը

  Ռ. Հախվերդյանի երգի խոսքերով Դու կարծում ես` այդ անձրև՞ն է  արտասվում պատուհանից, Դրանք գործած իմ մեղքերն են,  որ երբեք ինձ չեն ներվի: :

Աբորտի զոհերը

Ըստ վերլուծաբանների` աշխարհի տարբեր երկրներում գործող Թուրքիայի դեսպանները արժանանալու են նույն որակավորմանը: Բենդերի դիպուկ արտահայտությամբ` “ՋպՐՑՉՈ ՈոՏՐՑՈ”. :

Լ. Տեր-Պետրոսյանը` հայ միջնադարյան պատմությունը չիմացողներին

  Պանիկովսկու ոճով - Գնացեք Կիլիկիա և հարցրեք. միջնադարում ի՞նչ էր անում Լևոնը այնտեղի թագավորությունում: :

Հայաստանյան թալանչիներին

  Արթուր Ռեմբոյի խոսքերով Դուք` թալանչիներ, լսե´ք` վարգում են  գիշերվա մեջ շոգ Ծերն ու պչրուհին, խռմփացնողը,  լաքեյը հիմար: Խժռե´ք. իսկ թե գա խելքը կորցրած  լույսը աչք ծակող, Եվ դառնա ձեր դեմ շիթվող պերճանքի  խուզարկուն զգոն, Չե՞ք թքելու դուք ձեր բաժակներում, Անշարժ ու անխոս, Աչքներդ սուզած հեռու եզերքի  անծայր ճերմակում:

Հեղափոխություն մարդկանց գիտակցության մեջ

  Մեզանում արմատացել է ցանկացած առիթով, երբեմն էլ առանց առիթի, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության բացակայությունից բողոքելու սովորույթը: Սակայն համառորեն չե՞նք ուզում, թե՞ չենք նկատում, որ երկրում թեկուզ փոքր, բայց այնուամենայնիվ ինչ-որ տեղաշարժ կա:

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆԻՆ... ՄԵՐԺԵԼ ԵՆ

  Արդեն մի քանի տարի ձգձգվող քննարկումները` Պետրոս Դուրյանի մասունքները Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ամփոփելու շուրջ, նոր զարգացումներ են ստացել:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՑ ԷԼ ԽԼՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

  Թբիլիսիում վաճառում են Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, որտեղ ժամանակին գտնվել է նաև նշանավոր «Վերնատունը»: Այս մասին, իհարկե, արդեն երկար ժամանակ խոսվում էր, երկար ժամանակ Թբիլիսիից հայ մտավորականներն անհանգստության շեփորներ էին հնչեցնում:

ԿՐՔԵՐ ՇՈՒԿԱՅԻ ՇՈՒՐՋ

  Մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող կենտրոնական շուկան, որը շատերը փակ շուկա են կոչում, այս օրերին մեծ կրքեր է բորբոքել, ոտքի հանել մշակույթի հուշարձանների պահպանությամբ զբաղվող կազմակերպությունների, ովքեր էլ նամակ են հղել երկրի վարչապետին ու Երևանի քաղաքապետին... Ասում են, որ շուկան հիմա արդեն պատկանում է «Լֆիկ Սամոյին», ով էլ որոշել է այստեղ մի նոր հաստատություն հիմնել` հյուրանոց, սաունա, ռեստորան ու էլի նման բաներ... Թե ի՞նչ պատասխան կտրվի շահագրգիռ կազմակերպությունների նամակին` չգիտենք, բայց հազիվ թե հնարավոր լինի հիմա ինչ-որ բան փոխել, որովհետև, ինչպես ժողովուրդն է ասում` գնացքն արդեն գնացել է, ու գործարարին պատկանող տրակտորներն էլ արդեն օր ու գիշեր աշխատում են այստեղ...  :

ՓՈԹՈՐԻԿ ՄԻ ԲԱԺԱԿ ՋՐՈՒՄ

  Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կռիվ է ընկել. մի խումբ մարզիչներ այլևս չեն ուզում տեսնել իրենց նախարարին և ամեն ինչ անում են, որպեսզի Գագիկ Ծառուկյանը լսի իրենց խնդրանքն ու նախարարի նոր թեկնածու առաջադրի:

Երբ աղմկել է պետք` պատճառը կարևոր չէ

  Ազգային ժողովի առաջիկա ընտրություններից առաջ վերլուծաբանները չափազանց քիչ ասելիք ունեն: Այնպես է ստացվել, որ կանխատեսումներով սխալվելու հավանակա նությունը հիմա ավելի քիչ է:

  ՕԵԿ-Ն ԷԼԻ ՓՈՒՉԻԿ Է ՓՉՈՒՄ

    Տարեմուտին, երբ Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները «առատության եղջյուրից» թափվող նվերներ էին բաժանում հանրապետության սոցիալապես անապահով ու հենց իրենց ապաշնորհ գործունեության պատճառով առավել աղքատացած ընտանիքներին, Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը որոշել էր ոչ թե պես-պես նվերներ ու գույնզգույն-անուշահամ տոպրակներ բաժանել, այլ` կուսակցական տոմսեր:

Ադրբեջանցի պատմաբանների հերթական «նվերը»` Իլհամի հոբելյանին

    Դեկտեմբերի նախավերջին ամբողջ շաբաթը տոնական էր միջազգային հանրության համար: Մեծ շուքով նշվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 50-ամյա հոբելյանը:

ՆՐԱՆՔ ՄԻՇՏ ԱՆԲԱԺԱՆ ԷԻՆ

  Տարեմուտին, երբ բոլորս զբաղված էինք տոնական հաճելի հոգնությամբ, շատերս չհիշեցինք, որ 18 տարի առաջ աշխարհից հեռացան երկու տաղանդավոր արվեստագետ` հռչակավոր Մհեր ՄԿՐՏՉՅԱՆԸ և իր եզակի տաղանդով բոլորին զարմացնող Ազատ ՇԵՐԵՆՑԸ...… Շատերը չհիշեցին, որ նրանք մտերմագույն ընկերներ էին, ասես մշտապես իրար ձուլված, մեկ էություն դարձած...…  Մհեր Մկրտչյանի և Ազատ Շերենցի ընկերությունը սկիզբ էր առել հեռավոր 1940-ական թվականներին, երբ Ֆրունզիկ-Մհերն առաջին անգամ ոտք դրեց Գյումրու թատրոնի դրամատիկական ստուդիա:

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 2012

  ԽՈՅԵՐ. 2012-ը կարող է նշանակալիորեն փոխել նրանց աշխարհընթացը` նաև գործնական ու անձնական կապերն ընդլայնելով: Բայց պետք է հիշել, որ ցանկացած փոփոխութ յուն և´ դրականը, և´ բացասականն է պարունակում:

Պոռնոարդյուանբերություն. շահաբեր երակ

  Թրթռուն մերկ մարմնամասերով տարեկան վաստակելով շուրջ 20 միլիարդ դոլար, պոռնոինդուստրիա կոչվածն, ասում են նաև առաջընթաց է ապահովել: Իհարկե` ի´ր ձևով:

«Ջոբսը» հանվել է վաճառքից

  Չինական ընկերությունները ստիպված են եղել այդ քայլին դիմել` նշանավոր AΘΘle ընկերության և Սթիվի ընտանիքի բողոքից հետո Համոզված լինելով, որ հանրահռչակ Ջոբսի պատկերի հանդեպ անտարբեր չեն մնա երկրպագուները, վաճառքի են հանվել 30 սանտիմետրանոց արձանիկները:

Առնետների հորդա` Դյումայի վեպի կղզում

  Իտալական հանրահռչակ Մոնտեքրիստո կղզին հայտնվել է սև առնետների իշխանության ներքո (տեղեկացրել է newsru-ն): 10 քառ. կմ տարածք ունեցող կղզում յուրաքանչյուր քառակուսի մետրին առնվազն մեկ առնետ է «բաժին ընկնում»:

Հատուկ նշանակության դելֆինները

  Միացյալ Նահանգները, թերևս, հատուկ վարժեցված դելֆինների միջոցով փորձել է ապաշրջափակել Օրմուզյան նեղուցը` եթե Իրանը ծայրահեղ միջոցների դիմի և փակի արաբական նավթի տեղափոխման ռազմավարական երթուղին (տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը): Նեղուցի շուրջ հակամարտության մեջ «հատուկ նշանակության դելֆինների» հնարավոր մասնակցության մասին հայտարարել է ամերիկյան պաշտոնաթող ադմիրալ Տիմ Կիտինգը:

Տիմոշենկոն շարժահենակներ է խնդրել

  Խարկովի գաղութում պատիժը կրող Յուլյա Տիմոշենկոն փաստորեն դժվարանում է ինքնուրույն քայլել` տեղեկացրել է մարզի պետական պատժական ծառայության առողջապահության վարչության պետ Դմ. Կուրուշինը: Սակայն նա ընդգծել է, որ հենաշարժեր կամ հենակներ կտրամադրվեն` միայն բժիշկների թույլտվությամբ:

Ամանորյա թալան

  2012-ը նյութական մեծ կորուստով է սկսել ֆրանսիացի հանրահայտ արտիստ Ժան-Պոլ Բելմոնդոն: Հենց Նոր տարվա գիշերը անհայտ անձինք թափանցել են նրա առանձնատուն, որտեղ ոչ մեկը չի եղել: