ԸՆԴԱՄԵՆԸ ՀԵՌԱՑԵԼ ԵՆՔ ԱՆԴՈՒՆԴԵԶՐԻՑ

Ընդամենը մի քանի ամիս առաջ տնտեսական ճգնաժամի հաղթահարումն այնքան անհավանական էր թվում, որ ներկայում հնչող վերականգնման ու առաջընթացի մասին այն ժամանակ մինչև անգամ երազել կարելի էր£ Միաժամանակ անվիճելի է նաև, որ այդքան երանելի ժամանակների գալստյանը դեռ ինչ¬որ ժամանակ սպասել է պետք` որքան էլ ակնհայտ լինի հայրենի տնտեսության անկումային շրջանի վերջնական հաղթահարման իրողությունը£ Այլ կերպ ասած` կարևորագույն հարցը լուծված է, գոնե վիճակագրական տեղաշարժն ակնհայտ է, և տնտեսությունն իր ոչ վաղ անցյալի «ժամանակավոր բնակատեղ»` անդունդեզրին բառի ուղղակի և անուղղակի իմաստով այլևս վերևից է նայում£ Դրական միտումներով հանդերձ, վերականգնման գործընթացն էլ իր հերթին է փաստում` նախորդ տարվա ֆինանսական արհավիրքի ներգործությունն այնքան հիմնավոր ու ընդգրկուն է եղել, որ նախաճգնաժամային իրավիճակի վերականգնումն անգամ տևական ժամանակ ու ջանքեր է պահանջելու£ Ասել է թե` տարվա անցնող ամիսներին վերագրվող 7,2 տոկոս աճը գոնե գործադիրի պարագայում որքան ոգևորող, նույնքան էլ պարտավորեցնող է, հակաճգնաժամային միջոցառումների շարունակականությունը` անխուսափելի£ Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի շարունա կաբար վերանայվող ու ավելի լավատեսական թվերով ներկայացվող տնտեսական աճի մասին կանխատեսումները միմիայն ոգևորությունը բազմապատկելուն պետք է միտված լինեն£ Ի վերջո չպետք է անտեսել, որ նահանջն սկսվել է երկնիշ թվից և ներկայիս 7,2 տոկոսանոց աճն ինչ¬որ առումով հարաբերական է, եթե չասենք` պայմանական£ Դիցուք, վիճակագիրները փաստել են, թե նշված տոկոսը ձևավորելիս նշանակալի դերակատարություն է ունեցել էլեկտրաէներգիայի սպառման աճը, որն արտահայտվել է 14,1 տոկոսով£ Կարելի է կարծել, որ մեր հանրապետությունում հոսանքի սպառման ծավալներն իսկապես աճել են թեկուզև այն իրողության շնորհիվ, որ նոր¬նոր ավարտվող ցուրտ եղանակներն ու ամիսներն են վիճակագիրների տեսադաշտում եղել£ Եվ հետո էլեկտրաէներգիայի «համբավը» բարձրացել է գազի ու նրա կատաղի նոր սակագնի կատարյալ «վարկաբեկման» արդյունքում£ Այսինքն, եթե նույն «եղանակային» հիմնավորմամբ առաջիկա ամիսներին հոսանքի սպառումն օբյեկտիվորեն նվազի, ապա այս պահին արձանագրվող 14,1 տոկոսն անխուսափելիորեն իր բացասական ազդեցությունն է ունենալու տնտեսության վերականգնման գործընթացի վրա£ Բավական տարօրինակ ու անհասկանալի է նաև վիճակագիրների արձանագրումները գյուղատնտեսության վերաբերյալ£ Անգամ ճգնաժամային 2009¬ի ընթացքում «անկում» ձևակերպումն այս ոլորտին չվերագրվեց, սակայն ինչպես հիմա է պարզվում, այն ընդամենը փոքր¬ինչ ուշացել էր£ Եվ եթե ապրիլին մարտի համեմատ ոլորտում աճ է արձանագրվել, ապա սեզոնայնության ներգործությունը բոլորովին էլ չի ենթադրում, թե գործերն այստեղ ցանկալի լինելու չափ լավ են£ Եվ այս առումով հարկ է վերստին ու ավելի շատ կարևորել բարեփոխումների հասցեականության անհրաժեշտությունը£ Այլապես ճգնաժամը կարող է նահանջել, բայց ընդհանուր առմամբ միայն£ :

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Ֆինանսատնտեսական ճգնաժամի նահանջը ոչ միայն ավելի նկատելի է դարձնում գործարար վերնախավում արմատավորված բարոյականության ճգնաժամը, այլ նաև ավելորդ անգամ փաստում է, որ վերջինիս հաղթահարումը նույնպես կարևորությամբ չի զիջում ողջ աշխարհին պատուհասած գերխնդրին£ Մեր պարագայում նույնիսկ ավելի հավանական կարելի է համարել, որ բարոյականության դեֆիցիտը նպաստեց տնտեսական դժվարությունների բարդացմանը` այն ժամանակ շրջանառության մեջ դնելով «Ճգնաժամը առիթ է և ոչ թե պատճառ» չափազանց բնորոշ գնահատականը£ Եվ որքան էլ թվա, թե հայրենի տնտեսությունն աշխարհում տեղի ունեցող զարգացումների ուղղակի հարվածներից այլևս ձերբազատված է, այսուհանդերձ, խնդրի հոգեբանական կողմը դեռևս չի լուծվել ու որպես խոչընդոտ շարունակելու է խանգարել հավանական թվացող առաջընթացին£ Եթե պայմանները փոփոխվում և ավելի նպաստավոր են դառնում, ինչ խոսք, դա միայն թշնամուն կարող է տխրեցնել£ Սակայն, երբ մոտեցումներն են նույնությամբ պահպանվում` ամենևին էլ չենթարկվելով փոփոխվող պայմանների` անխուսափելի թվացող ներգործությանը, ապա խնդիրը մինչև անգամ անլուծելի կարող է թվալ£ Ահավասիկ նման մոտեցումներից միլիմետր անգամ շեղվել չցանկացող խոշոր տնտեսվարողներից մեկի գրպանը նախորդ շաբաթ 2,5 միլիոն դրամով թեթևացավ£ Ռուսական և ուկրաինական օղիները շփոթության աստիճան նմանակելու վերջինիս մշտական «սովորությունը» դարձյալ պատճառ դարձավ, որպեսզի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հերթական անգամ զեղծարար¬գործարարին տուգանի£ Եթե այս հարցում նույնպես լավատես լինենք, կարող ենք պատկերացնել, որ դեղերի շուկան տնօրինողների միասնական ընդվզումն այս պարագայում չի կրկնվի, դատարանները տարօրինակ ու անհասկանալի որոշումներ չեն կայացնի, ու ոչ այնքան մեծ, ոչ էլ այնքան փոքր տուգանքներն ի վերջո կվճարվեն£ Բայց մի՞թե ողջ խնդիրը տվյալ կամ մեկ այլ օլիգարխից ինչ¬որ կերպ փող կորզելն է£ Բնականաբար` ոչ£ Հանրությունը, իսկ տվյալ դեպքում` կեղծված ու անորակ արտադրանքը սպառողները շատ ավելի կցանկանային, որ նման բան ընդհանրապես տեղի չունենար, քանի որ անցանկալին արդեն ոչ թե խորհրդանշական «պատժաչափն» է, այլ անհեթեթ իրավիճակը, որում հայտնվել են մարդիկ£ Ստացվում է, որ նրանք վճարել են որակյալ ապրանքի դիմաց (ընդ որում` բավական թանկ), մինչդեռ զեղծարարի «հնարամտության» արդյունքում անորակ ինչ¬որ հեղուկ է իրենց հրամցվել, որը օղի համարելու դեպքում առնվազն նույն այդ անորակ խմիչքի բարձր ազդեցությամբ մարդը պետք է թմրած լինի£ Ի վերջո, ոչ այնքան որակյալ խմիչք ցանկացած խանութում կամ կրպակում կարող է վաճառվել, բայց հարցն էլ հենց այն է, որ գինը պետք է պարունակությանը համապատասխանի£ Ու թերևս այս պարագայում խաբված լինելու մասին այլևս խոսք չի լինի, և նույն գնային որոշակի տարբերակումը սպառողին հնարավորություն կտա ավելի թանկ ապրանքի և համեմատաբար մատչելիի միջև ընտրություն կատարել£ Բնական է, որ խոսքը միայն խմիչքի շուկային չի վերաբերում£ Հայաստանում կեղծվել և կեղծվում է այն ամենը, ինչ հնարավոր է£ Տարբերությունն այս դեպքում միայն այն է, թե որ ոլորտը և որ տնտեսվարողն է ժամանակ առ ժամանակ համապատասխան հանձնաժողովի տեսադաշտում հայտնվում£ Իր հերթին ՏՄՊՊՀ¬ի կարճատեսության ու թույլ ռեակցիայի մասին շատ է խոսվելու, և եթե այս կառույցի «ինքնազգացողությունն» անսպասելիորեն լավանա, ապա այդ հաճելի (՞) վերափոխումը տարբեր շուկաներում տեղի ունեցող անցանկալի զարգացումների կանխմանը, միևնույն է, այնքան էլ չի նպաստի£ Այսինքն` թե° խնդիրը, թե° դրա լուծումն իր ողջ ծավալով ու հրատապությամբ նախ և առաջ բարոյական հարթության վրա պետք է դիտարկել£ Այսինքն, եթե համապատասխան հանձնաժողովը նույնիսկ իրեն վերապահված գործառույթները լիարժեքորեն կատարի, ապա ոգելից խմիչք կամ ցանկացած այլ ապրանք կեղծելու մոլուցքը դրանից նույնիսկ չի մեղմանալու... Առավելագույնը, թերևս, զեղծարարությունը համեմատաբար փոքր շրջանառություն ու աշխարհագրություն ունենա£ Ընդամենը£ Սակայն կարծել, թե միայն այսքանը հնարավորություն կտա տնտեսական դաշտում գերիշխող բարոյականության ճգնաժամի հաղթահարմանը հասնել, հաստատ անիմաստ է£ Ի վերջո, ՏՄՊՊՀ¬ի նման կառույց կարող է նաև ընդհանրապես գոյություն չունենալ, բայց վերահսկողությունը, իսկ այս պարագայում դրա թվացյալ գոյությունը չէ, որ ճգնաժամի դեղատոմս կարող է առաջադրել£ Մանավանդ որ, ամեն ինչ պատկերացրածից ավելի պարզ է. ներքին խնդիրը միայն սեփական կամքի գործադրմամբ կարելի է հաղթահարել, ու մանավանդ` բարոյական ճգնաժամի հաղթահարումը սեփական նախաձեռնությամբ դրա հորձանուտում հայտնված գործարար¬զեղծարարների ձեռքերում է£ :

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՈԲԲԻԻ ԲՈՒԼԱՂԱՐԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ

Եվրախորհրդարանի. սոցիալիստների ու դեմոկրատների ֆրակցիայի բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովի ներկայացրած զեկույցի հիման վրա մայիսի 20-ին ընդունվել է Հարավային Կովկասում Եվրամիության ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին 2216 բանաձևը:

Հա՞ որ...

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ընկերության հերթական սակագնային աճպարարությունը ժամանակավորապես կասեցված է, և գոնե մինչև տարեվերջ ջրի մանրածախ գնի անփոփոխ մնալու երաշխիքներ կան£ Այնուամենայնիվ, այս անգամ կառույցին հաջողվել է թանկացման հարցը լուծել և այն էլ վերջին շրջանում հազվադեպ դարձած եղանակով£ Պարզվում է, որ Երևանի քաղաքապետարանը ջրամատակարարներին լրավճար է հատկացնելու և սպառողների վճարելիք 181 դրամին մեկ խորանարդ մետր ջրի դիմաց, այնուամենայնիվ, առաջիկա ամիսներին Երևան Ջուրը 206,97 դրամ է կորզելու£ Ակնհայտ է, որ բյուջետային միջոցների պակասից մշտապես դժգոհ քաղաքային իշխանության անսպասելի նախաձեռնությունը հավանաբար հենց նախանշվող ժամկետի ավարտին` տարեվերջին կեզրափակվի, և նշված գումարի տարբերությունն, ինչպես բոլոր նման դեպքերում, բնակիչ-բաժանորդների հոգալիք խնդիրը կդառնա£ Ավելին, ահռելի ծախսը, որն առաջիկա ամիսներին նշանակալիորեն թեթևացնելու է քաղաքապետարանի բյուջեն, գրեթե կասկածից վեր է, որ դարձյալ քաղաքացիների հաշվին է, բայց արդեն այլ ծառայությունների թանկացման տեսքով փոխհատուցվելու£ ԵՎ ՍՏԱՑՎԵԼՈՒ է այնպես, որ նման խորամանկ ու խճճված հանգուցալուծման դառը պտուղները ջրօգտագործողները դեռ նոր են վայելելու£ Իսկ համակարգի քայքայվածության մասին «Երևան Ջուր» ընկերությունը նախընտրում է լռել... Այստեղ վերջին շրջանում ոչ միայն աշխատակիցներին են սկսել կրճատել, այլ նաև վարձավճարների հավաքագրման ցուցանիշերի զգալի անկում է արձանագրվել£ Օպտիմալացումն ու կարճաժամկետ սուբսիդիաներն, իհարկե, չեն փրկելու այս կառույցին, սակայն, թանկացման նորանոր հայտեր պատրաստողները գոնե մինչև հիմա պետք է բազմիցս համոզված լինեն, որ ինչքան սակագինը վերանայում են, այնքան ջրօգտագործման ծավալներն ու վճարումների հարցում սպառողների պարտաճանաչությունը ցանկալիից ավելի ու ավելի հեռու արդյունքներ է արձանագրում£ ԵՐԵՎԱՆՋՐԻ օտար, թե տեղացի ղեկավարներն ակնհայտորեն թքած ունեն նաև ամենակարևոր խնդրի վրա. թե ջրից բացի ու ջրի հետ միասին ի՞նչ է հոսում մեր բնակարանների ծորակներից, նրանց ընդհանրապես չի հետաքրքրում£ Իսկ թե ինչպես է ստացվել, որ որակական բարձր հատկանիշներով հարուստ մեր ջուրը վաղուց արդեն վտանգավոր է դարձել առողջության համար` այս հարցն էլ պատասխան չունի£ Կարևորը թերևս ջրաչափի ցուցմունքն է, որն անհայտ ու անտրամաբանական արագությամբ պտտվում է` ավազ, օդ ու ինչ ասես դեպի ծորակ մատակարարելով, ջրմուղի քիմքին և գրպանին հաճելիորեն արագ շարքից հանելով ջրաչափեր£ Ընդամենը մի քանի տարի առաջ այդ սարքերը բավական թանկ գնով ձեռք բերած քաղաքացիների համար նորանոր ծախսեր առաջացնող ջրմուղն արդեն լուրեր է շրջանառում, որ ջրաչափերը նույնպես փոխելու անհրաժեշտություն կա£ Ֆրանսիական ընկերությունն իր հայրենակիցներին այսչափ «ֆռռացնել» չէր կարող իհարկե£ Չէ°ր համարձակվի£ Բայց դե Հայաստանում, երևի մտածում են` կարելի է նաև ջրաչափիչային «բիզնես» զարգացնել£ :

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ

Սուտը դարձել է ադրբեջանա-թուրքական տանդեմի անբաժանելի ուղեկիցը£ Նրա գոյությունը, գուցե պարզապես կենսական անհրաժեշտությո՞ւն է Ադրբեջանի և Թուրքիայի լինելիության համար£ Անցած շաբաթ մեր երկրի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանն արդեն ստիպված, աշխարհով մեկ բարձրաձայնեց, որ Թուրքիայի իշխող` «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահը ստում է£ Այդ «մեծապատիվ» այրը հայտարարել էր, թե Վաշինգտոնի և Մոսկվայի հետ Անկարայի բանակցությունների արդյունքում ծնվել է հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող նոր փաստաթուղթ, որով իբր` Ադրբեջանին պետք է վերադարձվեն «գրավյալ» տարածքներից Ֆիզուլիի ու Քելբաջարի շրջանները£ «Բացարձակ ստերը չեն մեկնաբանվում. դա բացարձակ սուտ է»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը Արդեն սովորական են դարձել Ադրբեջանի կողմից տարածվող ստահոդ լուրերը£ Դա, թերևս, բացատրվում է պատերազմում կրած պարտության սինդրոմով£ Երևի Ադրբեջանում կարծում էին, թե կգտնվեն պետություններ, որոնք կհամագործակցեն իրենց հետ` Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա սանձազերծելով£ Մի պահ այդ պլանները կարծես իրականանում էին, բայց հետո նույնիսկ հավատակից եղբայր մոջահեդներն էլ չկարողացան էշը ցեխից հանել£ Եվ Բաքվին ոչինչ չէր մնում անելու, բացի չիրականացող երազներով ապրողի նման ինքն իրեն ստերով մխիթարելուց£ Սակայն Անկարայի պարագայում, թերևս, խնդիրն ուրիշ է£ Ուրիշ է նաև այս երկրից հնչող ստերի քամին ու դրա ուղղվածությունը£ Տարածաշրջանում նեոօսմանիզմի գաղափարախոսություն որդեգրած Թուրքիայի բազմավեկտոր արտաքին քաղաքականությունն ուղեկցվում է Միացյալ Նահանգների ազդեցությունից դուրս գալու ձգտումներով, նաև Ռուսաստանի, հարևան Իրանի, ընդհանրապես մուսուլմանական և արաբական երկրների հետ նոր որակական հարաբերությունների կառուցմամբ£ Այդ են պահանջում երկրի շահերը£ Սակայն Թուրքիայի բազմավեկտոր, այլ կերպ ասած` կոմպլեմենտար քաղաքականությունը սպառնում է տարածաշրջանում ԱՄՆ¬ի դիրքերին£ Ուստի Վաշինգտոնն ամեն ինչ պետք է աներ` Անկարայի հավակնությունները զսպելու համար£ Այդ նպատակով անհրաժեշտ էր նրան առնչվող տարածաշրջանային դժվար լուծելի խնդիրների մեջ ներքաշել Թուրքիային£ Այդպիսին կարող էր լինել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը£ Իրականում հայ¬թուրքական հարաբերությունների նախագիծը Միացյալ Նահանգները դիտարկեց իբրև թուրքական տարածաշրջանային նկրտումները, տարածաշրջանում Անկարայի դիրքերի ամրապնդումն ու նրա ազդեցությունը խոչընդոտող հայկական գործոն£ Այդ նախագիծը, ինչպես պլանավորել էին դրա ճարտարապետները, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու փոխարեն դրանք մղեցին հակադրությունների, փոխադարձ մեղադրանքների ու պահանջների հարթություն£ Այդ գործընթացի ազդեցությունն անմիջապես անդրադարձավ ամբողջ Հարավային Կովկասի վրա£ Միացյալ Նահանգները շահագրգիռ է հայկական գործոնի ակտիվացմամբ, քանի որ այն խթանում է Թուրքիայի ներքաղաքական հակասությունները` թուլացնելով երկրի արտաքին դիմադրողականությունը և այն կառավարելի դարձնելով£ Միևնույն ժամանակ, հայ¬թուրքական գործընթացում շահագրգռություններ ունի նաև Ռուսաստանը£ Վերջինս նույնպես ձգտում է թուլացնել Թուրքիա յին` նրան իր տարածաշրջանային (և ոչ միայն) էներգետիկ, տնտեսական նախագծերում ներառելու համար£ Սակայն, Թուրքիայի թուլացման հարցում նույն կողմնորոշումն ունենալով, այս քաղաքական կենտրոնները հակադիր են իրենց հետապնդած նպատակներով£ Եթե Ռուսաստանը փորձում է նվազագույնի հասցնել տարածաշրջանում Միացյալ Նահանգների ներկայությունն ու ազդեցությունը, ապա ԱՄՆ¬ը ջանում է խափանել իր համար անընդունելի` Մոսկվայի ծրագրածը£ Արևմուտք¬Թուրքիա¬Ռուսաստան եռանկյան գագաթների փոխհարաբերություններում, ինչպես տեսնում ենք, ուժեղանում, «սառեցրած» վիճակից արթնանում է հայկական գործոնը£ Մինչդեռ Հայաստանում ընդդիմությունը պնդում էր, թե հայ¬թուրքականի արդյունքում մինչև հիմա շահել է Թուրքիան` շրջանցելով ապրիլի 24¬ին Հայոց ցեղասպանության մասով ԱՄՆ¬ի կողմից հնարավոր ճնշումները և իբր հնարավորություն ձեռք բերելով որպես միջնորդ հանդես գալ ղարաբաղյան հարցում... Սակայն, հայ¬թուրքական գործընթացի այս փուլի ավարտը ՀՀ նախագահի` ապրիլի 22¬ի ուղերձով բոլորովին հակառակն է ապացուցում£ Հայաստանին հասցեագրված սպառնալիքներով, նախապայմաններ առաջադրելով և գործընթացի կեսից պայմանավորվածությունները խախտելով, Թուրքիան ձեռք բերեց միջազգային հարաբերություններում անվստահելի «պարտնյորի» իմիջ£ Իսկ սա լրջագույն արգելք է եվրոպական ընտանիքին մաս կազմելու ճանապարհին, ինչպես նաև տարածաշրջանային տերություն դառնալու, սեփական տնտեսական ծրագրերն իրականացնելու համար£ Բացի սրանից, հայկական գործոնը կարող է ստիպել Ռուսաստանին (որի հետ Թուրքիան նոր հարաբերություններ է փորձում ստեղծել) Հարավային Կովկասում միակ ռազմավարական դաշնակցի` Հայաստանի անվտանգության հանդեպ ուշադրությունը մեծացնել, ինչը կարող է վտանգել ռուս¬թուրքական երկխոսությունը£ Հ. Գ. Դժվար թե այս ամենը վրիպած լինի Անկարայի առաջնորդների, թուրք վերլուծաբանների աչքից£ Իհարկե, Թուրքիայում գիտակցել են, որ հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորման` տարածաշրջանային¬աշխարհաքաղաքական այս մեծ խաղի առաջին փուլում իրենք ձախողվել են£ Բայց գնացքն արդեն շարժվել է, և նրա ընթացքը կանգնեցնել այլևս հնարավոր չէ£ Սա Թուրքիայում հասկացել են` հաստատ£ Եվ գուցե այդ հանգամանքով էլ պայմանավորված` ներքին խուճապ են ապրում` շարունակելով սխալներ գործել և ադրբեջանցի արյունակիցների վատ օրինակով` բացարձակ ստեր հորինել£ :

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁՆ ԱՅԼԵՎՍ ԿԱՐԵԼԻ Է ԲԱՑԱՌԵԼ

Ներքաղաքական դաշտում այս օրերին քննարկվող ամենախնդրահարույց հարցը, որ առանց բացառության հուզում է բոլորին, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձն է: Իհարկե, ճիշտ էր երկրի Նախագահը, երբ այս առնչությամբ արված հարցադրմանն ուղղակիորեն հակադարձեց, թե երկրորդ Նախագահը չի էլ հեռացել քաղաքական ասպարեզից ու, հետևաբար, վերադառնալու խնդիր չունի:

Փարանջային` ո°չ

Օրեր առաջ ֆրանսիական խորհրդարանը վերջապես ընդունեց փարանջա կրելն արգելող բանաձևը, ուր նշված է, որ այն խախտում է Ֆրանսիայի համար հիմնարար` ազատության, հավասարության ու եղբայրության սկզբունքները£ Ավելի վաղ երկրի նախագահը նախարարների կաբինետին հանձնարարել էր մշակել հասարակական վայրերում փարանջա և նիկաբ (մուսուլմանուհիների գլխածածկ, որը փակում է նաև դեմքը` աչքերի համար նեղ ճեղքվածքով) կրելն արգելող օրինագիծ£ Ն. Սարկոզիի խոսքերով` մուսուլմանական դեմքն ու մարմինն ամբողջովին ծածկող ցանկացած ավանդական հագուստ պետք է արգելվի, որովհետև դա նվաստացնում է կնոջը£ Փարանջա կրելու արգելանքը խախտողների տուգանքը կկազմի 150 եվրո, իսկ նրանց, ովքեր կդրդեն շրջանցել օրենքը, սպառնում է 15 հազար եվրո տուգանք և 1 տարի բանտային կալանք£ Արևմտյան Եվրոպայի պետություններից ամենաշատ մուսուլմանները Ֆրանսիայում են ապրում` 5 միլիոն£ :

Եվրոյի վարկանիշը` Սարկոզիի բռունցքով

Փարիզն ու Մադրիդը հերքեցին այն լուրերը, թե Ֆրանսիայի նախագահը սպառնացել է իր երկիրը դուրս բերել եվրոյի գոտուց£ Սակայն նման լուրերը սովորաբար անհիմն չեն լինում£ Ավելին, տնտեսագետները եվրոպական արժույթի ապագայի համար շատ մռայլ կանխատեսումներ ունեն£ Իսպանական Pais¬ն, օրինակ, անցյալ շաբաթ աղմկահարույց մանրամասներ է հրապարակել այն մասին, թե Սարկոզին ոնց է կարողացել համոզել Անգելա Մերկելին` ստորագրելու եվրագոտու խոցելի տնտեսություններին շուրջ 1 տրիլիոն դոլարի չափով աջակցման արտակարգ ծրագիրը£ Pais¬ի տարածած վարկածի համաձայն` - Սարկոզին բռունցքը խփել է սեղանին և սպառնացել, որ Ֆրանսիան դուրս կգա եվրագոտուց,¬ նշել է թերթը` մեջբերելով Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգեսի զինակից Սապատերոյի խոսքերը, թե ինքն իբր տեսել է այդ միջադեպը£ Նույն աղբյուրի հավաստմամբ` Ֆրանսիայի առաջնորդը պահանջել է, որպեսզի բոլոր երկրներն օգնեն Հունաստանին, այլապես ինքը կվերանայի իր պետության մասնակցությունը եվրոպական արժույթի համակարգում£ Ինչպես նշվեց` այդ լուրերն հերքվել են, սակայն շուկաներն արդեն դժվարանում են կողմնորոշվել ստեղծված իրավիճակում£ Մեկ շաբաթ առաջ եվրոն կտրուկ վայրէջք կատարեց` իր գինն իջեցնելով մինչև 1,2359 դոլար£ Վերլուծաբանների կարծիքով` այն հավանաբար մտել է կայուն թուլության փուլ£ Մռայլ նորությունների մի չափաբաժին էլ անցյալ շաբաթ գերմանական Spiegel¬ն է հրապարակել. Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Ժան¬Կլոդ Տրիշեն նշել է, որ շուկաները հիմա ամենածանր վիճակում են հայտնվել` Երկրորդ համաշխարհայինից հետո£ Նա ընդգծել է, թե ինքը դեմ է, որ Հունաստանը դուրս գա եվրագոտուց. - Եթե երկիրն արժութային միության մեջ է ընդգրկվում, պետք է մյուս երկրների հետ կիսի ընդհանուր ճակատագիրը£ Տրիշեն գտնում է նաև, որ ֆինանսական կարգապահությունը ոչ մի դեպքում չի խոչընդոտում տնտեսական աճը£ Այսպես թե այնպես` եվրոն զիջել է իր դիրքերը£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Ժողովրդի խոսք ու զրույցից Մեր իշխանությունները ճիշտ էլ արեցին. ի՞նչ ա, պիտի թողնեին, որ թուրքերը մեր վրա «մուղամ ջոկե՞ն»£ Ջունգլիներում, ինչպես ձուկը` ջրում ուրեմն օգտակար գործ կարելի էր անել Լավ կլիներ` Քոչարյանը Տանզանիայում ոչ թե առյուծ խփեր, այլ մեր Գրանդիկ փղիկի համար ջունգլիներից մի սիրուն հարսնացու գտներ¬բերեր£ Ի. Ալիևը խռովկան «հարսի» կարգավիճակում Ըստ փոխարտգործնախարար Շ. Քոչարյանի` Ի. Ալիևը աշխարհի ամենախռովկան նախագահն է£ Էլ երկիր չմնաց, որից չնեղանար£ Վարչապետը` ժողովրդին Չէի՞ք հավատում, որ ճգնաժամը հաղթահարված է, բա ո՞նց կարողացանք կաթնեղենի արտադրամաս բացել£ Մանրուք է, բայց հաճույք է, չէ՞£ Թե չէ` հաշվում եք, հաշվում եք, հաշվում Սևակի ոճով Հաշվո°ւմ եք, հաշվո¯ւմ... Հաշվեցեք հապա, թե ինչ ալիքով, քանի վայրկյանում Եվ քանի գրամ արյուն է հոսում Թուրքերի սրտից դեպի անամոթ այտերը նրանց, Որ մինչև այսօր «միամտաբար» շիկնանք ենք կոչել£ Հայաստանը` Ռուսաստանին Ուրեմն, մենք մեր ամբողջ էներգետիկ համակարգը տվեցինք քեզ, որ դու թուրքական «պորտապարուկո՞վ» գայթակղվես£ Օբամա ¬ Հ. Քլինթոն երկխոսությունից ՕԲԱՄԱ ¬ Մերձավոր արևելքում, ոնց «խրված» էինք, էդպես էլ մնացինք, Հարավային Կովկասում բոլոր «խաղերը տանուլ տվեցինք», Իրանը` ֆռռացնում ա, Թուրքիան` «քցում», Ռուսաստանը «օբարոտկեն» խլել, կամք ա թելադրում, էն Բեն Լադենն էլ առ այսօր, ողջ¬առողջ ֆռֆռում ա£ Հ. ՔԼԻՆԹՈՆ ¬ Բա որ ասում էի, ԱՄՆ¬ն Քենիա չի... Որտեղ էլ այդքան բզբզեն... Ըստ քաղաքագետների` այն երկրներում, որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ¬ը միաժամանակ են «խառնշտորում», այդ պետություններն անընդհատ հեղաշրջվում են ու հակահեղաշրջվում. վկա Ուկրաինան, այսօր էլ` Ղրղզստանը£ Վարչապետի անուրանալի ավանդը Ըստ երևույթին Արժույթի միջազգային հիմնադրամն աշխարհում ամենաշատը Հայաստանն է սիրում£ Չե՞ք հավատում, Տիգրան Սարգսյանին հարցրեք£ Այդ սերը հենց նա է վաստակել£ Կգա խոշոր ձկներ բռնելու ժամանակը Ամենայն հավանականությամբ 2012 թվականին իշխանության համար պայքարը կրկին ծավալվելու է ՀՀԿ և ՀԱԿ¬ի միջև£ Հենց այդ ժամանակ էլ, արդեն ոչ թե Աֆրիկայում, այլ Հայաստանում ու Ռուսաստանում որսաշրջանը կբացի Ռ. Քոչարյանը£ Կանխատեսելի ենք` հայտնի և «ներքին» իմաստներով Կարծես թե Հայաստանը տարածաշրջանի ամենականխատեսելի երկրի իմիջ է ձեռք բերում£ Քաղաքագիտական «վերծանմամբ»` կայուն, կանխավ տեսանելի£ Սակայն կանխատեսելի բառը` երկրորդ դրական իմաստն էլ ունի£ Այն է` վտանգները տեսանել և կանխել£ Բառախաղ է ստացվում, բայց իրականությանը համապատասխանող£ Աշխարհաքաղաքական առևտրի նրբերանգները Ռուսները Ուկրաինան թանկ ծախեցին, էժան առան£ Հիմա նրանք Ղրղզստանն էժան առնում են, բայց կհաջողե՞ն թանկ ծախել£ :

Ադրբեջանը կրկին հոխորտում է

Ադրբեջանական լրատվամիջոցները նախօրեին տարածել են Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակի` հայկական բանակի մասին սադրիչ հայտարարությունները, որոնցով նա փորձում է Հայաստանին մեղադրել հրադադարը խախտելու և ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ:

Վանի հերոսամարտի 95-ամյակը

Այս տարի լրանում է հայ ժողովրդի նորագույն պատմության փառապանծ էջերից մեկի` Վան-Վասպուրականի հերոսամարտի 95 ամյակը: 1915 թ. գարնանամուտին Թուրքիայում իշխող երիտթուրքերի ոճրագործ պարագլուխները, օգտվելով համաշխարհային պատերազմի ընձեռած պատեհ առիթից, որոշում ընդունեցին զանգվածային տեղահանության անվան տակ բնաջնջել հայ բնակչությանը:

ԱՆՑՅԱԼԻՑ ՆԵՐԿԱ

Սյունյաց աշխարհի ոգեղենությամբ ներշնչված Արսեն Յուրիկի ԳԵՎՈՐԳՅԱՆԸ Արցախյան ազատագրական շարժման մասնակիցներից է... անկեղծ ու բռնկուն մի մարդ, ով արհամարհում էր հայրենասիրության կողմնակալ բոլոր ձևակերպումները: Մեր զրույցի ողջ ընթացքում վերահաստատեց... հայրենիքն սկսվում է տնից... - Ծնվել եմ Երևանում, ծնողներս Սյունիքից են:

Ինչպես ճարել բաբո

Էնպես էր ստացվել, որ ես ժամանակ առ ժամանակ «ստուգայցի» էի գնում դիրքեր և յուրաքանչյուր հենակետում գտնվող մատյանների, հրահանգային թերթիկների ու այլ ուղեցույցների թերություններն էի վերացնում£ Զորամասում զինվորների հարաբերություններում մի այլ ջերմություն էր տիրում, իսկ դիրքերում` մեկ այլ` ավելի անկեղծ£ Կային դիրքեր, որտեղ ավելի երկար էի մնում և խոսք ու զրույցի բռնվում£ Հերթական անգամ զրուցում էի մի զինվորի հետ, ով մի քանի օր անց պետք է... Զրուցեցինք էստեղից¬էնտեղից, զրույցի ընթացքում ծառայակիցս հետաքրքրվեց, թե ով է իմ բաբոն£ Երբ ես ասացի, որ բաբո չունեմ, նա շատ զարմացավ և եռանդով սկսեց բացատրել, թե ինչպես անեմ` ես էլ մյուսների պես մի բաբո ճարեմ£ Եվ պատմեց, թե ինքն ինչպես է ճարել. - Ուրեմն էսպես` բախտի բերմամբ, թե պատահաբար, քայլելուց ճամփեզրին ընկած մի կոտրած դուռ աչքովս ընկավ£ Վերցրեցի էդ դուռը, խարխուլ տեղերին մի երկու մեխ խփեցի, շալակեցի ու, հայդա, ուղիղ դեպի գյուղի առաջին պատահած տունը£ Դուռը թակում եմ` մեկ էլ ներսից մի կնոջ ձայն եմ լսում... Խնդրեմ էս էլ բաբոն£ Առանց կաշկանդվելու ու վատ զգալու էն գտած դուռը շալակիցս վար եմ բերում ու ասում եմ. - Հե¯յ բաբո, ախր գյուդում եմ լի, էս կռիվներից տանջված ժողովուրդ եք, մի դուռ եմ ճարել, մեծ բաբո ես, իմ բաբոյի նման£ Ասի բերեմ, բալքի մի տեղ պետք կգա (ու ինչքան հնարավոր է բաբոյի բարբառով պետք է խոսալ)£ Էնպես էր ստացվել, որ երկու օր առաջ բաբոյի զուգարանի դուռն անտեր քամուց պոկվել-ընկել, կոտրվել էր£ Բերած դուռս տեղադրում եմ, և բաբոն ինձ հրավիրում է տուն, մի քիչ չեմ ու չեմ եմ անում, հետո գնում եմ ներս£ Բաբոն ինձ թզի չրով, թթի օղով պատիվ է տալիս£ Մի քիչ բաբոյին գովաբանում եմ, ասում եմ` շնորհակալություն բաբո ջան, բաբոն էլ ասում է` քե մատաղ, քաշվիլ մի, ե¯կ¬քինա¯£ Եվ էսպես վերջանում է` ավելի ճիշտ, սկսվում է բաբոյիս բաբոյությունը£ Չիմացողներին ասեմ, որ Արցախի զորամասերի խոսակցականում բաբո ասում են իրենց ծանոթ այն կնոջը, ում իբր թե ընդունում են որպես իրենց բաբո (տատ)£ Դե բոլորին էլ հայտնի է, թե տատը թոռան համար ինչքան կցավի ու կանհանգստանա£ Ու երբ մի անծանոթ կնոջ, մի անծանոթ երիտասարդ (զինվոր) ընկալում և ընդունում է որպես իր բաբո, նա էլ ուզած¬չուզած պիտի անի իր բաբոյությունը£ 11.12.1999 թ., գ. Մատաղիս Հ. Գ. Ես այս կատակ պատմությունը վերարտադրել եմ զինվորի զոհվելուց հետո, և կարծես նրանից փրկված մի մասունք լինի£ :

Կասկածների ձնակույտը մեծանում է

Խոսքը դարձյալ լեհական իշխանությունը գլխատած ավիավթարի շուրջ ահագնացող կրքերի մասին է£ Կատարվածը դժբախտ պատահար չհամարողներին ի պատասխան, ռուսական մամուլը թռիչքից առաջ տեղի ունեցած մի փաստի է անդրադարձել£ Փաստ, որը սակայն, նույնպես երկիմաստ կարող է հնչել ու ընկալվել£ Դեռևս լեհ նախագահի այցի նախապատրաստման փուլում ռուսական կողմը հորդորել է հրաժարվել սմոլենսկյան Սևեռնի օդանավայականից` առաջարկելով տեխնիկապես ավելի լավ զինված Բրյանսկի օդակայանը£ Սակայն այդ առաջարկը խարդավանք համարելով, Լեհաստանի նախագահի թիմը դիվանագիտական բախում է խոստացել` եթե լեհական թիվ 1 օդանավը Սմոլենսկում վայրէջք չկատարի£ Ռուսները նախազգուշացրել են, որ Սևեռնիում ապահով վայրէջքի լիարժեք երաշխիքներ տալ իրենք չեն կարող (գրել է լեհական Wyborcza թերթը)£ Նշելով, որ այդ օդանավակայանը չունի բավարարաչափ տեխնիկական հագեցվածություն` մարդատար ծանր ինքնաթիռներ ընդունելու համար, առաջարկվել է Կատինից 250 կմ հեռու գտնվող Բրյանսկի միջազգային օդանավակայանը£ Այցը նախապատրաստողները, սակայն` Լեհաստանի փոխարտգործ նախարար Անջեյ Կրեմերն ու Պայքարի և նահատակության հիշողության պահպանման խորհրդի քարտուղար Անջեյ Պշեվոժնիկը (երկուսն էլ զոհվել են նույն ինքնաթիռում) ռուսական կողմին մեղադրել են, թե նրանք փորձում են խոչընդոտել լեհ պատվիրակության այցը` Կատինի եղբայրական գերեզման£ Հավանաբար նրանց կասկածամտության առիթն այն է եղել, որ նախկինում լեհ առաջնորդներին թույլատրվել է Սևեռնիում վայրէջք կատարել£ Մինչդեռ Լեխ Կաչինսկու ինքնաթիռի ողբերգությունից առաջ էլ նույն թռիչքակայանում լեհական ինքնաթիռների հետ պատահարներ եղել են£ Էքս նախագահի տիկինը` Իոլանտա Կվասնևսկին պատմել է, օրինակ, որ մի անգամ այնտեղ վթարից հազիվ փրկվել է իր ամուսնու` Ալեքսանդր Կվասնևսկու ինքնաթիռը£ Այն դժվարությամբ արգելակել է թռիչքուղու վերջնամասում£ Այսպես թե այնպես` սև արկղերի վերծանումը նոր լույս կսփռի բոլոր վարկածների վրա£ Մանավանդ` ինչպես տեղեկացրել է Ավիացիոն պատահարների հետազոտման պետական հանձնաժողովի նախագահ Էդմունդ Կլիխը, սև արկղերի ձայնագրություններն ուսումնասիրում են լեհ հոգեբանները, որպեսզի գնահատեն անձնակազմի ստրեսային վիճակը` վթարից առաջ (հաղորդել է լեհական TVN24 հեռուստաալիքը)£ :

Դ Ե Մ Ե Ն Ներգաղթյալներին` ընդհանրապես, մուսուլմաններին` հատկապես

Գերմանիայի յուրաքանչյուր 5¬րդ քաղաքացի բացասաբար է վերաբերվում ներգաղթածներին` տեղեկացրել է «Շպիգել»¬ը` վկայակոչելով Հասարակական կարծիքի ուսումնասիրման INFO և թուրքական սոցիոլոգիական Liljeberg Research international ինստիտուտների սոցհարցումների արդյունքները£ 2100 գերմանացիներից բացի, հարցմանը մասնակցել են նաև 83 երկրներից այստեղ գաղթածները£ Պարզվել է, որ հասարակությանն ամենից վատ ինտեգրվում են թուրք մուսուլմանները. նրանց և գերմանացիների միջև արմատապես տարբեր են կենսական արժեքների` կրոնի ու հավատի, սեռական հակումների, կին¬տղամարդ հարաբերությունների ընկալումները£ Մասնագետներին հաջողվել է նաև ճշտել, թե հատկապես ովքեր են զգուշանում ներգաղթյալներից. հիմնականում` ոչ բարձրամակարդակ կրթություն ունեցողները, փոքր քաղաքների և նախկին ԳԴՀ¬ի բնակիչները£ Թուրք սոցիոլոգներից մեկն այդ մարդկանց որակել է որպես «դասական գերմանացի քաղքենիներ»£ Ընդհանուր առմամբ` Գերմանիայում ապրում են շուրջ 16 միլիոն եկվորներ, որոնց 20 %¬ը ծնվել է այս երկրի տարածքում, իսկ 48 %¬ը երկրի քաղաքացի է£ :

Բետոնե Պապի ժամանակավոր հանգրվանը

Հռոմի Պապի մերկ քանդակը ժամանակավորապես կմնա գերմանական Կոնստանցայի քաղաքային կայարանում` չնայած, որ քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել այն ապամոնտաժել (հաղորդել է Suedkurier հրատարակությունը)£ Երկարաձգման պատճառն այն է, որ քանդակի հեղինակ Պիտեր Լենկը չի համաձայնել քանդել իր ստեղծագործությունները, իսկ Կոնստանցայի իշխանություններն առայժմ որոշել են միակողմանի չգործել£ Լենկը նշել է, որ 700 կգ կշռող 2 մետրանոց արձանն ապամոնտաժումից կարող է տուժել. դրանից կարող են բեկորներ պոկվել, ինչը կնսեմացնի դրա գեղարվեստական արժեքը£ Քանդակագործը 20 հազար եվրո գրավ է պահանջել` ապամոնտաժումն սկսելուց առաջ£ Մերկ Պապի քանդակը մի հատվածն է Լենկի «Կայսրություն» նշանավոր ստեղծագործության, որը 1993¬ին տեղադրվել է Կոնստանցայի քաղաքային նավահանգստում£ Այս արձանը պատկերում է ձեռքերը վեր պարզած անառակ կնոջ, որի ափերի մեջ զետեղված են 2 մերկ տղամարդիկ. մեկը` կայսերական թագով, մյուսը` Պապի խույրով£ Որոշ տվյալներով` առաջինը Հռոմեական Սրբազան կայսրության տիրակալ Սիգիզմունդն է, երկրորդը` Հռոմի Մարտին V Պապը£ Արձանախումբը պատկերում է Բալզակի «Գեղեցկուհի կասրություն» պատմվածքն այն մասին, թե ինչպես Իմպերի անունով թեթևաբարո կուրտիզանուհին իր քմահաճուքներին էր ծառայեցնում 1414-1448 թթ. XVI տիեզերական ժողովին մասնակցելու համար Կոնստանցա եկած վավաշոտ պատարագիչներին£ Կողմերը ժամանակավոր համաձայնության են եկել. 4 շաբաթվա ընթացքում զբոսաշրջային ընկերության (որի տարածքում է արձանը) վերահսկիչ խորհուրդը որոշում պետք է կայացնի£ Եթե այդ որոշմամբ դարձյալ պահանջվի տեղահանել արձանը, ապա դրա հեղինակ Լենկը խոստացել է անձամբ օգնել ապամոնտաժին£ Նա նաև առաջարկել է պարզաբանող մի ցուցատախտակ փակցնել` որ մերկ Պապի պատկերը հատված է «Կայսրություն» արձանախմբից£ Քանդակագործը նշել է, որ պատկերված մերկ հոգևորականը Հռոմի պապը չէ, այլ պապական իշխանությունը խորհրդանշող ծաղրածու, ինչի վկայությունն արձանի ծաղրածուական մաշիկներն են£ Ի դեպ` մտահոգություն է հայտնվել, որ քանդակը վերացնելու պահանջ կարող են ներկայացնել նաև Քրիստոնեա-դեմոկրատական միության պահպանողականներն ու կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները£ :

Սրբապատկերներն են փրկել

Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը վերջերս իրական հրաշք է համարել այն փաստը, որ մոսկովյան Կրեմլի Սպասկայա և Նիկոլսկայա աշտարակների վրա պահպանվել են սրբապատկերները. դրանք հայտնաբերվել են նորերս կատարված ամրացումների արդյունքում. - Ես հիացած եմ այն մարդկանց սխրանքով, ովքեր կարողացել են պահպանել այդ սրբապատկերները£ Նրանց կատարածը իսկական ձեռակերտ հրաշք է,¬ ասել է Եկեղեցու և հասարակության փոխհարաբերությունների սինոդական բաժնի ղեկավար, ավագ քահանա Վսեվոլոդ Չապլինը£ Նրա խոսքերով` խորհրդային իշխանության տասնամյակների ընթացքում «թաքցված լինելով մարդկային աչքերից` ներկա են գտնվել սուրբ իկոնաները. նրանց ներքո եկել¬անցել են խորհրդային առաջնորդները, նրանց ներկայությամբ շքերթներ ու ցույցեր են անցկացվել Կարմիր հրապարակում£ - Եվ ո¯վ իմանա, գուցե հենց` դրա շնորհիվ Կրեմլում ու Կարմիր հրապարակում աշխատողները փրկվել են շատ դժբախտություններից և, որ ամենակարևորն է` խելագարությունից, ինչին հեշտորեն կարող էր հասցնել այն ժամանակների գաղափարախոսությունը,¬ հավելել է հոգևորականը£ Նրա համոզմամբ` հայտնաբերված սրբապատկերները վերականգնման կարիք ունեն, սակայն` - …ամենագլխավորը` որպեսզի դրանք կամ գոնե դրանց պատճենները մարդիկ կարողանան տեսնել£ Ամերիկյան օրենք համաշխարհային մամուլի ազատության մասին Ողջ աշխարհի մամուլի ազատության մասին Միացյալ Նահանգների նախագահի ստորագրած օրենքը կապված է 2002 թ. Պակիստանում առևանգված ու սպանված լրագրող Դենիել Պերլի անվան հետ£ Այն ԱՄՆ¬ի Պետդեպարտամենտին պարտավորեցնում է մարդու իրավունքների մասին իր ամենամյա զեկույցում ընդգրկել տվյալներ նաև աշխարհի բոլոր երկրների լրատվամիջոցների ազատության վիճակի վերաբերյալ£ Դրանից զատ Պետդեպարտամենտը պետք է տեղեկություններ ներկայացնի, թե ո՞ր երկրների կառավարություններն են սահմանափակում ԶԼՄ¬ների ազատությունները կամ ճնշումներ գործադրում լրագրողների վրա£ Ի դեպ` ազատասիրական այս փաստաթղթի վավերացմանը ներկա գտնված որոշ լրագրողներ իրենց պարբերականներում նշել են, որ Դենիել Պերլի անվան օրենքի ստորագրումից անմիջապես հետո Սպիտակ տանը հավաքված լրագրողներին խնդրել են արագ հեռանալ շենքից£ Ավելորդ չէ նշել, որ օրենքի վավերացումից ընդամենը օրեր առաջ` մամուլի ազատության օրը (մայիսի 3¬ին) «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակեր պությունը հրապարակել էր Մամուլի թշնամի նշանավոր քաղաքական, կրոնական և ռազմական գործիչների անունները£ Նրանց շարքում են, օրինակ, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, «Թալիբանի» առաջնորդ Մոլլա Օմարը և այլք£ :

Դարձյալ` հարձակում երեխաների վրա

Մանկասպանության համար մահապատժից ընդամենը 1 օր անց մեկ այլ չինացի, այս անգամ` Ցզյանսու գավառում, հարձակվել է դարձյալ երեխաների վրա (տեղեկացրել է «Սինխուա» գործակալությունը)£ Վաղ առավոտյան ներխուժելով մանկապարտեզ, հարձակվել է դաստիարակների վրա` վիրավորելով 28 երեխաների °և 3 աշխատակցի (2 դաստիարակ և 1 պահակ)£ Նրանցից 5¬ը շատ ծանր վիճակում հիվանդանոց են հասցվել£ Կասկածյալն իսկույն ձերբակալվել է. նրա անունը դեռ չի հրապարակվում, բայց նշվում է տարիքը` 47 տարեկան£ :

Այս մեկն արդարացվել է

Մեծ Բրիտանիայի Նոտտինհեմի դատարանը մեղավոր չճանաչեց ուսուցչին, որն աշակերտի գլխին հարվածել էր 3 կիլոգրամանոց մետաղյա մարզագնդով` վտանգելով նրա կյանքն ու վնասելով առողջությունը (տեղեկացրել է AFP¬ն)£ Դատավոր Մայքլ Ստոկսը հայտարարել է, որ ֆիզիկայի 50-ամյա ուսուցիչ Պիտեր Հարվին առժամանակ կմնա հսկողության տակ£ Իսկ Հարվին խոստովանել է իր մեղքը` պնդելով, որ առանց դիտավորության է վնասել տուժողին£ Միջադեպը, ինչի արդյունքում ճաքել է աշակերտի քունքոսկրը և ներուղեղային արնազեղում պատճառվել, տեղի է ունեցել Նոտտինհեմշիր կոմսության կաթոլիկ դպրոցում£ Դասի ժամանակ ուսուցիչ Հարվին դիտողություն է արել աշակերտներից մեկին. սա էլ պատասխանել է վիրավորական արտահայտություններով£ Ուսուցիչը, սակայն, չի հանդուրժել և մարզագնդով հարվածել է հանդուգն տղային` «Մեռիր, մեռիր» գոչելով£ Հետո պարզվել է, որ դասին ներկա մյուս աշակերտներից ոմանք այդ ամենը նկարել են տեսախցիկով£ :

Ապօրինի որդեգրողներ

Գերմանիայի դատախազությունը հետաքննում է Համբուրգում հաստատված մի կազմակերպությանն առնչվող գործը` Ռուսաստանից ապօրինաբար երեխաներ որդեգրելու կասկածով (հաղորդել է Welt¬ը)£ Կազմակերպության 3 անդամների` 2 կնոջ և 1 տղամարդու, արդեն երեխաների առուվաճառքի մեղադրանք է ներկայացվել£ Դատախազության ներկայացուցիչ Վիլհելմ Մելերսի տեղեկացմամբ` խոսքը վերաբերում է ռուսաստանցի որբ և աղքատ ընտանիքների 30 երեխաների, որոնք որդեգրվել են 2003-2006 թթ. ընթացքում£ Գերմանիայի քաղաքացիները նշյալ` ICCO (International Child Care Organisation) կազմակերպությանը վճարել են 475 հազար եվրո կամ 10-20 հազարական` ամեն երեխայի համար£ Դատախազության հավաստմամբ` ICCO¬ն Ռուսաստանում աշխատելու թույլտվություն չի ունեցել£ Եվ որպեսզի ռուս երեխաներին հասանելի դարձնի, կազմակերպությունն իր պատվիրատու ներից ստացած գումարների կեսը վճարել է ամերիկյան որդեգրման գործակալությանը, որն օրինականորեն աշխատում է ՌԴ¬ում£ Այսուհանդերձ, գերմանական ICCO¬ն իրավունք չուներ 2¬րդ միջնորդ դառնալ` ամերիկյան գործակալության ու գերմանացի որդեգրող ծնողների միջև£ Կասկածյալներին սպառնում է բանտային կալանք` 6 ամսից մինչև 10 տարի ժամկետներով£ :

Կեղտոտ փողերով գնված երջանկություն

Մեր ռուսական թատրոնում բեմ բարձրացված Յուրի Պոլյակովի «Համադասարանցիները» ժամանակակից մելոդրամայի (բեմադրիչ` Ալեքսանդր Գրիգորյան) ներկայացման հանդիսատեսը, որն ակնկալում էր վարագույրից անդին «ԿՊվՏՍսՈրրվՌՍ» կայքի հարուցած մերօրյա համաճարակի շուրջ հյուսված զգայացունց մի զավեշտախաղ «վայելել», շուտով զգաստանում է£ Ռուսաստանի մեծածավալ քարտեզում ներառված Կոստրոմիտինների բնակարանում աֆղանական «խաղաղարարական» պատերազմի հերոս, «Կարմիր աստղի» ասպետ Իվան Կոստրոմիտինի (Վյաչեսլավ Շամիրյան, Մանվել Խաչատրյան) ծննդյան քառասուներորդ տարեդարձի տոնակատարության եռուզեռը աննկատ հետին պլան է մղվում£ Որդու համադասարանցիներին հյուրընկալելու նախապատրաստվող Եվգենյա Պետրովնայի (Ելենա Եսայան) և երբեմնի սիրելի դասընկերուհու` Սվետլանա Պոգոժևայի (Աննա Բալանդինա) մտերմիկ զրույցից ի սկզբանե պարզվում է, որ միանգամայն հեռու է խաղարկվող բեմապատումը պարապ ծիծաղ սփռող բովանդակազուրկ, հանիրավի զանգվածային պահանջարկ ունեցող նորահաստատ ժամանցային հանդիսանքներից£ Անդամալույծի սայլակին ցմահ գամված, մարդեղենությունից ու լիարյուն կյանքից անդարձ զրկված որդու անհույս խնամքից հոգեպես հյուծված, հավատացյալ կոմունիստ Եվգենյա-Եսայանի պարզ, խորհրդաշունչ («Պետք է գրել «կՐՈՉՊՈ»¬ին»` կրկնում է շարունակ` մոռանալով, որ հիմնովին պղծվել ու ոչնչացվել են նախկին կացութաձևի, վարքուբարքի ատրիբուտները, միամտորեն հավատալով, որ Աստված նոր սոցիալիզմի նախադրյալներ է կազմավորում ապականված Երկրի վրա) մերկացումներից` ժամանակակից ապրելակերպի այլախեղումները ձաղկող, ակամա սթափվում է£ Կենտրոնացնում միտքը նրա ուղղամիտ դիտարկումների թափանցիկ ենթիմաստների ամբողջացման վրա£ Մեր ներկայի նոր տերերի ու նրանց անհամար թիկնապահների տարօրինակ վարքագծի զավեշտալի դրսևորում ներից (իրավացի է բեմադրիչը` նրանք հազիվ թե նոր հեղափոխություն անեն) անցնում խեղված գոյակերպի հեգնախառն պախարակմանը, սոցիալական աղաղակող անարդարությանը ժողովրդի հլու համակերպմանն ընդդիմանում£ Դերասանուհիների խաղի հարաճուն անկեղծությամբ կլանվում ես խորհրդավոր շղարշով պատված բեմական անցքերի վերծանմամբ£ Ժողովրդական ծերունազարդ արտիստուհի Իրինա Մարչենկոյի կերպավորած Եվգենյա Պտերովնայի կողքին Ելենա Եսայանը զուսպ ու սիրագորով մեկ այլ մայրատիպար է ստեղծում, առանց տարիքը ընդգծելու£ Բարդ հոգեբանական վերափոխություններով կազմավորված իր Սվետլանային շերտ առ շերտ է բացահայտում Աննա Բալանդինան£ Նրանց զուգախաղի մտերմացնող ուժով աննկատ առնվում ես համադասարանցիների խմբի մեջ, մտովի վերապրում դպրոցական կյանքդ£ Պոլյակովի հյութեղ լեզվի սարկաստիկ հնչերանգների հետզհետե թանձրացմամբ կենդանանում է անկախացած Ռուսաստանի, հետխորհրդային անծայրածիր ողջ տարածքում առկա իրականության քաոսային խճանկարը£ Դպրոցական մի յուրատիպ ընտանիքի անդամ համադասարանցիների կրած կերպափոխություններով գաղտնազերծվում ազատություն ստացած տարազգի խորհրդածինների ներկան£ Եվ միջանձնական հարաբերությունների ինտրիգող անցումներով հարուստ մելոդրամատիկ թատերապատումը տեսարանից տեսարան պամֆլետային հնչողություն է ձեռք բերում£ Բեմադրիչի մեկտեղած հանրաճանաչ ու համարժեք երաժշտական հենքով ու նրբահմուտ ուղղորդմամբ գործողության տարածքում հայտնվում են սոցիալիզմից կապիտալիզմին անցնելու անվերջանալի ժամանակաշրջանի «սրբագրումներով» արտաքուստ նույնիսկ անճանաչելի դարձած երբեմնի համադասարանցիները£ Կայարանային բոմժ Ֆեոդոր Ստրոչկովի` առաջին հյուրի կերպարում անճանաչելի են մինչև անգամ հանրածանոթ դերասանները` Հայաստանի վաստակավոր արտիստ Արման Ղազարյանը և հնչեղ անուններով արդեն ուշագրավ արտիստական կենսագրության մնայուն էջեր ստեղծած Երվանդ Ենգիբարյանը£ Հատկանշական է, որ երկու կազմով բեմադրված այս ներկայացմանը «վաստակավորների» ու երիտասարդների դերասանախմբերով անզուգական հմայք ու իմաստային կենսաբուխ ելևէջներ են հաղորդվել£ Տարիքով ավելի համապատասխան առաջինները` Իրինա Հարությունյանը, Սերգեյ Մաղալյանը, Ռոբերտ Հակոբյանը և Ֆրեդ Դավթյանը բազմամյա հարուստ փորձառությամբ ու կերպապնակով են մարմնավորում իրենց հերոսների բեմատիպարները£ Խաղացանկային խելամիտ քաղաքականությամբ, բազմաժանր թատերատքնանքով հասունացած երիտասարդները` Թեհմինե Խաչատրյանը, Երվանդ Ենգիբարյանը, Դավիթ Խաչատրյանը, Մանվել Խաչատրյանը, Սերգեյ Գրիգորյանը` երիտասարդության ու սկսնակութ յան սահմանից վաղուց անցած Աննա Բալանդինայի, Ելենա Եսայանի, Յուրի Իգիթխանյանի ու Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, ոչ թե պարզապես ստանձնում են բեմի վարպետների խաղացած դերերի կատարումները, այլ, իրենցում թրծելով, դրանց ստեղծագործական սեփական վերապրումով են բեմ հանում£ Տարբեր են ազատաբարո աղջկա` Օլգայի բեմական դրսևորումները Նարա Թումասյանի և Լուսինե Ղազարյանի դերամարմնավորումներում, բայցև` նմանակ քույրեր կարծես լինեն£ Կարճ ասած` բեմը լիավյուն մերօրյա կյանքով է ապրում£ Բրավո°, Գրիգորյան, կարողանում է նույն անմար եռանդով թատերասերունդ ձևավորել ու աճեցնել£ Համադասարանցիների իրարահաջորդ հայտնություններով ոչ միայն սրվում է հետաքրքրությունը հրատապ ներկայացման գլխավոր ասելիքի նկատմամբ, այլև մեր ապրած հետխորհրդային կյանքի բովանդակությունն է յուրովի վերծանվում անկախածին մարդատեսակների հավաքական բնութագրականությամբ£ Անաշխատ, կեղտոտ փողերով գնված երջանկության նսեմ խորքերն են երևան գալիս մարզային գեղեցկության մրցույթում շահած «թագով» հարթակից հարթակ պճնագեղ մարմնավաճառի վերածված սիլիկոնային «Թագուհի» Աննա Ֆալիկովայի (Իրինա Հարությունյան, Թեհմինե Խաչատրյան) և աֆղանական պատերազմի շնորհիվ հսկայական կարողության տեր դարձած, ցինիկ ու վրիժառու Վիկտոր Չերմետովի (Ֆրեդ Դավթյան, Յուրի Իգիթխանյան) բեմական վարքագծերում:

«ԱՍՏՂԱՆԿԱՐ ԱՅՍ ՀՈԳԻՆ»

«Օ, դո°ւ, գալիքի գանգրահե°ր տղա, Մեր լա¯վ գալիքի ոսկեհեր մանուկ...»£ Եղիշե ՉԱՐԵՆՑ Մութ ու ցուրտ 90¬ականների անգո պատկերների խավարի դեմ «սեփական» զինվորիկներով ու կոմպոզիցիաներից ծնված ծեփածո հեքիաթաշունչ քանդակներով յուրովի պատերազմող «մանկաժպիտ այս Արայի» գեղագիտական պատկերացումները, մանկությունից մինչ օրս ձգվող մասնագիտացմամբ, շրջապատող իրականության առեղծվածների անքթիթ «պեղումներով» ակնահաճո ու իմաստալից նորանոր հուսաշող դրսևորումներն, ի վերջո, որոշակի առարկայական, հոգեպարար կերպարանք ստացան£ Բոլորովին վերջերս Նկարչի տանը կազմակերպված ԵՊՄՀ գեղարվեստի ֆակուլտետի տարասերունդ ստեղծագործական ցուցահանդեսի խառնիճաղանջում համընդհանուր դրվատանքի արժանացած «Անգլուխ աքլորը և ասպետը» ինքնատիպ քանդակի ներշնչած վստահությամբ` շուտով արվեստասեր հասարակությանը ներկայանալու հնար գտան£ Մայրագորով մանկավարժ Մերի Երզնկյանի ու Չարենցի տուն¬թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի համադաշն բարյացակամությամբ, բացվեց շնորհառատ Արման Համբարձումյանի առաջին անհատական ցուցահանդեսը£ ԵՊՄՀ գեղարվեստի ֆակուլտետի «կերպարվեստ և գծագրություն» բաժնի ուշիմ սանը, ով դեռևս սովորում է մագիստրատուրայի առաջին կուրսում, 2001¬ից կոնկրետացող իր կարճառոտ ստեղծագործական տարեգրությանը մի նշանակալից փաստ ևս հավելեց£ Սկսնակ արվեստագետի անհատական դիմանկարն ուրվագծող մյուս բոլոր մանրամասներին «Նորամուտի հայտ «Աքլորը...»» հրապարակումից («Ավանգարդ», թիվ 9, 17-23 մարտի, 2010 թ.) լավատեղյակ մեր ընթերցողին հավաստիացնում եմ` 8 տարանյութ նորակերտ քանդակներով ու 12 կոմպոզիցիաներով Արման Համբարձումյանը միանգամայն արդարացրեց իր բնատուր շնորհներով ու մարդկային վսեմ հատկանիշներով խանդավառվածներիս փայփայած հույսերը£ Չարենցի հյուրընկալ օջախում, որն, ի դեպ, Լինսի հիմնադրամով վերանորոգվելուց հետո ձևավորել է Արմանի ուսուցիչներից մեկը` Սամվել Բաղդասարյանը, համեստափայլ երիտասարդի ցուցադրած բոլոր աշխատանքներին, ասես` ակամա, միախառնվել էին Չարենցի հզոր կիրքն ու միտքը£ Պոետի 1918-27 թթ. կենսական իրողությունները անակնկալ համերաշխությամբ զուգորդվել էին նրա տաքսիրտ հավատո հանգանակ հանրածանոթ բառերով կարծես քանդակված այս նորահայտ «գանգրահեր տղայի» առաջաքայլին արդի հայ կերպարվեստի անդաստանում£ Խորացնելով «Խորհրդատվություն», «Վազք», «Մարտից առաջ», «Բեմի հետևում» գծապատկերների պարփակած պատանեկան աշխարհընկալումը` թանձր արտահայտչականությամբ էին ցայտում հատկապես «Կռնատը և մյուսները», «Քրմուհին կատվի հետ», «Խոստովանություն» կոմպոզիցիաներից, հավելյալ իմաստուն գրավչություն հաղորդում եռաոտք թռչունին£ Այս ներամփոփ երիտասարդի «աստղանկար հոգին» արտասովոր պատկերավորությամբ ի հայտ եկավ քանդակներում£ Մարդաստեղծ հին ու նոր իրականությանը հառված մանկապատանեկան հեգնաժպիտ, ջինջ հայացքով «թրծված» «Կանչ»¬ից փոխանցվելով արդեն ճանաչում գտած «Աքլորին...» ու պատերազմի բազմաֆիգուր խորհրդանիշ «Մարտնչում»¬ին, ապա` «Հեթանոսական տեսիլքներ» շարքի «փողոցային պչրուհիներին»£ Վերջիններս, թռնչաոտ ու կռնատ, կարծես միասնաբար կորցրել են տռփակեզ գլուխները` կրքի ժայթքումից ճախրելով բոհեմական խառնածին մի աշխարհում, որում ճամփորդելով` ծնունդ են տալիս նոր կյանքի զինվորիկներին (աղեղնավոր, ապա` ոտքից գլուխ սպառազեն, սրադաշույն ու պողպատահանդերձ) ու հարատև պայքարին, ունայն. պատմության ամենակուլ փոշով շուտով խամրում է երբեմնի, անգամ ամենազրնգուն, հաղթությունների փառքը£ Մանրակրկիտ պճնազարդված բաքոսուհի-կուրտիզանուհիների ներաշխարհի յուրընկալ «գաղտնազերծումը», հարակից ապրումների ու հոգեվիճակների «բեմավորմամբ», աննկատ գամում է Արման Համբարձումյանի գողտրիկ ցուցահանդեսի այցելուների ուշադրութունը դրանց ներքին փոխկապակցվածության վրա£ Դեռևս բավականաչափ կյանքի փորձ չկուտակած երիտասարդի երևակայության խմորումներում, ընդհանուր հոգեհարազատությամբ կնոջ առեղծվածային էությանը, ոմանք որսում են իրենց «ես»¬ին բնութագրական անդրադարձումներ£ Չարենցի տուն¬թանգարանի ազդագիրը, նորահաստատ ավանդույթի համաձայն, հեղեղվում է բարեմաղթանքներով£ Տպավորությունների գիրքը` հիացական, բարեգութ ու սիրառատ գնահատականներով£ «Քո մեջ բացառիկ տաղանդ ու աշխատասիրություն բոլորն են տեսնում,¬ գրում է Նաիրա Թանգամյանը£¬ Ես տեսնում եմ փոքր¬ինչ ավելին` առեղծվածային ինչ¬որ բան, որ քեզ անսահման հետաքրքիր է դարձնում»£ Ամալին յուրահատուկ մոտեցում է ակնկալում յուրահատուկ այս առեղծվածին£ Սկսնակ գրող Հայկազը կանխատեսում, որ նրանից ճառագող լույսը, մեծանալով, կսփռվի մութ ու խավար աշխարհով մեկ£ Շողշողալով իրեն բույլերով հղվող ջերմ խոսքերից` Արման Համբարձումյանն ամենևին գլխապտույտ չի ունենում£ Կենսական ու մտավոր հսկայական էներգիա ներդնելով իր գունեղ պատանեկության ավարտը նախանշող այս աշխատանքներում` առանց ավելորդ սեթևեթանքի գիտակցում է վարպետացման վերընթացի մոտակա դժվարությունները. առանց համակողմանի խելամիտ աջակցության հազիվ թե կարելի լինի ցանկալի բարձունքին մագլցելը£ Մտահորիզոնի ընդլայնման ու ունակությունների կատարելագործման հանապազօր բնականոն պահանջը բավարարելու համար հիմա բնատուր օժտվածությունը անվերապահորեն հավաստած այս սկսնակ արվեստագետին անհրաժեշտ են մասնագիտական բարձրարվեստ փոխշփումներ, ինքնարտահայտման ու հանրաճանաչման կայուն լծակներ£ Կարծում եմ, երիտասարդական գլխավոր ուղղվածությունը խորացնող մշակութային մարտավարության նոր նախագծերում չի անտեսվի Արման Համբարձումյանի հետագա կայացմանը միտված կոնկրետ գործընթացի կարևորությունը£ Հուսանք, կգտնվեն արվեստամեծար բանիմաց այրեր, ովքեր չեն զլանա նորաբողբոջ այս արվեստագետին հարկավոր հոգատարությամբ պարուրել£ Հանուն վաղվա հոգեմտավոր համազգային զարթոնքի£ Հակառակ դեպքում, ինչպես մեծն Չարենցը կասեր. Լավ չէ, գիտե՞ք, երբ որ մի Անհո¯ւն կարոտ դառնում է քաղցր Քամի... Նրա ստեղծագործական երազանքների (բարձրագույն նշաձողը գունանկարում առավելագույնս հմտանալն է) իրականացմամբ, անկասկած, առավել իրատեսական կդառնան մշակութային արևաշող հորիզոնները£ Նեցուկ գտնի նորահայտ տաղանդների ստեղծագործական ներշնչանքը բարձրագույն պետական ատյաններում` առավել վառվռուն նրբերանգներով աչքի կընկնի նրանց արարչական տքնանքը£ Վարակիչ ու կյանքով արդարացված լավատեսությունը կհորդի ստեղծագործական խմորումների տիրույթ` համոզչական ցայտումներով ուղղորդվելով դեպի բազմահազար արվեստասերների ընկճված հոգիները£ :

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Լեյլա ՍԱՐԻԲԵԿՅԱՆ. վաստակավոր արտիստուհի, երգչուհի¬երգահան «Բեմը որևէ բան չթաքցնող հայելի է» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Կյանքում ամեն ինչ վաստակել եմ` ապավինելով սեփական ուժերիս£ Այն ժամանակ` խորհրդային տարիներին, որևէ բան հենց այնպես չէր մատուցվում. պետք է արժանի լինեիր£ Ավարտել եմ Մանկավարժական համալսարանի երգ¬երաժշտության ֆակուլտետը£ Հետաքրքիր է` ժողովուրդն ինձ համարում է ժողովրդական ժանրի երգչուհի (որի համար շատ ուրախ եմ), բայց ես պատկանում եմ էստրադային ժանրին£ Երկար ու դժվար ճանապարհ եմ անցել, որպեսզի վաստակեմ այն, ինչ ունեմ այսօր` երաժշտական ճաշակ, ոճ և այլն£ Շատ խոչընդոտներ եմ հաղթահարել ներկայիս լիարժեք ընտանիքն ունենալու համար£ Դժվարին է իմ ընտրած ասպարեզը, բայց հաղթահարել եմ իմ առջև ծառացած յուրաքանչյուր արգելք£ Դժվարություններ եմ ունեցել նաև ամուսնուս կողմից իմ` որպես երգչուհի հանդես գալու առումով£ Այն մարդկանցից եմ, ովքեր չեն դավաճանում իրենց սկզբունքներին, և հիմա արդեն ամուսինս չի էլ պատկերացնում իմ երգչուհի չլինելը£ Ընկերներիս հետ բարեգործական համերգներով ենք հանդես գալիս, ինչը հոգեկան բավարարվածություն է պարգևում մեզ£ Թեև այդքան շատ բարեգործական համերգները եկամտաբեր չեն, բայց այլ կերպ չեմ կարող, երբ տեսնում եմ, թե իմ երգերով ինչպես է ոգևորվում ժողովուրդը£ Այն, ինչը սրտից է բխում, արդեն իսկ դժվարություն չէ£ Միգուցե այս մտածելակերպից տուժում է իմ նյութականը, բայց… Ընտանիքում ինձ հասկանում են այս առումով, ընդունում այնպիսին, ինչպիսին կամ£ Ինձ համար կարևոր են մարդկային փոխհարաբերությունները£ Եթե սիրում եմ որևէ մեկին, նվիրվում եմ անմնացորդ£ Չեմ ընդունում կեղծ, արհեստական մարդկային հարաբերությունները£ Եթե ծառայում ես արվեստին, օտար, անհաղորդ չես կարող մնալ մարդկային ուրախությանը, ցավին£ Պետք է ապրես այդ ամենը, անմիջականորեն զգաս քո անձի վրա, դարձնես քոնը, որ հետո կարողանաս կիսել դիմացինի հետ:

«Դիակոնիա» հիմնադրամի նախագահ պարոն Ջամբազյան` Մարդ, ում ճանաչել եմ

Որքան հարազատ, որքան թանկ է ինձ համար այս անունը և որքան երջանիկ եմ ես, որ ճանաչել եմ Ջամբազյան մարդուն, ով իր սրտում փայփայում է բազում մարդկային ճակատագրեր, հոգում նրանց հոգսերն ու կարիքները, լուծում նրանց առջև ծառացած անլուծելի խնդիրները, մարդ, ում շնորհիվ մանկական երազներն ու հեքիաթները դառնում են իրականություն… Սիրելի° պարոն Ջամբազյան, Դուք ի վերուստ ծնված եք եղել բարերար լինելու համար, քանզի Ձեր կյանքի իմաստը հազարավոր մանուկների ժպտացող աչքերն են, անմեղ հայացքները, երջանիկ դեմքերը, որոնցով ապրում եք Դուք… Լինելով «Հույսի ավանում»` ես ականատես եղա մաքուր, ազնիվ, անշահախնդիր ու շիտակ մթնոլորտի:

Ծերությունը նրան չի հաղթի

Լյուդմիլա Գուրչենկոյին նորից բեմ ելնել ստիպեցին ոչ թե երկրպագուները, այլ նյութական դժվարությունները£ «Կառնավալային գիշեր»¬ի աստղը, չնայած հառաջացած տարիքին, օրեր առաջ 2 ժամ տևողությամբ իր մենահամերգում նույնիսկ դոփապար (չեչոտկա) է պարել£ Վաղուց չթարմացված իր զգեստապահարանից ընտրված շքեղ հագուստը և անդավաճան երկրպագուներով լեփ¬լեցուն համերգասրահը հին օրերի պես ապահովել են արտիստուհու շուքը£ - Որքան ավելի երկար ես ապրում, այնքան ավելի շատ ես մտորում այն բաների մասին, որոնք նախկինում չէիր էլ նկատում£ Օինակ` ինչպե՞ս պահպանել հարաբերությունները, ի՞նչ է սիրահարվածությունը, ինչպե՞ս պահպանել թարմության զգացողությունը£ Բայց տարիները գնում են և կնճիռներ են հայտնվում, աչքերի տակ ցանցիկ է գոյանում… Չէ, ես ծերությունից չեմ վախենում£ Եվ, Աստվա¯ծ իմ, շուտով իմ հոբելյանն է£ Դե, գլուխը քարը£ Ամենասարսափելին չպահանջված, լքված, մոռացված դառնալն է, ոչ մեկին պետք չլինելը,¬ անկեղծացել է արտիստուհին` հավելելով. - Նախկինում` երբ ես հաջողության գագաթին էի, մտածում էի, որ թեկուզ 3 շաբաթ կարող եմ ոչնչից չվախենալ, որ իմ գլխին չի ընկնի գործազրկության քարը£ Բայց պարզվեց, որ հաջողությունը ճգնաժամի բարձրագույն աստիճանն է£ Ապրելու տեղ չունես, փող չկա… «Ձնհալից» հետո բոլոր արտիստները ջահելացան, ես դարձա հասակն առած£ Լավ էր, որ այն ժամանակ ես «Կառնավալային գիշերի» 3 երգ ունեի. դրանք էլ ինձ փրկեցին£ Գնում էի երգելու այնտեղ, ուր ինձ կանչում էին, ելույթ էի ունենում ցանկացած գումարով£ Եվ այդ ընտելությունը հիմա ինձ շատ է օգնում£ :

Շոն Պենն էլ է ծեծող

Ամերիկացի այս արտիստը 3 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել` լուսանկարիչ Ջորդան Դոզի վրա հարձակվելու համար£ Ինչպես տեղեկացրել է Associated Press¬ը, կրկնակի օսկարակիրը ստիպված կլինի 300 ժամ «նվիրաբերել» հասարակական աշխատանքներին և ցասման դեմ դասընթաց անցնել£ 49-ամյա Պենին սակայն կարող են ազատել այդ աշխատանքներից` հաշվի առնելով, որ նա օգնություն է ցուցաբերել Հայիթիի երկրաշարժից տուժածներին£ Այսուհանդերձ, դատարանն արտիստին նախազգուշացրել է, որ իր կողմից տուժածին նա իրավունք չունի 100 յարդից (90 մետր) ավելի մոտենալ£ Ինչ վերաբերում է միջադեպին, ապա ծեծն իսկապես ավելորդ էր. Լոս Անջելեսի սուպերմարկետներից մեկի ավտոկայանատեղիում նկատելով անվանի դերասանին, ինչպես ընդունված է նման դեպքերում` լուսանկարիչը փորձել է լուսանկարել նրան, ինչն էլ հարուցել է վերջինիս ցասումը£ Հարվածելուց բացի Շոնը նաև սպառնացել է սպանել լուսանկարչին£ Դոզը նաև քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան£ :

Կանանց նկարներով չհրապուրվե°լ

Կալիֆոռնիայի Չուլա-Վիստա փոքր քաղաքի վարչական ղեկավար Դևիդ Գարսիան աշխատանքից հեռացվել է… Պամելա Անդերսոնի և փարթամակուրծք մյուս աստղերի հանդեպ ունեցած թուլության պատճառով£ Այս պաշտոնյան աշխատանքային ժամերի կեսը վատնել է` տարբեր ամսագրերում տպագրված իր կուռքերի կրծքերն ուսումնասիրելով£ Գարսիայի օգնականն այդ մասին տեղեկացրել է քաղաքապետին£ Եվ որքան էլ Դևիդը փորձել է համոզիչ կերպով բացատրել, որ կանացի կուրծքն իրեն օգնում է ավելի լավ կողմնորոշվել քաղաքային հիմնախնդիրներում, միևնույն է, քաղաքապետն անդրդվելի է մնացել£ Նա չի փոխել համոզմունքը, որ Դևիդին վճարվող տարեկան 250 հազար դոլար աշխատավարձն ավելի լուրջ խթան պետք է լիներ` քաղաքի հիմնախնդիրներով զբաղվելու համար£ :

Հրշեջներից գարեջուր էր թռցրել

Կանզասի նահանգի փոքրիկ մի քաղաքի ոստիկանության պետ Ուիլսոն Հիլլը խայտառակ կերպով հեռացվել է ոստիկանությունից` հրշեջներից գարեջուր գողանալու պատճառով£ Ոստիկանության տեղամասն ու հրշեջ բաժանմունքը տեղակայված են նույն շենքում և իրարից անջատվում են 1 դռնով, որը երբեք չի կողպվում£ Հերթական հերթապահության ժամանակ Հիլլը որոշում է այցելել հարևաններին£ Վերջիններս, սակայն, տեղում չէին. բոլորը մեկնել էին կանչի£ Ոստիկանապետի խելքին փչում է տեսնել, թե կրակի հետ կռիվ տվողներն ի՞նչ են պահում սառնարանում£ Ու հանկարծ «հայտնաբերում» է մի քանի հարյուր շիշ գարեջուր£ Ոստիկանը սառնարանի պարունակությունը քարշ է տալիս իր մեքենան, բայց չի հասցնում փախչել ավարի հետ մեկտեղ£ Այդ պահին վերադառնում են հրշեջները, բռնում Հիլլին ու հանձնում նրա իսկ ենթականերին£ Անհավանական թվացող այդ գողությամբ պատճառված վնասը դատարանը գնահատել է 1237 դոլար£ Հիլլին ոչ միայն արտաքսել են ոստիկանությունից, այլև զրկել են թոշակից և 6-ամսյա ուղղիչ աշխատանքի դատապարտել£ :

Կոշկագող աղվեսը

Գերմանական փոքրիկը` Ֆերեն ավանի անտառաբնակ այս կենդանին, պարզվում է` շատ կոշկասեր է£ Տեղացիներից նա թռցրել է շուրջ 250 կոշիկ, որոնք տերերը թողած են եղել իրենց բակերում կամ ճանապարհին մոտիկ£ Ընդ որում ոչ միայն այգեգործական ռետինե, այլ նաև թանկարժեք կոշկեղենի երկրպագու է գող աղվեսը£ Նրա հափշտակած հավաքածուում մինչև 120 եվրո արժողությամբ ոտնամաններ են հայտնաբերվել£ Հափշտակությունները մեծամասամբ կատարվել են անցած տարի, որից հետո մի փոքր ընդմիջում է եղել ու վերսկսվել նոր թափով£ Ինչպես տեղեկացրել է Welt¬ը` տեղաբնակ մի կնոջից կոշկասեր կենդանին 2 անգամ է գողացել նույն կոշիկը£ Կայսերական կոմս Ռուդոլֆ ֆոն Կեսելշտատը, ում սեփականությունն է այդ անտառի 1200 հեկտարը, կարծիք է հայտնել, թե աղվես մայրիկն այդ ամենը գողանում է, որ խաղալիք նվիրի իր ձագերին£ Իհարկե, կորցրած իրենց կոշիկները որոնելու համար ավանաբնակները չեն պատրաստվում «սանրել» անտառը£ Բայց անցյալ տարի անտառապահները պատահաբար գտել են կոշիկներով լեցուն որջը և որոշ մասը վերադարձրել իրենց տերերին£ Դրանից հետո զգուշավոր կենդանին փոխել է բնակավայրը£ Մի խոսքով, աղվեսին բռնելու նպատակով սարքված ծուղակներն օգուտ չեն տվել. տեղական իշխանություններն էլ բնակիչներին խորհուրդ են տվել իրենց ունեցվածքը դրսում չթողնել£ :

Տղամարդիկ ավելի հաճախ են ստում

Միջին հաշվով կինը ճիշտ չի խոսում տարեկան 728 կամ օրական 2 անգամ. տղամարդը` 1092 կամ ամեն օր` 3 անգամ£ 3 հազար մարդկանց շրջանում «OnePoll» ընկերության կատարած հետազոտությունները հուշել են, որ մարդիկ ամենից ավելի շատ խաբում են իրենց մայրերին. այդպես է վարվում տղամարդկանց 25 և կանանց 20 տոկոսը£ Հարցվածներից միայն 10 տոկոսն է հանձն առել, որ կանոնավորապես խաբում է գործընկերոջը£ Կանանց 82, իսկ տղամարդկանց 72 տոկոսն է խոստովանել, որ ստելուց հետո իրենք խղճի խայթ են զգում£ Հետաքրքրական է, որ հարցվածների 75 %¬ը համաձայն է խաբել` պահպանելու համար ոմանց զգացմունքները£ :

Լեսբուհիներն, իհարկե, տեղ չունեն

Տոմսկցի քառասունամյա Սաիդա Աբանեևային գործատուն հեռացրել է աշխատանքից` այսպես կոչված ոչ ավանդական սեռական կողմնորոշման համար£ Լեսբուհին դատարան է դիմել իր հանդեպ կատարվածը որակելով որպես սեռական փոքրամասնությունների դեմ խտրականություն ու ճնշում£ 6-ամսյա դատաքննությունից հետո դատարանը բավարարել է կնոջ պահանջը և վճռել` նրան վճարել 31 հազար ռուբլի (մոտ 403 հազար դրամ)£ Բարկացած ղեկավարությունը որոշել է վրեժխնդիր լինել և դատարանի նշած գումարը նախկին աշխատակցուհուն վճարել է 5 կոպեկանոց մանրադրամով£ Սաիդային 2 մեծ պարկ մետաղադրամ են տվել, որը բեռնակիրները մեծ դժվարությամբ քարշ են տվել նրա տուն£ Կինը, սակայն, չի ընդունել պարկերը£ Ընկերության տնօրենը ստիպված է եղել գումարը փոխանցել նրա հաշվեհամարին£ :