ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ «ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» 

  ՀՀ վարչապետին և ֆինանսների նախարարին ուղղված այս նամակը մենք վերցրեցինք կառավարության ընդհանուր բաժնից, քանի որ առաջին իսկ հայացքից այն մեզ զարմացրեց ու զայրացրեց:

  ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՇԻԼԱՇՓՈԹ» 

  Առաջին հայացքից, կես միլիոն ձայնը բավական լուրջ արդյունք է Րաֆֆի Հովհաննիսյանի համար, քանզի մի քանի ամիս առաջ կայացած խորհրդարանական ընտրութ յուններում Հովհաննիսյանին հաջողվեց 5,1 տոկոս ձայն հավաքել` այսպես ապահովելով իր կուսակցության ներկայությունը օրենսդիր մարմնում:

  ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ

  ՀՀ տնտեսական դաշտը դեգրադացված ու լճացված վիճակում է: Հետաքրքիրն այն է, որ մեր հարգարժան կառավարությունը խնդիրը լուծելու նորմալ դեղատոմսեր չի առաջարկում, նույնիսկ չի էլ փորձում այս լճացված կարգավիճակը ինչ-որ չափով որոշակիացնել ու պարզեցնել:

  Ազգային հերոսներն ԱՆՎՃԱՐ ԵՆ ԵՐԹԵՎԵԿԵԼՈՒ 

  Ինչպես գիտենք, կամ, ինչպես հաջողվեց պարզել, դեռևս 1997 թվականին, երբ ՀՀ վարչապետը Ռոբերտ Քոչարյանն էր, կառավարությունը որոշում է ընդունել, որ ՀՀ ազգային հերոսները հանրային տրանսպորտից պետք է օգտվեն անվճար: Սա չափազանց հումանիստական որոշում է, հարգանք այն մարդկանց հանդեպ, ովքեր ազգային հերոսի պատվավոր տիտղոսին են արժանացել:

  ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՂՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ 

  Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումների ընթացքում ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահները անհանգստություն են հայտնել` կապված քաղաքացիական օդանավերի դեպի Ղարաբաղ չվերթների հետ: Այս մասին ասվում է նրանց հայտարարության մեջ:

Լուծում կգտնեն

  Համոզված է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ  Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ - Հասարակության որոշակի շրջանակների համար սպասված էր Րաֆֆի Հովհաննիսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Ի՞նչ արդյունք կարող ենք արձանագրել կամ ակնկալել այդ հանդիպումից:

Էքս-պաշտոնյաները` «Ալ-Քաիդա»-ի թիրախում

  Անգլալեզու «Ոգեշնչում» համացանցային ամսագրի վերջին համարում նոր արնահեղության կոչ է հնչեցրել «Ալ-Քաիդա»-ն: Կայքի ընթերցողներին «առաջարկվում» է ուժերը կենտրոնացնել Արևմուտքի գործող և նախկին ղեկավարների սպանության վրա:

  Զրահամեքենայից` երկնագույն էլեկտրամոբիլ 

  Իր արտառոց արարքով Միխեիլ Սահակաշվիլին հերթական անգամ հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում: Պահախմբից հրաժարվելուց հետո պետղեկը փոխել է և փոխադրամիջոցը. զրահապատ մեքենայից նա տեղափոխվել է իր սեփական NissΖn երկնագույն էլեկտրամոբիլի ղեկին:

  ԷԺԱՆԱԳԻՆ PR. 

  Այսպես են որակել նրա այդ կեցվածքը որոշ լրատվամիջոցներ և ընդդիմությունը: - Նախագահի պաշտպանությունը նախատեսված է օրենքով` ցանկանա ինքը, թե` ոչ:

  ՆԱԽԱԳԱՀՆ ԱՆՓՈՒՅԹ ՎԱՐՈՐԴ Է 

  Այս փաստն էլ սոցցանցերի օգտատերերն են արձանագրել` Սահակաշվիլու մամլո ծառայության տարածած տեսագրությունն ուշադիր նայելուց հետո: Նրանք տեսել են, որ անձնական մեքենայով իրենց նախագահը խախտում է ճանապարհային երթևեկի կանոնները և պետք է տուգանվի:

  Համակրանք չվայելող Օլանդը 

  1981 թվականից հետո ֆրանսիական նախագահներից ամենաքիչ ժողովրդականություն ունեցողը կամ հասարակական համակրանք չվայելողը Ֆրանսուա Օլանդն է: Այսպիսի եզրակացության է հանգեցրել սոցհարցման արդյունքը:

  Երկուսը` մեկում և 40 մանաթ 

  Կանանց տո՞նն է նպաստել, որ Թուրքմենստանում տոն համարեն նաև գարնանամուտը, թե՞ գարունն է իշխանությունների ուշադրությունը Մարտի 8-ի վրա սևեռել` էական չէ այնտեղ բնակվող կանանց համար: Նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի կարգադրությամբ` երկրի բոլոր կանայք 40 մանաթ (14 ԱՄՆ դոլար) կստանան:

Հարցերի հարցը 

  Առաջիկա հինգ տարում արդյո՞ք Հայաստանի անապահով խավը «կհայտնվի» ապահով Հայաստանում, ապահարզան չի՞ տա, ապահայրենասիրական խոհերից կհրաժարվի և չի՞ լքի Հայաստանը:  :

Բանավեճ 

  «Ոսկե հորթը» ֆիլմի նմանությամբ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ - Ախր քո ինչի՞ն է պետք կես միլիոն ձայնը: Ր. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ - Մի՞թե մեր երկրում իշխանություններից դժգոհ կես միլիոն մարդ չկա:

Արար աշխարհի «նախագահը» 

  Ս. Սարգսյանից հրաժարական պահանջելուց հետո, Ր. Հովհաննիսյանը հրաժարականի պահանջ ներկայացրեց Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստա նի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարներին, քանզի նրանք շնորհավորել էին Ս. Սարգսյանին` վերընտրվելու կապակցությամբ: Ստացվում է, որ «Ժառանգության» առաջնորդը կարող է իրեն հռչակել ամբողջ աշխարհի նախագահ:

Հավերժական կես-տոկոսանոցը 

Դժվար է ենթադրել, թե 2018 թ. նախագահի ընտրություններում ովքեր կառաջադրեն իրենց թեկնածությունները: Բայց մի բան հաստատ է. Արամ Հարությունյանն անպայման կառաջադրվի:

Դիտարկում 

  Եթե Ր. Հովհաննիսյանը ընտրվեր նախագահ, Հայաստանը կդառնար աշխարհի ամենասենտիմենտալ պետությունը: Շախմատը կարգելվեր, քանզի հեչ կապ չունի հուզականության հետ:

Ընդվզող զանգվածի նշանաբանը 

  Հին ասացվածքի ոճով Երբ տանդ միրգ չկա, կարտոֆիլն էլ որպես միրգ կուտվի:  :

Ժողովրդի խոհերը 

  Չգիտենք` Հայաստանը ապահով կդառնա՞, թե՞ ոչ, բայց մեր շախմատի հավաքականը չորրորդ անգամ հաստա´տ կնվաճի օլիմպիական չեմպիոնի կոչումը: Ափսոս, որ դրանից մեր կենսապայմանները չեն փոխվում, մնում են անտանելի:

ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԸ

  Արցախյան շարժման 25-րդ տարեդարձին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարտավարության լսարանն անվանակոչվեց եզդիների ազգային հերոս Ջհանգիր Աղայի անունով: Միջոցառումն ուշարժան էր իր խորհրդանշականությամբ:

Վարդանները երեկ և այսօր 

  -Հավսա´ր, զգա´ստ: Նե´րս բերել Հայաստանի Հանրապետության դրոշը:

Բաց նամակ

  ԲԱՐԵՎ հարգելի ԱԺ պատգամավոր, ՀՀ քաղաքացի և մայր Շուշան Պետրոսյան: Ժամանակին, երբ դուք զբաղվում էիք երգարվեստով, բավական սիրված ու հարգված անձ էիք` հազարավոր հայերի համար:

  Ա´Յ ՔԵԶ ԹԱՍԻԲՈՎ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐ 

  Պարզվում է, որ մի խումբ երիտասարդ գյումրեցիների խիստ զայրացրել է ԱԺ պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի հեռուստաելույթը, ուր քաղաքական գործիչը խոսել է ընտրակաշառքների մասին` ասելով, որ տգեղ է, երբ մեկից վերցնում են փողը, ապա քվեարկում ուրիշ թեկնածուի օգտին:

ՓԱԿՈՒՂՈՒ ԱՌՋԵՎ 

  Խորհրդարանում, անտարակույս, փակուղային իրավիճակ է ստեղծվել` «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների նախաձեռնությամբ 3 կետ պարունակող առաջարկի քննարկման հարցում: ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած քննարկմանը խորհրդարանական տարբեր ուժեր հակադարձ դիրքորոշում են ունեցել հիշյալ կետերի վերաբերյալ:

  Առաքինության  ուխտին անդրուժ 

  Արթուր ՄԵՍՉՅԱՆԸ միանգամից ու յուրովի մտավ մեր երաժշտական իրականություն, մեր գիտակցության մեջ: Հեռավոր 60-ականներին, երբ իրական ու ճշմարիտ զարթոնք էր ապրում երկիրը, Արթուրը եկավ որպես հայտնություն, բերեց երգի մի նոր տեսակ` ընդվզող, միաժամանակ` զգացմունքային ու տաք:

  Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ 

  Նախագահական ընտրություններից հետո դասադուլ հայտարարած ուսանողները հայտարարել են, որ եթե բուհական հաստատությունները չփակեին դռները, ապա իրենց միացողներն ավելի շատ կլինեին: Ի դեպ, նրանք նաև այլ պահանջ են դրել:

  Մենք ու մեր հիվանդանոցները 

  Առողջապահական ոլորտը եթե ոչ ամենակոռումպացվածը, ապա դրանցից մեկն է: Ամեն տարի ոլորտում բարեփոխումների համար հսկայական գումարներ են ներդրվում, բայց ինչպես փորձն է ցույց տալիս, կատարվածն իր դրական արդյունքները կարծես չի տալիս:

Մոլորյալը

  Փաստորեն, միայն մեզանում չէ, որ քաղաքական գործիչներն աստվածասեր են փորձում երևալ: Աստվածասեր, բայց ո´չ աստվածավախ:

Ո՞վ կվարձակալի բուրգերը

  Ծայրահեղ վիճակում հայտնված եգիպտական տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու նպատակով իշխանությունները որոշել են վարձակալության տալ երկրի խորհրդանիշ բուրգերն ու ճարտարապետական մյուս հուշարձանները (տեղեկացրել է «Ալ Արաբիա»-ն):

Կարծիք հայտնելը` հանցագործություն 

  Ստացվում է, որ մեծամասնության ներկայացուցիչն իրավունք չունի բացասական կարծիք հայտնել փոքրամասնության մասին, որովհետև վերջիններս շա˜տ են նրբազգաց: Ու հենց այդ պատճառով Լեհաստանի դատախազությունում որպես հանցագործություն են քննարկելու Նոբելյան մրցանակի դափնեկիր, Լեհաստանի էքս-նախագահ Լեհ Վալենսայի խոսքերը` սեռական փոքրամասնությունների մասին:

Կյանքն ու մահը գիրկընդխառն

  Կիրակի օրը Նյու-Յորքում սարսափելի ավտովթարից զոհվել են երիտասարդ ամուսինները, ովքեր ծննդատուն էին շտապում` իրենց առաջնեկին լույսաշխարհ բերելու: 21-ամյա Նաթան և Ռեյզի Գլոբերներն ու նրանց ազգականները, մտերիմներն անհամբերությամբ են սպասել նրանց զավակի ծննդին:

  Զինվորից` շեյխ 

  33 տարի առաջ Աֆղանստանում կորած խորհրդային զինվորին ողջ և առողջ գտել են Գերատ գավառում, որտեղ և ապրել է 1980 թվականից ի վեր: Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքի բնակիչ Բահրեդտին Հակիմովը հիմա Շեյխ Աբդուլա է դարձել:

  Հիսուսի դեմքը` դիմապակուն 

  Ամերիկյան Օհայո նահանգի Բրուքլին քաղաքի բնակիչ Ջիմ Լոուրին իր մեքենայի ապակու վրա հանկարծ նշմարել է Մարդու Որդու դիմապատկերը` երբ ընթացքի ժամանակ վերևից թռչնի ծերտ է կաթել այդ ապակուն (հաղորդել է NewsChΖnnel 5 հեռուստաալիքը):

  Կանանց հանդեպ բռնակալ Օբաման 

  Չէ´, խոսքը նախագահ Բարաքի մասին չէ, այլ նրա ավագ եղբոր, ում մեղադրում են ընտանեկան բռնությունների և անառակ վարքագծի համար: Իր անվանի եղբոր հետքերով` Ռոյ Մալիք Օբաման որոշել է մասնակցել ազգային ընկերություններին` հավակնելով զբաղեցնել Քենիայի մարզերից մեկի նահանգապետի պաշտոնը:

  Միշտ ժպտացեք ու ժպիտ պարգևեք, սիրելի´ կանայք 

  Նշանավոր ալպինիստը որոշում է մարտի 8-ին մի նոր բարձունք հաղթահարել` որպես տոնական նվեր կնոջը: Բայց երբ հասնում է լեռնագագաթ` կինն արդեն այնտեղ էր:

  Գուրգեն ԼՈՌԵՑԻ Լոռվա կատակներ 

  Լոռեցու տղան շնչակտուր տուն է ընկնում. - Մամա, պապան ավտոյի տակ ընկավ: - Վո˜ւյ, տնաշենի տղա,- տեղից վեր է թռչում մայրը,- ես էլ հենց իմացա կոֆեն թափվեց: