«ԼՃԱՑՄԱՆ» ՃԳՆԱԺԱՄ

Հայաստանում ֆեոդալիզմը կարծես նորից և նորովի է ներկայանում£ Հսկայական հողատարածքներ, որոնք խորհրդային 70 տարիներին հանրային սեփականություն են համարվել, հետայսու վարձակալությամբ տարբեր մարդկանց են տրվելու£ Իհարկե, դժվար չէ գոնե մոտավորապես կռահել այն հայտնիների ցանկը, որոնց, ի շարս այլ արտոնությունների, հավանական է, որ առաջիկայում նաև հողատիրության իրավունքը բաժին հասնի£ Նույնքան հեշտ է նաև պատկերացնել դեռ թանաքը չչորացած այս որոշման միանգամայն կանխատեսելի հետևանքները նույնպես£ Եվ այսպես, հավանաբար ինչ¬որ գերզարգացած երկրների փորձով առաջնորդվելով` գործադիրում հաշվարկել են, թե այն, ինչը եկամուտների իմաստով առայժմ իրենից ոչինչ չի ներկայացնում, մասնավոր անձանց պատկանելու դեպքում կարող է հսկայական եկամուտներ ապահովել£ Առաջին հայացքից պարզ ու մեր ժամանակների համար սովորական մոտեցում է, բայց դժվար չէ նաև պատկերացնելը, որ մերօրյա հողատեր-ֆեոդալները բառի ուղիղ ու պայմանական իմաստով իրենց տնօրինմանը հանձնվելիք սեփականությունը դարձնելու են շուկայում գին թելադրելու նոր միջոց£ Իսկ շուկա կոչվող երևույթը մեզանում նույնպես աղավաղել է իր իմաստը£ Աղավաղել այն իմաստով, որ գնագոյացումը ոչ թե պահանջարկ¬առաջարկ հարթությունում է ձևավորվում, այլ մինչ գյուղմթերքի հասունանալն անգամ նախապես թելադրվում է դրա գինը£ Վկան` 2010¬ի տխրադեմ հայկական գյուղշուկան£ Եվ քիչ չեն եղել դեպքերը, երբ սակարկող գնորդին իր մթերքը վաճառող գյուղացին «խոստովանել» է` «Իրավունք չունեմ էժանացնել. ինձ այս գինն են ասել»£ Կամ, որպես ամենաթարմ օրինակ, պանրի խելահեղ թանկացումը. արդեն քանի շաբաթ դրա խելքին մոտ հիմնավորում է որոնվում... ու այդպես էլ չի գտնվում£ Հողատարածքների ֆեոդալականացման ծրագիրը կյանքի կոչելուց հետո, սակայն, արդեն հանգիստ խղճով կարելի կլինի պնդել, որ, դիցուք մինչ օրս որպես անվճար արոտավայր ծառայած տարածքների վարձավճարները բնավ էլ համեստ թվերով չեն արտահայտվելու, նորից ինքնարժեք են բարձրացնելու, ու գնաճը զսպելու որևէ հնարավորություն դարձյալ չի լինելու£ Գնաճի վերաբերյալ ներկայացվող տոկոսներին որևէ մեկն այլևս չի հավատում, քանի որ, միևնույն է, բավական ժլատորեն արտահայտվող թվերը հետզհետե ավելի ու ավելի են հեռանում իրականությունից£ Ի վերջո, գնաճային տենդով վարակված երկրներում նոր ճգնաժամ է հասունանում, որին պայմանականորեն «լճացման» կարելի է անվանել£ Մեր հանրապետությունն այս առումով առաջատարների շարքում է, ու դժվար չէ նկատել, որ գնողունակության աստիճանական անկումն է նման հետևանքների հանգեցնում£ Իսկ նման իրավիճակում, փաստորեն, ոչ թե թանկացումները կանխելու, այլ դրանց ազատ ընթացքը խթանելու նորանոր հիմքեր են երևան գալիս£ Պանրի հետ տեղի ունեցածը բոլորիս խրթին մի հանելուկ առաջադրեց. եթե հումքն է թանկանում, ապա ինչու են իրադարձությունները միայն պանրի շուրջ զարգանում... Քիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի թանկացման հարվածն ընդհանրապես ողջ կաթնամթերքի շուկան պատուհասի£ Եվ կարևոր է, որ այս ու համանման գործընթացներն առայժմ առանց հոդաբաշխ հիմնավո րումների են տեղի ունենում, ու հայկական իրականությունը գերազանց ճանաչել պետք չէ` պատկերացնելու, թե ինչ տեղի կունենա փոքր¬ինչ տրամաբանական հիմնավորումների առկայության դեպքում£ Իսկ կարծել, թե ինչ¬որ առումով տեղի ունենալիքից կարող ենք գոնե մազաչափ շահել` ենթադրելով, թե պետության միջոցները համալրելու նոր եղանակ է գտնվել, սխալ է£ «Շնորհիվ» թափ հավաքելիք գնաճի` բնականաբար, ավելի շատ կորցնելու ենք, մանավանդ, որ ֆեոդալի կարգավիճակն անվերապահորեն օլիգարխներն են ստանձնելու£ :

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ ԳՐՈՀՈՒՄ Է

Արտաքին ազդեցության գործակալների ոչ միայն ներկայությունը, այլ նաև ակտիվ գործունեությունը հայաստանյան քաղաքական դաշտում ավելի ու ավելի նկատելի է դառնում: Ինքնաբացահայտման այս տարօրինակ միտումը ներքաղաքական ոչ մի պատճառ չունի, ոչ էլ նշանակում է, թե թշնամին ուր որ է` պետք է հատի սահմանը:

ԻՍԿԱՊԵ՞Ս 100000¬ԻՑ` 3000¬Ը

Ամեն անգամ հարկային բեռի մասին խոսվում է` հընթացս ապացուցելու համար, որ տնտեսվարողների կողմից պարտավորությունները հիմնականում կատարվում են, ու հատկապես խոշոր բիզնեսը կարգի հրավիրելու ուղղությամբ դարձյալ հերթական ծանրակշիռ քայլերն են կատարվել£ Պետեկամուտների կոմիտեի հրապարակումներն էլ իրենց հերթին են միտված` վերոհիշյալ հավաստիացումները թվերի տեսքով հասարակությանը հրամցնելու£ Այս ամենն աննկարագրելի ճոխությամբ ներկայացնելու մրցավազքը, սակայն, հաճախ նույնիսկ իրականության և անհնարինի սահմանագծերն է խախտում£ Ու հակառակ լավատեսական քարոզչությանը` դեռ հարց է, թե հանրությանը որքանով է հետաքրքրում ինչ¬որ պարտաճանաչների մասին երրորդ կողմի պնդումները, երբ ինքն ուղղակիորեն այդ ամենից շահելու կամ կորցնելու ոչինչ չունի£ Հանրության պարագայում ինչպես նախկինում, այնպես էլ հիմա անտարբեր մնալու հիմքերը քիչ չեն, քանի որ դժվար է գլուխ հանել այն թվաբանությունից, ինչը մեզանում հարկային վիճակագրություն է կոչվում£ Ահավասիկ, անգամ Վարդան Այվազյանն է պնդում, թե հանրապետությունում շուրջ 100 հազար տնտեսվարող է գործում, մինչդեռ հարկային բեռ կոչվածի 80 տոկոսը ծանրացած է նրանցից 3 հազարի ուսերին£ Նման սենսացիոն պնդումը համապատասխան օղակներում առնվազն փոթորիկ պետք է առաջացնի, և համապատասխան հերքումներով հակառակն ապացուցելուն միտված ստվարածավալ հրապարակումներ հաջորդեն£ Բայց նույնիսկ Պետեկամուտների կոմիտեն է նախընտրում նման պնդումներին լռելյայն վերաբերվել, ինչն էլ հիմքեր է ստեղծում կարծելու, թե խորհրդարանի` բարձր համարվող ամբիոնից ՀՀԿ¬ն ներկայացնող պատգամավորի հնչեցրած հայտարարությունը միգուցե այս կամ այն չափով համապատասխանում է իրականությանը£ Ավելին, եթե թվերը խիստ մոտավոր են, ապա, միևնույն է, անհամամասնությունը դրանցում այնքան մեծ է, որ ներկայացվածը լրջորեն խորհելու տեղիք իսկապես պետք է տա£ Այս տարվա ինն ամիսներին խոշոր հարկատուների վճարումներն ամբողջացնող` օրերս ներկայացված ՊԵԿ հրապարակումը նույնպես ասվածն է հաստատում£ Խնդիրն այն է, որ այլևս հիմքեր են ստեղծվում ենթադրելու, թե խոշոր հարկատուների ցուցակները հետզհետե ավելի ու ավելի անփոփոխ կերպով են սկսում ներկայանալ£ Միայն վճարաչափերի աննշան վայրիվերումներն են առաջատարների հազարյակի թարմության վերաբերյալ տպավորությունը նորացնում£ Ավելին, թվում է, թե ո°չ նախորդ տարվա ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարումը, ո°չ ավանդաբար դրսևորվող սեզոնային գործոններն այստեղ առանձնակի ներգործություն չեն ունեցել£ Դիցուք, «Հայռուսգազարդը» որքան էլ գազի սպառման ծավալների անկումից դժգոհի և այս առումով շուրջ 13 տոկոսանոց թիվ հրապարակի, այսուհանդերձ, շահութաբերության առումով համեմատաբար անբարենպաստ համարվող նախորդող ամիսներին նույնպես կառույցին հաջողվել է պահպանել խոշոր հարկատուների ցուցակի առաջատարների դափնին£ Համանման դժգոհություններ կարելի է լսել նաև խոշորների տասնյակում դարձյալ իրենց կայուն տեղն ունեցող բջջային օպերատորներից£ Թեև նրանք նույնպես առանձնապես գոհ չեն բաժանորդների սպառած րոպեների ծավալներից (բաժանորդներն էլ չեն կարող չդժգոհել րոպեավճարների թանկությունից) ու հավաստիացնում են, թե մրցակցության թեժացումն էլ այս առումով ի°ր հերթին է բարդություններ ստեղծում, սակայն բջջային կապը ներկայացնողները հավանաբար ինտերնետ ծառայությունների նորանոր բաժանորդներ ներգրավելու շնորհիվ են հաջողեցնում նախկին հարկային վճարաչափերը պահպանել£ Դե, իսկ բենզին ներկրողները երբեք չեն դժգոհել, և նախորդող ամիսներին վառելիքի շուկայում արձանագր ված գնաճով հանդերձ` ոլորտի տնտեսվարողների դիրքերն ու վճարաչափերը նույնպես ամենակայուններից կարելի է համարել£ Այլ հարց է, որ կայությունը Հարկայինի այս հրապարակման մեջ ոչ միայն առաջատարներին, այլև միջին ու հետին հորիզոնականներում հայտնված տնտեսվարողներին էլ է վերաբերում£ Իբրև հետնապահ` պետբյուջեին մշտապես խորհրդանշական վճարումներ հատկացնող «խոշորների» շարքում առաջընթաց ակնհայտորեն չկա£ Թեև առաջատարների երկրորդ, երրորդ, չորրորդ և մյուս հարյուրյակներում քիչ չեն այնպիսիք, որոնք առանց լուրջ դժվարության փոքր¬ինչ պարտաճանաչ գտնվելու դեպքում ընդամենը մեկ եռամսյակում կարող են տասնյակ հորիզոնականներով վեր բարձրանալ£ Ու հենց նման համառությունն է մշտապես հրատապ պահում «Ում ուսերին է իրականում ծանրացած հարկային բեռը» ձևակերպումը£ Ընդ որում, այս հարցն արդիական է ոչ միայն առաջատարների հազարյակը դիտարկելիս, այլև ընդհանրապես£ Եթե խոսքն ընդամենը 3000 տնտեսվարողի մասին է, ապա նրանցից 1000¬ի գործունեությանը մշտապես ՊԵԿ հրապարակումներից ենք ծանոթանում£ Ընդունենք, թե մյուս երկու հազար կազմակերպությունների վճարաչափերը համեմատաբար փոքր են, ու այդ իսկ պատճառով նրանք ի վիճակի չեն երբևէ առաջատարների հազարյակում տեղ զբաղեցնել£ Բայց ամենն ավելի տարօրինակ ու անհասկանալի է դարձնում շուրջ 100 հազար ծպտյալ (՞) տնտեսվարողների մասին խորհրդարանում արված պնդումը£ Սա, իհարկե, պատասխան չունեցող մշտառկա հարցերի շարքում թողնելիքներից չէ, և Պետեկամուտների կոմիտեն առաջատարների հազարյակի հրապարակմանը զուգահեռ կամ պետք է հերքի հիշյալ պնդումը կամ էլ համապատասխան պարզաբանում ներ ներկայացնի, քանի որ երրորդ տարբերակ այս դեպքում պարզապես չկա£ :

Հա՞ որ...

ՈՐՔԱ՞Ն գումար է մարդուն անհրաժեշտ` մեկ ամիս ապրելու համար… Այս հարցին մինչև անգամ իրար հակասող պատասխաններ կարող են տրվել. պատկերացումներն են տարբեր£ Այսուհանդերձ, երբ խոսքը նվազագույն կենսապահովման միջոցների մասին է, ապա բոլորը համակարծիք կլինեն, որ հատկապես վերջին տարիներին նվազագույն զամբյուղ կոչվածն աստիճանաբար ավելի ու ավելի կլորիկ թվով է հաշվվում£ Գնաճն այստեղ էլ է լրջագույն ներգործություն ունեցել, իսկ պաշտոնապես մեկ մարդու նվազագույն կենսապահովման զամբյուղն առաջիկայի համար 43 հազար դրամ է հաշվարկվել£ Նշված թվի շատ կամ քիչ լինելու վերաբերյալ տարակարծություններ բնականաբար չկան, քանի որ այս թիվն անվիճելիորեն բավական ժլատ հաշվարկի արդյունք է ու դժվար է պատկերացնել, թե զամբյուղ կոչվածն ինչպես և ինչով է լցվելու£ Իր հերթին բավական տարօրինակ որոշմամբ է հանդես եկել գործադիրը` նվազագույն աշխատավարձ կոչվածն ընդամենը 2,5 հազար դրամով ավելացնելով ու հասցնելով 32.500 դրամի£ Արդյունքում` միայն նման միջոցներով գոյատևող մեր հայրենակիցները, փաստորեն, հաջորդ տարվա ընթացքում նույնպես չեն կարողանալու ապահովել իրենց նվազագույն կենսապայմանները£ ՊԱՐԶ է սակայն, որ նշված միջոցների ճնշող մեծամասնությունը նրանք սննդամթերք ձեռք բերելու նպատակին են հատկացնելու£ Իսկ վերջին շրջանում մարդիկ ոչ միայն մթերքի գներից, այլ նաև խայտառակ որակից են ապշահար£ Անորակ սննդամթերք, իհարկե, միշտ են մեզ հրամցրել, բայց այս հարցում նույնպես չափ կոչվածն ակնհայտորեն գերազանցում է պատկերացնելիի բոլոր սահմանները£ Եվ թվում է, թե արտադրող-ներկրողներն ու ժամկետանց ապրանք վաճառելում հմտացած սուպերմարկետները գոնե չեն ուզում սպառող-գնորդի կյանքի ու առողջության մասին մտածել` թեկուզև սեփական շահով առաջնորդվելով£ Ի վերջո, գնողունակության ներկայիս մակարդակը պահպանելու կարևորությունը նրանց հնարավորինս պետք է մղի` խանութները հեղեղած` ընդհուպ մինչև առողջությանը սպառնացող ապրանքներից ձերբազատվելու` գեթ իր արտադրանքն իրացնողին պահպանելու ու դրանով իսկ սեփական եկամուտները չկորցնելու շահախնդրությամբ£ «ՀԱՅՓՈՍՏԻ», թե Պետեկամուտների կոմիտեի հերթական անփութության արդյունքում դադարեցվել է նախորդ եռամսյակում քաղաքացիների կուտակած ՀԴՄ կտրոնների խմբաքանակների դիմաց բոնուսների վճարման գործընթացը£ Փոստային բաժանմունքներում այս օրերին հավաստիացնում են, թե տեղի ունեցածը «վերևից իջեցված» հրաման է, իսկ Պետեկամուտների կոմիտեում, կոնկրետ ժամկետ չնշելով, խոստանում են առաջիկա օրերին վերսկսել բոնուսների բաշխման գործընթացը£ Թե ինչով է պայմանավորված նման դադարը, որևէ կերպ չի մանրամասնվում, սակայն պարզ է, որ նշված կառույցների անկազմակերպ համագործակցությունն էլ ի°ր հերթին է նպաստում, որպեսզի քաղաքացիներն ամեն դեպքում հրաժարվեն կտրոններ կուտակելու` անիմաստ դարձած տրամադրվածությունից£ Գուցե նախորդ տարվա «փորձն» է կրկնվում. տարեմուտի` 4¬րդ եռամսյակի աշխույժ առևտուրը չկտրոնավորել£ :

Միայն հայկական կողմի համարժեք գործողությունների արդյունքում

1992-93 թվականներին Հայաստանում ներքաղաքական բանավեճի թեմա էր դարձել այն հարցը, թե արժե՞, արդյոք, միջազգայնացնել ղարաբաղյան հիմնախնդիրը, թե՞ ոչ£ Այնուամենայնիվ, միջազգայնացման արդյունք է, որ պատերազմում հրադադարի ռեժիմ հաստատվեց և առայժմ պահպանվում է` թեկուզև ադրբեջանական կողմից հաճախակի խախտումներով£ Անցած 16 տարիների ընթացքում նորանկախ Հայաստանի դիվանագիտական ջանքերի արդյունքում, վերջապես, տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքին հավասարազոր ընկալվեց ազգերի ինքնորոշման իրավունքը£ Անցած 16 տարիների ընթացքում նորանկախ Հայաստանի քաղաքացիներս նաև հասկացանք` ինքնորոշման իրավունք, պատմական արդարություն, միջազգային իրավունք և մեկը մեկից սիրուն նման հասկացություններից առաջ պետություններն առաջնորդվում են սեփական շահերով£ Ու այս առումով` շատ կարևոր է, որ տվյալ ժողովրդի ազգային շահերը համընկնեն աշխարհի հզորների շահերին£ Այս պրիզմայով դիտարկելիս, թերևս, կարելի է հասկանալ, թե ինչը ստիպեց Ռուսաստանի Դաշնությանը դեկտեմբերի սկզբին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից մեկ ամիս առաջ եռակողմ հանդիպում նախաձեռնել Աստրախանում£ Դրա համար հարկավոր է նաև դիտարկել առկա աշխարհաքաղաքական իրավիճակը, միջազգային տրամադրվածությունը` տարածաշրջանի հանդեպ£ Հարավային Կովկասի առնչությամբ ակնառու է այստեղ «խաղացող» հզորներից Ամերիկայի Միացյալ Նահանգների թվացյալ կրավորականությունը£ Այս պահին Վաշինգտոնի համար կարևորվում է Աֆղանստանը£ Միաժամանակ նաև` Չինաստանին զսպելը£ Շատ քաղաքագետների կարծիքով, ԱՄՆ¬ը նպատակ ունի Չինաստանի շրջափակման քաղաքականություն իրականացնել, իսկ Պեկինը նույնպես այս տարածաշրջանում շահեր ունի£ Ռուսաստանն էլ հասկանում է, որ Միացյալ Նահանգները չի հեռանա Հարավային Կովկասից, որ այստեղ նրա «դադարը» ժամանակավոր է, և շտապում է օգուտներ քաղել դրանից£ Կրեմլն ընդունում է Հայաստանի կարևորությունը որպես տարածաշրջանային գործընկերոջ, միաժամանակ հասկանալով նաև, որ միայն նրա վրա հենվելով, կարող է այստեղ վտանգել ունեցած դիրքը£ Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայվում են Ռուսաստանի ռազմաբազաները, բայց Վրաստանում ամերիկյան ազդեցությունն ու ներկայութ յունն այնքան մեծ է, որ նույնիսկ մի ոտնաչափ տեղ չի մնացել£ Ուստի, Այսրկովկասում նոր դիրքեր գրավելու հույսերը Մոսկվան կապում է Ադրբեջանի հետ£ Դրան կարող է նպաստել այն հանգամանքը, որ ինչպես կարծում են մոսկովյան քաղաքական նախագծողները, նկատելիորեն նվազել է ամերիկացիների հետաքրքրությունը Ադրբեջանի հանդեպ£ Այս իրավիճակում բնական է, որ Ռուսաստանը կփորձի օգտվել ամերիկացիների դադարից` աշխատելով իրենով անել ադրբեջանական գազի առյուծի բաժինը, Բաքվին զենքի մատակարարումների ոլորտը£ Մյուս կողմից, Հարավային Կովկասում բոլորը հասկանում են, որ Ռուսաստանն առանց Միացյալ Նահանգների չի կարող տարածաշրջանին անվտանգության երաշխիքներ տալ£ Թերևս, այս համատեքստում կարելի է հասկանալ Մոսկվայի իրական նպատակն ու շտապողականությունը, այն է` հակամարտող կողմերին հորդորել` համաձայնագիր ստորագրելու` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում «առաջին ջութակի» դերը ստանձնելով£ Սակայն, հանդիպումից հետո Մեդվեդևն ասաց` «կոշտ բանակցություններ են ընթանում»£ Ավելին, նրա հայտարարությունը, թե լավ աշխատելու դեպքում հնարավոր է Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ, Հայաստանում քաղաքական գործիչները զուտ բարի ցանկություն համարեցին£ Իսկ խորհրդարանում օրակարգ մտավ ԼՂՀ դե յուրե ճանաչման հարցը£ Այն չքվեարկվեց, մնաց օրակարգում` մինչև Աստանայի գագաթաժողովի արդյունքների ի հայտ գալը£ Թեև որոշ վերլուծաբաններ նշում են, որ Աստրախանում արձանագրված ձեռքբերումը ռազմական ոլորտում վստահությանն ու հրադադարի ռեժիմին են վերաբերում, այնուամենայնիվ, այդ հանդիպումից երկու օր անց տեղեկացվեց, որ Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում նոյեմբերի 29¬ին հրադադարի ռեժիմի խախտման 25 դեպք է արձանագրվել£ Միայն հայկական զինուժի համարժեք գործողությունների արդյունքում է հակառակորդը լռել£ :

Քրդական զինված միավորումներն Իրաքում

1998 թվականի ամռանը, երբ ԱՄՆ¬ը և Անգլիան Սադամ Հուսեյնին սպառնացին զանգվածային ոչնչացման զենքի հայտնաբերման գործում իրենց պայմանները չընդունելու դեպքում դիմել ռազմական գործողությունների` Իրաքյան Քրդստանից մի պատվիրակություն ժամանեց Բաղդադ£ Նրանք հավաստիացրին Հուսեյնին` մինչև մահ նրան նվիրված լինելու իրենց վճռականությունը£ Բերել էին նաև նվեր` վահան, որի վրա ազգային դրոշի գույների համադրությամբ պատկերված էր Իրաքի քարտեզը և թանկարժեք քարերով դրվագազարդ մի սուր£ Մի գծով շարք կանգնած` զինվորավարի զգաստ կեցվածքով, մի փոքր առաջ թեքված` քրդական ղեկավարները բուռն կերպով իրենց շնորհակալությունն էին հայտնում Սադամին ու երդվում, որ երբեք նրան չեն դավաճանի£ Սադամ Հուսեյնը լսում էր նրանց դեմքի մռայլ արտահայտությամբ, հետո հանկարծ գլխից վեր բարձրացրեց իրեն հենց նոր նվիրած սուրն ու ասաց, որ այդ սրով կկտրի յուրաքանչյուր քրդի գլուխը, ում մտքով կանցնի դավաճանել իրեն կամ անցնել թշնամու կողմը£ Քուրդ առաջնորդների դեմքերը ողողված էին երջանիկ ժպիտով£ …Ով եղել է իրաքյան Քրդստանում, գիտի` 1996 թվականից սկսած քրդերն ընդհանրապես կանխիկ փողով մեկ դոլար անգամ չէին ստացել£ Վաճառված նավթից իրաքյան քրդերին Միավորված ազգերի կազմակերպության միջոցով բաժին էր հանվում ողջ գումարի 13 տոկոսը£ Փողերը փոխանցվում էին Պենտագոնի հաշիվների վրա ու դրանցից յուրաքանչյուր շնչի հաշվով որոշակի մթերաբաժին էր հատկացվում£ Արտահանված նավթի 13 տոկոսը հսկայական գումար էր կազմում£ Քրդական բազմանդամ ընտանիքներին հատկացվող պարենն այնքան առատ էր, որ այդ` թվում է թե, բարեգործական քայլն անսպասելիորեն հանգեցրեց բացասական հետևանքների£ Սննդամթերքի առատությունից զարմանքից քարացած` քրդերը դադարեցին հող մշակել, վարել ու ցանել£ Կազմալուծվեցին գործարաններն ու ֆաբրիկաները. ոչ ոք այլևս աշխատել չէր ուզում£ Արդյունքում` ողջ տնտեսությունը փլուզվեց£ Իրաքին առաջին օդային հարվածներ հասցնելու նախօրեին Անկարայում քրդերի, թուրքերի և ամերիկացիների միջև մի հանդիպում կայացավ£ Վերջիններս խոստացան իրականացնել քրդերի վաղեմի վարդագույն երազանքը` հիմնել Մեծ Քրդաստան£ Սկզբի համար որպես խայծ քրդերին արվեց հետևյալ առաջարկը` երբ հաղթենք Հուսեյնին, քրդերը կանցնեն Մոսուլի և Քիրքուկի նավթով լի շրջանները, որոնք դեռևս գտնվում են Սադամ Հուսեյնի վերահսկողության ներքո£ Իրաքյան Քրդստանում շատ արագ շահագործման նախապատրաստեցին 3 թռիչքա-վայրէջքային ուղիներ` ամերիկյան ռազմա-օդային ուժերի համար£ Այդ ԹՎՈՒ¬ները գտնվում էին Իրաքյան Քրդստանի երեք խոշոր` Էրբիլ, Դահուկ և Սուլեյմանիա քաղաքների շրջակայքում£ ԱՄՆ¬ն արագորեն ռազմական տեխնիկա և զինամթերք էր տեղափոխում Իրաքյան Քրդստան£ Նախապես C-130 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռները Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիկ ռազմաբազա էին հասցնում մեծ քանակությամբ զինամթերք ու տեխնիկա, իսկ արդեն այնտեղից 50 բեռնատար մեքենաներ այդ ամենը փոխադրում էին Իրաքի հյուսիսային շրջաններ, որոնք վերահսկվում էին քրդերի կողմից£ Սադամ Հուսեյնի նկատմամբ քուրդ ազգի ատելությունն անսահման էր ու համատարած£ Թեև մի կողմից նա գրեթե լիակատար ինքնավարություն էր տրամադրել քրդերին (ինչը մինչ Հուսեյնը Իրաքի և ոչ մի ղեկավար չէր արել), բայցև մյուս կողմից նա նրանց բոլորին, այսպես ասած, միանգամից միասին վաճառել էր` թույլատրելով, ավելի ճիշտ` հանցավոր համաձայնության գալով թուրքերի հետ այն մասին, որ թուրքական բանակը կարող է անարգել ներխուժել Իրաքյան Քրդստանի տարածք` մինչև 80 կմ խորությամբ£ Ընդ որում` ծանր տեխնիկայի և օդուժի ուղեկցությամբ£ Իսկ դա նշանակում էր, որ թուրքերը կարող էին մտնել ցանկացած քրդական գյուղ` իբրև թե Թուրքիայի տարածքում ահաբեկչություն իրականացրած անձանց հետապնդելու պատրվակով ու ողջ գյուղը գլխովին սրի քաշել£ Ու դեռ հայտնի չէ, թե իրականում ո՞վ էր գազով թունավորում քրդական բնակավայրերը` թուրքական պատժիչ ջոկատնե՞րը, թե՞ Հուսեյնը£ «Փոթորիկ անապատում» գործողության նախաշեմին քրդական հետախուզական ծառայությունները գործում էին ԱՄՆ¬ի հատուկ ծառայությունների հետ համատեղ` առաջին հերթին փորձելով լուծել Քրդստանի Դեմոկրատական կուսակցության կողմից իրենց առջև դրված խնդիրները, որոնցից հիմնականը քրդական պետության ստեղծումն էր£ ՔԴԿ¬ի հովանու ներքո գործող «Դարաստին» հետախուզական ծառայության գործունեության ոլորտը շատ լայն էր, այլապես քրդերն ի վիճակի չէին լինի փաստացի հիմնել իրենց ինքնուրույն պետությունը և հաջողությամբ դիմակայել իրաքյան հատուկ ծառայությունների ուժգին ճնշմանը£ Մի օրինակ` Բաղդադի իրենց աղբյուրից տեղեկություն ստանալով դեպի հյուսիս մեկնած իրաքյան «Մուհաբար» հետախուզական ծառայության մի խումբ գործակալների մասին, նրանք կարճ ժամանակում մինչև վերջին մարդը վնասազերծեցին նրանց£ Քրդական հետախուզության ամենաուժեղ օղակը համարվում է նրա ուղեղը հանդիսացող վերլուծական ստորաբաժանումը, որը մշակում է տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները£ Ասենք նաև այն, որ «Դարաստին» գործակալությունը հիմնվել է Իսրայելի ամենաանմիջական աջակցությամբ և օժանդակությամբ£ Նրանց առաջին ուսուցիչներն ու հրահանգիչները եղել են «Մոսադ»¬ի բարձրակարգ մասնագետները£ Որպես 2 հիմնական թիրախներ, որոնց ուղղված էին «Դարաստինի» հարվածները, հառնում էին` հետախուզական տեղեկությունների ձեռքբերումն ու Իրաքի տարածքում դիվերսիոն ակտերի իրականացումը£ Իրաքի դեմ կոալիցիոն ուժերի վերջին գործողությունների առաջին իսկ օրերից երկրի հյուսիսում քաղաքները մեկը¬մյուսի հետևից անցնում էին քրդերի փաստացի վերահսկողության տակ£ - Իրավիճակը փոխվել է£ Աճել է քրդերի տնտեսական և ռազմական ներուժը, փոխվել է ուժերի հարաբերակցությունը£ Այսօր մենք ամենալուրջ և կազմակերպված ընդդիմությունն ենք Իրաքում£ Իսկ վերահսկել Իրաքը, առավել ևս Քրդստանը, առանց մեր օգնության ԱՄՆ¬ը չի կարող,¬ ասում է Մոսկվայում ՔԴԿ¬ի ներկայացուցիչ Բաբաքրը£ Ըստ էության, իրավիճակն այնպիսին է, որ ցանկացած պահի Իրաքյան Քրդստանի առաջնորդները կարող էին հռչակել Քրդական անկախ պետության կայացման մասին£ Սակայն անսպասելիորեն Քրդստանի Հայրենասիրական միության ղեկավար Ջալյալ Թալաբանին հայտարարեց. - Քուրդ ազգը հանուն միացյալ Իրաքի կզոհի անկախության հասնելու իր ձգտումը£ Հենց նույն ոգով էլ նա շարադրեց այդ ամենը Իրաքում կոալիցիոն ուժերի ժամանակավոր աշխատակազմի ղեկավար գեներալ Գարներին. - Մեր երազանքն է` ապրել դեմոկրատական Իրաքում£ Միայն ժամանակը կարող է քիչ թե շատ հասկանալի դարձնել նման կտրուկ փոփոխության իրական պատճառները£ Իսկ առայժմ ենթադրությունը մեկն է. վստահ անկախ պետություն հիմնելու իրենց տնօրինած հնարավորության վրա` քուրդ առաջնորդները փորձում են ստեղծված իրավիճակից քաղել առավելագույնը£ Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլե քաղաքում քրդական կուսակցությունները համաձայնագիր ստորագրեցին զինաթափման մասին£ Ինքնըստինքյան հասկանալի է, որ նրանք զենքերը վայր էին դնելու կոալիցիոն ուժերի առջև£ Քրդստանի Հայրենասիրական միության ղեկավար Ջալյալ Թալաբանին և Քրդստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Մասուդ Բարզանին համատեղ իրենց ստորագրությունները դրեցին մի փաստաթղթի տակ, որը` «նախատեսում էր ազգաբնակչության կողմից զենքի հանձնում 2 շաբաթվա ընթացքում… Փեշմերգի (քրդական զինված ուժերի) ջոկատները իրավունք ունեին պահելու իրենց զենքերը»£ - ԱՄՆ¬ը նոր իրաքյան բանակը կկազմավորի քրդերից,¬ ամենևին էլ ոչ խանդավառված հաղորդում էր արաբական «Աս-Սիյասա» թերթը£ Բաղդադ են տեղափոխվել 6 հազար քուրդ մարտիկներ, որոնք ամերիկյան զորամասերի հետ միասին պետք է ապահովեն կարգ ու կանոնը իրաքյան մայրաքաղաքում£ Կոալիցիոն ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ Ջոն Աբի Զեյդը համաձայնության եկավ քուրդ ղեկավարների հետ առ այն, որ քրդական փեշմերգի 24 հազար մարտիկներ կկազմեն նոր ձևավորվող իրաքյան բանակի հիմքերը£ Իսկ ընդհանուր առմամբ, քրդական երկու հիմնական քաղաքական կուսակցություններն իրենց դրոշների տակ կարող են մեկտեղել 70-100 հազար մարդ£ Փոխարենը կոալիցիոն ուժերն ամբողջությամբ զինաթափեցին և լուծարեցին Սադամ Հուսեյնին ընդդիմադիր հետևյալ կառույցների ջոկատները. Իրաքի ազգային կոնգրեսի, Իսլամական հեղափոխության բարձրագույն խորհրդի, շիաներից կազմված «Իմամ Բադրայի բրիգադի», որը կազմավորվել էր Իրանի անմիջական օգնությամբ և ուներ 10 հազար զինված մարտիկներ£ Ինչպես ասացինք` ամերիկացիները չվստահեցին անգամ իրենց իսկ ստեղծած միավորմանը` զինաթափվեցին ԻԱԿ¬ի 4 հազար զինյալներ, ովքեր ռազմական նախապատրաստություն էին անցել Հունգարիա յում տեղակայված բազաներից մեկում£ Եվ այդ ամենն արվում էր հանուն մեկ նպատակի` տեղ ազատել քրդական ուժերի համար£ Իրաքի բանակի ընդհանուր քանակը սահմանված է 40 հազար զինծառայող£ Իսկ իրաքյան քրդերի մոբիլիզացիոն ռեսուրսը նրանց հնարավորություն է տալիս Իրաքում ունենալ իրենց բանակը` 100 հազար ընտիր մարտիկներից կազմված£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Ս. Սարգսյանը` Մեդվեդևին Աստրախանյան հանդիպումից հետո - Էս մարդու (Ալիևի) հետ բացի դիակներից ու գերիներից, ուրիշ բանի մասին խոսելն անօգուտ է£ Դիակի խելք ունի, ապստամբ գերու հոգեբանություն£ Թանկ ժողովրդին էժան ապրանք չի սազում Օլիգարխների պատճառաբանությունը Անչափ ԹԱՆԿ ենք գնահատում մեր ժողովրդին. նա արժանի է ԹԱՆԿ ապրանքների£ Օվալաձև դահլիճ, օձասող մտածողություն Իհարկե, շատ լավ է, որ ԱԺ¬ն ունեցավ օվալաձև նիստերի դահլիճ, բայց «օձասող» մնաց որոշ պատգամավորների ուղեղը` ունակ ոչ թե մտքի թռիչքների, այլ սողալու£ Պատահականություն չէր Ռուսաստանի նախագահն Ալիևին և Ս. Սարգսյանին հրավիրեց Աստրախան, նկատի ունենալով, որ Հայաստանը «ԱՍՏՐԱ» (աստղածաղիկ) է, Ադրբեջանը` ԽԱՆություն£ Ասացվածքն արդեն իմաստ չունի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ¬ Հին հայկական խոսք է` «հաց ու պանիր, կեր ու բանիր» ԺՈՂՈՎՈՒՐԴ ¬ Հացը թանկացել էր, պանիրն էլ ոսկու գին սարքեցիք, ոնց ուտեմ, ոնց «բանեմ»£ Փրփուրներից կախվելու նոր ձև Իշխանությունները նոր մրցանակ են սահմանելու£ Այն մարդիկ, ովքեր կգուշակեն, թե հաջորդը ո՞ր ապրանքատեսակն է գնային հերթական թռիչք կատարելու, կստանան 500.000 դրամի պարգև£ «Շահում ենք մե՞նք, շահում է պետությո՞ւնը»£ Չէ¯, կրկին շահելու է հերթական մոնոպոլիստը£ Օրինաչափ սարսափ Կառավարությունը տեղյա՞կ է արդյոք, որ գնաճից սարսափած ժողովուրդն ամեն օր «ջեբկիրանոց»-սուպերմարկետ մտնելուց առաջ խաչակնքում ա` նոր փորձանքին դիմանալու համար£ Մեքենան մարդուց թանկ է Ժողովրդական խոսք ու զրույցից Բա ո¯՞նց, ուրիշ կերպ չէր լինի£ Անապահով խավին թողած, մեքենաներն ենք ԱՊԱՀՈՎագրում£ Ինչ պետք է մտածեին որոշ պատգամավորներ` իրենց ինքնագնահատականը որոշելիս Թոմաս Էլիոթի խոսքերով Ո°չ, ես իշխան Համլետը չեմ, ո°չ էլ կարող էի լինել, Այլ սպասավոր եմ, որին չարժե ապավինել£ …Խորամանկ, զգուշավոր ու պատվական Լեզուս հղկված, բայց մի քիչ բութ, մի քիչ անվարժ Մերթ` համարյա ծիծաղաշարժ, Մերթ` համարյա Խեղկատակը պալատական£ ԶԼՄ¬ները` ԱԺ¬ին Ապակիներով մեզ մեկուսացրեցիք, մի քարե պարիսպ էլ դրեք, մեզնից «պրծեք»£ Ձեր «օվալաձև» աշխատանքի իմիտացիան ոչ տեսնենք, ոչ լսենք, ոչ գրենք£ Խիստ անձնական կարծիք` սխալվելու իրավունքով Վերջապես պետք է ասվի շատ դառը, բայց շոյող ճշմարտությունը Աշխարհի ոչ մի ժողովուրդ հայերին այդքան չի նախանձում (և այդ պատճառով հակակրում), որքան վրացիները£ Փորձում են քողարկել, միևնույն է` «զռռում» է£ Գուցե պարադոքսալ թվա, մենք պետք է շնորհակալ լինենք£ Նրանք ամենախորն են ըմբռնում մեր արժանիքները£ Ալերգիան հեշտ է կանխել, պատերազմը` ոչ Որոշ աղբյուրների հավաստմամբ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հանդիպեցնելուց առաջ, Մեդվեդևը նրանց խմեցնում է ամենանորագույն ու արդյունավետ հակաալերգիկ դեղամիջոցներ£ :

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

ԱՅՍՕՐ Տավուշի մարզում ԵԱՀԿ գործողնախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից կանցկացվի հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը: Պարգևատրումներ սխրանքների համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Վազգեն Սարգսյան» և «Ծովակալ Իսակով» գերատեսչական մեդալներով պարգևատրեց ավագ ենթասպա Արթուր Առաքելյանին և պայմանագրային զինծառայող Հենրիկ Մանուկյանին:

Նաև` «Արի բանակ»

Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայ հիսուն երիտասարդները մեծ ոգևորությամբ այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարություն` հանդիպելու Նախարար Սեյրան Օհանյանի հետ : Հանդիպմանը մասնակցում էր նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Գործնական քննարկում

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսվերի համալսարանի սպա-ուսանողներին և պրոֆեսորա դասախոսական անձնակազմին: Դ. Տոնոյանը ներկայացրեց ՀՀ անվտանգության միջավայրի վրա ազդող ներքին և արտաքին գործոնները, ինչպես նաև պարզաբանումներ տվեց ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ:

ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ 16-ԱՄՅԱ ՊԱՏԱՆՈՒ ՍԽՐԱՆՔԸ

Հայկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ծնողները` Արարատ Խաչատրյանը և Լաուրա Յախշինյանը, Լեռնային Ղարաբաղից են` Մարտակերտի Մոխրաթաղ գյուղից: Նրանք դառը ժպիտով էին հիշում 16-ամյա իրենց որդու սխրանքները:

Կուզենայի՞ք անկեղծանալ - «Տատիկս երազում էր ինձ հեռուստացույցով տեսնել...»

Նազիկ ԱՎԴԱԼՅԱՆ Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, սպորտի բարձրակարգ վարպետ, ակրոբատիկայի բազմակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը անկախ Հայաստանի պատմության մեջ ծանրամարտի առաջին չեմպիոնուհին է£ Երբ 2009 թ. Հարավային Կորեայի Գոյան քաղաքում ՀՀ օրհներգի հնչյունների ներքո նրա պատվին բարձրացավ հայկական Եռագույնը, ժամանակը մի քանի վայրկյան ասես կանգ առավ... Նազիկը գլխավերևում պահեց 147 կգ քաշով ծանրաձողը` հաղթանակի բերկրանք ու հպարտություն պարգևելով ողջ հայությանը` 5 տարեկանից զբաղվել է ակրոբատիկայով, 8 տարեկանից` նաև ծանրամարտով£ Ուժեղ կամքի և աշխատասիրության շնորհիվ հաջողությունները հաջորդեցին մեկը մյուսին£ 150 և ավելի կիլոգրամներ գլխավերևում պահող հայուհին նուրբ ու քնքուշ սիրտ ունի, մեղմ ու ամաչկոտ բնավորություն£ Անմիջական է ու հաճելի զրուցակից է£ - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Այնպիսի դժվարություններ չեմ ունեցել, որոնք ինձնից մեծ ջանքեր պահանջեին կամ անհնար լիներ դրանք հաղթահարել, բայց եղել են բազմաթիվ խոչընդոտներ, որոնք կոփել են ինձ, փոխել բնավորությունս£ Շատ դժվար պահ էր ինձ համար, երբ վիրահատությունից հետո բժիշկը հայտնեց, որ 6 ամիս ժամանակ է պահանջվում առողջությունս վերականգնելու համար£ Այդ պահին գիտակցեցի, որ չեմ մասնակցելու Թուրքիայում կայանալիք աշխարհի առաջնությանը£ Դա շատ ծանր էր ինձ համար£ Այդ ամենի հաղթահարումը փոքրիկ հերոսություն էր£ Այս պահին ամենադժվարն այն է, որ պետք է մի կողմ դնեմ իմ պրոֆեսիոնալիզմը և զրոյից սկսեմ պատրաստվել գալիք մրցումներին£ Իմ գերագույն նպատակը օլիմպիական խաղերին լավ արդյունք ցուցաբերելն է£ Դրա համար ջանք չպիտի խնայեմ, պետք է հասնեմ պատրաստվածության նախկին մակարդակին£ Դա պրոֆեսիոնալ մարզիկի համար լուրջ փորձություն է£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ Հայի տեսակը` ըստ Ձեզ£ - Ես հպարտ եմ, որ հայ եմ և ապրում եմ Հայաստանում£ Երբ հիշում եմ մեր պատմությունը, հպարտության շունչ է արթնանում, որը խթան է դառնում նոր բարձունքներ նվաճելու£ Մենք, լինելով փոքրաթիվ ժողովուրդ, կարողացել ենք հաղթահարել բազմաթիվ ծանր փորձություններ, մինչդեռ ավելի հզոր տերություններ կործանվել են£ Բավական է հիշել Վ. Տերյանի «Մի° խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին» բանաստեղծությունը, դա մեր անցած ուղու բնութագիրն է£ Հայը, ինչպես յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ, որպես մարդ ունի թե° դրական, թե° բացասական գծեր£ Չկա այնպիսի երևույթ կամ անձ, որ իր մեջ բացասական տարրեր չկրի£ Կատարյալ ոչինչ չկա£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Այս մասին առաջին անգամ պիտի խոսեմ£ Ես չեմ ցանկացել ծանրամարտիկ դառնալ£ Չեմ սիրել այդ սպորտաձևը, բացի այդ` ինձ զարմացրել են աղջիկ ծանրամարտիկները, նույնիսկ քննադատել եմ£ Շատերը գտնում են, որ ծանրամարտը կոպիտ մարզաձև է£ Ես էլ էի այդպես կարծում£ Հիմա ամեն ինչ փոխվել է£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Ամենամեծ առեղծվածը մարդն է, նրա հոգեբանությունը, հնարավորությունները£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը£ - Ես իրականում ավելի փոքրամարմին եմ, քան հեռուստացույցով երևում է£ Օրեր առաջ հագուստ պետք է գնեի£ Երբ փորձում էի, մի տեսակ գեր ցույց տվեց£ Կատակի տալով ասացի, որ գեղեցիկ չէ, ծանրամարտիկի տեսք ունեմ£ Վաճառողուհին, որ չէր ճանաչել, սկսեց համոզել, որ բոլորովին էլ այդպես չէ£ Ես շարունակեցի` ասելով, որ նմանվել եմ Նազիկ Ավդալյանին£ Վաճառողուհին ավելի ոգևորված սկսեց համոզել, որ ես ավելի գեղեցիկ եմ, քան Նազիկը£ Իսկ երբ իմացավ իրականությունը, իրեն շատ վատ զգաց£ - Մանկության այդ հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Մանկությունս անմիջականորեն կապված է տատիկիս հետ£ Ցավում եմ, որ այսօր նա կողքիս չէ£ Տատիկս երազում էր, որ գոնե մի անգամ ինձ հեռուստացույցով տեսնի£ Դժբախտաբար չհասցրեց, մահացավ մինչև իմ` ծանրամարտիկ դառնալը£ Տատիկս 5 տարեկանից ամեն օր ձեռքս բռնած տանում էր ակրոբատիկայի£ Եթե նա չլիներ, երբեք սպորտով չէի զբաղվի£ :

Գորբաչովը ՆԱՏՕ¬ին նախազգուշացրել է

Աֆղանստանում հաղթանակելու անհնարինության մասին ԽՍՀՄ առաջին ու միակ նախագահ Միխայիլ Գորբաչովն այսօր էլ անտարբեր չի քաղաքական զարգացումների նկատմամբ£ Անցյալ շաբաթ Հյուսիսատլանտյան դաշինքին նա նախազգուշացրել է, որ ռազմական հաղթանակն Աֆղանստանում անհնարին է, և եթե Միացյալ Նահանգները ցանկանում է խուսափել «երկրորդ Վիետնամից», ապա իր զորքերը պետք է դուրս բերի այդ երկրից£ Այս մասին նա խոսել է «Բի¬բի¬սի» հեռուստաալիքին տված հարցազրույցում£ 20 տարի առաջ Գորբաչովը հրահանգել էր Աֆղանստանից դուրս բերել սովետական զորակազմը, որն այնտեղ էր ամբողջ 10 տարի£ Նա նաև հավանություն է տվել գալիք տարի Աֆղանստանից հեռանալու Օբամայի որոշմանը. - Օբաման ճիշտ վարվեց` այնտեղից զորքերը դուրս բերելու որոշում կայացնելով£ Որքան էլ դժվար լինի, բայց դա պե°տք է արվի,¬ ասել է նա£ ԽՍՀՄ վերջին առաջնորդը պատմել է, որ Խորհմիության զորքերը դուրս բերելուց առաջ Իրանի, Հնդկաստանի, Պակիստանի և Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Աֆղանստանը կլինի չեզոք, ժողովրդավարական երկիր` բարեկամական հարաբերություններ պաշտպանելով բոլոր հարևանների և ԽՍՀՄ ու ԱՄՆ¬ի հետ£ - Ամերիկացիները շարունակ ընդգծում էին, թե համակարծիք են£ Բայց հենց նույն ժամանակ, օգտագործելով Սաուդյան Արաբիայի ֆինանսավորումը, նրանք ռազմիկներ էին պատրաստում, ովքեր այսօր ահաբեկում են ողջ Աֆղանստանը£ Եվ ոչ միայն Աֆղանստանը, այլ նաև Պակիստանը, որտեղ նրանք տեղակայված են,¬ ասել է Մ. Ս. Գորբաչովը£ Նրա կարծիքով` ԱՄՆ¬ը չի կատարել այդ պայմանավորվածությունը և օգնություն է ցուցաբերել գրոհայիններին, որոնց շարքերից էլ ծնունդ են առել ներկայի աֆղանական ու պակիստանյան գրոհայինները£ Առավելագույնը, որ կարող է հուսալ ՆԱՏՕ¬ն` օգնելն է, որպեսզի Աֆղանստանը կարողանա վերականգնվել պատերազմից հետո. - Աֆղանստանին հաղթել հնարավոր չէ£ Կարելի է միայն օգնել նրան, որ ոտքի կանգնի, դուրս գա այս ռազմական իրավիճակից, ավերակներից,¬ ասել է նա£ :

ՌԴ¬ն կմտնի՞ Աֆղանստան

Օրեր առաջ The Guardian¬ը տեղեկատվություն է տարածել, որ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքը քննարկում է աֆղանական պատերազմին ռուսաստանյան բանակի մասնակցության հնարավորության հարցը£ Եվ ակտիվ այդ քննարկումը ծավալվել է հատկապես ՆԱՏՕ¬ի նոյեմբերյան գագաթաժողովի նախաշեմին£ Գագաթաժողովին, ի դեպ, մասնակցելու է նաև ՌԴ նախագահը£ Ի մասնավորի` ռուս մասնագետներին առաջարկվելու է նախապատրաստել աֆղանցի օդաչուներին ու ռազմական այլ մասնագետների£ Ռուսաստանի և ՆԱՏՕ¬ի համագործակցություն հնարավոր է նաև սահմանների պաշտպանության ոլորտում, թմրանյութերի արտահանման դեմ պայքարում ու զորքերին անհրաժեշտ իրերի մատակարարման ուղղությամբ£ Դեռևս չի խոսվում Աֆղանստանում ռուսական զորամիավորումներ տեղակայելու մասին£ ՆԱՏՕ¬ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, թե Լիսաբոնում կայանալիք գագաթաժողովը «կարող է ՆԱՏՕ¬ի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների նոր փուլ նշանավորել»£ Նա հիշեցրել է, որ 2009¬ի դեկտեմբերին Մոսկվա կատարած այցի ընթացքում ինքն արդեն բարձրացրել է ռուսական ռազմական ուղղաթիռներ Աֆղանստան տանելու խնդիրը£ Փորձագետներն էլ խոստովանել են, որ հատկապես այդ ուղղաթիռներն արևմտյան իրենց նմանակներից ավելի հարմար են այնտեղի տեղանքին£ Եվ դա պայմանավորում են այն հանգամանքով, թե խորհրդային ու ռուս կոնստրուկտորներն օգտվում են Կարմիր բանակի մասնագետների փորձից£ 2010¬ի ամռանն արդեն իսկ ռուսական ՄԻ¬17 21 փոխադրաուղղաթիռ մատակարարելու պայմանավորվածություն է ձեռք բերվել£ Հիշեցնենք. խորհրդային զորքերն Աֆղանստանում ռազմական գործողություններ են ծավալել 1979-1989 թթ.£ Կարմիր բանակն Աֆղանստանի Ժողովրդական Հանրապետությանն օգնում էր պատերազմել ընդդեմ մոջահեդների, որոնց աջակցում էին արևմտյան երկրներն ու իսլամական աշխարհի մի մասը£ ՆԱՏՕ¬ի զորքերն այդ երկիր մուտք են գործել 2001 թ.£ Սանձազերծված պատերազմը պատասխանն էր 2001 թ. սեպտեմբերի 11¬ին ԱՄՆ¬ում կատարված ահաբեկչության, որը շուրջ 3000 մարդկային կյանք խլեց£ Եվ ՆԱՏՕ¬ականները միանգամից տապալեցին այն ժամանակ իշխող «Թալիբան» շարժումն, ու երկիրը կառավարել սկսեցին արևմտամետ ուժերը£ Իհարկե, «Թալիբանը» շարունակեց պատերազմը` ընդհատակ անցնելով£ :

Ի պաշտպանություն Սադամի զինակցի

ՌԴ արտգործնախարարությունը դեմ է արտահայտվել Սադամ Հուսեյնի զինակից Թարիք Ազիզի մահապատժին£ Գերատեսչությունում ընդգծել են, որ Իրաքի նախկին փոխվարչապետը ծանր հիվանդ է, և բացի այդ` նրան կախաղան բարձրացնելը չի նպաստի երկրում ազգային համերաշխությանը£ Նախօրեին Իրաքի գերագույն քրեական դատարանը Ազիզին կախաղանի միջոցով մահվան էր դատապարտել` շիաթական կուսակցության (ներկայումս` իշխող) ակտիվիստներին հետապնդելու համար£ Դրանից առաջ նա արդե°ն դատապարտվել էր` քրդերին արտաքսելու և 1990-ական թթ. չարաշահումների մեջ մեղադրվող առևտրականների մահապատժի համար£ 2003 թվականից Հուսեյնի զինակիցը կալանավորված է` չնայած առողջական բազմաթիվ խնդիրներին£ Թարիք Ազիզին Իրաքի սահմաններից դուրս տանելու դատավճիռը շատերին դուր չեկավ£ Նրա մահապատժին Ռուսաստանից բացի դեմ են արտահայտվել ԵԽՆ ու ՄԱԿ¬ը, ինչպես նաև Վատիկանն ու ֆրանցիսկյան-կուսակրոնների միաբանությունը£ Դատապարտյալի որդին այդ դաժան վճիռը համարել է վրեժ` քաղաքական ընդդիմությունից£ Թ. Ազիզը Ս. Հուսեյնի ամենահին զինակիցներից է£ 2003¬ին ամերիկացիների` Իրաք ներխուժումից հետո էլ նա բարձր պաշտոններ է զբաղեցրել իր երկրի կառավարությունում. փոխվարչապետ, արտգործնախարար£ Նա քրիստոնյա է ու չի փոխել դավանանքը£ :

Շա¯տ «ջերմ» են ընդունել

- Կիև կատարած այցի ժամանակ Վլադիմիր Պուտինին ավելի քան ջերմ են ընդունել£ Քաղաքականապես ակտիվ աղջիկներն, առանց բարդույթների, դրսևորել են իրենց վերաբերմունքը Ռուսաստանի վարչապետի նկատմամբ£ «Ուկրաինան քեզ այստեղ չի ուզում»,¬ աղմկել են աղջիկներն իրենց ոճում. այսինքն` կրծքերը մերկացված,¬ գրել է լեհական TVN24¬ը, հավելելով. - Ուկրաինական «Ֆեմեն» խմբի ակտիվիստուհիները գիտեն, թե ինչպես ուշադրություն հրավիրել իրենց բողոքներին£ Այս անգամ նրանց քննադատության կրակի տակ Կիև այցելած Վլ. Պուտինն էր ընկել£ ՌԴ վարչապետի այդ այցի նպատակը տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելն էր£ Սակայն «Ֆեմեն»¬ի ակտիվիստուհիները դա որակել են սպառնալիք` իրենց հայրենիքին£ Նրանցից մեկն էլ` Ալեքսանդրա Շևչենկոն, պարզաբանել է. - Ուկրաինային նա պետք չէ£ Մենք գիտենք, թե ինչի համար է գալիս£ Նա ցանկանում է պատառ¬պատառ բզկտել Ուկրաինան£ Մենք դա թույլ չենք տա£ «Ֆեմեն»¬ի համբավը տարածված է նաև Ուկրաինայից դուրս` շնորհիվ բողոքն արտահայտելու ինքնատիպ միջոցների£ Աղջիկներն այդ նպատակով, սովորաբար, փողոցներում հայտնվում են կամ մերկակուրծք կամ շատ կարճ հագուստով£ Նրանք հիմնականում պայքարում են հասարակության մեջ կնոջ իրավունքների և դերի բարձրացման համար£ Մարտ ամսին, օրինակ, աղջիկները բողոքի ցույց են կազմակերպել կառավարության շենքի առաջ, որովհետև նորանշանակ նախարարների շարքում ոչ մի կին չի եղել£ Ի ԴԵՊ. Անցյալ շաբաթ Պուտինի մամլո ծառայությունը հերքել է ուկրաինական լրատվամիջոցներով տարածված այն տեղեկատվությունը, թե Ուկրաինա կատարած այցի ընթացքում ՌԴ վարչապետի աչքի տակ կապտուկ է եղել, որը քողարկվել է գրիմով£ - Լրագրողները ճիշտ չեն. հավանաբար լույսն է այդպես ընկել£ Բայց այն, որ վարչապետը հոգնել է` ճիշտ է£ Վերջին շրջանում նա շատ¬շատ է աշխատում և ամբողջ ժամանակ ուղևորությունների մեջ է,¬ թՈջպՑՈ.Ru¬ին ասել է խոսնակ Դմ. Պեսկովը£ :

Բացահայտումներ պղնձագործների բնօրրանում

Հոգեպարար նորահայտնությունների քաղաք դարձավ ինձ համար չնաշխարհիկ Լոռու գողտրիկ անկյուններից մեկում, դեռևս մ.թ.ա. II դարից (Մանից, Մանես և Մանասգոմեր անուններով հայտնի) ձգվող հիմնասյուներով կանգուն ու տոկուն, Ալավերդին£ Իմ սերնդին առավելապես հայտնի որպես ԽՍՀՄ գունավոր մետալուրգիայի և քիմիական արդյունաբերության խոշորագույն կենտրոն` 1938¬ից քաղաքի կարգավիճակ ստացած բանվորական ավանը XXI դարասկզբին կայացած մեր առաջին հանդիպմանը ներկայացավ հոգևոր-մշակութային հզոր ներուժով£ Առիթը` արդեն 33 տարի Երևանից 165 կմ հեռավորության վրա խնամքով ապրեցվող «Թատերական Լոռի» հանրապետական փառատոնի 20¬րդ մեկնարկն էր£ Կցկտուր տեղեկատվությամբ մոտավոր պատկերացում ունենալով Ալավերդու մշակութային առօրյայի մասին` իրարահաջորդ բացահայտումներով, սկսած ինձ հյուրընկալած բազմաշնորհ Իրինա Իսրայելյանից ու Ստեփան Օմպոսյանից, շատ շուտով կոնկրետացնում եմ տաքսիրտ նվիրյալների պարզ ու անկեղծ թատերապաշտությամբ ինձ հարազատացած անծանոթ քաղաքի մերօրյա նկարագիրը£ Նրա հյուրընկալ գրկում տասնապատկված եռանդով ի°մը համարում «Թատերական Լոռին», որի 8-օրյա հագեցած շրջապտույտում հայտնվել էի` գեղարվեստական ղեկավարությունը պատվով ստանձնած ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի առաջարկով ընդգրկվելով ինքնագործ ու պրոֆեսիոնալ 17 թատերախմբերի միջև ծավալվող մրցույթի հանձնախմբում£ Անմիջապես խորհրդանշական իմաստավորում տվեցի իմ ու «Թատերական Լոռու» կենսագրությունները սերտացնող տարեթվերի գուցե պատահական զուգադիպությանը (33 տարի տարաբնույթ հոդվածներով հանդես գալով տասնյակ պարբերականներում` արդեն 20 տարի, չհամակերպվելով թատերաքննադատության ոլորտի ամլացմանը, անմնացորդ ողջակիզվում եմ թատերարվեստով)£ Եվ, առանձնակի ջերմությամբ մերվելով թատերապաշտ կազմակերպիչներին` կենսախինդ Շահենին, հեզաբարո Կարինեին, լուսաշող Վահեին, «անմեղ-մեղավոր» Գագիկին, մայրագորով Անահիտին և տասնյակ ուրիշներին` անակնկալ գտնված հոգեղբայր -գործընկերոջս` փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանի շուրջ համախմբված, ջանացի հիմնականում քաջածանոթ (17¬ից` 11¬ը) բեմադրությունների հերթական ներկայացումները դիտելուն ու ստեղծագործական կազմերի հետ քննարկելուն զուգահեռ հնարավորինս լիարժեք բացահայտել ամենաերկարակյաց հայկական թատերափառատոնի համաժողովրդական հաստատուն վարկանիշի ակունքները£ :

Ակների զուլալ թատերավտակը

Տարածաշրջանում թատերական արվեստը անցյալ դարասկզբին «պատվաստել» են պղնձաձուլական գործարանում աշխատելու եկած այլազգիները£ Ալավերդում ֆրանսիացիները սիրողական ներկայացումներ են կազմակերպել, ակումբ կառուցել, որտեղ հյուրախաղերով հանդես են եկել Թիֆլիսի արտիստական խմբերը£ Ամենքից ավելի թատրոնով գայթակղվել են Արցախից ու Այրարատից Ակներում (այժմ` Ալավերդու թաղամաս) վերաբնակված 8 տոհմերի ներկայացուցիչները, որոնք, 1922¬ին Հարություն, Գևորգ և Սուրեն հայրենադարձ եղբայրների թատերախաղով խանդավառված, ստեղծել են իրենց ինքնագործ խումբը£ Տերտերից ընդամենը «գիր¬կապ» անել սովորած լինելով` անգիր իմացել ու յուրովի ներկայացրել են Թումանյանի «Անուշը», հեքիաթներ, մտացածին ու զավեշտախառն պատմություններ£ Մինչ օրս էլ սերունդներին ժառանգաբար փոխանցվում է սերը դեպի թատրոն, որի «ոսկեդարը» համագյուղացի Ջհան Շավինյանի բեմադրած «Խաթաբալա»¬ով սկսվում է նույն 1934¬ին, երբ ՀԽՍՀ լուսժողկոմատի որոշմամբ` ժողովրդական արտիստ Արմեն Արմենյանի ղեկավարած փոքրիկ դերասանախումբը հիմնում է Ալավերդու բանվորական թատրոնը£ Ի տարբերություն վերջինիս, Ակների ինքնագործ թատրոնը չկազմալուծվեց նույնիսկ Մեծ Հայրենականի տարիներին, որի թոհուբոհում կորցրեց իրեն զինվորագրված 14¬ին£ Վերածնվելով 1945¬ին` ակումբի վարիչ նշանակված Կոլյա Կոնինյանի անմիջական նախաձեռնությամբ£ Հայաստանում ժամանակին գործող շուրջ 700 ինքնագործ թատերախմբերի հետ մրցակցելիս երբևէ չի հաղթվել 1983¬ից «Ժողովրդական թատրոնի» կարգավիճակի արժանացած այս ինքնատիպ թատրոնը, որի խաղացանկում դասական ու ժամանակակից տարազգի ճանաչված հեղինակների 60 անուն գործեր կան£ Ակներցիների թատերաֆանատիզմը չնահանջեց նույնիսկ ակումբի շենքի վթարային անմխիթար վիճակի պարտադրանքով£ Բացօթյա «հանդիսասրահին» ապավինեցին£ Եվ միանգամայն օրինաչափ է, որ Ակներից ինքնաբուխ հորդացող զուլալ թատերավտակը պիտի սնուցեր «Թատերական Լոռի» հանրապետական փառատոնի 33-ամյա կենսունակությունը, միախառնվեր Ալավերդին չլքած բանվորական թատրոնի դերասաններով ձևավորված և շուտով (1957 թ.) «Թումանյանի ժողովրդական թատրոն» կոչմանն արժանացած, ապա` 70-ականներին Լեռնամետալուրգիական կոմբինատի մշակույթի պալատում Հայկազ Ոսկանյանի ստեղծած ու կրկին «Ժողովրդական թատրոն» կոչմանն արժանացած (1977 թ.) համերկրացիներին£ Թումանյան ու Մաթևոսյան ծնած հողը թատրոն էլ է ծնում` ելք հուշելով ամենածանր կացությունից£ Այդպես 1990-93 թթ. Թումանյանի ժողովրդական թատրոնի հենքով, Վոլոդյա Գրիգորյանի ու Վահե Շահվերդյանի նախաձեռնությամբ, ստեղծված աբելյանցիների փոքր բեմը ծնունդ տվեց համայնքային, 97¬ից` Ալավերդու քաղաքային թատրոնին, որի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Հրաչյա Պապինյանը, ընդունելով թատերափառատոնի ջահը Վալերի Պարանյանից ու Ռուբեն Հակոբյանից, 15 տարի շարունակ տնօրինում է նրա կանոնավոր ընթացքը` համաքաղաքացիների և, ամենակարևորը, քաղաքապետի կուռ համախոհությամբ, գործարար աշխարհի (հատկապես` «Vallex» խմբի) ու 2008¬ից` նաև Մշակույթի նախարարության կայուն աջակցությամբ£ «Անկյուն+3» տեղական հեռուստաընկերության ակտիվ լուսաբանմամբ` ամենքն են իրենց հարկի տակ, լեփ¬լեցուն դահլիճներում անցկացվող թատերատոնի յուրաքանչյուր օրվա պարգևած հոգևոր լիցքերով ապրում£ «Թատերական Լոռու» տարեգրութ յունը ձևավորող 7 տասնյակ թատերախմբերի մեջ տարեցտարի բնականոն ստվարանում է պրոֆեսիոնալների շարքը£ Պետական հուսալի հովանին ոչ միայն բարձրարժեք հոգևոր¬մշակութային, այլև ամրակուռ ռազմա-ստրատեգիական, ազգապահպան զորեղ կայանատեղի նշանակությունը կամրագրի սահմանամերձ Ալավերդի քաղաքի նաև այս ամենախոշոր հանրապետական թատերատոնախմբությամբ£ :

Աննախադեպ թատերահրավառություն

«Թատերական Լոռու» հոբելյանական քսաներորդ մեկնարկը, գոյության Քրիստոսի տարիքում, հոգևոր և աշխարհիկ եկեղեցիների միաձույլ օրհնությամբ (մեզանից անբաժան 33-ամյա տեր Միքայելով և աշնանային մռայլը հոգևոր առնածին հավատով ճեղքող տեր Վրթանեսով) էր իրականանում£ Շրջակա սարահարթերին տիրաբար բազմած Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցուն (VI դ.), Սանահինի և Հաղպատի վանքային համալիրներին (X-XIIIդդ.) միահյուսված նորակառույց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին (2001 թ.)` ալավերդցիների քրիստոնեական հավատի վերընձյուղման յուրատիպ խորհրդանիշը, վեր էր խոյացվել քաղաքային թատրոնին ապաստան տված մշակույթի տան հարևանությամբ£ Երիցս հիմնահատակ փլուզված պղձնաձուլական կոմբինատի բարեհաջող վերականգնողական ծրագիրն իրագործող «Vallex» խմբի ընկերությունների (նախագահ` Վալերի Մեջլումյան) գլխավոր հովանավորությամբ ու մի շարք աջակիցների համախոհությամբ` միաժամանակյա զարթոնքի փուլում էին գտնվում քաղաքի հոգևոր-կրթամշակութային¬տնտեսական ոլորտները£ Ամենայն պատասխանատվությամբ «Թատերական Լոռու» 8-օրյա ընթացքում աչալուրջ ու հյուրընկալ տանտիրոջ նման ներգրավված, ի հեճուկս իր սահմանափակ իրավասությանը, քաղաքապետ Արթուր Նալբանդյանն իր ողջ աշխատակազմով բարյացակամ հոգատարությամբ էր պարուրել փառատոնի բոլոր մասնակիցներին£ Նրա նախաձեռնությամբ` ի սկզբանե երախտիքի մթնոլորտ ստեղծվեց 20¬րդ «Թատերական Լոռու» տիրույթում£ Նախ, «Փառատոնի բարեկամ» հուշամեդալների շնորհմամբ Ալավերդու թատերատոնախմբության 33 տարիների բոլոր ակտիվ մասնակիցներին, ապա` պատվոգրերով ու շնորհակալագրերով` հոբելյանականում իրենց արվեստով ու կազմակերպչական եռանդով աչքի ընկածներին£ Անփառունակ ժառանգություն ստանալով իր նախորդից` Արթուր Նալբադյանը, շուրջը կարող ուժերին համախմբելով, բավականաչափ դրական տեղաշարժ կարողացել էր ապահովել համաքաղաքացիների կյանքում, որոնց համակրանքը նրա անձի ու գործունեութ յան նկատմամբ հյուրեկներիս համար հավատընծա էր դարձել Ալավերդի ոտք դնելուն պես£ Կուտակված սոցիալական հիմնախնդիրների (17 հազար ալավարդցիներից առայժմ 650¬ն է աշխատանքով ապահովված պղնձաձուլականի գործարկմամբ. առաջնահերթ է մնում կանանց զբաղվածության, բնակֆոնդի պահպանության, զբոսաշրջության զարգացման, էկոլոգիական անվտանգության խնդիրների հանգուցալուծումը) հաղթահարմանը նա, լայնախոհ տնտեսավարությամբ, ձգտում է հասնել համակողմանի զարգացման ճանապարհով` անժխտելի համարելով թատրոնի դերը£ Հենց այս անսեթևեթ մտանությամբ էլ երիտասարդ քաղաքապետը հարազատացավ ամենքիս£ Տոնամուտի առաջին ներկայացումից` Երևանի «Նորք» թատրոնի խաղարկած մաթևոսյանական հանրահայտ «Աշնան արև»¬ից մինչև վերջինը` սկսնակ դրամատուրգ Լիանա Անթառանյանի «Սարերում կյանք կա»¬ն` (բեմադրիչ` Արտաշես Հովհաննիսյան) մարդածով հանդիսասրահներով թանձրացան թատերահրավառության տոնական գույները£ Առանձնապես խանդավառված Վահե Շահվերդյանի արտամրցութային 2 բեմադրությունների (Արտաշես Քալանթարյանի «Վաճառքի ենթակա չէ», Նելլի Շահնազարյանի «Թափոր» պիեսների) ներկայացումների բարձրարվեստ խաղարկումներով ու խորունկ խոհազգացական ներգործությամբ` ալավերդցիները ջերմորեն ընդունեցին բոլոր թատերախմբերի ելույթները£ Մանկական ներկայացումներից գերապատվությունը տալով Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան թատրոնի «Տերն ու ծառա»¬ին (բազում բեմերում Վիգեն Ստեփանյանի իրականացրած երաժշտական այս ներկայացումը գորիսեցիների երիտասարդացած թատերախումբը նորովի գրավիչ մատուցեց), գրեթե միաձայն հավաստեցին փառատոնի հայտնություն Զեստաֆոնիի Ուշանգի Չխեիձեի անվան թատրոնի «Նուգզարը և Մեֆիստոֆելը» (Լաշա Բուղաձե, բեմադրիչ` Մամուկա Ցերցվաձե) տրագիֆարսի ցայտուն թատերայնությունը£ Կարոտ պարբերական հզոր թատերալիցքերի` անափ ցնծությամբ գնահատեցին յուրաքանչյուր ներկայացումը, ինչ¬ինչ արժանիքներ գտան մինչևիսկ ակնհայտորեն թերարժեքներում£ Եվ գերիշխող դարձավ հոգեզմայլ տրամադրությունը` կիզակետին հասնելով մրցանակաբաշխության արարողությանը վառվռուն թատերահմայք հաղորդած շահվերդյանական ստեղծագործական երեկոյի ներգործությամբ£ Ինքնահատուկ թատերատեսիլքով հանպատրաստից մտահղացված հանդիսանքի անձանձիր վարույթով վարպետ բեմադրիչը բեմական սեղմ տարածքում հնարամտորեն մեկտեղել էր մերօրյա ասելիքով առլեցուն դրվագներ իր «Ռուզան»¬ից, «Պապ թագավոր»¬ից, «Լիր արքա»¬ից` անմիջական ընկալում գտնելով դահլիճում£ Մեծարելով տարբեր անվանակարգերում մրցանակվածներին` ինքն էլ արժանիորեն մեծարվում էր թե° Լոռու մարզի ու Ալավերդու պաշտոնատար անձանց, թե° իրեն ըստ արժանվույն գնահատող թատերապաշտ հանդիսատեսի կողմից£ Կարծեմ, որևէ մեկի շնորհներն ու նվիրումը թատերարվեստին աննկատ չմնացին£ Ճիշտ է, միայն ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանը չկիսեց «Կնոջ լավագույն դերակատարում» գլխավոր մրցանակը որևէ մեկի հետ (անգերազանցելի էր, իրոք, նրա Թերեզը` Նելլի Շահնազարյանի «Թափոր» պիեսի մենաներկայացման տարաբախտ հերոսուհին), բայց չանտեսվեցին մյուս դերասանուհիների` Ալլա Հովհաննիսյանի, Ռոզա Մխիթարյանի, Ժենյա Մկրտումյանի, Վեներա Թարզյանի, Ջուլիետա Ստեփանյանի, Սիլվա Նազարյանի կերպավորումներն էլ` արժանացվելով հայ բեմի երախտավորներ Արուս Խուդանյանի, Վերջալույս Միրիջանյանի և Սերիկ Շեկոյանի անվան մրցանակներին£ Ի դեպ, հրաշալի առիթ էին գտել փառատոնի կազմակերպիչները հավերժացնելու իրենց թատրոնի տարեգրության մեջ մնայուն հետք թողած արվեստագետներից շատերի` Արմեն Արմենյանի, Թագվոր Բերբերյանի, Վոլոդյա Գրիգորյանի, Հովհաննես, Արաքսյա և Վլադիմիր Մսրյանների անունները` հատուկ մրցանակներ սահմանելով£ Հարուստ անցյալ ունի ալավերդցիների համակողմանի մշակութասիրությունը£ Ժառանգաբար պահպանելով պղձնագործի մասնագիտությունը` այստեղ մարդիկ հնարավորություն են ունեցել դրսևորելու ու զարգացնելու արվեստի տարբեր հակումները£ 1946¬ին հիմնադրված «Հայկենք» քառաձայն երգչախումբը, վերածնվելով Վալերի Պարանյանի նախանձախնդրությամբ, 80-ականներից աներևակայելի վերելք է ապրել չորրորդ ղեկավարի` Սևիլ Առաքելյանի խմբավարությամբ£ Ճանաչում գտնելով համամիութենական փառատոներում` 88¬ին սեփական հարկի տակ կայացրել է «Բարեկամության մեղեդիները»£ Միջազգային համբավ ձեռք բերել` մութ ու ցուրտ 90-ականներին մեծաթիվ կազմով հաջողությամբ շրջագայելով Բուլղարիայում ու Ֆրանսիայում£ Այժմ էլ մշակույթի տանը անխաթար գործում են պարի ու ժողովրդական նվագարանների համույթները, տարեկան մի քանի տասնյակ մեծ ու փոքր միջոցառումներ են անցկացվում` կինոփառատոներ, համերգներ£ Մշակութային առավել հզոր ներարկումների, հայաստանյան դաշտին լիարժեք ինտեգրվելու պահանջ ունեն ալավերդցիները£ Նպատակահարմար չգտնելով 16 անվանական և շուրջ 3 տասնյակ խրախուսական ու հատուկ մրցանակների, հուշամեդալների, դիպլոմների, պատվոգրերի ու շնորհակալագրերի մանրակրկիտ թատերաարժևորումը` չեմ կարող դրվատանքի չարժանացնել «Թատերական Լոռի» փառատոնի ընդհանուր բովանդակությունը£ Ամենևին չզիջելով մայրաքաղաքայիններից շատերին` այն մտերմացնող ու համախմբող թատերափարոսի նշանակությամբ կայացվեց£ Երևակելով առաջաքայլը ինքնագործունեությունից դեպի պրոֆեսիոնալիզմ` հաստատեց անհերքելի պիտանիությունը հեռավոր Ալավերդում մշակութային կյանքը ոչ միայն աշխուժացնելու, այլև հոգևոր բարձր լիցքերով հագեցնելու տեսակետից£ Հիմա արդեն կարելի է գեղարվեստականության անհամեմատ բարձր պահանջներ ներկայացնել 21¬րդին£ Եթե, իհարկե, «Մայրաքաղաքի ու մարզերի համաչափ զարգացման» պետական ծրագրով խթանվի նյութական ու բարոյահոգեբանական աջակցությունը ամենատոկուն այս փառատոնի` նպաստելով աշխարհագրական ու ստեղծագործական սահմանների ընդլայնմանը£ Եթե, իհարկե, ՀԹԳՄ¬ն ու ԱԹՍՄ¬ն էլ իրենց հերթին գործնականում սատարեն թե° ինքնագործ, թե° պրոֆեսիոնալ մի շարք մշտական մասնակից խմբերի թատերանվիրումը վարպետության կանոնավոր դասընթացներով, կայացած արվեստագետների հետ տևական համագործակցությամբ (ՀԹԳՄ «ավագանու» 2 «անձեռնմխելի» ու «անժամկետ» պատվիրակների սոսկ ուղեգրությամբ այլևս չի կարելի գոհանալ)£ Եվ, անկասկած, ավելի անառիկ կդառնա սահմանամերձ գոտին£ Նաև` Արցախի սիրտ Ստեփանակերտը£ :

ՍՈՖԻ ՄԻՐԶՈՅԱՆ ՋՐԱՀԱՐՍԸ

Թատերագետ Սոֆի Ռաթևոսի Միրզոյանը Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի գրական մասի վարիչն է: Ստեղծագործում է ինքնատիպ ոճով` չդավաճանելով իր սկզբունքներին, չենթարկվելով թելադրանքների£ Մանեն լսարանից դուրս եկավ ուժասպառ ու ցրված:

ԳՈ°ՐԾՆ Է ԱՆՄԱՀ ԴՈՒՍՏՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՀՈՐ ԱՆԿԱՏԱՐ ՓԱՓԱԳԸ

Ապրում էր մետաղագործների քաղաք Ալավերդիում մի համեստ, լրջախոհ մարդ: Լավ մանկավարժ էր. նրա աշակերտներից շատերն էին հետագայում ուսուցիչ դառնում:

Ուղեպայուսակը` սադրանքի զոհ

Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի այրի Մանանա Արչվաձե¬Գամսախուրդիայի ճամպրուկը իտալական Միլանի ճանապարհին դարձել է «Սահակաշվիլիի վարչակարգի սադրանքի զոհը». հաղորդել է «Վրաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ-Կլոր սեղան» միավորման մամուլի ծառայությունը£ - Մանանա Արչվաձե-Գամսախուրդիան մեկնում էր Միլան` մասնակցելու մարզական կինոյի և հեռուստատեսության ֆեդերացիայի փառատոնին£ Արչվաձե-Գամսախուրդիան, ով ֆեդերեացիայի ներկայացուցիչ է հանդիսանում, հրավիրված էր որպես մասնակից,¬ նշել են մամլո ծառայությունում` հավելելով. - Սակայն Միլանի ճանապարհին Մանանա Արչվաձեն կորցրել է իր ճամպրուկը, ինչի պատճառով խնդիրներ են ծագել£ Ավելի ուշ նա հայտնաբերել է ճամպրուկը, բայց այն իսպառ անպետքացած է եղել£ Մենք գտնում ենք, որ այս միջադեպը Սահակաշվիլու վարչախմբի նպատակաուղղված սադրանքն է£ Դեպքից հետո ոչ մեկին հայտնի չէր տիկնոջ գտնվելու վայրը£ :

Լուժկովը նախապատրաստվե՞լ էր

Համենայն դեպս նրա երկու դուստրերը` Ելենան և Օլգան, նոր ուսումնական տարեսկզբից այլևս Մոսկվայի պետհամալսարանի ուսանողուհիներ չեն եղել (տեղեկացրել է Life News¬¬ը)£ Հավաստի աղբյուրները տեղեկացրել են, որ սեպտեմբերի 1¬ից աղջիկներն ուսումնառությունը շարունակում են Լոնդոնի համալսարանում£ Մինչ այդ, 18-ամյա Ելենա և 16-ամյա Օլգա Լուժկովաներն ուսանել են ՄՊՀ¬ում. մեկը` տնտեսագիտության ֆակուլտետում, մյուսը` սկզբում նախընտրած է եղել պետական կառավարման բնագավառը, սակայն 2010 թ. սկզբում տեղափոխվել է նույն համալսարանի նորաբաց համաշխարհային քաղաքականության ֆակուլտետ£ Այսպես կոչված «Լուժկովյան խառնաշփոթում» սա գուցեև մանրուք թվա, բայց ստացվում է` Մոսկվայի արդեն նախկին քաղաքապետն իմացել կամ գուշակել է գլխին գալիքը, և դուստրերին հեռացրել Ռուսաստանից£ :

Մերկելին հետապնդել է հոգեգարը

Գերմանիայի կանցլերուհին վերջերս հոգեկան անհավասարակշռությամբ տառապող մի տղամարդու հետապնդման թիրախ է դարձել (հաղորդել է Bild¬ը)£ Նույնիսկ թիկնազորից անտես մնալով, նա վերջին 2 շաբաթվա հանգստյան օրերին 2 անգամ հաջողեցրել է թափանցել Մերկելի քաղաքամերձ տան տարածք (Բրանդենբուրգում)£ Տղամարդն իր առաջին «այցի» ժամանակ հասցրել է սեղմել դռան զանգի կոճակը. այդ պահին տանը Մերկելը մենակ է եղել£ Երկրորդ անգամ տանը միայն նրա ամուսինն է եղել£ 45-ամյա կասկածյալն արդեն ձերբակալվել է, բայց մինչ այդ էլ ոստիկանության աչքից չէր վրիպել, որ նա շրջել է կանցլերուհու` Բեռլինի կենտրոնական շրջանում վարձակալած բնակարանի մերձակայքում£ Նախնական տվյալներով` ձերբակալվածը ժամանակ առ ժամանակ տառապում է հոգեկան խանգարումներով£ Բացի այդ, նա չափազանց չարացած է Մերկելի դեմ այն պատճառով, որ վերջինս անձամբ չի պատասխանել իր նամակներին£ :

Ութոտնուկ Պաուլին փոխարինող կա

Ինչպես արդեն հայտնի է` 2010 թ. Հարավաֆրիկյան հանրապետությունում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության 8 մրցախաղերի արդյունքները ճշտորեն գուշակած Պաուլ ութոտնուկն անցյալ շաբաթ վախճանվեց` հարուցելով բոլորի ափսոսանքը£ Այդ կակղամորթ¬կանխասացը ծնունդով Անգլիայից էր` Դորսետից£ 2008¬ի հունվարին լույս աշխարհ գալուց հետո, Պաուլին տեղափոխել էին Գերմանիա, որտեղ էլ ապրեց մինչև վախճանը£ Բայց, պարզվում է, որ ինչպես մարդիկ, տաղանդավոր ութոտնուկները նույնպես անփոխարինելի չեն£ Գերմանացի մի օվկիանագետ գուշակ-կակղամորթին փոխարինող է գտել (տեղեկացրել է Associated Press¬ը)£ Պաուլի հետնորդը ծնվել է Ֆրանսիայում` երկրի հարավային Մոնպելյե քաղաքից ոչ հեռու£ Օվկիանագետի ներկայացուցչուհի Տանյա Մունցիգի հավաստմամբ` ութոտնուկի «հերթափոխորդը» ևս կկրի Պաուլ անունը և այս շաբաթ կներկայացվի այցելուներին£ Ասել է թե` նա արդեն ճամփորդում է Ֆրանսիա-Գերմանիա երթուղով£ Նորածնիդ անունը «Համաշխարհային ցուցահանդես» կդնե՞ս :

Չինացիները դրել են£

Բարեբախտաբար չինարենում «Համաշխարհային ցուցահանդես» բառակապակցությունը 1 բառով է արտահայտվում` «Շիբո»£ Եվ Շանհայում կայացած` ԷՔՍՊՈ-2010 համաշխարհային ցուցահանդեսից լիացած կամ ոգևորված բազմահազար չինացիներ իրենց զավակներին անվանակոչել են Շիբո£ Ինչպես տեղեկացրել է «Սինխուա» գործակալությունը` վկայակոչելով ՉԺՀ քաղաքացիների անձնական վկայականների հաշվառման համաչինական կենտրոնի տեղեկատվությունը, վերջին տարվա ընթացքում ծնված ավելի քան 30 հազար նորաթուխ չինացի մանչուկներ այդ անունն են կրում£ :

Ա¯յ քեզ գրքասիրություն

Երկրի ամենածանրաբեռնված ավտոմայրուղիներից մեկում Կանադայի ոստիկանությունը ձերբակալել է մի վարորդի, ով մեքենան վարելով գիրք է ընթերցել (տեղեկացրել է France-Press գործակալությունը)£ Ընթերցասիրության համար սովորաբար գովաբանություններ են հնչում, բայց մինչ այս հազիվ թե որևէ մեկը պատկերացներ, որ գրքից անհնար է կտրվել անգամ ղեկի առջև£ Եվ ծանր վթարը կանխվել է միայն նույն մայրուղիով երթևեկող վարորդների աչալրջության շնորհիվ£ Օնտարիո նահանգի ոստիկանությունում ահազանգ է ստացվել 401 խճուղիով ընթացող մեքենայի վարորդի տարօրինակ վարքագծի մասին£ Ասվել է, որ Pontiac G5 ավտոմեքենայի սրահի լույսը վառվում է, իսկ վարորդն ընթացքի ժամանակ գիրք է կարդում£ Ոստիկաններն, իհարկե, անհապաղ տեղ են հասել, արագ հայտնաբերել են մեքենան, որն, ըստ նրանց նկարագրածի` «շարժվում էր շարքերի մեջտեղով, իսկ նրա վարորդը ոչ թե ճանապարհին էր նայում, այլ դեպի ներքև»£ 24-ամյա վարորդին մեղադրանք է ներկայացվել` անփույթ երթևեկելու համար£ :