ՄԵԿԻՆ 1000 ՁԻ ՈՒ ՋՈՐԻ՞…

Հաճախ պատահում է նաև այնպես, երբ հասարակությանը զայրացնող ինչ-որ ծրագիր է դրվում շրջանառության մեջ, որն ավելի ուշ կամ մերժվում է կամ էլ ընդունվում է մասնակիորեն: Այդպես եղավ նաև բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման խնդիրը քննարկելուց հետո:

«Թող Սերժ Սարգսյանը դրական քայլեր անի: Ես դեմ չեմ» Նոր փուլի խորհրդավոր մեկնարկը

Քաղաքական նոր պայքարի սկի՞զբ, թե՞ հետընտրական շարժման մարող ընթացք… Մինչ քաղաքագետները հունիսի 20-ին «ընդառաջ» փորձում էին զանազանել նշված բնորոշումներից ամենահավանականը, սպասվող իրադարձություններին իր հերթին յուրօրինակ խորհրդավորություն հաղորդեց Լ. Տեր-Պետրոսյանի` Ֆրանսիա կատարած անակնկալ այցը:

Լրագրողի մտորումներ Ի՞նչ է կատարվում Հայաստանում և ինչո՞ւ

(Սկիզբը` նախորդ համարում) Հեղափոխության ձախողված փորձ Այն, ինչ տեղի էր ունենում փետրվարի 19-ի Նախագահի ընտրություններից առաջ` վերջին տարիներին աշխարհում տարածում ստացած «գունավոր հեղափոխությունների» բացահայտ փորձ էր:

«...Մերժողականների անունները` «անպատվության պատին»,

Չնայած Նախագահ Բուշը եւ իր մի քանի նախորդներ խուսափել են 1915թ-ի հայերի կազմակերպված զանգվածային սպանությունները բնութագրել որպես ցեղասպանութ յուն, վերջերս հայտնի դարձավ, որ 57 տարի առաջ Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը մի փաստաթղթով, որը ներկայացվել էր Արդարադատության Միջազգային Դատարան, ինչը նաեւ հայտնի է որպես Համաշխարհային Դատարան:

Հատվածներ ՀՀ նախագահի ելույթից.

... Սիրելի հայրենակիցներ, Այսօր Հայաստանը մուտք է գործել բարեփոխումների նոր շրջան: Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծումը եւ մեր ծրագրերի իրականացման հաջողությունը հնարավոր են միմիայն համայն հայության ջանքերի մեկտեղմամբ:

Առաջին քայլը

Անցած շաբաթ Կովկասում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ լսումներում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը մասնավորապես ասել է, թե Հայաստանի համար ամենակարևոր մարտահրավերն այսօր ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումն է: Ի դեպ, շուտով կսկսվի ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որտեղ կքննարկվի Հայաստանի վերաբերյալ թիվ 1609 բանաձևի պահանջների կատարման ընթացքը:

Համայնքի ղեկավարների ընտրություններ

Ապրիլ և մայիս ամիսներին ՀՀ 26 համայնքներում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ:

Ներսից ի՞նչ գործ ունեք

Որքան էլ խոսեն կանաչապատ տարածքների պահպանման կարևորության մասին, միևնույն է, շարունակվում են մարդկային անողոքությունները բնաշխարհի նկատմամբ: Ոմանք չեն գիտակցում, որ նույնիսկ իրենց նմանները նաև բնության ծնունդ են, մի մասն էլ տուրք է տալիս այսրոպեական շահադիտությանը:

Չհաղթահարված նշաձող

Երևի թե հարկ չկա ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ արժեք է առողջությունը, և որքան կարևոր է դրա պահպանման խնդիրները համակարգող ոլորտի գործելաոճը:

Ա. Ադիբեկյանը գիտե°...

Ակամայից քաղաքականացված հասարակությունում վերջերս հաճախադեպ է արծարծվում Հասարակական խորհրդի անհրաժեշտության, առաքելության և գործառույթների թեման: Ոմանք, խորապես չվերլուծելով աշխարհաքաղաքական խաղերից լարված մեր ներքաղաքական իրողությունը, թյուր իմացականության իներցիայով ընկնում են ստորածածկված ուժերի հոգեբանական ծուղակը:

«Պատիվ ունեմ ներկայանալու»

ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների շրջանակում սկսվեց միջոցառումների նոր շարք «Պատիվ ունեմ ներկայանալու» խորագրով:

Պետական փողերը նրան պետք չե՞ն

Նահանգների նախագահի թեկնածու Բարաք Օբաման հայտարարել է, որ իր ընտրարշավի ընթացքում չի օգտվելու պետական ֆինանսավորումից` հաղորդում է Բի-բի-սի-ն: Ասել է թե` նա հրաժարվել է ավելի քան 84 միլիոն դոլարից:

Սառեցրել են մթերքների գնաճը

Մեքսիկայի արտադրողներն անցյալ չորեքշաբթի կառավարությանը խոստացել են սառեցնել ավելի քան 150 անուն սննդամթերքի գները: Երկրի նախագահ Ֆելիպե Կալդերոնի հավաստմամբ` պահանջարկ ունեցող սննդամթերքների գները, օրինակ` լոբին, պահածոյացված որոշ ձկնատեսակներ, սուրճը, մրգահյութերն ու կետչուպը և այլն, առնվազն մինչև տարեվերջ կմնան անփոփոխ:

Պետանվտանգությո՞ւն, թե՞ իրավունքների ոտնահարում

Շվեդիայի խորհրդարանի ընդունած նոր օրենքը հատուկ ծառայություններին արտոնում է առանց դատարանի թույլտվության լրտեսել երկրի քաղաքացիներին: Հիմա արդեն հատուկ ծառայությունները կարող են լսել ինչպես ներքաղաքային ու միջքաղաքային, այնպես էլ միջազգային բոլոր հեռախոսազրույցները:

Ռուսաստանը կավիրվի հյուսիսից

Մոլորակի համընդհանուր տաքացումից 2030 թ. կոչնչանա՞ն բևեռային շրջանի քաղաքները:

Պահպանակներ` «Օբամա» և «Մաքքեյն»

Դրանք այս օրերին մատչելի են Ինտերնետում: Ռետինե այդ ապրանքները ցանցային «վաճառասեղաններից» ուղղակի «թռցնում» են անհավատալի արագությամբ:

Որակումը` «Սափրագլուխների երթ»

Վիլնյուսի երկրորդ շրջանային դատարանը 1300 լիտ տուգանք է նշանակել անվանի դերասան Դոնաթաս Բանիոնիսի թոռնուհուն` սափրագլուխների երթին մասնակցելու և ազգայնական կոչեր բացականչելու համար: Այդ օրը շուրջ 200 երիտասարդներ շրջել են Լիտվայի մայրաքաղաքի կենտրոնում` ձեռքերին լիտվական ու լատվիական պետական և նացիստական կեռախաչի նշանով դրոշներով:

Հանցագործությունների 49 %-ը` Բաքվում

2008-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում Ադրբեջանում գրանցված է 8047 իրավախախտում. ասել է թե` յուրաքանչյուր 100 հազար բնակչի բաժին է ընկնում 94 հանցագործություն: Ինչպես հաղորդում է Day. Az-ը` հղում կատարելով Ադրբեջանի վիճակագրության պետկոմիտեի տվյալներին, 6388 հանցագործություններից բացահայտված 5069-ի (կամ 79 %-ի) մեղավորները պատասխանատվության են ենթարկվել:

Քաղաքապետին մեղադրում են

Օրլոյի քաղաքապետ Ալեքսանդր Կասյանովին հետախուզում է հայտարարել չուվաշական Նովոչեբոկսարա քաղաքի դատարանը` հաղորդում է է "ԼվՑպՐՒՈՍր" գործակալությունը: Ընթացիկ տարվա մայիսի վերջին դատարանը վավերացրել է Կասյանովի ձերբակալությունը` վճռելով, որ նա խուսափում է դատական նիստերից և միտումնավոր ձգձգում է դատընթացը:

Հետընտրական 12 դիակ

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեին պատասխանատվության կարող է կանչվել Հաագայի միջազգային քրեական դատարանում: Հնարավոր է, որ նրան մեղադրանք առաջադրվի` քաղաքական ընդդիմախոսների հանդեպ դաժանության համար:

Ոչ` ոգելիցին

Խոսքն, իհարկե, վաճառքի արգելման մասին է, այն էլ` ժամը 22-ից մինչ առավոտյան ժամը 10-ը: Էստոնացիներն էլ ա°յս կերպ են փորձում պայքարել հարբեցողության դեմ:

Անթույն վիշապը` զուգարանակոնքից

Ավստրալիայի հյուսիսային Դարվին քաղաքի բարձրահարկ շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարանի զուգարանակոնքից դուրս է եկել… 1,8 մետր երկարությամբ սևագլուխ պիթոն: Ինչպես հաղորդել է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"-ն, անթույն այդ վիշապը փախել է իր տիրոջից և ճամփորդել շենքի կոյուղախողովակներով:

Բազմակնության համար 7 ցմահ`

Եվ ոչ միայն բազմակնության համար, նաև բռնաբարության, իր կանանց, երեխաներին ու հարազատներին ծանակելու համար£ Կալիֆոռնիայի երդվյալների դատարանը 55-ամյա Մանսու Մուհամմեդին մեղավոր է ճանաչել օրենքի 25 հոդվածներով. այդ թվում` երեխաներ ունեցող ընտանիքի անարգանք, սեռական ոտնձգություն 12 երեխաների հանդեպ, ինչպես նաև երկու կանանց բռնությամբ պահելու փորձ£ Ինչպես հաղորդում է Associated Pressը¬ Մանսուն դատապարտվել է 7¬ակի ցմահ բանտարկությամբ£ :

«Ախ, Վերնիսաժ…»

Մայրաքաղաքային մշակութային հագեցած ամառնամուտի կարևոր իրադարձություններից է հիմնանորոգված Նկարչի տան վերաբացումը ՀՆՄ 75-ամյակը նշանավորող հանրապետական ցուցահանդեսով:

«Ոսկե ծիրան - 5» Հետաքրքիր կինոմտահղացումների դեֆիցիտ

Հայկական կինոարտադրության ճգնաժամի մասին տրտմեցնող խոսակցությունները այսօր, կարծես թե, կորցրել են երբեմնի պաթետիկ շեշտադրումները: Կինոգործիչները ստիպված են բարձրաձայնել, որ ֆինանսական հզոր լծակների բացակայությունից զատ, նույնիսկ` ոչ պակաս, իրեն զգացնել է տալիս հետաքրքիր կինոմտահղացումների դիֆիցիտը:

Մշակույթի մերձեցնող ուժով

Գերմանիայի Դաշնության Հանրապետության հետ մշակութային փոխշփումների ակտիվացման առաջին խթանը Արամ Խաչատրանի հոբելյանական միջոցառումների անցկացումն էր ԳԴՀ¬ում ՀՀ դեսպանության հետ համատեղ£ 2004¬ից սկսեցին իրականացվել թանգարանային և գրադարանային ոլորտում համագործակցության ծրագրերը, որոնք էլ հուշեցին հայ¬գերմանական մշակութային փոխառնչությունների հնագույն արմատները գտնելու գաղափարը£ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ կազմակերպվող արշավախմբերը, պատմամշակութային վերականգնողական կենտրոնի հետազոտությունների հիման վրա, ենթադրում են սենսացիոն տվյալներ հայտնաբերել հատկապես վաղ շրջանի հնագիտական պեղումների արդյունքում£ Երկու երկրների միջև ձևավորված կայուն, դինամիկ հարաբերություն ները ամուր գիտական բազա ստեղծելու ռեալ հնարավորություն կտան£ ԵՊՀ¬ի 90-ամյակի կապակցությամբ նոր ուսումնական տարվանից, Մ. Լյութերի անվան համալսարանի պատվիրակության ներգրավմամբ, կխորացվի հասարակագիտություն, գերմանագիտություն և աստվածաբանություն մասնագիտությունների ուսուցումը£ «Մաշտոց» հայագիտա կան կենտրոնի 10-ամյա հոբելյանի առթիվ կբացվի հայոց լեզվի և գրականության ամբիոնը£ Երևանյան 4 հանրակրթական դպրոցներում, համատեղ ջանքերով, մեծ ձեռքբերում ներ են արձանագրվել գերմաներենի խորացված ուսուցման գծով£ 62 աշակերտներ ԳԴՀ կրթաթոշակ են ստանում£ Ամեն տարի դպրոցականների խմբերի փոխայցելություններով ամրապնդվում է հաստատված բարեկամությունը£ Այցը Մայովկա կղզի, 14-օրյա համատեղ հանգիստը, դրա վկայության վերջին խոսուն փաստերից է£ Տիրապետելով միմյանց մայրենի լեզուներին, ճանաչելով պատմամշակութային ժառանգությունը` հայ և գերմանացի երեխաները բարիդրացիական համակեցություն կարող են ապահովել իրենց երկրների փոխհարաբերություններում£ Այս հեռահար նպատակադրվածությամբ կրթության ու մշակույթի բնագավառները անանջատ են զարգացվում£ Սևանի և Սարդարապատի դպրոցների ընդգրկումը հանրակրթական ծրագրերում, Գյումրիի «Բեռլին» հյուրանոցային համալիրի մշակույթի հիմնադրամի հետ կապերի աշխուժացումը խոսում է այն մասին, որ Հայաստանի մարզերն էլ կվայելեն բարեկամության քաղցրահամ պտուղները£ ԳԴՀ Սաքսոնիա-Անհալտ և Հալլե երկրամասերի պաշտոնատար անձինք, իրագործելով իրենց երկրի արտաքին մշակութային քաղաքականությունը, հնարավորություն են տալիս արդի միջազգային դաշտում բարձրացնելու նաև հայ մշակույթի ճանաչողականությունը£ Ուշագրավ է, որ նրանք մշակույթը չեն անջատում գիտության ու կրթության բնագավառներից£ Սաքսոնիա-Անհալտ երկրամասի կրթության և մշակույթի նախարար, դոկտոր-պրոֆեսոր Յան¬Հենդրիկ Օլբերտցի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ համոզվում ես նման դիրքորոշման հեռահար նպատակասլացության մեջ£ Հայ¬գերմանական երկկողմ համագործակցության ոլորտային բազմազանությունն են հաստատում հայկական տարբեր համույթների (Հայաստանի երիտասարդական, ֆիլհարմոնիկ և «Սերենադ» կամերային նվագախմբերի, «Հովեր», «Հայաստանի փոքրիկ երգիչներ» և «Սպեղանի» երգչախմբերի, «Ակունք» ազգագրական համույթի…) ու մի շարք անհատ կատարողների հյուրախաղային ելույթները ԳԴՀ¬ի քաղաքներում£ «Կարոտ» հայկական ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրությունը Բեռլինում£ Բոննի քաղաքապե տարանի աջակցությամբ VDR հեռուստաընկերության նկարահանած Հայաստանի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ վավերագրական ժապավենի առաջացրած մեծ հետաքրքրությունը£ Գերմանիայի «Կուլտուր ակտիվ» կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում իրականացված «Rock for Peace» փառատոնը£ Անգնահատելի է Բեռլինի «Theater unterm Dach» և ԵՊՀ թատրոնների «Վերջին մտքի հեքիաթը» (ըստ Էդ. Հիլզենրաթի) համատեղ ներկայացման նշանակությունը Հայոց Մեծ եղեռնի անլուծելի մնացած խնդիրների վրա համաշխարհային հանրության զգոնությունը կենտրոնացնելու տեսակետից£ Նշանակալից է Հայաստանի գործուն մասնակցությունը Մայնի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ամենամյա տոնավաճառին£ Այս օրերին Գեղագիտության ագգային կենտրոնի Փոքր թատրոնը մասնակցում է Ռուդոշտատում անցկացվող Մանկական թատրոնների առաջին միջազգային փառատոնին£ «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում «Արտավազդ» շահած «Օֆելյայի ստվերների թատրոնը» (բեմ.` Վահան Բադալյան) ներկայացումը, վստահ եմ, բազում համակիրներ կգտնի£ Մշակույթի մերձեցնող ուժով անպայման կարելի կլինի կասեցնել անհեթեթ առճակատումները, արյան հեղեղները Երկիր մոլորակի վրա£ Մնում է, որ պետական չինովիկները հետևողականորեն իրագործեն խելամիտ մշակութային քաղաքականություն` նվազեցնելով քաղաքագետների ջանադրության անարդյունավետության հետևանքների ծանրությու նը£ :

«Սքենառ» թերապիան հուսո հրվանդան

Հայտնի է, որ հատկապես երկար ժամանակ էքստրեմալ պայմաններում գտնվելիս, մեծանում է մարդու օրգանիզմի հակվածությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ և առաջանում են նրա առողջության տարատեսակ շեղումներ:

Թող Ձեր ձեռքերը եեք չդողան

Լուսաբացն իր տարերքի մեջ էր, երբ «Շտապ օգնության» մեքենան տագնապալի ազդանշանով կանգ առավ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի մուտքի մոտ: Քիչ անց ես վնասվածքաբանության և տրավմատոլոգիայի բաժանմունքի 4-րդ հիվանդասենյակում էի: