ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇԱՇԿԻ

  Հաշված օրեր հետո վերջին շաբաթների գլխավոր ներքաղաքական ինտրիգներից մեկը կմարի. ԿԸՀ-ն քաղաքական կուսակցություններից և մեծամասնականով առաջադրվել պատրաստվող թեկնածուներից սկսելու է ընդունել գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Դրանով իսկ պարզ է դառնալու, թե, ի վերջո, ովքե՞ր և որտե՞ղ են նախատեսում մրցապայքարի ելնել:

  ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ

  Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն` զիջելու 43 միլիարդ դրամ արժեցող գյուղատնտեսական հարկերը: Կասկած չկա, որ այս նախաձեռնությունը կընդունվի, ու կառավարությունը հերթական անգամ մարդկանց ցույց կտա, թե ինչքան մարդասեր է:

  ՊԱՏԺՎԵՑԻՆ

  Մենք հաճախ ենք անդրադարձել դեղերի շուկայում տիրող իրավիճակին, մեքենայություններին: Հաճախ ենք անդրադարձել այն խնդրին, որ հիվանդանոցներում և բազմաբու ժարաններում դեղորայքից անվճար օգտվելու արտոնություններ ունեցողներին ուղարկում են դեղատներ` թանկ գներով դեղորայք ձեռք բերելու:

  ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ «ԿԱՅՖԵՐ»

  Պատգամավոր Վարդան Այվազյանը, ով տևական ժամանակ բնապահպանության նախարարն էր, օրերս անկեղծացել ու պատմել է, որ տարվա մեջ մի հիսուն անգամ Վրաստան է գնում, որովհետև ծնունդով Վրաստանից է: Իսկ Վրաստանում էլ հյուրընկալվում է թանկարժեք հյուրանոցներում:

  ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐ

  Այն, որ մեր մի շարք գործատուներ շատ վաղուց աշխատողներին ստրուկի տեղ են դրել ու շահագործում են` գաղտնիք չէ: Սակայն գաղտնիք էր այն, որ Հայաստանի ամենաճանաչված օլիգարխներից մեկը` Տիգրան Արզաքանցյանը, նաև զբացվում է «քցումներով»` մարդկանց ամիսներ շարունակ չվճարելով աշխատավարձեր:

  Հա՞ որ...

  Աղանդավորական խմբավորումնե՞րն են կուսակցություններ ներթափանցել, թե՞ հակառակը` դժվար է ասել: Համենայն դեպս, կրոնական և քաղաքական միավորումների համագործակցությունն ավելի է սերտացել, իսկ ծավալները` մեծացել:

  Մտահոգության առիթ չկա

  Երեկ խորհրդարանը շարունակեց քննարկել արտակարգ դրության ռեժիմի մասին օրինագիծը: Նշենք, որ այն կառավարությունը վերջերս վերադարձրել էր խորհրդարան` լրամշակման:

  Դեժավյու հարուցող քաղաքական շոու

  «Ժառանգության», ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի մի խումբ ակտիվիստներ Բաղրամյան փողոցում, ԱԺ դարպասների մոտ իրենց բացականչություններով, սուլիչների ու թմբուկների դղրդյունով սատարում էին խորհրդարանում քննարկում-շոուի միջոցով իրենց կուսակցություների վարկանիշին դիվիդենտներ ավելացնելու փորձ անողներին: Երեկ համամասնական-մեծամասնական ընտրակարգերի շուրջ խորհրդարանական ընդդիմադիրների և քաղաքական մեծամասնության բանավեճը հասավ իր տրամաբանա կան ավարտին:

  ՄԵՆՔ ԵՆՔ ՈՒ ՄԵՐ ՔՎԵՆ Թեղո˜ւտն ուր, ՌԴ-ն ո˜ւր

  Թեղուտի հանքավայրում աշխատողները տեղեկացնում են, որ հանքի սեփականատեր Վալերի Մեժլումյանն իրենց պարտադրում է` Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հարազատներին հորդորել, որ ՌԴ նախագահի ընտրություններում քվեարկեն միլիարդատեր Պրոխորովի օգտին: Հակառակ դեպքում` Մեժլումյանը սպառնում է իրենց ազատել աշխատանքից` զրկելով ապրուստի այդ չնչին միջոցից ևս:

  ԻՍՐԱՅԵԼԻ ԱՆՄԱՔՈՒՐ ԽԱՂԵՐԸ

  Իսրայել պետությունը աստիճանաբար ձգտում է համաշխարհային կարևորագույն դերակատարման հաստատման` ձգտելով տեղ զբաղեցնել գերհզորների շարքում: Սա այնքան ակնհայտ է, որ անհնար է գտնել ժխտող որևէ նշույլ:

  Տասներորդ մահափորձը Պուտինի դեմ

  Ըստ ռուսական ԶԼՄ-ների` 2000 թ. ի վեր ՌԴ հատուկ ծառայությունները կարողացել են կախել Պուտինի դեմ մահափորձի 10 դեպք: Այս փաստին սակայն անվստահությամբ են վերաբերվում արտերկրի և ՌԴ ընդդիմության որոշ քաղաքական շրջանակներ:

  Անգելա Մերկելը ներողություն է խնդրում

  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակավ ներողություն է խնդրել երկրում առկա նեոնացիզմի դրսևորումների համար: Նա այդ երևույթին անդրադարձել է նեոնացիզմի զոհերի հիշատակման միջոցառմանը` ընդգծելով նաև այն պատճառները, որոնք սնուցում են ազգայնական գաղափարախոսությունը և պարարտ հող հանդիսանում դրանք կրողների ակտիվության աճի համար:

Միակ տարբերակը «ստատուս քվոն» է

  Մերձդնեստրյան հարցը զուգահեռելով ԼՂ հիմնախնդրի հետ` շատ նմանություններ կարելի է գտնել: Մասնավորապես այն, որ խաչվում են գերտերությունների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության շահերը:

Դիտարկում

  Ադրբեջանի բանակի զորավարժությունները նույն զրոյական տպավորությունն են թողել, ինչ Ալիև կրտսերի` տուրնիկի վրա ժիմ անելը: :

Գնահատական Բենդերի ոճով

  «Արաբական գարնան» «բորշչի» մեջ լող են տալու «մահմեդական ձմռան» սառցալուլաները: :

Ծաղկում են միայն բանկերը

  Թողած հարկերն և վարկերը, Մեր հանքերն ու սուրբ վանքերը, Ծաղկեցվում են լոկ բանկերը. Սա է այսօր մեր բարքերը: :

Հրանտ Բագրատյանի համոզմունքը

  Վարչապետեր շատ կգան ու կանցնեն անհետ, Որձ կովերի հորինվածքս կմնա հավետ:   :

Բենդերի երազանքների նմանությամբ

  Ըստ լուրերի` Բրազիլիայից վերադառնալով Գյումրի` Վարդան Ղուկասյանը ասել է. - Չէ˜, սա Ռիո դե Ժանեյրոն չէ, իսկ ես երազում էի ունենալ պլատինե ատամներ և ճապոնացի լաքեյ: :

Կորեյկոների մի ամբողջ բանակ

  Ըստ մեր աղբյուրների` ԱԺ Էթիկայի հանձնաժողովն արդեն կազմում է ընդհատակյա միլիոնատերերի ցուցակը: Գործընթացը երկար կտևի, քանզի պարզվել է, որ Հայաստանում հազարավոր կորեյկոներ կան, ովքեր ի տարբերություն հայտնի կինոհերոսի` փողը պահում են ոչ թե մահճակալի տակ, այլ արտերկրի բանկերում:

  ԱՆՈՒՐԱԽ ՏԱՐԵԼԻՑ Ոճիր, որ անպատիժ մնաց…

  24 տարի առաջ փետրվարյան այս օրերը` 26-29-ը, դարձան հայոց պատմության ամենաարյունոտ էջերից: Ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ Սումգայիթ քաղաքում զանգվածային ջարդեր կազմակերպվեցին, որոնք աննախադեպ էին իրենց դաժանությամբ:

  ՀԻՄԱ ԷԼ ՍԱՏԱՐԵՆՔ ՍԱՏԱՆԻՍՏՆԵՐԻՆ

  Իր պահվածքով և ստեղծած գրականությամբ Մարինե Պետրոսյանը` բանաստեղծուհի և հրապարակախոսության նման շարադրանքներ գրող, «հանճարեղ» հայտնագործութ յուն է արել` պաշտպանության տակ առնելով սատանիստներին և հատկապես Բայանդուր անունով այն երիտասարդին, ով հայտնվում է Մաշտոց փողոցի այգում:

  ՆՈՒՇԻԿՅԱՆԸ ՏԵՂ Է ՓՆՏՐՈՒՄ ԱՐԵՎԻ ՏԱԿ

  Որքան էլ արդարացի է, որ խորհրդարանից հեռանան գործարարները` օրինաստեղծ գործունեությունը թողնելով քաղաքական գործիչներին և արհեստավարժներին, այնուհան դերձ հայկական «մենթալիտետը» մեր մի շարք գործարարների ստիպում է մղվել դեպի խորհրդարան` հոգ տանելու միայն անձնական բիզնեսի մասին:

  ՕԵԿ-Ը ՓՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԸ

  Հայրենի Շիրակի մարզի թիվ 33 ընտրատարածքում պատրաստվելով առաջադրվել պատգամավորության թեկնածու, ՕԵԿ-ական Մարգարյան Հովհաննեսը պարզապես «հանճարեղ» բացահայտումներ է արել. - Ինչ վերաբերում է 2008 թվականին` ժողովուրդը գնալով հասկացավ, թե ինչ է տեղի ունեցել:

  Սկզբունքայնությո´ւն է պետք ԱՅԴ «ՓՏԱԾ ՈՒ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ» ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ

  Չենք ուզում զերծ մնալ գայթակղությունից և չներկայացնել ամբողջ լրատվությունը, որին անդրադարձել էինք մեր թերթի նախորդ համարում: Բելառուսում «Եվատեսիլ» երգի մրցույթի ընտրական փուլի արդյունքները, ինչպես պարզվել է, նենգափոխվել էին և այս առիթով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիմանել է մշակույթի նախարար Պավել Լատուշկոյին և «Բելհեռուստառադիոընկերության» նախագահ Գենադի Դավիդկոյին:

ԳԻՏԱԿՑԵՑԻՆ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆ

  Վերջապես, տևական բանավեճերից հետո, հայկական երգարվեստի մի խումբ ներկայացուցիչներ` ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ, հայտարարեցին Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության աննպատակահարմարության մասին:

  Վիրտուալ ծուղակ դյուրահավատների համար Անհրաժեշտ դասընթաց` տերյանական շեղումով

  Ժամանակակից աշխարհի ձեռքբերումներից մեկը` ինտերնետը, հետզհետե դառնում է մեր կյանքի բաղկացուցիչ մասը:

  ՄԻԱԿՆ ԷՐ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՑ

  Երևի մի նախախնամ ուժ անվերջորեն հառնում էր նրա ճանապարհին, խառնշտում բոլոր հաշիվները: Նախապաշարումներին չհավատալով` ինչ-որ չար կանխանշաններ էին կանգնում նրա դիմաց, խոչընդոտում, խլում նրանից երջանիկ լինելու իրավունքը:

  Սիրուց էլ կարելի է մեռնել

  Բրիտանացի բժիշկները բացահայտել են «փշրված սրտի» ախտանիշը և հիմնավորել են, որ մարդը կարող է նաև... մեռնել սիրուց: Այլ խոսքով` սիրտը կարող է պատռվել (կամ, ինչպես ժողովուրդն է ասում` պայթել) սիրուց, վախից և վշտից. գրել է The GuΖrdiΖn-ը:

  Որդուն էլ Վլադիմիր կկոչեն

  Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի կապը ոչ մեկի չէր զարմացնում, բայց չգիտես ինչու` նրանց ամուսնությունը մեծ անակնկալ էր շատերի համար: Ամանորի նախաշեմին նրանց հարսանեկան հանդիսությունը, հետո ԶԱԳՍ-ում գրանցվելն առավել արտառոց դիտվեց` չնայած մինչ այդ զույգն արդեն նշել էր «վարդագույն հարսանիքը»:

  Ամենաերկարակյաց երկվորյակները

  Այնքան բացառիկ է այս փաստը, որ նույնիսկ Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել. Էդիթ և Էվելին քույրերը նոյեմբերի 15-ին նշեցին իրենց ծննդյան 102-րդ տարեդարձը: Մոլորակի ամենատարեց այս երկվորյակներն ապրում են Շոտլանդիայում:

  Անարյուն մանչուկը

  Անգլիական Քենտ կոմսությունում բժիշկները փրկել են մի նորածնի, որը լույս աշխարհ էր եկել` մարմնում 1 կաթիլ անգամ արյուն չունենալով: Օլիվեր Մորգանը բարեբախտաբար չդարձավ VΖsΖ PreviΖ ախտանիշի զոհը. դրա պատճառով տղայի մոր արգանդում ձևավորվել էր լրացուցիչ արյունատար անոթ:

  Քաղցել պետք չէ. կարտոֆիլ կերեք

  Ավելորդ քաշից ազատվելու համար կարիք չկա սովել. կարտոֆիլը և´ քաղցն է հագեցնում, և´ փրկում ճարպակալումից: Մասնավորապես. օրվա ընթացքում 500գ կարտոֆիլը կարգավորում է ջրային բալանսն ու սիրտ-անոթային համակարգի աշխատանքը:

  Ուրվականների հարսանիք

  Արևմտյան սոցիոլոգները տագնապով արձանագրել են, որ Չինաստանում ծաղկում է ապրում հարսնացուների դիակների սև շուկան: Դեռևս նախապատմական շրջանում գոյություն ունեցած հնագույն ծեսը կարծես փրկվել է մոռացությունից:

  Երևանի սիրուն աղջիկը

  «Երևան-Սիթի» սուպերմարկետում Գարուշը մի ծանոթ կնոջ դիմագիծ նկատեց: Քիչ հետախուզելուց հետո ինքն իրեն հավատացրեց` սա հո Ալմաստն է:

  Կիսագուլպա- ամենագնացներ

  Շվեյցարացիներն իսկական անակնկալ են պատրաստել բոլոր այն արկածախնդիրների համար, ովքեր նախընտրում են բոկոտն քայլել: Վաճառքի են հանվել հատուկ մշակված կիսագուլպաներ, որոնց բաղադրության 50 տոկոսը կազմում են զրահաբաճկոնների արտադրության մեջ կիրառվող նյութեր:

  Ամենափոքր տնակը

  Մեծ Բրիտանիայի Ուելսի հյուսիսային ափին գտնվող Կոնուի քաղաք-կոմսությունում բնակչության թիվը 14, 200 է: Այն զբոսաշրջիկների սիրելի հանգրվաններից է:

  Համեղ ու վտանգավոր

  Մարդկությունը չի հոգնում` անվերջ զվարճանքներ որոնելով: Նաև` մարզախաղերի տեսքով:

  Ի՞նչ է պատմում ստորագրությունը    

  Այո, այո, ստորագրությունը ևս խոսում է տիրոջ բնավորության մասին: 1. ՉԱՓՍԸ. ա. լայն, խոշորատառ - ընդհանուր մտածողություն բ. խիտ - կոնկրետ մտածող:

Եղանակ

  ԱՌԱՎՈՏՅԱՆ` անձրև. օդի ջերմաստիճանը` +4..00C. օդի խոնավությունը` 84-86 %: ՑԵՐԵԿԸ` անձրև. օդի ջերմաստիճանը` +7..+40C. օդի խոնավությունը` 76-78%: