ՀԱՐՍՆԱՔԱՐՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Այս ամենի պատճառն ամենաթողությունն է

  Բազմաթիվ առիթներով ենք նշել, որ այս կամ այն օլիգարխի թիկնազորը իրեն չափազանց լկտի է պահում. «անվտանգության ծառայություն» «տիտղոսով» այդ մարդիկ ըստ էության, վտանգում են շատերի կյանքը: Այդպիսիները կարող են ցանկացած պահի ու ցանկացած վայրում հաշվեհարդար տեսնել սրա կամ նրա հետ` համոզված, որ անպատիժ են մնալու:

Բարեբախտաբար` անհիմն ահազանգ

  Մի քանի օր առաջ համացանցում մտահոգություն էր հայտնվում Գայի արձանին հարող այգու վտանգված լինելու մասին: Իսկ պատճառն այգում «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախաձեռնած` մեծ մարդասերի թանգարանի շինարարության սկիզբն էր:

  ՄՈՌԱՑԵԼ ԵՆ...

  Ազգային ժողովում շատերի ուշադրությունն է գրավում լուսանկարների շարքը, որը ներկայացնում է Հայաստանի բոլոր հանրապետությունների Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախագահներին, օրենսդիր մարմնի կառավարիչներին: Լուսանկարների այս շարքը եզրափակվում է Հովիկ Աբրահամյանով, ով հաջորդում է… Տիգրան Թորոսյանին:

  ՈՐՏԵ՞Ղ Է ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

  Արդեն որոշակի ժամանակ է, ինչ Արարատի քաղաքապետի աշխատասենյակի դուռը փակ է, իսկ քարտուղարուհին այցելուներին տեղեկացնում է, թե նա գտնվում է մայրաքաղաքում` զբաղված քաղաքի խնդիրներով:

  ՍԵՐԳՈՆ ԽԱԲԵ՞Լ Է «ՖԼԵՇԻՆ»

  Վառելիք ներկրողներին մեծապես հիասթափեցրել է օրերս հրապարակված վիճակագրությունը, համաձայն որի` մեր հանրապետության հողատարածքների ավելի քան մեկ երրորդը շարունակում է անմշակ մնալ:

  Մի´ եղեք մորթապաշտ և վախկոտ

  Անցած յոթնօրյակում փաստաբանները մեկօրյա գործադուլ արեցին` բողոքելով դատական համակարգի` իրենց բնորոշմամբ կամայականությունների դեմ: Եվ չնայած Վճռաբեկ դատարանը նրանց այդ քայլն անօրինական համարեց, այնուամենայնիվ, փաստաբաններն ասացին, որ սեպտեմբերին ավելի ընդգրկուն ակցիայով հանդես կգան:

  ԹՈՒՐՔԻԱ-ԵՄ հարաբերություններում մոտալուտ զարգացում չի սպասվում

  Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն օրերս հայտարարեց, որ Անկարան մտադիր չէ ճանաչել Կիպրոսի Հանրապետության նախագահությունը Եվրամիությունում: Նա մասնավորապես նշեց, որ իր երկիրը կշարունակի համագործակցությունը Եվրամիության հետ, սակայն չի մասնակցի ոչ մի միջոցառման, որը կղեկավարվի Կիպրոսի կողմից:

Դեմոկրատ են, բայց ազատ չեն

  Ըստ որոշ իրավապաշտպանների` մեր խորհրդարանը ժողովրդավարական չէ, քանզի ունի ընդամենը երկու ազատ և տասնյակ անազատ դեմոկրատ պատգամավորներ: :

Պարադոքսի վերծանողը Քոչարյանն է

  Եթե Տիգրան Սարգսյանին այդքան սիրում են Արևմուտքում, ապա ինչո՞ւ նույնքան չեն ատում Ռուսաստանում: Մինչ այդ պարադոքսալ խնդրի վրա գլուխ են կոտրում վերլուծաբանները, Ռ. Քոչարյանը, թերևս, հարցի պատասխանը ունի. «Իսկ ո՞վ ասաց, որ Ռուսաստանում նրան համակրում են»:

Անբուժելիության ախտանիշ

  Մեր հասարակությունն այնքան երկար է բեկում սպասել տնտեսության մեջ, որ սպասումից հոգնած ու հուսահատ, ինքն է բեկվել` դառնալով անբուժելի կաշառակեր: :

Ժողովրդին հետաքրքիր չէ` կազմո՞ւմ են, թե՞ կազմաքանդում

  Ժողովրդին նոր կառավարության կազմը այնքան է հետաքրքրում, որքան այն կազմաքանդումը, որը խոստանում էր ՀԱԿ-ը: :

Հարցաքննություն

  ԴԱՏԱԽԱԶ - Ո՞ւմ փողերով էիր ալտերնատիվ «խաղում»: ՕՍԿԱՆՅԱՆ - Սորոսի:

Անարդյունավետ լվացքը

  Երևանի կենտրոնական լվացքատներից հայտնում են, որ Սիվիլիթասի փողերը այնքան կեղտոտ են եղել, որ կրկնակի լվացումից հետո անգամ ևս բծերը չեն վերացել: :

  ԷՔՍ ՆԱԽԱԳԱՀԸ Սարկոզիի ժամանակը

  Ընտրություններում պարտվելուց հետո Նիկոլա Սարկոզին սիրելի կնոջ` Կառլա Բրունիի և յոթամսյա Ջուլիա դստրիկի հետ մեկնել էր Մարոկկո` Մոհամեդ VI արքայի անձնական ամառանոցում հանգստանալու: Վերադարձին նա չի թաքցրել ուրախությունը` երբ բազմաթիվ ֆրանսիացիներ դիմավորել են նրան ու ինքնագիր խնդրել:

Նիկոլան կարող է դատապարտվել

  Համառ «վկաներ» են փաստերը: Դրանք կարելի է պահել սրտի ուզածի չափ ու հարմար պահին «մարտի» հանել:

  Ծխողներին ճիպոտահարում են

  Մինչ քաղաքակիրթ աշխարհը հորդորում է հրաժարվել արատավոր այդ սովորույթից` դրա վտանգավոր հետևանքների ամենասահմռկեցուցիչ փաստեր թվարկելով, Մալիում իսլամիստներն իրե´նց ոճով են պայքարում ծխողների դեմ: Իսլամիստական «Աթ-Թաուհիդ վալ-Ջիհադ» («Միաստվածություն և ջիհադ») շարժման անդամներն անցյալ ուրբաթ բոլոր կրպակներից հավաքել են բոլոր սիգարեթները և այրել (տեղեկացրել է Ֆրանս Պրեսը):

  Ամուսնու կողքին` թեկուզ դամբարանում

  Ինքնուրաց սերը տարիք չի ճանաչում: Ընդհակառակը, տարիքի հետ այն ավելի է ուժգնանում, և սիրելի կողակցի մահն անգամ երբեմն չի բաժանում սիրող զույգերին:

  ՍՓՅՈՒՌՔ-ՀԱՅԱՍՏԱՆ Նրանք դառնում են մեր խոսնակները

  ՀՀ Սփյուռքի նախարարության` արդեն բոլորիս հայտնի «Արի տուն» ծրագրի շրջանակներում կրկին մեր երկրում հյուրընկալվել են սփյուռքահայ մեր հայրենակիցները: Նրանք եկել են զորանալու` հայրենիքով, տեսնելու, ճանաչելու և ավելի առարկայորեն սիրելու Մայր հայրենիքը:

  ԲՀԿ-Ն ՓՈԽՈՒՄ Է ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

  Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններին որպես թեկնածու` դեռ մինչև վերջերս շոշափվում էր ԱԺ նախագահի նախկին տեղակալ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի անունը: Սակայն, երբ «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիայի մաս չկազմեց, Բալասանյանը սկսել է խուսանավել կուսակցությունից, բացառիկ դեպքերում երևալ այնտեղ:

  Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ՌԵԿՏՈՐ

  Դերենիկ Դումանյանի` առողջապահության նախարար նշանակվելուց հետո թափուր է մնացել Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը: Իհարկե, արդեն նշանակվել է պաշտոնակատար, ով էլ կկազմակերպի ընտրությունները:

  ԸՆԴԴԵՄ... ՀԱԿ-Ի՞

  Վարդան Օսկանյանի «գործի» առնչությամբ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններն ու գրած հոդվածը, ըստ էության, բացահայտում են Կոնգրեսի ներսում տիրող տրամադրությունները և այն սուր պայքարը, որը գոյություն ունի ընդդիմադիր շարժման տարբեր թևերի միջև:

  ԲԻՇԱՐՅԱՆԸ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Է

  Շատերի զարմանքն էր հարուցել այն, որ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է: Զարմանքը, որովհետև Բիշարյանի ստորագրությամբ երբեք գիտական հոդվածներ չեն եղել, մանկավարժական գիտության մեջ չի հիշատակվել նրա անունը:

ՀՈՒՅՍԸ ԴՈԼԱՐԻ ՑՆՑՈՒՄՆԵՐՆ ԵՆ

  Հնարավոր է, որ անշարժ գույքն առաջիկայում զգալիորեն էժանանա: Ճիշտ է, վիճակագիրների հավաստմամբ մեկ տարվա ընթացքում Երևանում բնակարաններն էժանացել են 2-5 տոկոսով, սակայն առք ու վաճառքով զբաղվող ընկերությունների տվյալներով` գործարքների ծավալն է կտրուկ նվազել:

    ՎՐԱՑԱԿԱՆ ԱԽՏԱՆԻՇ Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՎՐԱՑԻՆԵՐԸ

  Վրաստանում կարծես օրինաչափություն է դարձել` յուրաքանչյուր ամռան սկզբին բարձրացնել նախագահ Միխեիլ Սահակաշվիլու ազգային պատկանելության հարցը: Ավելի ճիշտ` հայտարարել, թե նա ծագումով հայ է, ինչը վիրավորական է որոշ «ազնվացեղ» վրացիների համար:

ԻՆՉ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԱՍՊԻՆՁԱՅՈՒՄ

  Ջավախքի Ասպինձա շրջանում, ինչպես վկայում են իրազեկ աղբյուրները, վրացական իշխանությունները մեծածավալ աշխատանքներ են սկսել, որոնց մասնակցող ավստրիական ընկերություններից մեկն արդեն ներդրել է 50 միլիոն դոլար:

  ԲԱՐԻ ԳՈՐԾ` ՈՉ ԲԱՐԵՀԱՄԲՈՒՅՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՈՎ

  Անցած շաբաթ օրը Գյումրիում տեղի ունեցավ 2 սենյականոց բնակարանների բաշխման վիճակահանությունը: Կարծես թե վատ նախաձեռնություն չէ` հրապարակային վիճակահանությամբ ուրախացնել մարդկանց, վերջ դնել նրանց 24 տարիների տառապանքներին ու սպասումներին:

  ՀՈԲԵԼՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՐԾԱՆՔԸ

  «Արարատ-73»-ի մեկ այլ լեգենդ` Հովհաննես Զանազանյանը մի առիթով ասաց, որ Մարգարովն իսկական ֆուտբոլային կախարդ է:… Այսօր այդ կախարդը դառնում է 70 տարեկան:

  «Ժողովրդական երգն արյանս մեջ է…»

  Օտարամոլությանը տուրք տալու, սեփական արժեքները չճանաչելու ու անտարբերության արդյունքում անխնա ոտնահարում ենք նաև հայ երգը ու մանավանդ` ժողովրդականն ու աշուղականը: Համլետ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ սակավադեպ այն կատարողներից է, ով հավատարիմ է հայ երգի սկզբունքներին:

  «Ստրկատիրոջ» գործերը լավ չեն Մեր հրապարակման հետքերով

  «Ավանգարդ»-ի նախորդ համարում տպագրված «Խոստումներ և դառը իրականություն» վերնագրով հոդվածում ներկայացրել էինք ոմն Աբրահամյանի կողմից ՀՀ չորս քաղաքացիների մի ամբողջ տարի ՌԴ Ուֆա քաղաքի ֆերմաներից մեկում առանց վարձատրության շահագործելու դեպքը:

  Դովեղի առավոտներից մի ծուղրուղու պակասեց

  «Փոքրիկ ողբերգություններ» շարքից Գյուղում ապրած մարդիկ լավ են հասկանում, թե գյուղացու, այն էլ` թոշակառուի համար, ինչ արժեք ունի դժվարությամբ պահած թեկուզ մեկ կենդանու (կով, ոչխար, հավ կամ աքլոր` նշանակություն չունի) կորուստը:

  ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ` ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ

  Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում տեղի ունեցավ ռեկտորի ընտրություն, իսկ ռեկտորի պաշտոնում ընտրվեց ռեկտորի պաշտոնակատարը: Սա, թերևս, տրամաբանական լուծում էր:

ՎԵՐԱԴԱՐՁՐԵՔ ՄԵՐ ՓՈՂԵՐԸ

  ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ասում են` վերջին օրերին չափազանց զայրացած է և կառույցների ղեկավարներից պահանջում է վերադարձնել այն փողերը, որոնք տրվել են որպես ընտրակաշառք բաժանելու համար:

  Կեղծ «Շտապօգնություն»

  Այո, այո. արդեն 2 կասկածյալ է ձերբակալվել` խարդախությամբ ապօրինի բուժծառայություն մատուցելու մեղադրանքով: Այդ մասին երկուշաբթի տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի քաղվարչության կայքը:

  Ուղևորներին ականջ են դնում

  Ու ոչ թե նրանց ամեն ցանկությունն իսկույն կատարելու նկատառումով, այլ սահմանի պահպանությունն ավելի ապահով դարձնելու և երկրի անվտանգությունն ամրապնդելու նպատակով: Կանադայի սահմանապահ ծառայությունը մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում հատուկ սարքեր է տեղադրել` ուղևորների բոլոր խոսակցություները լսելու (ԹպրՑՌ.Ry):

  Մոռացկոտ Օբաման ու անհյուրասեր ռեստորանը

  Իհարկե նա իրեն թույլ չէր տա ճաշել ռեստորանում և չվճարել ընդամենը ինչ-որ 55,58 դոլար: Մանավանդ որ հյուրասիրության էր հրավիրել 4 ընտրողների:

  Մոլորակիս 287 մլն տոննանոց «բեռը»

  Մարդիկ ամեն ինչ հաշվեցին, հաշվարկեցին, ով ինչի կարող էր` տիրացավ, հետո ամեն մեկն իր ունեցվածքը հաշվեց, ուրիշներինը հաշվարկեց... Վերջը հասան Երկիր մոլորակի բնակչության ընդհանուր կշռին: Լոնդոնի` Հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի մասնագետները կազմել են իրենց բնակչության «ամենաթեթև» ու «ամենածանր» երկրների աղյուսակը:

  Ամենաբարդ գաղտնաբառերի հեղինակները

  Քեմբրիջի համալսարանի փորձագետները լայնածավալ հետազոտություն են իրականացրել: Ուսումնասիրելով շուրջ 70 միլիոն օգտատերերի գաղտնաբառեր` փորձել են պարզել, թե որ ազգի ներկայացուցիչներն են աչքի ընկնում առավել բարդ ու չհիշվող գաղտնաբառեր հնարելով:

  Մակքարտնին 70 տարեկա՞ն

  Անհավատալի´ է: Մանավանդ լիվերպուլյան հրաշք համարվող «Բիթլզ» խմբի երկրպագուների համար դժվար է 70-ականների լեգենդ դարձած տղաներին այդ տարիքում պատկերացնել: