ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ` ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ
Կառավարության վերջին նիստում որոշում է ընդունվել սոցիալապես անապահով ուսանողների վարձերի փոխհատուցման մասին: Այս առթիվ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել է. - Ակնհայտ է դառնում, որ սոցիալական խնդիրները ստեղծում են երիտասարդների համար անհավասար պայմաններ և սահմանափակում են անապահով ընտանիքների լավ սովորող ուսանողների` կրթություն ստանալու հնարավորությունը: