Պետությունը պետք է թելադրի և իրականացնի ժողովրդաշահ քաղաքականություն

  Ի սկզբանե մեզանում քաղաքական արատավոր ավանդույթ ձևավորվեց. քվե տալ անձանց (մանավանդ` նախընտրական նվերներով դուռդ եկող), այլ ոչ թե գաղափարներին:

  «ՔԻՐՎԱՅԱԿԱՆ ԽԱՂԵՐ»` ԸՆԴԴԵՄ ԱՄՆ-Ի

  Վստահ ենք, որ «Նախիջևանյան հայտարարությունը» դառնալու է բուռն քննարկումների առարկա, առաջիկայում որոշ ուժեր ելնելու են դրա դեմ: Սակայն հիշենք, որ կարճ ժամանակ առաջ է կայացել Էրդողանի և Օբամայի հանդիպումը, որի ավարտից հետո ԱՄՆ նախագահն իր համակրանքն է հայտնել Էրդողանի հանդեպ:

  1 ՀԱՐՑ

  - Ինչպիսի՞ն են աղանդների տարածվածության աստիճանը, դրսևորումները Զինված ուժերում, և ինչպե՞ս են դրանք ներազդում բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:

ՍԵՐԳՈՆ ԾԱՌԵՐՆ Է ՀԱՇՎԵԼՈՒ

  Սերգո Կարապետյանի ղեկավարած գերատեսչությունը հանրապետության անտառների ծառերի տեսականին շարունակելու է հաշվել պետական միջոցներից նախատեսվող հատկացումների հաշվին: Մինչ այս Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ արգելավայրերի ծառածածկ տարածքներն են հաշավառել, բայց միջազգային կառույցն ավելի ուշ նպատակահարմար է գտել ֆինանսավորումը դադարեցնել:

ԱՌԱՋ ՄՈՐԹԻՍ, ՀԵՏՈ ՈՐԴԻՍ

  Խոսակցությունները, թե ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը մեծամասնական ընտրակարգով իր տեղը զիջելու է որդուն` «Գյումրի գարեջուր» գործարանի տնօրեն Միսակ Բալասանյանին, այդպես էլ խոսակցություններ մնացին: Պարզվեց, որ ավագ Բալասանյանն արդեն Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքային հանձնաժողովին է ներկայացրել իր փաստաթղթերը` մեծամասնականով առաջադրվելու համար:

  Հա՞ որ...

  Բջջային հեռախոսների բիզնեսը վերստին զարթոնք է ապրում: Ընտրական գործընթացների դիտորդների ու լրատվամիջոցների համառ պնդումների համաձայն` բջջային հեռախոսն առաջիկա ընտրություններում լավագույն ընտրակաշառք-նվերն է դառնալու:

  ՀԱԿ-Ի ՏՈՒՆԸ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ

  Հայ ազգային կոնգրեսում այդպես էլ չեն կարողանում ավարտին հասցնել համամասնական ցուցակի կազմումը: Իհարկե, արդեն հայտնի է, որ ցուցակի առաջին ութ տեղերը զբաղեցնելու են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զ. Սարգսյանը, Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը, Հրանտ Բագրատյանը:

  «ՀԱՐՍՏԱՆՈՒՄ Է»

  «Բարգավաճ Հայաստանը» շարունակում է իր շարքերը համալրել քաղաքական գործիչներով` այժմ էլ առաջարկելով անդամակցել ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին: Քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանը միակը չէ, ով տեղ կգրավի ԲՀԿ-ի համամասնական ցուցակում:

  ՄԱՐՔՍԻՍՏԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

  Շատ ընտրողներ արդեն «նախանձով» են նայում այն ընտրատարածքին, որտեղ առաջադրվել է մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Շատերն են ակնկալում, որ Մարքսիստական կուսակցության առաջնորդն ու միակ անդամը նախընտրական արշավը վերածելու է զվարճալի ու կոլորիտային շոուի` այսպես փորձելով մղվել դեպի խորհրդարան:

  ԱԼԻԿԸ ՍՊԱՍՈՒՄ Է

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր չի առաջադրվի, քանի որ Արարատի մարզում բոլոր տեղերն արդեն բաշխված են: Սակայն նա սպասում է, որ Հանրապետական կուսակցությունն իրեն ընդգրկի համամասնական ցուցակում:

  «Անսլուխ» երգչախումբ

  Համամասնականի հարցում ընդդիմադիրները փորձեցին «հինգ հոգով» մեկ երգ երգել, բայց այնքան «անսլուխ» ստացվեց, որ ԱԺ շենքի մոտ ագռավներ հավաքվեցին: :

  Զուգերգ

  Էրդողանի չարախնդությունը Հիմա տեսա՞ր, Սարկոզի, Որ դարձրինք քեզ խեղճ մոզի: Սարկոզիի արձագանքը Որքան կուզես քարոզի, Միս ես ուտելու խոզի:

  Քաղաքական անեկդոտ

  ԿԻՆԸ. - Հատկապես ո՞ւմ չէիր ուզենա տեսնել նոր Ազգային ժողովում: ԱՄՈՒՍԻՆԸ. - Զոքանչիս, համ իր ուղեղի կնոպկեն ա ինձ «դեմ» սեղմում, համ` քո ուղեղի կնոպկեն:

  «Պրեստիժի՞» հարց է

  Ոչ մի կերպ հնարավոր չէ հասկանալ, թե որոշ օլիգարխների ինչին է պետք պատգամավորի մանդատը: Իրենց վիթխարի հարստության համեմատ պատգամավորական աշխատավարձը գրոշի արժեք էլ չունի:

  Նույն ՀԱԿ-ը, նույն «առակը»

  Ինչպես իր կազմակերպած բոլոր, այնպես էլ մարտիմեկյան հանրահավաքում ՀԱԿ-ը միտինգավորներին ցուցանեց հայաստանյան քաղաքական «մեդալի» ՀԱԿ-ԱՌԱԿ երեսը: :

  ՀԱԿ-ի «երգը» ԲՀԿ-ին

  «Եռանկյունի» ֆիլմից Պոկե˜ց տարավ իմ ջիգյա˜րը: :

  ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ` ՀՅՈՒՐԱՆՈՑ

  Ժամանակին մենք ակնարկեցինք, որ «Թիվ 1 շուկա» ընկերության տնօրինությունը մտադիր է շուկայի փոխարեն հյուրանոց կառուցել: Այդ լուրը մնաց անարձագանք` հավանաբար սեփականատերերը չարձագանքեցին այն պատճառով, որպեսզի հանրային վերաբերմունք չձևավորվի:

  ՆՈՐ ՀՈՒԶՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ

  Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Արդարադատության նախարարության այրված շենքը քանդվելու է, իսկ նրա տեղում կառուցվելու է մի հսկայական շենք, որտեղ տեղակայվելու են Արդարադատության, Արտաքին գործերի, Էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև Տարածքային կառավարման նախարարությունները:

  Երեք տարի անց

  Նախկինում կատարված հանցագործությունները բացահայտվում են Օրերս ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի հետ հանդիպման ժամանակ արձանագրեց, որ առկա են դրական տեղաշարժեր ինչպես հանցավորության կանխարգելման, այնպես էլ բացահայտումների ուղղությամբ: Մասնավորապես` նախկին տարիներին կատարված հանցագործությունների բացահայտման:

  ՁԵՎԱՎՈՐԵԼ ԵՐԿՐԻ ՏԻՐՈՋ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

  - Թե´ մեր կուսակցությունը, թե´ պաշտոնական Երևանը տեսնում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության անհրաժեշտություն, ինչը բխում է ՀՀ շահերից: Վերջ ի վերջո, Հյուսիսատլանտյան դաշինքը մի կառույց է, որի առաքելությունը Եվրոպայի անվտանգությունն ապահովելն է:

  Ա˜Յ ՔԵԶ ԹԻՎ ՉՈՐՍ

  Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքը, ինչպես պարզվում է, գայթակղել է շատերին: Եվ ամենաուշագրավն այն է, որ այստեղ մրցակցության մեջ են մտնելու հիմնականում պատգամավորներ, ֆինանսական կապիտալի խոշոր և մամուլի ներկայացուցիչներ:

  ԱԲՐԱՀԱՄՅԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

  Նախընտրական ինտրիգներն ու իրադարձություններն արդեն հաջորդում են իրար: Եվ որքան մոտենում ենք առաջադրումների, ապա նաև գրանցումների ժամկետներին, այնքան շատանում են զարմանալի ու «ինքնատիպ» փաստերը:

  ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵՐԳԸ ԵՐԳՎԵՑ

  ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանին վաղուց արդեն չէր վստահում կուսակցության առաջնորդը, իսկ խմբակցությունում էլ հաճախ էին դժգոհում, որ տնտեսագիտության դոկտորը հրապարակավ մտքեր է արտահայտում, որոնք դեմ են կուսակցության գծին: Երբեմն նա սեփական դատողությունները մատուցում էր որպես կուսակցության դիրքորոշում:

  Խելահեղ սեքս-օրենքներ` հանրապետականներից

  Կարիք չկա նոր սենսացիա որոնել. խոսքը մեր հանրապետականների մասին չէ, բայց փաստն ինքնին ուշագրավ է: Ամերիկյան հանրապետականները, պարզվում է, որոշ նահանգների օրենսդիր մարմիններում նախաձեռնություններ են «սղղացրել», որոնք հենց տեղական մամուլը (այս պարագայում` Mother Jones-ը) որակում է «հիմար ձեռնարկում»:

ՌԵԳԻՄԱՆՏԱՍ ԱԴՈՄԱՅՏԻՍ. «ՑՐՏԻ ՄԵՋ ԱՅՆՔԱ˜Ն ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԱՐԵՎ ԿԱՐ»

  - Գիտեմ, որ առաջին անգամ չեք Հայաստանում: Նաև գիտեմ, որ երբ Ձեզ առաջարկել են Հայաստան գալ, փոքր-ինչ երկմտել եք:

    Երբեմն երազներն իրականանում են

  Բոլոր ժամանակների ամենաանբացատրելի երևույթներից մեկը երազներն են, որոնց մասին բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան: Գիտնականներին, այնուամենայնիվ հաջողվել է գտնել այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք իրականանում են դրանք:

  Վարձու սարդերը

  Ճապոնացի հետազոտող Շիգեեշի Օսակին սովորական սարդոստայնից ջութակի լարեր է ստեղծել: Սարդոստայնի հատկությունները գիտնականն ուսումնասիրում է 2007-ից և այդ նյութի մեծ քանակ ստանալու ու դրանով նրբաթելեր հյուսելու հատուկ տեխնոլոգիա է մշակել:

  Բեն Լադենին դավաճանել է կռվարար կինը

  Պակիստանի Զինված ուժերի պահեստազորի գեներալ Շուքաթ Քադիրը, ով նաև զբաղվում է Ուսամա բեն Լադենի կյանքի վերջին օրերի հետաքննությամբ, հայտարարել է, որ թիվ 1 ահաբեկչին դավաճանել և «հանձնել» է նրա կռվարար կինը:

  Հայելու առեղծվածը

  Մի փոքր մտածելու դեպքում յուրաքանչյուրը կարող է մտաբերել հայելիների մասին պատմող տասնյակ առեղծվածային պատմություններ ու հավատալիքներ: Կենցաղում մեր ամենօրյա ուղեկիցն առաջին հերթին գրավում է իր անբացատրելիությամբ, փիլիսոփայական երկիմաստությամբ` մի կողմից նյութական, շոշափելի առարկա, մյուս կողմից` արտացոլանք:

  Խաղամոլ տատիկները

  Կարելի է կարծել, թե Կիպրոսում իրավապահներն անգործությունից պատեպատ են զարնվում: Եվ այդ պատերից մեկի ներսում հայտնաբերել են այսպես ասած տնային պոկեր խաղացող` 62- 98 տարեկան 44 թոշակառուհիների:

  Չմոռանաք ատամները մաքրել

  Ու ոչ միայն հիգիենիկ և ատամները կարիեսից փրկելու նպատակով: Մարդու բերանի խոռոչում մասնագետների հայտնաբերած մանրէներից մեկը կարող է ծանր հիվանդություններ հարուցել և նույնիսկ մահվան պատճառ դառնալ:

  Ի պատիվ Բրեյվիկի

  Գերմանական Հեմնից քաղաքի իշխանությունների ու բնակչության համար մեծ հարված էր հագուստի նորաբաց սրահի անվանումը, որը ոչ այլ ինչ է, քան «Բրեյվիկ»` նորվեգացի ահաբեկչի պատվին: Պրովակացիոն անվանումով այս սրահը պատկանում է հայտնի Thor SteinΖr ցանցին, որի բաժնետերերը գաղտնի ֆինանսավորում են նեոնացիստական խմբավորումներին:

  Շաքարը` մահվան պատճառ

  Հետազոտությունները հաստատել են, որ յուրաքանչյուր տարի ավելի մեծ թվով մարդիկ կյանքից հեռանում են ոչ թե թերսնման, այլ ավելորդ քաշի պատճառով: Իսկ հիմքում շաքար պարունակող սննդամթերքի չարաշահումն է:

  Ո՞վ, ո՞ւր, ինչպե՞ս

  Նորվեգիայում հասարակական տրանսպորտում մեծահասակներին տեղ զիջելն անընդունելի է. քանի որ դա կարող է ընկալվել որպես սեփական ֆիզիկական գերազանցությունն ընդգծելու ցանկություն: Չինաստանում հյուրընկալության ժամանակ պարտադիր ճպճպացնում են, հակառակ դեպքում տանտիրուհին կմտածի, որ իր պատրաստած ուտեստները համեղ չեն:

  Մայամին` ԱՄՆ-ի ամենադժբախտ քաղաքը

  Ամերիկյան Forbes ամսագրի հրապարակած «ԱՄՆ-ի ամենադժբախտ քաղաքների» ցուցակը զարմանալիորեն գլխավորում է Մայամին: Փաստորեն բնության գողտրիկ այս անկյունը միայն առաջին հայացքից է դրախտային թվում:

  Սպանել ու աղն էր դրել

  Երուսաղեմում մի տնանկ դաժանաբար սպանել է 80 տարեկան կնոջը և տեղավորվել նրա տանը` դիմակի հետ: Նախապես հնարամիտ մարդասպանը մի քանի տասնյակ կիլոգրամ աղ է գնել և դիակը թաղել դրա մեջ:

Եղանակ

  ԱՌԱՎՈՏՅԱՆ` ամպամած. օդի ջեր­մաս­տի­ճա­նը` +8..+30C. օ­դի խո­նա­վութ­յու­նը` 74-76%: ՑԵՐԵԿԸ` կարճատև անձրև. օ­դի ջեր­մաս­տի­ճա­նը` +11..+80C. օդի խո­նա­վութ­յու­նը` 69-71%: