Ճանապարհ դեպի հաղթանակ

Նրա մասին շատ էի լսել, բայց մեծ դժվարությամբ գտա: Պատճառն աշխարհի քառակի չեմպիոնի աստղային հիվանդությունը չէր, այլ Հայաստանում չլինելը (Նա Ղազախստանի պատվավոր քաղաքացի է):

ՆՈՐ ԹԵՄԱ ՉԿԱ՞

ՀՀԿ¬ԲՀԿ` մտացածին հակասությունների մասին այլևս որևէ մեկը չի խոսում և իշխանական եռյակին գոնե արհեստականորեն հակամարտություն ու փոխադարձ թշնամանք այլևս չի վերագրվում: Սկզբից ևեթ պարզ էր, որ եթե պատասխանի սպասող ինչ¬ինչ հարցեր էլ կային, ապա դրանք հաստատ պառակտման չէին կարող հանգեցնել:

Շուկային կավատներ պետք չեն

ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ հայկական շուկան մեծ վերափոխումների շեմին է: Ինչպես բազմիցս է նշվել, նախորդ տարին ոլորտի համար աննախադեպ եղավ:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Ձևավորված սովորություն է. ամառային ամիսներին մեր երկրում ամենայն ակտիվությամբ սկսում են կարևորել զբոսաշրջության զարգացումը: Դեռևս Ռոբերտ Քոչարյանն էր տարվել զբոսաշրջության եկամտաբերությամբ ու սիրում էր հեռուստաէկրանների առաջ տեղի-անտեղի հաշվել տուրիզմից ստացվող եկամուտները:

Հա՞ որ...

Հայկական գների կատաղիության համբավն սկսել է աշխարհին զարմացնել: ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեն, ամփոփելով նախկին ԽՍՀՄ հանրապետություններում առկա գնային միտումները, առաջատարի դափնին անվերապահորեն մեզ է շնորհել:

Երկնագույն վառելիքի առեղծվածը

Ազգային Ժողովում քառօրյայից քառօրյա ընկած հատվածում հերթական ընդմիջումն է: Իսկ նախորդ երեքշաբթի խորհրդարանը հետաձգեց օրակարգում մի շարք օրինագծերի, այդ թվում նաև ՀՅԴ խմբակցության` հրատապ կարգով ներկայացված «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը:

Ադրբեջանական փարիսեցիություն

ՍՈՉԻՈՒՄ կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը տարօրինակ մեկնաբանությունների է արժանացել Բաքվի պաշտոնատարների կողմից:

ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ

Ադրբեջանական բանակի ղեկավարությունը հերթական անգամ խայտառակ պատմության մեջ է ընկել: Ընդամենը մի քանի շաբաթ է անցել այն օրից, երբ Խանլարի շրջանում տեղակայված զորամասերից մեկում բռնկված ներքին հակասությունների արդյունքում 7 զինվոր սպանվեց:

ԻՍԿԱՊԵՍ, Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ Իսկ մենք քավության նոխազներ ենք որոնում

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ մի շարք լրատվամիջոցներ տպագրել են իրենց անհանգստությունները` վերջերս հայտնված մի «հրաշամանուկի» մասին: Խոսքը վերաբերում է ծնունդով Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից, ՌԴ Բաշկիրիայի Օկտյաբրսկ քաղաքի բնակիչ Արթուր Պողոսյանին, ում «ֆենոմենն» իսկապես ապշեցրել ու հիացրել էր բոլորին:

Վրացական պետհամարանիշով մեքենատերերին վա˜րկ ենք տալիս

«Մենք ենք, մեր սարերը»-2011 Հայերը մեքենա առնել¬բերել¬ծախելով փող են աշխատում: Էս մեր պետությունն էլ շատ ա անտնտես, ում ասես` վարկ ա տալիս:

Այս աֆրիկյան ժանտախտը խոզերին չի վերաբերում

Ըստ արևմտյան բժշկական կենտրոնների` աֆրիկյան «ժանտախտի» բացիլներ են հայտնաբերվել Տաջիկստանում, Ուզբեկստանում և Ադրբեջանում: :

Մեղսավորների «անկոչ հյուրը»

Ասում են` Հրայր Թովմասյանին հրավիրել են` նկարահանվելու «Անակնկալ այցելուն» դեդեկտիվ ֆիլմում: :

Մեր պատասխանը «Չեմբեռլենին»

Ադրբեջանի սպառնալիքներով զինված «նավերը» Ղարաբաղի լեռները բարձրանալ չեն կարող: :

Լեհերն էլ եղել են թուրքերի զոհերը

Նույնիսկ լեհ ՊԱՆԵՐԸ և պանիները դեմ են Էրդողանի ՊԱՆթուրքիստական քաղաքականությանը: :

«Մեթյո´ւ, լեզուդ ատամներիդ տակ պահիր»

Թեպետ Սպիտակ տունը մի կերպ հաջողեցրեց` որպես լիազոր դեսպան Մեթյու Բրայզային խցկել Ադրբեջան, բայց կարծես նրան հստակ հասկացրել են, որ լռությունը ոսկի է, իսկ Մեթյուի խոսքը` բռնկուն նավթ: Հասկացրել են, որ ժպտերես ու «բացբերան» Մեթյուն Բաքվից հանկարծ «պաժառ» չտա ԱՄՆ զգուշավոր դիվանագիտությունը:

Վերջին ու վճռական խոսքը` ԼՂ ժողովրդին

- Մինսկի խմբեր շատ կգան ու կանցնեն անհետ, Բայց վճռորոշ խոսքը մեր կմնա հավետ: Ալիևի երկխոսությունն իր կնոջ հետ :

Սարսափ¬երազից հետո

«Ոսկե ցլիկը» ¬ 2011 - Կնի´կ, ընկել էր հետևիցս: - Ո՞վ:

Ալիևի տագնապալից մտորումները

- Իրար հետևից տապալվող վարչակարգի ղեկավարները «քառսուն» տարվա «վոժդեր» են, կամ էլ իշխանությունը իրենց ժառանգներին փոխանցողներ: Վա´տ նշաններ են:

ԲՀԿ¬ն քար նետող չի

Ըստ Վարդան ԲՈՍՏԱՆջյանի` ԲՀԿ¬ն ոչ մեկի ԲՈՍՏԱՆը քար չի նետել, բայց բանջարաԲՈՍՏԱՆային կուլտուրաների, ու հատկապես կարտոֆիլի աճեցման գործով լուրջ զբաղվել է: :

Չեն զագսավորվել

Եթե հավատանք ՀՅԴ պնդմանը, թե Դաշնակցությունը երբեք էլ ամուսնական հարաբերությունների մեջ չի եղել Ռոբերտ Քոչարյանի հետ, ուրեմն նրանց կապը ապօրինի բնույթ է կրել: :

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

ԵՐԵԿ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել` մասնակցելու Աֆղանստանում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գործողություններին մասնակցող պետությունների պաշտպանության նախարարների նիստին: Այցի ընթացքում նախատեսված են նաև Սեյրան Օհանյանի երկկողմ ձևաչափով հանդիպումները` գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների, ինչպես նաև Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Սեփական դեմքը փրկելու խարխափումներ

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ մեկնաբանությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության կապակցությամբ, ըստ որի հայկական զինված ուժերի կրակից մարտի 8-ին զոհվել է ադրբեջանցի երեխա ԼՂՀ պաշտպանության բանակն արդեն հանդես է եկել այդ տեղեկատվության հերքմամբ:

Երևի հոգու կանչ էր

Մայրության և գեղեցկության տոնը, թերևս, լավագույն առիթն է հիշելու և ներկայացնելու մեր Զինված ուժերի կին զինծառայողներին, ովքեր իրենց կյանքը կապել են բանակի հետ` անմնացորդ նվիրվելով և անբասիր ծառայությամբ խթանելով նրա հետագա կատարելագործումը: Նրանցից մեկն է Մայրաքաղաքային գնդի ակումբի պետ, կապիտան Մարգո ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

«Երբ վերջացավ ծխախոտն ու խմիչքը» Մի դրվագ ֆոլկլենդյան պատերազմից

Ֆոլկլենդյան (արգենտիացիներն այն անվանում են` Մալվինյան) կղզիների պատկանելության շուրջ վեճը սկսվել է դեռևս 17¬րդ դարի սկզբներից:

«Ոգեսպառվածի մտածողությունը ժխտական է լինում»

Գ. ՆԺԴԵՀ Վերջին տարիներին բազմաթիվ հայրենակիցներ գերադասում են դեգերել օտար ափերում, քան ապրել և, ինչո՞ւ ոչ` թեկուզ մաքառել հայրենիքում: Արդարացվա՞ծ են հարազատ հողից հեռանալու պատճառները, թե ոչ, փորձեցինք պարզել` պատահական ընտրությամբ, անցորդներին ուղղելով նույն հարցը. - Հանուն ինչի՞ պատրաստ կլինեք լքել հայրենիքը:

Պետության խորհրդանիշ կանայք

Կանանց միջազգային տոնի նախօրյակին սոցիոլոգները հարցումներ են անցկացրել ռուսաստանցիների շրջանում, թե ո՞ր կանանց են համարում երկրի խորհրդանիշ: Պատասխաններում հնչել են երգչուհու, տիեզերագնացուհու և մարզպետուհու անուններ:

ՄՈՌԱՑՎՈՂ ՄԱՐԶԵՐ

Իրավացի են բոլոր նրանք, ովքեր ցավով ու հիասթափությամբ արձանագրում են, որ մեր երկրում ձևավորվել է երկու իրականություն, երկու Հայաստան` այսպես տարանջատելով մայրաքաղաքը մարզերից, երբեմն խոր ու անհաղթահարելի անջրպետ ձևավորելով մարզերի և Երևանի միջև:

ՖԻԼՄ` ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

Հրանտ Մաթևոսյանի հոբելյանական տարին կարծես չի ավարտվում` անընդհատ հարստանալով նոր իրողություններով: Գրողի ահնիձորյան պատմությունները յուրովի են շարունակվում` այսպես ապրեցնելով նաև նրան` 20-րդ դարի մեր արձակի մեծությանը:

Արձանը գուցե չզոհաբերեն. այն «բարեկամությանն» է

Էրզրումի վարչական դատարանը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Կարսում տեղադրված «Մարդկության հուշարձանի» քանդումը` մինչ կընդունվի վերջնական վճիռ: Հիշեցնենք, որ առժամանակ առաջ Կարսի քաղաքային խորհուրդը որոշել էր մաս¬մաս քանդել հայ¬թուրքական բարեկամության արձանը և տեղափոխել «հարմար մի վայր»:

ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ ՀԱԳՆՎՈՒՄ, ԵՐԻՏԱՍԱՐԴ

Ռուս մեծ գրող Անտոն Չեխովի հերոսներից մեկը` բժիշկ Աստրովը, երազում էր. «Կգա ժամանակ, երբ մարդու մոտ ամեն ինչ գեղեցիկ կլինի. և´ հագուստը, և´ արտաքինը, և´ մտքերը»:

Դարավոր կարծրատիպ

Խոսելով կաշառակերության` որպես սոցիալական չարիքի մասին, սովորաբար արձանագրվում է միայն դրա վնասակար ազդեցությունը: Պարբերաբար ձեռնարկվում են քայլեր այս արատավոր երևույթը փոքր-ինչ զսպելու համար:

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՉԻՆԱԿԱՆ 3 ՏԵՍԱԿՆԵՐԸ

Չինացիները գտնում են, որ յուրաքանչյուր անձի համար գոյություն ունի 3 տեսակի հաջողություն. երկնային, երկրային և մարդկային: Հաջողության տարատեսակները համատեղ կազմում են հանրագումարը մետաֆիզիկական ազդեցությունների, որոնցով որոշվում է մեր կյանքի որակը:

ՔԱՂՑԿԵՂՆ ԱՅԼԵՎՍ ԱՀԱՐԿՈՒ ՉԷ

Մեծ Բրիտանիայի գիտնական-բժիշկների նոր ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ չարորակ նորագոյացությունները լինում են երկու տեսակի, որոնցից մեկը համարվում է բուժելի: Ընդ որում, նրանք բուժման նոր եղանակ են առաջարկում` մերժելով քիմիաթերապիան:

ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՆ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Բելգիայի դատարանը 80 հազար եվրո տուգանք է նշանակել մայրաքաղաքի վարչակազմի ղեկավարի տեղակալին` որ նա, իմանալով իր քարտուղարի համասեռամոլ լինելու մասին, նրան ազատել է աշխատանքից: Դատարանը նրան մեղադրել է խտրականություն ցուցաբերելու և իր քարտուղարի արժանապատվությունը վիրավորելու համար:

Երբ «չոկալաթլ»¬ը ոսկուց թանկ էր

Սքանչելի այս քաղցրավենիքի անունը ծագում է ացտեկական xocalate` բառից, ինչը նշանակում է ըմպելիք, որը հնդկացիները պատրաստում էին կակաոյի փոշու և ջրի խառնուրդով (բառի վերջին մասնիկը` late, թարգմանվում է «ջուր»): Դեռևս 1500 տարի առաջ շոկոլադ օգտագործող մայաները դրա մեջ չիլիական կարմիր պղպեղ էին ավելացնում:

ՊԱՐԶՎԵԼ Է ՀԵՆՐԻ ՈՒԹԵՐՈՐԴԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Անգլիական նշանավոր Հենրի Ութերորդ Թյուդորը մահացել էր արյան հիվանդությամբ: Այս նույն հիվանդությամբ էին մահացել նաև նրա զավակները: