«ՈՎ «ՍԱՂ» ՄՆԱ, ՆԱ ԷԼ ԿՀԱՂԹԻ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ-2

Թվում էր, թե համայնքապետական բազմափորձ կենսագրությունը կօգնի ասենք Ստեփանավանի քաղաքապետին` իր իսկ սեփականությունը հանդիսացող ռեստորանային համալիրում ծագած վիճաբանությունը անարյուն վերջաբանով եզրափակելու:

Փարիզյան հանդիպումներ

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայից մեկնել էր Ֆրանսիա: Փարիզում նա հանդիպել է Ֆրանսիայի Նախագահ Նիկոլյա Սարկոզիի, վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի եւ Սենատի նախագահ Ժերար Լարշենի, ինչպես նաև մեծանուն երգիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հետ:

Հա՞ որ...

ԵՐԿՐԻ թիվ 1 ֆինանսական փաստաթղթի` հաջորդ տարվա բյուջեի խորհրդարանական քննարկումները մի շարք հետաքրքիր բացահայտումներով են ուղեկցվում: Եվ մինչ առաջիկա տարեսկզբից հանրությունն ու հայրենի կառավարությունը նախանշվող գործընթացների ականատեսն ու մասնակիցը կդառնան, քննարկենք մեզ ու մեր երկրին սպասվող իրադարձություններից մի քանիսը:

Անբարո երազ

Ծայրահեղ ընդդիմադիր շրջանակները անցյալ շաբաթ շրջանառության մեջ դրին Արցախյան հակամարտության «շուտափույթ կարգավորման» և բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերի իբրև թե «չափազանց թույլ լինելու» վարկածները:

Ռուսաստանն ամրապնդում է դիրքերը

Ղարաբաղյան հակամատության խաղաղ կարգավորման հարցով Ռուսաստանի Դաշնության նախագահ Դ. Մեվեդևի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կիրակի օրը, նոյեմբերի 2-ին Մոսկվայի արվարձանում կայացած եռակողմ (Մեդվեդև-Սարգսյան-Ալիև) հանդիպումը ջուր լցրեց առաջիկա երկու-երեք ամսում Ղարաբաղի հիմնահարցը վերջնականապես լուծվելու մասին վերջին ժամանակներում ասպարեզ նետված կանխատեսումների ու հավաստիացումների գլխին:

ԿՐԹԱԿԱՆ ԹՆՋՈՒԿՆԵՐ

Վերջին տարիներին մեզանում ոչ այնքան առողջ մի հոգեբանություն է ձևավորվել և հատկապես կրթության բնագավառում: Օպտիմալացում հորջորջվող անհեթեթությունը դուրս է մղում վաստակ ու հմտություն ունեցող մանկավարժներին:

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ոստանի պահապա՞ն Ինչո՞ւ է աշխուժացել կրիմինալը

Պատճառները շատ են: Շրջանցենք այն շարժառիթները, որոնք ունեն սոցիալական արմատներ և մեկ հարվածով, մեկ օրում չես վերացնի:

«Գողությունների բացահայտման անհաջող նմանակում»

2007-ի օգոստոս-դեկտեմբեր և 2008 ապրիլ ամիսներին Ավանում գրանցվեց գողությունների մի հսկայական փունջ` 13 դեպք: Այն սկսվել է օգոստոսի 4-ի գիշերը (նկուղից գողացել են 25.000 դրամ ընդհանուր արժողության ալյումինե կաթսաներ, կացին, սղոց, ուրագ):

Անցած ինն ամիսներին...

Ընդհանուր գծերով ներկայացնելով 2008 թ. ինն ամիսների ընթացքում ոստիկանության կատարած աշխատանքներն ու ոստիկանության ստորաբաժանումների կողմից տարվող պայքարի արդյունավետության մասին հարցերը, երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սայաթ ՇԻՐԻՆՅԱՆՆ անդրադարձավ նաև վերջին շրջանում հասարակական մեծ հնչողություն ստացած դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննությանը:

Ս.Օհանյանի այցը Կոսովո

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվելով Կոսովոյում` հանդիպեց բազմազգ դիվիզիայի հունական գումարտակի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հետ:

ԿԵՂԾ ՀՈՐԻՆՎԱԾՔՆԵՐ

ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ պարզաբանում ները ՀՀ ՊՆ մամլո ծառայության պետ, Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆԻՆ:

Պատերազմը «մերձեցրեց»

«Լրահաղորդներ` առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած` խոսքի ազատության վարկանիշային ամենամյա ցանկում 2008-ին ընդգրկվել են 173 երկրներ: Պարզվում է` խոսքի ազատության «գործերը» փայլուն են Իսլանդիայում, Լյուքսեմբուրգում և Նորվեգիայում:

Բջջայինները` կործանարար

Թբիլիսիում ընթացող խորհրդարանական լսումներում Վրաստանի Զինված ուժերի միացյալ շտաբի պետ Զազա Գոգավան պնդել է, որ վրացական բանակը սարսափելի կորուստներ չի ունեցել, ընդամենը… 168 զինվոր է զոհվել: Ամենազավեշտալին, սակայն, այն է, որ իրենց պարտության մեղքը նա բարդել է… զինվորների մոտ եղած բջջային հեռախոսների վրա:

Անծուխ կրակ չի լինում

Վերջին օրերին կրկին արդիականացել են խոսակցությունները, որ Արևմուտքը հիասթափվել է Սահակաշվիլիից: Առիթը անցյալ երեքշաբթի բրիտանական Բի-Բի-Սի հեռուստառադիոընկերության հեռարձակած ռեպորտաժն է` Հարավային Օսեթիայից:

Հերթափոխելու է Բուրջանաձե՞ն

Վրաստանում դեռ չեն մոռացել, թե անցյալ տարի Սահակաշվիլիի հրամանով ինչ դաժանությամբ նոյեմբերի 7-ին ցրեցին ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը: Եվ այդ իրադարձության տարելիցին խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն բացահայտորեն ձեռնոց է նետել երկրի Նախագահին` պահանջելով նրա անհապաղ հրաժարականը:

Գուլուզադեն չի° վստահում Ռուսաստանին

- Եթե աշխարհաքաղաքական պայմանները թույլ տան, ապա Ռուսաստանը պատրաստ է նաև Բաքուն զավթել,- հայտարարել է ադրբեջանցի ճանաչված քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն` մեկնաբանելով Կ. Զատուլինի այն թեզը, որ արդեն մշակվել է ղարաբաղյան հակամարտության լուծման փաթեթը, որով նախատեսվում է ճանաչել ԼՂՀ անկախությունը և 7 շրջանների վերադարձը:

...Լուսիկ Ագուլեցին արժանի տեղ է գրավում ժամանակակից հայ գեղանկարչության լավագույն վարպետների շարքու

Ռոբերտ էԼԻԲԵԿՅԱՆ Շատ արվեստագետներ իրենց հետաքրքիր բնորոշումներով փորձել են տալ Լուսիկ Սամվելյանի դիմանկարը, ինչպես հայտնի է` հարուստ գունային-խոհական ասելիքով, ուրույն դիմակերտվածքով հայուհին կարողացել է իր վրձնարվեստում բացահայտել ծննդավայրի հարուստ գույները: Այդ բացահայտումներն իրեն բնորոշ հայկական գույներով են շաղախված:

Մ Շ Ա Կ ՈՒ Յ Թ

Շատերի նման մտածում էի համբերատար լռությամբ հետևել Մայր թատրոնի գեղարվեստական մակարդակի «բարեփոխմանը» միտված միջոցառումների ընթացքին, ապա միայն ծանրութեթև անել դրանց իրական արժեքավորությունը£ «Վերևից», հեղափոխական իրադրություններին հատուկ ժամանակավոր կառավարության կարգավիճակով, ձևավորված նոր գեղարվեստական 17 հոգանոց խորհրդին բավականաչափ ժամանակ էր ընձեռված հիմնարար հայեցակետեր համակարգելու մինչ թատերաշրջանի պաշտոնական բացումը£ Առ այսօր որևէ էական առաջընթացի նախանշան չի նկատվում£ Գուցե իրավական ինչ¬ինչ կարևոր հանգամանքներ նախապես անտեսած լինելու բնականոն հետևանքով£ Գաղտնածածուկ դավադրությամբ, անհայտ ժամանակով (գուցե` անժամկետ, ո՞վ գիտե) զրկվելով գեղագիտական առաջնորդից` սունդուկյանցիները, դեռ չթոթափած «վեր»առաք կազմալուծող ամպրոպի բարոյալքող ազդեցությունը, լծվեցին ստեղծագործական առօրյա հոգսերին£ Կարծես թե հանդարտվեցին պղտոր ջրում ձուկ որսացողների կրքերը£ Փլուզման դեմ ընդվզողները ներամփոփվեցին` գիտակցելով ի «վերուստ» վճռվածի ալոգիզմն ապացուցելու ջանքերի դատապարտվածությունը£ Արմատական «բարեփոխումներից» ճառողները բավարարվեցին Վահե Շահերդյանի ստեղծագործական ազատությունը կապանքված, ներշնչանքի աղբյուրն աղտոտված (փույթ չէ, թե հանիրավի) տեսնելով£ Մայր թատրոնը կոմունալ բնակարանի վերածելու մոլուցքով բռնվածները թեթևացած շունչ քաշեցին, երբ հավաստիացան, որ քոչվորական հերթական արշավանքն, ի վերջո, հիմնահատակ սասանեց 12-ամյա անդուլ տքնանքով վերաշինված թատերական օջախը£ Մազական մարտնչող ցինիզմը վերսկսեց իր հրապարակային լայնամասշտաբ հարձակումները` կրկին խտրություն չդնելով գերնպատակին հասնելու միջոցների միջև£ Ի վերջո երևաց երկրորդ իրավական փաստաթուղթը, ըստ որի Վահե Շավերդյանը այդուհետ, առ 03.01.2009 թ., ստեղծագործելու է բեմադրող ռեժիսորի կարգավիճակով` ստանալով 95 հազար դրամ աշխատավարձ (ի լուր ամենքի հայտարարված 160 հազարն, ըստ երևույթին, ավելորդ շռայլություն համարվեց)£ Արժանապատվորեն դիմագրավելով իրեն բաժին հասած նրբահնար փորձություններին, արհամարհելով չսանձվող հերյուրանքները` վաստակաշատ թատերաշինարարը, հավատարիմ իր թատերապաշտական նկարագրին, նույն եռանդով ծառայում է մայր բեմին` փորձելով պահպանել ստեղագործական ուրույն դիմանկարն ու նորահաստատ ավանդույթները£ Առանց որևէ ակնկալության£ Եթե կուզեք, հենց ի նպաստ սասանված ստեղծագործական մթնոլորտի առողջացման£ Ամենօրյա փորձերի ու ընթացիկ ներկայացումների կանոնավոր ռիթմով, մտահղացած թատերանախագծերի իրականացման նախանձախնդրությամբ£ Նրա ստեղծագործական ճակատագիրը մշուշած դավադիր լռությու նը արգելք չեղավ, որպեսզի պատշաճ տոնականություն հաղորդվի Մուրացանի «Ռուզան» (բեմադրիչ` Վահե Շահվերդյան) և Պերճ Զեյթունցյանի «Ոտքի°, դատարանն է գալիս» (բեմադրիչ` Տիգրան Գասպարյան) բեմադրությունների հոբելյաններին£ Ազգային ինքնագիտակցությունը թմբիրից հանող այս երկու բեմադրությունների ասելիքն անուղղակիորեն շաղկապվում է արցախյան ազատամարտի արթնացրած համազգային շարժման հետ, պատմության հին ու նոր դասերով խրատում£ Առաջին անգամ այս ներկայացումները դիտող հանդիսատեսը ոչ միայն վարակվում է Արցախի դստեր` Ռուզանի ողբերգությամբ ու հայրենանվեր անձնազոհության վեհացնող զգացողությամբ, անքթիթ հետևում Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը` Մեծ Եղեռնի անամոք մնացած ցավի գենետիկ կանչին անսալով, այլև հմայվում է բեմադրական տարբեր մտածողությունների նպատակասլաց արտահայտչականությամբ£ Պոետիկ ու ինտելեկտուալ թատրոններին հատուկ հնարքներով մտահղացված, մոտ երկու տասնամյակ Մայր բեմից ներկայացվող թատերախաղերին կենդանություն պարգևող դերակատարումներով£ Ի դեպ, «Ռուզան»-ի հոբելյանական ներկայացումը նորովի առավել ուշագրավ էր. իրարահաջորդ դերակատարներով:

Երաժշտական բերքահավաք

Մեր հոգևոր¬մշակութային կյանքում հասարակական¬քաղաքական հայտնի իրադարձությունների տարերային ավերածությունների ոգեզրկող ծանր հետևանքների հաղթահարումը դառնում է ազգի հարատևության հրամայական£ Հատկապես վերջին տարիներին, երբ մեր կենսակերպը փոքր¬ինչ կայունացած ռիթմով է ընթանում£ Թող որ` երևութական: Գերազանցապես:

Չալիկյանի չանձնավորված «աղերսը»

Մայր թատրոնի վերակազմավորման կրքոտ պահանջով հանդես եկած Խաչիկ Չալիկյանի գեղաոճ «Աղերս և հրամայական… ց°պահանջ» մանիֆեստով հետաքրքրված` «Սև¬սպիտակ ծիածան» ֆիլմի դիտման առիթով նախաձեռնված «շահագրգիռ խոսակցությանն» եմ մասնակցում£ Գեղեցիկ խոսքերի հեղեղը ընդմիջվում է հինգ մասանոց ֆիլմի կրճատված տարբերակի ցուցադրությամբ£ Փարաջանովյան մտածողության նմանողությամբ արված 35 րոպեանոց ժապավենում Աշոտ Բայանդուրի նկարչական ձևավորումից բացի այլ ուշագրավ մշակութարժեք չեմ գտնում£ Տքնում եմ բացահայտել ապագայի հայրենիքի հետագիծը, որ, ըստ ֆիլմի հեղինակի, պարզորոշ ի հայտ էր գալու կինոժապավենի բովանդակության մեջ£ Աբսուրդի և ավանգարդի անհամասեռ խառնուրդում, այդուհանդերձ, որևէ արտահայտություն այդպես էլ չի սպրդում£ Ֆիլմից հետո ծավալվող բանավեճից հստակվում է ներկա «թրքաբարո արշավանքին» ընդդիմացողի մտահղացած մշակութահավաքի բուն նպատակը. ձևավորել մի նոր կուսակցություն արդի ոգեզրկությանն ընդդիմադիր ճշմարիտ մտավորականներից£ Կոնկրետ ծրագիր չունենալով` Չալիկյանը տագնապի կոչնակ է հնչեցնում£ Ակամա մտաբերում եմ նրա պաթետիկ հեռուստաելույթը, Սունդուկյանի անվան թատրոնի գեղավեստական մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունից ու պատրաստակամությունից, իբր, թելադրված£ Եթե Մայր թատրոնի գեղագիտությունը նա մտածում է զարգացնել ու գավառայնությունից ազատագրել «Սև¬սպիտակ ծիածան»¬ներով… մեկնաբանություններն ավելորդ են:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Երվանդ ՄԱՆԱՐՅԱՆ. Արվեստի վաստակավոր գործիչ, «Ագուլիս» մանկական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար «Աստված կյանքը տվել է, որպեսզի շնորհքով ապրես» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Երևի ամենադժվարը ինքնահաստատումն է, որովհետև կյանքի ընթացքում չպետք է սայթաքես:

Մեքսիկացիները հայրենադարձվում են Նահանգներից

Մեքսիկայի Աշխատանքի նախարարության տվյալներով` առաջիկայում ԱՄՆ-ից հայրենիք կվերադառնա առնվազն 200 հազար մեքսիկացի: Ավելին, 2 ամսվա ընթացքում վերադարձողների թիվը կարող է հասնել մինչև 3 միլիոնի:

Կաքավը խանգարեց

Հոկտեմբերի 27-ին Լարիսա Դոլինային և Իգոր Բուտմանին հյուրախաղերից Մոսկվա տեղափոխող ինքնաթիռի ուղևորներին Օմսկի օդանավակայանի թռիչքահրապարա կում հանկարծ թվացել է, թե իրենց բախվել է մեկ ուրիշ ինքնաթիռ: A-319 աերոբուսում այդ պահին իր ծննդյան տարեդարձը նշող Բուտմանն ու մյուս ուղևորներն, իհարկե, սարսափահար են եղել:

Կարևորվում են նաև սեռական հակումները

Նոր կանոնակարգով Վատիկանում ստուգվում են նաև հոգևորականների սեռական հակումները, մասնավորապես` հակումը համասեռամոլության հանդեպ: Հոգևոր աստիճան ստանալ ցանկացողներին այսուհետև հատուկ թեստի միջոցով ստուգելու են, թե արդյո՞ք ապագա սպասավորը կայուն է նաև այս հարցում:

Հանուն սիրո

Ճապոնացի Նարուհիտո արքայազնի կինը` Մասակոն, վերջին 5 տարիներին տառապում է ընկճվածությամբ (դեպրեսիա), ինչի պատճառով առավելագույնս սահմանափակ ված են նրա շփումները արտաքին աշխարհի հետ: Սակայն ճգնավորի իր կենսակերպը արքայազնուհին ինքն է հաղթահարել` Ուելսի արքայազն Չառլզի ու նրա կնոջ` Կամիլլայի հետ հանդիպման հետաքրքրասիրությունից դրդված:

Ռոտարուն` հյուրանոցատեր

Իր անունը կրող հյուրանոցը հանրահայտ երգչուհի Սոֆի Ռոտարուն կառուցել է Յալթայի կենտրոնում: Նախկինում այն երգչուհու առանձնատունն էր, որը վերակառուց վելուց հետո նմանվել է շքեղ պալատի:

Փրկվեց

- Թույլ տվեք այսօր շուտ գնամ. կինս ուզում է ինձ հետ խանութներ գնալ,- ղեկավարին խնդրում է աշխատակիցը: - Ոչ մի դեպքում. նստի°ր և աշխատի°ր,- մերժում է ղեկավարը: