ՀԻՄԱ ԷԼ` ԱՆԿԱԽ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ

  Ստեղծված իրավիճակը հուշում է, որ տարածաշրջանը գտնվում է անկանխատեսելի զարգացումների ջրապտույտում, և ցանկացած պահի կարող է սկիզբ առնել պատերազմ: Սակայն այս դեպքում արդեն ոչ թե Իրանը կդառնա թիրախ, այլ հենց Թուրքիան, որի հետ Իսրայելի հարաբերությունները չափազանց սրվել են:

  Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

  Հարցը գուցե հռետորական է, սակայն հստակ է, որ ինչպես մի շարք կուսակցություններ, Դաշնակցությունը ևս կամենում է պահպանել իր տեղը խորհրդարանում, ինչը նշանակում է` մշտական խաղեր իշխանությունների հետ, նյութական ապահովվածություն և էլի նման բաներ:

  ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆ «ԱՍՆԱՎԱՆԻ» ՉԷ

  Ինչպես պարզվում է` պետական պատվերի շրջանակում իրականացվող մի շարք ծառայություններ, այդ թվում նաև սրտի բաց վիրահատությունը, հասանելի չեն շատերին, որովհետև «Էրեբունի» բժշկական կենտրոնում արհամարհում են հիվանդների արտոնությունները, անգամ սեփական նախարարի հրամանները:

ՕԵԿ ՑՈՒՑԱԿՆ` ԱՅՍՕՐ

  Տևական քննարկումներից և ներկուսակցական «ռազբորկաներից» հետո վերջապես այսօր իր ցուցակը կհրապարակի «Օրինաց երկիր» կուսակցությունը: Այն տպավորությունն էր ստեղծվել, թե ՕԵԿ-ը չի պատրաստվում մասնակցել ընտրությունների:

  ԱՍՈՒՄ ԵՔ` 20 ՏՈԿՈ՞Ս

  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Կարինե Հակոբյանի հեռանալը փոխնախագահի պաշտոնից լուրջ քննարկումների առիթ է դարձել և սրել ներկուսակցական իրավիճակը: Արդեն հայտնի է, որ շատերն են դժգոհ մնացել Րաֆֆի Հովհաննիսյանի կազմած ցուցակից, որը, ըստ որոշ աղբյուրների` համաձայնեցված է ոչ միայն մի շարք եվրոպական կառույցների, այլև ՀՀ իշխանությունների հետ:

  Հա՞ որ...

  Նախորդ գյուղատնտեսական տարին թեև չարդարացրեց նախնական սպասելիքները, այսուհանդերձ 2012-ին նույնպես 7,5 միլիարդ դրամ է հատկացվելու ոլորտի սուբսիդավորմանը: Արտոնյալ պայմաններով գյուղվարկերի տրամադրումը շարունակվելու է` թեև Սերգո Կարապետյանի ղեկավարած կառույցը գումարների բաշխման մեխանիզմներ կարծեք թե դարձյալ չի առաջադրում:

  Ես հասարակության ձայնը խորհրդարան հասցնողն եմ

  Նախորդ օրն արդեն հայտնի էր, որ «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական ընտրացուցակում Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության քարտուղարը լինելով` 41-րդ հորիզոնականում է: Այս հանգամանքին առնչվող հնարավոր մանրամասները ճշտելու նպատակով «Ավանգարդը» զրուցեց տիկին Ալավերդյանի հետ:

  ԱՐՄԵՆ ՊՈՒՐՏՈՅԱՆԻ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐԸ

  Թիվ 13 ընտրատարածքից պատգամավոր դարձած Արմեն Պուրտոյանը բավական ծանր վիճակում է հայտնվել: Այժմ այդ ընտրատարածքից, որտեղից Պուրտոյանը պատգամավոր դարձավ առանց այլընտրանքի, առաջադրվելու է Մհեր Սեդրակյանը` «Թոխմախի Մհերը», և, ինչպես վկայում են իրազեկները, ամեն ինչ արվելու է, որպեսզի նա միայնակ լինի ընտրատարածքում:

  ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ

  Վլադիմիր Պուտինի ընտրությամբ Ռուսաստանն Արևմուտքի համար վերածվում է դժվար և ոչ կայուն գործընկերոջ, ներքին իրավիճակը սրվելու է, իսկ ԱՄՆ-ի հետ «վերբեռնման» գործընթացին վերջ կտրվի: Այս կարծիքն են հայտնել բրիտանական փորձագետներն ու լրագրողները:

  «ՇԱՏԵՐԸ ՊԻՏԻ ԳԱՆ Մ ԱՆՈՒՆՈՎ»

  «Քամին ուր ուզում է` փչում է...» Լոնդոնաբնակ ձեռնարկատեր Բորիս Բերեզովսկին մտադիր է ստեղծել նոր կուսակցություն, որի հիմքում քրիստոնեական և ժողովրդական արժեքներն են լինելու: Ընդ որում` նա հարկ չի համարում կուսակցությունը գրանցել Ռուսաստանում:

  Ում «բոստանն է «քար նետում»

  Պաշտոնաթողությունը հետաքրքիր մտորումներ է ծնում: Նախկին դարձած պաշտոնյաները ինքնավերլուծությամբ երևի փորձում են ի մի բերել արված-չարվածը:

Մարքսիստ-հոգեբույժը լավ գիտի խելագարների ուժը

  Չարենցաբար - Եթե ուզեն` արեգակներ կշպրտեն  երկինքն ի վեր, Եթե ուզեն` վար կբերեն երկինքներից  արեգակներ, Եթե ուզեն` կամքով արի ու աշխարհի  հրով վառված` Ինչե˜ր միայն չեն կատարի ամբոխները  խելագարված: :

Կյանքի և մահու կռիվ

  Թիվ 4 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածուներին «Հայֆիլմ» ստուդիան հրավիրելու է նկարահանվել «Կյանքից ավելի թանկ» լիամետրաժ ֆիլմում: :

Անհարթ ճանապարհ

  Ըստ վերլուծաբանների` ՕԵԿ հովանու ներքո Էդուարդ Մադաթյանը ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել միայն խուճուճ ճանապարհով: :

«Զառն» առավել արդար է

  Ըստ իրազեկ աղբյուրների` ՀԱԿ-ի համամասնական ցուցակի 8-րդ համարին հաջորդող տեղերը որոշվելու են կոնգրեսական «զառով»: :

Մահվան սարսափից առավել

  ՀԱԿ անդամներն անհամբերությամբ ու սարսափով սպասում են Լ. Տեր-Պետրոսյանի «Ում «մահն» են գուժում զանգերը» ընտրացուցակային վերլուծական աշխատության ավարտին: :

Մինչև առուն ջուր գա...

  Փորձագետների կարծիքով` մինչև «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» ջրերը նույն առվով հոսեն, Սորոսի «աչքը դուրս կգա»: :

  Կեղծարարներն` արդեն արբանյակային տիրույթներում

  Գաղտնիք չէ, որ անցնող ժամանակը խաղի իր կանոններն է թելադրում նաև հանցագործներին, մասնավորապես, խարդախներին, և գիտատեխնիկական առաջընթացին համաքայլ` կատարելագործվում են նաև կեղծարարության այսպես կոչված արտահայտչա միջոցները: Ներկայացվող դեպքը վկայում է, որ մերօրյա խարդախները դիմում են հնարավոր ամեն միջոցի` միայն թե ապօրինի շահույթներ ստանան:

«Հարց լուծողի» որոգայթում

  ջՄեր օրերում նորահայտ «մասնագետի» մի տեսակ կա, որ կոչվում է հարց լուծող: Այդպիսիների համար էական նշանակություն ունի հերթական դյուրահավատի մոտ հույժ կարևոր մարդու տպավորություն գործելը, ինչի համար երբեմն առանձնակի ջանք չի պահանջվում` հարդարված աշխատասենյակ, կոստյում, փողկապ, դեմքի լուրջ արտահայտություն:

  ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆԻ «ԱՌԵՂԾՎԱԾԸ»

  ՀՀՇ իշխանության տարիներին ձևավորվեց հայ օլիգարխիան` գրեթե կայծակնային արագությամբ հարստանալով ու դիզելով հարյուրավոր միլիոններ: «Անսպասելի» հարուստների շարքում հիշատակվեց նաև Գարեգին Նուշիկյանի անունը, ով կարողացավ մայրաքաղաքի կենտրոնում ձեռք բերել եկամտաբեր տարածքներ, իր գովազդները տեղադրել ամենանկատելի տեղերում:

  ՀՈՎԻԿԸ ՀԱՍԱՎ ԻՐ ՄՈՒՐԱԶԻՆ

  Օրերս, իր հիմնադրման 15-ամյակի առթիվ, «Օրինաց երկիր» կուսակցությունը քաղխորհրդի նիստ է հրավիրել, շնորհավորել կուսակիցներին և միաժամանակ էլ սահմանել նախագահի տեղակալների նոր թվակազմ և նշանակել տեղակալների: Մհեր Շահգելդյանից և Հեղինե Բիշարյանից զատ, տեղակալներ են դարձել Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու գյումրեցի պատգամավոր Մարգարյան Հովհաննեսը:

  ԲԻՇԱՐՅԱՆԸ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ Է ԽԱՂՈՒՄ

  Ժամանակին հանդիսանալով ՕԵԿ առաջատարներից մեկը, Սամվել Բալասանյանը պատնեշներ էր դնում Շիրակի մարզի բոլոր այն կուսակցականների ճանապարհին, ովքեր կարող էին ճանաչվել Արթուր Բաղդասարյանի կողմից, գնահատվել, զբաղեցնել կառույցների ղեկավարների պաշտոններ:

  ՀԱԿ-Ի ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆՀԻՆԳԸ

  Վերջապես հայտնի դարձավ Հայ ազգային կոնգրեսի ցուցակի մի մասը: Չկամենալով միանգամից գաղտնազերծել իր մտածումներն ու մոտեցումները, Տեր-Պետրոսյանը մասամբ տեղեկացրել է առաջին տասնհինգ տեղը զբաղեցրած թեկնածուների մասին:

ԿԳՆ-ն անզո՞ր է պայքարել դրամահավաքության դեմ

  Մարտի 8-ի գալստյանը 32-ամյա Անահիտ Պետրոսյանը (հոդվածում անունները փոխված են) ոչ թե ուրախությամբ, այլ ահագնացող բարկությամբ էր սպասում:

  ՀՅՈՒՐԱՍՐԱՀ Երգարվեստի օրհնված «խաչը»` ձեռքում

  Հայկական ժողովրդական, գուսանական երգերի, ռոմանսների նրա կատարումները թե´ հայրենիքում, թե´ Սփյուռքում միշտ ընդունվել են ջերմությամբ:

  Անձնական ծանելիք

  Հազվագյուտ, եզակի իրերի հանդեպ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հակումը հաճախ է քննադատության թիրախ դառնում: Բայց հոգևոր առաջնորդը չի հրաժարվում իր նախասիրություններից (և պարտավոր էլ չէ):

  Զուգընկեր, այլ ոչ` «ամուսին և կին»

  Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստվում են պաշտոնական փաստաթղթերում «ամուսին և կին» բառակապակցությունը փոխարինել «չեզոք բառերով` «ամուսիններ», «զուգընկերներ» (տեղեկացրել է TelegrΖΘh-ը): Նրանք գտնում են, որ որոշ իրավիճակներում զուգընկերների համար անընդունելի է «ամուսին և կին» արտահայտությունը:

  Հիմա արդեն չենք զարմանում

  Սկզբում օրինաչափ էինք համարում, որ մեղր ծախող բկլիկի պես` պետական պաշտոնյան կարող է մեղրոտ մատը լիզել: Հետո չզարմացրեց այն, որ ուրիշի մատին ընկած «մեղրի» կաթիլն էլ ոմանք չուզեցին, որպեսզի մատի տերը «լիզի»:

  500 նախագահացու

  Ասում ենք Հայաստանում ամեն առավոտ 2 միլիոն թագավոր ու նախագա՞հ է արթնանում: Գուցեև. բայց միայն` մտովի:

  ԵՐԳԻՉՆԵՐԸ ՍՊԱՍՄԱՆ   ՄԵՋ ԵՆ

  Հայտնի է, որ Հայաստանի շատ երգիչներ անհամբերությամբ են սպասում ընտրություններին, որպեսզի մասնակցելով այս կամ այն ուժի նախընտրական արշավին` կարողանան ավելացնել իրենց հոնորարներն ու նաև հնարավորություն ունենան արժանանալու քաղաքական կառույցների ուշադրությանը:

  ԽՈՐԵՆ ԹՌՉՈՒՆԻՉԸ ՆՈՐԻՑ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ

  Խորհրդային իշխանության տարիներին տաքսու վարորդ աշխատած Խորեն Սարգսյանն անկախ Հայաստանում պատգամավոր դարձավ կոմկուսի ցուցակներով: Բայց հետո մոռացության մատնվեց` այդպես էլ չկարողանալով նորից տեղ զբաղեցնել խորհրդարանում:

  ՀԵՐԹԱԿԱՆ «ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ»

  Գյումրու թիվ 35 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու է առաջադրվել ԲՀԿ-ական Սամվել ԲալասանյանըΚ Այս ընտրատարածքն ավանդաբար բալասանյանական է համարվում: Ինչպես հաճախ, այս անգամ էլ Բալասանյանը չդավաճանեց ինքն իրեն ու իր հետ առաջադրեց նաև «Գյումրի-գարեջուր» ընկերության լաբորատորիայի վարիչ Հայկ Սուլթանյանին:

  ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԱՌԵՂԾՎԱԾ

  Համամասնական ցուցակներն օրավուր նոր անակնկալներ ու նոր բացահայտումներ են անում, պարզում են կուսակցությունների կուլիսներում առկա խմորումները: Ինտրիգներից հետ չի մնացել նաև ՀՅԴ-ն, որի ցուցակն արդեն իսկ բազմաթիվ հարցականներ է ծնել:

  Եթե ուզում ես երջանիկ լինել, սպասիր մինչև ծերություն

  Բրիտանացի հետազոտողները հետաքրքիր կապ են հայտնաբերել տարիքի և հոգեբանական վիճակի միջև: Ուսումնասիրելով շուրջ 10 հազար մարդկանց կյանքի փորձը` եզրակացրել են, որ կյանքի 4-րդ տասնամյակը բոլորելուց հետո մարդիկ ավելի երջանիկ են լինում, քան երիտասարդ տարիքում:

  Էյնշտեյնի ժառանգությունը` հասանելի բոլորին

  Հրեա գիտնականների կողմից կազմված` իր բնույթով եզակի թվայնացված արխիվը հասարակության լայն խավերի համար հասանելի կդարձնի բացառիկ մի հավաքածու` Ալբերտ Էյնշտեյնի շուրջ 80 հազար փաստաթղթեր: Նախաձեռնությունը նվիրված է նշանավոր ֆիզիկոսի 133-ամյակին, որն այս օրերին մեծ շուքով նշվում է Իսրայելում:

  Ամենաջահել միլիարդատերերը

  Գործի անցեք, աղջիկներ. Forbes-ը նշել է մինչև 30 տարեկան ամենաերիտասարդ ու համակրելի միլիարդատերերի անունները (դե, միլիարդատերը ո˜նց կարող է համակրելի չլինել): «Ոսկյա վարկանիշի» առաջին ծանրումեծ հորիզոնականում FΖcebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է. 27 տարեկանում նա արդեն վաստակել է 17,5 միլիարդ:

  ԽՈՍՔԱԹԵՐԱՊԻԱ Հումոր

  - Պարզվում է, որ խնամիս` Օֆիկը, մարդկային գանգով ջուր է խմել: - Իսկապե՞ս, նման բան թե լսել եմ` ինչ ուզում ես ասա:

  Արժե´ իմանալ

   *«Օրանգուտանգ» բառն աֆրիկյան որոշ լեզուներից թարգմանվում է որպես «մարդը` ջունգլիներից»: * Երկրի վրա ապրած երբեմնի կենդանի արարածների 99 %-ը բնաջնջվել է: