ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ` ԸՍՏ ՀԱԿՈՒՄՆԵՐԻ

Հաշված օրերի ընթացքում հանրահայտ դարձած ռուսական պարբերականներից մեկը հանգիստ չի տալիս մեր հին ու նոր պաշտոնյաներին£ Հայրենի երևելիների ունեցվածքի պատկառելի չափը գերազանցել է այդ ամենին քաջատեղյակ հայ հանրության նախնական հարուստ պատկերացումները և վերջին օրերի քննարկումների գլխավոր թեմաներից մեկը դարձել£ Բացահայտումները շարունակելու` լրատվամիջոցի խոստումն ակնհայտորեն կրկնապատկել է հետաքրքրասիրությունը, քանի որ մինչև հիմա անգամ ունեցվածքի հայտարարագրման օրենքի պահանջն է հնարավորության սահմաններում շրջանցվել£ Այս առումով` նախքան վերջին օրերին տեղի ունեցածն էլ հայտնի էր, որ մեր ամենակարող միլիոնատերերն այնքան համեստ հայտարարագրեր են լրացնում, որ անխուսափելիորեն սոցիալապես անապահովների շարքում կարելի է նրանց պատկերացնել£ Այլ խնդիր է, որ այդ հայտարարագրերին որևէ մեկը և երբևէ չի հավատացել, սակայն հետո նշված հրապարակումն իր հերթին ավելի ընդգծուն դարձրեց ակնհայտ անհամամասնությունը£ Իրողությունը, որ հրապարակումների շարքը օտարերկրյա մամուլում է տպագրվում, այն էլ` հայկական ստորագրությամբ, արդեն իսկ տհաճ է£ Եվ խնդիրը բոլորովին էլ այն չէ, որ մենք մեր կեղտոտ լվացքը ոչ մի դեպքում չենք ցանկանում ուրիշներին ի ցույց դնել£ Բայց սա էլ չէ նշանակալին, քանի որ երևանյան բազմաթիվ թերթեր սիրով ու ոգևորությամբ արտատպում են պաշտոնյաների ունեցվածքը նկարագրող հրապարակումների շարքը, և արդյունքում դրանք մեր հանրությանն ավելի քան հասանելի են£ Խնդիրն այն է, թե ինչ են տալու նման ցուցակները մեզ... Քիչ թե շատ տեղյակ մարդիկ այս օրերին հայտարարում են, թե բոլորի մասին ու ամեն ինչ վաղուց էր հայտնի, և հանրային տրամադրություններն անհարկի ալեկոծած հրապարակումներում այդ ամենը պարզապես ի մի է բերվել£ Եվ իրոք, որևէ մեկի համար մինչև հիմա գաղտնիք չի եղել, որ մեր շատ ու շատ հին ու նոր պաշտոնյաների ունեցվածքը հեշտ չէ հաշվել ու գումարային ամփոփմամբ ներկայացնել, իսկ թե որ շահութաբեր ճյուղը հատկապես ում է պատկանում` արդեն երկրորդական է£ Հնարավորությունների, նախասիրությունների, հանգամանքների դասավորության հարց է մնացածը£ Ու եթե շատ է խոսվում այս թեմայով, ապա դա բոլորովին էլ չի նշանակում, թե հենց վաղվանից վերջիններիս ունեցվածքը մեկիկ¬մեկիկ հանրայնացվելու է£ Նման բան պարզապես չի կարող տեղի ունենալ, որքան էլ մարդիկ արդարացիորեն համոզված լինեն, որ ազնիվ ու քրտնաջան աշխատանքով հնարավոր չէ միլիոնավոր դոլարներով հաշվվող կարողությունների տիրանալ£ Իսկ անկախ ամեն ինչից` հարցն ընդամենը քաղաքական ու տնտեսական կողմ ունի միայն£ Քաղաքական առումով` մեր երևելիները նորից են խայտառակվում, կամ ավելի ճիշտ հասարակությանն է այդպես թվում£ Իսկ տնտեսական առումով` հերթական անգամ ակներև է դառնում, որ մեր անհաջողությունների հիմնական պատճառներից մեկն էլ տնտեսության կենտրոնացումն է, երբ ամեն ինչ բաժան-բաժան է արվում այն մարդկանց մեջ, ովքեր շնորհիվ անհաշվելի կարողությունների և ամենատարբեր մենաշնորհների, տնտեսական ու քաղաքական դաշտում եղանակ են թելադրում£ Այս հարցի լուծման բանալին ռուսական պարբերականը բնականաբար չի առաջադրում£ Մանավանդ, որ նման խնդիր էլ չունի£ Ավելին, վաղուց գոյություն ունեցող և պարզապես վերաբացահայտված այս հարցի լուծումն անգամ տեղում` Հայաստանում, չի գտնվում£ Իսկ պատմությունն այս դարձյալ Ռոբերտ Քոչարյանից սկսվեց, երբ պարզ դարձավ, որ քաղաքական ակտիվության դրսևորումներ հանդես բերող գործիչն ամենևին էլ այն ազնիվ կեցվածքով չի կարող հանրությանը ներկայանալ, ինչպես ինքն է փորձում ու ձգտում£ Պատահականություն կամ զուգադիպությո՞ւն է սա` դժվար է ասել, բայց ռուսական պարբերականն ակնհայտորեն շրջանցել է ՀՀՇ ժամանակների մեծահարուստներին, որոնց կարողություններն անցնող տարիներին եթե չեն բազմապատկվել, ապա հաստատ չեն էլ նվազել£ Թեև եթե առաջիկա հրապարակումների հերոսները Լևոն Տեր¬Պետրոսյանի իշխանության տարիների կարկառուն ներկայացուցիչները դառնան, ապա այս իմաստով միտումնավորության հնարավորությունը կարելի է բացառել` առայժմ խուսափելով համապատասխան եզրակացություններից£ :

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ «ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ»

Որքան էլ տարօրինակ լինի` այս շրջանում մեր հանրությունն ավելի շատ ոգևորվում է որոշ այլ երկրների տնտեսությունների վերականգնման մասին հայտարարություն ներից£ Միայն առաջին հայացքից տարօրինակ թվացող այս մոտեցումը, սակայն, հայրենի տնտեսության հեռանկարների հանդեպ անուղղակի չկամությամբ ու պարզ մարդկային հոռետեսությամբ չի կարելի բացատրել£ Ի վերջո, նույնիսկ պաշտոնական տվյալներով` ընթացիկ տարվա համար նախանշվող առաջընթացն ընդամենը 1,2 տոկոսի շրջանակում է սահմանափակվում, ինչն էլ ցանկությունների մեծությունից անկախ` հանրային կյանքի վրա նշանակալի ազդեցություն չի կարող թողնել£ Ընդ որում, չպետք է նաև անտեսել, որ առաջընթաց կանխատեսվում է ոչ թե նախքան ճգնաժամն ունեցած տպավորիչ ցուցանիշերի, այլ 14 տոկոսը գերազանցած տնտեսական անկման ավելի քան ցածր նիշի համեմատ£ Այսինքն, եթե ամեն ինչ կանխատեսվող սցենարով զարգանա, ապա տարին համեմատաբար մեղմ անկմամբ ենք փակելու... Իսկ մինչ այդ հանրությունը ստիպված է լինելու մեզ հայտնի այլընտրանքային գոյամիջոցներին ապավինել, և այս առումով անհնար է անտեսել վերջին շրջանում բնակչության մեծ մասի կենսապահովման հիմնական շարժիչ ուժերից մեկը դարձած մասնավոր տրանսֆերտների թեման£ Միանգամից նշենք, որ այլ տնտեսությունների վերականգնմամբ հրապուրվելու «գաղտնիքը» ավելի շատ օգնություններ ստանալու ակնկալիքն է բավարարելու£ Ասել է թե, դարձյալ մեծանում են մեր հայրենակիցների` նախկին չափով արտերկրից միջոցներ ստանալու հույսերը£ Ճգնաժամն անելանելի իրավիճակ էր ստեղծել նաև այս առումով, և նախորդ տարվա ընթացքում տրանսֆերտների հիմնական աղբյուրից` Ռուսաստանից, ոչ պակաս, քան 35 տոկոսով ավելի քիչ գումար էր մեր հանրապետություն ուղարկվել£ Եթե միայն բանկերի միջոցով կատարված փոխանցումները դիտարկենք, դա շուրջ 350 միլիոն դոլար է կազմում£ Եվ եթե մոտավոր հաշվարկ անելուց հետո ասվածին հավելենք, որ քիչ գումարներ չեն Հայաստան հոսում նաև այլ խողովակներով, ապա հաստատ կես միլիոնը գերազանցող թվի կհանդիպենք£ Սա միայն ՌԴ¬ից ուղարկված փողերը հանրագումարի բերելիս, իսկ մեր հայրենակիցների ամենուր սփռված մյուս «մատակարարների»` մասնավորապես Միացյալ Նահանգներից ու եվրոպական երկրներից ստացվող օգնությունները հաստատ կգերազանցեն 1 միլիարդ դոլարի սահմանագիծը£ Սա էլ հենց այն թիվն էր, որը թեև անուղղակի, բայց լրջագույն անդրադարձ է ունեցել տնտեսական անկման` մինչև վերջերս անպատկերացնելի թվացող ցուցանիշը ձևավորելիս£ Հետևաբար, ուզենք թե չուզենք` մասնավոր օգնությունների դերը նույն ջերմեռանդությամբ ստիպված ենք լինելու նաև այս տարի կարևորել, քանի որ մինչև հիմա հնչած և ոչ մի կանխատեսում հակառակ տրամադրությունների օգտին չի խոսում£ Իր հերթին Կենտրոնական բանկի` նախօրեին տարածած ամփոփումը ոչ ավել, քան մինչև հիմա հնչած տեսակետն է վերահաստատում£ Եվ ըստ նշված ամփոփման` որպես մեր տնտեսության անկման հիմնական մեղավոր, դարձյալ շինարարության ոլորտն է առանձնացվում` վերահաստատելով, որ մեր տունը դանդաղ է կառուցվում «շնորհիվ» քոչարյանական ժամանակներից սկիզբ առած շինարարական մոլուցքի դառը և առայժմ անուղղելի հետևանքների£ Նախորդ տարվա ընթացքում անկումն այստեղ բոլոր հնարավոր սահմանագծերը գերազանցելով` 36,6 տոկոսի հասավ£ Դժվար չէ վերհիշել, որ տարվա կեսերին մինչև անգամ հիսուն տոկոսը գերազանցող թվի մասին էր արդեն խոսվում£ Եվ այս տարի, անկախ ԿԲ¬ի հրապարակումից, արդեն իսկ պարզ է, որ մինուս 36,6¬ը պլյուս 36,6 հաստատ չի դառնալու£ Թեև առաջընթացի մասին է հիմա խոսվում, բայց եթե չլինեին հիմնականում վարկային միջոցների հաշվին իրականացվելիք մի քանի խոշոր շինարարական ծրագրեր, նման հնարավորություն այս տարի նույնպես չէր ընձեռվելու£ Նույն ամփոփումը փաստում է, որ մասնավոր հատվածում նախորդ տարվա 36 տոկոսը «կրկնակի դրսևորում» է ունեցել և 70 տոկոսով է արտահայտվել£ Այսինքն, շարքային քաղաքացիները հիմնականում բավարար միջոցներ չեն ունեցել` շինարարական գործեր ձեռնարկելու կամ կիսատ մնացածներն ավարտելու£ Ավելի տարօրինակ կլիներ, եթե հակառակ իրողության մասին խոսվեր£ Եվ իրոք, ի՞նչ հավելյալ միջոցների ու ծախսերի մասին կարող է խոսք լինել, երբ այս առումով հանրության թիվ 1 խնդիրը եղել և մնում է գնաճին դիմակայելը£ Իսկ թանկացումների վերաբերյալ հրապարակվող ցանկացած թիվ միշտ քիչ է թվում, քանի որ նախքան հրապարակվող տոկոսներին հետևելը, հանրությունն ինքն է տեսնում, որ խոսքը բոլորովին էլ միանիշ տոկոսներով արտահայտվող թանկացումների մասին չէ£ Եվ եթե ԿԲ¬ն որքան կոնկրետ, այնքան էլ օդից վերցված 7,4 տոկոս գնաճի մասին թիվ է հրապարակում ընթացիկ տարվա համար, ապա անգամ ամենալավատես քաղաքացին այն առնվազն երեքով է բազմապատկում£ Որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ ամեն ինչ 7-8 տոկսով կարող է թանկանալ միայն առաջին եռամսյակում, և այս առումով սպասվող հիմնական հարվածն ապրիլի 1¬ից է հասցվելու` առայժմ գազի ու ջրի, բայց հավանական է` նաև էլեկտրաէներգիայի թանկացմամբ£ Նախորդ տարի գնաճի համար ավելի համեստ թիվ էր նախանշվել£ Ապրիլի 1¬ից էլ գազն ու մնացած ամեն ինչը շատ ավելի քիչ թանկացան, բայց հո լավ տեսանք, թե ողջ տարվա ընթացքում գների հետ ինչ կատարվեց... Հիմա արդեն տեղի ունենալիքն արդարացնելու ուղիներ են ընդամենը որոնվում£ ԿԲ¬ն էլ ըստ էության ոչ թե կանխատեսում, այլ ընդամենը ոչ հեռու ապագայում առայժմ անխուսափելի թվացող զարգացումներն է փաստում£ Իսկ թե ինչու են մեր հայրենակիցներն այդչափ անհամբերությամբ սպասում մեծ երկրների խոշոր տնտեսությունների առողջացմանը, հիմա ավելի պարզ է, քան երբևէ£ :

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ

Լոնդոնը միջազգային ասպարեզում միշտ ընկալվել է որպես հակախորհրդային, հակառուսական և ընդհանրապես Արևմուտքի արտաքին քաղաքականության պատվար£ Այս իմաստով` ռուս փորձագետներից ոմանց կարծիքով, Սերժ Սարգսյանի այդ այցը Լոնդոն կարող է նաև ընկալվել, թե Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանը որոշել է փոխել կողմնորոշումը£ ՀՀ ղեկավարի լոնդոնյան այցը պակաս հետաքրքրություն չէր առաջացրել նաև Երևանում£ Մեծ Բրիտանիան երբևէ աչքի չէր ընկել մեր երկրի, մեր ժողովրդի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքով£ Ընդհակառակը, հայերից, թերևս, շատերն են հիշում Անտանտի հետ մեր դաշնակից եղած ընթացքում անգլիացիների նետած պատճառաբանությունը, թե իրենց նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները£ Հավելումն` արդեն մեր օրերում Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանի ժխտողական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ... Այս ամենի համատեքստում Հայաստանի նախագահի այցը Լոնդոն, իսկապես, աննախադեպ էր£ Սակայն, Սերժ Սարգսյանն իր նախագահության այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է հասարակության, նաև արտաքին քաղաքականության մեջ արմատացած կարծրատիպերը ջարդողի իմիջ ձեռք բերել£ Ռիսկային են եղել մինչև հիմա հատկապես արտաքին քաղաքականության մեջ նրա կատարած գրեթե բոլոր քայլերը` սկսած «Մարտի 1» բեռն ուսած ժառանգությունը ստանձնելուց, մինչև այդ բեռով հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելը` նույն ընթացքում էլ Թուրքիայի հետ սկսվող երկխոսությանը հավանություն չտվող Սփյուռքին այցի գնալը£ Եվ այս նախաձեռնողականությունը արդարացվում է` նպատակայնությամբ ու ծրագրերի հայաստանաշահ լուծումների հասնելու հետևողականությամբ£ Լոնդոնյան այցի ռիսկերն ավելի շատ ու ընդգծված էին, թերևս£ Գուցե նաև պատահական չէր, որ Երևանից Լոնդոն թռչող ինքնաթիռը ձգվեց հատկապես Թուրքիայի օդային տարածքով ու երկնքից Հայաստանի նախագահը ուղերձի տեսքով իր թուրք գործընկերոջը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ պահն է դեպի առաջ քայլ կատարելու և սերունդներին խաղաղ ապագա թողնելու£ Այսինքն, Հայաստանն աշխարհին ներկայացավ քրիստոնեական բարոյականության արժեքներով` Անկարայից հնչող թուրքական նախապայմաններին հակադրելով երկրի ու բնակչության գալիքով մտահոգվելու հորդորը£ Միաժամանակ, արդեն Լոնդոնում էլ նա հարկ համարեց ներկայացնել իր այն վճռականությունը, որ եթե հայերը համոզվեն, թե Թուրքիան ընդամենը փորձում է ժամանակ շահել, Հայաստանը դուրս կգա գործընթացից£ Բնականաբար` ձախողման պատասխանատվությունը թողնելով մեր անփառունակ հարևանի վրա£ Հաջորդը ղարաբաղյան հակամարտության խորքային պատճառների մասին դասախոսությունն էր, որ Հայաստանի նախագահը կարդաց անտեղյակ ձևացող անգլոսաքսերի ու աշխարհի համար£ - Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, այն Ադրբեջանին բռնակցվել է Սովետական Միության կուսակցական մարմնի որոշմամբ, ինչի հետ ղարաբաղցիները երբեք էլ չեն հաշտվել և առաջին իսկ հնարավորության դեպքում օրինական ճանապարհով դուրս են եկել ԽՍՀՄ-ի կազմից:

ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ

Օրերս մեզանում բավական հայտնի երկու քաղաքական գործիչների ասուլիսում արտահայտվեց մի տարօրինակ տեսակետ, թե «Հայաստանում արմատական ընդդիմութ յուն չկա»: Հնչեցվեց ավելի արտառոց մի հայտարարություն, թե «ընդդիմությունը պետք է պաշտպանի ժողովրդի շահերն` ընդդեմ իշխանությունների»:

«Այն, ինչ բոլորինն է, ոչ մեկինը չէ»

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի` մարզեր այցերի ընթացքում ոչ միայն բացահայտվում են տարաբնույթ չարաշահումներ, այլև` որոշ օրախնդիր հարցերի մասին որոնվում են հանգուցալուծումներ, որոնք կմեղմեն դժգոհությունները և կնպաստեն նոր չարաշահումների կանխարգելմանը£ Ի դեպ, այդ խախտումների բացահայտումը նույնքան հրատապ է, որքան սոցիալական բևեռացվածությունը մեղմելու հրամայականը, քանզի այս 2 հարցերը պատճառահետևանքային տրամաբանությամբ պայմանավորված են մեկը մյուսով£ Հենց այս կերպ են պետության միջոցներն օգտագործվում` «Այն, ինչ բոլորինն է, ոչ մեկինը չէ» սկզբունքով... Արդյունքում տուժում են բոլորը` պետբյուջեն, պետությունը, հասարակությունը£ Այսինքն` վատնողի հոգը չէ` որ տվյալ խախտումն ազդում է նաև պետբյուջեից ցանկացած մասհանման վրա` լինի դա աշխատավարձ, կենսաթոշակ, թե` պետական միջոցներով ֆինանսավորվող որևէ հանրօգուտ ձեռնարկում£ Հուսանք, որ պատկան մարմինները համպատասխան քայլեր կձեռնարկեն, որպեսզի բացահայտված խախտումներն ու չարաշահումները լուծվեն իրավական ճանապարհով£ Եվ ինչպես Իշխան ԶԱՔԱՐՅԱՆՆ է նշում` ի վերջո պետք է հասունանա այն գիտակցությունը, որ պետական միջոցների յուրացումն ուղղակի, թե անուղղակի վնասում է հենց չարաշահումը կատարողին` խախտելով նաև մեր համերկրացիների իրավունքները£ Ի մասնավորի` Շիրակի մարզում անցկացված հերթական արտագնա նիստում ևս արձանագրվեցին հայտնաբերված բազմաթիվ խախտումներ£ Քաղաքաշինության բնագավառում կատարված ստուգումների ընթացքում շինարարական 17 ծրագրերում հայտնաբերվել է 49 միլիոն 181 հազար դրամի ծավալային հավելագրում£ Դրանք չկատարած աշխատանքների դիմաց վճարված գումարներն են£ Արհեստականորեն ուռճացվել է 2 միլիոն 885 հազար դրամ£ Այս խնդիրն առկա է գրեթե բոլոր մարզերում£ Դիցուք` նախագծերում ներկայացվում են բացվող պատուհանների համար նախատեսվող գումարներ, բայց իրականում տեղադրվում են չբացվողները£ Անորակ աշխատանքների հետևանքով պետությանը հասցվել է ևս 2 միլիոն 763 հազար դրամի վնաս£ ՎՊ¬ի կողմից ստուգված մարզպետարանի ենթակայությամբ գործող հատուկ դպրոցներում սննդամթերքի ձեռքբերման խնդիրներ կան£ Պարզվել է, որ բացակա երեխաների թվաքանակի հաշվին կատարվել է 5 միլիոն 401 հազար դրամի հավելագրում£ Արձանագրվել է նաև աշակերտների ավել թվի ֆինանսավորում` 6 միլիոն 308 հազար դրամի չափով£ Մյուս խնդիրը` «Լինսի» և այլ հիմնադրամների միջոցով կառուցված բնակարանների մասնավորեցման հարցն է£ Կառավարության համապատասխան որոշումով` աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրերի շրջանակներում պետական աջակցությամբ կառուցված պետական բնակֆոնդի բնակարանները քաղաքացիներին պետք է հատկացվեին անհատույց` սեփականության իրավունքով£ Ստուգման ընթացքում պարզվել է, որ մարզպետարան են դիմել 659 խնդրատուներ, սակայն 362 քաղաքացիների հետ պայմանագիր չի կնքվել տարբեր պատճառաբանություններով, ինչը ՎՊ¬ն հիմնավորված չի համարել£ Մարզպետարանին առաջարկվել է շատ արագ կնքել պայմանագրեր` վերացնել օրինախախտումը£ Շիրակի մարզպետարանի և Գյումրիի սոցիալական ծառայություններին առաջարկվել է հստակեցնել, թե ի՞նչ արմատական փոփոխություններ կարելի է կատարել, որպեսզի սոցիալական նպաստից օգտվեն իրական հասցեատերերը£ Այդ առումով իրատեսական է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի մտահոգությունը. - Գոնե այսօր, չեմ կարող առաջարկել այն դեղամիջոցը, որով կարելի է ձերբազատվել նպաստների բաշխման ոլորտում առկա թերություններից ու բացթողումներից, սակայն մի բան հաստատ գիտեմ, որ նույն գործը կատարելու համար պետք է լինի մեկ պատասխանատու£ Մի քանիսի առկայության դեպքում իրավիճակը չի շտկվելու. առավել ևս մեր իրականության մեջ£ Գոնե այս կերպ կարելի է կանխել գումարների փոշիացումը£ ՎՊ¬ի ստուգումների արդյունքում փոխվել են քաղաքապետարանի 3 թերացող բաժինների պետեր£ Հ. Գ. ՎՊ ժամանակացույցով կվերականգնվի պետությանը հասցված նյութական վնասը, իսկ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը պատրաստվում է ԱԺ¬ին ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն, որոնց ընդունմամբ Վերստուգիչի կատարած աշխատանքներն ավելի արդյունավետ և նպատակային կլինեն£ Գործադիր իշխանություն :

ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵ՞Լ, ԹԵ՞ ՎԵՐԱՑՆԵԼ

Ընդամենը մի քանի տարի առաջ ՀՀ գործադիրը որոշում կայացրեց ապօրինի կառույցներն օրինականացնելու մասին£ Խնդիրը մոտավորապես այսպիսին էր. եթե արդեն կառուցված է շինություն, այն պետք է օրինականացնել£ Թերևս հենց այս որոշումն էլ մեր ճարպիկ օրինազանցներն ապօրինի շինարարությանը զարկ տալու ինքնաշահ հիմք դարձրին£ Արդյունքում, բնականաբար, օգտվեցին նրանք, ովքեր և° նյութական, և° իրավասու մարմիններից համապատասխան փաստաթուղթ ձեռք բերելու հնարավորություն ունեին (շատ հաճախ` հետին թվով)£ Իսկ բնակչության` սոցիալապես ավելի անապահով ու խոցելի մասն այդպես էլ ձեռնունայն մնաց. օրենքը, ինչպես շատ հաճախ է լինում` կիրառվեց «տերովին տերն է տարել, անտերին` գելը» սկզբունքով£ Հիմա Կառավարությունը կարծես փորձում է շտկել իրավիճակը£ Վերջապես հասկացա՞նք, որ ապօրինի կառուցապատումը կանխելու համար անհրաժեշտ է հնարավորութ յուն ստեղծել, որպեսզի նաև օրենքը շրջանցել չկարողացողներն օգտվեն օրինականությունից£ ՀՀ Կառավարության վերջին որոշումը կառուցապատման իրավունքն օրինականացնելու նպատակ է հետապնդում£ ՀՀ Վարչապետի խոսքով` - Ցավոք սրտի, քննարկումների ժամանակ մենք արձանագրեցինք, որ շատ ավելի ձեռնտու է Հայաստանի Հանրապետությունում այսօր անօրինական ձևով իրականացնել շինարարություն, հետո գնալ օրինականացման ճանապարհով, քան` եթե մարդն ուզում է օրինական ճանապարհով իր սեփական հողի վրա կառուցելու համար ստանալ թույլտվություն և իրականացնել կառուցապատում£ Սակայն հարկ է, որ նոր որոշումը գործողության մեջ դնելուց առաջ միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի օրենքից կրկին չօգտվեն միայն «արտոնյալները»£ Կիրառվեն այնպիսի չափորոշիչներ, որպեսզի հենց սոցիալապես անապահով զանգվածները հնարավորություն ստանան իրենց ամենահրատապ խնդիրները լուծել այս ճանապարհով£ Իհարկե, օրենքը գործում է բոլորի համար, բայց հաճախ է պատահում, որ «իրավունքի» բաժնից օգտվում են մի խումբ «ընտրյալներ», իսկ զուրկ մնալու «պարտականության» բեռն, ինչպես միշտ, ծանրանում է կարիքավորների ուսերին£ Հուսանք, որ ՀՀ Կառավարությունն իր այս որոշմամբ սատար կկանգնի առավել անապահով խավին£ Իսկ ամենակարող արտոնյալները նորից առիթը չեն օգտագործի` սեփական գրպանի պարունակությունն ավելացնելու£ :

Գոնե զբոսաշրջիկներին գրավելու համար...

Արդեն տևական ժամանակ բարձր ատյաններում չարչրկվում է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությանը զարկ տալու հարցը£ Որպես բիզնեսի ամենաեկամ տաբեր ճյուղ, այն պետք է մեծապես նպաստեր պետբյուջեի հարստացմանը£ Սակայն, եթե ամբողջ աշխարհում պետությունները առավել մեծ գումարներ են ծախսում իրենց պատմամշակութային հուշարձանները գրավիչ վիճակում պահելու և դրանով իսկ պետբյուջեն հարստացնելու համար, ապա Հայաստանում ճիշտ հակառակն է. մշակութային կոթողները պարզապես բախտի քմահաճույքին են թողնված, իսկ զբոսաշրջությունը որպես բիզնես զարգացնել ցանկացող պատասխանատուները հույսները դրել են Հայաստանի գեղատեսիլ վայրերի գրավչության վրա£ Տարօրինակ է, եթե չասենք անհեթեթություն, որ ոլորտի զարգացմանը զարկ տալու հայեցակարգից անտեղյակ էր ՀՀ մշակույթի նախարարը£ Վարչապետը տեղին նկատեց, որ փաստաթուղթը մշակող գերատեսչությունը անտեսել է և շրջանցել մշակույթի նախարարության այս հարցին իրազեկ լինելու և իր չափով միջամտելու իրավունքը£ Այս համապատկերում ինչպիսի զարգացումներ էլ ամրագրենք, միևնույն է, չենք կարող աշխարհին զարմացնել ինչ¬ինչ նորամուծություններով, եթե վերջնահաշվարկում անտեսենք մեր ամենամեծ հարստությունը` մեր մշակութային պատմությունը£ :

lԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

«Օդային» դիվանագիտություն Թուրքիայի օդային տարածքով Լոնդոն մեկնելիս` ՀՀ նախագահը «վերևից» ուղերձ հղեց Գյուլին, «տակից» ստացավ պատասխանը£ Ձեռնպահ մնանք` դրանից բխեցնել, որ Թուրքիան «տակնահան» պետություն է, որի հետ պետք է խոսել միայն վերևից£ Մարդիկ էլ կարող են ԳԱԶազել Կառավարությունից հայտնում են, որ լավ են պատկերացնում գազի հերթական թանկացման հետևանքները£ Դա կարող է ժողովրդի աղքատ խավին հուսահատությունից ԳԱԶազեցնել£ Սակայն այլ ելք չկա£ Իսկ ընտերևութաբանական «կոմիետում» մեկնաբանել են «գազազել» բառը` գազազել ¬ գազից ազատել£ Աստված մի արասցե Եթե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ոչ թե թուլանա, այլ ավելի խորանա` ճգնելու ժամանակը կավարտվի, կսկսվի հոգեվարքի ժամանակը£ Արդիական կդառնա «Էշ մի սատկի` գարուն կգա» ասացվածքը£ Ի. Ալիևը` Էրդողանին (Վիսոցկու երգի բառերով) ժրսՌ ՊՐցչ ՏՍՈջՈսրÿ ՉՊՐցչ Ռ վպ ՊՐցչ Ռ վպ ՉՐՈչ, Ո ՑՈՍ... Ֆուտբոլային... շախմատային... բռնցքամարտային Արևմուտքը Թուրքիային զգուշացնում է, որ եթե չվավերացնի հայտնի արձանագրությունները, կհրավիրվի ռինգ` բռնցքամարտային դիվանագիտության£ Կարածեն ընդդիմադիր դաշտում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ անասնագլխաքանակի վերականգնման համար հարմար արոտավայր կարող է ծառայել ամայացած ընդդիմադիր դաշտը£ Բացատրական բառարանից ՀԱԿ ¬ Հայաստանյան անհետ կորածը£ «Պատերազմ, թե՞ խաղաղությունը» հնացել է Ասում են` Լ. Տեր¬Պետրոսյանն իշխանությունների նկատմամբ ՀԱԿ մարտավարությունը պարզաբանելու նպատակով, գրում է «Հակամարտություն, թե՞ հաշտություն» հերթական «հիմնարար» հոդվածը£ Մեկնել էր «խորհրդավոր ընթրիքի՞» Ուկրաինայի նախագահի ընտրություններում պարտվելուց հետո Յուլյա Տիմոշենկոն չորս օր անհայտացավ£ Ենթադրվում է, որ մեկնել էր Արևմուտք, նախկին կնքահայրերից մխիթարանք ստանալու£ Կամ, գուցե հյուրընկալվել էր Սահակաշվիլուն` նարնջագույն հուշերով կիսվելու և դառը տրամադրությունը մեղմացնելու£ Յուշչենկոն Ուկրաինայի նախագահի ընտրություններում պարտվելուց հետո Պանիկովսկու ոճով ¬ Գնացեք Կիև և հարցրեք` ո՞վ էր Յուշչենկոն հեղափոխության ժամանակ£ Էրդողանի մրմուռը - Թուրքայի վրա ճնշումներն ուժեղացնելու գործում մեկ էլ Լոնդոնն էր մեզ պակասում£ Ալիևի ուղեղը «խառնվել» է Ռ. Հախվերդյանի երգի նմանությամբ - Իմ գլխում ամեն ինչ խառնվել է, Ես ինքս ունեմ այնքան հարցեր, Եվ այդ հարցերի անվերջ շարանը Ինձ ստիպում է միշտ կռվից խոսել... Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը` Կունդուզում Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով տեղակայման վայր` Կունդուզ քաղաք է ժամանել ՀՀ ԶՈւ 40 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը:

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԲԱՑՈՒՄ ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ՈՒՄ

Փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունենացավ «Քաղաքական ինստիտուտներ ու գործընթացներ» մասնագիտությամբ ասպիրանտուրայի բացումը, որին մասնակցում էին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ԱՌՀԻ-ի գիտական խորհրդի անդամները:

Նվիրված Մեծ Հաղթանակի 65-ամյակին

ՀՀ «Պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեն» (ՊԶՈՒՎԿ) քննարկել է Մեծ Հաղթանակի (1941-1945 թթ.) 65-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման գործընթացը, որը ներկայացրել է Կոմիտեի նախագահ, գնդապետ Հրանտ Հովհաննիսյանը£ Գյումրիի վետերանների խորհրդի նախագահ, գնդապետ Աղասի Զավարյանը նշել է, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ՎԽ ընդլայնված նիստում հայտնել է 65-ամյակին քաղաքի զբոսայգում բացվելիք հայ մարշալների և վեց հայկական դիվիզիաների հրամանատարների կիսանդրիների պատվի ծառուղու մասին£ Ակտիվ ռազմա-հայրենասիրական աշխատանքի համար ՎԽ¬ի անդամները պարգևատրվել են 14.000¬ական դրամական պարգևներով, իսկ հիվանդ վետերանների ընտանիքներին օգնություն է ցուցաբերվել 20.000 դրամի չափով£ ՎԽ¬ը պարբերաբար հանդիպումներ է անցկացնում սովորող ների, ուսանողների և զինվորականների հետ, ուշադրություն դարձնում դիմում¬բողոքներին, հուշարձանների վրա և այլ աշխատանքներ իրականացնում£ 89¬րդ հայկական Թամանյան դիվիզիայի ՎԽ¬ի նախագահ Սուրեն Հովհաննիսյանը մտահոգություն է հայտնել, որ մեր օրերում Արևմուտքում փորձում են 2¬րդ աշխարհամարտի կորուստների, հետևանքների պատասխանատվությունը հավասարաչափ դնել Խորհրդային Միության և ֆաշիստական Գերմանիայի վրա` անտեսելով, որ ֆաշիստական Գերմանիան է 1939 թ. սկսել պատերազմը` գրավելով Ավստրիան, Չեխոսլովակիան, Լեհաստանը և 1941 թ. հանկարծակի հարձակվել ԽՍՀՄ վրա£ Մեր դիվիզիան 1945 թ. մայիսի 9¬ից հետո ևս 140 կմ անցել է դեպի արևմուտք և չի հանդիպել ոչ մի դաշնակից պետությունների զորամասերի£ Արաբկիրի ՎԽ¬ի նախագահ Գեորգի Թունյանը, վետերաններ Միրան Գրիգորյանը, Պետրոս Պետրոսյանը, Մաշտոցի շրջանից զինղեկ գնդապետ Հրանտ Ստեփանյանը, ՀՀ Վետերանների միության նախագահի պաշտոնակատար, փոխգնդապետ Սիմոն Եսոյանը ևս իրենց տեսակետներն են արտահայտել հրատապ խնդիրների վերաբերյալ£ Հ. Ստեփանյանը ներկայացրել է իր տպավորությունները` ԼՂՀ Մարտակերտի պաշտպանության շրջանում զինծառայողների և բնակչության, ինչպես նաև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ, Արցախյան պատերազմի հերոս Աշոտ Ղուլյանի հետ հանդիպումներից` հավաստիացնելով, որ զինվորների հոգեբանության մարտական վիճակը բարձր է, զորամասերում պրոբլեմներ չկան, ամեն ինչը առկա է` լավ ծառայության համար£ Գնդապետ Հ. Գ. Հովհաննիսյանը հայտնել է, որ ՀՀ կառավարությանը առաջարկություն է ներկայացվել, որպեսզի Ստալինգրադի ճակատամարտի հաղթանակը ՀՀ¬ում նշվի որպես տոն, որովհետև, եթե Գերմանիան չպարտվեր, այլ հաղթեր, Թուրքիան 26 դիվիզիաներով կարող էր ներխուժել Անդրկովկաս` հայկական հարցը լուծելով իրեն հարմար ձևով£ Այդ ճակատամարտերում 25 հայ արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման, հարյուրավորը պարգևատրվել շքանշաններով և մեդալներով£ :

ԱՅՍՊԵՍ ԵՆ ՏՐՎՈՒՍ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

Սյունյաց աշխարհը դարեր շարունակ մեր երկրին պարգևել է բազմաթիվ քաջ մարտիկներ, որոնց շարքում կարելի է դասել քաջ և ազնիվ մարտիկ Համլետ Մինասյանին:

Արժե՞ 1 ժամ շուտ արթնանալ

Ամիսներ առաջ նախագահ Դմ. Մեդվեդևն առաջարկել էր քննարկել, թե արդյո՞ք իրենց պետք է ամառային ժամը£ Եվ բոլոր պատգամավորները գտել էին, որ ոչ£ Հիմա հանկարծ նրանք հիշել են, որ դրա համար օրենսդրական հիմնավորում է պետք£ Եվ անցյալ ուրբաթ ամառային ժամանակը վերացնելու մասին օրինագծին հավանություն են տվել Մոսկվայի պետդուման և Արդյունաբերության քաղաքականության հարցերով Դաշնային խորհրդի կոմիտեն£ - Սլաքները տեղափոխելուց համարյա ոչ մի տնտեսում չի լինում. փոխարենը ճանապարհատրանսպորտային պատահարներն ու «շտապ օգնության» կանչերը տասնյակ տոկոսներով ավելանում են այդ «կլիմայավարժեցման» ժամանակահատվածում,¬ MK¬ին ասել է կոմիտեի ղեկավար Վ. Զավադնիկովը` հավելելով. - Նույնիսկ մահացության աճ է արձանագրվել£ Դրա համար էլ մենք կարծում ենք, որ այլևս պետք չէ սլաքները տեղափոխել£ Մենք հավանություն ենք տվել օրինագծին, որը թույլ է տալիս արդեն այս տարվանից անցում կատարել նոր կարգին£ Այսինքն, եթե այն ընդունվի Պետդումայի ու Դաշնային խորհրդում և մինչև մարտի 28¬ը ստորագրվի նախագահի կողմից, ապա ամառային ժամանակ չի լինի հենց այս տարի£ :

«Ազգի թշնամին» հարաբերություններ է հարթում

Վրաստանի էքս-վարչապետը կուսակցական կամուրջներ է ստեղծում Մոսկվայում£ Անցյալ շաբաթ Զուրաբ Նողաիդելին իր ղեկավարած «Շարժում արդար Վրաստանի համար» կազմակերպության և «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագործակցության համաձայնագիր է վավերացրել£ Դժվար է կանխատեսել Ռուսաստանի իշխանական կուսակցության և վրացական ցածր վարկանիշ ունեցող ընդդիմադիր Շարժման համագործակցության հեռանկարը£ Բայց չի կարելի անտեսել այն իրողությունը, որ Նողաիդելին գլխավորում է «ազգի թշնամիների» ցուցակը, որը թռուցիկի տեսքով Վրաստանում բաժանում են Ազգային-ժողովրդավարական կուսակցության ՎԱԺԿ անդամները£ Այդ թռուցիկներում նշված են Վրաստանի համար ողբերգական այն տարեթվերը, որոնց մեղավորը Ռուսաստանն է£ Օրինակ, Կարմիր բանակի կողմից բռնազավթվելը, 1937 թվականը, 1956¬ի մարտի 9¬ը (որը հրահրվեց Ստալինի անձի պաշտամունքի մասին Խրուշչովի զեկույցով), 1989¬ի ապրիլի 9¬ը (անկախության կողմնակիցների հետ հաշվեհար դարը)… Եվ այդպես շարունակ` մինչև 2008 թ. օգոստոսը£ Նախաձեռնության հեղինակը, բնականաբար ՎԱԺԿ¬ն էր, որն իր ոչ վաղ անցյալում հեղափոխականամետ հավակնություններով էր ճանաչված£ Իսկ իր առաջնորդ Գեորգի Ճանտուրիայի ողբերգական մահից հետո հայտնվել էր տևական ճգնաժամի մեջ£ Այսօր նրա ղեկավարներն օգտակար են համարում երկրի հետաքրքրության շրջանակներում Մոսկվայի հետ երկխոսություն սկսելը` հրաժարվելով նույնիսկ ՆԱՏՕ¬ի կազմում ընդգրկվելու գաղափարից£ Ազգային ժողովրդավարների կողմից կազմված «ազգի դավաճանների և թշնամիների» ցուցակում երկու տասնյակ վրացի հասարակական ու քաղաքական գործիչներ են£ Այդ »սև» ցուցակն, ի դեպ, մեծ խանդավառությամբ է ընդունվել խորհրդարանական մեծամասնության կողմից£ Հանգամանք, ինչը կարող է վատ հետևանքներ ունենալ «ազգի դավաճաններ» որակվածների համար£ Նույնիսկ կարծիք է հայտնվել, որ ՎԱԺԿ¬ի այդ նախաձեռնությունը համաձայնեցված է իշխանությունների հետ` ինչպես անցյալ դարի 30-ական թվականներին ԽՍՀՄ¬ում, իբր թե զանգվածների նմանատիպ նախաձեռնությունների արդյունքում մարդկանց բանտերում ու աքսորավայրերում էին փակում£ Եվ ընդհանրապես, քիչ չեն պնդողները, որ կարծես այլընտրանքային քաղաքական կենտրոն է ստեղծվում այստեղ. Թբիլիսի մեկնող դիվանագետները հանդիպում են նաև ընդդիմության ղեկավարների հետ, իսկ միջազգային խոշոր կոնֆերանսներին վրաց նախագահի փոխարեն նրա հակառակորդներին են հրավիրում£ Երկրի սահմաններից դուրս էլ հայտնի փաստ է, որ իշխանամետ բոլոր հեռուստաալիքները մեկտեղ չեն վայելում «Մաեստրո TV»¬ի հեղինակությունը… և հենց այս ֆոնին պատահական չի թվում, որ հատկապես ընդդիմադիր առաջնորդներն են ձգտում հարթել հարաբերություննները Մոսկվայի հետ ու, թերևս, վազանցելով իշխանություններին` «պաշտոնական» ժողովրդի անունից ներողություններ են հայցում Ուկրաինայից` Սահակաշվիլու ոչ շիտակ պահվածքի համար և այլն£ Իսկ երկրի թիվ մեկ իշխանավորը վերջին շրջանում ավելի շատ տնտեսական գործունեությամբ է զբաղված. աշնանը ստանձնել է խաղողի, ձմռանը` ցիտրուսային բերքի հավաքման «խնամատարություն», հանդիսավորությամբ ճանապարհներ, կամուրջներ ու մանր ձեռնարկություններ է բացում£ *** Մինչ Նողաիդելին Մոսկվայի հետ կամուրջներ է գցում, ՄԱԿ¬ում Վրաստանի երբեմնի մշտական ներկայացուցիչ Իրակլի Ալասանիան անվտանգության մյունխենյան կոնֆերանսից վերադառնալուց հետո (այնտեղ նա հանդիպել էր ՌԴ նախարար Սերգեյ Լավրովի հետ) նույնատիպ հայտարարություն է արել վրաց¬ռուսական հարաբերությունների առողջացման մասին£ - Այդ գործընթացում պետք է ընդգրկվեն եվրոպական լուրջ առաջատարները` Գերմանիան կամ ուրիշ երկիր, որն ընդունակ է ստանձնել Թբիլիսիի և Մոսկվայի միջև քաղաքական երկխոսության վերականգնման միջնորդի դերը,¬ ասել է Ալասանիան` կարծիք հայտնելով, որ հարկավոր է բացել Աբխազիայի ու Հարավօսիայի հետ սահմանները և հասնել այդ տարածքներից ռուսական զորքերի դուրսբերմանը£ Ալասանիան ընդգծել է նաև` «այդպիսի երկխոսության համար ներկայիս իշխանությունները միջոցներ չունեն»£ Թուրքիայի պահանջը Վրաստանից Թուրքիո իշխանությունները վրաց առաջնորդներին կոչ են արել ազատ արձակել նախկինում նավագնացության կանոնները խախտած իրենց 5 նավերը (տեղեկացրել է ԼA «ՁՐպվՊ»¬ը` հղում կատարելով TRT հեռուստաալիքին)£ Այդ հարցն առաջ է քաշել թուրքական խորհրդարանի խոսնակ Մեհմետ Ալի Շահինը` վրացի իր գործընկեր Դավիթ Բաքրաձեի հետ հանդիպման ժամանակ£ Շահինի խոսքերով` Անկարան սպասում է, որ նավերն ազատ կարձակվեն ամենասեղմ ժամկետներում£ Բաքրաձեն էլ հավաստիացրել է, թե վրացական կողմը պատրաստ է «իրավիճակից ընդունելի ելք գտնել»£ Չի հստակեցվում, սակայն, թե հատկապես ո՞ր նավերի մասին է խոսքը£ Առժամանակ առաջ վրաց առափնյա պահպանության կողմից առգրավված մի քանի նավեր վաճառվել են աճուրդով£ Եվ հայտնի չէ` Թուրքիան կպնդի՞ իր պահանջն այդ առնչությամբ£ Ի դեպ` անցյալ տարի Վրաստանի ափերում բազմիցս կալանվել են թուրքական նավեր, որոնք բեռներ էին մատակարարում Աբխազիային£ Վրացական օրենքներով` Աբխազիայի առափնյա տարածքներն ու նավահանգիստները միջազգային նավարկության համար փակ գոտի են հայտարարված£ Այդ կարգը խախտողները նախկինում ազատ էին արձակվում` տուգանք վճարելուց հետո£ Սակայն 2009¬ին մի քանի նավեր, մասնավորապես «Բուկետ» և «Դենսա Դեմետ» թուրքական լցանավերը բռնագրավվել են£ Թուրքիան պաշտոնապես չի ճանաչել Աբխազիայի անկախությունը, մինչդեռ թուրքական բեռները (գերազանցապես վառելիք) շարունակում են այդ երկիր ուղարկվել` հակառակ վրաց իշխանությունների դիրքորոշման£ :

Ծննդյան մի տխուր երեկո

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) 2010¬ի առաջին հրապարակային ելույթին գնացի սիրով ու երախտագիտությամբ£ Վաստակավոր երաժշտախմբի կատարողական վարպետությանը անմիջական հաղորդակցությունը վերջին տարիներին առանձնակի հոգևոր լիցքեր է փոխանցում լուրջ երաժշտարվեստի սիրահարներին£ Ով էլ որ գտնվի դիրիժորական վահանակի մոտ, բարձրակարգ երաժիշտները անթերի հմայքով են մատուցում ամենաբարդ երաժշտակտավներն անգամ£ Համերգը նվիրվում էր արդի հայ երաժշտարվեստի ամենացայտուն ներկայացուցիչներից մեկի` կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 80-ամյա հոբելյանին (փառք Աստծո, ներկայիս մշակութային խաժամուժում մոռացության չեն մատնվում երախտավորները)£ Այդուհանդերձ, իրարամերժ զգացողություններ առաջացրեց համերգային ծրագիրը£ Ուրախանալով մշակույթի բարեկամ ՎիվաՍել¬ՄՏՍ¬ի գլխավոր հովանավորության փաստով` զարմացա կատարված ընտրությունից£ Էդգար Հովհաննիսյանի բազմազան, հարուստ ժառանգությունից առանձնացնելով սյուիտը «Մարմար» բալետից և պասակալիան` «Անտունի»¬ից` անըմբռնելի տրամաբանությամբ դրանց էին զուգորդվել Ալեքսանդր Սպենդիարյանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերն ու Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի 2 սյուիտները£ Մինչդեռ ենթադրվում էր, որ համերգն ամբողջովին պիտի ներկայացնի բացառապես Հովհաննիսյանի լավագույն հանրածանոթ գործերը£ Շուրջ 2 տասնամյակ ՀՊՖՆ¬ում աշխատող Վարդան Հակոբյանը, ով կրթվել է ԵՊԿ¬ում իբրև կոնտրաբասահար (Սուրեն Հախնազարյանի դասարան) և դիրիժոր (Էմին Խաչատրյանի, ապա` Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ), 2000¬ին հիմնել Երիտասարդական (2003¬ից` Երևանի պետական) կամերային նվագախումբը` նախաձեռնելով Պատանի երաժիշտ կատարողների հանրապետական I մրցույթ-փառատոնը, չպետք է դժվարանար իր կազմած ծրագրի կենդանի գրավչությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահը ՀՊՖՆ¬ի հնչեղ կատարումներով ողողել£ Սակայն շուտով այնպիսի տպավորություն ստեղծվեց` կարծես դիրիժորն ու նվագախումբը առանձին են ելույթ ունենում£ Տարօրինակ էր, որ նույնիսկ կարճառոտ մուտքի խոսք չբաձրաձայնվեց համերգի շարժառիթի մասին£ Գուցե պատճառը կիսադատարկ սրահում պաշտոնատար անձանց «համերաշխ» բացակայությո՞ւնն էր... :

Ազգային արմատներից հառնելով

Փայլուն ստեղծագործական տարեգրություն ունի Էդգար Հովհաննիսյանը£ Երևանի կոնսերվատորիայում վաստակաշատ Գրիգոր Եղիազարյանից ստացած մասնագիտական կրթությունը խորացնելով Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում, Արամ Խաչատրյանի անզուգական ղեկավարությամբ` նա համարձակորեն դիմել է նորարարական արտահայտչամիջոցների ներմուծման երաժշտության ասպարեզում£ Ճիշտ ըմբռնելով ապրած ժամանակին համարժեք առկա ավանդույթների զարգացման էությունը` ժողովրդական ու պրոֆեսիոնալ երաժշտագանձարանից ամենաարժեքավորը սեփական «ես»¬ի պրիզմայով անցկացրել ու մարմնավորել հարազատ ժողովրդի պատմությունն ու ներկան խստաշունչ վիպականությամբ, ցցուն հերոսական, քնարախոհական կերպարներով£ Սոնատային ալեգրոյի, պասակալիայի ու ծավալուն ադաջիոյի ընդգրկմամբ ստացված սիմֆոնիկ վարիացիաներով ակնառու նրա բալետների ինքնատիպությունը խորին ակնածանք է արթնացնում բնատուր շնորհների և ուրույն գեղագիտության հանդեպ («Մարմար»-1957, «Երկնագույն նոկտյուրն»-1964, «Հավերժական կուռք»-1966, «Անտունի»-1969)£ «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան (1976) անկրկնելի է ժանրային ներդաշնակ սինթեզով պարի, երգի, ասմունքի£ Լայնախոհությունը, դինամիզմը, ազգային երաժշտալեզվի նորացումը բնորոշ են Հովհաննիսյանի դաշնամուրային կվինտետին (1955), սիմֆոնիային (1957), թավջութակի սոնատ-էպիտաֆիային (1975)£ Սիմֆոնիկ-կամերային երկերում հնարամտորեն զուգակցված են ազգային ավանդական ձևաշարերը Արևելքի երաժշտությանը£ Միանգամայն իմաստավորված են հայ ժողովրդական երաժշտության տարբեր շերտերի կիրառությունները գաղափարական հենքում կոմպոզիտորի ամբողջ ստեղծագործության. Իսահակյանի խոսքերով երգերը` բանաստեղծին ձոնված թիվ 2 կվարտետում, «Կռունկ» երգը` «Անտունի»¬ում, էպոսի երգային հատվածները` «Սասունցի Դավիթ» բալետ-օպերայում, միջնադարյան «Հավիկ» տաղը` սիմֆոնիկ բալետապատումում... Լայնաշունչ մեղեդայնությունն է բնորոշ Հովհաննիսյանի վոկալ-սիմֆոնիկ և երգչախմբային երկերին£ Քաղաքացիական բարձր հնչողությամբ են առանձնանում նաև ցիկլային ձևով գրված «Երկու ափ» պոեմը (1952). ա կապելլա երգչախմբի համար, լայն ժողովրդայնություն վայելող «Երևան-Էրեբունի», «Արփա¬Սևան» ու «Սարդարապատ» երգերը, կինոերաժշտությունը («Հյուսիսային ծիածան», «Հույսի աստղ» և այլք)£ Բարձր գնահատվելով որպես ստեղծագործող արվեստագետ` Երիտասարդության համաշխարհային մոսկովյան VI փառատոնի (1957), ՀԽՍՀ (1967) և ԽՍՀՄ (1979) պետական մրցանակների դափնեկիր կոմպոզիտորը հասարակական լայն գործունեություն է ծավալել հընթացս£ ՀԿՄ փոխնախագահն է եղել (1956-73), Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրենը (1962-68), Հայաստանի երգի¬պարի պետական անսամբլի (1970-74), Հայհամերգի (1976-79) գեղարվեստական ղեկավարը, ԵՊԿ ռեկտորը (1986-92), Հայաստանի մանկական ֆոնդի նախագահը (1988-95)... ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստը իր մահկանացուն 1998¬ին կնքել է որպես Երևանի պատվավոր քաղաքացի£ Էդգար Հովհաննիսյան մեծանուն մտավորականին ներկայացնող այս սեղմագրիցս, կարծում եմ, համապատասխան եզրահանգումներ կանի թե° մեր ընթերցողը, թե° ծննդյան ութսուներորդ տարեդարձը ի պաշտոնե նշանավորողը£ Գենետիկ հիշողության արժեքավոր ծալքերի հանդեպ հատուկ հոգածությամբ միայն կարող ենք պահպանել մեր ազգային ինքնագիտակցությունը£ Հառնել նախնիների առողջ արմատներից և ճիշտ բացահայտված ունակությունների անմնացորդ ներդրմամբ սեփական ավանդով հարստացնել ազգային մշակույթը XXI դարասկզբին համարժեք գրավչությամբ£ Ինչպես իրենց անշփոթելի հետագիծը թողած մեր մեծերը, այդ թվում և` Էդգար Հովհաննիսյանը£ :

ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ¬ 80 ԻՆՔՆԱՏԻՊ ԵՐԱԺՇՏԱԼԵԶՎԻ ՀԵՏԱԳԻԾԸ Ինքնարժևորման տոնավաճառ

Նախորդ տարվա փորձառությամբ` ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած «ARTEXPO» արվեստների ցուցահանդեսն այս անգամ եռակի հետաքրքրություն էր առաջացրել թե° մշակութային կառույցների, թե° մայրաքաղաքի բնակչության շրջանում£ 20-ի փոխարեն ՀՆՄ Մեծ ցուցասրահում իրենց մշակութային արտադրանքն էին ներկայացնում պետական և հասարակական 53 կազմակերպություններ£ Տաղավարների երկշարք շքահանդեսը «Հայֆեստ»¬ից և «Թատրոն-x »¬ից փոխանցվելով արդի մշակութային կյանքում հաստատված մյուս թատերական, կինո և երաժշտական տասնյակ փառատոներին` հասնում էր թանգարաններին£ Դիմահայաց պատի երկայնքով ներկայացնում էր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը` մի քանի տասնյակ հրատարակություններում վերջին տարիներին իրականացրած հնագիտական պեղումների հանրաճանաչման կարոտ արդյունքները ամփոփած£ Ի դեպ, ՀՆՄ Նկարչի տան երկրորդ հարկի ցուցասրահում, դրանց սլայդ-շոուի հավելյալ ցուցադրությամբ, անհամեմատ լիարժեքացավ գործունեությունը մի շարք այլ կազմակերպությունների£ Արամ Խաչատրյանի և Երվանդ Քոչարի տուն¬թանգարանների, «Ավանդական տոների վերածնունդ» և «Հայ խոհարարական ավանդույթների պահպանում և զարգացում» ՀԿ¬ների, Տեղեկատվական¬վերլուծական և Նորարար փորձառական արվեստի կենտրոնների… Սեղմ անդրադարձում անկարելի է մանրակրկիտ գնահատել երկօրյա բովանդակությունը «ARTEXPO» օտարանուն (միջազգային ընդգրկման պարագայում գուցե միայն արդարացված) մեծածավալ ցուցահանդեսի£ Մարդկային հոծ բազմության մեջ առնված նեղլիկ տաղավարներում ԶԼՄ¬ների ներկայացուցիչներն անգամ ի զորու չէին տևական «կանգառներ» իրենց թույլ տալու` գոհ մնալով, որ համակարգչային կամ հեռուստա¬էկրաններից, հատուկենտ գերժամանակակից սարքավորումներից հորդող բազմազան տեղեկատվությամբ հետաքրքրվում էին այցելուներից շատերը` բեռնված հուշաթերթիկներով ու իրենց տրամադրվող խորհրդանշական փոքրիկ ընծաներով£ Առանձնակի ոգևորությամբ էին նրանք մասնակցում «Կամար» մշակութային էլեկտրոնային թերթի, Հրանտ Մաթևոսյանի նորընծա երկհատորյակի, «Նանե իշխանուհու կամուրջը» վիպակի ու ՆՓԱԿ¬յան «ցուցանմուշ ների» շնորհանդեսներին, հայկական ուտեստների համտեսմանը, «Ձմեռային փառատոն-2009»¬ի մրցանակաբաշխությանը£ Ուշագրավ է, որ մշակույթի նախարարն ինքը ակտիվ մասնակցում էր ամենատարբեր միջոցառումներին (ի տարբերություն մշակութային խոշոր կառույցների որոշ պարագլուխների, ովքեր «ARTEXPO-2010»¬ի առաջին այցելուին` ՀՀ նախագահին յուրատիպ հաշվետվություն տալուց հետո այլևս ոտք չդրեցին Նկարչի տուն£ Մշակութային ներկա ներքին դաշտի մեկտեղված համապատկերում ուշի¬ուշով ներգրավված լինելով, կարծում եմ, տիկին Պողոսյանը ռեալ հնարավորություն ունեցավ մեկ անգամ ևս դասդասելու և արժևորելու մեզանում գործող բազում կառույցների հիմնական գործունեությունը, առկա կնճռոտ հիմնախնդիրները£ Ընթացիկ մշակութային առօրյան բարեխնամ լուսաբանողներս, այդուհանդերձ, «ARTEXPO-2010»¬ի երկօրյա ռիթմում դժվարացանք վեր հանել ռեալ լծակները ազգային արդի մշակութային արտադրանքի բարոյահոգեբանական, գեղարվեստական որակի բարձրացման£ Ընդհանուր դրական տեղաշարժը խթանող գործարարական շահագրգռվածության նոր հուսադրող նշաններ չփայլատակեցին ո°չ Նկարչի տան ցուցասրահներում, ո°չ էլ «Artbridge»¬ի կողմից սպասարկվող ստեղծագործական սրճարանում£ Լավագույններ ճանաչված 3 տաղավարների («Հայֆեստ»¬ի, «Նարեկացի» արվեստի միության և Հովհ. Թումանյանի տուն¬թան գարանի) կողքին մոտ մեկ տասնյակ ուրիշներն էլ կարելի էր խղճի մտոք դնել£ «Գրքի գովազդի և տարածման հայկական ասոցիացիայի» նախագահ Ռիչարդ Գիդաչյանի աշխարհի 13 լեզուներով հրատարակած «Բարեկենդանը» պատկերազարդ հեքիաթը, որ ձեռքից ձեռք էր անցնում «ARTEXPO»¬ում, բոլոր չափանիշներով միանգամայն մրցունակ էր մյուսների ներկայացրած գրահրատարակչական արտադրանքին£ Իրագործվող կրթական ծրագրերի նպատակասլացությամբ Թումանյանի տուն¬թանգարանին չէին զիջում Ա. Խաչատրյանի տուն¬թանգարանն ու Ազգային պատկերասրահը£ Ինքնարժևորման այս տոնավաճառում ներգրավված մշակութային կազմակերպություններից շատերն ընձեռված առիթը առավելագույնս օգտագործեցին իրենց գործունեության նկատմամբ զանգվածային ուշադրություն արթնացնելու համար£ Հասարակությունը համատարած բարեկրթելու ոլորտում շոշափելի տեղաշարժ արձանագրելու համար թե° պետությունը, թե° Հ/Կ-ները, թե° առանձին անհատներ հսկայական ջանքեր պիտի գործադրեն դեռևս£ Համակողմանի բարեփոխումներով հասարակական գիտակցության և, բնականաբար, կեցության£ :

Բարոյական արժեհամակարգերի երկմիասնությամբ

Մինչ Միացյալ Նահանգները Երկիր մոլորակի վրա գտնվող տարազգի բոլոր տներում հետևողականորեն ինքնաշնորհ գերիշխանության գահաթոռը հիմնակործան ցնցումներից ապահովագրող նրբանենգ նոր հնարքներ է պրպտում ու գործադրում, «Հազար ու մի գիշերների» երիտասարդացած լայնածավալ երկրում շարունակում են զարգացնել 1979¬ին տեղի ունեցած դարակազմիկ հեղափոխության քաղցրահամ պտուղները:

«Ազատ ես այնքան, ինչքան ազատություն ես տալիս ուրիշներին»

- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Անհաղթահարելի դժվարություններ չեմ ունեցել կյանքում. ինչ ուզել եմ` տրվել է ինձ£ Ամենակարևորն ինձ համար ազատությունս չկորցնելն է, նկատի ունեմ ինքնությունս. այսինքն` ինձ չղեկավարեն£ Ազատ լինելը հարաբերական հասկացություն է£ Գիտեմ միայն այն, որ ըստ աշխարհի օրենքի` ազատ ես այնքան, ինչքան ազատություն ես տալիս ուրիշներին£ Այլ դեպքում դառնում ես բանտապետ£ Երբ որևէ մեկին պահում ես կապանքների մեջ ու սկսում ես հսկել, ստացվում է` զոհն ու բանտապետը դառնում են նույն մարդը, որովհետև երկուսն էլ նույն տեղում են ապրում£ Ինձ համար շատ կարևոր է, որ իմ հասկացածից ու ընկալածից երբեք չհրաժարվեմ£ Լինեմ ճշմարտացի ու արդար ինքս իմ հանդեպ և կեղծիքների ետևից չգնամ£ Երևի ամենադժվարը այս է£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ Հայի տեսակը ըստ Ձեզ£ - Եթե Աստված ինձ ստեղծեր այլ ազգի մեջ, կլինեի այլազգի, բայց նա ինձ հայ ազգի մեջ է ստեղծել£ Նշանակում է` իմ տեղն այստեղ է£ Ի՞նչ իմաստ ունի հակառակվելս, թե փոխում եմ ազգությունս ու հիմա էլ ուզում եմ դառնալ, օրինակ` նորվեգացի£ Ես կարող եմ փոխվել` դառնալով մարդկության մի մասը, այսինքն` այնքան կատարյալ դառնամ իմ ազգի մեջ, որ համարվեմ մարդկության լավագույն մասը£ Ես շատ գոհ եմ, որ հայ եմ ծնվել£ Շատ բարձր հատկանիշներ ունի հայը£ Եվ այն լավագույնը, որ ունեմ իմ ներսում, բնորոշ է հային, իսկ նկատելի վատ բաները ձեռքբերովի են, որից, իհարկե, պետք է շուտ ազատվել£ Հայի լավ տեսակները շատ են£ Մեր ազգի բոլոր մեծերն էլ (Հովհ. Թումանյան, Կոմիտաս, Արմեն Ադամյան) օրինակելի են. մարդկության լավագույն մասն են, դրա համար էլ շատ քիչ են£ Ու քանի որ շատ լավ հատկանիշներ ունենք, վատն էլ է շատ ցայտուն ու վառ£ Կան նաև դեմագոգներ£ Կարծում եմ` երբ մի վատ բան ենք տեսնում, նշանակում է` լավի մեջ թերացել ենք£ Դա մեզ համար ազդանշան է լինում, որ անմիջապես կարգավորենք մեզ` չկենտրոնանալով վատի վրա, որովհետև այդ դեպքում կդառնանք վատի զոհը, բազմացնողը£ Իսկ եթե վատը կա, ուրեմն ինչ¬որ մի տեղ թերացել ենք£ Դրա համար էլ գալիս է վատը£ Ինչպես` երբ մարդն առողջ է լինում ու հանկարծ հիվանդանում է, պետք է ոչ թե հիվանդության նկատմամբ ուշադիր լինի, այլ` առողջության£ Ընդհանրապես ցանկացած բացասականը երևում է այն դեպքում, երբ դրականի մեջ ինչ¬որ մի տեղ վրիպում ենք£ -Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Ոչ մի բան չէի ցանկանա բարձրաձայնել£ Կարծում եմ` կարող ես խոսել այն ամենի մասին, ինչն արդեն հասունացել է, իսկ եթե ոչ, ուրեմն դեռ ժամանակը չէ£ Կարող է լինել և հասունացած, բայց արդեն դրա կարիքն ու լսողը չկա£ Դա լինում է այն դեպքում, երբ ժամանակից շուտ ես ասում, կամ երբ անցել է ժամանակը£ Բայց երբ ապրում ես ներկայով, նման հարցեր չեն առաջանում£ Մենք միշտ կամ տարվում ենք ապագայով, կամ էլ շատ ենք մնում անցյալում, ուր ստացած պատասխաններն արդեն պետք չեն լինում£ Ներկայով ապրելն ամենաբարդ բանն է£ Մենք միշտ տարվում ենք ինչ¬որ բաներով£ Մարդկության մի կեսն ապագայի մեջ է, մյուս կեսն էլ` անցյալի£ Իմաստ չունի ժամանակը վատնել չեղած բաների վրա. ապագան դեռ չկա, անցյալն էլ արդեն չկա£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Շատ բաներ կան, որոնք առեղծվածային են ինձ համար£ Ինքս ինձ ամեն օր հարցնում եմ` ինչի՞ համար եմ հայտնվել այս աշխարհում, ովքե՞ր են ինձ շրջապատում, ինչի՞ ետևից են մարդիկ ընկել... Միշտ տարբեր պատասխաններ եմ ստանում ինքս ինձանից£ Փորձում եմ զգալ, բայց զգայարաններս էլ ինչ¬որ մի տեղ գալիս ու փակուղի են մտնում£ Զգում եմ` այստեղից այն կողմ էլ պատասխան չկա. ավելի լավ է` չխորանամ£ Կյանքն իմաստ չունի. կյանքն ինքը իմաստ է, իմաստը` կյանքը£ Մեզ մնում է ուղղակի ապրել£ Կան հարցեր, որոնց պատասխանները երևի չստանամ կամ էլ ստանամ իմ երևակայության մեջ, իսկ դրանք կասկածելի են` ճի՞շտ են, թե՞ ոչ£ Միանշանակ կարող եմ ասել, որ չկա մեկն աշխարհի երեսին, որը կկարողանա այս բազմաթիվ հարցականներ ունեցող առեղծվածի պատասխանն իմանալ` ինչո՞ւ է ծնվել, ինչո՞ւ է մեռնելու£ Գաղտնիքն այլ տեղում է£ Եթե ուզում ենք առեղծվածի բանալին գտնել կենցաղի, առօրյայի, նախասիրությունների մեջ, ապա չենք գտնի£ Այն մի ուրիշ հարթության մեջ է, ուր պետք է նախ հայտնվել, ապա պատասխաններ գտնել£ Միայն մի բան հաստատ կարող եմ ասել. մարդն իսկապես կատարյալ է, բայց` անավարտ£ Մենք պետք է ավարտին հասցնենք այդ ընթացքը£ Եթե ճիշտ է արվում, առեղծվածի պատասխանը ինչ¬որ մի տեղ ստացվում է£ Աստված ամեն ինչ արել է, միայն մի փոքր մասն է մեզ թողել£ Իսկ դրա համար անհրաժեշտ է ամբողջ մտավոր ու զգայական կարողությունները աշխատեցնել մեր ինքնանալու ճանապարհին£ Չես կարող նայել արտաքին աշխարհին ու ստանալ պատասխանը£ Մարդը ոչ թե անձնավորություն պետք է լինի, այլ` անհատականություն£ Անհատականություն մեզ հստակությունն է դարձնում, ու մեզ ճանաչում են որպես անձ, բայց որպես անհատականութ յուն` ոչ ոք չգիտի£ Գերխնդիրն ինքնանալն է£ Խելացի մարդիկ ասել են. «Ճանաչի°ր ինքդ քեզ»£ Իսկ մենք փախչում ենք մեզանից... - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը£ - Զավեշտալի դեպք կատարվեց վերջերս£ Ամերիկայից գալիս էի Մոսկվա£ Ինքնաթիռից իջնելուց հետո, երբ պետք է արդեն նստեի Երևան մեկնող ինքնաթիռը, պարզվեց` անձնագիրս չկա£ Օդանավակայանի անձնակազմին տեղեկացրի, որ անձնագիրս թողել եմ ինքնաթիռի մեջ (հիշում էի` այնտեղ եմ թողել)£ Անցավ տասնհինգ րոպե£ Ոչ մի պատասխան£ Մեկ ժամ հետո ինձ ասացին. «Ձեր ինքնաթիռը մեկնեց Կորեա»£ «Իսկ անձնագի՞րս»,¬ անհանգստացա ես£ «Ձեզ հիմա կդնենք ինքնաթիռ, կուղարկենք Ձեր Լոս¬Անջելեսը»,¬ ասում է հերթապահը£ - Բայց Լոս¬Անջելոսն իմը չէ... Մոտավորապես երկու ժամ տևեց այս վիճակը£ Լավ է` տոմսերն էլեկտրոնային էին£ Գտան տվյալներս ու ինձ ուղարկեցին Երևան£ Սա, իսկապես, զավեշտ էր£ Հիմա անձնագիրս շրջագայում է ողջ աշխարհով, ես էլ նստած եմ այստեղ£ Կարևորը` ես չեմ կորել£ - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Փոքր ժամանակ լողավազանում լողանալիս խեղդվում էի£ Մեկն ինձ փրկեց` չեմ հիշում` ով£ Հետո մտածում էի` պետք չլինեի` կխեղդվեի£ Ուրեմն կար ինչ¬որ մի խնդիր, որը պետք է լուծեի£ Ամեն մեկն ինչ¬որ մի խնդիր ունի այս կյանքում£ Պարտադիր չէ` երևելի լինի, բայց բոլորս էլ աշխարհ ենք գալիս մի խնդրով, որը ծառայում է ընդհանուր խնդրին£ Դրա համար էլ պետք չէ բացառել որևէ մեկին£ Նրանք, ովքեր կարծում են` իրենք են որոշում, թե ով պետք է ապրի, ով` ոչ, պետք է խորը մտածեն իրենց արարքների մասին£ Նախապես արդեն որոշված է£ Աշխարհը շատ հետաքրքիր է կառուցված` ժամացույցի մեխանիզմի նման£ Եթե սեղանի վրա լցնենք ժամացույցի մասերը, ժամ չենք ունենա£ Հավաքողի կենացը պետք է խմել£ Աստված կասկածելի չէ£ Այսքան մարդկանց ո՞վ է հավաքել, որ Երկիր մոլորակ ունենանք£ Սա է առեղծվածը£ Իսկ մենք այլ բաներ ենք անում` սպանում, խլում... Խախտում ենք բնականոն ընթացքը£ Դրա համար էլ անընդհատ ետ ենք մնում` ծնվում է մեկը, որ լրացնի սպանվողին£ Երջանիկ լինելու համար պետք է քո տեղում լինես£ :

Յանուկովիչ. «Ռուսաստանի հրահանգով չեմ աշխատելու»

CNN¬ին տված իր հարցազրույցում Ուկրաինայի նորընտիր նախագահը ներկայացրել է երկրի ղեկավարի պաշտոնում իր դիրքորոշումը` հավաստիացնելով, որ ինքը Կրեմլի խամաճիկը չէ և խոստանալով համագործակցել ՆԱՏՕ¬ի, ԵԽ¬ի հետ ու կայունացնել Ռուսաստանից էներգամատակարումը£ Նա սկսել է նրանից, որ իր մրցակցուհի Յուլյա Տիմոշենկոյին կոչ է արել ճանաչել ընտրությունների արդյունքները£ Ինչպես հայտնի է` վերջինս հայտարարել է, որ պատրաստվում է վիճարկել այդ արդյունքներն ու անելու է ամեն ինչ, որպեսզի 3¬րդ փուլ լինի£ - Այս երկիրը վերջին հինգ տարվա ընթացքում ժողովրդավարական էր, և դա ապացուցվեց նորից` այդ ընտրություններում,¬ ասել է Յանուկովիչը£¬ Յուլյա Տիմոշենկոն դավաճանում է իր «նարնջագույն հեղափոխության» սկզբունքներին` պարտությունը ճանաչել չցանկանալու պատճառով£ Արևմուտքի հայացքով Մոսկվայի հետ սերտ կապեր ունեցող նորընծա նախագահը հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում չի առաջնորդվել Ռուսաստանի թելադրանքներով. - Իմ քաղաքականությունը հիմնվելու է և° Ռուսաստանի, և° Եվրոպական միության հետ փոխադարձ հետաքրքրությունների և բարի հարաբերությունների վրա£ Բայց որոշումներ ընդունելիս ես ամենից առաջ ղեկավարվելու եմ ուկրաինացի ժողովրդի հետաքրքրություններով£ Նա մասնավորեցրել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում կարևորում է էներգակիրների կայուն մատակարարումը, իսկ ԵԽ¬ի հետ կցանկանար ազատ առևտրի համաձայնագիր կնքել£ ՆԱՏՕ¬ի առնչությամբ նա վճռական ոչինչ չի ասել` ո°չ կողմ, ո°չ դեմ. նշել է միայն, որ շարունակելու է «համագործակցել ՆԱՏՕ¬ի հետ, բայց դաշինքում ընդգրկվելու հարցը պետք է հանրաքվեով որոշի Ուկրաինայի ժողովուրդը»£ :

Քաղաքական աննրբանկատություն

Ուկրաինայի` արդեն էքս համարվող նախագահ Վիկտոր Յուշչենկոյի համախոհներից մեկը` Ուկրաինայի նախկին արտգործնախարար Բորիս Տարասյուկը, վրդովմունք է հայտնել` որ որոշ տերությունների ղեկավարներ շտապել են շնորհավորել Յանուկովիչի հաղթանակը` չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը£ Նման վերաբերմունքը նա որակել է անբարեբարո` չթաքցնելով, որ նկատի ունի նաև Բարաք Օբամային ու Դմիտրի Մեդվեդևին£ - Հնարավոր է` Տարածաշրջանների կուսակցության մամուլի ծառայությունը ցանկալին ներկայացնում է որպես իրականություն£ Եթե այդպես է, ապա իմ կարծիքով դա անբարոյություն է երկրների ղեկավարների կողմից, քանի որ դեռ չկան ընտրությունների պաշտոնական արդյունքները,¬ հայտարարել է նախագահական խմբակցության անդամ, պատգամավոր Տարասյուկը (տեղեկացրել է REGNUM գործակալությունը)£ Իսկ ընտրություններից 4 օր հետո Յանուկովիչին շնորհավորել էին ԱՄՆ¬ի նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարներ Նիկոլյա Սարկոզին ու Հորստ Քելերը, ԵԽ նախագահ Վան Ռոմպայը, Լեհաստանի և Վրաստանի առաջնորդներ Լեխ Կաչինսկին ու Միխել Սահակաշվիլին£ Նրանցից մի փոքր առաջ Յանուկովիչի հաղթանակը շնորհավորել էր Դմիտրի Մեդվեդևը£ :

Ինչու է լռում Տիմոշենկոն

Ուկրաինայի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար Լյուդմիլա Դենիսովան կառավարության նիստից հետո հայտարարել է, որ վարչապետ Յուլյա Տիմոշենկոն պատրաստվում է դիմել երկրի ազգաբնակչությանը (հաղորդել է խiչՈ¬ն)£ - Նա չի լռի... Ես հանդիպել եմ նրա հետ, նրա հետ հանդիպել է խմբակցությունը£ Յուլյա Վլադիմիրովնան հիմա պատրաստվում է հրապարակային ելույթի, որովհետև մենք համաձայն չենք ընտրությունների արդյունքների հետ,¬ ասել է Դենիսովան£ Նախարարի խոսքերից կարելի է ենթադրել, որ Տիմոշենկոն չի պատրաստվում ճանաչել իր պարտությունը, որովհետև` «զանգվածաբար կեղծիքներ են եղել»£ Անցյալ հինգշաբթի Յու. Տիմոշենկոն ընտրություններից հետո առաջին անգամ հանդիպել է մարդկանց հետ. նա վարել է կառավարության նիստը£ Ընդ որում, նախագահի ընտրությունների արդյունքների մասին նա ոչինչ չի ասել և խուսափել է հանդիպել լրագրողների հետ£ Դեռևս փետրվարի 8¬ին նա պատրաստվել է մամուլի ասուլիս հրավիրել, սակայն հետո հրաժարվել է£ Հայտնի է միայն, որ ըՇՁ¬ը հրաժարվել է ճանաչել իր առաջնորդի պարտությունը և հայտարարել է ընտրաքվեները վերահաշվարկելու վճռականութ յան մասին. բնականաբար` այն տեղամասերում, որտեղ հաղթել է արդեն նախագահ հռչակված Յանուկովիչը£ :

«Գոնե հոգու մասին լռիր»

Տևական լռությունից հետո Նատաշա Կորոլյովան վերստին հանդես է եկել մենահամերգով` փորձելով ներկայացնել իր սիրո բոլոր դրսևորումները£ եվ համերգային 2 արարների ընթացքում պարզունակ աշակերտուհուց նա վերափոխվել է փորձված կուրտիզանուհու£ - Երբ ես սիրահարվում եմ, գլուխս կորցնում եմ և չեմ հիշում որևէ կանոն,¬ երգերի ընթացքում հայտարարել է Կորոլյովան` հագից նետելով հագուստը` հմուտ ստրիպտիզային պարուհու նման£ - Այս համարձակությունը իր իսկ օգտին էր,¬ նկատել են համերգասրահում ներկա աստղերը£ Միայն Նիկոլայ Բասկովն Օքսաննա Ֆեդորովայի հետ ետնաբեմի դիմահարդարանում Նատաշային ասել են ողջ ճշմարտությունը. - Իմ սեքսուալ մանկությունն անցել է քո տեսաերիզները դիտելով£ Քո ձայնը հրաշալի է, Նատաշա, իսկ ազդրերդ այնպիսին են, որ Ջենիֆեր Լոպեսը կարող է հանգստի գնալ£ Բայց մերկանալը քոնը չէ. ավելի լավ կլիներ` դու հոգու մասին մտածեիր£ Կորոլյովան խոստացել է ուղղվել և համերգի երկրորդ բաժնում ներկայացել է իր սովորական հարմարադերով£ Իսկ ծրագրի վերջում բեմահարթակ է հրավիրել իր հարազատներին£ Մոր` Լյուդմիլա Պոռիվայի հետ նա կատարել է մանկության «Ավրորա հածանավը» երգը, իսկ Նիկայի հետ (որին նա դուստր է անվանում) վերհիշել է «Հեքիաթային երկիրը»£ Եվ միայն նրա ամուսին Սերգեյ Գլուշկոն ներկա չի գտնվել կնոջ առաջին մենահամերգին. ն պարել է կորպորատիվ ինչ¬որ երեկույթում£ :

Սր ա էլ բապիղծ մաքսանենգուհին

Ամերիկա¬Մեքսիկա սահմանին ձերբակալվել է 22-ամյա մի կին, ով փորձել է 14 կիլոգրամ մարիխուանա տեղափոխել. CNN¬ին այս փաստը տրամադրել են ԱՄՆ¬ի մաքսային և սահմանային վերահսկողության վարչությունից£ Հնարամիտ կինն իր թմրաբեռը թաքցրած է եղել Հիսուս Քրիստոսի նկարով սրբապատկերների մեջ£ Ամերիկային սահմանակից մեքսիկական Սյուդադ-Խուարես քաղաքից տեղափոխվող մաքսանենգ ապրանքը հայտնաբերվել է հատուկ վարժեցված շների շնորհիվ£ Վարչության ներկայացուցիչները նշել են, որ դա առաջին դեպքն է, երբ մաքսանենգը կրոնական խորհրդանիշերն է օգտագործում` թմրադեղեր անցկացնելու նպատակով. նման դեպքերում ավելի հաճախ օգտագործում են տարեց մարդկանց ու երեխաներին£ Մաքսատան աշխատակիցները նաև ասել են, որ նույն օրվա ստուգումների ընթացքում հայտնաբերվել է մարիխուանայի 3 հսկա խմբաքանակ. մեկ օրվա ընթացքում նրանց հաջողվել է բռնագրավել ավելի քան 110 կիլոգրամ թմրանյութ£ :

11 տարի` մսխելու համար

Թուրք միլիարդատեր Մեհմեդ Կարամեհմեդը 11 տարի 8 ամիս ազատազրկման է դատապարտվել` մինչև 2002 թ. իրեն պատկանող «Փամուկբանկ»¬ի միջոցները ծախսելու համար£ Մեծահարուստ գործարարը մեղադրվում է բանկի տրամադրած փոխառությունները ոչ պատշաճ օգտագործելու մեջ£ Այս լրատվությունը տարածած AFP գործակալութ յունը չի մանրամասնում մսխված փոխառությունների գումարի չափը£ Այդուհանդերձ, բանտային կալանքից բացի, Կարամեհմեդը վճարելու է նաև 472 միլիոն թուրքական լիր (շուրջ 227 միլիոն եվրո)£ Մեղադրյալի պաշտպանները դեռ կարող են բողոքարկել դատավճիռը£ Ավելին, մեղադրական եզրակացությունը հրապարակելուց հետո էլ «հանցագործը» չի ձերբակալվել. նրա վրա հսկողություն է սահմանվել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց£ Forbes հանդեսի գնահատմամբ` 2009 թ. Մեհմեդն իր կարողությունների մեծությամբ Թուրքիայում 2¬րդ մեծահարուստն էր£ Նրան է պատկանում մի հոլդինգ, որը Turkcell բջջային խոշորագույն օպերատորի բաժնետոմսերի 14 %¬ի տերն է£ Փամուկբանկը 2002¬ին ազգայնացվել է թուրքական իշխանությունների կողմից` երբ դադարել է վերադարձնել վարկերը£ Դրա արդյունքում ծագած ֆինանսական դժվարութ յունների պատճառով Կարամեհմեդը ստիպված է եղել վաճառել իրեն պատկանող 2¬րդ բանկը նույնպես, որպեսզի Բանկային ավանդների ապահովագրական հիմնադրամին վճարի ավելի քան 4 միլիարդ դոլար պարտքը£ :

Էլեկտրոնային անձնագրեր

ՌԴ կառավարությունը հաստատել է դաշնային համակարգի մինչև 2020 թ. քաղաքացիներին զինծառայության նախապատրաստելու հայեցակարգը, որը նախատեսվում է իրականացնել մի քանի փուլերով£ Առաջին փուլում` 2010 թ., նախատեսում է ստեղծել այդ հարցերով միջգերատեսչական հանձնաժողով£ Երկրորդում` 2011-2012 թթ., նոր համակարգը կգործի լիարժեքորեն. այդ ընթացքում ԴՕՍԱԱՖ¬ը բանակի համար մինչև 200 մասնագետների ամենամյա ուսուցում կանցկացնի£ 2013-15 թթ. Ռուսաստանում պետք է ներդրվեն զորակոչիկների էլեկտրոնային անձնագրեր£ 2016¬ին` առողջության պատճառով ծառայությանը ոչ պիտանի պատանիների թիվը պետք է կրճատվի մինչև 20 %¬ով, իսկ նորակոչիկների շրջանում մարզիկների և կարգային մարզիկների թիվը պետք է աճի շուրջ 8 %¬ով£ Արդյունքում ակնկալվում է, որ 2020 թ. կամրապնդվի երիտասարդների առողջությունը, և կբարելավվեն նրանց պայմանները£ Տարօրինակ ծրագիր է, չէ՞. և եթե այս լրատվությունը տարածած HEթA լրատվամիջոցը չի աղավաղել փաստերը, ուրեմն երիտասարդության առողջությունն ու զարգացման պայմանները մինչ հիմա միտումնավոր կերպով չեն բարելավվել, բանակի համար մասնագետներ չեն պատրաստվել... Բայց այ` էլեկտրոնային անձնագրեր պարտադրելու շարժառիթը (այն էլ` զորակոչիկներին), թերևս մանրամասնելու կարիքն ունի£ :

Սիրտն անհանգստացնում է

Անցյալ շաբաթավերջին Հիլարի Քլինթոնն հետաձգել է այցը Պարսկական ծովածոցի երկրներ և շտապ մեկնել է Նյու Յորք, որտեղ հոսպիտալացվել է ամուսինը£ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնի` սրտի շրջանում ցավերը մեղմվել են` սրտասնույց բուժընթացից ու սրտի 2 պատերի պատվաստումից հետո Էքս նախագահի օգնական Դուգլաս Բենդը տեղեկացրել է, որ Քլինթոնը շուտով կապաքինվի ու կշարունակի աշխատել` որպես Հաիթիին օգնություն ցուցաբերող միջազգային հիմնադրամի համակարգող£ Սրտաբան-բժշկի հավաստմամբ` սրտասնույց բուժընթացը բավական արագ ու սովորական գործողություն է սրտային անբավարարությամբ տառապողների համար£ Հիշեցնենք, որ 2004 թ. Բիլ Քլինթոնին հաջողությամբ վիրահատել էին` խցանված չորս շնչերակները զուգաճյուղավորելով£ :

Աչքը` ատամի դիմաց

«Ակն ընդ ական, ատամն ընդ ատամ» սկզբունքով է իր գործընկերոջը պատժել 30-ամյա մոսկվացի ատամնատեխնիկը£ Հիվանդից ստացած փողերը 43-ամյա վիրաբույժի հետ չկիսելով, տրավմատիկ ատրճանակով հանել է հակառակորդի աչքը£ Բժիշկների մենամարտը տեղի է ունեցել մոսկովյան Վուչետիչի փողոցում գտնվող ատամնաբուժարանում£ Միջադեպի նախօրյակին դիմա-ծնոտային վիրաբույժ Խայրուլա Նիգմատովն արհեստական ատամների պատվաստի դիմաց այցելուից ստացել է 37 հազար ռուբլի և չի ցանկացել այն կիսել ատամնետեխնիկ Դմիտրի Զախարովի հետ£ Վեճը ծեծկռտոցի է հասել, որի ընթացքում Զախարովն ատրճանակն է գործի դրել, իսկ նրա հակառակորդը զինված է եղել սուր հերձադանակով£ Ատրճանակն, իհարկե, ավելի արագ է գործել, և ռետինե գնդակը խրվել է ակնախոռոչի մեջ£ Կրակոցի աղմուկից վրա հասած մյուս բժիշկներին չի հաջողվել փրկել 37 հազարի զոհ իրենց գործընկերոջ տեսողութ յունը£ :

Նույն ընթացքում

Շարունակվել է պետական գանձարանից հափշտակված շուրջ 17 մլն ռուբլու պատմությունը, որի մեջ մեղադրվում են բժշկա¬ատամնաբուժական համալսարանի պաշտոնյաները£ ՌԴ գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել բուհի պրոռեկտոր Էռնեստ Բազիկյանին, ամբիոնի ընթերակա Շալվա Շիմշելաշվիլիին և բուժտեխնիկայի վաճառքով զբաղվող «Սատելիտ Գրոուպ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Նիկոլայ Դորելին առնչվող գործը£ Համալսարանը պետբյուջեից 52 մլն ռուբլի է ստացել` բազմաֆունկցիոնալ 25 հատ համակարգիչ ձեռք բերելու համար£ Հետաքննության վարկածով` ամբաստանյալներն ամբիոնում տեղադրել են միայն 17¬ը, իսկ 5¬ի փոխարեն տեղադրվել են այդ համակարգիչների տեսքով կաղապարներ, որոնք բնականաբար օգտագործման պիտանի չեն£ :