ԱՆԿԱՆՈՆ ՏԱՏԱՆՎՈՂ

Հայաստանի տնտեսական աճն իր ընթացքը շարունակում է անկանոն ռիթմով£ Նախորդ ամիս, երբ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց առաջին կիսամյակի ցուցանիշները, պարզ դարձավ, որ երկնիշ թվով արտահայտվելուն շատ մոտ ու արդեն 8,8 տոկոսի հասած գրավիչ թվացող տվյալները սկսել են «հալվել»£ Օրերս հրապարակված նոր թվերն էլ իրենց հերթին հաստատում են, որ շոգ ամռան ազդեցությունը երկրի տնտեսության վրա պահպանվել է նաև հուլիսին, և առաջին 7 ամիսների տվյալներով` տնտեսական աճն ընդամենը 4 տոկոս է կազմում£ Ինչ խոսք, եթե վերհիշենք, թե այս առումով ինչպիսին էր իրավիճակը ճիշտ մեկ տարի առաջ, ապա ճգնաժամային 2009¬ի առաջին 7 ամիսներին 18,5 տոկոսի հասած տնտեսական անկման ֆոնին 4 տոկոսանոց դրական ցուցանիշն ավելի քան լավատեսական կարելի է համարել£ Սակայն հարկ է հաշվի առնել, որ կարևորը ոչ միայն ցանկալի տեղաշարժի փաստացի միտումն է, այլև դրա կայուն ընթացքն ու նման ամփոփումներում պարբերաբար հայտնվող հնարավորինս շոշափելի թվերը£ Կասկածից վեր է, որ ավելի քան կիսով չափ նվազած առաջընթացը մինչև անգամ տարօրինակ կարող է թվալ£ Մինչդեռ, եթե հաշվի ենք առնում, թե հատկապես որ ոլորտներն են նպաստել նման թվերի ձևավորմանը, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում£ Հայրենի վիճակագիրների հավաստմամբ` դեռևս տարեսկզբին որոշակի աճ արձանագրող գյուղատնտեսությունը գյուղատն տեսական ամենաբուռն սեզոնում իսկ ամենավատ իմաստով շարունակում է խոչընդոտել վերականգնման գործընթացը, և նախորդ ամիս հունիսի նկատմամբ այստեղ ևս 23 տոկոսի անկում է արձանագրվել£ Այս առումով բոլոր հիմքերն ստեղծվել են կարծելու, որ մինչև տարեվերջ ոլորտը հազիվ թե ուշքի գա, և ընդհանուր աճի վրա գյուղատնտե սության բացասական ազդեցությունը կշարունակի պահպանվել£ Հավատա՞նք, որ այստեղ արձանագրված անհաջողությունների գլխավոր պատճառը գարնանային անբարենպաստ եղանակներն էին£ Մինչդեռ ոլորտի մոնոպոլացման, կամայական գների, տարբեր գյուղմթերքների արհեստական դեֆիցիտի կամ ավելցուկի վերաբերյալ պնդումները, բնականաբար, հույժ արդիական են մնում£ Նախկին անակնկալներն է շարունակում նաև ոչ պակաս կարևոր մեկ այլ ոլորտ` շինարարությունը£ Այս առումով նույնպես տարին անբարենպաստ կարելի է համարել, ինչպես նախորդ դեպքում` համոզմունք հայտնելով, որ շինարարությունում ևս մինչև տարեվերջ անկումային ցուցանիշները պահպանվելու են... Եվ ի՞նչ եզրահանգման կարելի է գալ, եթե հունիսին, երբ սկսվում է քարը քարին դնելու սեզոնային ալիքը, հանկարծ ու անկում է արձանագրվում£ Ավելին, այն նույն ընթացքով շարունակվում է նաև հուլիսին` արտահայտվելով բավական շոշափելի` ուղիղ 14 տոկոսով£ Եվ եթե մեծ է հավանականությունը, որ հաջորդ տարի նույն գյուղատնտեսության պարագայում վիճակն էապես կշտկվի, ապա նույնքան քիչ հավանական է, որ շինարարության ալիքը գոնե առաջիկա տարիներին վերելք արձանագրի£ Հայաստանում ամառային ամիսներն արդեն ոչ թե կառուցումների, այլ ակտիվ հանգստի շրջան են համարվում, և մարդիկ ոչ այնքան անշարժ գույք են ձեռք բերում կամ ինչ¬որ բան նորոգում, որքան նախընտրում են ամենատարբեր հանգստավայրերում իրենց խնայողությունները ծախսել£ Դրա արդյունքում ամառային ամիսներին բնակչության պակասելը, այսինքն` զանազան ծառայություններից օգտվողների թվի կտրուկ նվազումն անգամ ԱՎԾ ամփոփումներում է անկման տեսքով արտահայտվում£ Սա թերևս այդ ամփոփումների ամենաօրինաչափ և ոչ այնքան մտահոգիչ ցուցանիշն է£ Թեև մյուս կողմից էլ, եթե հանգստավայրերում ծախսվող կլորիկ գումարների գոնե կեսից ավելին մեր հանրապետությունում տնօրինվեին, ապա նույն ծառայությունների առումով ոչ թե անկում, այլ զգալի աճ հնարավոր կլիներ արձանագրել£ Իսկ ընդհանուր առմամբ կարելի է եզրակացնել, թե տնտեսական աճի վերաբերյալ տվյալներն աստիճանաբար ավելի հետաքրքիր են դառնում, քանզի նշված տոկոսները նախ վկայում են, որ տնտեսական կյանքը բոլորովին էլ լճացած չէ£ Բացի այդ` բավական դժվար է դառնում կռահելը, թե աճի ի՞նչ ցուցանիշով մեր հանրապետությունը կեզրափակի հետճգնաժամային առաջին տարին£ :

ԱԼԻԵՎՅԱՆ ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐ

Իլհամ Հեյդարօղլու հայտարարություններն աստիճանաբար ավելի ու ավելի հաճախ են բումերանգային անդրադարձումներ ունենում£ Ընդ որում, այսպես կոչված պետական քարոզչությունն այնտեղ այնքան փնթի ու թափթփված ձևով է կազմակերպվում, որ շատ հաճախ երկրի նախագահի հայտարարություններն ուղղակիորեն հակասում են հենց նրա ամենամերձավոր մարդկանց` տվյալ պահի պատահական ու անկեղծ խոստովանություններին£ Ո՞ւմ համար պարզ չէ, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավարն Իլհամի անմիջական դրածոն է£ Սակայն նախորդ շաբաթ այս պաշտոնյան ասել է, թե Ռուսաստանից Հայաստան երկնագույն վառելիք մատակարարող «Հյուսիս -Հարավ» գազատարի վրացական հատվածի գնման խնդիրն առայժմ քննարկման փուլում է£ Մինչդեռ թուրքական «Հուրիեթը», ոչ շատ առաջ հղում անելով Ադրբեջանի ղեկավարներին, գրել էր, թե գազատարի` իրենց կողմից գնման հավանականությունն 99 տոկոս է£ Այսուհանդերձ, խոսքը ոչ այնքան մեծ ու փոքր տոկոսների, որքան նավթագազային տիրույթների ընդլայնման ցանկության մասին է£ Սա հիմա ավելի ակնհայտ է£ Իսկ ադրբեջանցի պաշտոնյան ասել է նաև, թե իրենք ծրագրում¬նախատեսում են ձեռք բերել նաև Վրաստանի տարածքով անցնող բոլոր նավթային և գազային կապուղիները£ Եվ այս առումով «Հյուսիս-Հարավը» միայն մեկ «առավելություն» ունի. այն սեփականաշնորհելու վերաբերյալ վրաց խորհրդարանը համապատասխան որոշում է ընդունել, սակայն, բացի դրանից, խողովակաշարի հետ կապված մյուս բոլոր պայմաններն առայժմ անհայտ են մնում... Այսինքն, չի բացառվում, որ Վրաստանի տարածքում էներգետիկ գերիշխանություն հաստատելու Ադրբեջանի նկրտումները պաշտոնական Թբիլիսիի` իրեն բնորոշ կտրուկ ու մերժողական վերաբերմունքին արժանանա£ Այնպես որ, վստահաբար կարելի է նշել, թե այս անգամ էլ ստացվում է` ինչպես միշտ. Հեյդարօղլին նախ հրապարակավ բարձրաձայնում է իր մտադրությունները, հետո փորձում հասկանալ արդեն հրապարակայնացված ծրագրերի իրագործման հավանականությունը£ Մինչդեռ նման մանկամիտ խաղերը լուրջ դիմադրության են սկսել արժանանալ անգամ «ներքին թշնամու» կողմից£ Ադրբեջանն ընտրությունների է պատրաստվում, և Ի. Ալիևի ցանկացած սխալ, ի տարբերություն նախկինի, արդեն ոչ միայն ծաղր ու ծանակի է ենթարկվում տեղի ընդդիմության կողմից, այլև անմիջականորեն հենց նրա դեմ է ուղղվում£ Փաստորեն, հարևան երկրի նախագահը սխալվում է անընդհատ, բոլոր առումներով և ցանկացած քայլափոխի£ Անցյալի սխալներն էլ իրենց հերթին են բարդացնում իրավիճակը£ Ուշագրավ է, դիցուք, այս երկրում հայտնի «Ազադլիգ» պարբերականի հերթական բացահայտումը£ Ադրբեջանի օրըստօրե աղքատացող բնակչության նախընտրական կողմնորոշումներն է°լ ավելի հստակ դարձնելու նպատակով թերթը երկրի նախագահին պատկանող հերթական պալատի մասին է գրել£ Պարզվել է, որ 200 հեկտար զբաղեցնող առանձնատունն 8 մետր բարձրությամբ պարսպով է շրջապատված, իսկ կենտրոնում հոյակերտ պալատ է վեր խոյանում£ Անվտանգության աշխատակիցներն էլ 1 կմ շառավղով որևէ մեկին թույլ չեն տալիս տարածքին մոտենալ£ Նշվում է նաև, որ շրջակայքում փոքր¬ինչ համեստ տեսքով դղյակներ ունեն նաև բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ու օլիգարխներ£ Մինչ «Ազադլիգը» հերթական մախաթն է պարկից դուրս հանել, Հեյդարօղլին այնպես է տրվել նախընտրական քարոզարշավին, որ նման «մանրուքներին» ուշադրություն դարձնելու ժամանակ անգամ չունի£ Ընդդիմության միավորման հավանականությունը նրան մի շարք բարդ խնդիրներ է առաջադրել, որոնց լուծման բանալին Իլհամը հազիվ թե գտնի£ Ի վերջո, մինչև նոյեմբերի 7¬ը` քվեարկության օրը, քիչ ժամանակ է մնացել, և իշխող կուսակցությունը բավական պարզունակ հակաքայլով օրերս հակադարձեց բոլոր մեծամասնական ընտրատարածքներում ընդդիմության թեկնածուներ առաջադրելու ծրագրին... Պարզվեց, որ նույնն էլ «Նոր Ադրբեջանն» է պատրաստվում իրականացնել` ամենուր թեկնածուներ առաջադրելով և փորձելով ավելի լայն ճակատով ընդդիմության դեմ պայքարելու խաբկանք ստեղծել£ Եվ որքան էլ հանրահայտ ընդդիմադիր Իսա Ղամբարը հայտարարի, թե փոքր է հավանականությունը, որ այս ընտրությունները որակական առումով կգերազանցեն նախորդներին, այսուհանդերձ, իրողությունն այն է, որ Ադրբեջանի նախագահը կտրուկ քայլերի է անցել, ինչը բնականաբար, տեղի ունենալիքի հանդեպ անսահման լավատեսությամբ լցված լինելու վկայություն չի կարող լինել£ Իլհամն այնքան տարօրինակ, իսկ նրա որոշումներն այնքան անկանխատեսելի են դարձել, որ այս օրերին անգամ Ադրբեջանում են դժվարանում մեկնաբանել, թե ինչպես ստացվեց, որ նա գրչի մեկ հարվածով իշխող կուսակցության ցուցակից հանեց այստեղ երևելի համարվող մտավորականներին, որոնք դեռևս իր հոր ժամանակներից հավատարիմ ալիևականներ էին համարվում£ Չի բացառվում, որ ազերի մտավորականների աստղաբույլը կամ նրա մի մասը շուտով ընդդիմության ցուցակում հանգրվանի, բայց մինչ այդ էլ ակնհայտ է, որ Իլհամի իշխանությունը դեռ քարոզարշավից առաջ սկսել է լրջորեն սասանվել£ :

Թուրքիան մեկուսացվում է

Ռուսաստանն ու Թուրքիան գրեթե բոլոր ժամանակներում մրցակցել են` մեր տարածաշրջանում առաջին ջութակի դերը ստանձնելու£ 2008¬ի հնգօրյա ռուս¬վրացական պատերազմն, օրինակ, նաև Անկարայի համար լավ առիթ էր` Հարավային Կովկասում իր ներկայությունը հիշեցնելու համար£ Կովկասում կայունության և համագործակցության մասին նախաձեռնությամբ տարածաշրջանում իր դերը կարևորելուն զուգընթաց, Թուրքիան փորձում էր բարձրաձայնել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործին միջամտելու մտադրության մասին£ Հետագա ընթացքը հայտնի է. հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման վերաբերյալ արձանագրությունների ստորագրմանը հաջորդեցին թուրքական նախապայմանները... Սակայն անցած երկու տարիների ընթացքում տեղի ունեցած զարգացումների արդյունքում հնարավոր չէ ասել, թե Թուրքիան ինչ¬որ հաջողության է հասել£ Նեոօսմանիզմի գաղափարախոսությունը և դրա կիրառումը հեռացրեցին Անկարային իր հզոր դաշնակից Ամերիկայի Միացյալ Նահանգներից. չարդարացան արաբական աշխարհում առաջատար դիրք գրավելու հույսերը, զի Վաշինգտոնին հաջողվել է արաբական երկրներն իր քաղաքական ուղեծրում պահել£ Հաջողությամբ չպսակվեցին նաև Թեհրանի նկատմամբ գործադրած սիրաշահումները, ՄԱԿ¬ի Անվտանգության խորհրդում Իրանի հանդեպ գործադրվելիք պատժամիջոցներին դեմ քվեարկելն ընդամենը ավելացրեց Անկարայի նկատմամբ Սպիտակ տան անվստահությունը£ Փաստորեն, Թուրքիան սկսել է մեկուսացվել£ Հատկանշական է, որ Իսրայելի հետ հարաբերությունների սառեցմանը զուգահեռ, երկրում աշխուժացան քրդական հուզումները` հատկապես Իրաքին սահմանամերձ տարածքներում և հետո էլ Արարատ լեռան շրջակայքում£ Անկարան մեծ ջանքերի գնով խուսափեց զինվորականության հետ առճակատումից£ Երկար ժամանակ չէր հաջողվում հարմար թեկնածու գտնել` բանակի գլխավոր շտաբի պետի պաշտոնի համար£ Վերջիվերջո, Էրդողանը ստիպված էր հաշտվել բարձրաստիճան սպայակույտի թեկնածուի նշանակման հետ, իսկ վերջինս կասկածվում էր «Էրգենեկոն» ահաբեկչական կառույցի հետ սերտ կապեր ունենալու մեջ£ Ընդհանրապես, Թուրքիայի զինուժի բարձրաստիճան սպաները դեմ են արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին, որոնք սահմանափակում են բանակի դերը երկրի ղեկավարման հարցում£ Մասնավորապես, առաջարկվում է վերացնել այն կետը, համաձայն որի, բանակին իրավունք է վերապահվում հարկ եղած դեպքում հեղաշրջում իրականացնել£ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 12¬ին£ Այդ ժամկետի մոտենալու հետ ներքաղաքական զարգացումները Թուրքիայում ավելի են լարվում£ Ազգայնամոլներն ավելի անհանդուրժող են դառնում, իսկ իշխանություններն ամեն կերպ ջանում են սիրաշահել միջազգային հանրությանը` օգտագործելով ցանկացած առիթ£ Հրանտ Դինքի սպանության գործի առնչությամբ «Դինքի ընկերներ» կազմակերպությունը կառավարության դեմ հայց էր ներկայացրել Ստրասբուրգի` մարդու իրավունքների դատարան£ Կառավարությունը, արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի ստորագրությամբ, իր պաշտպանական գրության մեջ ամբաստանել էր Դինքին` ազգամիջյան կրքեր բորբոքելու մեղադրանքով£ Իսկ վերջերս Դավութօղլուն հայտարարեց, թե ինքը ծանոթ չի եղել իր բացակայության օրոք կազմված այդ փաստաթղթի բովանդակությանը£ Իհարկե, ինչպես վայել է թուրք դիվանագետին, Դավութօղլուն չի մոռացել նեղն ընկած պահին շողոքորթ ժպտալ ու ափսոսանք հայտնել պատահածի համար£ Չէ՞ որ խոսքը հայ լրագրողի սպանության մասին էր, և այս պարագայում ափսոսանք հայտնելը շատ մեծ կորուստ չէ, հատկապես, որ այդ կերպ կարելի է հայատյացությունը թաքցնել... Ու թեև ներքաղաքական լարվածությունը թույլ չի տալիս Թուրքիային այս պահին լրջորեն զբաղվել նաև հայկական հարցով, այնուամենայնիվ, վերջերս նախագահ Գյուլը Բաքվում հավաստիացրեց, որ Թուրքիան կաջակցի Ղարաբաղյան հակամարտության լուծմանը` Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում£ Թվում է, թե Անկարային իրոք հաջողվել է ակտիվացնել իր դերակատարությունը Ղարաբաղի խնդրի լուծման գործում£ Սակայն, իրականությունն այն է, որ Ադրբեջանի քաղաքական ռեսուրսը սպառված է£ Բրիտանական և ամերիկյան նավթային ընկերությունները հասկացրել են Բաքվին, որ ոչ թե իրենք են մեծ շահույթ ստացել նրա շնորհիվ, այլ հենց Բաքուն է իրենց պարտական` ստացվող նավթադոլարների համար£ Մի շատ կարևոր փաստ ևս` կապված Ղարաբաղյան խնդրի հետ£ Խոսքը Բաքու-Թբիլիսի¬Ջեյհան նավթամուղի մասին է£ Ռուս¬վրացական պատերազմի ընթացքում նավթատարը չվնասվեց£ Այն անվնաս մնաց նաև Թուրքիայում քրդական հուզումների ժամանակ£ Միայն երկու անգամ պայթեցվեց` այն պարագայում, երբ քուրդ զինյալներն օրական մի քանի պահակակետ էին ոչնչացնում£ Ամերիկացիներն այս առիթով ասել էին, թե նավթամուղը կոչնչացվի, եթե իրենք ցանկանան£ Այս կերպ ամերիկացիները ցանկացել են ադրբեջանցիներին և թուրքերին հասկացնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի, եթե դա ցանկանան աշխարհի ուժային կենտրոնները£ Մինսկի խմբի համանախագահներն ամեն անգամ կարևորում են բանակցություններին Ղարաբաղի մասնակցության հարցը, ինչին Բաքուն դեմ է£ Իսկ դա նշանակում է, որ հարցը լուծում չունի. իրավիճակը մնում է անփոփոխ£ Սրանից բխում է մեկ այլ իրողություն£ Թուրքիան չափից դուրս շատ կրկնեց Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Ղարաբաղի վերաբերյալ իր նախապայմանը£ Անկարան չափից շատ գայթակղվեց Բաքվին օժանդակելու մոլուցքով, և այժմ Ղարաբաղը վերածվել է Հարավային Կովկասում Թուրքիայի ամրանալը զսպող գործոնի£ :

Հա՞ որ...

ԱԴՐԲԵՋԱՆԻ բանակը ծանր կացության մեջ է հայտնվել£ Միայն ընթացիկ ամսում հինգ զինվոր է ինքնասպան եղել£ Փոքր չէ հավանականությունը, որ նրանց պարզապես ինքնասպանության են մղել£ Համենայն դեպս նշվում է, որ զորակոչիկներից միայն երկուսն են կախվելու միջոցով նման քայլի դիմել£ Մյուս երկուսը համածառայակիցների կողմից են սպանվել, հինգերորդ զինվորն էլ մահացել է սիրտ-անոթային անբավարարության հետևանքով£ Օգոստոսյան ամփոփումն, իհարկե, է°լ ավելի կհարստացնի վիճակագրությունը, բայց մինչ այդ նշվում է նաև, որ հարևան հանրապետության նախազորակոչային տարիքի պատանիների շրջանում նույնպես ինքնասպանությունների թվի կտրուկ աճ է արձանագրվել£ Վիճակագրությունը փաստում է, թե ադրբեջանցի պատանիները նման քայլի են դիմում` մեծամասամբ բանակից ստացվող տեղեկությունների սարսափից առաջացող վախի պատճառով£ ՆՄԱՆ լուրերն, իհարկե, Իլհամ Ալիևին չեն հետաքրքրում, կամ էլ նրա մերձավոր շրջապատը դառը իրականությունը խնամքով թաքցնում է երկրի ղեկավարից£ Այլապես դժվար է հասկանալը, թե ինչպես կարող է այս աստիճան հուսալքված ու քայքայվող բանակի գերագույն գլխավոր հրամանատարն օրը մի քանի անգամ ուր որ է սկսվելիք պատերազմի մասին հայտարարություններ անել£ Թեև ակնհայտ է, որ ալիևյան բանակի համարձակությունն առայժմ և հետայսու հերիքելու է` միայն ԼՂՀ և Հայաստանի սահմանների ուղղությամբ անհեթեթ ու գերազանցապես անհասցե կրակահերթեր արձակելու համար£ Ընդ որում, այս «հրավառությունն» այնքան է ոգևորում Ադրբեջանի բանակի ղեկավարությանն ու Իլհամ Հեյդարօղլուն, որ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ներկայությունն անգամ հաշվի չառնելով` նախորդ շաբաթվա ընթացքում նույնպես հրադադարի խախտման դեպքերը շարունակվեցին£ Այստեղ, իհարկե, դժվար է չվերհիշել նաև ալիևյան ինքնագովազդային սեանսների այն հատվածները, որոնցում վերջինս մեծամտանում է` հայտարարելով, թե բոլորի հետ ինքն ու իր իշխանությունը փայլուն դիվանագիտական հարաբերություններ են հաստատել£ ՄԻՆՉԴԵՌ բավական թանկ արժեցող զինատեսակներն արդբեջանական բանակն օգտագործում է` առանց հաշվի առնելու կուտակվող և աճող հսկայական պարտքերը£ Հիմա էլ «Ազերիգազն» է դատի տվել Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը` պահանջելով մարել 17277,36 մանաթի պարտքը£ Դատական գործընթացը նոր է միայն սկսվել, և հայտնի չէ, թե բավական պարզ ու նույնիսկ կանխատեսելի թվացող այս գործը կողմերից հօգուտ ում կլուծվի£ Մինչդեռ դատական հակամարտության ելքից անկախ` պարզ է, որ լավ օրից չէ այս գործը նման ատյանի քննարկման նյութ դարձել` վկայելով, որ հարևան երկրի բանակը նաև ֆինանսական լուրջ խնդիրներ ունի£ :

ՖՈՐՊՈ՞ՍՏ, ԹԵ՞ ԱՆՀՐԱԺԵՏ ԴԱՇՆԱԿԻՑ

ՌԴ նախագահի եռօրյա պետական այցը Հայաստան դժվար է պատմական չորակել: Սեփական երկրում որևէ այլ տերության ռազմաքաղաքական ներկայությունը մինչև 2044 թվականը ամրագրող և նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու մասին համաձայնագրերը չեն կարող որևէ պետության համար պատմական նշանակություն չստանալ:

Հրաժարվում են քաղաքացիությունից

Հատկապես նրանց, ում համար գերագույն նպատակ ու մեծ երազանք է ամերիկյան քաղաքացիություն ստանալը, տարօրինակ կարող է թվալ. ունևոր և ունևորների երկիր հռչակված Նահանգներից հրաժարվողներ էլ կան£ Իհարկե` բնավ ոչ սոցիալական պատճառներով£ Ի տարբերություն Ամերիկայում բնակվելու ցանկությունից այրվողների, ավետյաց այդ երկրից հրաժարվողները շատ ավելի հիմնավոր պատճառներ են նշում£ Եվ քաղաքացիությունից հրաժարվողների թիվը` 700 մարդ, անցյալ տարի 3 անգամ մեծ է եղել` նախորդ 2008¬ի համեմատ£ Ռուսաստանյան RT¬ն հրապարակել է նրանցից մի քանիսի խոսքը` ինչու են հրաժարվում Ամերիկայի քաղաքացիությունից£ Քեն Օ°ԿԻՖԸ մեծացել է Ամերիկայում, որը նա համարել է ազատության ու ժողովրդավարության հզորագույն ամրոցն աշխարհում£ Իր երկրի հետաքրքրություններին տուրք տալով` ընդունվել է ծովային հետևակազոր և Պարսից ծոցում մասնակցել պատերազմին£ Հենց այստեղ էլ ամերիկյան նրա երազանքները մղձավանջի են վերածվել£ Ու նախկին հայրենասերն այսօր պատմում է. - Ինձ պատժեցին այն բանի համար, որ ես դեմ եղա ղեկավարության գործողություններին, և իմ կյանքն անչափ բարդացավ£ Վերադառնալով ուրիշ մարդ դարձած` ես սկսեցի ուսումնասիրել ԱՄՆ¬ի պատմությունն ու քաղաքականությունը£ Այդժամ գիտակցեցի, որ իմ ամբողջ կյանքում ինձ խաբել են£ Ես հավատացել էի այդ իդեալներին, և երբ իմացա, որ իրականում Ամերիկան իրեն բոլորովին այլ կերպ է պահում մնացած ամբողջ աշխարհի հետ, ես հասկացա, որ հրաժարվելու եմ ԱՄՆ¬ի քաղաքացիությունից£ Եվ իրոք, նա հրաժարվել է` այրելով ամերիկյան անձնագիրը£ Քեն Օ°Կիֆը, հրաժարվելով քաղաքացիությունից` ԱՄՆ¬ի ռազմական գործողություններին դիմադրելու առաքելություն է ստանձնել£ Նա եղել է «ազատության տորմիղի» նավերից մեկում, որը մայիս ամսին հարձակման է ենթարկվել իսրայելցի զինվորների կողմից£ Դրանից հետո Իսրայելը նրան ընդգրկել է ահաբեկիչների ցուցակում£ Օ°Կիֆը հիմա Իռլանդիայի քաղաքացի է և ասել է նաև. - Ես գիտակցեցի, որ այդ քաղաքացիությունն ինչ¬որ իմաստով հասարակական պայմանագիր է, իսկ ինքս համաձայն չէի այդ պայմանագրի պայմաններին£ Իմ պարտականությունների շարքում էր հարկեր վճարելը, բայց այդ հարկերը գնում էին` զանգվածային սպանություններ իրագործելու. դրա համար ես չէի ստորագրել£ Շատ մարդիկ սխալ են մեկնաբանում քաղաքացիությունից հրաժարվելը` դա որակելով որպես ատելություն Ամերիկայի հանդեպ£ Սակայն սա բոլորովին այդ դեպքը չէ£ Ես անչափ շատ եմ սիրում ամերիկայի ժողովրդին և հույս ունեմ, որ ամերիկյան բարձրագույն նպատակներն իրականություն կդառնան£ :

Ալան ՀԱՐՏԸ փորձագետ է Մերձավոր Արևելքի հարցերով£

- Ամերիկայի հանդեպ իմ զգացմունքները խառն են£ Մի կողմից` ամերիկացիներն ամենաանկիրթ, ապատեղեկացված, դյուրահավատ մարդիկ են այս աշխարհում£ Բայց հոգու խորքում նրանք նաև ամենաիդեալիստն են£ Այնպես որ` ես վստահ եմ, և ամերիկացիք էլ ինձ հետ չեն վիճի, որ եթե իրենք պատշաճ կերպով տեղեկացված լինեին Մերձավոր Արևելքում կատարվածի պատճառների ու հետևանքների մասին, նրանք հանդես կգային հանուն ժողովրդավարության£ Երկրորդ աշխարհամարտի ավարտին ԱՄՆ¬ն աշխարհում գերիշխող էր թե° տնտեսապես, թե° բարոյապես£ Սակայն, ինչպես «Դադարեցրեք պատերազմը»` կոալիցիայի ներկայացուցիչ Քեռոլ ԹՅՈՐՆԵՐՆ է ասում` բարի կամքը քիչ¬քիչ արմատախիլ է արվել և` -Ամերիկան հիմա չի կարող բարոյականության առաջնորդ լինել£ Նա մշտապես ձգտում է ռազմական ուժ կիրառել` իր կամքը պարտադրելու նպատակով£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Մեդվեդևի «արդարացումը»` Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ Մենք Ադրբեջանին զինում ենք, Հայաստանին` վերազինում. բա տարբերությունը չի՞ երևում£ ՀՀ քաղաքական դաշտի կլիման Ըստ օդերևութաբանների` Հայաստանի քաղաքական¬գեոմագնիսական դաշտը կայուն է, օդի հարաբերական խոնավությունը` զրո£ Այսինքն` ներքաղաքական երաշտ է£ Հրդեհների հավանականություն չկա£ Ռուսաստանը` Իրանին «Երկուսը` մեկում» տարբերակը չի ստացվի£ Ավելի լավ է միանամ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառող երկրներին, բայց ավարտին հասցնեմ Բուշերի ատոմակայանի կառուցումը. գաղտնի հարստացնենք ուրանդ, C-300 հրթիռային համակարգն էլ ձեզ «փեշքաշ»£ Վերդիկտը կկայացնի քավարանի շեֆը Ըստ շրջանառվող լուրերի` Պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո, Սուրեն Սուրենյանցին բերման են ենթարկել Լ. Տեր¬Պետրոսյանի քավարան, ինչը վերջինիս անձեռնմխելի սեփականությունն է` ՀԱԿ¬ի գրասենյակային նոմենկլատուրայի կնիքով հաստատված£ Լավ չի ապաշխարել. տեղափոխել են քաղաքական «դժոխք»£ Սև կատվի «ծագումնաբանությունը» Ըստ ԱՄՆ¬ի և Թուրքիայի բախտագուշակների, այս երկու երկրների միջև ՍԵՎ կատու անցնելը, Նահանգներում ՍԵՎամորթ նախագահի ընտրությամբ էր պայմանավորված£ Մի «դատիր», որ չդատվես սկզբունքն անտեսված է Ըստ ձևավորված ավանդույթի` երբ ՀԱԿ¬ի ներկայացուցիչներն իշխանությունների հետ գաղտնի հանդիպման հայց են ներկայացնում, ՀԱԿընդդեմ հայցով հանդես է գալիս Լ. Տեր¬Պետրոսյանը£ Երկփեղկված հասարակության թշվառությունը Եթե ՀԱԿ¬ի և ՀՅԴ¬ի աշնանային հանրահավաքները համընկնեն, անհնար կլինի չհիշել շեքսպիրյան երկխոսությունը` ժողովրդի վիճակը նկատի ունենալով. ՀԱՄԼԵՏԻ ՄԱՅՐԸ ¬ Օ¯, Համլետ, սիրտս երկու կես արիր£ ՀԱՄԼԵՏ ¬ Դեն գցիր քեզնից նրա վատ կեսը, Եվ մյուս կեսով մաքուր կյանք վարիր... Դե, արի, ժողովուրդ, լավ ու վատ «կեսերից» գլուխ հանիր£ Օբամա-Էրդողան երկխոսությունից ՕԲԱՄԱ ¬ Ինչ էլ մարսես, Իրանի հետ սիրախաղը չես մարսի£ ԷՐԴՈՂԱՆ ¬ Բայց Թուրքիայի ամբողջ պատմությունը կամ պատերազմ է, կամ սիրախաղ£ Այժմ պատերազմ չկա, ուրեմն սիրախաղը պարտադիր է£ Վկա` Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում նախատեսված պատարագը£ Ի¯նչ սիրախաղ¬շոու... Հայերին չենք խաբի, բայց աշխարհի աչքերին թոզ կփչենք£ Ոչ թե երդվեն, այլ «քվուր դնեն» ՀՀ նախագահն ընտրվելուց հետո երդվում է, բժիշկները Հիպոկրատի երդումն են տալիս, հիմա էլ ուսուցիչները երդում կերան... Բա բարձրաստիճան իշխանավորները, նրանց հետ սերտաճած օլիգարխները ե՞րբ են երդվելու` թարգել ժողովրդին թալանելու անխիղճ «գործը»£ Բայց վերջիններիս համար երդմնազանց լինելը հեշտ է£ Այ եթե «գողական զակոնով» չգողանալու «քվուր դնեն», մեկ էլ տեսար թասիբի ընկնեն£ Հնացած տեխնիկան` նորագույն թակարդում Ըստ ռուս քաղաքագետների` Ադրբեջանին վաճառելով C-300 հրթիռները, ՌԴ¬ն Հայաստանին անվճար տրամադրում է դրանք ոչնչացնելու ամենանորագույն տեխնիկան և գերժամանակակից տեխնոլոգիաներով անկյուն կանգնեցնում Մեխեիլին£ Այս անգամ համագործակցությունը ստացվեց Հիանալի կլիներ, եթե իշխանությունները համասեռամոլներին տրամադրեին ձրի ուղեգիր` Ստամբուլ, հետ չվերադառնալու պայմանով£ Թուրքիայում հունիսի 27¬ին կայացած հայ¬թուրքական երկնա¬վարդագույն գեյ-շքերթն այդժամ առավել կընդգծեր այդ երկրի բնույթն ու բարոյականությունը£ Երկունքի ցավերին ցուպն էր պակասում Գաղթականի հոգի ունենք, ասում էր «Սարոյան եղբայրներ» ֆիլմի հերոսը, բայց արժե՞ արդյոք, որ այս վիճահարույց թեզը կրկնեն նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյա ները£ Գ. Եգանյանն, օրինակ, ասում է. - Մեր ազգին բնորոշ է գաղթականի ցուպը ձեռքին ծնվելը£ Խեղճ ծննդաբերող մայրեր, ցուպն էր միայն պակասում£ :

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՏՈՒ

n Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում էր Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում նախատեսված են գեներալ-լեյտենանտ Ֆ. Ֆրանգուլիսի հանդիպումները ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի հետ:

ՈՐԴԻՍ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ

Անհայտ կորածի մայր Սամարա Գրիգորյանի որդին` Վրեժ Ազատի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ (ծնված 1972 թ. օգոստոսի 28-ին), 20-ն էլ դեռ չէր բոլորել, երբ Արցախյան գոյամարտի մասնակից նվիրյալներից դարձավ: Վրեժի հայրական կողմը 1915 թվականին գաղթել էր Սարիղամիշի Հոֆֆերան գյուղից, իսկ մայրական կողմը` Շահումյանի Վերին Շեն գյուղից:

Հայրենիք ունես` պաշտպանի°ր

Զորակոչային հիմնախնդիրները, և ամենից առաջ զինծառայությունից խուսափելու ձգտումը Ռուսաստանում ևս տարածված է, փաստորեն£ Ու շուտով երիտասարդ ռուսաստանցիք ընտրության հնարավորություն չեն ունենա` «կատարե՞լ սուրբ պարտքը հայրենիքի առջև, թե՞ ոչ»£ Տեղի իշխանությունները որոշել են անհնարին դարձնել զորակոչից խուսափելը£ Դրան հասնելու ամենակարճ ճանապարհը, թերևս, երիտասարդների պետական ատյաններում մասնագիտական առաջընթացի սահմանափակումն է` եթե նրանք չեն ծառայել բանակում£ Ինչպես հայտնի է դարձել ծթ¬ին` ՌԴ պաշտպանական գերատեսչությունը զորակոչի համակարգում ծավալուն բարեփոխումներ է պատրաստում` խուսափումները նվազագույնի հասցնելու նպատակով£ Սպասվում է, որ օրինագիծը պատրաստ կլինի մինչև սեպտեմբեր£ Նախ, գործածությունից հանվելու է զորակոչային տարիք ունեցողներին ծանուցագրով զինկոմիսարիատ հրավիրելու պրակտիկան£ Փոխարենը երիտասարդները պարտավոր կլինեն ինքնուրույն ներկայանալ զորակոչային հանձնաժողով£ Տվյալներ կան, որ չներկայանալը կդիտվի քրեական հանցագործություն£ Չի հաջողվի նաև ուրիշ քաղաք կամ արտասահման ճողոպրել£ Ծառայել չցանկացողներին հայտնաբերելու գործում կընդգրկվեն սահմանապահներն ու միլիցիոներները և, իհարկե, ռազմական ոստիկանությունը£ Իրենց իրավունքներին ու պարտականություններին ապագա զինվորները կծանոթանան դպրոցում, ուր նախատեսված է նոր առարկա` «Զինվորական ծառայության հիմունք ները»£ Զորակոչային մեխանիզմները կատարելագործելու անհրաժեշտությունը հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ նոր հայեցակարգի համաձայն, միլիոնա նոց ռուսական բանակում 2010 թ. վերջին կմնա 150 հազար սպա և 90 հազար պայմանագրային զինծառայող£ Իսկ բանակի ու տորմիղի մնացյալ մասը կհամալրվի զորակոչիկներով£ Եվ այդ համալրման լիարժեքության համար գուցե և անհրաժեշտություն ծագի զորակոչել 18 տարեկան դարձածներին£ Ի դեպ, իրավապահները նշում են, որ զորակոչով բանակ մեկնածների ծառայության ժամկետը մինչև 1 տարի կրճատելը ոչ միայն չի վերացրել, այլ նույնիսկ ավելի խորացրել է «դեդովշչինա» կոչվող հիմնախնդիրը£ «Զինվորների մայրեր» կոմիտեի ունեցած տվյալներով` Ռուսաստանի բանակում ամեն տարի զոհվում է մոտ 2 հազար զինծառայող` չհաշված ֆիզիկական ու բարոյական հաշմումները£ Գուցե թե հենց սա է ծառայությունից խուսափելու հիմնական պատճառը£ Բայց խուսափելու տրամադրվածութ յունն էլ խանգարում է լավ ծառայել և գիտակցաբար կատարել կանոնադրական պահանջները£ Բոլորն ուզում են հայրենիք ունենալ, սակայն այն պահպանելու ինքնագիտակցությունը, դժբախտաբար, ոչ բոլորն ունեն£ :

«...Դամոկլյան սուր` Վրաստանի գլխին»

Որևէ մեկը չի կարող հիշել, թե Հայաստանը որևէ վերաբերմունք է արտահայտել` Վրաստանի արևմտյան սիրախաղերի, «վարդերի» հեղափոխության կամ ներպետական այլ խնդիրների շուրջ£ Ավելին, աղետալի երկրաշարժից հետո ու Արցախյան պատերազմի օրերին Վրաստանով առաքվող մարդասիրական օգնությունները թալանելը, Հայաստան եկող գազամուղի պայթեցումները նույնիսկ մեզ չչարացրին դրկից Վրաստանի հետ£ Բացառությամբ, իհարկե, հայկական պատմաճարտարապետական հուշարձանների ու հայ բնակչության հանդեպ թույլ տրվող ոտնձգության դեպքերի£ Բայց ահա մեր սահմանակից հարևան միակ քրիստոնյա պետությունում վայնասուն են բարձրացրել, որ է°լ ավելի են ամրապնդվում ռուս¬հայկական հարաբերությունները, որ է°լ ավելի են ընդլայնվում համագործակցության շրջանակները£ Համենայն դեպս` վրացական լրատվամիջոցներն արդեն իսկ բարձրաձայնում են խուճապախառն անհանգստությունը, ինչը փորձում են փոխանցել նաև իրենց բարեկամ Ադրբեջանին£ Ահա թե ինչ էր գրել, օրինակ «թՐցջՌÿ online»¬ը` Դմ. Մեդվեդևի Երևան կատարած այցից անմիջապես առաջ. - Գյումիրում ռուսաստանյան ռազմական հենակետի ժամկետը երկարացնելն ու ուժեղացնելը լուրջ ուղերձ է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի համար,- լրագրող ներին հայտարարել է Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն:

Ամենասթրեսայինը` ԱՄՆ¬ում

Forbez հանդեսի հերթական հարցումների արդյունքներով` ամերիկյան ամենացնցումնահարույց քաղաքների առաջին եռյակը գլխավորում է Լաս¬Վեգասը£ Մոլախաղերի մայրաքաղաք համարվող այս բնակավայրին հաջորդում են Լոս-Անջելեսն ու Հյուսթընը£ Այդ ցանկը կազմողները մայրցամաքի խոշոր քաղաքները գնահատել են 6 չափանիշներով. գործազրկության մակարդակը, աշխատանքային օրվա տևողությունը, աշխատավայր տանող ճանապարհի հեռավորությունը, առողջապահության մատչելիությունը, քաղաքացիների առողջական վիճակը և պարբերական ֆիզիկական վարժություններով չզբաղվող բնակիչների քանակը£ Եվ առաջին պահին նույնիսկ տարօրինակ կարող է թվալ, որ հենց այս ցուցիչներով առաջինը Լաս¬Վեգասն է£ Չնայած միլիոնավոր ամերիկացիներ հատկապես այստեղ են գալիս, որպեսզի թոթափեն նյարդային լարվածությունը, բայց տեղաբնակները ամեն օր ու յուրաքանչյուր պահի սթրեսների են ենթակա£ Այսպես. օրինակ գործազրկությունն այնտեղ կազմում է 14,5 %, իսկ բնակչության 30 %¬ը վերջին ամսվա ընթացքում ոչ մի անգամ մարզասրահ չի այցելել, ինչը կնպաստեր ձերբազատվել նյարդային լարվածությունից£ Ինչ վերաբերում է առողջությանը, ապա ինքնազգացողությունից դժգոհ է լոսանջելեսցիների 23 %¬ը£ Իսկ Հյուսթընում «կաղում» է աշխատաժամանակի տևողությունը. այստեղ շաբաթվա ընթացքում մարդիկ աշխատում են 41,2 ժամ, որը Միացյալ Նահանգներում ամենաերկարատևն է£ Բացի այս, հյուսթըն ցիների 1/4¬ին մատչելի չէ առողջապահությունը£ :

Թույլատրել էին, արգելեցին, հետո պետք է վերանայեն Կամ` այլասերության վավերացման ոդիսականը

Ինչ է համասեռամոլությունը, եթե ոչ` այլասերում£ Ասել է թե` չարիք, ինչը պետք է արմատախիլ անել` առողջ հասարակություն ունենալու համար£ Բայց ստացվում է` դրանց հանդեպ այնքան մեծ է հոգատարությունը, որ կարող է գայթակղել բնածին նման արատ չունեցողներին էլ£ Ահավասիկ. միասեռականների ամուսնությունը վավերացնելու ուղղությամբ ակտիվ պայքարը Կալիֆոռնիայում ծավալվեց 2004 թ.£ Այն ժամանակ քաղաքապետ Գևին Նյուսոմի գլխավորությամբ Սան-Ֆրանցիսկոյի իշխանությունները ձեռնամուխ եղան հոմոսեքսուալիստ զույգերին ամուսնության վկայականներ տալու գործին£ Նահանգի բարձրագույն դատարանը, սակայն, արագ խափանեց այդ պրակտիկան, և վավերագրված ամուսնություններն էլ չեղյալ հայտարարվեցին£ Դեմ ու կողմ եղողների հակամարտությունն, իհարկե, շարունակվեց դատական ու օրենսդիր մարմիններում, և 2008-ին նույն` բարձրագույն դատարանը վերավճռեց, որ միասեռականների ամուսնության արգելանքը հակասահմանադրական է£ Սակայն նոյեմբերի 4¬ին կալիֆոռնիացիք հանրաքվեով որոշեցին նահանգի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել` օրինական համարելով միմիայն տղամարդու և կնոջ ամուսնությունը£ 2009¬ի մայիսի 26¬ին Կալիֆոռնիայի Գերագույն դատարանը հաստատեց հանրաքվեի արդյունքները` մի վերապահումով. մինչ քվեարկությունը գրանցված 18 հազար «երկնագույն» ու «վարդագույն» ամուսնությունները մնում են վավերական£ Ընթացիկ տարվա օգոստոսի 4¬ին էլ Սան¬Ֆրանցիսկոյի դատարանը «խոստովանել» է, թե դրանց ամուսնության գրանցման մերժումը ոտնահարում է միասեռական զույգերի քաղաքացիական իրավունքները£ Եվ այս տարեվերջին դարձյալ վերանայվելու է նման միությունները վերստին «օրինականացնելու» չարչրկված հարցը£ :

10¬ից` 9¬ը

Գերմանիայի բնակիչների 88 տոկոսը կողմ է արտահայտվել տնտեսական նոր կարգի ներդրմանը` ի տարբերություն կապիտալիզմի£ Այս մասին տեղեկացրել է Spiegel հանդեսը` վկայակոչելով Emmnid հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած սոցհարցումների արդյունքները£ Հարցվածների կարծիքով` կապիտալիզմը չի նպաստում ո°չ սոցիալական արդարության հաստատմանը, ո°չ շրջակա միջավայրի պաշտպանությանը, ո°չ էլ բնական պաշարների հանդեպ հոգատար վերաբերմունքին£ Այսուհանդերձ, գերմանացիները հակված չեն իրենց տնտեսական կարգը փոխել հեղափոխական ճանապարհով£ Հարցումն ապացուցել է, որ տեղի ունեցածի պատասխանատ վությունը ԳԴՀ քաղաքացիները ոչ թե քաղգործիչների և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների ուսերին են բարդում, այլ ստանձնում են մեղքի իրենց բաժինը£ 5¬ից 4¬ը հայտարարել է, որ յուրաքանչյուրը պարտավոր է մտածել իր կենսակերպի մասին և հաշվետու լինել ինքն իրեն£ Հարցվածների մեծամասնությունը համոզմունք է հայտնել, որ սոցիալական կապերը, առողջությունն ու շրջակա միջավայրի պահպանումը ավելի մեծ արժեքներ են, քան` ունեցվածքի, հարստության անվերջ բազմապատկումը£ Ընդ որում, այս տեսակետը պաշտպանում են գրեթե բոլոր սոցիալական խմբերի ներկայացուցիչները£ Պարզվում է, որ նույնիսկ շարքային գերմանացիները բավական հեռատես են ու անտարբեր չեն իրենց երկրի տնտեսության զարգացման հարցում£ Նրանց 82 տոկոսի համոզմամբ տնտեսության հետագա տնտեսական աճը միայն կարող է քաղաքական կայունությունը ապահովել£ Սակայն 2/3¬րդը սպասելիք չունի, թե տնտեսական աճն ավտոմատ կերպով կբարձրացնի իրենց կենսակերպը£ Հարցումները երկրի իշխանություններին կարևոր մի իրողություն էլ են հուշել. հատկապես երիտասարդության շրջանում բարձր է հոռետեսությունը£ :

Սև ամրոցի տիրակալները

Թատերահանդիսանքներում անհոգ զվարճություն որոնողների սակավամարդ խմբերը, նստոտելով քարե թեք հարթությունից խոհուն միակամ հայացքը «Կեչառիս» հյուրանոցի դիմացի կոկիկ հրապարակին հառած եռագլուխ քանդակի շուրջբոլորը, ջանք էլ չարեցին խորամուխ լինելու անցյալ դարի համաշխարհային գիտական առաջընթացում իրենց շրջադարձային հայտնագործություններով խոշոր հետագիծ թողած Լևոն, Հովսեփ և Ռուբեն եղբայրների պատվարժան` Օրբելի տոհմանունով անվանակոչված տեղանքի պատմական բացառիկ արժեքավորության կոթողային նշանակության մեջ£ Ասենք, շատերին հասու չեղավ ողջ հնարմատ դրամատիզմը մերօրյա իշխանական սև ամրոցների, որն ընկած էր Ցոլակ Մլքե-Գալստյանի բեմադրամտահղացման հիմքում£ Նորահայտ երիտասարդ թատերագործիչներից այս մեկի հախուռն եռանդը արդիաշունչ պլաստիկ արտահայտչամիջոցների փնտրտուքում երբևէ չդրսևորվեց պարզունակ աճպարարություններով£ Իր ծնունդն ազդարարելով մեր տարածաշրջանի ամենալայնամասշտաբ` «Հայֆեստ» կատարողական արվեստների փառատոնի մուտքով հայաստան յան մշակութային առօրյա` նրա կազմավորած «Միհր» ինքնատիպ թատերախումբը այժմ մոտ մեկ տասնյակի հասնող խաղացանկով հավաստեց սեփական ասելիքի լայնախոհությունը£ «Արդյո՞ք խենթ եմ ես», «Գույներ», «Սանասար և Բաղդասար», «Կոմիտասի տասը պատվիրանները»... Հիմա, «Սև ամրոց»¬ով, հատու վերաբերմունքն էր ցայտեցնում մոլի փառատենչության արգահատելի էության հանդեպ` շարժապատկերների զսպանակաձև զարգացումների կուռ շղթայով ցուցանելով մութ ուժերի առ այսօր անկասելի նույնատիպ խլրտումները£ Ըստ իս, որոշակի խորհուրդ կար նաև նրանում, որ ժամանակին Միհր աստծո պաշտամունքի մարմնավորմանը ծառայեցված մետաղե լոգոյատիպ կոնստրուկցիան միանգամայն այլ` արևազերծ թատերակերպարի ստեղծմանն էր «մասնակցում»£ Քանի դեռ հուդայածինների նենգադավ աթոռակռիվն է շարժիչ ուժը մեր ներկա կեցության, վսեմ ու ազնիվ արաչագործության Արևը հազիվ թե կենսահաստատ շողերով ջերմացնի ու լուսավորի մոտալուտ մեր ապագան£ Քանի դեռ իրար ոտնատակելով, միջոցների միջև խտրություն չդնելով, սրի ու արյան մեջ թաթախված գահը ձեռք գցելով ենք առավելապես մտահոգված` համընդհանուր Մարդացումն, իսկապես, անլույս դեգերումներով անհասանելի հանգած փարոս է, անիմանալի մի բարձունքի անհույս բազմած:

Կարոտի ռոմանս ըստ Մարսել Մարսոյի

Չէ, սնահավատությունից չէր£ Բոկոտն բեմելը բացօթյա թաց խաղահարթակ պարզապես ակնթարթորեն շիկացրեց ներքին սարսուռը Ծաղկաձորի կենտրոնական հրապարակի բազմաշերտ հանդիսատեսին դեմ¬հանդիման£ Բարձրաստիճան պետական այրերի, մայրաքաղաքից ամեն օր ամառանոցային այս գողտրիկ հանգստավայր ժամանողների, հովեկների ու տեղաբնակ թամաշասերների հոծ բազմության միջից իրեն հասավ տոհմական մանկավարժ մոր` ալեզարդ Վարսենիկ Սիմոնյանի հոգեսատար կենսալիցքերի հորձանքը£ Եվ յոթնամյա անջատումից հետո կրկին հայրենի հողի վրա ոտք դրած Վահրամ Զարյանը (Եղիազարյանը), Մնջախաղի միջազգային երկրորդ փառատոնի հանդիսավոր փակման, մարմնաքանդակային ձևավորմամբ ուշագրավ, հումորաշաղախ արարողակարգից հետո ձեռնարկեց մարմնակերտումն իր նոր «Խոստովանության»£ Բեմ¬դահլիճ մտերմիկ զրույցի բացօթյա կայացման անկարելիության սթափ գիտակցությամբ` հրաժարվել էր բեքեթյան հենքով Փարիզում ամբողջացրած ու բազմիցս խաղարկած նախորդ «Խոստովանություն»¬ից և 3-4 օրում նորը մտահղացել` յուրովի թարմացնելով ինքնակենսագրական պատումի մատուցման հնարքները, անակնկալ միջավայրին անհամեմատ հարիր թատերատարբերակ գտել£ Բեմահարթակին իշխող հնաոճ աթոռին ծվարած սևազգեստ աղջնակից վերհուշի տխրաթախիծ լույսն է տարածվում մթամած հրապարակում, երբ բացվում է Վահրամ Զարյանի կյանքի գիրքը£ Սուրեն Շահիջանյանի բասով հատու զրնգում է Չայկովսկու «ԾՏռ չպվՌռ, ՎՏռ Ովչպս, ՎՏռ ՊՐցչ» ռոմանսը£ Մնջախաղաց արտիստը, վերապրելով իր ռոմանսը, մերթ սևով, մերթ ճերմակով է պարուրում հուսաշող աղջնակին` մարսոյաստեղծ արտահայտչալեզվով հասանելի դարձնելով խուռներամ վերհուշի բովանդակությունը, որը ֆրանսերենով ներկայացվում էր թիկնադարձ պաստառին£ Լավատեղյակ 29-ամյա հուզառատ երիտասարդի բազմաշավիղ կենսուղու կարևորագույն հանգրվաններին` առաջին իսկ պատկերից կլանվում եմ բեմապատումի ընթացքում, մտովի գիտցածովս իմաստավորում£ 88¬ի երկրաշարժի բնավերությամբ, ոնց որ իրապատում հեքիաթում, իսպառ ջնջվել էր էպիկենտրոն Նալբանդ (Շիրակամուտ) գյուղում անցած յոթնամյա մանկությունը£ Մտապատկերում դաջված միակ հուշը սարսափազդու տնքոցն էր մարդակուլ ավերակների, երբ ռուսական փրկարարական ջոկատների հսկա ամբարձիչները իջեցնում էին փլուզված պանելների բեկորները` որևէ կենդանի արարած կամ զոհ չգտնելով£ Քանի¯¬քանիսը իրենց մահկանացուն կնքեցին չարագույժ քարակույտերում մեն մի կյանք փրկելու համար£ Հորը, ավաղ, գտան անասնապահական ֆերմայի փլատակներում` արդեն անշնչացած£ Կյանքի ուրախ թրթիռը շուտով գերիշխող դարձավ շնորհիվ մոր արտիստիկ կազմակերպվածության£ Անձնական երջանկությունը անդարձ թողած փլատակներում` նա երեք որդիներին անմնացորդ նվիրվեց` մինչ ժամանակավոր տնակ¬կացարան («ՊՏՎՌՍ») ստանալը դեգերելով Կիրովականից Երևան£ Վահրամի կյանքի սև-սպիտակ շարժանկարում առաջին շենշող գույներն առկայծում են տատի անուշ երգն ունկերում, հեռուստաէկրանին Վյաչեսլավ Պոլունինի չարաճճի մնջկատակությունների ու մեր օպերայինի բակում Մարսել Մարսոյի «մարմնաքանդակ» ծաղիկների ու թիթեռների երևալով£ Նորաբաց երաժշտական դպրոցում ստացած դաշնամուրի դասերը ներքին թշնամանք են հարուցում` ստեղնաշարին անվարժ մատներին հասցված քանոնի «հուժկու կրակահերթով»£ Կիրովականի շուկա իրենց աճեցրած կանաչեղենն «արտահանելիս» գտնում է Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքն ու, ամեն հաջորդ այցելությանը առավել ինքնավստահություն ձեռք բերելով, ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանի բարյացակամությամբ հաճախում թատերաստուդիայի դասերին£ Զուր էր մայրը երազում, որ կրտսեր որդին ինժեներ կամ բժիշկ է դառնալու` չընդդիմանալով 15-ամյա պատանու անցողիկ թվացող հրապուրանքին£ Նրան հարազատացել էր կուլիսների մգլած բույրը, մինչև ականջները սիրահարված էր կրակոտ գեղեցկուհի Ա...¬ին ու հերոսուհիների գլխավոր դերակատար Գրետա Մեջլումյանին£ Եվ, Հակոբ Ազիզյանից մասնագիտական այբուբենը հնարավորինս յուրացնելով, առանց լուրջ փորձությունների հայտնվում է Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի Գուժ Մանուկյանի «դրամատիկ դերասանի» արվեստանոցում£ Մայրաքաղաքային թատերագոբելենում շուտով գտնվելով ինքնարտահայտման փնտրած հյուսվածքը Մնջախաղի թատրոնում` զուգահեռ մասնագիտանում է Ժիրայր Դադասյանի մոտ, երբեմն¬երբեմն հաջողեցնելով ինչ¬ինչ դասեր քաղել նաև Լեոնիդ Ենգիբարյանի ուշիմ սան Սոս Պետրոսյանից£ Կապույտ թիթեռնիկի դերակատարմամբ ներմուծվելով Դադասյանի «Թռիչք» ներկայացման մեջ` առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմ է բարձրանում£ Համառ աշխատասիրությամբ գործնական հմտություններ է ձեռք բերում Յուրի Կոստանյանից£ Մասնակցելով թատրոնի հյուրախաղերին Եգիպտոսում («Արթմնի երազ») և Իրանում («Չարի ծաղիկներ»)` միաժամանակ դրամատիկ դերասանի ունակություններն է զարգացնում Իվ Ժամյակի «Մսյո Ամիլկար» դիպլոմային աշխատանքի մանուկյանական բծախնդիր բեմափորձերում£ Հազիվ մի քանի բեմել էր ունեցել Կոստանյանի «Գեներ»¬ում, երբ բախտորոշ հանդիպումն է տեղի ունենում օպերային երգիչ Սուրեն Շահիջանյանի իմպրեսարիո Գուիդո Մոդերնշայմի հետ£ Վերջինիս հրավերով 2002¬ին մեկնելով Ֆրանկֆուրտ` գտնում է մնջախաղի արվեստի իր գլխավոր քուրմին` եվրոպական դպրոցի հիմնադիր Էթյեն Դեկրուի տաղանդաշատ սան Մարսել Մարսոյին (1923-2007 թթ.)£ Հայաստանում ստացած թատերակրթությամբ` դառնում է մեկն այն 30 երջանիկներից, ում բախտ է վիճակվում անզուգական դասեր ստանալ բացառիկ մնջախաղային արվեստանոցում£ Այլևս ճնշող չէր վտարանդու կարգավիճակը£ Դժվարին ու անփոխարինելի երկամյա թատերաքուրայում երեսունից զտված իննի խմբում պիտանիությունը հավաստելով` Վահրամը տարազգի ընտանիքի լիիրավ անդամ է դառնում (հենց Մարսոյի կամքով էլ կրճատվում է ազգանունը` բարեհունչ արտաբերելու միտումով)£ Տքնաջան ու ակնդետ կլանում է Ուսուցչի կատարողական տեխնիկայի գաղտնիքները` ժեստի, հայացքի, պահվածքի, շարժման մնջախաղային բառապաշարն ու մարմնի քերականությունը, ներկայացման դրամատուրգիական հիմքը պատկերավոր բացահայտելու նրբին հնարքները£ Միայն ձեռքերի շարքը շուրջ 200 անուն ունի£ Երկարավուն շարքեր են կազմում կոնկրետ բնավորություն, տրամադրություն, զգացողություն, միտք արտահայտող հայացքներն ու ժեստերը, մանրակրկիտ մշակված շարժումները£ Կառուցիկ մի համակարգ, որի խորագիտությանը որքան մոտենում ես, այնքան սրվում է ամենագետի թերահավատությունդ£ Բավական է փոքր¬ինչ նվազեցնես ամենօրյա վարժանքդ, շատ շուտով կկորցնես ամբարածդ հմտությունները£ Չկարողացար հարստացնել ներաշխարհդ մշակութային բազմատեսակությամբ, միջազգային փոխշփումներով, անվերջանալի ինքնակրթությամբ` կդադարես անհատականություն լինելուց, եթե նույնիսկ հանրաճանաչում, որոշակի փառք ես վաստակել£ Առույգ ու համառ պիտի լինես նաև, որպեսզի ինքնատիպ տեսակդ մնջախաղաց-արվեստագետի արժանավայել կայացնես ու հետևողականորեն պահպանես£ Մնջախաղացի համանման հատկանիշների դաստիարակությամբ երախտապարտ է միամիտ ու բարի, մարդասեր ու կենսախինդ Բիպի քնարական կերպարով մնջախաղի արվեստում իր անձեռակերտ արձանը ստեղծած Մարսել Մարսոյին£ Համադրելով նրանից ստացածը հատկապես Չարլի Չապլինի անզուգական կինոհերոսի ստեղծագործական նկարագրին` Վահրամ Զարյանը ինքնուրույն բեմադրություններով սկսեց ամրապնդել մարսոյական անգերազանցելի դասընթացից քաղած գիտելիքները£ Դրանց տեսական հիմնավորումն ամրակայեց` բեմական արվեստ ուսանելով Սորբոնի և «Փարիզ-8» համալսարաններում£ Կախարդված Սերգեյ Փարաջանովի արտիստական խառնվածքով ու, ամենից ավելի, ըստ իրեն մնջախաղային առաջին կինոժապավենով` «Նռան գույն»¬ով, հետազոտական աշխատանքի լծվեց£ Առավել հոգեհարազատ 7 կոլաժների սեփական բեմավորումը ամբողջացրեց դաշնակահար Վարդան Մամիկոնյանի նվագակցությամբ£ Մարսոյի դպրոցի վերջին շրջանավարտներից Լենա Վիրիսելի, Շինյա Յամամոտոյի, Բեժարի պարուհիներից` Բերենիս Պրետայի հետ մի շարք բեմադրություններ արեց, որոնցում նյութի խորիմացությամբ իմպրովիզելու ունակությունը հղկեց£ Գերադասելով կենդանի նվագակցությունը` բեմ բարձրացավ «Լավաշ» ֆոլկ¬երաժշտախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավար, ակորդեոնահար Սևան Ստեփանյանի երկացանկում հայկական մոտիվներն են նախապատվելի£ Եվ մշակութային կենտրոնի վերափոխված դարասկզբի լվացքատանը (այժմ` «Փարիզյան մոդեռն լվացքատուն») ներկայացրեց իր «Լվացքը»` մոր փռած լվացքի սառցակերպափոխությունները 2 խաղընկերուհիների հետ դիտարժան մատուցելով քնարական գծի զարգացմանը հընթացս£ Զգայացունց տպավորություն է հարուցել Սբ. Զատկի թատերայնացված պատարագը բելգիական կաթոլիկ եկեղեցում£ 3-4 հոգանոց հիմնական կազմով «The°atre des Silences» և «The°atre Suspendu» թատերահարթակներում կամերային մնջախաղային ներկայացումներ ցուցադրելուց զատ («Sepia Quartet»¬ում որպես 4¬րդ դերասան ժամացույցն է խաղարկվում) հանդես է գալիս օպերային բեմում, կինոթատրոնում Չապլինի կերպարը մարմնավորում` հանրածանոթ դրվագների զուգորդությամբ համր կինոյի դարաշրջանից հասնելով մինչև մեր օրերը£ Փարաջանովին ունենալով որպես ներշնչանքի անսպառ աղբյուր` ժամանակակից արվեստի զարգացումներին է անքթիթ հետևում` երաժշտություն (ամենասիրելին դասականներին միացած կոմպոզիտոր Դութիոն է), պար, գեղանկարչություն... Ի տարբերություն ֆրանսիացների, որոնց վաղուց է մերվել, չի խզում կապը պոեզիայի (Չարենց, Պրևեր) հետ£ «Քայլող թատերական բառարան» Պատրիկ Պավիսից իրեն փոխանցված հետաքրքրությամբ` մնջախաղի տերմիններն է խմբավորում` ընդհանուր թատերական բառարանում «մնջախաղ» տերմնից բացի նեղ մասնագիտական որևէ նշում չգտնելով£ Վերադարձի ու կարոտի «Ծաղկաձորյան ռոմանս»¬ով, հին ու նորահաստատ բարեկամությամբ` դժվար կլինի հաջորդ «հայրենադարձությունը» կրկին 7 տարով երկարաձգե լը£ Մանավանդ` սրված է ձգտումը մնջախաղային արվեստի ողջ մարսոյակերտ ներուժով ու փայլով հայաստանցի թատերասերին ներկայանալու£ :

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ. «Մեր ամբողջ կյանքը զավեշտ է»

Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ, ՀՀ Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի նախագահ, գրող Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆԸ` «Նանսեն» հիմնադրամի նախագահը, արժանին է մատուցել նորվեգացի ճանապարհորդ, բևեռախույզ, մեծ մարդասեր, հայ ժողովրդի բարեկամ և նվիրյալ Ֆ. Նանսենին£ Նա հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի հայ սերունդները հիշեն, որ Եղեռնից մազապուրծ երեք հարյուր քսան հազար հայեր նանսենյան անձնագրերով քաղաքացիություն են ստացել աշխարհի հիսուներկու երկրներում, իսկ հիսուն հազարը Հունաստանից գաղթել են Հայաստան£ Ֆ. Բախչինյանի անմիջական նախաձեռնությամբ կազմակերպվել են մեծ մարդասերին նվիրված գիտաժողովներ, թարգմանվել և հրատարակվել են նրա գործերը£ Ֆ. Բախչինյանը ծնվել է Ալավերդի քաղաքում£ Ավարտելով Բագրատաշենի դպրոցը, Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումը և Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը` ուսումը շարունակել է Վիլնյուսի պետական համալսարանում£ Աշխատել է «Լոռի» շրջանային և «Հայաստան» հանրապետական թերթերի խմբագրություններում£ Հայաստանի և Մոսկվայի գրողների միությունների անդամ, Վրաստանի հասարակական գիտությունների, Կովկասի ժողովուրդների և Հումանիզմի միջազգային ակադեմիաների ակադեմիկոս Ֆ. Բախչինյանը հրատարակել է «Արևային քնար», «Աստեղային խոստովանանք», «Խաչվածին մահ չկա», «Նամակներ Հայաստանից», «Բանաստեղծական ձգողականություն», «Ներաշխարհի արահետներ», «Հայ լինելու քաղցրութ յունը» «Հայ դատի հենասյունը» և այլ մենագրություններ, «Cþest la vie» և «Թափառաշրջիկը» պատմվածքների ժողովածուներն ու բազմաթիվ թարգմանություններ£ - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Երևի ամենադժվարը հետպատերազմյան սովի տարիներն էին£ Ես ծնվել եմ 1950 թ., երբ պատերազմը հինգ տարի առաջ ավարտվել էր, բայց սովը դեռ զգացնել էր տալիս իրեն£ Մեր փոքրիկ Ալավերդիում մի դասարանում սովորում էր քառասունվեց աշակերտ£ Առանց չափազանցության կարող եմ ասել, որ երևի նրանցից քառասունը քաղցած էր դասի գալիս£ Ես հիշում եմ այնպիսի օրեր, երբ տանը ուտելու բան չկար£ Հայրս կոշկակար էր. երբ նրան հաջողվում էր գումար հայթայթել, մայրս դրանով որևէ բան էր գնում` հաց ու պանիր կամ «Սկյուռիկ» շոկոլադ, շալի տակ թաքցրած բերում էր դպրոց, որ երկար դասամիջոցին ուտեմ£ Մյուս դժվարությունը տեղի ունեցավ քսան օր առաջ£ Ես շատ ծանր հիվանդացա, համարյա հրաժեշտ էի տալիս կյանքին£ Մտածում էի, որ գործերս կիսատ կմնան, ոչ թե անձնական բնույթի, այլ` հատկապես այն գործերը, որ պետք է անեի Ֆ. Նանսենի հիշատակը հավերժացնելու համար, քանի որ մյուս տարի նրա 150-ամյակն է£ Դժվարությունները շատ են£ Դրանք կան, կլինեն£ Կարևորն այն է, որ մարդը մնա մարդ, թեկուզ չկարողանա հաղթահարել իր առջև ծառացած դժվարությունները, բայց մնա իր բարձրության վրա, չաղտոտվի, վատ արարքներ չգործի£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ Հայի տեսակն` ըստ Ձեզ£ - Այդ մասին շատ եմ մտածել, հաճախ էլ կատակով ասել, որ լավ կլիներ` մարդը ֆրանսիացի ծնվեր£ Դպրոցական տարիքում քարտեզի վրա Ֆրանսիայի գույնը շատ էի հավանում£ Գիտեի, որ նրանք մեր բարեկամն են£ Բայց եթե նորից աշխարհ գայի` կուզեի նորից հայ ծնվել£ Եթե հայ ես, ունես բազմաթիվ խնդիրներ ու պիտի կարողանաս լուծում տալ դրանց£ Մենք մի ազգի զավակ ենք, որը Եղեռն է տեսել. մի ազգ, որ շրջապատված է թշնամի հարևաններով£ Այդ թշնամիները երեկվանը չեն… Ես կասեի` բարեկամներ չունենք. ո°չ Եվրոպան է մեր տերը, ո°չ Ռուսաստանը, ո°չ Ամերիկան£ Մեր ազգի միասնությունը եթե չլինի, չենք կարող լուծել մեր առջև ծառացած խնդիրները£ Միանշանակ չենք կարող ասել, թե որն է հայի տեսակը£ Դա ծայրահեղ տեսակ է£ Երկու ծայրահեղություն` սև և սպիտակ, հանճարեղ և միջակությունից ցածր, անհատականություն և բացարձակ զրո£ Աշխարհի տարբեր երկրներում եմ եղել, լսել եմ տարբեր ազգերի ներկայացուցիչների, բոլորը նույն կարծիքին են, որ մեզանում կան նշանավոր մարդիկ, ովքեր մեր ազգի այցեքարտն են և, դժբախտաբար, հանդիպում են նաև տականքներ… - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբաձրաձայնեիք£ - Երևի տղամարդու համար ամենամեծ ու գեղեցիկ գաղտնիքը իր սերն է, որ երբևէ չի խոստովանել£ Նշանակություն չունի, թե որ տարիքում ես սիրահարվել` առաջին դասարանո՞ւմ, թե՞ քսան տարեկանում, այդ գաղտնիքը պիտի պահես քո մեջ և տանես մինչև գերեզման£ Եթե բարձրաձայնես, կկորցնես այն. քո կյանքի այդ գողտրիկ զգացմունքը կդառնա բոլորինը… - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Սերն է ամենաառեղծվածայինը£ Այս կյանքում ամեն ինչ անցնում է մնայուն բան չկա£ Մնում է մի բան` մարդու անհատականությունը, որը թույլ չի տալիս տարվել առօրեական խաղերով, այլ մղում է` մնալ իր բարձրության վրա£ Դրա մեջ կոնկրետ ինձ համար ամենաէականը սերն է£ Դա մի կախարդական զգացմունք է, որն ի վերուստ է տրված£ Իհարկե` ոչ բոլորին£ Դեռ դպրոցական տարիներից զգացել եմ, որ սերը մեկի համար այդ աղջկա արտաքինն է, մյուսի համար` նրա ունեցվածքը… Սերն առեղծվածային է այն դեպքում, երբ դու սիրում ես ու… մնում անպատասխան£ Եթե մտածում ես, որ քո սիրած էակը սովորական մարդ է, դա արդեն սեր չէ£ Նրա մասին պետք է մտածել այնպես, ինչպես առաջին դասարանցին իր ուսուցչուհու մասին£ Ո°°չ այսօրվա ուսուցչուհու. այսօրվա աշակերտը գիտի, որ իր ուսուցչուհին սովորական մահկանացու է… Պետք է մտածել, որ սիրած էակը սովորական մարդ չէ, այլ` ամենաքիչը հրեշտակ…, և պիտի այդ հրեշտակին չհասնես£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը£ - Մեր ամբողջ կյանքը զավեշտ է£ Բոլորս դերասան ենք, ուզում ենք ինչքան հնարավոր է շատ խաբել, քիչ խաբվել£ Ճիշտ են ասում, որ Հայաստանում ամեն օր 3 մլն Նապոլեոն է արթնանում£ Յուրաքանչյուրին թվում է, թե միայն ինքն է ճիշտ և կարող է դիմացինին խաբել£ Երևի աշխարհի միակ ազգն ենք, որ փողոցում միմյանց նայում ենք մի տեսակ դժգոհ հայացքներով£ Ոչ մի երկրում` ո°չ հետամնաց Ուզբեկստանում, ո°չ զարգացած Ֆրանսիայում այսպիսի բաներ չեմ նկատել£ Մեզ մոտ, երբ հայացքդ հանդիպում է մեկի հայացքին, աչքերն անպայման ոլորում է£ Չգիտեմ ինչու£ Տգեղ երևույթներ շատ կան, սեր չկա, հարգանք չկա£ Լիտվայում սովորել եմ երեք տարի և ապրել£ Չնայած լիտվացիներն ավելի քիչ հանճարներ ունեն, քան մենք, բայց նրանք կարծես դաստիարակված են մեկ ընտանիքում£ Ծնողների հետ Դուք¬ով են խոսում£ Քրդերի մեջ կա մի սովորույթ, թոռնիկները, երբ տեսնում են տատիկին ու պապիկին, համբուրում են նրանց ձեռքերը£ Մեր երեխաները խոսում են հեռուստատեսային սերիալների ժարգոնով£ Նրանց համար ի՞նչ տատիկ, ի՞նչ պապիկ£ Ես վախենում եմ նրանց համար£ - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Հիշում եմ` երկրորդ դասարանում էի սովորում, երբ պատժվեցի Մարիամ Աստվածածնի նկարը ռուսերենի դասագրքի արանքում պահելու համար£ Ես չգիտեի, թե նա ով է£ Պահել էի` որպես գեղեցիկ նկար£ Դժբախտաաբար դրել էի այն էջում, որտեղ Լենին պապիկի նկարն էր և նրան նվիրված բանաստեղծություն£ Ռուսաց լեզվի ուսուցչուհին ուզում էր ինձ հեռացնել դպրոցից, բայց տնօրենը շատ խելացի մարդ էր, պատվիրեց նկարը տուն տանել£ Հետո ուսուցչուհին պատժվեց, կորցրեց ամուսնուն, դժբախտացավ£ Ասում էին, որ նա իր տանը փակցրել էր Մարիամ Աստվածածնի մեծադիր նկարը և բոլորին պատմում էր, թե միշտ հավատացյալ է եղել£ Բայց նկարով չի որոշվում հավատացյալ լինելը£ Ամեն մարդ պետք է հավատ ունենա և մտածի իր արարքների, իր վաղվա օրվա մասին£ Ինչ մենք ուղարկում ենք երկինք, բումերանգի օրենքով վերադառնում է մեզ… :

Արգելանք «աստվածային» հմայաիրերին

Մեծ Բրիտանիայի ստանդարտների կոմիտեն (ASA) արգելել է գովազդել այնպիսի համայիլներ, որոնք պատրաստված են կախարդաիրերի մասնագիտացված CoR կազմակերպության կողմից£ Այդ գովազդի դեմ բողոքել է մեկ մարդ, և այդ միակ դժգոհությունը ASA¬ին մղել է լրջորեն վերաբերվել հմայաիրերի գովազդներին£ Մասնավորապես, հրապարակումներից մեկում տեղեկացվել է, որ «7 հրեշտակների» համայիլն իր տիրոջն ապահովում է «աստվածային պաշտպանվածությամբ», նրանց հաջողություն է բերում սիրո մեջ ու մարդկային հարաբերություններում, ինչպես նաև ֆինանսական ապահովություն, մոլախաղերում հաջողություն, քաջառողջություն ու երջանկություն է խոստանում£ CoR¬ն էլ ի պատասխան հայտարարել է, որ նմանատիպ բողոքներ ինքը երբևէ չի ստացել£ Ավելին, համայիլային կախարդանքի փորձագետներն ապացուցել են, որ արդեն 1000 նման հուռութք են վաճառել և գնորդներից նամակներ են ստացել դրանց հրաշագործ ազդեցության վերաբերյալ£ CoR¬ը նաև պատրաստակամություն է հայտնել հետ վերադարձնել իր արտադրանքից դժգոհ բոլոր գնորդների վճարած գումարները` եթե գնելուց 60 օրվա ընթացքում նրանք կցանկանան հրաժարվել իրենց արտադրանքից£ Այսուհանդերձ, բրիտանական կոմիտեն հայտարարել է, որ CoR¬ը ապացույցներ չի ներկայացրել իր արտադրատեսակների արդյունավետության վերաբերյալ£ :

Տարեցներին էլ աշխատանք տվեք

Գերմանիայի դաշնային դատարանը տարեցների աշխատանքի իրավունքը վերահիմնավորող որոշում է ընդունել. գործատուներն իրավունք չունեն տարիքի պատճառով սահմանափակումներ դնել տվյալ գործի համար համապատասխան տվյալներ ունեցողների առջև£ Ինչպես հաղորդել է AFP¬ն` նման որոշման անհրաժեշտությունը ծագել է 49-ամյա մի իրավաբանի հայցը քննելուց հետո£ Հայցվորի պնդմամբ` ինքը հավակնել է մի պաշտոնի, որը մերժել են իրեն, որովհետև գործատուն ավելի երիտասարդ թեկածու է որոնել£ Նրա հայցն իհարկե բավարարվել է, մերժված թեկնածուի օգտին նույնիսկ փոխհատուցման պահանջ է ներկայացվել երիտասարդասեր այդ կազմակերպությանը£ Ու դրանով ակամա շահել են մյուս բոլոր նրանք, ովքեր նույն պատճառով մերժվել կամ մերժվելու էին£ Դատարանի որոշմամբ` աշխատանքի հրավիրող հայտարարություններում աշխատել ցանկացողներին ներկայացվող պահանջների ու պայմանների շարքում տարիքային ցանկացած հիշատակում համարվում է խտրականություն£ :

Արտադրական լրտեսումներ

Հանրահայտ Բարբի տիկնիկներ արտադրող Mattel ընկերությունը մեղադրվում է արտադրական լրտեսության և առևտրային գաղտնիքներ հափշտակելու համար (տեղեկացրել է AFP¬ն)£ Հայցը Լոս-Անջելեսի դատարան ներկայացրել է Bratz տիկնիկների արտադրող MGA ընկերությունը` հայտարարելով, որ 15 տարի շարունակ իր գլխավոր մրցակիցը արտադրական գաղտնիքներ է կորզել իրենցից£ Տարբեր ցուցահանդեսներում մրցակից¬լրտեսները լուսանկարել են խաղալիքները, ուսումնասիրել դրանց ձևավորումներն ու գնային քաղաքականությունը, առևտրային մարտավարությունը£ Bratz¬ը նաև պնդում է, որ «գաղտնի գործակալները» ծպտյալ այցելել են և այլ ընկերությունների տաղավարներ£ Ինչպես գրել է ABC News¬ը` Mattel¬ը փորձել է տեղեկություններ կորզել և Lego, Sony ու Hasbro ձեռնարկություններից£ Ամբաստանյալը, բնականաբար, հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները` դրանք անվանելով անհիմն£ MGA¬ն էլ այդ հերքումը որակել է որպես հանրության ուշադրությունը խարդախությունից լկտիաբար շեղելու մեթոդ£ Ամերիկյան այս 2 ընկերությունների դատավեճն ավելի քան երկամյա պատմություն ունի£ 2008 թ. դատարանը պարզել էր, որ Bratz տիկնիկներ ստեղծելու գաղափարը MGA¬ի աշխատակից Քարտեր Բրայանտը հղացել է դեռևս Mattel¬ում աշխատելիս` բնականաբար օգտվելով այդ ընկերության ստեղծագործական ծրագրերից£ MGA¬ն էլ իր հերթին է պնդել, թե օգտագործվել են իրենց գաղափարները£ Ի վերջո, վերջինիս պարտավորեցրել էին Mattel¬ին 20 միլիոն դոլար փոխհատուցում վճարել, թեև նա 2 միլիարդ էր պահանջել£ Սակայն մինչև 2010¬ի հուլիս ամիսը MGA¬ն որևէ գումար չէր վճարել£ Ու փաստորեն չէր սխալվել£ Վերաքննիչ դատարանը բեկանել է 2 տարի առաջ կայացված վճիռը և թույլատրել է չվճարել նշանակված տուգանքը£ :

Դուգլասը կարող է զրկվել ձայնից

65-ամյա հռչակավոր դերասան Մայքլ Դուգլասին կոկորդի քաղցկեղ են ախտորոշել£ Քիմիաթերապիայի ութշաբաթյա կուրսը նա հավանաբար կընդունի Նյու Յորքում£ Ինչպես նշել է Lenta.Ru¬ն` երբեմնի մոլի ծխող կինոաստղը կտրականապես դեմ է վիրահատությանը£ Խնդիրն այն է, որ վիրաբուժական միջամտության դեպքում նա ամբողջովին կամ մասնակիորեն կկորցնի ձայնը£ Հիվանդությունն ի հայտ է եկել վերջերս, երբ արտիստը դժվարացել է խոսելիս ու սնունդը կուլ տալիս£ Կոկորդի քաղցկեղի բուժման հավանականությունը մինչև 80 % է` եթե բուժումն սկսվում է ուռուցքի գոյացման վաղ շրջանում£ Իսկ որ նրա կյանքը փրկելու համար ջանքեր չեն խնայվի` համոզված է նաև ինքը` «Օսկարի» կրկնակի մրցանակակիր Դուգլասը£ Ի դեպ` այս աշնանը տեղի կունենա «Ուոլ-Սթրիթ. փողերը երբեք չեն քնում» կինոնկարի 1¬ին ցուցադրությունը, որտեղ Մայքլը գլխավոր դերակատարներից մեկն է, ինչպես նաև` ֆիլմի պրոդյուսերը£ :

Տիեզերքի առաջին այցելուները

Կես դար առաջ երկրային կենդանի 2 արարածներ մարդկանց համար ուղի բացեցին դեպի տիեզերք£ Բելկա և Ստրելկա շներն, իհարկե, ոչ թռիչքից առաջ ու ոչ էլ հետո չէին կարող գիտակցել, որ իրենց անուններն են գրում տիեզերագնացության համաշխարհային պատմության մեջ£ Հիշեցնենք, որ 1960 թ. օգոստոսի 19¬ին «Վոստոկ» տիեզերանավի նախանմուշով, մարդու չորքոտանի բարեկամներն առաջինն էին, որ ավելի քան մեկօրյա տևողությամբ թռիչք կատարեցին ու տուն վերադարձան£ Բելկան ու Ստրելկան ընդգրկված էին 1951 թ. գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովի հրամանով ստեղծված չորքոտանի տիեզերագնացների ջոկատում` թռիչքից դեռևս 6 տարի առաջ£ :

Վարչապետական հարդարանքը = 26 հազար

Այս տարեսկզբից Բինյամին Նետանիյահուն դիմահարդարներին վճարել է 26 հազար շեքել£ Իսրայելի վարչապետը «ստիպված» է դիմափոշի օգտագործել ու խնամքով սանրվել` հրապարակային և հեռուստատեսային բոլոր ելույթներից առաջ. տեղեկացրել է թaareՓ¬ը` վկայակոչելով վարչապետի գրասենյակի իրենց լրատվական աղբյուրը£ Թերթն ընդգծել է, որ Նետանիյահուին սպասարկում են 2 դիմահարդարուհիներ, որոնցից յուրաքանչյուրը տարեկան ստանում է 30 հազար շեքել. որոշվել է աշխատանքի ընդունել ևս մեկին£ Կառավարության ղեկավարի գրասենյակում պարզաբանել են, որ վերջին շրջանում դիմահարդարների ծառայությունները թանկացել են£ Իսկ վարչապետի մերձավորներն էլ ասել են, որ նրա նախորդներ Օլմերն ու Շարոնն այդ նպատակի համար շատ ավելի մեծ գումարներ են ծախսել£ Գրասենյակում նաև հավաստիացրել են, որ Նետանիյահուն ծախսել է այդ նպատակի համար պետբյուջեից հատկացված գումարի քառորդ մասը միայն£ Արձագանքելով այդ հրապարակմանը, Քադիմի ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է, որ «կոսմետիկան չի փոխարինի իսկական ղեկավարությանը» և «ոչ մի շպարանք ունակ չի փոխել Նետանիյահուի իրական դեմքը»£ :

Նորածնին` վարկի դիմաց

Անցյալ շաբաթ Կիևի հարավ¬արևելյան մասում իրավապահները ձերբակալել են բանկային վարկի դիմաց իր նորածնին վաճառող մի ուկրաինուհու£ Ինչպես տեղեկացրել է MK¬ն, 38-ամյա Սվետլանան Մոսկվա է եկել 2009¬ի կեսերին` փող վաստակելու£ Իսկ հայրենիքում նրա վաստակին սպասել են ամուսինն ու երեխաները£ Հնարամիտ կինն աշխատանքի է տեղավորվել մերձմոսկովյան Սերպուխովոյի շուկայում ու այնտեղ էլ բնակարան վարձել£ Առժամանակ անց նա հասկացել է, որ իր պատահական ծանոթներից մեկից` ոմն Սերգեյից երեխա է սպասում£ Եվ տեղնուտեղը ծրագրել է «չծրագրված» երեխային վաճառել ու այդ գումարով վճարել ուկրաինական բանկից վերցրած վարկը£ Որոշումն իրագործելու համար Սվետլանային օգնել է նրա համերկրացի Նատալյան£ Կանայք ծանոթների միջոցով գնորդ են գտել, և երեխա չունեցող ամուսնացած տղամարդը համաձայնել է նորածին այդ «ապրանքի» դիմաց վճարել 800 հազար ռուբլի£ Եթե, իհարկե, երեխան առողջ ծնվի£ Օգոստոսի 10¬ին լույս աշխարհ եկած իր դստրիկին գործարար մայրը մեկ շաբաթ հետո տարել է Մոսկվայի մետրոյի «Կուզմինկի» կայարան` նրան իր ապագա հորը հանձնելու£ Վերջինս նրան սպասելիս է եղել իր սև աուդիով£ Ստանալով 13 հազար դոլար և 60 հազար ռուբլի գումարը` կանայք առևտուրը կայացած են համարել և շտապել են հեռանալ£ Սակայն ՆԳ վարչության աշխատակիցները ձերբակալել են նրանց£ Կանանց և տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ Քր. օր¬ի` մարդկանց առևտուր հոդվածով£ :

Գաղտնիքները հողի երես են ելնում

Այս արտահայտման ամենաուղղակի իմաստով` ճանապարհաշինարարները Մոսկվայի հյուսիսային մասում գաղտնի հեռախոսագիծ են հայտնաբերել£ Ավելի ստույգ` գետնափորման աշխատանքներ կատարելիս կտրել են Անվտանգության Դաշնային ծառայության գաղտնի հեռախոսագիծը£ Իրավապահների միջոցով շատ արագ պարզվել է, որ բացարձակապես պատահաբար է վնասվել լարը£ Իսկ այդ գիծն այնքան խիստ գաղտնի է եղել, որ անգամ չի նշվել շինարարական նախագծումների համար նախատեսված քարտեզում£ Իսկապես, որքա¯ն գաղտնիքներ կան հողի տակ... :

Գիշատիչը` գազանանոցում էլ վտանգավոր է

Գերմանական Լյունեբախի Eifel-Zoo կենդանաբանական այգում արջը վնասել է նիդեռլանդցի 3 տարեկան մի աղջնակի ու նրա 34-ամյա հորը£ Նրանց, բարեբախտաբար հաջողվել է փրկել (տեղեկացրել է RTL հեռուստաալիքը)£ Կենդանիների վանդակ կոչվածն այս գազանանոցում հարաբերական է£ Առանձնացված տարածքները վանդակապատված են` մարդկանց ապահովության համար£ Փոքրիկը, սակայն, կարողացել է անցնել ճաղերի արանքով ու ընկել է ջրով լի փոսը£ Հայրը մեծ արագությամբ թռել է մետաղյա պատնեշի վրայով, սակայն հիմալայան արջն ավելի արագ է հասել աղջկան ու թաթով հարվածել նրա գլխին£ Հորը հաջողվել է դուրս քաշել դստերն ու փախչել, բայց արջն էլ հասցրել է պատառոտել նրա ոտքը£ Ուղղաթիռով նրանք հիվանդանոց են հասցվել£ Ոստիկանությունում նշել են, որ նրանց բախտն ուղղակի բերել է£ Հետաքննությունը հիմա փորձում է պարզել` միջադեպը գազանանոցի աշխատակիցների՞, թե՞ ծնողների անփութության հետևանք է£ :

Կարգելվեն գարեջրային հեծանիվները

Գերմանական խոշորագույն քաղաքների (Դյուսելդորֆ, Քյոլն, Բեռլին) իշխանությունները քննարկում են, այսպես կոչված, գարեջրային հեծանիվներն արգելելու հնարավո րության խնդիրը£ Այդ հեծանիվների ուղևորները սեղանի շուրջ նստած` ոտնակով պտտում են իրենց փոխադրամիջոցի անիվներն ու միաժամանակ գարեջուր խմում` աղտոտելով շրջակայքը (հաղորդել է Tagesspiegel¬ը)£ Հեծանվում եղածներից չի խմում միայն վարորդը. իսկ մեծավմասամբ այդ «փոխադրամիջոցները» վարում են դրանց վարձույթի ընկերության աշխատակիցները£ Ի դեպ, թերևս, ժամանցային նպատակներով ստեղծված գարեջրային այս հեծանիվները հաճախ են պարսավանքի արժանանում. հատկապես վարորդների կողմից, որովհետև դրանք փողոցներում դժվարացնում են երթևեկությունն ու խցանումների պատճառ դառնում£ Բնակչության բողոքն է հարուցում նաև դրանց ուղևորների բարձրացրած աղմուկ¬աղաղակը, նրանք բնականաբար ուրախ ժամանցի սիրահարներ են և ոչ ոք չի կարող արգելել նրանց` լիաթոք ուրախանալ£ Անցյալ տարի արդեն Դյուսելդորֆի իշխանություններն արգելել էին գինարբուքային նման շրջագայությունները` իրենց քայլն հաջողությամբ պաշտպանելով նաև առաջին ատյանի դատարանում£ Սակայն երկրորդ ատյանի դատարանն այդ արգելքն ապօրինի է ճանաչել£ Այս առնչությամբ վերջնական որոշում կկայացնի Հյուսիսային Ռեյնի¬Վեստֆալիի բարձրագույն վարչական դատարանը` հոկտեմբեր ամսին£ Չնայած` ոմանք հույսեր են տածում, որ մինչ այդ էլ դյուսելդորֆյան արգելանքը կարող է նախադեպ հանդիսանալ, որպեսզի մյուս քաղաքներում նույնպես արգելվի խրախճանքի այս տեսակը£ Համենայնդե պս Քյոլնի իշխանություններն արդեն ակնարկել են, որ այդ խնդրով իրենք զբաղվում են£ Բեռլինում նույնպես դժգոհություններ են հնչում. քաղաքային ժողովի որոշ պատգամավորներ գարեջրային հեծանիվներն համարում են երթևեկության լուրջ խոչընդոտներ£ :